How2B
Kanalga Telegram’da o‘tish
2 551
Obunachilar
Ma'lumot yo'q24 soatlar
+67 kun
+930 kun
Postlar arxiv
2 551
🚨 Nvidia-ի շուրջ սկանդալը հասել է դատարան
Բաժնետերերը դատի են տվել ընկերությանը և Ջենսեն Հուանգին՝
ներդրողներից կարևոր տեղեկություններ թաքցնելու համար։ Միայն երկու առևտրային օրվա ընթացքում ընկերության շուկայական արժեքը նվազել է շուրջ $430 մլրդ-ով։ 📉
Սկանդալի հիմքում Nvidia-ի ղեկավարի ենթադրյալ սիրային կապն է Էլիս Հուանգի հետ, որին ԱՄՆ իշխանությունները կասկածում են Չինաստանի հետախուզության հետ։
Մանրամասներն այստեղ են։
2 551
🤯 ՏՏ ոլորտի մեկ հոգու միջին աշխատավարձով հնարավոր է վարձատրել գրեթե 5 ուսուցչի։
📊 Աշխատողների 73%-ն աշխատում է այնպիսի ոլորտներում, որտեղ միջինը 308 927 դրամից ցածր է
Իսկ ձեր աշխատավարձը մոտ է միջինի՞ն։ Գրեք մեկնաբանություններում։
Մանրամասները՝ հղումով 👇
https://how2b.am/how-much-salary-do-armenians-earn/
2 551
Career Factory by staff.am-ը և Plug and Play-ը՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության աջակցությամբ, անցկացրել են MentorPlay | AI Edition-ը։ 🚀
Մասնակիցները ոլորտի փորձառու մասնագետների հետ 1:1 ձևաչափով քննարկել են AI պրոդուկտների ստեղծմանն ու աշխատաշուկայի մարտահրավերներին առնչվող հարցեր։ 💡
Միջոցառումը նպատակ ունի նպաստելու գիտելիքի փոխանակմանը և հայկական տեխնոլոգիական էկոսիստեմայի զարգացմանը։ 🎯
Մանրամասները՝ ռեպորտաժում։
https://youtu.be/qObgWPE2KY0
2 551
🇪🇺 ԵՄ անդամ պետությունների դեսպաններն ու եվրոպական դիվանագիտական առաքելությունների ղեկավարներն այցելել են Գագարինում գտնվող Eleveight AI-ի ԱԲ գործարան։
💻 Շրջայցի ընթացքում հյուրերը ծանոթացել են գործարանի GPU ենթակառուցվածքին, սերվերներին, մոնիթորինգի, էներգամատակարարման և հովացման համակարգերին։
Մանրամասներն այստեղ են։
2 551
🏅 2025-2026 ուսումնական տարում Ֆիզմաթ դպրոցի սովորողները միջազգային առարկայական օլիմպիադաներում Հայաստանի հավաքականների կազմում նվաճել են 18 մեդալից 9-ը։
📚 Նոյեմբերի 6-ին «Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» հիմնադրամն ամփոփել է օլիմպիական խմբակների արդյունքները, ներկայացրել առաջիկա ծրագրերն ու Հայաստանում օլիմպիական կրթության զարգացման հնարավորությունները։
🌍 Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել մարզերում օժտված սովորողների բացահայտմանն ու նրանց կրթական հնարավորությունների ընդլայնմանը։
🔗 Ավելին՝ այստեղ։
2 551
🚀Ավելի քան 400 դիմում, 300 ընտրված մասնակից և 20 նորարարական նախագիծ։
✅FEMINNO-ի նախաձեռնած STEM խթանման ծրագիրն ամփոփել է իր երրորդ տարին։ Հայաստանի տարբեր մարզերից աղջիկները ներկայացրել են իրենց գաղափարները՝ կլիմայական փոփոխություններից ու առողջ ապրելակերպից մինչև մասնագիտական կողմնորոշում և դեղաբույսեր։
