uz
Feedback
TUMO Parents Corner

TUMO Parents Corner

Kanalga Telegram’da o‘tish

TUMO Parents Corner ալիքը թումոցիների ծնողների և ընտանիքի անդամների համար է: Այստեղ կծանոթանաք Թումոյի նորություններին, կմասնակցեք տարբեր քննարկումների և կստանաք ամենահաճախ տրվող հարցերի պատասխանները:

Ko'proq ko'rsatish

📈 Telegram kanali TUMO Parents Corner analitikasi

TUMO Parents Corner (@tumocenter) Arman til segmentidagi kanali faol ishtirokchi. Hozirda hamjamiyat 10 143 obunachidan iborat bo'lib, Taʼlim toifasida 19 175-o'rinni va Armaniston mintaqasida 202-o'rinni egallagan.

📊 Auditoriya ko‘rsatkichlari va dinamika

невідомо sanasidan buyon loyiha tez o‘sib, 10 143 obunachiga ega bo‘ldi.

05 Oktabr, 2026 dagi oxirgi ma’lumotlarga ko‘ra kanal barqaror faollikka ega. Oxirgi 30 kunda obunachilar soni -59 ga, so‘nggi 24 soatda esa 17 ga o‘zgardi va umumiy qamrov yuqori darajada qolmoqda.

  • Tasdiqlash holati: Tasdiqlanmagan
  • Jalb etish (ER): Auditoriya o‘rtacha 42.87% darajada jalb etiladi. Nashrdan keyingi dastlabki 24 soatda kontent odatda umumiy obunachilar sonining 20.81% ini tashkil etuvchi reaksiyalarni to‘playdi.
  • Post qamrovi: Har bir post o‘rtacha 4 350 marta ko‘riladi; birinchi sutkada odatda 2 111 ta ko‘rish yig‘iladi.
  • Reaksiyalar va o‘zaro ta’sir: Auditoriya faol: har bir postga o‘rtacha 81 ta reaksiya keladi.

📝 Tavsif va kontent siyosati

Muallif resursni shaxsiy fikrni ifoda etish maydoni sifatida ta’riflaydi:
“TUMO Parents Corner ալիքը թումոցիների ծնողների և ընտանիքի անդամների համար է: Այստեղ կծանոթանաք Թումոյի նորություններին, կմասնակցեք տարբեր քննարկումների և կստանաք ամենահաճախ տրվող հարցերի պատասխանները:”

Yuqori yangilanish chastotasi (oxirgi ma’lumot 06 Oktabr, 2026 da olingan) sababli kanal doimo dolzarb va katta qamrovli bo‘lib qoladi. Analitika auditoriya kontent bilan faol hamkorlik qilishini, uni Taʼlim toifasidagi muhim ta’sir nuqtasiga aylantirishini ko‘rsatadi.

10 143
Obunachilar
+1724 soatlar
+267 kun
-5930 kun
Postlar arxiv
Ծնողներ ջան 🐝 Ծանոթացեք՝ սանահինցի 19-ամյա Մարիամն է՝ մեղվապահ, ասեղնագործ, անիմացիայի ու գրքերի սիրահար և պարզապես թումոցի։
+9
Ծնողներ ջան 🐝 Ծանոթացեք՝ սանահինցի 19-ամյա Մարիամն է՝ մեղվապահ, ասեղնագործ, անիմացիայի ու գրքերի սիրահար և պարզապես թումոցի։ «Թումոն ինձ սովորեցրել է համատեղել իմ տարբեր հետաքրքրությունները, վերածել դրանք նախագծերի ու օգնել է հասկանալ ամենակարևորը՝ դժվարությունը կանգ առնելու պատճառ չէ», — ասում է Մարիամը։ Նա արդեն երեք տարի հաճախում է Թումո՝ իր գյուղի մոտակա Ալավերդու տուփը, իսկ դասընթացների համար Թումոյի տրամադրած անվճար Թումոբուսով գալիս է Կողբի կենտրոն։ Մարիամն արդեն որոշել է, թե որ նախասիրությունն է ընտրելու որպես մասնագիտություն․ «Իմ մեծ ցանկությունն է դառնալ Թումոյի աշխարհի մի մասը, աշխատել այստեղ անիմացիայի դասընթացավար։ Ուզում եմ իմ գիտելիքներն ու փորձը փոխանցել մյուսներին և օգնել նրանց նույնպես բացահայտելու իրենց կարողությունները, ինչպես որ Թումոն է օգնում ինձ», — խոստովանում է նա։ Միշտ առա՛ջ, Մարիա՛մ:

