658
订阅者
+124 小时
无数据7 天
+1230 天
数据加载中...
吸引订阅者
九月 '26
九月 '26
+11
在11个频道中
八月 '26
+30
在19个频道中
Get PRO
七月 '26
+24
在26个频道中
Get PRO
六月 '26
+34
在16个频道中
Get PRO
五月 '26
+38
在18个频道中
Get PRO
四月 '26
+55
在20个频道中
Get PRO
三月 '26
+46
在24个频道中
Get PRO
二月 '26
+52
在24个频道中
Get PRO
一月 '26
+87
在24个频道中
Get PRO
十二月 '25
+39
在31个频道中
Get PRO
十一月 '25
+34
在23个频道中
Get PRO
十月 '25
+31
在27个频道中
Get PRO
九月 '25
+28
在42个频道中
Get PRO
八月 '25
+34
在19个频道中
Get PRO
七月 '25
+48
在18个频道中
Get PRO
六月 '25
+54
在24个频道中
Get PRO
五月 '25
+26
在20个频道中
Get PRO
四月 '25
+26
在20个频道中
Get PRO
三月 '25
+36
在28个频道中
Get PRO
二月 '25
+31
在18个频道中
Get PRO
一月 '25
+29
在23个频道中
Get PRO
十二月 '24
+17
在18个频道中
Get PRO
十一月 '24
+28
在22个频道中
Get PRO
十月 '24
+31
在24个频道中
Get PRO
九月 '24
+32
在20个频道中
Get PRO
八月 '240
在21个频道中
Get PRO
七月 '24
+66
在29个频道中
Get PRO
六月 '240
在24个频道中
Get PRO
五月 '24
+67
在21个频道中
Get PRO
四月 '240
在10个频道中
Get PRO
三月 '240
在5个频道中
Get PRO
二月 '24
+49
在1个频道中
| 日期 | 订阅者增长 | 提及 | 频道 | |
| 18 九月 | +1 | |||
| 17 九月 | +1 | |||
| 16 九月 | 0 | |||
| 15 九月 | 0 | |||
| 14 九月 | +1 | |||
| 13 九月 | 0 | |||
| 12 九月 | 0 | |||
| 11 九月 | 0 | |||
| 10 九月 | +1 | |||
| 09 九月 | +2 | |||
| 08 九月 | +1 | |||
| 07 九月 | 0 | |||
| 06 九月 | 0 | |||
| 05 九月 | +2 | |||
| 04 九月 | +1 | |||
| 03 九月 | 0 | |||
| 02 九月 | +1 | |||
| 01 九月 | 0 |
频道帖子
«Խաղաղությունը խոսքով է միայն։ Եթե իրական խաղաղություն եկած լիներ, չէին նստի սպասի՝ երբ է Հայաստանը փոխելու Սահմանադրությունը։ Երբ ամենակարևոր ռազմավարական դիրքերից՝ Իշխանասարից, Սև լիճից, Կապանի բարձունքներից բացի, որտեղից ուղղակի նշանառության տակ են Հայաստանի կապող օղակները, դա դեռ քիչ է՝ մի հատ էլ ուզում ես Տիգրանաշենը, որ մի հատ էլ արտերիա կտրես․․․ Խաղաղությունը այդպեդ չի գալիս»։«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրույցում ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը հակադարձում է իշխանության պնդումներին, թե խաղաղության ապացույց է նաև այն, որ սահմանին կրակոցներ չկան․
«Սահմանի վրա չեն կրակում, որովհետև իմաստ չկա կրակելու․ կարելի է խոսքով ստանալ այն, ինչ նախկինում անգամ կրակոցով անհնար էր ստանալ»։ԱԺ նախկին պատգամավորը հիշեցնում է, որ Հայաստանի սահմանային իրավիճակն էապես փոխվել է․ այսօր ադրբեջանցիների ներկայությունը Հայաստանի սահմանամերձ որոշ հատվածներում շատ ավելի անմիջական է զգացվում․
«Սահմանը եկավ-հասավ այնպիսի տեղ, որ մենք արդեն մեր աչքով տեսնում ենք ադրբեջանական դրոշները։ Այսօր ադրբեջանցիներն այն պատի հետևից թարս նայում են քեզ վրա, թե դու ինչու ես պատի կողքին»:🎦զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
| 2 | «Ցեմենտի դեֆիցիտը լուրջ մտահոգություններ է առաջացրել կառուցապատողների շրջանում։ Տնտեսության ամենակարևոր ճյուղերից մեկը վտանգված է»։
Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը Sputnik Արմենիային հայտնել է, որ վերջին օրերին ստացել են ահազանգեր կառուցապատողներից, որ իրենց շինարարները ունեն դժգոհություններ, չեն հասցնում ժամանակին և բավարար քանակությամբ բետոն մատակարարել։
