uk
Feedback
TUMO Parents Corner

TUMO Parents Corner

Відкрити в Telegram

TUMO Parents Corner ալիքը թումոցիների ծնողների և ընտանիքի անդամների համար է: Այստեղ կծանոթանաք Թումոյի նորություններին, կմասնակցեք տարբեր քննարկումների և կստանաք ամենահաճախ տրվող հարցերի պատասխանները:

Показати більше

📈 Аналітичний огляд Telegram-каналу TUMO Parents Corner

Канал TUMO Parents Corner (@tumocenter) у мовному сегменті Вірменська є активним учасником. На даний момент спільнота об'єднує 10 118 підписників, посідаючи 19 786 місце в категорії Освіта та 218 місце у регіоні Вірменія.

📊 Показники аудиторії та динаміка

З моменту свого створення невідомо, проект продемонстрував стрімке зростання, зібравши аудиторію у 10 118 підписників.

За останніми даними від 11 червня, 2026, канал демонструє стабільну активність. Хоча за останні 30 днів спостерігається зміна кількості учасників на -64, а за останні 24 години на -11, загальне охоплення залишається високим.

  • Статус верифікації: Не верифікований
  • Рівень залученості (ER): Середній показник залученості аудиторії становить 65.97%. Протягом перших 24 годин після публікації контент зазвичай збирає 23.71% реакцій від загальної кількості підписників.
  • Охоплення публікацій: В середньому кожен допис отримує 6 676 переглядів. Протягом першої доби публікація в середньому набирає 2 399 переглядів.
  • Реакції та взаємодія: Аудиторія активно підтримує контент: середня кількість реакцій на один пост – 129.

📝 Опис та контентна політика

Автор описує ресурс як майданчик для висловлення суб'єктивної думки:
TUMO Parents Corner ալիքը թումոցիների ծնողների և ընտանիքի անդամների համար է: Այստեղ կծանոթանաք Թումոյի նորություններին, կմասնակցեք տարբեր քննարկումների և կստանաք ամենահաճախ տրվող հարցերի պատասխանները:

Завдяки високій частоті оновлень (останні дані отримано 12 червня, 2026), канал підтримує актуальність та високий рівень охоплення публікацій. Аналітика показує, що аудиторія активно взаємодіє з контентом, що робить його важливою точкою впливу в категорії Освіта.

10 118
Підписники
-1124 години
-87 днів
-6430 день
Архів дописів
Թումոյում իսկական ընկերական եռուզեռ է ➕ Թումոցի+ նախագիծը մեկնարկե՜լ է։ Արդեն սկսել ենք ամառը ընկերովի՝ հավես խաղերով, բացահա
+9
Թումոյում իսկական ընկերական եռուզեռ է ➕ Թումոցի+ նախագիծը մեկնարկե՜լ է։ Արդեն սկսել ենք ամառը ընկերովի՝ հավես խաղերով, բացահայտումներով ու լիքը դրական էմոցիաներով։ Ծնողներ ջան, հուշեք ձեր երեխաներին` եթե ունեն 12–18 տարեկան ընկեր, որը Թումո չի հաճախում, կարող են նրան բերել իրենց դասի ժամին Թումո 😉

