2 545
订阅者
无数据24 小时
+47 天
+1630 天
帖子存档
2 545
💰 Բանկերը 9 ամսում պետբյուջե են վճարել 149,2 մլրդ դրամ՝ 11,7%-ով ավելի, քան մեկ տարի առաջ։
🤔Բայց այդ գումարի 44%-ը գալիս է ընդամենը երկու բանկից՝ Արդշինբանկից և Ամերիաբանկից։
📊 Ամենամեծ տոկոսային աճը ՎՏԲ-Հայաստանինն է՝ +77%։ Վճարած հարկերի ծավալը նվազել է միայն Յունիբանկում՝ −53%։
Մանրամասները՝ այստեղ 👇
https://how2b.am/banks-paid-149-2-billion-drams-to-state-budget-9-months/
2 545
🧐 ՊԵԿ-ը ներկայացրել է ֆիզիկական անձանց եկամուտների տարեկան հայտարարագրման համակարգի փոփոխությունները։
Մանրամասները՝ այստեղ․ 👇
https://how2b.am/armenia-simplifies-income-declaration-process-src/
2 545
🤖 Նոյեմբերի 13-ին կմեկնարկեն «ԱԲ օրեր - 2026» երկօրյա միջոցառումները։
Երևանում և Հայաստանի մարզերում կանցկացվեն անվճար բաց դասեր՝ արհեստական բանականության գործնական կիրառման, դրա անվտանգ օգտագործման և կիբեռանվտանգության թեմաներով։ Մասնակցել հնարավոր կլինի ինչպես առկա, այնպես էլ առցանց ձևաչափով։
📌 Մանրամասները՝ այստեղ
2 545
🦆 Ի՞նչ է լինում, երբ Nvidia-ի ղեկավարը չիպերը թողած խաղում է «բադիկներով»։
Աշխարհը պատվիրում է 20,000+ բադիկ՝ ընդամենը մեկ գիշերում։⚡
🚀 GTC Բեռլին կոնֆերանսի ամենաքննարկվող պահը ոչ թե նոր գերհզոր պրոցեսորներն էին, այլ Microduck փոքրիկ ռոբոտները։
NVIDIA-ի ղեկավար Ջենսեն Հուանգը կոնֆերանսի ժամանակ խաղացել է նրանց հետ բեմում. բադիկները քայլում են, զվարճալի ձայներ հանում, «քնի՛ր» հրամանից հետո փռվում գետնին, իսկ ձայնային հրամանով՝ նույնիսկ գլուխկոնծի տալիս։
Բայց սա պարզապես զվարճալի խաղալիք չէ, այլ լուրջ ռոբոտատեխնիկա 🤖
Microduck-ը բաց կոդով երկոտանի ռոբոտ է, որն առաջին շարժումները սովորել է Nvidia-ի սիմուլյացիոն միջավայրում։ Այժմ յուրաքանչյուր սեփականատեր կարող է նրան նոր հմտություններ սովորեցնել ու կիսվել համայնքի հետ։
Հեղինակը Pollen Robotics-ն է (պատկանում է Hugging Face-ին )։ $399 արժողությամբ բադիկների առաքումները սպասվում են Սուրբ Ծննդին, իսկ Hugging Face-ի ղեկավարը չի բացառում, որ դրանք դառնան տարվա ամենավաճառվող ռոբոտներից՝ ընդ որում՝ ոչ միայն երեխաների շրջանում։
2 545
📉 Տնտեսական աճը դանդաղում է
📊 Չորրորդ ամիսն անընդմեջ տնտեսական ակտիվության տարեկան աճը նվազում է՝ մայիսի 11.4%-ից հասնելով 5.0%-ի։
👇 Մանրամասները՝ այստեղ
https://how2b.am/economic-activity-growth-by-6-9-in-9-months/
2 545
Ստուգենք Ձեր ֆինանսական բանականությունը 🧠💰
Ենթադրենք ապրանքի սկզբնական գինը 20,000 դրամ է։
📉 Սկզբում գինը զեղչվում է 20%-ով,
📈 Այնուհետև նոր գինը թանկանում է 20%-ով։
2 545
💰 1.64 տրլն դրամ` 1000 խոշոր հարկ վճարող ընկերություններից։
2026-ի երրորդ եռամսյակում Հայաստանի խոշոր հարկատուները պետբյուջե են վճարել 527.7 մլրդ դրամ՝ անցյալ տարվա նույն եռամսյակից 16.4%-ով ավելի։
Ինչ է փոխվել թոփ-10-ում․
🥇 «Մոբայլ Սենթր ԱՐԹ»-ը նորից առաջինն է
⛏ Զանգեզուրի կոմբինատի վճարումներն աճել են 68%-ով
🏦 «Արդշինբանկ»-ը բանկերի շարքում առաջինն է նաև այստեղ
Այլ մանրամասներ՝ այստեղ 👇
https://how2b.am/1000-khoshor-hark-vcharoxner-2026q3/
2 545
💻 Բարձր տեխնոլոգիական ոլորտի ընկերություններն ու անհատ ձեռնարկատերերը կարող են դիմել պետական աջակցության համար։
📌 Աջակցությունը նախատեսված է աշխատանքային միգրանտների, նոր աշխատողների ներգրավման և կադրերի վերապատրաստման համար։
📅 Հայտերն ընդունվում են մինչև նոյեմբերի 20-ը ներառյալ։
Ավելին՝ այստեղ
2 545
🌿 Team Telecom Armenia-ն COP17-ի Կանաչ գոտում ներկայացնում է իր բնապահպանական նախաձեռնությունները։
Տաղավարում այցելուները կարող են ծանոթանալ ընկերության առաջարկներին, մասնակցել վիկտորինայի և ստանալ խորհրդանշական նվերներ։ 🎁
