es
Feedback
Radio Sputnik Armenia

Radio Sputnik Armenia

Ir al canal en Telegram

Radio Sputnik Armenia

Mostrar más
645
Suscriptores
+124 horas
+17 días
+130 días

Carga de datos en curso...

Nube de Etiquetas
Sin datos
¿Algún problema? Por favor, actualice la página o contacte a nuestro gerente de soporte.
Menciones Entrantes y Salientes
---
---
---
---
---
---
Atraer Suscriptores
julio '26
julio '26
+21
en 25 canales
junio '26
+34
en 16 canales
Get PRO
mayo '26
+38
en 18 canales
Get PRO
abril '26
+55
en 20 canales
Get PRO
marzo '26
+46
en 24 canales
Get PRO
febrero '26
+52
en 24 canales
Get PRO
enero '26
+87
en 24 canales
Get PRO
diciembre '25
+39
en 31 canales
Get PRO
noviembre '25
+34
en 23 canales
Get PRO
octubre '25
+31
en 27 canales
Get PRO
septiembre '25
+28
en 42 canales
Get PRO
agosto '25
+34
en 19 canales
Get PRO
julio '25
+48
en 18 canales
Get PRO
junio '25
+54
en 24 canales
Get PRO
mayo '25
+26
en 20 canales
Get PRO
abril '25
+26
en 20 canales
Get PRO
marzo '25
+36
en 28 canales
Get PRO
febrero '25
+31
en 18 canales
Get PRO
enero '25
+29
en 23 canales
Get PRO
diciembre '24
+17
en 18 canales
Get PRO
noviembre '24
+28
en 22 canales
Get PRO
octubre '24
+31
en 24 canales
Get PRO
septiembre '24
+32
en 20 canales
Get PRO
agosto '240
en 21 canales
Get PRO
julio '24
+66
en 29 canales
Get PRO
junio '240
en 24 canales
Get PRO
mayo '24
+67
en 21 canales
Get PRO
abril '240
en 10 canales
Get PRO
marzo '240
en 5 canales
Get PRO
febrero '24
+49
en 1 canales
Fecha
Crecimiento de Suscriptores
Menciones
Canales
28 julio+1
27 julio+1
26 julio0
25 julio+1
24 julio0
23 julio0
22 julio0
21 julio+1
20 julio0
19 julio+2
18 julio+1
17 julio0
16 julio+1
15 julio0
14 julio+1
13 julio+2
12 julio0
11 julio+1
10 julio0
09 julio0
08 julio+3
07 julio0
06 julio0
05 julio0
04 julio+2
03 julio0
02 julio+1
01 julio+3
Publicaciones del Canal
«Աբովյան time»․ Փաշինյանի և Պուտինի հեռախոսազրույցը, ըստ էության, չբերեց ոչ մի փոփոխություն՝ դեպի ռուսաստանյան շուկա վերադարձի հնարավորություն։ Ո՛չ Մոսկվայի, ո՛չ էլ Երևանի ակնկալիքները չարդարացան․ ստեղծված իրավիճակի հանգուցալուծումն այս պահին տեսանելի չէ։ Հայաստանի ինքնամոռաց ձգտումը դեպի Եվրամիություն ևս արդարացված չէ․ եվրապաշտոնյաները բանավոր կանչում են ԵՄ շուկա, սակայն խոստումները մնում են օդում, բերքը՝ դաշտերում ու ծառերին, ձուկը՝ ջրում։ Փաշինյանի նախընտրական խոստումը, թե առաջին իսկ հնարավորության դեպքում կմեկնի Մոսկվա, կզրուցի-կկարգավորի խնդիրը, ինչպես նաև երեկվա զանգը ՌԴ նախագահին և խնդրանքը՝ կարգավորել «Հայաստան–Ռուսաստան իրավապայմանագրային շրջանակին ու ԵԱՏՄ կարգավորումներին հակասող սահմանափակումները» իրականում մի բան են փաստում՝ Հայաստանի իշխանությունները, այնուամենայնիվ, չեն կարողանում ռուսաստանյան շուկային ոչ միայն համարժեք, այլև մոտ հզորության շուկա գտնել։ Ի դեպ, Փաշինյանի «Հայաստան–Ռուսաստան իրավապայմանագրային շրջանակին ու ԵԱՏՄ կարգավորումներին հակասող սահմանափակումներ» ձևակերպման մասին․ իսկ ԵԱՏՄ անդամ Հայաստանի կտրուկ նետվելը դեպի ԵՄ՝ ԵԱՏՄ-ին անդամությունը պահպանելու ցանկությամբ ու հաշվին, չի՞ հակասում Հայաստան–Ռուսաստան իրավապայմանագրային շրջանակին ու ԵԱՏՄ կարգավորումներին։ Նախընտրական շրջանում Փաշինյանն ինքն ասաց՝ «Ռուսաստանի հետ Հայաստանը չի կարող հավասարը հավասարի հետ հարաբերություններ ունենալ. Ռուսաստանը գերտերություն է, և նրան պետք է հարգանքով, ակնածանքով վերաբերվել»։ Բա ինչպե՞ս է ուզում պարտադրել Ռուսաստանին շարունակել հարստացնել Հայաստանի տնտեսությունը, որ Հայաստանը մի օր կտրուկ գնա Եվրամիություն՝ այսօր արդեն Ռուսաստանին թշնամի հայտարարած կառույց։ 🎦 զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ

2
