en
Feedback
How2B

How2B

Open in Telegram

Մեդիա բիզնեսի և տեխնոլոգիաների մասին 🚀

Show more
2 526
Subscribers
+124 hours
+77 days
+1230 days
Posts Archive
How2B
2 525
✈️ 2026 թվականի հունվար-օգոստոսին Հայաստան է եկել 1.47 մլն զբոսաշրջիկ՝ շուրջ 1.8%-ով պակաս, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Օգոստոսի այցելությունները 227 հազարն են եղել՝ հիմնականում Ռուսաստանից, Վրաստանից ու Իրանից։ Ավելին՝ այստեղ 👇🏻

How2B
2 525
📌 2027-ի փետրվարից Հայաստանում առանց ԿԲ-ի գրանցման և լիցենզիայի կրիպտոծառայություններ մատուցել կամ առաջարկել հնարավոր չի լինի։ ❗️ ԿԲ-ն հորդորում է չսպասել անցումային ժամկետի վերջին օրերին և լիցենզավորման գործընթացը սկսել հնարավորինս վաղ։ Ո՞ւմ է վերաբերում վերջնաժամկետը և ի՞նչ պահանջներ են սահմանված․ կարդացեք այստեղ 👇🏻

How2B
2 525
🍎Մտածում եք ծալովի Iphone առնելու մասի՞ն ու բաց եք թողել տեխնոլոգիական կարևոր նորություննե՞րը, եկեք միասին ամփոփենք։ ⚡How2B-ն տեղեկատվական աղմուկից առանձնացրել է հայկական տեխնոլոգիական ոլորտի վերջին երկու շաբաթվա ամենակարևոր լուրերը։ Ամփոփումը կարդացեք մեր LinkedIn-ում։

How2B
2 525
🏦 Շուրջ 9 ամիս անփոփոխ պահելուց հետո ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6.5%-ից բարձրացրել է 6.75%։ Օգոստոսին տարեկան գնաճը կազմել է 4.4%՝ գերազանցելով ԿԲ-ի 3% թիրախը։ Բանկը տոկոսադրույքի բարձրացումը պայմանավորում է պահանջարկի և գնաճային սպասումների աճի ռիսկերով։ 🔗 Մանրամասները՝ այստեղ 👇🏻

How2B
2 525
🎯 Հայաստանում անցկացվելու է IT Cup 6՝ բանկային և տեխնոլոգիական ոլորտների ընկերություններին միավորող ամենամյա LaserTag-ի առաջնությունը։ 🔥 Այս տարի մրցաշարի լավագույն երեք թիմերին սպասում է 3,000 ԱՄՆ դոլարին համարժեք Zcash մրցանակային ֆոնդ, իսկ թիմ չունեցողները կարող են գրանցվել անհատապես և միանալ «Վայրի թիմին»։ Մասնակցության մանրամասները՝ այստեղ

How2B
2 525
💡 Եթե ուզում ես սովորել մտածել ու գործել ինչպես ձեռնարկատերը, կարող ես դիմել EPIC-ի STRIVE ծրագրին՝ նույնիսկ եթե դեռ չունես ստարտափի գաղափար։ 🚀 10 շաբաթվա ընթացքում մասնակիցները գործնական առաջադրանքների, հանդիպումների ու փորձառու ձեռնարկատերերի հետ քննարկումների միջոցով կզարգացնեն ձեռնարկատիրական մտածելակերպն ու հմտությունները։ Մանրամասները ու թե ինչպե՞ս դիմել, կարդացեք այստեղ

How2B
2 525
🇦🇲🇮🇷 Հայաստանն ու Իրանը ստորագրել են «Պարզեցված մաքսային միջանցքի» մասին արձանագրությունը։ Այն նախատեսում է ապրանքների և տրանսպորտային միջոցների վերաբերյալ նախնական տվյալների փոխանակում՝ մաքսային ընթացակարգերն արագացնելու և օրինապահ տնտեսվարողների համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով։ 📌 Կողմերը նաև պայմանավորվել են երկարաձգել Մեղրի–Նուրդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին համաձայնագրի գործողության ժամկետը։ Մանրամասները՝ այստեղ 👇🏻