«Թումոյի մասին առաջին անգամ իմացա, երբ մեր դպրոց եկան ու պատմեցին, որ Կողբում կենտրոն է բացվել։ Շատ ուրախ եմ, որ հիմա այս ամե
+6
«Թումոյի մասին առաջին անգամ իմացա, երբ մեր դպրոց եկան ու պատմեցին, որ Կողբում կենտրոն է բացվել։ Շատ ուրախ եմ, որ հիմա այս ամենի մասնիկն եմ», – ասում է Թումո Կողբի ուսանող 16-ամյա Յուրան, որը կենտրոն է գալիս Ոսկևան գյուղից։ Արդեն երկու տարի է, ինչ Յուրան թումոցի է։ Ինչպես իր տարիքի շատ պատանիներ, նա սիրում է ֆիլմեր, ֆուտբոլ, համակարգչային խաղեր, ինչպես նաև մասնակցել Թումոյի տարբեր ոլորտների դասընթացներին ու աշխատարաններին։ «Դեռ հստակ չեմ որոշել, թե ինչ եմ դառնալու, քանի որ ինձ հետաքրքրող ոլորտները շատ են։ Թումոն ինձ տալիս է այդ հնարավորությունը՝ փորձել տարբեր բաներ, որ հասկանամ, թե որն է իմը։ Այս պահին մասնակցում եմ նկարչության դասընթացին, որն ինձ շատ է դուր գալիս», – խոստովանում է Յուրան։ Ծնողներ ջան, Յուրայի պես սահմանամերձ համայնքների հարյուրավոր պատանիներ Թումոյի շնորհիվ բացահայտում են տեխնոլոգիաների ու դիզայնի աշխարհը։

Ծնողներ ջան 💫 Խնդրում ենք հիշեցնել ձեր երեխաներին, որպեսզի բաց չթողնեն այս հնարավորությունը։ Գրանցվել պետք չէ։ Պարզապես ձեր երեխան իր հերթական դասի ժամին կարող է գալ իր ընկերոջ հետ, իսկ մնացածը մենք կկազմակերպենք։

Ծնողներ ջան ✨ Թումոցի Արմինա Հովհաննիսյանը նկարել է ֆիլմ «Երևանի սիրուն պապիկների» մասին իր հեռախոսի միջոցով 🎥 Շողիկ Հակոբյանի աշխատարանին Արմինան և մյուս թումոցիները սովորել են հեռախոսով վավերագրական ֆիլմ նկարահանել՝ ստանալով պոետիկ ու ստեղծարար կադրային լուծումներ։ Նրանք ուսումնասիրել են ժանրի հիմունքները, նկարահանման կանոններն ու կոմպոզիցիան, ինչպես նաև հետարտադրական գործիքները Adobe Premiere Pro-ում։ Իսկ Արմինայի ֆիլմն ամբողջությամբ կարող եք գտնել մեր պորտֆոլիոյում՝ tumo.org/hy/project/poetic-documentary

Մայիսի 28-ին՝ Հանրապետության տոնի կապակցությամբ, Թումո կենտրոններում և տուփերում դասեր չեն լինելու 👋
Մայիսի 28-ին՝ Հանրապետության տոնի կապակցությամբ, Թումո կենտրոններում և տուփերում դասեր չեն լինելու 👋

Մայիսի 28-ին՝ Հանրապետության տոնի կապակցությամբ, Թումո կենտրոններում և տուփերում դասեր չեն լինելու 👋
Մայիսի 28-ին՝ Հանրապետության տոնի կապակցությամբ, Թումո կենտրոններում և տուփերում դասեր չեն լինելու 👋

Մայիսի 28-ին՝ Հանրապետության տոնի կապակցությամբ, Թումո կենտրոններում և տուփերում դասեր չեն լինելու 👋

Սիրելի ծնողներ 💙 Թումո Կապանի ուսանող Թինան չէր էլ պատկերացնում, որ մի օր «Թամզարայի» շնորհիվ կդառնա Վահէ և Լյուսի 2025 մրցո
+5
Սիրելի ծնողներ 💙 Թումո Կապանի ուսանող Թինան չէր էլ պատկերացնում, որ մի օր «Թամզարայի» շնորհիվ կդառնա Վահէ և Լյուսի 2025 մրցույթի հաղթող։ «Ընկեր Վարդանի հետ պատրաստել էինք «Թամզարայի» ռեմիքս տարբերակը։ Բայց ամենահետաքրքիրն այն է, որ ես Թումոյում ուզում էի ծրագրավորում սովորել», – պատմում է Թինան։ Երեք տարվա ընթացքում նա հասցրել է ուսումնասիրել տարբեր ոլորտներ՝ ծրագրավորում, այնուհետև ֆիլմերի ստեղծում, շարժական գրաֆիկա և իհարկե երաժշտություն, որը, ինչպես ինքն է ասում, իր «ֆեյվըրիթ» ոլորտն է։ Ազատ ժամանակ Թինան սիրում է դաշնամուր նվագել, նրա սիրելի ստեղծագործություններից է «Կտոր մը երկինքը»։ Իսկ մյուս մեծ նախասիրությունը հեծանիվ քշելն է․ շատ հաճախ հենց հեծանիվով էլ նա գալիս է Թումո Կապան։