«Երբ ասում են, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը լավ է, պետք է նաև բացատրեն՝ ո՞ւմ համար է լավ։ Հայաստանի ԵԱՏՄ-ից դուրս գալը լավ է Ամերիկա
«Երբ ասում են, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը լավ է, պետք է նաև բացատրեն՝ ո՞ւմ համար է լավ։ Հայաստանի ԵԱՏՄ-ից դուրս գալը լավ է Ամերիկայի, Մեծ Բրիտանիայի համար։ Այն մարդիկ, ովքեր այդ քարոզչությունն են տանում, որպես կանոն, ֆինանսավորվում են։ Սա օտար պետությունների միջամտության և նրանց տեղեկատվական ազդեցության արդյունքն է»։ «Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը տնտեսագետ, քաղաքագետ Հրանտ Միքայելյանն է։ Նա նկատում է՝ հանրության շրջանում ձևավորվում է կեղծ տպավորություն, թե ԵԱՏՄ-ից դուրս գալու օգտին լայն աջակցություն կա․ դա քարոզչություն է։ Տնտեսագետի խոսքով՝ գինի, կոնյակ, ձուկ, կաթնամթերք և այլ պարենային ապրանքների արտահանումը դեպի ՌԴ շատ ավելի մեծ ծավալների ներուժ ունի, եթե ավելացնենք արտադրությունը։ «Ռուսական շուկան մեզ համար գրեթե անսպառ հնարավորություն է արտադրությունը զարգացնելու համար։ Եվրոպական շուկան, հակառակ տարածված կարծիքների, Հայաստանի համար իրական այլընտրանք չէ․ այն կարող է ավելի մեծ լինել, բայց մեզ համար այնտեղ տեղ չկա։ Իտալիայում նույնիսկ գինու գերարտադրության խնդիր կա, պահեստները լցված են, և հայկական գինին այնտեղ չի կարող մրցակցել՝ ո՛չ ճանաչելիությամբ, ո՛չ բրենդավորմամբ, ո՛չ լոգիստիկայով, ո՛չ էլ ստանդարտների առումով»,- բացատրում է տնտեսագետը։ Նա նաև որպես օրինակ բերեց Վրաստանը՝ նշելով, որ 2014 թվականից Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիր ունենալու պայմաններում անգամ երկիրը չկարողացավ ամրապնդվել ԵՄ շուկայում։ Անդրադառնալով ռուսական շուկայի հետագա հասանելիությանը՝ տնտեսագետը նշեց, որ այստեղ նույնպես անորոշություններ կան․ կբացվվի՞ արդյոք ռուսական շուկան, և արդյո՞ք այնտեղ դեռ տեղ կլինի։ 🎦 զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
2 588
3
🔊Քվեստներ, արագության վերահսկում, ինտելեկտուալ հարցեր, մարտկոցի խնայողություն․ Sevan EV Rally 2026-ն է ներկայացրել «Ուրիշ նո
🔊Քվեստներ, արագության վերահսկում, ինտելեկտուալ հարցեր, մարտկոցի խնայողություն․ Sevan EV Rally 2026-ն է ներկայացրել «Ուրիշ նորություններում» Կարեն Դերձյանը «Մեր ռալլիի հիմնական մեխն այն է, որ թիմերը պետք է GPS-կորդինատներով գտնեն հատուկ կետերը։ Քանի որ երթուղին անցնում է հանրային ճանապարհներով, այս տարի ներդրվել է GPS վերահսկողություն․ սահմանված արագությունները (30–90 կմ/ժ) գերազանցող թիմերը կզրկվեն միավորներից», - բացատրում է Sevan EV Rally-ի համահիմնադիրը։ 2024 թվականից մեկնարկած ամենամյա մրցույթն անցկացվում է Sevan Startup Summit-ի տարածքում, այս տարի՝ հուլիսի 28-ին: Ավելի քան 20 էլեկտրոմոբիլներ մեկնարկում են 5-ական րոպե ինտերվալով: Ճանապարհին թիմերը հաղթահարում են քվեստային կետեր, պատասխանում ինտելեկտուալ հարցերի և հավաքում միավորներ: «Երբեմն թիմերը վերջին կիլոմետրերը չեն հաղթահարում սխալ ստրատեգիայի պատճառով: Անցած տարիներին հաղթել են ոչ թե առաջինը ֆինիշին հասած, այլ առաջադրանքները ճիշտ կատարած թիմերը»,- նշում է Դերձյանը։ Մրցույթին մասնակցում են ինչպես անհատներ, այնպես էլ պաշտոնական ավտոներկրողներ։ Միջոցառման շրջանակում անցկացվում է նաև կոնֆերանս՝ նվիրված «կանաչ» տնտեսությանն ու ոլորտի հեռանկարներին, իսկ օրը եզրափակվում է մրցանակաբաշխությամբ և երաժշտական ծրագրով: Sevan EV Rally-ի համահիմնադիրը խոսել է նաև ծրագրերից․ նպատակ ունեն ռալլին դարձնել միջազգային, ինչպես նաև կազմակերպել ձմեռային մրցաշար։ 🎦 զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
84
4
🔊«Գովազդը միայն վաճառք չէ, այլև իմիջ». Հայաստանի գովազդային խորհրդի կոորդինատոր, PR մասնագետ Ռոզա Գրիգորյանը «Ուրիշ նորությո