How2B
2 525
🤖 Ի՞նչ վիճակում է Հայաստանի ԱԲ էկոհամակարգը YerevaNN-ը հետազոտական լաբորատորիան քարտեզագրել է ոլորտը՝ գիտությունից ու կրթությունից մինչև ընկերություններ ու պետական աջակցություն։ 🔹 114 կազմակերպություն՝ ԱԲ արտադրանքի, ծառայությունների կամ ներքին ԱԲ թիմերի ուղղությամբ 🔹 6736 GPU 🔹դպրոցական ծրագրեր ու ԱԲ գրագիտություն 🔍 Զեկույցի մանրամասները՝ այստեղ

How2B
2 525
💼 Տեխնոլոգիական ոլորտում կրճատումների ալիքը շարունակվում է 2026-ի սկզբից 299 ընկերություն ընդհանուր առմամբ կրճատել է ավելի քան 128 հազար աշխատակցի։ 📉 Սա արդեն գերազանցում է 2025-ի ամբողջ տարվա ցուցանիշը։ Ամենամեծ կրճատումների թվում են Oracle-ը, Amazon-ը, Dell-ը և Meta-ն։ 🤖 Արհեստական բանականությունը դրանց պատճառներից մեկն է։ Մանրամասն՝ այստեղ։

How2B
2 525
📅Ի՞նչ բիզ-թեք իվենթներ են սպասվում առաջիկա օրերին 🔥 Եթե փնտրում եք՝ ուր գնալ այս օրերին, How2B-ին հավաքել է մոտ օրերին կայա
📅Ի՞նչ բիզ-թեք իվենթներ են սպասվում առաջիկա օրերին 🔥 Եթե փնտրում եք՝ ուր գնալ այս օրերին, How2B-ին հավաքել է մոտ օրերին կայանալիք միջոցառումները՝ մի տեղում։ 🎨 MentorPlay | Visual Storytelling Edition 1:1 մենթորություն 💼 Աշխատանքի տոնավաճառ՝ ՀՊՏՀ-ում կմասնակցի պետական և մասնավոր ոլորտի ավելի քան 70 գործատու 🤖 PyData Yerevan-ի հերթական հանդիպմանը մասնակիցները կքննարկեն արտադրական միջավայրում արդյունավետ աշխատող արհեստական բանականության գործակալների (AI agents) ստեղծման գործընթացը։ 🛋️ Furniture Expo 2026 կմիավորի կահույքի և ինտերիերի ոլորտի ընկերություններին։ ⚙️ Beyond the Migration Button: The Reality of Atlassian Migrations նվիրված Atlassian համակարգերի միգրացիային և դրա ընթացքում առաջացող գործնական խնդիրներին։ 🚀 Բիզ-թեք կարևոր միջոցառումների ամբողջական ցանկին ծանոթացեք այստեղ՝ https://how2b.am/events-list/

How2B
2 525
🍇 Խաղողի մթերման վարկերի համար բավարար գրավ չունեցող տնտեսվարողները սեպտեմբերի 15-ից կկարողանան օգտվել բյուջետային երաշխիքից։ Երաշխիքը կկազմի վարկի մինչև 50%-ը, բայց չի գերազանցի նախորդ տարվա արտահանված արտադրանքի արժեքը։ 📌 Ծրագրով կարող են նաև մինչև վեց ամսով մեղմացվել 2024 կամ 2025 թվականներին տրամադրված վարկերի մարման պայմանները։ Մանրամասները՝ այստեղ 👇🏻

How2B
2 525
🚴 Հայաստանում առաջին անգամ անցկացվող Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի տեխնոլոգիական գործընկերը Team Telecom Armenia-ն է։ 16 թիմերի շուրջ 300 մասնակիցներ չորս մրցափուլով կանցնեն ընդհանուր 568 կմ, իսկ եզրափակիչ փուլը կանցկացվի Երևանում։ 🔗 Մանրամասները՝ այստեղ 👇🏻