Ավելին՝ ռեպորտաժում
2 545
✈️ Jazeera Airways-ը վերսկսում է ուղիղ չվերթները Երևան-Քուվեյթ ուղղությամբ
🇰🇼 Քուվեյթի լոուքոսթ ավիաընկերությունը դեկտեմբերի 3-ից վերականգնում է երկու քաղաքների միջև ուղիղ չվերթները։
🎟 Չվերթների քանակի և տոմսերի մասին՝ այստեղ 👇
https://how2b.am/jazeera-airways-to-relaunch-direct-flights-to-yerevan/
2 545
🚀 Eleveight AI-ն՝ NVIDIA GTC Berlin-ում։
Ընկերությունը ներկայացրել է Blackwell Ultra համակարգերով աշխատող ԱԲ գործարանը։ Առաջին հզորություններն ամբողջությամբ ամրագրելուց հետո Eleveight AI-ը նախատեսում է մինչև 2027 թվականը հասնել 40 ՄՎտ-ի՝ 2 միլիարդ դոլարի ներդրումային ծրագրով։
Ավելին՝ նյութում։
2 545
🧐 Մեկ տարում՝ +39 751 նոր եկամուտ ստացող աշխատատեղ։
👀 ՊԵԿ-ը ամփոփել է սեպտեմբեր ամսվա տվյալները․ եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը շարունակում է աճել։
🔗 Ավելին՝ այստեղ․👇
https://how2b.am/number-of-jobs-with-reported-income-sep-2026/
2 545
FinCast #34. AI-ով, թե՞ AI-ում ներդրումներ. արդյո՞ք արհեստական բանականությունը կարող է դառնալ մեր վստահելի ֆինանսական կառավարիչը 🤖📊
FinCast-ի նոր թողարկմանը Sharp Machine-ի հիմնադիր Հայկ Գրիգորյանի հետ խոսել ենք AI-ի և շուկաների մասին։
🤖 AI-ին վստահել փո՞ղը. Ինչպե՞ս են ներդրողներն այսօր կիրառում AI-ը, որո՞նք են սահմանները և ի՞նչ կլինի, եթե շուկայում բոլորն առաջնորդվեն AI-ով
⚡ AI-ի իրական գինը. Ինչո՞ւ են էլեկտրաէներգիան և դատա կենտրոնները դառնում կապիտալի գլխավոր թիրախը, և ինչպիսի՞ ծախսեր են թաքնված AI-ի հետևում։
⏳ Anthropic-ի սպասվող IPO-ն. Ինչո՞ւ է ձգձգվում հանրային ցուցակումը, և ինչպիսի՞ մրցակցություն է սպասվում AI հավելվածների շուկայում։
📉 Տոկոսադրույքներ և ԱՄՆ պարտատոմսեր. Ինչո՞ւ են բարձրանում տոկոսադրույքները և ինչպե՞ս հանգիստ նայել շուկայի տատանումներին։
Դիտե՛ք ամբողջական զրույցը այստեղ՝
📍 https://youtu.be/3OiMnX3HcpY
#FinCast #How2B #AI #Ներդրումներ #Anthropic #Տոկոսադրույքներ #Ֆինանսներ
2 545
🌐 NVIDIA-ի հիմնադիր և ղեկավար Ջենսեն Հուանգը Բեռլինում կայացած GTC համաժողովում անդրադարձել է Firebird-ի՝ Կենտրոնական Ասիայում նոր ամպային ենթակառուցվածք ստեղծելու աշխատանքները։
🇦🇲 Հայաստանում արդեն գործող արհեստական բանականության առաջին գործարանից հետո ընկերությունն ընդլայնվում է նաև Ղազախստանում՝ NVIDIA-ի տեխնոլոգիաների հիման վրա հաշվարկային հզորություններ տրամադրելով նոր շուկաների և հաճախորդների։
Firebird-ի թիմը նույնպես մասնակցում է GPU Technology Conference-ին։
Ավելին՝ այստեղ։
2 545
⚡Նոյեմբերի 13-15-ը Երևանում կանցկացվի «Mini Whoop Drone Racing 2026» միջազգային FPV դրոնների մրցարշավը։
✅Մասնակցությունն անվճար է, իսկ մրցուղում ուժերը կչափեն ինչպես փորձառու օպերատորները, այնպես էլ սկսնակները։
Մրցումները կանցկացվեն երեք անվանակարգով՝ փորձառուներ, միջին փորձառություն ունեցողներ, սկսնակներ։
Մանրամասն՝ այստեղ։
2 545
📚 Մինչև 250 հազար դրամի կրթական վաուչերներ
📌ՀՀ կառավարությունը հաստատել է զբաղվածության նոր ծրագիր։ Զորացրված գործազուրկ անձինք, Արցախից տեղահանվածները և անապահով ընտանիքների աշխատունակ անդամները կկարողանան վաուչերով անցնել կարճաժամկետ դասընթաց, իսկ աշխատանքի անցնելու դեպքում՝ ստանալ նաև միանվագ աջակցություն՝ մինչև 300 000 դրամ։
🔗 Մանրամասները՝ հղումով.
2 545
🤖 Formula VC-ն $300,000 է ներդրել Kestrel Robotics ստարտափում, որը մշակում է ֆիզիկական ԱԲ-ի վրա հիմնված ռոբոտների կառավարման համակարգեր։
🚀 Ստարտափը կենտրոնացած է նաև բոլոր ուղղություններով շարժվելու ունակ թռչող ռոբոտների տեխնոլոգիաների վրա և վերջերս միացել է NVIDIA Inception ծրագրին։
Մանրամասն՝ այստեղ։