Lավ, շա՜տ լավ լուր բոլոր պատանիների համար. նոյեմբերի 2-8-ը նորից ընկեր բերելու շաբաթ է բոլոր Թումո կենտրոններում ու տուփերում
Lավ, շա՜տ լավ լուր բոլոր պատանիների համար. նոյեմբերի 2-8-ը նորից ընկեր բերելու շաբաթ է բոլոր Թումո կենտրոններում ու տուփերում 🥰

Թումո Երևանն այս տարի ևս հյուրընկալելու է ճարտարապետության ոլորտի ամենակարևոր միջոցառումներից մեկի՝ Zetetic Architect Allianc
Թումո Երևանն այս տարի ևս հյուրընկալելու է ճարտարապետության ոլորտի ամենակարևոր միջոցառումներից մեկի՝ Zetetic Architect Alliance-ի նախաձեռնած «ARCHI DAYS | Ճարտարապետական օրեր 2026»-ի բանախոսությունները։ Հոկտեմբերի 6-ին՝ 16:00-ին, եկե՛ք Թումո Երևանի կենտրոն՝ հանդիպելու առաջատար ճարտարապետների հետ և ծանոթանալու իրական նախագծերի ստեղծման գործընթացներին ու մասնագիտական նրբություններին։ Խոսնակներ ու թեմաներ՝ ⏹ Ֆիլիպո Անջելուչի. Ինչ է լինում մինչև, ընթացքում ու հետո. տեխնոլոգիական ու միջավայրային մոտեցում ադապտիվ նախագծման համար (անգլերեն) ⏹ Արսեն Մկրտչյան. Մեկ ճարտարապետական էսքիզի պատմություն  ⏹ Գրիգոր Հայկազյան. Տեսությունն ու կյանքը նախագծման ﬔջ Սիրով սպասում ենք բոլորիդ Թումո Երևանում։ Մուտքն ազատ է:

Հարրի Փոթերից ու Նարուտոյից մինչև թրենդային մեմեր ու Կարգին հաղորդում՝ թումոցիների ստեղծած սթիքերներն արդեն իրենց տեղերում են։

«Ես մի բան կարող եմ ասել՝ Թումոն մեզ ամեն ինչ տալիս է։ Եթե, օրինակ, մասնակցում ես լուսանկարչության դասընթացի, տրամադրում է տեսախցիկ, կամ եթե դասընթացների համար պետք է գնանք Կապան, տրամադրում է անվճար տրանսպորտ։ Մեզ մնում է միայն գալ ու սովորել»։

«Վեց տարի առաջ պատահաբար հայտնվեցի Երևանի Թումո կենտրոնի դիմաց։ Մի բան է Թումոն նկարներով տեսնելը, մեկ այլ բան՝ անձամբ տեսնել
+5
«Վեց տարի առաջ պատահաբար հայտնվեցի Երևանի Թումո կենտրոնի դիմաց։ Մի բան է Թումոն նկարներով տեսնելը, մեկ այլ բան՝ անձամբ տեսնելը։ Կենտրոնի դիմացը կանգնած մտածում էի՝ տեսնես Գորիսում էլ մի օր կբացվի՞ Թումո»։ Գորիսեցի 11-ամյա Դավիթի համար այդ օրը վճռորոշ դարձավ։ «Այդ օրը հստակ որոշեցի, որ պետք է մի օր ընդունվեմ Թումո և ինքնուրույն պատրաստեմ իմ սեփական 3D պրինտերը, քանի որ նաև շատ էի հետաքրքրվում մոդելավորմամբ։ Այսօր արդեն կարող եմ ասել, որ հասել եմ իմ նպատակին, ու ինչպես տեսնում եք, սարքն այստեղ է՝ ինձ հետ Գորիսի Թումո տուփում, որտեղ հաճախում եմ։ Հետո էլ ասում են՝ երկու երնեկ մի տեղ չի լինում», – ժպտալով ասում է Դավիթը։ Դավիթը Թումոյի 14 ոլորտներից արդեն հասցրել է բացահայտել մի քանիսը։ Ամենաշատը նրան հետաքրքրում են ծրագրավորումը, լուսանկարչությունը, շարժական գրաֆիկան և իհարկե եռաչափ մոդելավորումը, բայց նա շարունակում է փորձել ու բացահայտել նոր ուղղություններ։

