How2B
Відкрити в Telegram
2 520
Підписники
+324 години
+87 днів
+1330 день
Архів дописів
2 524
🔐 Ունե՞ք CyberTech գաղափար, բայց չգիտեք՝ ինչպես այն վերածել ստարտափի։
🚀Թումո լաբերը մեկնարկում է 12-շաբաթյա ինկուբացիոն ծրագիր՝ կիբեռանվտանգության ոլորտում նոր լուծումներ զարգացնելու համար։ Մասնակիցները կաշխատեն մենթորների ու փորձագետների հետ՝ գաղափարը հղկելուց մինչև պրոդուկտի ու բիզնես մոդելի զարգացում։
📅 Ինչպե՞ս մասնակցել, կարդացեք այստեղ։
2 524
📈 Ինչպե՞ս է փոխվում ներդրումային աշխարհը, և ի՞նչ հնարավորություններ են ձևավորվում 2026-ին։
«Ներդրումային հորիզոններ 2026» համաժողովում ոլորտի մասնագետները կքննարկեն շուկաների փոփոխությունները, ներդրումային նոր հնարավորություններն ու ավելի ճկուն ռազմավարությունները։ 💡
📍 Մանրամասները՝ այստեղ
2 524
🚀 Հայաստանի ստարտափների համար նոր հնարավորություն․
Science & Technology Angels Network-ը (STAN) Երևանում ձևավորում է իր Yerevan Chapter-ը՝ Plug and Play Armenia-ի հետ գործակցությամբ։
💰 Նախաձեռնությունը նախատեսում է pitching-ներ, ներդրումներ, մենթորություն և միջազգային կապեր՝ ստարտափների համար։
🌍 STAN-ի Երևանի բաժինը միանում է Լոս Անջելեսի, Նյու Յորքի և Փարիզի գործող բաժիններին։
Ավելին՝ այստեղ։
2 524
📌 2026 թվականի առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված տելեկոմ ընկերությունները միասին վճարել են շուրջ 23 մլրդ դրամ հարկ։
Առաջատարը «Վիվա Արմենիան» է։
2 524
🇦🇲 Կառավարության 2026-2031 թվականների ծրագրում պետական կառավարման բարեփոխումների սկզբունքներից մեկը «Արհեստական բանականությունն առաջինը» մոտեցումն է։
🤖 Նախատեսվում է պետական մարմինների համար ստեղծել անվտանգ ԱԲ միջավայր, ընդհանուր տեխնոլոգիական լուծումներ և տեխնոլոգիայի կիրառման իրավական ու էթիկական կանոններ։
Մանրամասները՝ այստեղ 👇🏻
2 524
Team Telecom Armenia-ն նոր գլխավոր տնօրեն ունի⚡
Արամ Բարսեղյանը նշանակվել է ընկերության գլխավոր տնօրեն, իսկ Հայկ Եսայանը կշարունակի ղեկավարել Team ընկերությունների խումբը՝ կենտրոնանալով դրա ռազմավարական զարգացման և ընդլայնման վրա:✅
Ո՞վ է նորանշակ տնօրենը և այլ մանրամասներ կարդացե՛ք այստեղ։
2 524
🚗 Երևանում բացվել է HONGQI-ի` տարածաշրջանում խոշորագույն կենտրոնը՝ շուրջ 5 մլն դոլարի ներդրմամբ և մոտ 3000 քմ տարածքով։
🔧 Նոր կենտրոնը ներառում է մեքենաների սպասարկման, տեխնիկական զննման ու վերանորոգման հնարավորություններ, իսկ ընկերությունը նախատեսում է ընդլայնել նաև իր գործունեությունը տարածաշրջանում։
📍 Ի՞նչ տեսք ունի նոր կենտրոնը, և ի՞նչ ծրագրեր ունի E-auto-ն՝ ռեպորտաժում։
2 524
📢 Օգոստոսի 18-ից մինչև սեպտեմբերի 1-ը վերամշակման նպատակով դեղձ և թուզ մթերող տնտեսավարողներին յուրաքանչյուր կիլոգրամի դիմաց կտրամադրվի 125 դրամ փոխհատուցում։
📌 Թզի դեպքում աջակցությունը կգործի միայն Սյունիքի մարզից մթերվող առավելագույնը 400 տոննայի, իսկ դեղձի դեպքում՝ Հայաստանի ամբողջ տարածքից մթերվող բերքի համար։
Ավելին՝ հղմամբ 👇🏻
2 524
👀 Օգոստոսին event-ներն էլ էին գնացել արձակուրդ, բայց աշունը մոտենում է, ու բիզ-թեք համայնքը ակտիվանում է։⚡
📅Բաց մի թողեք օգոստոսի վերջին բիզ-թեք միջոցառումները․ ի՞նչ միջոցառումներ են սպասվում առաջիկա օրերին՝ բացահայտեք How2B-ի ցանկում։
🤖 Vibe Coding with AI — Work Session հանդիպում, որի ընթացքում մասնակիցները երկու ժամ կաշխատեն իրենց նախագծերի վրա՝ գործածելով AI գործիքներ
🤝 Modelence Yerevan Meetup համայնքային ձևաչափով միջոցառում, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալ Modelence-ի այլ օգտատերերի և ծրագրավորողների հետ
🧑💻 Julia Yerevan | August Meetup Julia Yerevan-ի առաջին meetup-ը, որը նվիրված կլինի Julia ծրագրավորման լեզվի ներածությանը
🚀 Building AI Companies That Scale: From Yerevan to New York կքննարկվի՝ ի՞նչ է անհրաժեշտ արհեստական բանականության ոլորտում գործող ընկերությունը տեղական շուկայից միջազգային մակարդակ հասցնելու համար։
📌Բիզ-թեք կարևոր միջոցառումների ամբողջական ցանկին ծանոթացեք այստեղ՝ https://how2b.am/events-list/
