es
Feedback
How2B

How2B

Ir al canal en Telegram

Մեդիա բիզնեսի և տեխնոլոգիաների մասին 🚀

Mostrar más
2 538
Suscriptores
+324 horas
+87 días
+1730 días
Archivo de publicaciones
How2B
2 538
🎮 Երևանը՝ խաղային աշխարհում։ ⚡EVN Vibe-ը ներկայացրել է խաղի պաշտոնական սինեմատիկ թրեյլերը։ Խաղը ստեղծվել է Երևանի իրական միջավայրի և քարտեզի հիման վրա․ խաղացողները կարող են ազատ շրջել քաղաքում, վարել մեքենա և մասնակցել սյուժետային իրադարձությունների։ Խաղի առանցքային կերպարներին մարմնավորում և հնչյունավորում են Միշոն ու Նազենի Հովհաննիսյանը, իսկ Միշոն խաղի համար նաև օրիգինալ սաունդթրեք է ստեղծել։ Երբ կթողարկվի խաղը և այլ մանրամասներ՝ այստեղ։

How2B
2 538
🥤🇩🇰 Carlsberg-ը մտադիր է ձեռք բերել PepsiCo-ի բիզնեսը Հայաստանում և Վրաստանում։ 🇦🇲 🇬🇪 🧐 Դանիական ընկերությունն արդեն նմանատիպ գործարք իրականացրել է Ադրբեջանում, իսկ այժմ ցանկանում է ընդլայնել PepsiCo-ի շշալցման և վաճառքի իր գործունեությունը Հարավային Կովկասում։ Այլ մանրամասներ՝ հղումով: 👇

How2B
2 538
📍Որտե՞ղ կարող եք դիմել նոր կենսաչափական անձնագրի կամ ID քարտի համար։ Արդեն հայտնի են HAYPASS-ի 14 նոր գրասենյակների հասցեները։ 🏢 Նոր գրասենյակներ կգործեն ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի տարբեր մարզերում՝ սկսած նոյեմբերի 1-ից։ Ձեր մարզում գործող գրասենյակի հասցեն կգտնեք այստեղ։ 👈

How2B
2 538
🎉Բացվել է Ակբա բանկի նոր գլխամասային գրասենյակը 🏢 Շուրջ 14,650 քմ տարածքով շենքը նախատեսված է ավելի քան 1000 աշխատակցի համար և կառուցվել է իտալական «Ռենկո» ընկերության կողմից։ Այն համապատասխանում է LEED միջազգային սերտիֆիկացման չափանիշներին՝ ներառելով էներգիայի ու ջրի խնայողության, օդի որակի և կանաչ տարածքների լուծումներ։ Մանրամասներն այստեղ են։

How2B
2 538
💰 Ինչպե՞ս մեկ օրում Moderna-ն թանկացավ մոտ 40 միլիարդ դոլարով💊 https://youtube.com/shorts/v1SLGKLKcZE?si=Ugbg4uClfFW2zOTP

How2B
2 538
🚀 Ինչպիսի՞ն կլինի բիզնեսի ապագան 2031 թվականին։ 🤝 Ամերիաբանկի գլխավոր հովանավորությամբ կայացած Bold Business 2031 միջոցառումը մեկ հարկի տակ միավորեց գործարար համայնքին։ 💡 Գլխավոր խոսնակ Դավիթ Յանը կիսվեց AI-ի զարգացման միտումներով ու տեխնոլոգիական նորարարություններով։ 🎥 Մանրամասները՝ ռեպորտաժում։ https://youtu.be/FAb6fQmjvsM

How2B
2 538
📈 Սեպտեմբերին Հայաստանում գները շարունակել են աճել, իսկ որոշ ապրանքներ զգալիորեն ավելի արագ են թանկացել, քան միջին գնաճը։ 🥚 Ձուն՝ +23.8% 🥩 Տավարի միսը՝ +21.5% ⛽ Դիզելը՝ +28% 💍 Ոսկերչական զարդերը՝ +21.4% 👀 Այլ թվեր կգտնեք՝ այստեղ։👈