Այս տարի ծրագրի նախկին մասնակիցներն արդեն վերադարձել են նոր դերերով՝ որպես դեսպաններ և մենթորների օգնականներ։
Մանրամասն՝ այստեղ։
2 551
+3
👀 Առանց ընկերություններից մեկի ՏՏ ոլորտը այս տարի չէ՞ր աճի:
📅 2026-ի հունվար–սեպտեմբերին 74 ՏՏ ընկերություն պետբյուջե է վճարել 66,7 մլրդ դրամ (առանց վերադարձված ԱԱՀ-ի)։ 💰
📈 Նախորդ տարվա համեմատ վճարումները աճել են 3,8%-ով. ընկերություններին վերադարձված ԱԱՀ-ն 2,7-ից հասել է 6,8 մլրդ դրամի:
🚀 Աճի հիմնական շարժիչը RideTech AM-ն (Yandex) է: Առանց նրա ոլորտի զուտ վճարումները նվազել են 0,6%-ով: 📉
📊 Մանրամասները՝ հղումով։ 👇
https://how2b.am/it-sector-paid-66-7-bln-drams-to-state-budget-in-9-months/
2 551
🤝 Freedom Broker Armenia-ն միացել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանը (ԱՏՁՄ)՝ որպես ասոցացված անդամ։
📈 Համագործակցության նպատակն է կապել տեխնոլոգիական ոլորտն ու կապիտալի շուկան՝ նպաստելով մասնագետների ֆինանսական գրագիտության և ներդրումային մշակույթի զարգացմանը։
💡 Ընկերությունը տեխնոլոգիական համայնքին կներկայացնի միջազգային ֆինանսական շուկաների իր փորձն ու ներդրումային լուծումները։
🚀 Համագործակցության շրջանակում «Ֆրիդոմ Բրոքեր»-ը կմասնակցի նաև նոյեմբերի 20-22-ը կայանալիք Դիջիթեք 2026-ին։
📍Ավելին՝ այստեղ
2 551
🤔Հայաստանի արհեստական բանականության էկոհամակարգն այսօր ի՞նչ ներուժ ունի, քանի՞ ընկերություն է գործում ոլորտում, և ինչպիսի՞ն են մասնագետների ու ենթակառուցվածքների հնարավորությունները։
📊Նորարարության հայկական հիմնադրամը հրապարակել է Հայաստանի ԱԲ ոլորտի առաջին համապարփակ քարտեզագրումը՝ թվերով, տվյալներով և զարգացման հիմնական ուղղություններով։
Մանրամասն՝ այստեղ։
2 551
⚡⚡Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգի սիրավեպը վերածվել է հետախուզական սկանդալի․ ԱՄՆ հետախուզությունը կասկածում է, որ նրա հետ կապ ունեցած կինը կարող էր համագործակցել Չինաստանի հետախուզության հետ։
Ինչպե՞ս է անձնական պատմությունը կապվել Nvidia-ի AI չիպերի, Չինաստանի և ԱՄՆ ազգային անվտանգության հետ` կարդացե՛ք այստեղ։
2 551
Մարզե՞նք ձեր ֆինանսական բանականությունը🧠💰
Ենթադրենք ապրանքի սկզբնական գինը 50,000 դրամ է, և դուք ունեք գնման 2 տարբերակ:
2 551
📌Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) ամփոփել է հոկտեմբերի արդյունքները՝ ներկայացնելով ռեպո գործարքների, պետական և կորպորատիվ պարտատոմսերի, բաժնետոմսերի ու արտարժույթի շուկաների ակտիվությունը։
📊 Հոկտեմբերին հատկապես առանձնացել է ռեպոների շուկան։ Գործարքների թիվը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 7 անգամ, իսկ պետական պարտատոմսերի առաջնային շուկայում տեղաբաշխվել է շուրջ 109 մլրդ դրամ։