Ծնողներ ջան ❤️ Գիտեի՞ք՝ Հայաստանում արդեն երրորդ տարին է անցկացվում է թատերական պաստառների միջազգային բիենալեն՝ TPAM-ը։ Իսկ գ
+6
Ծնողներ ջան ❤️ Գիտեի՞ք՝ Հայաստանում արդեն երրորդ տարին է անցկացվում է թատերական պաստառների միջազգային բիենալեն՝ TPAM-ը։ Իսկ գիտեի՞ք, որ այն կազմակերպում է Թումո ակադեմիայի գրաֆիկական դիզայնի թիմի ղեկավար Էդիկ Պողոսյանը, ով ինքը թատերական պաստառների ձևավորման մեծ փորձ ունի։ Կազմակերպչական թիմում է նաև Թումոյի հաղորդակցության թիմի դիզայներ և Թումոյի շրջանավարտ Արազ Պողարյանը: Սեպտեմբերի 10-ին բացված բիենալեում ցուցադրվում են 49 երկրից 194 դիզայների 203 պաստառ, որոնք կարող եք տեսնել Գեղագիտության ազգային կենտրոնում մինչև ամսվա վերջ ամեն օր՝ ժամը 11:00-20:00-ը։ Մուտքն ազատ է բոլորի համար։ Լուսանկարները՝ YANTS Images, Courtesy of ACT Cultural and TPAM

Հայաստանը պատրաստվում է անկախության 35-րդ տարեդարձի՜ն: Իսկ դա հրաշալի առիթ է դիտելու թումոցի Անի Ղուլինյանի ֆիլմը՝ նվիրված հենց այդ օրվան։ Վահէ և Լյուսի մրցույթի ֆիլմերի ստեղծման անվանակարգում հաղթած նախագծում Անին Անկախության օրն անցկացրել է Լոռվա սարերում՝ տարեց ամուսինների հետ՝ հեռու ավանդական տոնակատարություններից ու շքերթներից։ Շնորհավո՜ր տոնդ, Հայաստա՜ն։ Հ.Գ. Վաղը՝ սեպտեմբերի 21-ին, Թումո կենտրոններում ու տուփերում դաս չկա։

Ծնողներ ջան 💙 Սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության օրը, Թումո կենտրոններում ու տուփերում դասեր չեն լինի 🔆
Ծնողներ ջան 💙 Սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության օրը, Թումո կենտրոններում ու տուփերում դասեր չեն լինի 🔆

Կապո՜ւյտի մեջ, կապո՜ւյտի մեջ - արևի ոսկին: Ոգեշնչված ցիանոտիպիայի կապույտով ու Թումոյի այգու բուսականությամբ՝ Երևանի թումոցիներն այսպիսի էսթետիկ անիմացիա են ստեղծել Գայանե Բոյաջյանի ու Սոֆի Քոսյանի աշխատարանի ընթացքում։ Ուսանողները սկզբում ընտրել են այգու բույսեր, ծաղիկներ ու այլ առարկաներ, դրանք տեղադրել են հատուկ լուծույթներով մշակված լուսազգայուն թղթերին և թողել դրանք արևին՝ երևակվելու համար։ Արդյունքում ստացվել են յուրահատուկ կապույտ պատկերներ՝ ցիանոտիպներ, որոնք թվայնացրել ու ստացել են անիմացիոն այս հոլովակը։ Սիրուն է, չէ՞ 🫠