How2B
2 538
🏛️ Արամայիս Գրիգորյանը նշանակվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ։ 💻 Նորանշանակ փոխնախարարը մասնագիտացած է տվյալների վերլուծության, տվյալների ինժեներիայի և տվյալների մոդելավորման ոլորտներում։ Ավելին՝ նյութում

How2B
2 538
💰 314 196 ՀՀ դրամ՝ այսքան է կազմել միջին ամսական աշխատավարձը 2026 թվականի օգոստոսին։ 📊 💼 Աշխատավարձերը շարունակում են ամենաբարձրը մնալ տեղեկատվության և կապի ոլորտում։ 💻📱 🔎 Ձեր աշխատավարձը ոլորտային միջինի հետ կարող եք համեմատել՝ այստեղ:

How2B
2 538
⚡Renderforest-ը NVIDIA-ի GPU-ներ է բերում Հայաստան։ 🖥️ Ընկերության հիմնադիր Նարեկ Սաֆարյանի խոսքով՝ անհրաժեշտ թույլտվությունն արդեն ստացվել է, իսկ սարքավորումների ժամանումից հետո Renderforest-ի վիդեոպրոցեսինգը փուլ առ փուլ կիրականացվի Հայաստանից։ Մանրամասներն այստեղ են։

How2B
2 538
🚀 Հայաստանում առաջին անգամ անցկացվեց TrustConf2026 by imID թվային վստահության ամենամյա համաժողովը։ 🇦🇲 Միջոցառումը մեկտեղեց ոլորտի առաջատարներին՝ ներկայացնելով նոր սերնդի imID app-ը, բացառիկ անվտանգային լուծումներն ու imID Sign էլեկտրոնային ստորագրությունը։ 🌍 Քննարկվեցին նաև պետություն–մասնավոր համագործակցության կարևորությունն ու ԵՄ eIDAS 2.0 ստանդարտներին ինտեգրվելու հեռանկարները։ https://youtu.be/i5xoDKhQYEc Մանրամասները՝ տեսանյութում 🎥

How2B
2 538
🤖⚡ AI-ի տարածաշրջանային քարտեզում Հայաստանը կարող է նոր դեր ստանալ։ NVIDIA-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանը նշել է, որ Հայաստանն ու Ղազախստանը կարող են դառնալ տարածաշրջանային հենակետեր՝ համադրելով 3 հիմնական կոմպոնենտներ՝ հաշվողական ենթակառուցվածքը, անհրաժեշտ հմտություններ ունեցող մասնագետներին և տեխնոլոգիական ձեռներեցությունը։ 🔗Մանրամասներն այստեղ են։

How2B
2 538
👀 2027-ից կենսաթոշակները կավելանան 1000 դրամով, բայց միաժամանակ մի շարք սոցիալական վճարների կարգ կփոխվի։ 🤔 Թաղման նպաստը այլևս բոլորին չի՞ տրամադրվի։ 🧐 Իսկ ի՞նչ կլինի սոցիալական փաթեթի շահառուների հաշիվներում եղած 13 մլրդ դրամի հետ։ 💰 Բոլոր մանրամասները՝ հղումով 👇

How2B
2 538
Հայաստանի բանկերը վերջին տարիներին շահութաբերության ռեկորդներ են սահմանում 💰 🔎 Ի՞նչ է կատարվում մեր բանկային համակարգում, և արդյո՞ք այն իր պատմական պիկին է 📈, հենց այս թեմաների շուրջ ենք զրուցել Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանի հետ՝ FinCast-ի 33-րդ էպիզոդում 🎙️ ▪️ Բանկերի վերելքը. Ինչի՞ վրա է այն հիմնված և ինչքա՞ն կտևի ▪️ Վարկերի ծավալը շեշտակի ավելանում է. Ի՞նչ ռիսկեր կան այստեղ ▪️ Հաջորդ քայլը. Դեպի ո՞ւր է գնում մեր բանկային համակարգը Դիտեք ամբողջական էպիզոդը՝ 🔗 https://youtu.be/FohVIpfzcNU

How2B
2 538
🌱🚀 Երկու օր՝ կանաչ նորարարության գաղափարների համար։ EPIC Jam․ Green Innovation Edition-ի մասնակցության հայտերը բաց են։ 48 ժամվա ընթացքում մասնակիցները կաշխատեն իրական բնապահպանական մարտահրավերների ուղղությամբ, կմշակեն իրենց գաղափարները և կներկայացնեն դրանք ժյուրիին։ Մանրամասներն այստեղ են։

