en
Feedback
TUMO Parents Corner

TUMO Parents Corner

Open in Telegram

TUMO Parents Corner ալիքը թումոցիների ծնողների և ընտանիքի անդամների համար է: Այստեղ կծանոթանաք Թումոյի նորություններին, կմասնակցեք տարբեր քննարկումների և կստանաք ամենահաճախ տրվող հարցերի պատասխանները:

Show more

📈 Analytical overview of Telegram channel TUMO Parents Corner

Channel TUMO Parents Corner (@tumocenter) in the Armenian language segment is an active participant. Currently, the community unites 10 106 subscribers, ranking 19 781 in the Education category and 219 in the Armenia region.

📊 Audience metrics and dynamics

Since its creation on невідомо, the project has demonstrated rapid growth, gathering an audience of 10 106 subscribers.

According to the latest data from 12 June, 2026, the channel demonstrates stable activity. Although there has been a change in the number of participants by -57 over the last 30 days and by -5 over the last 24 hours, overall reach remains high.

  • Verification status: Not verified
  • Engagement rate (ER): The average audience engagement rate is 66.23%. Within the first 24 hours after publication, content typically collects 23.72% reactions from the total number of subscribers.
  • Post reach: On average, each post receives 6 699 views. Within the first day, a publication typically gains 2 399 views.
  • Reactions and interaction: The audience actively supports content: the average number of reactions per post is 129.

📝 Description and content policy

The author describes the resource as a platform for expressing subjective opinions:
TUMO Parents Corner ալիքը թումոցիների ծնողների և ընտանիքի անդամների համար է: Այստեղ կծանոթանաք Թումոյի նորություններին, կմասնակցեք տարբեր քննարկումների և կստանաք ամենահաճախ տրվող հարցերի պատասխանները:

Thanks to the high frequency of updates (latest data received on 13 June, 2026), the channel maintains relevance and a high level of publication reach. Analytics show that the audience actively interacts with content, making it an important point of influence in the Education category.

10 106
Subscribers
-524 hours
-147 days
-5730 days
Posts Archive
Ի դեպ, Ասյայի TikTok-յան էջը կարող եք գտնել՝ թերթելով նկարները 😉

Սիլելի ծնողներ 🧡 Թումո Գավառի ուսանող 18-ամյա Ասյան իր TikTok-յան էջում մի ամբողջ անիմե աշխարհ է ստեղծել, որն ունի հազարավոր
+6
Սիլելի ծնողներ 🧡 Թումո Գավառի ուսանող 18-ամյա Ասյան իր TikTok-յան էջում մի ամբողջ անիմե աշխարհ է ստեղծել, որն ունի հազարավոր այցելուներ և միլիոնավոր դիտումներ ✨ Ասյան ուղղակի խենթանում է անիմեների էսթետիկայի, գույների ու կերպարների համար, ինչպես իր հարյուր հազարավոր հետևորդները։ Նա ստեղծում է կարճ հոլովակներ՝ օգտագործելով միայն իր հեռախոսը կերպարներին նկարելու, անիմացնելու, մոնտաժելու և ձայն ավելացնելու համար։ Եվ իհարկե, նրա սիրելի Թումո ոլորտը նկարչությունն է, իսկ «Բույսերի գաղտնի կյանքը» նկարչական աշխատարանը նրա համար ամենահիշվողն է եղել իր մասնակցած բազմաթիվ աշխատարաններից ու դասընթացներից։ Ասյան չի բավարարվում միայն վիրտուալ միջավայրում ստեղծագործելով. նա սովորում է Գավառի Արվեստի պետական քոլեջի գեղարվեստական բաժնում և կիսում է իր գիտելիքները՝ Գեղարվեստի դպրոցի ուսանողներին գունանկար դասավանդելով։ «Կարծում եմ՝ արվեստն ու ստեղծագործ մարդիկ աշխարհն ավելի գունավոր ու գեղեցիկ են դարձնում, և ես ուզում եմ, որ իմ աշխատանքներն էլ մարդկանց փոխանցեն այդ զգացողությունը», — ասում է Ասյան։

