How2B
الذهاب إلى القناة على Telegram
2 538
المشتركون
+324 ساعات
+87 أيام
+1730 أيام
أرشيف المشاركات
2 538
🎮 Երևանը՝ խաղային աշխարհում։
⚡EVN Vibe-ը ներկայացրել է խաղի պաշտոնական սինեմատիկ թրեյլերը։ Խաղը ստեղծվել է Երևանի իրական միջավայրի և քարտեզի հիման վրա․ խաղացողները կարող են ազատ շրջել քաղաքում, վարել մեքենա և մասնակցել սյուժետային իրադարձությունների։
Խաղի առանցքային կերպարներին մարմնավորում և հնչյունավորում են Միշոն ու Նազենի Հովհաննիսյանը, իսկ Միշոն խաղի համար նաև օրիգինալ սաունդթրեք է ստեղծել։
Երբ կթողարկվի խաղը և այլ մանրամասներ՝ այստեղ։
2 538
🎉Բացվել է Ակբա բանկի նոր գլխամասային գրասենյակը 🏢
Շուրջ 14,650 քմ տարածքով շենքը նախատեսված է ավելի քան 1000 աշխատակցի համար և կառուցվել է իտալական «Ռենկո» ընկերության կողմից։
Այն համապատասխանում է LEED միջազգային սերտիֆիկացման չափանիշներին՝ ներառելով էներգիայի ու ջրի խնայողության, օդի որակի և կանաչ տարածքների լուծումներ։
Մանրամասներն այստեղ են։
2 538
💰 Ինչպե՞ս մեկ օրում Moderna-ն թանկացավ մոտ 40 միլիարդ դոլարով💊
https://youtube.com/shorts/v1SLGKLKcZE?si=Ugbg4uClfFW2zOTP
2 538
🚀 Ինչպիսի՞ն կլինի բիզնեսի ապագան 2031 թվականին։
🤝 Ամերիաբանկի գլխավոր հովանավորությամբ կայացած Bold Business 2031 միջոցառումը մեկ հարկի տակ միավորեց գործարար համայնքին։
💡 Գլխավոր խոսնակ Դավիթ Յանը կիսվեց AI-ի զարգացման միտումներով ու տեխնոլոգիական նորարարություններով։
🎥 Մանրամասները՝ ռեպորտաժում։
https://youtu.be/FAb6fQmjvsM
2 538
🚀 Հայաստանում առաջին անգամ անցկացվեց TrustConf2026 by imID թվային վստահության ամենամյա համաժողովը։
🇦🇲 Միջոցառումը մեկտեղեց ոլորտի առաջատարներին՝ ներկայացնելով նոր սերնդի imID app-ը, բացառիկ անվտանգային լուծումներն ու imID Sign էլեկտրոնային ստորագրությունը։ 🌍
Քննարկվեցին նաև պետություն–մասնավոր համագործակցության կարևորությունն ու ԵՄ eIDAS 2.0 ստանդարտներին ինտեգրվելու հեռանկարները։
https://youtu.be/i5xoDKhQYEc
Մանրամասները՝ տեսանյութում 🎥
2 538
🤖⚡ AI-ի տարածաշրջանային քարտեզում Հայաստանը կարող է նոր դեր ստանալ։
NVIDIA-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանը նշել է, որ Հայաստանն ու Ղազախստանը կարող են դառնալ տարածաշրջանային հենակետեր՝ համադրելով 3 հիմնական կոմպոնենտներ՝ հաշվողական ենթակառուցվածքը, անհրաժեշտ հմտություններ ունեցող մասնագետներին և տեխնոլոգիական ձեռներեցությունը։
🔗Մանրամասներն այստեղ են։
2 538
Հայաստանի բանկերը վերջին տարիներին շահութաբերության ռեկորդներ են սահմանում 💰
🔎 Ի՞նչ է կատարվում մեր բանկային համակարգում, և արդյո՞ք այն իր պատմական պիկին է 📈, հենց այս թեմաների շուրջ ենք զրուցել Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանի հետ՝ FinCast-ի 33-րդ էպիզոդում 🎙️
