ch
Feedback
TUMO Parents Corner

TUMO Parents Corner

前往频道在 Telegram

TUMO Parents Corner ալիքը թումոցիների ծնողների և ընտանիքի անդամների համար է: Այստեղ կծանոթանաք Թումոյի նորություններին, կմասնակցեք տարբեր քննարկումների և կստանաք ամենահաճախ տրվող հարցերի պատասխանները:

显示更多

📈 Telegram 频道 TUMO Parents Corner 的分析概览

频道 TUMO Parents Corner (@tumocenter) 亚美尼亚语 语言赛道中的 是活跃参与者。目前社区聚集了 10 262 名订阅者,在 教育 类别中位列第 18 996,并在 亚美尼亚 地区排名第 202

📊 受众指标与增长动态

невідомо 创建以来,项目保持高速增长,吸引了 10 262 名订阅者。

根据 27 八月, 2026 的最新数据,频道保持稳定运转。过去 30 天订阅人数变化为 -211,过去 24 小时变化为 0,整体触达仍然可观。

  • 认证状态: 未认证
  • 互动率 (ER): 平均受众互动率为 58.91%。内容发布后 24 小时内通常能获得 24.60% 的反应,占订阅者总量。
  • 帖子覆盖: 每篇帖子平均可获得 0 次浏览,首日通常累积 2 524 次浏览。
  • 互动与反馈: 受众积极参与,单帖平均反应数为 0

📝 描述与内容策略

作者将该频道定位为表达主观观点的平台:
TUMO Parents Corner ալիքը թումոցիների ծնողների և ընտանիքի անդամների համար է: Այստեղ կծանոթանաք Թումոյի նորություններին, կմասնակցեք տարբեր քննարկումների և կստանաք ամենահաճախ տրվող հարցերի պատասխանները:

凭借高频更新(最新数据采集于 28 八月, 2026),频道始终保持新鲜度与高覆盖。分析显示受众积极互动,使其成为 教育 类别中的关键影响点。

10 262
订阅者
无数据24 小时
-297
-21130
帖子存档
Սիրելի ծնողներ ✨ Երբ «Կիևյանը» երկու ամսով փակվեց երթևեկության համար, դա չխոչընդոտեց 15-ամյա Արթուրի և իր ընկերների Թումո հաճ
Սիրելի ծնողներ ✨ Երբ «Կիևյանը» երկու ամսով փակվեց երթևեկության համար, դա չխոչընդոտեց 15-ամյա Արթուրի և իր ընկերների Թումո հաճախելուն։ Ամեն շաբաթ նրանք Կոմիտասից քայլում, անցնում էին նորոգվող կամրջով ու հասնում Թումո՝ զրուցելով ֆուտբոլից ու Թումոյից և «հավեսի համար» հաղթահարում էին 5-7 կիլոմետր ճանապարհը 40-50 րոպում։ Կարդացեք Արթուրի, «Կիևյանի» և Թումո տանող ճանապարհների մասին մեր բլոգում՝ tumo.org/hy/the-road-to-tumo-via-kievyan

Ծնողներ ջան ❤️ Թումոն գնում է արձակուրդ 📣 Թումո թիմը կվերադառնա օգոստոսի 17-ին, իսկ թումոցիներին սիրով կսպասենք սեպտեմբերի 1
Ծնողներ ջան ❤️ Թումոն գնում է արձակուրդ 📣 Թումո թիմը կվերադառնա օգոստոսի 17-ին, իսկ թումոցիներին սիրով կսպասենք սեպտեմբերի 1-ից 💻

279 աշխատարան՝ Թումոյի 212 դասընթացավարների ու աշխարհի 20 երկրից ժամանած 45 միջազգային մասնագետների ղեկավարությամբ 🎉 Մեր ուս
+9
279 աշխատարան՝ Թումոյի 212 դասընթացավարների ու աշխարհի 20 երկրից ժամանած 45 միջազգային մասնագետների ղեկավարությամբ 🎉 Մեր ուսանողները հնարավորություն ունեցան աշխատելու այնպիսի առաջատար կազմակերպությունների մասնագետների հետ, ինչպիսիք են NASA-ն, Meta-ն, PayPal-ը, Disney-ը, Zetafonts-ը, Less Media Group-ն ու Papaton-ը։ Ուրիշհուլիսյան եռուզեռն ավարտվեց, բայց մենք դեռ երկար կհիշենք այս գժական Ուրիշ Հուլիսը։ Իսկ աշխատարանների արդյունքները կտեղադրենք շուտով 🤭