How2B
2 525
📱 EasyPay-ը խաղարկում է 10 iPhone։ Մասնակցելու համար EasyPay տերմինալում կատարեք բանկային քարտի, հաշվի կամ ավանդի համալրում և նույնականացվեք։ easywallet-ով նույնականանալու դեպքում կստանաք 5 տոմս, մյուս եղանակներով՝ 1։ 🎟️Ավելին՝ այստեղ

How2B
2 525
📌 2026 թվականի առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված միջազգային թվային և էլեկտրոնային ծառայություններ
📌 2026 թվականի առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված միջազգային թվային և էլեկտրոնային ծառայություններ մատուցող երեք ընկերությունները միասին ՀՀ պետական բյուջե են վճարել շուրջ 1.8 մլրդ դրամ հարկ։ Առաջատարը OpenAI-ն է՝ 829.6 մլն դրամով։

How2B
2 525
🛰 Հայաստանը մինչև 2031 թվականը նախատեսում է գործարկել առնվազն ևս 3 արբանյակ։ 📌 Զուգահեռ կզարգացվեն արբանյակների կառավարման ու տվյալների մշակման ենթակառուցվածքները։ Ավելին՝ այստեղ 👇🏻

How2B
2 525
🎭 Վերջին տարվա ընթացքում ժամանցի մի շարք ծառայություններ զգալիորեն թանկացել են։ 🔹 Կինոթատրոնների, թատրոնների և համերգասրահների ծառայությունների սակագներն աճել են 31.3%-ով, 🔹թանգարանների, կենդանաբանական այգիների և նման վայրերինը՝ 29%-ով, 🔹արտասահմանյան հանգստի կազմակերպմանը՝ 12.2%-ով։ Մանրամասներն այստեղ են 👇🏻

How2B
2 525
🤝 ԲՏԱ նախարար Դավիթ Թադևոսյանը հանդիպել է ԱՏՁՄ խորհրդի և ռազմավարական անդամների հետ։ 💡 Քննարկվել են Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի առաջնահերթությունները, ներդրումային միջավայրը, մասնագետների ներգրավումը, միջազգային համագործակցությունները և այլ կարևոր թեմաներ։ 🚀 Հանդիպման մանրամասներն այստեղ են։

How2B
2 525
📹 Երեկ Apple-ը ներկայացրել է իր առաջին ծալվող սմարթֆոնը․ iPhone Duo-ի մեկնարկային գինն ԱՄՆ-ում $1,999 է։ 🏷 Մյուս նորույթների մեկնարկային գներն են՝ iPhone 18 Pro՝ $1,199, Pro Max՝ $1,299, Apple Watch Series 12՝ $399, Ultra 4՝ $799, իսկ AirPods 5՝ $129։ Ի՞նչ է փոխվել նոր սարքերում և ե՞րբ դրանք կհայտնվեն վաճառքում․ կարդացեք այստեղ 👇🏻

How2B
2 525
📈Օգոստոսին կրիպտոշուկայի կապիտալիզացիան աճեց 17,6%-ով՝ հասնելով $2,7 տրլն-ի։ Bitcoin-ը գրանցեց 2020-ից ի վեր ամենաուժեղ շաբաթական շարժերից մեկը, իսկ ETF-ների ներհոսքերը կտրուկ աճեցին։ 🤔Բայց սա պարզապես հերթական կրիպտոռալլի՞ն է, թե՞ շուկայի ավելի մեծ փոփոխության ազդանշան, և ի՞նչ է նշանակում Հայաստանյան շուկայի համար։ Ամփոփել է Binance Research-ը։

How2B
2 525
🤖 Ընդունվում են «ArmRobotics 2026»-ի մասնակցության հայտեր Այս տարվա թեման է՝ «Խելացի ռոբոտները արհեստական բանականության գործարանում»։ 🧠Կարող են մասնակցել 9-18 տարեկանները։ Մասնակիցները կստեղծեն ինքնավար ռոբոտներ, որոնք պետք է կարողանան որոշումներ կայացնել ու լուծել գործարանային միջավայրին մոտ խնդիրներ։ 🦾 📌ԱՏՁՄ-ն մրցույթն անցկացնում է արդեն18 տարի։ Մանրամասները՝ նյութում։