Սիրելի՛ ծնողներ, լավ նորություն ունենք ձեր երեխաների համար ✨ Թումոն մեկնարկում է շատ սպասված ու աննախադեպ մեկ շաբաթ։ Հունիսի
Սիրելի՛ ծնողներ, լավ նորություն ունենք ձեր երեխաների համար ✨ Թումոն մեկնարկում է շատ սպասված ու աննախադեպ մեկ շաբաթ։ Հունիսի 8-ից 14-ը ձեր երեխան հնարավորություն ունի իր հետ Թումո կենտրոն կամ տուփ բերել իր ընկերներից մեկին, ով դեռ չի բացահայտել Թումո աշխարհը։ Միակ պայմանն այն է, որ նա լինի 12-18 տարեկան: Սա հիանալի առիթ է, որպեսզի երեխաները կիսվեն իրենց կրթական առօրյայով և միասին ստեղծագործեն նորարարական միջավայրում։ Ի՞նչ է սպասվում երեխաներին այդ շաբաթվա ընթացքում 🔣 իհարկե հավես դասընթացներ ու աշխատարաններ, 🕹️ հատուկ քվեստներ ու ինտերակտիվ խաղեր, 🤳 ֆոտոզոնաներ միասին նկարվելու համար, 🎁 հուշանվերներ ու լավ հիշողություններ։ Գրանցվել պետք չէ։ Պարզապես ձեր երեխան իր հերթական դասի ժամին կարող է գալ իր ընկերոջ հետ, իսկ մնացածը մենք կկազմակերպենք։ Հուշե՛ք ձեր երեխաներին, որպեսզի բաց չթողնեն այս հնարավորությունը։

Ծնողներ ջան ❤️ Ճիշտ տեխնիկական հմտությունների շնորհիվ նույնիսկ ամենասովորական տեսարանները կարող են վերածվել յուրօրինակ լուսան
+3
Ծնողներ ջան ❤️ Ճիշտ տեխնիկական հմտությունների շնորհիվ նույնիսկ ամենասովորական տեսարանները կարող են վերածվել յուրօրինակ լուսանկարների 📸 Դավիթ Ավետիսյանի լուսանկարչության դասընթացին Գյումրու թումոցիները ծանոթացել են կոմպոզիցիայի, հավասարակշռության, կոնտրաստի և վիզուալ ամբողջականության սկզբունքներին։ Այնուհետև օգտագործելով Adobe Photoshop-ի գործիքները մշակել են լուսանկարները և ստացել գունագեղ տեքստուրաների ֆոտոշարք։ Ավելի շատ աշխատանքներ կարող եք տեսնել մեր պորտֆոլիոյում՝ tumo.org/hy/project/beyond-the-photograph

15 տարի, հարյուր հազարավոր վերափոխված կյանքեր 🚀 Թումոն այս տարի դառնում է 15 տարեկան։ Բայց մենք մեր հոբելյանական տարին չենք նշելու հետ նայելով, այլ նայելու ենք հաջորդ 15 տարիներին. նոր կենտրոններ աշխարհի տարբեր մասերում, նոր ծրագրեր ու հնարավորություններ և նոր տեսակի ուսանողներ՝ սուպերսովորողներ։ Հետևեք մեզ մեր 15-ամյակի միջոցառումների մասին տեղեկանալու համար։