Ոչ մի րոպե առանց ֆուտբոլի՜ ⚽️ Աշխարհի առաջնությունն անցավ, բայց ֆուտբոլը չի դադարում ոչ մի օր։ Հայկական ակումբները շարունակու
+5
Ոչ մի րոպե առանց ֆուտբոլի՜ ⚽️ Աշխարհի առաջնությունն անցավ, բայց ֆուտբոլը չի դադարում ոչ մի օր։ Հայկական ակումբները շարունակում են իրենց ուղին UEFA-ի միջազգային մրցաշարերում, իսկ UEFA հիմնադրամը շարունակում է իր գոլառատ համագործակցությունը Թումոյի հետ։ UEFA հիմնադրամի գլխավոր նպատակն է պահպանել ֆուտբոլի կախարդանքը և աշխարհի անթիվ խոցելի երեխաներին փոխանցել ավելի լավ ապագայի հույսը։ Եվ քանի որ խոսքը Թումոյի մասին է, ապա կախարդանքը ստանում է չափազանց ստեղծարար արտահայտումներ, որոնք պարտադիր չէ՝ կապված լինեն խաղադաշտի ու գոլերի քանակի հետ։  Մեր ավանդական Ուրիշ հուլիսի շրջանակում, օրինակ, Թումո կենտրոններում մի շարք սպորտային աշխատարաններ են անցկացվում, որոնց արդյունքում ստեղծվում են ռոբոտ-ֆուտբոլիստներ, մարզական թեմայով անիմացիաներ, վիզուալ պատմություններ Երևանի փողոցներում և այլն։ Այս ամենը թույլ է տալիս մեր ուսանողներին բացահայտել սպորտի, տեխնոլոգիաների ու արվեստի կապը՝ նկարչությունից ու ռոբոտաշինությունից մինչև շարժական գրաֆիկա ու լուսանկարչություն։

Փերիներ, մոլորված սնկեր և այլ կախարդական էակներ, որոնք տուն հասնելու համար պետք է բազմաթիվ խոչընդոտներ հաղթահարեն 🧚‍♀️🍄✨ Այս ու շատ այլ խաղային կերպարներ և միջավայրեր են ստեղծել Երևանի թումոցիները Մերի Խաչատրյանի դասընթացի ժամանակ։ Ուսանողները սովորել են խաղային միջավայրի կառուցում և կառավարում, ինչպես նաև AI-ի միջոցով կերպարների ու ռեսուրսների ստեղծում։ Արդյունքում նրանք ստացել են AI-ով 2D պլատֆորմային խաղեր։ Ծնողներ ջան, ավելի շատ աշխատանքներ տեսնելու համար այցելեք մեր պորտֆոլիո՝ tumo.org/project/2d-platformer-game-with-ai

Յամա՞լ, թե՞ Մեսսի, Իսպա՞նիա, թե՞ Արգենտինա 🇪🇸🇦🇷 15-ամյա Արթուրը, որն Արգենտինայի շապիկով է, ասում է, թե Աշխարհի առաջնությ
Յամա՞լ, թե՞ Մեսսի, Իսպա՞նիա, թե՞ Արգենտինա 🇪🇸🇦🇷 15-ամյա Արթուրը, որն Արգենտինայի շապիկով է, ասում է, թե Աշխարհի առաջնությանը ոչ մի թիմի չի երկրպագում. «Ես երկրպագում եմ լավ ֆուտբոլին, գեղեցիկ խաղին»։ Կարդացե՛ք մեր բլոգն Արթուրի ու բազմաթիվ այլ թումոցի ֆուտբոլիստների, մեր ֆուտբոլային նոր ծրագրերի և այն մասին, թե ինչպես Մեսսին Թումոյին նվիրեց իր ստորագրված մարզաշապիկը՝ tumo.org/hy/messi-italy-angulo-and-tumo

