ru
Feedback

Не попадитесь на канал ботавода! Telemetrio находит и помечает такие каналы 👉 Хотите видеть метку — оформите подписку

TUMO Parents Corner

TUMO Parents Corner

Открыть в Telegram

TUMO Parents Corner ալիքը թումոցիների ծնողների և ընտանիքի անդամների համար է: Այստեղ կծանոթանաք Թումոյի նորություններին, կմասնակցեք տարբեր քննարկումների և կստանաք ամենահաճախ տրվող հարցերի պատասխանները:

Больше

📈 Аналитический обзор Telegram-канала TUMO Parents Corner

Канал TUMO Parents Corner (@tumocenter) языкового сегмента Армянский является активным участником. Сейчас сообщество объединяет 10 230 подписчиков, занимая 19 636 место в категории Образование и 194 место в регионе Армения.

📊 Показатели аудитории и динамика

С момента создания невідомо проект демонстрирует стремительный рост, собрав аудиторию из 10 230 подписчиков.

Согласно последним данным от 23 ноября, 2026, канал показывает стабильную активность. За последние 30 дней изменение числа участников составило 113, а за последние 24 часа — 9, при этом общий охват остаётся высоким.

  • Статус верификации: Не верифицирован
  • Уровень вовлечённости (ER): Средний показатель вовлечённости аудитории составляет 35.99%. В первые 24 часа после публикации контент обычно набирает 20.70% реакций от общего числа подписчиков.
  • Охват публикаций: В среднем каждый пост получает 3 683 просмотров. В течение первых суток публикация набирает 2 118 просмотров.
  • Реакции и взаимодействия: Аудитория активно поддерживает контент: среднее количество реакций на один пост — 68.

📝 Описание и контентная политика

Автор описывает ресурс как площадку для выражения субъективного мнения:
“TUMO Parents Corner ալիքը թումոցիների ծնողների և ընտանիքի անդամների համար է: Այստեղ կծանոթանաք Թումոյի նորություններին, կմասնակցեք տարբեր քննարկումների և կստանաք ամենահաճախ տրվող հարցերի պատասխանները:”

Благодаря высокой частоте обновлений (последние данные получены 24 ноября, 2026) канал поддерживает актуальность и высокий уровень охвата публикаций. Аналитика показывает, что аудитория активно взаимодействует с контентом, что делает его важной точкой влияния в категории Образование.

10 230
Подписчики
+924 часа
+67 дней
+11330 дней
Архив постов
photo content
+9
15 нояб., 12:04

Ծնողներ ջան, Զիգֆրիդը կարապներ էր որսում աղեղով, թումոցիները՝ տեսախցիկով 📷 Դանիացի լուսանկարիչ ու ռեժիսոր Պերնիլե Սանդբերգի աշխատարանի ընթացքում Երևանի թումոցիները սովորել են լուսանկարել պարողներին շարժման մեջ և բացահայտել, թե ինչպես կարող են պահը վերածել տեսողական պատմության։ Նրանք այցելել են Օպերայի և բալետի թատրոն՝ լուսանկարելու Օդետին, Օդիլիային, Զիգֆրիդին և Ռոտբարտին «Կարապի լիճը» ներկայացման ժամանակ։  Թերթեք՝ աշխատարանի որոշ արդյունքները տեսնելու համար, իսկ ընթացքն ու ամբողջական աշխատանքները կներկայացնենք շուտով։
15 нояб., 12:04