Ծնողնե՜ր (թումոցիների և ոչ միայն), պատրա՞ստ եք ծնողական ժողովի 🗣️ Մեր գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը կայցելի Թումո կենտր
+3
Ծնողնե՜ր (թումոցիների և ոչ միայն), պատրա՞ստ եք ծնողական ժողովի 🗣️ Մեր գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը կայցելի Թումո կենտրոններ, կզրուցի ներկա և ապագա թումոցիների (12-18 տարեկան) ծնողների ու ընտանիքի անդամների հետ, կպատմի նոր նախաձեռնությունների մասին և կպատասխանի բոլոր հարցերին։ Հանդիպումների ժամանակացույցը՝ 📍Թումո Գյումրի | հունիսի 18, 18:00 (Շչորսի 1) 📍Թումո Կողբ | հունիսի 19, 18:00 (1-ին փ. 35/11) 📍Թումո Դիլիջան | հունիսի 20, 14:30 (Մյասնիկյան 63) 📍Թումո Երևան | հունիսի 23, 20:00 (Հալաբյան 16) 📍Թումո Եղեգնաձոր | հունիսի 26, 18:00 (Շահումյան 12) 📍Թումո Կապան | հունիսի 27, 12:00 և 14:30 (Երկաթուղայինների 18/1) Երևանում ծնողական հանդիպմանը մասնակցելու համար գրանցվեք՝ tumoparentsweek.eventbrite.com

Թումոյում իսկական ընկերական եռուզեռ է ➕ Թումոցի+ նախագիծը մեկնարկե՜լ է։ Արդեն սկսել ենք ամառը ընկերովի՝ հավես խաղերով, բացահա
+9
Թումոյում իսկական ընկերական եռուզեռ է ➕ Թումոցի+ նախագիծը մեկնարկե՜լ է։ Արդեն սկսել ենք ամառը ընկերովի՝ հավես խաղերով, բացահայտումներով ու լիքը դրական էմոցիաներով։ Ծնողներ ջան, հուշեք ձեր երեխաներին` եթե ունեն 12–18 տարեկան ընկեր, որը Թումո չի հաճախում, կարող են նրան բերել իրենց դասի ժամին Թումո 😉

«Թումոյի մասին առաջին անգամ իմացա, երբ մեր դպրոց եկան ու պատմեցին, որ Կողբում կենտրոն է բացվել։ Շատ ուրախ եմ, որ հիմա այս ամե
+6
«Թումոյի մասին առաջին անգամ իմացա, երբ մեր դպրոց եկան ու պատմեցին, որ Կողբում կենտրոն է բացվել։ Շատ ուրախ եմ, որ հիմա այս ամենի մասնիկն եմ», – ասում է Թումո Կողբի ուսանող 16-ամյա Յուրան, որը կենտրոն է գալիս Ոսկևան գյուղից։ Արդեն երկու տարի է, ինչ Յուրան թումոցի է։ Ինչպես իր տարիքի շատ պատանիներ, նա սիրում է ֆիլմեր, ֆուտբոլ, համակարգչային խաղեր, ինչպես նաև մասնակցել Թումոյի տարբեր ոլորտների դասընթացներին ու աշխատարաններին։ «Դեռ հստակ չեմ որոշել, թե ինչ եմ դառնալու, քանի որ ինձ հետաքրքրող ոլորտները շատ են։ Թումոն ինձ տալիս է այդ հնարավորությունը՝ փորձել տարբեր բաներ, որ հասկանամ, թե որն է իմը։ Այս պահին մասնակցում եմ նկարչության դասընթացին, որն ինձ շատ է դուր գալիս», – խոստովանում է Յուրան։ Ծնողներ ջան, Յուրայի պես սահմանամերձ համայնքների հարյուրավոր պատանիներ Թումոյի շնորհիվ բացահայտում են տեխնոլոգիաների ու դիզայնի աշխարհը։