«Տեխնոլոգիաները փոխվում են, մասնագիտությունները՝ նույնպես, իսկ սեփական ուժերով սովորելու և զարգանալու կարողությունը շարունակո
«Տեխնոլոգիաները փոխվում են, մասնագիտությունները՝ նույնպես, իսկ սեփական ուժերով սովորելու և զարգանալու կարողությունը շարունակում է մնալ ամենակարևոր հմտություններից մեկը», — ասում է Թումոյի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը Armenpress-ի հետ իր զրույցում։ Ծնողներ ջան, Թումոյի և սպասվող 15 տարիների մասին Մարի Լուի հարցազրույցը կարդացեք այս հղումով՝ armenpress.am/hy/article/1255727

XR ոլորտի չորս մասնագետներ՝ Ալինան, Միխայիլը, Պիետրոն և Բաբուն, աշխարհի տարբեր կողմերից եկել են Հայաստան Թումոյում աշխատարաններ վարելու և հանդիպելու արվեստի, անիմացիայի ու վիրտուալ իրականության բոլոր սիրահարներին 🌍✨ Եկեք զրուցենք այն մասին, թե ինչպես են նորագույն տեխնոլոգիաներն ու վիրտուալ աշխարհները փոխում կինոյի, վավերագրության ու արվեստի ընկալումները։ ▪️ Որտեղ | Թումո ստուդիաներ, Արամի 44 ▪️ Երբ | հուլիսի 17, 17:00 ▪️ Լեզուն | անգլերեն ▪️ Մուտքը | անվճար՝ գրանցումով Գրանցվելու համար՝ tumo.org/sh/7yb5p

Ծնողներ ջան 💙 Իսպանիան ու Արգենտինան պատրաստվում են թեժ մարտին, միլիոնավոր ֆուտբոլասերներ չեն հոգնում անվերջ վիճելուց, թե ով
Ծնողներ ջան 💙 Իսպանիան ու Արգենտինան պատրաստվում են թեժ մարտին, միլիոնավոր ֆուտբոլասերներ չեն հոգնում անվերջ վիճելուց, թե ով է, ի վերջո, պատմության լավագույնը՝ Մեսսին, թե Ռոնալդուն, իսկ այդ ժամանակ մենք Թումոյում… ⚽ Մենք արդեն որոշել ենք՝ որ թիմին ենք երկրպագում և ովքեր են մեր սիրած ֆուտբոլիստները։ Կարդացե՛ք մեր ֆուտբոլային բլոգը, որտեղ չկան վեճեր մրցավարության ու VAR-ի մասին, փոխարենը կան Թումոյի հավաքականը, մեր ուսանող-մարզիկները, ՈՒԵՖԱ հիմնադրամն ու մի հետաքրքիր պատմություն այն մասին, թե ինչպես էր ինքը՝ անձամբ Լեո Մեսսին, «սթորի» արել Թումոյի մասին՝ tumo.org/hy/messi-italy-angulo-and-tumo

Ի՞նչ Ուրիշ հուլիս առանց բացառիկ երաժշտական աշխատարանի 🎵 Այս անգամ ձեր պատանիները հնարավորություն կունենան ձայնագրել իրենց սե
Ի՞նչ Ուրիշ հուլիս առանց բացառիկ երաժշտական աշխատարանի 🎵 Այս անգամ ձեր պատանիները հնարավորություն կունենան ձայնագրել իրենց սեփական երգը միակ ու անկրկնելի Իվան Դորնի հետ։ Երաժշտական փորձարարության գուրու, «Стыцамэн», «Северное сияние» ու բազում այլ հիթերի հեղինակ, երգիչ ու պրոդյուսեր Իվան Դորնը Թումո Երևանում անցկացնելու է երկշաբաթյա աշխատարան, որի ընթացքում մասնակիցները կփորձարկեն ամենախենթ հնչյուններն ու կսուզվեն երգերի ու մեղեդու ստեղծման պրոցեսի մեջ, իսկ աշխատարանի ավարտին կունենան պրոֆեսիոնալ ձայնագրված ու թողարկման պատրաստ թրեք։ Ծնողներ ջա՛ն, հիշեցրե՛ք ձեր պատանիներին լրացնել հարցաթերթիկը, սպասել աշխատարանների թիմի արձագանքին ու հուլիսի 20-ին՝ ժամը 13:00-ին, գնալ Թումո Երևան՝ լսումներին մասնակցելու համար։ Եթե ձեր երեխան ունի գործիք, որով նվագում է, անպայման թող վերցնի իր հետ։ Հարցաթերթիկի հղումը ➡️ tumo.org/sh/ivandorn