photo content
+7
15 нояб., 12:01

Ծնողներ ջան, Վիոլետն ու Թումոն միասին են Երևանի կենտրոնի բացման օրվանից՝ 15 տարի, հարյուրավոր դասընթացներ, աշխատարաններ, ստեղ
Ծնողներ ջան, Վիոլետն ու Թումոն միասին են Երևանի կենտրոնի բացման օրվանից՝ 15 տարի, հարյուրավոր դասընթացներ, աշխատարաններ, ստեղծագործական պոռթկումներ ու բազո՜ւմ ոգեշնչված ուսանողներ շարունակ 📖  Եվ հենց այս պատճառով Վիոլետի ցանկացած հաջողություն մեզ համար հպարտության առիթ է։ Նախորդ շաբաթ Զանգակ գրատանը տեղի ունեցավ Թումո ակադեմիայի ստեղծագրության կենդանի լեգենդ Վիոլետ Գրիգորյանի «բը՜զզզզզ» գրքի շնորհանդեսը։ Միջոցառման ընթացքում մեր սիրելի գրողն ու թիմակիցը խոսեց արվեստի դերի, ստեղծագործական ազատության, հեղինակի ու ընթերցողի կապի մասին։ Շնորհավո՜ր, Վիոլե՛տ։
13 нояб., 05:52

Ծնողներ ջան, Անձնագրերը բաժանեցինք, կնիքները խփեցինք, բոլոր խաղերը խաղացի՜նք 🔋 Նախորդ շաբաթը մեր կենտրոններում ու տուփերում
+6
Ծնողներ ջան, Անձնագրերը բաժանեցինք, կնիքները խփեցինք, բոլոր խաղերը խաղացի՜նք 🔋 Նախորդ շաբաթը մեր կենտրոններում ու տուփերում ընկերաշատ էր։ Ուսանողներն իրենց ապագա թումոցի ընկերների հետ խաղացին բազմազան խաղեր, ծանոթացան Թումոյի առօրյային ու առաջարկած հնարավորություններին։ 
11 нояб., 10:02

photo content
+9
11 нояб., 02:13

Ծնողներ ջան, նախորդ ուրբաթ երեկոյան Թումո Երևանում տիրում էին բիթն ու Քեյ-փոփի տրամադրությունը 🎶✨ Թումոցիները նախ Գրեմմիի մր
+9
Ծնողներ ջան, նախորդ ուրբաթ երեկոյան Թումո Երևանում տիրում էին բիթն ու Քեյ-փոփի տրամադրությունը 🎶✨ Թումոցիները նախ Գրեմմիի մրցանակակիր պրոդյուսեր Sleep Deez-ի փոդքաստի հյուրերը դարձան, որը, չնայած The Sleepover վերնագրին, հեչ էլ քնեցնող չէր. վկայությունը լեփ-լեցուն դահլիճն էր։ Իսկ զրույցից հետո սկսվեց տժժիկը. թումոցիները կատարեցին աշխատարանում իրենց ստեղծած երգերը՝ բարձունքին հասնելու, իրենց ժամանակի ու դե մի քիչ էլ Սուպեր Մարիոյի մասին։ Ի դեպ, աշխատարանի ընթացքում թումոցիներն ու Sleep Deez-ը հասցրել էին նաև այցելել Հայաստանի հանրային ռադիո ու ծանոթանալ ձայնագրման տաղավարին և դրա հարուստ արխիվին։
11 нояб., 02:13

Ծնողներ ջան 💕 Թումոյում ընկերական խառնաշփոթ է 🎉 Այս շաբաթ թումոցիները կենտրոն են գալիս իրենց ընկերների հետ։ Նրանք միասին խա
+8
Ծնողներ ջան 💕 Թումոյում ընկերական խառնաշփոթ է 🎉 Այս շաբաթ թումոցիները կենտրոն են գալիս իրենց ընկերների հետ։ Նրանք միասին խաղում են թումոյական տառախաղ ու փազլ, գուշակում են Թումոյի ոլորտները, պատրաստում են կոլաժներ և այսպես բացահայտում են Թումոն ու դրա բազում հետաքրքիր կողմերը։
07 нояб., 01:45

Սիրելի ծնողներ 💕 Այս շաբաթ մուտքը Թումո ընկերովի է 🤝 Նոյեմբերի 2-ից սկսած թումոցիները մեզ մոտ կարող են հյուր բերել իրենց մա
+6
Սիրելի ծնողներ 💕 Այս շաբաթ մուտքը Թումո ընկերովի է 🤝 Նոյեմբերի 2-ից սկսած թումոցիները մեզ մոտ կարող են հյուր բերել իրենց մանկության, բակի, դպրոցի, սպորտի և շատ ու շատ այլ ընկերների։
05 нояб., 11:14