▪️ Բանկերի վերելքը. Ինչի՞ վրա է այն հիմնված և ինչքա՞ն կտևի
▪️ Վարկերի ծավալը շեշտակի ավելանում է. Ի՞նչ ռիսկեր կան այստեղ
▪️ Հաջորդ քայլը. Դեպի ո՞ւր է գնում մեր բանկային համակարգը
Դիտեք ամբողջական էպիզոդը՝
🔗 https://youtu.be/FohVIpfzcNU
2 538
🌱🚀 Երկու օր՝ կանաչ նորարարության գաղափարների համար։ EPIC Jam․ Green Innovation Edition-ի մասնակցության հայտերը բաց են։
48 ժամվա ընթացքում մասնակիցները կաշխատեն իրական բնապահպանական մարտահրավերների ուղղությամբ, կմշակեն իրենց գաղափարները և կներկայացնեն դրանք ժյուրիին։
Մանրամասներն այստեղ են։
2 538
+2
📈Հայաստանում գնաճը կազմել է 4.4%, բայց առանձին ապրանքների գները բարձրացել կամ նվազել են շատ ավելի կտրուկ։
❗️Պաշտոնական գնաճը միջին թիվ է։ Ձեր անձնական գնաճը կախված է նրանից, թե ինչ եք դու՛ք ամենաշատը գնում:
2 538
📈 Երևանում անցկացվեց Հայաստանի ներդրումային և ֆինանսական երկրորդ համաժողովը՝ շուրջ 1000 մասնակցի մասնակցությամբ։
«Հնարավորությունների ժամանակը» խորագրով միջոցառումը համախմբել էր պետական, ֆինանսական և տեխնոլոգիական ոլորտների առաջատարների։
✅ Team Holding-ը Freedom Broker Armenia-ի հետ հաջողությամբ տեղաբաշխել է 31,5 մլն դոլարի և 1,4 մլրդ դրամի պարտատոմսեր։
✅ Ստորագրվել է համագործակցության հուշագիր Freedom Broker Armenia-ի և Juventus Academy Armenia-ի միջև։
✅ Հատուկ հյուրն էր Freedom Holding-ի հիմնադիր և ՖԻԴԵ-ի նախագահ Տիմուր Տուրլովը։
🎥 Դիտեք մանրամասները տեսանյութում 👇
https://youtu.be/javN2o-as50
#InvestmentForum #FreedomBrokerArmenia #TeamHolding #CapitalMarket #Armenia
2 538
💰 Team Holding-ը կապիտալի շուկայից ներգրավել է շուրջ $35 մլն-ին համարժեք ֆինանսավորում։
📈 Ընկերության կորպորատիվ պարտատոմսերի եռափուլ տեղաբաշխումն ավարտվել է նախատեսված ժամկետից շուտ՝ ներդրողների բարձր հետաքրքրության պայմաններում։
Տեղաբաշխումն իրականացվել է Freedom Broker Armenia-ի հետ համագործակցությամբ։ Թողարկման ավարտի մասին Հայկ Եսայանը հայտարարել է միջազգային ներդրումային և ֆինանսական համաժողովում, որտեղ քննարկվել են նաև կապիտալի շուկայի զարգացումն ու հայկական ընկերությունների IPO հնարավորությունները։
Դիտեք ռեպորտաժը 🎥
2 538
🚀 Բիզնեսի ներկան՝ ապագայի տեսլականի հետ մեկ հարթակում։
Հոկտեմբերի 3-ին Երևանում BOLD Business 2031-ը կհամախմբի բիզնես առաջնորդների, ներդրողների, պետական ու միջազգային կառույցների ներկայացուցիչների և ոլորտի փորձագետների։
Օրվա ընթացքում նախատեսված են ելույթներ, նեթվորքինգ և ինտերակտիվ պանելային քննարկում՝ առաջիկա տարիների բիզնես միջավայրի, փոփոխությունների ու նոր հնարավորությունների շուրջ։
Մանրամասներն այստեղ են։