How2B
2 538
💰 Պետական բյուջեն 9 ամսում հավաքագրել է 2 տրլն 308 մլրդ դրամ հարկ և տուրք։ 📈 🧐 Միայն սեպտեմբերին պետբյուջե մուտքագրվել է 281 մլրդ դրամի հարկեր և տուրքեր, 15.4%-ով ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում։ 🔗 Մանրամասները՝ այստեղ 👇

How2B
2 538
📈Հայաստանում գնաճը կազմել է 4.4%, բայց առանձին ապրանքների գները բարձրացել կամ նվազել են շատ ավելի կտրուկ։ ❗️Պաշտոնական գնաճը
+2
📈Հայաստանում գնաճը կազմել է 4.4%, բայց առանձին ապրանքների գները բարձրացել կամ նվազել են շատ ավելի կտրուկ։ ❗️Պաշտոնական գնաճը միջին թիվ է։ Ձեր անձնական գնաճը կախված է նրանից, թե ինչ եք դու՛ք ամենաշատը գնում:

How2B
2 538
📈 Երևանում անցկացվեց Հայաստանի ներդրումային և ֆինանսական երկրորդ համաժողովը՝ շուրջ 1000 մասնակցի մասնակցությամբ։ «Հնարավորու
📈 Երևանում անցկացվեց Հայաստանի ներդրումային և ֆինանսական երկրորդ համաժողովը՝ շուրջ 1000 մասնակցի մասնակցությամբ։ «Հնարավորությունների ժամանակը» խորագրով միջոցառումը համախմբել էր պետական, ֆինանսական և տեխնոլոգիական ոլորտների առաջատարների։ ✅ Team Holding-ը Freedom Broker Armenia-ի հետ հաջողությամբ տեղաբաշխել է 31,5 մլն դոլարի և 1,4 մլրդ դրամի պարտատոմսեր։ ✅ Ստորագրվել է համագործակցության հուշագիր Freedom Broker Armenia-ի և Juventus Academy Armenia-ի միջև։ ✅ Հատուկ հյուրն էր Freedom Holding-ի հիմնադիր և ՖԻԴԵ-ի նախագահ Տիմուր Տուրլովը։ 🎥 Դիտեք մանրամասները տեսանյութում 👇 https://youtu.be/javN2o-as50 #InvestmentForum #FreedomBrokerArmenia #TeamHolding #CapitalMarket #Armenia

How2B
2 538
💰 Team Holding-ը կապիտալի շուկայից ներգրավել է շուրջ $35 մլն-ին համարժեք ֆինանսավորում։ 📈 Ընկերության կորպորատիվ պարտատոմսերի եռափուլ տեղաբաշխումն ավարտվել է նախատեսված ժամկետից շուտ՝ ներդրողների բարձր հետաքրքրության պայմաններում։ Տեղաբաշխումն իրականացվել է Freedom Broker Armenia-ի հետ համագործակցությամբ։ Թողարկման ավարտի մասին Հայկ Եսայանը հայտարարել է միջազգային ներդրումային և ֆինանսական համաժողովում, որտեղ քննարկվել են նաև կապիտալի շուկայի զարգացումն ու հայկական ընկերությունների IPO հնարավորությունները։ Դիտեք ռեպորտաժը 🎥

How2B
2 538
🚀 Բիզնեսի ներկան՝ ապագայի տեսլականի հետ մեկ հարթակում։ Հոկտեմբերի 3-ին Երևանում BOLD Business 2031-ը կհամախմբի բիզնես առաջնորդների, ներդրողների, պետական ու միջազգային կառույցների ներկայացուցիչների և ոլորտի փորձագետների։ Օրվա ընթացքում նախատեսված են ելույթներ, նեթվորքինգ և ինտերակտիվ պանելային քննարկում՝ առաջիկա տարիների բիզնես միջավայրի, փոփոխությունների ու նոր հնարավորությունների շուրջ։ Մանրամասներն այստեղ են։