Դուք ունեք 1 նոր հրավեր 📩 Նոյեմբերի 6-ին Գրեմմիի մրցանակակիր պրոդյուսեր Sleep Deez-ը և նրա Քեյ-փոփ աշխատարանի ուսանողները հրավիրում են ձեզ առաջինը լսելու իրենց ստեղծած երգերը և ներկա լինելու փոդքասթի 🎧 Երեկոն կսկսենք Sleep Deez-ի The Sleepover փոդքասթի երևանյան թողարկումով, որի ընթացքում աշխարհահռչակ պրոդյուսերի հյուրերը կլինեն հենց թումոցիները։ Նրանք կպատմեն, թե ինչ է իրենց համար երաժշտությունը, ինչն է իրենց ոգեշնչում և ինչ երազանքներ ունեն։ Վերջում ուսանողները կկատարեն աշխատարանի արդյունքում ստեղծված երգերը և անգամ կպարեն 🎤 ▪️Նոյեմբերի 6 (ուրբաթ), 19:00 ▪️Թումո Երևան, Հալաբյան 16 ▪️Զրույցը՝ անգլերեն Մուտքն ազատ է։
05 нояб., 04:46

Սիրելի ծնողներ ❤️ Ամանորին մնացել է ընդամենը 59 օր⏳ Իսկ մեր տոնական զարդարանքի համար դեռ անհրաժեշտ է 17.000 սկավառակ և 10.000
+1
Սիրելի ծնողներ ❤️ Ամանորին մնացել է ընդամենը 59 օր⏳ Իսկ մեր տոնական զարդարանքի համար դեռ անհրաժեշտ է 17.000 սկավառակ և 10.000 պլաստիկ տարա։ Ուրեմն իսկական ժամանակն է ազատվելու տարիներով պահած հնություններից: Ստուգե՛ք պահարաններն ու խորդանոցները․ գուցե ունեք հին լազերային սկավառակներ (CD/DVD) կամ դատարկ պլաստիկ շշեր ու տարաներ, որոնք պահել եք՝ մտածելով՝ «մի օր պետք կգա»։ Դատարկեք ու լվացեք դրանք (պիտակները հանելու կարիք չկա) և մինչև նոյեմբերի 15-ը բերեք Թումոյի ցանկացած կենտրոն կամ տուփ։ Եկեք միասին ստեղծենք այս Ամանորի զարդարանքներն ու նոր կյանք տանք հին իրերին ✨
02 нояб., 12:06

K-pop-ի, ռեփի և առհասարակ թույն երաժշտության սիրահարնե՜ր, բոլորդ հրավիրված եք 🎶 Նոյեմբերի 6, Թումո Երևան, The Sleepover փոդք
+1
K-pop-ի, ռեփի և առհասարակ թույն երաժշտության սիրահարնե՜ր, բոլորդ հրավիրված եք 🎶 Նոյեմբերի 6, Թումո Երևան, The Sleepover փոդքասթի երևանյան թողարկում: Փոդքասթում BTS-ի հետ աշխատած պրոդյուսեր Sleep Deez-ը զրուցում է երաժշտական ինդուստրիայի ամենատարբեր դեմքերի հետ, իսկ Երևանում նրա հյուրերը հենց թումոցիներն են: Նրանք կպատմեն, թե ինչ է իրենց համար երաժշտությունը, ինչն է իրենց ոգեշնչում և ինչի մասին են երազում: Իսկ անմիջապես հետո Sleep Deez-ն ու իր աշխատարանի ուսանողները կներկայացնեն իրենց ստեղծած երեք թրեքները: Ծրագրում՝ հետաքրքիր քննարկում, երգ, ռեփ, պար ու շատ հավես պահեր 🎤 ▪️06.11, 19:00 ▪️Թումո Երևան, Հալաբյան 16 ▪️Զրույցը՝ անգլերեն Մուտքն ազատ է։ Սիրով կսպասենք բոլոր երաժշտասերներին։
30 окт., 13:29