Գարունը այնքա՜ն վարժանք է բերել… 🌸 Մեր Թումո կենտրոններում գարունը շատ տարբեր տեսք ունի։ Բայց մի բան նույնն է՝ ամենուր դասըն
+9
Գարունը այնքա՜ն վարժանք է բերել… 🌸 Մեր Թումո կենտրոններում գարունը շատ տարբեր տեսք ունի։ Բայց մի բան նույնն է՝ ամենուր դասընթացների և աշխատարանների առատություն է՝ ծրագրավորումից մինչև լուսանկարչություն, խաղերի ստեղծումից՝ եռաչափ մոդելավորում։ Ծնողներ ջան, թերթեք նկարները՝ տեսնելու համար թումոցիների գարնանային առօրյան։

Ծնողներ ջան 🧡 Մայիսի 9-ին՝ Հաղթանակի և խաղաղության տոնի օրը, Թումո կենտրոններում և տուփերում դասեր չեն լինելու 🙌🏻
Ծնողներ ջան 🧡 Մայիսի 9-ին՝ Հաղթանակի և խաղաղության տոնի օրը, Թումո կենտրոններում և տուփերում դասեր չեն լինելու  🙌🏻

Սիրելի ծնողներ 💚 Խաղերի, մոդելավորման ու ծրագրավորման բոլոր սիրահարներին, մայիսի 13-ին հրավիրում ենք Թումո Երևան՝ աշխարհահռչ
Սիրելի ծնողներ 💚 Խաղերի, մոդելավորման ու ծրագրավորման բոլոր սիրահարներին, մայիսի 13-ին հրավիրում ենք Թումո Երևան՝ աշխարհահռչակ Unity Technologies-ի մասնագետներ Մելանյա և Հայկ Գեղամյանների բանախոսությանը։ Հայկն ու Մելանյան անցել են մասնագիտական տարբեր ուղիներ, որոնք բերել են նրանց Unity։ Հանդիպման ընթացքում նրանք կկիսվեն իրենց փորձով, կխոսեն խաղերի ստեղծման, կարիերայի աճի, մեծ թիմերում աշխատելու և հաջողության հասնելու ճանապարհների մասին։ Այս օրերին Հայկը Թումոյում վարում է երկշաբաթյա աշխատարան, և այս հանդիպումը կլինի նաև դրա ամփոփումը: 📅 Մայիսի 13 🕒 19:30 📍 Թումո Երևան 🌐 Լեզուն՝ հայերեն Մուտքն ազատ է բոլորի համար նախնական գրանցմամբ։ Գրանցման հղումը - https://www.eventbrite.com/e/1989030435576

Ծնողներ ջան ❤️ 17-ամյա Բագրատն է՝ Սևան քաղաքից, ով վերջերս դարձավ Թումոյի շրջանավարտ։ Նա սիրում է գրաֆիկական դիզայնի ոլորտն ո
+6
Ծնողներ ջան ❤️ 17-ամյա Բագրատն է՝ Սևան քաղաքից, ով վերջերս դարձավ Թումոյի շրջանավարտ։  Նա սիրում է գրաֆիկական դիզայնի ոլորտն ու Սևանա լիճը։ Հատկապես՝ Սևանի ափին գտնվող Դիտակետը, որն ունի տարբերվող, մոդեռնիստական դիզայն։  «Թումոյում ամենահիշվող դասընթացս վինիլային ալբոմի դիզայնի աշխատարանն էր, որի ընթացքում ստեղծել եմ Արիանա Գրանդեի Positions ալբոմի համար շապիկ», — հիշում է նա։ Բագրատը հաճախ հեծանվով շրջում է մոտակա գյուղերով ու ստեղծում է կոլաժներ իր տողավոր տետրում։ Նա ասում է, որ իր համար ամենակարևորը ստեղծագործելն է, համայնքում ակտիվ լինելը և հարազատ քաղաքն իր աշխատանքներով ներկայացնելը։ Մեր համայնքի աջակցության շնորհիվ Բագրատի նման պատանիները Թումոյում անվճար ստանում են հմտություններ և ինքնավստահություն՝ իրենց ապագան ձևավորելու համար։