Օրեր առաջ ցեմենտի շուկայում առկա դեֆիցիտի մասին ահազանգերին անդրադառնալով՝ Էկոնոմիկայի նախարարը ֆեյսբուքում գրել էր, որ դա պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով, իսկ պետական կառավարման անցած «Արարատցեմենտը» աշխատում է առավելագույն հզորությամբ։ Սակայն Գուրգեն Գրիգորյանը չի հերքում, որ «Արարատցեմենտի» շուրջ տեղի ունեցած գործընթացների պատճառով կառուցապատման ոլորտում հայաստանյան արտադրության ցեմենտի մատակարարման հետ կապված ևս խնդիրներ կան․ դրանց մասին կառուցապատողները տեղյակ են պահել նաև կառավարությանը։
««Արարատցեմենտը» չի հասցնում բավարար քանակությամբ ծավալներ ապահովել, ինչի կարիքը, որ այսօր կա, թողունակությունը չի բավարարում։ Իսկ հարևան Իրանից ներկրումները էականորեն նվազել են՝ այնտեղ տիրող պատերազմական իրավիճակով և գործարաններին հասցված վնասներով պայմանավորված»,– ասել է Գրիգորյանը։
📌Մամուլը վերջին օրերին անդրադարձել էր Հայաստանում ցենետի շուկայում առաջացած դեֆիցիտի և, որպես հետևանք` գնաճի մասին։ Մասնավորապես` նշվում է, որ «Արատցեմենտի» արտադրանքը այս օրերին վաճառվում 3500 դամով` նախկին 2700–ի փոխարեն, իրանական ցեմենտը 3500 դրամի փոխարեն՝ 4000–ով։
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | 73 |
| 3 | 🎙«Բաց տեքստով»․ Ինչո՞ւ է Հայաստանում ամեն ինչ թանկանում․ գնաճի, վարկերի ու անշարժ գույքի մասին պոդկաստի հեղինակ քաղաքագետ Արման Ղուկասյանը զրուցել է Tvyal.com հարթակի հիմնադիր, տնտեսագետ Աղասի Թավադյանի հետ։
Սննդամթերքի գները բարձրանում են, բնակարանների վարձակալությունը թանկացել է, վարկերը շարունակում են ծանր բեռ մնալ բազմաթիվ ընտանիքների համար։ Ինչո՞ւ է Հայաստանում կյանքը տարեցտարի ավելի թանկ դառնում, ի՞նչն է իրականում ազդում մեր գրպանի վրա․ զրույցի հիմքում սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից բարձրացված հարցերն են՝ գներից ու բնակարաններից մինչև աշխատավարձեր, թոշակներ և բանկային վարկեր։
🎦զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | 689 |
| 4 | 🎙Владимир Аватков: Тему о военной базе в Гюмри инициирует не Россия, а Армения
База в Армении была важна в советские годы –это были глаза на Турцию. Сейчас же Россия справится и без военной базы - технологии таковы, что можно следить из космоса. Но ведь база еще является фактором присутствия. Россия не инициирует эту тему, ее поднимает Армения. Вот и возникает вопрос – как будет обеспечиваться эта безопасность в нынешних условиях?
В этом есть серьезные риски, ведь соседние страны будут реализовывать свои интересы, обладая гораздо большим объемом ресурсов и потенциала, нежели есть у самой Армении. И не исключено, что будет стоять вопрос ее государственности под давлением Турции. Ведь скоро откроются границы – и что тогда будет с суверенитетом, торговлей, с преступностью и так далее?
А еще присутствие в регионе Турции (то есть члена НАТО) не в интересе всех игроков, в том числе даже Азербайджана, ведь снижает его суверенитет. Турция вредит возможностям Ирана и России. Если же по территории Южного Кавказа, через Армению и Азербайджан пойдут товары из России в Иран и обратно, это интересно всем как с точки зрения экономики, так и в смысле безопасности.