Ո՞ր ընկերություններն են ամենաակտիվը եղել ռեպո գործարքներում, և ինչո՞վ է առանձնացել բաժնետոմսերի շուկան՝ կարդացե՛ք այստեղ։
2 551
🏛️ Հետևո՞ւմ եք Ազգային ժողովի աշխատանքին, թե՞ միայն ծեծկռտուքներին ու աղմկոտ միջադեպերին։
Հայկական COPA ստարտափը ստեղծել է Parlour-ը՝ հարթակ, որտեղ արհեստական բանականությունը սղագրում ու վերլուծում է ԱԺ նիստերը։ Այստեղ կարելի է գտնել պատգամավորների ելույթները, օրենսդրական նախաձեռնություններն ու գործունեության մասին տվյալները։
📝Ինչպե՞ս է աշխատում Parlour-ը և ի՞նչ այլ ԱԲ գործիքներ է ստեղծում COPA-ն, կարդացե՛ք այստեղ
2 551
🌍 Արտերկրում սովորելու հնարավորությունները՝ մեկ վայրում․ նոյեմբերի 14-ին Երևանում կանցկացվի «Միջազգային կրթական էքսպո 2026»-ը։
Ավելի քան 10 երկրից շուրջ 40 կրթական հաստատություններ կներկայացնեն իրենց ծրագրերը՝ լեզվական դասընթացներից ու ամառային դպրոցներից մինչև բակալավրիատ և մագիստրատուրա։
Այցելուները կկարողանան նաև ծանոթանալ կրթաթոշակային հնարավորություններին, ընդունելության պայմաններին և ստանալ մասնագիտական խորհրդատվություն։ 🎓
Մանրամասն՝ այստեղ։
2 551
😱 15 րոպեում՝ գրեթե 2 տրլն դոլար կորուստ։
ԱՄՆ ֆոնդային բորսան արձագանքում է ընտրությունների միջանկյալ փուլին։ 🗳
Ինչո՞ւ են ներդրողները վախենում, ո՞ր ընկերություններն են ամենաշատը տուժել՝ այստեղ։👇
https://how2b.am/wall-street-loses-2-trillion-in-15-minutes/
2 551
🏛️ Ի՞նչ է կատարվում Ազգային ժողովում՝ աղմկոտ նիստերից ու քաղաքական ելույթներից այն կողմ։
🤖 Հայկական COPA ստարտափի ստեղծած Parlour ԱԲ գործիքը թույլ է տալիս հետևել պատգամավորների աշխատանքին և վերլուծել խորհրդարանի գործունեությունը։
🔎 Ի՞նչ հնարավորություններ ունի այն՝ դիտեք հոլովակում։
2 551
💰Պետությունը 2 մլն դրամ է տալիս 63-72 տարեկանների բիզնեսին
Կառավարությունը հաստատել է 63-72 տարեկանների բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրը։ Մասնակիցներն անվճար կանցնեն ձեռնարկատիրական ուսուցում, իսկ ընտրվածները կստանան պետական աջակցություն՝ մինչև 2 մլն դրամ։
Մանրամասները՝ հղումով 👇
https://how2b.am/armenia-to-support-entrepreneurs-aged-63-72/
2 551
🏆Տիեզերական և էներգետիկ ոլորտներում գործունեություն ծավալող ձեռնարկատեր Քեմ Ղաֆֆարիանն արժանացել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակին։
Ավելի քան 37 տարվա մասնագիտական գործունեության ընթացքում Ղաֆֆարիանը հիմնել է մի շարք խոշոր տեխնոլոգիական ընկերություններ, այդ թվում՝ NASA-ի հետ համագործակցող Stinger Ghaffarian Technologies-ը, ինչպես նաև Intuitive Machines-ը, Axiom Space-ը և X-energy-ն։
Մանրամասներն այստեղ են։