🔊«Գովազդը միայն վաճառք չէ, այլև իմիջ». Հայաստանի գովազդային խորհրդի կոորդինատոր, PR մասնագետ Ռոզա Գրիգորյանը «Ուրիշ նորություներում» խոսել է գովազդային արշավների ազդեցության, ստեղծարարության, սոցիալական գովազդի կարևորության մասին։ Մասնագետի խոսքով՝ Հայաստանում պակասում են սոցիալական խնդիրներին առնչվող արշավները։ Մինչդեռ, ըստ մասնագետի, ճիշտ հաշվարկված գաղափարները կարող են բազմապատկել ցանկալի արդյունքը: 🎦 զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
75
5
«Աբովյան time»․ Հայաստանի խաղաղության տեսլականը VS Ադրբեջանի խաղաղության տեսլականը։ Իրականում դրանք կտրուկ տարբերվող խաղաղութ
«Աբովյան time»․ Հայաստանի խաղաղության տեսլականը VS Ադրբեջանի խաղաղության տեսլականը։ Իրականում դրանք կտրուկ տարբերվող խաղաղություններ են․ եթե հայկական կողմը խաղաղությունը տեսնում է սուր, ցավոտ հարցերը օրակարգից հանելով ու «ադրբեջանական անկլավների» հարց օրակարգ բերելով՝ հանուն խաղաղության, ապա Ադրբեջանի խաղաղության տեսլականը չի ենթադրում Հայաստանի Հանրապետության՝ որպես ինքնիշխան, ինքնաբավ և զարգացող պետության գոյությունը։ Դա իրենց հեռահար պրոյեկտին է խանգարում։ Ինչպե՞ս կարող է «Արևմտյան Ադրբեջան» օրակարգով Բաքուն թույլ տալ ուժեղ տնտեսությամբ, զանգացող, ինքնիշխան Հայաստան իր արևմուտքում, դեռ մի բան էլ ճանապարհներ ապաշրջափակելով նպաստի դրան։ Ըստ էության, ունենք մի իրավիճակ, երբ Հայաստանը, ՀՀ հարավը ընդամենը որպես տարանցիկ կամուրջ-միջանցք են դիտարկում Ադրբեջանի և Թուրքիայի միջև․ դա խաղաղության երաշխիք չի կարող լինել, որովհետև Հայաստանի ինքնիշխանությունն ու անվտանգային կառուցվածքն է խոցում։ Եթե ուշադիր նայեք Ադրբեջան-Թուրքիա-ԵՄ «պասերով» հմուտ խաղին, կարող եք նկատել՝ ինչպես են գծում ու իրականացնում Հայաստանի տնտեսական սնանկացումը, այսօր արդեն խախուտ անվտանգության ապամոնտաժումը, ինքնիշխանության պատրանքի ներքո՝ ինքնիշխանության չեզոքացումը։ Իսկ թե ինչու՝ շատ պարզ էլ ակնարկում են՝ Հայաստանից հեռացնել Ռուսաստանը և մեր երկիրը դարձնել իրենց էներգակիրների անխափան միջանցք։ 🎦 զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
3 046
6
«Եթե եվրոպական պետությունները պատրաստ լինեին պաշտպանել Հայաստանը, ապա դա պետք է արտահայտվեր ոչ թե հայտարարություններով, այլ կ
«Եթե եվրոպական պետությունները պատրաստ լինեին պաշտպանել Հայաստանը, ապա դա պետք է արտահայտվեր ոչ թե հայտարարություններով, այլ կոնկրետ ռազմական և պայմանագրային պարտավորություններով։ Նրանց համար էականը մի բան է՝ էս տարածաշրջանից ռուսը պետք է հեռանա: Իսկ թե էս տարածաշրջանում հայ կլինի՞, թե չի լինի...․ »։ «Աբովյան Time» պեդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրույցում ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը անդրադարձել է նաև ՀՀ անվտանգության հարցում արևմտյան երկրների ռազմական աջակցության վերաբերյալ սպասումներին։ Եսայանը համեմատական է անցկացնում Ուկրաինայի հետ․ «Արդեն չորս տարի է՝ Ուկրաինան դուրս եկավ Ռուսաստանի դեմ․ այսինքն՝ Արևմուտքն այնքան սրեց, հարցը, որ Զբիգնև Բժեզինսկիի հայտնի տեսությանը համահունչ՝ Ուկրաինան դարձրեցին «հակառուսաստան» և ռազմական հակամարտություն հրահրվեց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, չնայած բազմաթիվ զգուշացումներին, որ մի՛ ներքաշեք Ուկրաինային էս ամեն ինչի մեջ, մի՛ ներքաշեք դեպի ՆԱՏՕ․․․ Չորս տարուց ավել ռուս-ուկրաինական պատերազմն ընթանում է․ ինչո՞վ են օգնել, ֆրանսիացի, գերմանացի, բրիտանացի, ամերիկացի քանի՞ զինվորական է զոհվել: Պաշտոնապես էս երկրները զորքե՞ր են մտցրել, թե ուղղակի ասում են՝ դե լավ, ուկրաինացիները՝ ոչինչ, թող գնան զոհվեն, մեկ է՝ ռուսը ռուսի դեմ է կռվում: Նրանց համար ռուսը ռուս է, ուկրաինացին ռուս է, հայը ռուս է, նախկինում Ռուսական կայսրության մեջ մտնող բոլոր ժողովուրդները նրանց համար ռուս են»: 🎦 զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
2 766
7
🔊Ինչո՞ւ է քիթն անփոխարինելի․ զրույց ԼՕՌ մասնագետի հետ «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնի փոխտնօրեն, ԼՕՌ մասնագետ Արա