Ծանոթացե՛ք, Իբրահիմ Զաքին ու Կոզիմո Լորենցո Պանչինին են, որոնք աշխատարաններ են վարում Ուրիշ հուլիսի շրջանակում 👋 Եթե սիրում եք տառարվեստն ու տառարվեստի մասին հմայիչ ակցենտով պատմություններ, հուլիսի 9-ին եկե՛ք Թումո ստուդիաներ՝ ներկա լինելու այս լեգենդար դիզայներների հետ բացառիկ հանդիպմանը 🤌 Գրանցվելու համար՝ TypographyTalkatTUMOStudios.eventbrite.com ▪️Որտեղ | Թումո ստուդիաներ, Արամի 44 ▪️Երբ | հուլիսի 9, 19:30 ▪️Հանդիպման լեզու | անգլերեն

Հուլիս, արև, ծիրան… Ոսկե՛ ծիրան 🍑 Թումոն էլ է պատրաստվում Հայաստանի ամենասիրելի մշակութային իրադարձություններից մեկին։ Ոսկե
+2
Հուլիս, արև, ծիրան… Ոսկե՛ ծիրան 🍑 Թումոն էլ է պատրաստվում Հայաստանի ամենասիրելի մշակութային իրադարձություններից մեկին։ Ոսկե ծիրան միջազգային կինոփառատոնի այս տարվա գլխավոր հյուրերից մեկը հռչակավոր լեհ ռեժիսոր Պավել Պավլիկովսկին է։ Ընդամենը երկու ամիս առաջ Կաննից հերթական մրցանակով վերադարձած վարպետը փառատոնի օրերին Թումոյում հանդես կգա դասախոսությամբ։ Իսկ դա լավ առիթ է նախապես ծանոթանալու նրա ամենակարևոր աշխատանքներին։  Հուլիսի 8-ին և 10-ին Թումո Երևանում ցուցադրելու ենք Պավլիկովսկու «Իդան» (ռեժիսորի մրցանակ Կաննի կինոփառատոնում)։ ▪️Որտեղ և երբ | Թումո Երևան, հուլիսի 8 (Իդա), 20:00, հուլիսի 10 (Սառը պատերազմ), 20:00 ▪️Տևողությունը | 82′ (Իդա), 88′ (Սառը պատերազմ) ▪️Տարիքային սահմանափակում | 13+ (Իդա), 14+ (Սառը պատերազմ) ▪️Լեզու | լեհերեն՝ հայերեն ենթագրերով Մուտքն ազատ է բոլորի համար։ Կինոդիտումների մասին թարմացումների համար հետևեք մեր տելեգրամյան էջին՝ t.me/tumoff

Չհասցրեցի՞ք նախորդ շաբաթ մասնակցել Թումոյի ծնողական ժողովին։ Ոչ մի խնդիր 👌 Չէ՞ որ դուք կարող եք անձամբ պատվիրել ձեր ծնողական
Չհասցրեցի՞ք նախորդ շաբաթ մասնակցել Թումոյի ծնողական ժողովին։ Ոչ մի խնդիր 👌 Չէ՞ որ դուք կարող եք անձամբ պատվիրել ձեր ծնողական ժողովը։ Այցելե՛ք Թումո կենտրոն կամ Թումո տուփ՝ մոտիկից ծանոթանալու, թե ինչով է զբաղված ձեր պատանին, և շփվելու Թումոյի թիմի հետ 😊 Անհրաժեշտ է միայն մուտք գործել մեր կայք և ընտրել ձեր իսկ նախընտրած օրն ու ժամը։ Կայքի հղումը՝ tumo.org/parents Սիրով կսպասենք ձեզ Թումո կենտրոններում և տուփերում։

Սիրելի ծնողներ 🧡 Հուլիսի 5-ին՝ Սահմանադրության օրը, Թումո կենտրոններում և տուփերում դասեր չեն լինելու 🙌
Սիրելի ծնողներ 🧡 Հուլիսի 5-ին՝ Սահմանադրության օրը, Թումո կենտրոններում և տուփերում դասեր չեն լինելու 🙌