Ծնողներ ջան 💫 Խնդրում ենք հիշեցնել ձեր երեխաներին, որպեսզի բաց չթողնեն այս հնարավորությունը։ Գրանցվել պետք չէ։ Պարզապես ձեր երեխան իր հերթական դասի ժամին կարող է գալ իր ընկերոջ հետ, իսկ մնացածը մենք կկազմակերպենք։

Ծնողներ ջան ✨ Թումոցի Արմինա Հովհաննիսյանը նկարել է ֆիլմ «Երևանի սիրուն պապիկների» մասին իր հեռախոսի միջոցով 🎥 Շողիկ Հակոբյանի աշխատարանին Արմինան և մյուս թումոցիները սովորել են հեռախոսով վավերագրական ֆիլմ նկարահանել՝ ստանալով պոետիկ ու ստեղծարար կադրային լուծումներ։ Նրանք ուսումնասիրել են ժանրի հիմունքները, նկարահանման կանոններն ու կոմպոզիցիան, ինչպես նաև հետարտադրական գործիքները Adobe Premiere Pro-ում։ Իսկ Արմինայի ֆիլմն ամբողջությամբ կարող եք գտնել մեր պորտֆոլիոյում՝ tumo.org/hy/project/poetic-documentary

Մայիսի 28-ին՝ Հանրապետության տոնի կապակցությամբ, Թումո կենտրոններում և տուփերում դասեր չեն լինելու 👋
Մայիսի 28-ին՝ Հանրապետության տոնի կապակցությամբ, Թումո կենտրոններում և տուփերում դասեր չեն լինելու 👋

Մայիսի 28-ին՝ Հանրապետության տոնի կապակցությամբ, Թումո կենտրոններում և տուփերում դասեր չեն լինելու 👋
Մայիսի 28-ին՝ Հանրապետության տոնի կապակցությամբ, Թումո կենտրոններում և տուփերում դասեր չեն լինելու 👋

Մայիսի 28-ին՝ Հանրապետության տոնի կապակցությամբ, Թումո կենտրոններում և տուփերում դասեր չեն լինելու 👋

Սիրելի ծնողներ 💙 Թումո Կապանի ուսանող Թինան չէր էլ պատկերացնում, որ մի օր «Թամզարայի» շնորհիվ կդառնա Վահէ և Լյուսի 2025 մրցո
+5
Սիրելի ծնողներ 💙 Թումո Կապանի ուսանող Թինան չէր էլ պատկերացնում, որ մի օր «Թամզարայի» շնորհիվ կդառնա Վահէ և Լյուսի 2025 մրցույթի հաղթող։ «Ընկեր Վարդանի հետ պատրաստել էինք «Թամզարայի» ռեմիքս տարբերակը։ Բայց ամենահետաքրքիրն այն է, որ ես Թումոյում ուզում էի ծրագրավորում սովորել», – պատմում է Թինան։ Երեք տարվա ընթացքում նա հասցրել է ուսումնասիրել տարբեր ոլորտներ՝ ծրագրավորում, այնուհետև ֆիլմերի ստեղծում, շարժական գրաֆիկա և իհարկե երաժշտություն, որը, ինչպես ինքն է ասում, իր «ֆեյվըրիթ» ոլորտն է։ Ազատ ժամանակ Թինան սիրում է դաշնամուր նվագել, նրա սիրելի ստեղծագործություններից է «Կտոր մը երկինքը»։ Իսկ մյուս մեծ նախասիրությունը հեծանիվ քշելն է․ շատ հաճախ հենց հեծանիվով էլ նա գալիս է Թումո Կապան։