🔊Ինչո՞ւ է քիթն անփոխարինելի․ զրույց ԼՕՌ մասնագետի հետ «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնի փոխտնօրեն, ԼՕՌ մասնագետ Արայիկ Ղարիբյանը պարզաբանում է՝ բերանով շնչառությունը չի կարող փոխարինել քթով շնչառությանը․ «Քթի միջոցով լիարժեք շնչառությունը կարևոր նշանակություն ունի ոչ միայն շնչառական համակարգի, այլև ամբողջ օրգանիզմի բնականոն գործունեության համար։ Քթի վատ աշխատանքը կարող է հանգեցնել մշտական հոգնածության, գլխացավերի, թթվածնային քաղցի, ինչպես նաև հարակից խոռոչների բորբոքային հիվանդությունների»։ Քթի հնարավոր փոփոխությունների մասին հարցին պատասխանելիս բժիշկը նշում է՝ դրա կենսաբանական գործառույթը, ամենայն հավանականությամբ, չի փոխվի։ «Առաջիկա 50-100 տարիներին քթի կենսաբանությունը կմնա անփոփոխ, իսկ արտաքին տեսքը կարող է փոխվել էսթետիկ բժշկության զարգացման և տարբեր պոպուլյացիաների խառնուրդի ազդեցությամբ։ Երկարաժամկետ հեռանկարում դա կարող է հանգեցնել քթի արտահայտված էթնիկ ձևերի նվազմանը՝ հօգուտ ավելի միջինացված դիմագծերի»։ 🎦 զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
139
8
«ԱՄՆ-ի համար Իրանում ցամաքային օպերացիան անհնարին է: Իսկ միայն ավիահարվածներով հնարավոր չէ հասնել արդյունքի․ Իրանի լեռնային շ
«ԱՄՆ-ի համար Իրանում ցամաքային օպերացիան անհնարին է: Իսկ միայն ավիահարվածներով հնարավոր չէ հասնել արդյունքի․ Իրանի լեռնային շրջաններում տեղակայված ռազմական օբյեկտները սովորական զինատեսակներով ոչնչացնելը չափազանց դժվար է»։ «Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրույցում քաղաքագետ Միհրան Շահզադեյանը նկատում է՝ բացի դա, եթե փակվի Բաբ էլ-Մանդեբի նեղուցը, դա կարող է լուրջ տնտեսական և քաղաքական հետևանքներ ունենալ՝ դժգոհություն առաջացնելով նաև ԱՄՆ-ի ներսում՝ ինչպես բիզնես, այնպես էլ քաղաքական շրջանակներում։ Ինչ վերաբերում է Իսրայելին, ապա այս անգամ նա չմտավ պատերազմի մեջ, քանի որ դասեր է քաղել Իրանի ապրիլյան և փետրվարյան պատասխաններից․ ««Երկաթե գմբեթ» համակարգը 90%-ով փակում է Իսրայելի օդային տարածքը, բայց երկիրը փոքր է, հետևաբար, եթե նույնիսկ 10%-ն է հասնում նպատակին ու թիրախներին, դա շատ մեծ վնաս է, շատ մեծ հարված է Իսրայելին։ Իրանն էլ դաս քաղեց այդ պատմությունից և կարողացավ իր բալիստիկ հրթիռների կառավարումն այնպես անել, որ Իսրայելին շատ բարդ է լինելու դրան դիմակայել։ Եվ հասկանալով, որ այստեղ կարող է լուրջ պրոբլեմներ ունենալ՝ Իսրայելը վախեցավ ու չմտավ այս պատերազմի մեջ»,- վերլուծում է քաղաքագետը։ Անդրադառնալով ԱՄՆ-ի հնարավոր գործողություններին՝ քաղաքագետը նշել է, որ միայն ավիահարվածներով հնարավոր չէ հասնել արդյունքի։ Անգամ ամերիկյան վերլուծաբաններն են ասում՝ չեն բավականացնի այն ռազմական ջոկատները, որոնք կարող են այդ օպերացիան անել գետնի վրա․ 50,000 զորք կա, որ կարող է մասնակցել, բայց բուն օպերացիան անող ջոկատները 6-10-հազարանոց են, դա բավարար չէ՝ հաշվի առնելով Իրանի հսկայական տարածքը։ 🎦 զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
2 827
9
«Թող չթվա, թե էսօրվա ռաբիսը, որը տարածվում է ամբողջ համացանցում, լինելու մեր ժառանգությունը: Ո՛չ։ Մենք ունենք հրաշալի դասական
«Թող չթվա, թե էսօրվա ռաբիսը, որը տարածվում է ամբողջ համացանցում, լինելու մեր ժառանգությունը: Ո՛չ։ Մենք ունենք հրաշալի դասական ու ջազային երաժիշտներ։ Հանրային ռադիոյի արխիվը մեր ամբողջ ազգի սեփականությունն է, պատմությունն է․ դա կորցնելով՝ մենք հիմք չենք ունենա մեր երաժշտության համար»։ «Ուրիշ նորություններում» Հանրային ռադիոյի արխիվի տնօրեն, թվայնացման պատասխանատու, երգիչ Արթուր Իսպիրյանը ուրախությամբ փաստում է՝ ռադիոարխիվն արդեն 95%-ով թվայնացվել է և այսօր հատուկ հավելվածի ու կայքի միջոցով հասանելի է հանրությանը: Թվայնացվում են ոչ միայն եզակի ձայնագրությունները (օրինակ՝ Արմենակ Շահմուրադյանի 1912 թ. կատարումը կամ 1954 թ. «Անուշ» օպերայի կենդանի հնչողությունը), այլև հեղինակային ձեռագիր նոտաները: «Մայր օրինակները պետք է աչքի լույսի պես պահել, քանի որ դրանք նաև իրավական փաստաթղթեր են», - ասում է Իսպիրյանը և վստահեցնում՝ ապագա սերունդներին թողնելու ենք բարձրարժեք մշակույթ։ Այս տարի Հանրային ռադիոն տոնում է 100-րդ հոբելյանը․ այն տարվա ընթացքում նշելու ենք մեծ համերգներով՝ սեպտեմբերի 8-ին Գաֆեսճյան թանգարանի տարածքում, նոյեմբերի 3-ին՝ Օպերայում, նոյեմբերի 22-ին՝ Լոս Անջելեսում, ինչպես նաև Հայաստանի բոլոր մարզերում: 🎦 զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