Մեկ Մարի Լու, վեց Թումո կենտրոն, հարյուրավոր ծնողներ 📸 Ավարտվեց այս տարվա ծնողական շաբաթը։ Թերթեք նկարները տեսնելու համար՝ ի
+9
Մեկ Մարի Լու, վեց Թումո կենտրոն, հարյուրավոր ծնողներ 📸 Ավարտվեց այս տարվա ծնողական շաբաթը։ Թերթեք նկարները տեսնելու համար՝ ինչպես անցան հանդիպումները Երևանում, Եղեգնաձորում և Կապանում։ Սիրելի ծնողներ, ուրախ էինք ձեզ տեսնել և մինչ հաջորդ հանդիպում։

Տըկ-տըկ… ⏰ Ուրիշ հուլիսին հաշված ժամեր են մնացել։ Շուտով մեկնարկում է Թումոյի ամենակտիվ ու աշխատարանաշատ ամիսը։ Եկեք խորասուզ
+5
Տըկ-տըկ… ⏰ Ուրիշ հուլիսին հաշված ժամեր են մնացել։ Շուտով մեկնարկում է Թումոյի ամենակտիվ ու աշխատարանաշատ ամիսը։ Եկեք խորասուզվելու ռոբոտաշինության, smart տեխնոլոգիաների, երաժշտության և շատ այլ նորարարական ոլորտների մեջ տեղացի և արտերկրից ժամանած ամենաթույն մասնագետների հետ։ Սիրելի ծնողներ, հուշեք ուսանողներին, որպեսզի հասցնեն գրանցվել - learninglabs.am.tumo.world 💥

Ի՞նչ անեմ, որ ես էլ Google-ում աշխատեմ։ Google-ում միայն ծրագրավորողնե՞ր են աշխատում։ Google-ի հարցազրույցի ժամանակ իրոք այն տարօրինակ, տրամաբանական խաղերի՞ց են տալիս։ Մենք լիքը հարցեր ունենք Google-ի հայ մասնագետներին։ Իսկ դու՞ք։ Գրանցվելու և մանրամասների համար՝ անցի՛ր bio-ում տեղադրված հղումով։ ArmenianJourneysatGoogle.eventbrite.com 🗓️ Հունիսի 25, 19:30 📍 Թումո Երևան 🇺🇸 Լեզուն՝ անգլերեն

Ինչպե՞ս սովորել մասնագիտություն, որը դեռ գոյություն չունի։ Հունիսի 25-ին բոլորին հրավիրում ենք Թումո Երևանի կենտրոն՝ Google-ի
Ինչպե՞ս սովորել մասնագիտություն, որը դեռ գոյություն չունի։ Հունիսի 25-ին բոլորին հրավիրում ենք Թումո Երևանի կենտրոն՝ Google-ի հայ մասնագետների հետ բացառիկ հանդիպման։ Կզրուցենք տեխնոլոգիաների մասին, որոնք հենց հիմա վերափոխում են աշխարհը։ Քննարկումը կվարի Google-ի գեներատիվ AI-ի գործընկերային մարքեթինգի պատասխանատու Յասմիկ Սամուրքաշեանը։ Անկախ նրանից՝ ծրագրավորող եք, դիզայներ, թե նոր եք սկսում ձեր մասնագիտական ուղին, այս հնարավորությունը չարժի բաց թողնել։ Պատրաստեք ձեր հարցերը մեր խոսնակներին՝ Անահիտ Ալվերտյան (ավագ վերլուծական խորհրդատու), Լիլիթ Կարապետյան (ծրագրային ապահովման ինժեներ, Թումոյի շրջանավարտ), Մարիամ Մելքումյան (UX դիզայներ), Սյուզաննա Սարգսյան (ծրագրային ապահովման ինժեներ) 🗓️ Հունիսի 25, 19:30 📍 Թումո Երևան 🇺🇸 Լեզուն՝ անգլերեն 🔗 Գրանցվելու համար անցի՛ր bio-ում տեղադրված հղումով։ https://ArmenianJourneysatGoogle.eventbrite.com

Մանրամասները - https://t.me/TUMOcenter/1247
Մանրամասները - https://t.me/TUMOcenter/1247

Սիրելի ծնողներ ❤️ Թումոցի+ նախագծի շրջանակում լիքը նոր ընկերներ, հավես խաղեր ու դրական էմոցիաներ ունեցանք մեր կենտրոններում և
+8
Սիրելի ծնողներ ❤️ Թումոցի+ նախագծի շրջանակում լիքը նոր ընկերներ, հավես խաղեր ու դրական էմոցիաներ ունեցանք մեր կենտրոններում և տուփերում։