Սիրելի՛ ծնողներ, լավ նորություն ունենք ձեր երեխաների համար ✨ Թումոն մեկնարկում է շատ սպասված ու աննախադեպ մեկ շաբաթ։ Հունիսի
Սիրելի՛ ծնողներ, լավ նորություն ունենք ձեր երեխաների համար ✨ Թումոն մեկնարկում է շատ սպասված ու աննախադեպ մեկ շաբաթ։ Հունիսի 8-ից 14-ը ձեր երեխան հնարավորություն ունի իր հետ Թումո կենտրոն կամ տուփ բերել իր ընկերներից մեկին, ով դեռ չի բացահայտել Թումո աշխարհը։ Միակ պայմանն այն է, որ նա լինի 12-18 տարեկան: Սա հիանալի առիթ է, որպեսզի երեխաները կիսվեն իրենց կրթական առօրյայով և միասին ստեղծագործեն նորարարական միջավայրում։ Ի՞նչ է սպասվում երեխաներին այդ շաբաթվա ընթացքում 🔣 իհարկե հավես դասընթացներ ու աշխատարաններ, 🕹️ հատուկ քվեստներ ու ինտերակտիվ խաղեր, 🤳 ֆոտոզոնաներ միասին նկարվելու համար, 🎁 հուշանվերներ ու լավ հիշողություններ։ Գրանցվել պետք չէ։ Պարզապես ձեր երեխան իր հերթական դասի ժամին կարող է գալ իր ընկերոջ հետ, իսկ մնացածը մենք կկազմակերպենք։ Հուշե՛ք ձեր երեխաներին, որպեսզի բաց չթողնեն այս հնարավորությունը։

Ծնողներ ջան ❤️ Ճիշտ տեխնիկական հմտությունների շնորհիվ նույնիսկ ամենասովորական տեսարանները կարող են վերածվել յուրօրինակ լուսան
+3
Ծնողներ ջան ❤️ Ճիշտ տեխնիկական հմտությունների շնորհիվ նույնիսկ ամենասովորական տեսարանները կարող են վերածվել յուրօրինակ լուսանկարների 📸 Դավիթ Ավետիսյանի լուսանկարչության դասընթացին Գյումրու թումոցիները ծանոթացել են կոմպոզիցիայի, հավասարակշռության, կոնտրաստի և վիզուալ ամբողջականության սկզբունքներին։ Այնուհետև օգտագործելով Adobe Photoshop-ի գործիքները մշակել են լուսանկարները և ստացել գունագեղ տեքստուրաների ֆոտոշարք։ Ավելի շատ աշխատանքներ կարող եք տեսնել մեր պորտֆոլիոյում՝ tumo.org/hy/project/beyond-the-photograph

15 տարի, հարյուր հազարավոր վերափոխված կյանքեր 🚀 Թումոն այս տարի դառնում է 15 տարեկան։ Բայց մենք մեր հոբելյանական տարին չենք նշելու հետ նայելով, այլ նայելու ենք հաջորդ 15 տարիներին. նոր կենտրոններ աշխարհի տարբեր մասերում, նոր ծրագրեր ու հնարավորություններ և նոր տեսակի ուսանողներ՝ սուպերսովորողներ։ Հետևեք մեզ մեր 15-ամյակի միջոցառումների մասին տեղեկանալու համար։

Գարունը այնքա՜ն վարժանք է բերել… 🌸 Մեր Թումո կենտրոններում գարունը շատ տարբեր տեսք ունի։ Բայց մի բան նույնն է՝ ամենուր դասըն
+9
Գարունը այնքա՜ն վարժանք է բերել… 🌸 Մեր Թումո կենտրոններում գարունը շատ տարբեր տեսք ունի։ Բայց մի բան նույնն է՝ ամենուր դասընթացների և աշխատարանների առատություն է՝ ծրագրավորումից մինչև լուսանկարչություն, խաղերի ստեղծումից՝ եռաչափ մոդելավորում։ Ծնողներ ջան, թերթեք նկարները՝ տեսնելու համար թումոցիների գարնանային առօրյան։

Ծնողներ ջան 🧡 Մայիսի 9-ին՝ Հաղթանակի և խաղաղության տոնի օրը, Թումո կենտրոններում և տուփերում դասեր չեն լինելու 🙌🏻
Ծնողներ ջան 🧡 Մայիսի 9-ին՝ Հաղթանակի և խաղաղության տոնի օրը, Թումո կենտրոններում և տուփերում դասեր չեն լինելու  🙌🏻