98
10
«Իրանի դիրքորոշումը հնարավորություն է՝ չեզոքացնելու թուրք-ադրբեջանական պատկերացումները TRIPP-ի վերաբերյալ, Իրանի դիրքորոշումը
«Իրանի դիրքորոշումը հնարավորություն է՝ չեզոքացնելու թուրք-ադրբեջանական պատկերացումները TRIPP-ի վերաբերյալ, Իրանի դիրքորոշումը հնարավորություն է ստեղծել, որպեսզի Հայաստանը պահպանի իր ինքնիշխան վերահսկողությունը TRIPP նախագծի շրջանակում նախատեսվող ճանապարհի նկատմամբ և թույլ չտա էքստերիտորիալ լուծումներ»։ «Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը քաղաքագետ Արա Պողոսյանն է։ Թեպետ ամերիկյան կողմը հայտարարել է, թե TRIPP-ը լինելու է Հայաստանի ինքնիշխանության ներքո, բայց քաղաքագետի դիտարկմամբ՝ դրանք պարզապես դիվանագիտական հայտարարություններ են։ «Հիշու՞մ ենք՝ Արցախի հարցով որքան հայտարարություններ են եղել։ Ուստի ինձ համար կարևոր է, թե իրականում ինչ են ուզում, ինչ պայմաններում է առաջացել TRIPP-ը։ Այն չէ, որ այն մեր ցանկությամբ է առաջացել։ Այն մեզ պարտադրված բանաձև է եղել, կոմպրոմիս։ Եթե մեզ դա չպարտադրվեր, մենք չէինք ասի՝ եկեք մեր տարածքը ձեզ վարձով տանք, սկսենք բանակցել, թե որտեղ կլինի մաքսային անցման կետը, որտեղ չի լինի և այլն»։ Քաղաքագետի դիտարկմամբ՝ TRIPP-ի նկատմամբ Հայաստանի ինքնիշխանությունը կհաստատվի միայն այն դեպքում, երբ ՀՀ-ն կարողանա, այնտեղ իրականացնել, օրինակ, նույն գործողությունները, ինչ Վրաստանը Լարսի անցակետում է կատարում՝ երբ ցանկանա՝ փակի, երբ ցանկանա՝ բացի։ 🎦 զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
2 903
11
«Չէի պատկերացնում, որ այդքան չեմ քնելու, բայց ինչ-որ տեղ թե՛ զարմանալի բաներ տեղի ունեցան, թե՛ հետաքրքիր. կարող եմ ասել, որ ը
«Չէի պատկերացնում, որ այդքան չեմ քնելու, բայց ինչ-որ տեղ թե՛ զարմանալի բաներ տեղի ունեցան, թե՛ հետաքրքիր. կարող եմ ասել, որ ընդհանուր առմամբ ստացված մրցաշար է իր բոլոր տարօրինակություններով հանդերձ»: ԱՄՆ-ում ընթացող Ֆուտբոլի աշխարհի առաջնությունն են մեկնաբանում ֆուտբոլային փորձագետ և մեկնաբան Ռոբերտ Մարկոսյանը և Sputnik Արմենիայի մարզական մեկնաբան Խաչիկ Չախոյանը: «Ավելի քան 100 դինամիկ խաղերից հետո, Մունդիալն արդեն մոտեցել է իր գագաթնակետին, սակայն այն արդեն հասցրել է զարմացնել ոչ միայն էկզոտիկ հավաքականների՝ Կաբո Վերդեի կամ Կոնգոյի տպավորիչ ու նոր գեղեցկություն հաղորդող խաղով, այլև կազմակերպչական արտասովոր նորամուծություններով»,- նկատում է Մարկոսյանը: Փորձագետն անդրադարձել է նաև առաջնության ամենավիճահարույց կողմերին, մասնավորապես՝ ամերիկյան հեռուստաընկերությունների թելադրանքով ներդրված «ջրային դադարներին», որոնք փոխում են խաղի տեմպն ու տակտիկան։ Խոսելով եզրափակիչ հասած հավաքականների մասին՝ Ռոբերտ Մարկոսյանը նշում է՝ Իսպանիան լիովին արժանի է տիտղոսի համար պայքարելուն, քանի որ նրանց դեմ կիսաեզրափակիչում մրցող Ֆրանսիայի հզոր ընտրանին «ուղղակի չկար խաղադաշտում»: Մյուս կողմից՝ Արգենտինայի անցած ճանապարհը մինչև եզրափակիչ անհամեմատ ավելի դրամատիկ էր: 😋 զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
143
12
«Աբովյան time»․ TRIPP-ը այս օրերին կրկին թոփ-թեմաների շարք վերադարձավ․ նախ Կառավարությունը սկսեց «Թրամփի երթուղու» իրավական փ