Սթիքեր ստեղծելը հավես է, իսկ թումոցի ընկերոջ համար ստեղծելը պարզապես անմոռանալի փորձառությո՜ւն է։ Ծնողներ ջան 🤍թերթեք նկարնե
+5
Սթիքեր ստեղծելը հավես է, իսկ թումոցի ընկերոջ համար ստեղծելը պարզապես անմոռանալի փորձառությո՜ւն է։ Ծնողներ ջան 🤍թերթեք նկարները, ծանոթացեք մեր ամենատարբեր զույգերից մի քանիսին ու նրանց ստեղծած սթիքերներին։ 🥰

Hey Siri, միացրո՛ւ Ավրիլ Լավինի Sk8er Boi-ը 🎧 Նյու Յորքից ժամանած լուսանկարիչ, արվեստագետ ու ստեղծագործական տնօրեն Ջուլիա Փա
+6
Hey Siri, միացրո՛ւ Ավրիլ Լավինի Sk8er Boi-ը 🎧 Նյու Յորքից ժամանած լուսանկարիչ, արվեստագետ ու ստեղծագործական տնօրեն Ջուլիա Փարիսի ուրիշհուլիսյան աշխատարանին Երևանի թումոցիներն ուսումնասիրել են լուսանկարչությունը սքեյթբորդինգի և շարժման միջոցով։ Նրանք սովորել են աշխատել կոմպոզիցիայի, լույսի և շարժման հետ՝ վավերագրելով սքեյթերների փախած հնարքներն արագ լուսանկարչության միջոցով։ Վերջում, օգտվելով արագ պահաժամի լուսանկարչական տեխնիկայից ուսանողները ստացել են սքեյթբորդինգի թեմատիկայով լուսանկարների շարք։ Այս ու մի շարք այլ սպորտային աշխատարաններ են տեղի ունեցել է UEFA հիմնադրամի հետ համագոծակցությամբ Թումոյի Ուրիշ հուլիսի շրջանակում։ Դրանց ընթացքում ուսանողները ստեղծել են ռոբոտ-ֆուտբոլիստներ, մարզական թեմայով անիմացիաներ ու վիզուալ պատմություններ։

Անիմեացված կերպարներ, վանգոգյան տեսարաններ, սուպերհերոսներ, պարզապես աչք շոյող պատկերներ. մի շաբաթ շարունակ մեր ուսանողները հարցուփորձ արեցին միմյանց ու AI գործիքներով ստեղծեցին փախած, բացառիկ սթիքերներ։ Բայց ինչն ամենակարևորն է՝ այս վարժանքի շնորհիվ նրանք նորովի բացահայտեցին իրենց վաղեմի ընկերներին և գտան նոր թումոցի-բարեկամնե՜ր։ Մեր տիպաստեղծներից մի քանիսն ահա պատմում են իրենց փորձառության մասին։

Երևանի ու Նոր Նորքի՛ թումոցիների ծնողներ, ուշադրությո՛ւն 📣 Մինչև նոյեմբերի 1-ը շաբաթ օրերի դասաժամը կլինի 14:00-20:00։ Կսպաս
Երևանի ու Նոր Նորքի՛ թումոցիների ծնողներ, ուշադրությո՛ւն 📣 Մինչև նոյեմբերի 1-ը շաբաթ օրերի դասաժամը կլինի 14:00-20:00։ Կսպասենք <3

Սիրելի ծնողներ ❤️ Թե կա ինքնուսուցում, Կա նաև ինքնակպչուն ☀️ Թումո տուփեր ու կենտրոններ վերադարձող բոլոր ուսանողների համար ան
+9
Սիրելի ծնողներ ❤️ Թե կա ինքնուսուցում, Կա նաև ինքնակպչուն ☀️ Թումո տուփեր ու կենտրոններ վերադարձող բոլոր ուսանողների համար անակնկալ ենք պատրաստել. թումոցիները բաժանվում են զույգերի և միմյանց համար ստեղծում են սթիքերներ (նույն ինքը՝ ինքնակպչուն կամ ինչու չէ՝ տիպ), Canva գրաֆիկական ծրագրի ու AI-ի միջոցով։