Սիրելի ծնողներ 💚 Խաղերի, մոդելավորման ու ծրագրավորման բոլոր սիրահարներին, մայիսի 13-ին հրավիրում ենք Թումո Երևան՝ աշխարհահռչ
Սիրելի ծնողներ 💚 Խաղերի, մոդելավորման ու ծրագրավորման բոլոր սիրահարներին, մայիսի 13-ին հրավիրում ենք Թումո Երևան՝ աշխարհահռչակ Unity Technologies-ի մասնագետներ Մելանյա և Հայկ Գեղամյանների բանախոսությանը։ Հայկն ու Մելանյան անցել են մասնագիտական տարբեր ուղիներ, որոնք բերել են նրանց Unity։ Հանդիպման ընթացքում նրանք կկիսվեն իրենց փորձով, կխոսեն խաղերի ստեղծման, կարիերայի աճի, մեծ թիմերում աշխատելու և հաջողության հասնելու ճանապարհների մասին։ Այս օրերին Հայկը Թումոյում վարում է երկշաբաթյա աշխատարան, և այս հանդիպումը կլինի նաև դրա ամփոփումը: 📅 Մայիսի 13 🕒 19:30 📍 Թումո Երևան 🌐 Լեզուն՝ հայերեն Մուտքն ազատ է բոլորի համար նախնական գրանցմամբ։ Գրանցման հղումը - https://www.eventbrite.com/e/1989030435576

Ծնողներ ջան ❤️ 17-ամյա Բագրատն է՝ Սևան քաղաքից, ով վերջերս դարձավ Թումոյի շրջանավարտ։ Նա սիրում է գրաֆիկական դիզայնի ոլորտն ո
+6
Ծնողներ ջան ❤️ 17-ամյա Բագրատն է՝ Սևան քաղաքից, ով վերջերս դարձավ Թումոյի շրջանավարտ։  Նա սիրում է գրաֆիկական դիզայնի ոլորտն ու Սևանա լիճը։ Հատկապես՝ Սևանի ափին գտնվող Դիտակետը, որն ունի տարբերվող, մոդեռնիստական դիզայն։  «Թումոյում ամենահիշվող դասընթացս վինիլային ալբոմի դիզայնի աշխատարանն էր, որի ընթացքում ստեղծել եմ Արիանա Գրանդեի Positions ալբոմի համար շապիկ», — հիշում է նա։ Բագրատը հաճախ հեծանվով շրջում է մոտակա գյուղերով ու ստեղծում է կոլաժներ իր տողավոր տետրում։ Նա ասում է, որ իր համար ամենակարևորը ստեղծագործելն է, համայնքում ակտիվ լինելը և հարազատ քաղաքն իր աշխատանքներով ներկայացնելը։ Մեր համայնքի աջակցության շնորհիվ Բագրատի նման պատանիները Թումոյում անվճար ստանում են հմտություններ և ինքնավստահություն՝ իրենց ապագան ձևավորելու համար։

Ծնողներ ջան ✨ Կուզեի՞ք այսպիսի նամականիշներով բացիկ ստանալ 📮 Նկարիչ Նարեկ Բարսեղյանի աշխատարանին Երևանի թումոցիները ստեղծել
+3
Ծնողներ ջան ✨ Կուզեի՞ք այսպիսի նամականիշներով բացիկ ստանալ 📮 Նկարիչ Նարեկ Բարսեղյանի աշխատարանին Երևանի թումոցիները ստեղծել են նամականիշներ քաղաքի հայտնի վայրերով։ Սկզբում նրանք ուսումնասիրել են հուշարձանների և կառույցների պատմությունները, հետո նկարել ու ձևավորել դրանք նամականիշի ձևաչափով։ Ավելի շատ աշխատանքներ կարող եք տեսնել մեր պորտֆոլիոյում՝ tumo.org/hy/project/postage-design-yerevan

Ծնողներ ջան 💙 Մայիսի 1-ին և 4-ին բոլոր Թումո կենտրոններում և տուփերում դասեր չեն լինելու։
Ծնողներ ջան 💙 Մայիսի 1-ին և 4-ին բոլոր Թումո կենտրոններում և տուփերում դասեր չեն լինելու։