Արսենն ու Կորյունը մանկության ընկերներ են։ Միասին են հաճախել մանկապարտեզ, հետո՝ դպրոց, և արդեն մոտ մեկ տարի միասին Թումո Դիլի
+6
Արսենն ու Կորյունը մանկության ընկերներ են։ Միասին են հաճախել մանկապարտեզ, հետո՝ դպրոց, և արդեն մոտ մեկ տարի միասին Թումո Դիլիջանում են։ «Լիքը ընդհանուր հետաքրքրություններ ունենք, որոնցից շատերը բացահայտել ենք հենց Թումոյում», — ասում են նրանք։ Արսենի սիրելի ոլորտներն են լուսանկարչությունը, ֆիլմերի ստեղծումը, երաժշտությունն ու խաղերի ստեղծումը։ Իսկ Կորյունին հատկապես հետաքրքրում են խաղերի ստեղծումն ու եռաչափ մոդելավորումը։ «Շատ ենք սիրում համակարգչային խաղեր խաղալ ու երազում ենք մի օր ստեղծել մեր սեփական խաղը», — ժպիտով ասում են ընկերները։ Ընկերներին միավորող մեկ այլ հետաքրքրություն է տարբեր հավաքածուներ կազմելը։ Թերթե՛ք նկարները, որ տեսնեք, թե ինչեր են հավաքել Արսենն ու Կորյունը։
29 окт., 12:02
30 окт., ~02:11

Հիշո՞ւմ եք Իվան Դորնի ու թումոցիների է՜ն ամենաուրիշ գժական լաբը 🎶 Ահա և խոստացված ամբողջական վիդեոն, որտեղ խտացրել ենք երկշաբաթյա երաժշտական աշխատարանի ամենահավես պահերը, ստեղծագործական էներգիան և թումոյական ռիթմերն ու բիթերը։
27 окт., 11:27

Նկատած կլինեք՝ Երևանում տեղի է ունենում կենսաբազմազանության թեմային նվիրված COP17-ը։ Լավ առիթ է վերհիշելու Դաշա Վյատկինայի և Վլադիմիր Վիշնյակովի աշխատարանում Թումո Երևանի ուսանողների ստեղծած թղթե անիմացիայի հերոս գորտին, որը թռչկոտում է և բացահայտում իր շրջակա աշխարհը։ Սիրեք ու պահպանեք բնությունը
24 окт., 12:06

Սիրելի ծնողներ ❤️ Թումոն՝ COP17-ի Հայստանի ազգային տաղավարում 🍀 Վաղը՝ հոկտեմբերի 23-ին՝ 10:15-11:45, Մերիդիան էքսպո կենտրոնո
Սիրելի ծնողներ ❤️ Թումոն՝ COP17-ի Հայստանի ազգային տաղավարում 🍀 Վաղը՝ հոկտեմբերի 23-ին՝ 10:15-11:45, Մերիդիան էքսպո կենտրոնում՝ Հայաստանի ազգային տաղավարում, Թումոն կներկայացնի իր կրթական մոդելը, Հայաստանում ու ամբողջ աշխարհում ընդլայնման ծրագրերը, ինչպես նաև Թումո լաբերի ClimateNet նախագիծը, որը IoT սարքերի օգնությամբ հավաքագրում ու իրական ժամանակում ներկայացնում է կլիմայական տվյալներ երկրի տարբեր անկյուններից։ Եթե հավատարմագրված եք COP17-ում, անպայման այցելե՛ք մեզ։ 📍Ոսկերիչների փողոց 1 ⏰23.10 | 10:15-11:45
22 окт., 12:00
23 окт., ~02:58