Սկսվե՜ց 📚 Թումոյի բոլոր կենտրոններն ու տուփերը նորից լցվել են ստեղծագործական եռուզեռով։ Սեպտեմբերը սկսել ենք բաժանվելով զույ
+9
Սկսվե՜ց 📚 Թումոյի բոլոր կենտրոններն ու տուփերը նորից լցվել են ստեղծագործական եռուզեռով։ Սեպտեմբերը սկսել ենք բաժանվելով զույգերի ու կպչուն հարցեր տալով՝ բացառիկ ինքնակպչուններ ստանալու համար: Մեր թումոցիները տի՜պ են 😉

Սիրելի ծնողներ ❤️ Մենք ուսանողներին այնքան ենք կարոտել, որքան Պենելոպեն իր Ոդիսևսին 😍 Այսօրվանից բոլոր թումոցիներին կսպասենք
+6
Սիրելի ծնողներ ❤️ Մենք ուսանողներին այնքան ենք կարոտել, որքան Պենելոպեն իր Ոդիսևսին 😍 Այսօրվանից բոլոր թումոցիներին կսպասենք իրենց Թումո կենտրոններում կամ տուփերում։

Սիրելի ծնողներ ✨ Երբ «Կիևյանը» երկու ամսով փակվեց երթևեկության համար, դա չխոչընդոտեց 15-ամյա Արթուրի և իր ընկերների Թումո հաճ
Սիրելի ծնողներ ✨ Երբ «Կիևյանը» երկու ամսով փակվեց երթևեկության համար, դա չխոչընդոտեց 15-ամյա Արթուրի և իր ընկերների Թումո հաճախելուն։ Ամեն շաբաթ նրանք Կոմիտասից քայլում, անցնում էին նորոգվող կամրջով ու հասնում Թումո՝ զրուցելով ֆուտբոլից ու Թումոյից և «հավեսի համար» հաղթահարում էին 5-7 կիլոմետր ճանապարհը 40-50 րոպում։ Կարդացեք Արթուրի, «Կիևյանի» և Թումո տանող ճանապարհների մասին մեր բլոգում՝ tumo.org/hy/the-road-to-tumo-via-kievyan

Ծնողներ ջան ❤️ Թումոն գնում է արձակուրդ 📣 Թումո թիմը կվերադառնա օգոստոսի 17-ին, իսկ թումոցիներին սիրով կսպասենք սեպտեմբերի 1
Ծնողներ ջան ❤️ Թումոն գնում է արձակուրդ 📣 Թումո թիմը կվերադառնա օգոստոսի 17-ին, իսկ թումոցիներին սիրով կսպասենք սեպտեմբերի 1-ից 💻

279 աշխատարան՝ Թումոյի 212 դասընթացավարների ու աշխարհի 20 երկրից ժամանած 45 միջազգային մասնագետների ղեկավարությամբ 🎉 Մեր ուս
+9
279 աշխատարան՝ Թումոյի 212 դասընթացավարների ու աշխարհի 20 երկրից ժամանած 45 միջազգային մասնագետների ղեկավարությամբ 🎉 Մեր ուսանողները հնարավորություն ունեցան աշխատելու այնպիսի առաջատար կազմակերպությունների մասնագետների հետ, ինչպիսիք են NASA-ն, Meta-ն, PayPal-ը, Disney-ը, Zetafonts-ը, Less Media Group-ն ու Papaton-ը։ Ուրիշհուլիսյան եռուզեռն ավարտվեց, բայց մենք դեռ երկար կհիշենք այս գժական Ուրիշ Հուլիսը։ Իսկ աշխատարանների արդյունքները կտեղադրենք շուտով 🤭