«Աբովյան time»․ TRIPP-ը այս օրերին կրկին թոփ-թեմաների շարք վերադարձավ․ նախ Կառավարությունը սկսեց «Թրամփի երթուղու» իրավական փաստաթղթերի վավերացման գործընթացը, ապա նաև հայտնի դարձավ, որ «TRIPP+» հիմնադրամը կղեկավարի Կոնստանտին Սոկոլովը՝ ԽՍՀՄ-ում՝ Լենինգրադում ծնված ու ԱՄՆ տեղափոխված գործարար-ներդրողը։ Ըստ The Guardian-ի՝ նրա նշանակումը ԱՄՆ պետդեպարտամենտը արդեն հաստատել է։ (TRIPP+-ը չշփոթել TRIPP-ի հետ)։ «TRIPP+»-ը, Հայաստանով անցնող ճանապարհի հատվածից բացի՝ Կենտրոնական Ասիայից եկող լոգիստիկ տրանսպորտային ուղղու հիմնական օպերատորներից մեկն է լինելու։ Առհասարակ Սոկոլովի մասին կարելի է երկար խոսել։ Բայց կրկին անդրադառնանք TRIPP-ի աշխարհաքաղաքական այլ ասպեկտին․ իրանական կողմի մոտ Իրանը ռմբակոծող նախագահի անունով կոչվող ուղին առաջացնում է մեծ հակակրանք և լուրջ կասկածներ։ Հայկական կողմին թերևս չի հաջողվել փարատել իրանցիների կասկածները Երթուղու թուրք-ամերիկա-ադրբեջանական էության վերաբերյալ, և դա լեցուն է լրջագույն խնդիրներով, եթե Իրանը գետնի վրա համոզվի, որ «Թրամփի երթուղին» իր ազգային շահերին լրջագույն վտանգ է ներկայացնում․ նրանք թերևս կանցնեն ավելի կոշտ քայլերի, թեկուզ դիվանագիտական առումով։ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
3 132
13
«Ադրբեջանը միջազգային ատյաններում ոչ թե 300 հազար, այլ 800 հազարից-1 միլիոն ադրբեջանցիների վերադարձի իրավունքի հարց է բարձրաց
«Ադրբեջանը միջազգային ատյաններում ոչ թե 300 հազար, այլ 800 հազարից-1 միլիոն ադրբեջանցիների վերադարձի իրավունքի հարց է բարձրացրել։ Սակայն Ադրբեջանի ջանքերն այդ ուղղությամբ  արդեն անդառնալիորեն տապալված են․ այդ հարցերը վաղուց փակված են միջազգային 2 դատարանների որոշումներով»։ Խոսքը այդ հարցերով իրավասու ՄԻԵԴ–ի և Հաագայի դատարանների մասին է․ Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում հստակեցնում է միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար Լիպարիտ Դրմեյանը։ «Ադրբեջանն այսպես է մեկնաբանում՝ կան սերունդներ, ժառանգներ, որոնց թիվը հասել է 800 հազարի, և նրանք ևս ունեն իրավական ակնկալիք, որովհետև իրենց իրավանախորդներին էր պատկանում այդ գույքը։ Այսօր Ադրբեջանը, տեսնում ենք, ֆորումներ է կազմակերպում, քննարկում է «Արևմտյան Ադրբեջանի» հարցը․ մի տեղ գուցե 300 000 հնչեցնի, 500 000, հետո` 800 000։ Եվ սա բերում է արդեն քաղաքական խոսույթի տիրույթ»։ Ի տարբերություն ադրբեջանցիների, արցախցիների վերադարձը ապահովված է Արդարադատության միջազգային դատարանի հրատապ որոշմամբ, վստահեցնում է Լիպարիտ Դրմեյանը․ «Դա կարող է կյանքի կոչել՝ սեփական շահը գիտակցելով քայլեր ձեռնարկելու միջոցով, ՄԱԿ–ի անվտանգության խորհրդում լուրջ դիվանագիտական աշխատանք տանելով և ներազդում ունենալով անդամ պետությունների վրա»,– կարծում է միջազգային իրավունքի մասնագետը՝ հավելելով, որ դրա փոխարեն, սակայն, ՀՀ իշխանությունն այսօր օրակարգ է բերում խաղաղության պայմանագրի շրջանակներում միջազգային հայցերից հրաժարվելու հարցը։ 🎦 զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
197
14
«Արեգնազ Մանուկյանին անչափահաս, դեռահասության տարիքում գտնվող իր երեխայի շփումից զրկելը, տարեց ծնողի հետ շփվելուց զրկելը պարո
«Արեգնազ Մանուկյանին անչափահաս, դեռահասության տարիքում գտնվող իր երեխայի շփումից զրկելը, տարեց ծնողի հետ շփվելուց զրկելը պարունակում է ուղիղ պատժի և խոշտանգման էլեմենտ։ Արեգնազ Մանուկյանին մեղսագրվող արարքը միջին ծանրության հանցանք է, ոչ ծանր։ Առհասարակ մեր իրավական պրակտիկայում միջին ծանրության հանցանքների համար նույնիսկ տղամարդկանց չեն կալանավորում»: «Աբովան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը փաստաբան Տաթևիկ Սողոյանն է։ Պաշտպանն ընդգծում է՝ դատարանը չի հաստատել խափանման միջոցի երեք հիմնական ռիսկերից երկուսը՝ փախուստի դիմելու կամ նոր գաղտնիք փոխանցելու հավանականությունը, այլ ասել է՝ կարող է ինչ-որ մի ձևով խոչընդոտել վարույթի ընթացքին: Իսկ Մանուկյանին հարազատների հետ շփումից զրկելը դուրս է իրավական տրամաբանությունից։ Տաթևիկ Սողոյանն անդրադարձել է նաև սահմանադրական գործընթացներին, որոնք հաջորդեցին ընտրությունների արդյունքները հայտարարելուն։ 🎦 զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