Ծնողներ ջան ✨ Կուզեի՞ք այսպիսի նամականիշներով բացիկ ստանալ 📮 Նկարիչ Նարեկ Բարսեղյանի աշխատարանին Երևանի թումոցիները ստեղծել
+3
Ծնողներ ջան ✨ Կուզեի՞ք այսպիսի նամականիշներով բացիկ ստանալ 📮 Նկարիչ Նարեկ Բարսեղյանի աշխատարանին Երևանի թումոցիները ստեղծել են նամականիշներ քաղաքի հայտնի վայրերով։ Սկզբում նրանք ուսումնասիրել են հուշարձանների և կառույցների պատմությունները, հետո նկարել ու ձևավորել դրանք նամականիշի ձևաչափով։ Ավելի շատ աշխատանքներ կարող եք տեսնել մեր պորտֆոլիոյում՝ tumo.org/hy/project/postage-design-yerevan

Ծնողներ ջան 💙 Մայիսի 1-ին և 4-ին բոլոր Թումո կենտրոններում և տուփերում դասեր չեն լինելու։
Ծնողներ ջան 💙 Մայիսի 1-ին և 4-ին բոլոր Թումո կենտրոններում և տուփերում դասեր չեն լինելու։

Սիրելի ծնողներ ✨ Պրիլուցկայայի և Իլյա Սիմանտովսկիի աշխատարանի ընթացքում թումոցիները լուսանկարել են տարբեր թանգարանների նմուշներ և AI-ի ու կոդավորման գործիքներով դրանց նոր կյանք են հաղորդել։ Ստացված աշխատանքները մեկ ամիս շարունակ կցուցադրվեն ՀայԱրտ կենտրոնի առջևում գտնվող էկրանին։ Իսկ մայիսի 7-ին սպասում ենք բոլորիդ ՀայԱրտում՝ ցուցադրության շնորհանդեսին։ ▪️Որտեղ | ՀայԱրտ կենտրոն՝ Մաշտոցի պողոտա, 7ա ▪️ Երբ | մայիսի 7, 20:00 Մուտքն ազատ է։

Ծնողներ ջան ✨ Արտաշեսը Թումո Կողբի ուսանող է և «Կարպետ» բենդի հիմնադիրը։ Նա սիրում է գրաֆիտիներ անել և օգնել քաղաքի զբոսաշրջի
+4
Ծնողներ ջան ✨ Արտաշեսը Թումո Կողբի ուսանող է և «Կարպետ» բենդի հիմնադիրը։ Նա սիրում է գրաֆիտիներ անել և օգնել քաղաքի զբոսաշրջիկներին՝ իր անգլերենը զարգացնելու համար 😶 Արտաշեսը որոշել է սեփական բենդը ստեղծել Թումո Կողբի բացման օրը՝ ոգեշնչվելով Թումոյի «Կանգուն» ուսանողական բենդի ելույթից. «Այդ պահից սկսած հարվածային գործիքներն ու կիթառը դարձան իմ առօրյան։ Հիմա արդեն ունեմ իմ սեփական բենդը։ Արդեն երեք համերգ ենք ունեցել տարբեր հարթակներում», — նշում է Արտաշեսը։ Բայց երաժշտությունն Արտաշեսին հետաքրքրող միակ ոլորտը չէ. նա զբաղվում է նաև գրաֆիկական դիզայնով ու լուսանկարությամբ։ Ինքն էլ ստեղծում է իր բենդի համերգների պաստառները։ «Չգիտեմ՝ ինչ մասնագիտություն կընտրեմ ապագայում, բայց վստահ եմ՝ արվեստն ու երաժշտությունը միշտ լինելու են իմ կյանքի կենտրոնում», – ասում է նա։

Սիրելի ծնողներ, ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Թումո կենտրոններում և տուփերում դաս չկա։
Սիրելի ծնողներ, ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Թումո կենտրոններում և տուփերում դաս չկա։