Թումոյում ամեն ինչ ընթանում է սովորական հունով։ Դասերը շարունակվում են, իսկ թումոցիները՝ սովորում, ստեղծում ու բացահայտում ✌�
Թումոյում ամեն ինչ ընթանում է սովորական հունով։ Դասերը շարունակվում են, իսկ թումոցիները՝ սովորում, ստեղծում ու բացահայտում ✌🏻
18 окт., 06:22

Սիրելի ծնողներ, հաստատ տանը լիքը անպետք լազերային սկավառակներ 💿📀 ունեք կամ պլաստիկ տարաներ (կենցաղային հեղուկների, տարբեր ձ
Սիրելի ծնողներ, հաստատ տանը լիքը անպետք լազերային սկավառակներ 💿📀 ունեք կամ պլաստիկ տարաներ (կենցաղային հեղուկների, տարբեր ձևերի ու ծավալների՝ մինչև 2-3 լիտր), որոնք ժամանակ չեք գտնում դեն գցելու։ Նոր տարվա համար Թումոն պատրաստվում է տոնական, առանձնահատուկ ձևավորում ունենալ, և դրա իրագործման համար մեզ անհրաժեշտ են հենց ձեր անպետք լազերային սկավառակներն ու պլաստիկ տարաները՝ դատարկ և լվացված վիճակում (պիտակը պոկելու կարիք չկա)։ Մինչև նոյեմբերի 15-ը համեցեք մեզ մոտ, բերեք այս ամենը բոլոր Թումո կենտրոններ (թողեք մեր ինֆո-դեսքի աշխատակիցների մոտ) ու տուփեր (հանձնեք մեր մարզիչներին), ու տեսեք, թե ինչ գեղեցկություն ենք ստանալու՜ միասին։ Շնորհակալ ենք 🌟
15 окт., 13:02

Ծնողներ ջան ❤️ Գյումրու «Մուշ» թաղամասում կտեղադրվի Թումո տուփ ✨ Թումոն և «Հայաստան» համահայկական հիմնադրամը ստորագրեցին համա
Ծնողներ ջան ❤️ Գյումրու «Մուշ» թաղամասում կտեղադրվի Թումո տուփ ✨ Թումոն և «Հայաստան» համահայկական հիմնադրամը ստորագրեցին համագործակցության հուշագիր, որի առաջին խոշոր նախագիծը Գյումրու «Մուշ» թաղամասում նոր տուփի տեղադրումն է, որը մոտակա թաղամասերի պատանիներին հասանելի կդարձնի Թումոյի՝ տեխնոլոգիաների ու դիզայնի նորարարական կրթությունը։ Ուսանողները Թումո տուփում կկատարեն ինքնուսուցման վարժանքներ, իսկ դասընթացներին մասնակցելու համար կայցելեն Թումո Գյումրիի կենտրոն, որն արդեն սպասարկվում է հազարավոր գյումրեցի պատանիների: «Թումոյի համար կրթությունը նոր հնարավորություններ ստեղծելու միջոց է։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ համագործակցությունը թույլ կտա այդ հնարավորությունները հասանելի դարձնել ավելի շատ պատանիների, հատկապես՝ համայնքներում։ Ուրախ ենք այս գործընկերության մեկնարկի համար», — նշել է Թումոյի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը։
14 окт., 13:21

Եկանք, տեսանք, մնացինք 😃 Ամառային մի գեղեցիկ օր նրանք եկան տեսնելու Թումոն թումոցի ընկերների հրավերով։ Ու մնացին որպես թումոցի՜։ Աշնանային մի գեղեցիկ օր էլ խնդրեցինք նրանց պատմել Թումոցի+ ծրագրի մասին իրենց վառ տպավորությունների մասին։ Նոյեմբերի 2-8-ը մեր դռները նորից բացվելու են թումոցիների ընկերների համար։ Թող գան, տեսնեն ու մնա՜ն։ ❗Ընկերները պետք է լինեն 12-18 տարեկան
12 окт., 11:24