2 848
15
«Իսպանիան գլխավոր ֆավորիտն է, բայց Արգենտինան ունի Մեսիի պես «միջուկային զենք»»․ սպորտային մեկնաբան «Մարզական խաչմերուկում» ֆ
«Իսպանիան գլխավոր ֆավորիտն է, բայց Արգենտինան ունի Մեսիի պես «միջուկային զենք»»․ սպորտային մեկնաբան «Մարզական խաչմերուկում» ֆուտբոլային մեկնաբան Իշխան Մելքոնյանը ներկայացրել է մրցաշարի գլխավոր բացահայտումներն ու հիասթափությունները, ինչպես նաև գնահատել եզրափակիչի մասնակիցների հնարավորությունները։ «Իսպանիայի հավաքականը մրցաշարի մեկնարկից առաջ էլ, իմ կարծիքով, գլխավոր ֆավորիտն էր։ Այս թիմը տարիներով ձևավորվել է, և ֆուտբոլիստների գործողությունները նույնիսկ ավտոմատիզացվել են։ Լուիս դե լա Ֆուենտեի թիմը ցուցադրում է բարձր ակումբային խաղամակարդակ։ Այստեղ չկա Մեսսիի կամ Հալանդի պես մեկ գերաստղ, ավելի շատ աշխատում է համակարգը»։ Այդուհանդերձ, մեկնաբանը չի շտապում կանխատեսել Իսպանիայի հեշտ հաղթանակը, քանի որ Արգենտինան ունի լուրջ հակակշիռներ. «Եզրափակիչում իմ ֆավորիտը էլի Իսպանիան է, բայց Արգենտինան ունի Մեսսիի գործոնը, որը «միջուկային զենք» է, ինչպես նաև անկոտրում բնավորություն, թիմային ոգի և Էնցո Ֆերնանդեսի ու Խուլիան Ալվարեսի պես կարևոր խաղացողներ»։ 😋 զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
122
16
«Ինձ հարցնում էին՝ ինչ կմաղթես «Ուժեղ Հայաստանին»․ մաղթում եմ ամրություն։ Ընդդիմությունը պետք է ահավոր ուժեղ լինի և միասնական
«Ինձ հարցնում էին՝ ինչ կմաղթես «Ուժեղ Հայաստանին»․ մաղթում եմ ամրություն։ Ընդդիմությունը պետք է ահավոր ուժեղ լինի և միասնական լինի»։ «Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն է։ Նրա խոսքով՝ այսօրվա պայմաններում ընդդիմությունը մեծ մարտահրավերի առջև է կանգնած և առաջնայինը ոչ միայն արդյունավետ աշխատանքն է, այլ նաև միասնականությունը։ «Այս խորհրդարանում իշխանության և Փաշինյանի ձեռքերը բավականին կապված են ունեցած քվեների պատճառով։ Դա վերաբերում է և՛ Սահմանադրության նախագծին, և՛ սահմանադրական օրենքներին։ Իշխանությունն այլևս չունի այն հնարավորությունները, որոնք ուներ 2021-ին ձևավորված խորհրդարանում, իսկ դա ընդդիմության համար նոր հնարավորություններ է ստեղծում»։ 🎦զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
2 769
17
«Դիսնեյլենդին ալտերնատիվ ենք առաջարկում, հայկական այլընտրանք»։ «Վարը վարենկ» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը, ի
«Դիսնեյլենդին ալտերնատիվ ենք առաջարկում, հայկական այլընտրանք»։ «Վարը վարենկ» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը, ինչպես իրենց կարգախոսում է հնչում, կենցաղ է վերադարձնում ազգայինը․ հուլիսի 18-ին Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղում տեղի կունենա ազգային մշակույթի ու ծեսերի վերածննդին նվիրված իրադարձություն։ «Վարը վարենկը» կնշի իր հիմնադրման 5-ամյակը՝ «Արի խաղանք չուր իրիկուն» խորագրի ներքո։ Կրթամշակութային հասարակական կազմակերպության խորհրդի անդամ Սամվել Հարությունյանը «Ուրիշ նորություններում» բացատրել է՝ ինչ է նշանակում «վարը վարենկ»-ը, միջոցառման խորագիրը և ինչ է սպասվում հուլիսի 18-ին. «Հնում «խաղ խաղալ» ասելով հասկանում էին և՛ պարելը, և՛ երգելը, և՛ միասին ուրախ ժամանակ անցկացնելը։ Մենք մարդկանց կոչ ենք անում գալ ու մինչև իրիկուն խաղալ մեզ հետ։ Տոնի ընթացքում փորձելու ենք կենդանացնել ու մեր կենցաղ վերադարձնել ազգային ծիսական կերպարներին՝ Պաս պապին, Ուտիս տատին, Կաղանդ պապին և Արուս-Տիկնիկին։ Թեև նրանք այսօր այնքան էլ հայտնի չեն, բայց չափազանց գեղեցիկ ու հետաքրքիր կերպարներ են։ Մենք փորձում ենք նրանց հետ բերել մեր կենցաղ և քիչ-քիչ «Դիսնեյլենդին» ինչ-որ ալտերնատիվ առաջարկել։ Մեր մշակույթն այդ ամեն ինչն ունի, ու մեր նպատակն է սեփական, հայկական արմատներով արժեքները վերականգնելն ու հանրայնացնելը»։ 🎦զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
129
18
«Նոր խորհրդարանի ընդդիմության համար ամենակարևոր մարտահրավերը լինելու է Սահմանադրության փոփոխության գործընթացը։ 2021 թվականի խ
«Նոր խորհրդարանի ընդդիմության համար ամենակարևոր մարտահրավերը լինելու է Սահմանադրության փոփոխության գործընթացը։ 2021 թվականի խորհրդարանը պատերազմի ծնունդ էր և տպավորություն էր թե դրանից բարդ չի կարող լինել, սակայն հիմա բոլորովին այլ իրավիճակ է․ այս մեկը լինելու է Հայաստանի բովանդակության մասին»։ «Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրուցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն ընդգծում է՝ ընդդիմադիր ուժերը պատրաստվում են խորհրդարանական լծակներն օգտագործել՝ թույլ չտալու պետության հիմնարար արժեքների փոփոխությունը։ Մանդատներն էլ վերցնում են այդ սկզբունքով։ «Անգամ փողոցային պայքարի գեներացումն ու շարունակականությունը շատ ավելի հեշտ է ապահովել, երբ ունես նաև պատգամավորական մանդատ»։ Բացի այդ, ընդդիմության մանդատներից հրաժարվելը որևէ լուրջ խնդիր չէր ստեղծի գործող իշխանությունների համար։ Որպես օրինակ նա մատնանշում է հարևան Վրաստանի փորձը՝ ընդդիմությունը որոշեց բոյկոտել խորհրդարանի աշխատանքները, սակայն հայտնվեց քաղաքական լուսանցքում՝ զրկվելով երկրի ներքին կյանքում որևէ ազդեցությունից։ Ընդդիմադիր խմբակցությունների միջև համագործակցության մասին խոսելիս Աննա Գրիգորյանը «Պատիվ ունեմ» դաշինքի հետ աշխատանքի լավ փորձն է օրինակ բերել։ 🎦 զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
3 010
19
«ԱՄՆ–ում ստադիոնները նախատեսված են ամերիկյան ֆուտբոլի համար, ու սա էլ իր տարբերությունը տալիս էր։ Որոշակի խնդիր կամ դժվարությ
«ԱՄՆ–ում ստադիոնները նախատեսված են ամերիկյան ֆուտբոլի համար, ու սա էլ իր տարբերությունը տալիս էր։ Որոշակի խնդիր կամ դժվարություններ կային մրցավայրեր հասնելու, այնտեղից հեռանալու հետ կապված․ եթե չլիներ նկարիչ Տիգրան Ձիթողցյանի օգնությունը, ապա ես շատ դժվարություններ կունենայի»։ ԱՄՆ–ում Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքը լուսաբանում էր նաև լուսանկարիչ Ասատուր Եսայանցը․ Sputnik Արմենիայի լուսանկարիչը տպավորություններն է պատմել Sputnik Արմենիայի մարզական մեկնաբանին․ «Եթե համեմատեմ 2018 թվականին Ռուսաստանում կայացած Աշխարհի առաջնության ու օլիմպիական վերջին խաղերի հետ, ապա ԱՄՆ–ում տեխնիկական որոշակի խնդիր, դժվարություններ կային։ Իսկ զուտ սպորտային առումով ամեն ինչ լավ էր, ու ես հերթական անգամ համոզվեցի, որ ֆուտբոլը իրոք միլիոնների խաղն է»։ 🎦 զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
107
20
Шаповалов: Армения достигла развилки — важнейшего выбора для армянского народа Контроль над территориями Южного Кавказа со ст
Шаповалов: Армения достигла развилки — важнейшего выбора для армянского народа Контроль над территориями Южного Кавказа со стороны Запада имеет для него особую ценность, утверждает политолог Владимир Шаповалов. На Западе активно будируется идея открытия второго фронта против России, а еще одной его важной целью является Иран. Вот под эти задачи сейчас и раскачивают весь регион. В последние десятилетия у Армении с Ираном складывались отличные отношения. Фактически создавался даже некий геополитический треугольник совместно с Россией. Он не успел окончательно сформироваться, но его контуры явно прослеживались, объясняет политолог. «У меня есть глубокое убеждение, что основной целью коридора Трампа является военное присутствие США в Армении, — объясняет Шаповалов. — Сама же идея коридора — всего лишь уловка. Присутствие американских военных здесь будет напрямую влиять как на всю политику Южного Кавказа, так и на внутренние процессы в самой Армении». ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
152