🎦Полная версия беседы
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | 107 |
| 5 | «Ստեղծված իրավիճակը բիզնեսին կանգնեցրել է կոշտ որոշումներ կայացնելու անհրաժեշտության առջև․ վերամշակող արդյունաբերության խոշոր ընկերություններն արդեն դիտարկում են արտադրությունները երկրից դուրս բերելու տարբերակը»:
«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրույցոմ տնտեսագետ Նաիրի Սարգսյանը բացատրում է՝ մնալ, թե տեղափոխվել Հայաստանից ընտրության առաջ բիզնեսին կանգնեցրել են իրենց կամքից անկախ հանգամանքներում ստեղծված ու կառավարության գործունեության արդյունքում ձևավորվող սպառնալիքները։ Սարգսյանի տվյալներով՝ տեղական խոշոր վերամշակող ընկերություններն արդեն ունեն հստակ ծրագրեր․
«Առանց մի գրամ չափազանցության եմ սա ասում․ կան վերամշակող արդյունաբերության բավականին խոշոր ընկերություններ, որոնք պլանավորում են իրականացնում, եթե այս սպառնալիքները շատ ավելի մոտեցան իրենց, նրանք ուղղակի գործարանները տեղափոխելու են Հայաստանի Հանրապետությունից։ Արդեն մանրամասն հաշվարկը, կոնկրետ դեպքի վերաբերյալ ՌԴ տեղակայման վայրը, տեղորոշումն են արդեն իրականացնում»,- նշել է Նաիրի Սարգսյանը։
Տնտեսագետը պարզաբանել է, որ այդ ընկերությունները բերքահավաքի շրջանում մթերումներ են իրականացնում հայ գյուղացիներից, իսկ պատրաստի արտադրանքի 95-98%-ն արտահանում են Ռուսաստան կամ ԵԱՏՄ այլ երկրներ:
Անդրադառնալով տեղական գյուղատնտեսության ապագային՝ Սարգսյանն ընդգծում է, որ տեղի է ունենում սպառման ծավալների և շահույթի էական նվազում:
🎦զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | 2 039 |
| 6 | 🎙Վատիկանից մինչև ՌԴ արտաքին հետախուզություն. Աշոտ Աղաբաբյանի վեպերն ու գաղտնազերծված պատմությունները դարձել են ֆիլմի և Հռոմի Պապի հետ սպասվող հանդիպման առիթ
«Եթե հաջողությունների ես հասել, բայց հայրենիքիդ ու հայության համար բան չես արել, էլ ու՞մ է պետք», - Sputnik Արմենիայի «Որիշ նորություններում» ասում է մերօրյա ամենապահանջված ու ընթերցվող վիպասաններից Աշոտ Աղաբաբյանը։
Գրողն անդրադարձել է վերջերս լույս տեսած «Կարդինալը» վեպին, որը նվիրված է Հռոմի Պապի ամենահավանական թեկնածու համարված միակ հայ կարդինալ Գրիգոր-Պետրոս XV-րդ Աղաջանյանին։ Հեղինակն ասում է՝ ստեղծագործությունն արդեն լայն հետաքրքրություն է առաջացրել անգամ Հայաստանից դուրս. Վատիկանում գրքին ծանոթանալուց հետո նախատեսել են հեղինակի առանձնազրույցն ու փակ հանդիպումը Հռոմի Պապի հետ, որը տեխնիկական պատճառով (վիզայի) հետաձգվել է և նախատեսվում է աշնանը։
«Գրիգոր-Պետրոս Աղաջանյանի կերպարը միանշանակ չի ընդունվում, որովհետև խորհրդային շրջանում հակակարդինալական մեծ քարոզչություն է տարվել։ Բայց որպես անհատ, նա ամենաշատ բանն է արել հայության համար. փրկել է Քեսաբի 35 000 հայությանը, կառուցել դպրոցներ, որբանոցներ, կանգնեցրել Եղեռնի զոհերի առաջին հուշարձանը, թեև այդպես էլ Հայրենիքը չտեսավ։ Վեպը պարզապես կարդինալին ծանոթացնելու համար չեմ գրել։ Վեպը մեծ ծրագիր է, ուր հնչում է այսօրվա մեր անելիքը»։
Աշոտ Աղաբաբյանը զրույցում անդրադարձել է նաև իր «Գաղտնիքների տիրակալը» վեպին, որի գլխավոր կորպարը լեգենդար հետախույզ Իվան Աղայանցն է․ գրողը պատմել է արխիվային փաստաթղթերի գաղտնազերծման ու Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության պատվերով նկարահանված վավերագրական ֆիլմի մասին։
🎦զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | 76 |
| 7 | 🎙Кавказовед Александр Крылов: Армения оказывается связанной по рукам
Отныне Пашинян не опасается, что в какой-то момент граждане Армении могут испугаться радикального разрыва отношений с Россией. И у его европейских союзников появляется настойчивость в требованиях от Армении той политик, которая угодна ЕС. А это – разрыв всех связей с Россией. Так что вопрос о российской военной базы станет вполне в логике вещей.
На Южный Кавказ пришли новые игроки – Китай, Индия, Пакистан, Израиль. Все со своими интересами и конфликтами. Индия здесь строит дальний рубеж обороны от Китая и Пакистана. От Израиля на фоне конфликта с Ираном хорошего ожидать не стоит. Вскорости и украинский конфликт доберется до Кавказа. И Армения оказывается в уязвимом положении, в зависимости от евро-бюрократии.
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | 71 |
| 8 | «Որքան էլ ցինիկ կամ ցավալի լինի Արցախի հարցում եվրոպացի դիվանագետների վարքագիծը, այն Եվրոպայի որդեգրած քաղաքականության տրամաբանական շարունակությունն է»։
Sputnik Արմենիայի հետ զրույցում քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը մեկնաբանել է Ալիևի օգնականի կազմակերպած դեսպանների այցը Արցախի հայկական պատմամշակութային սրբավայրեր, որոնք Հաջիևը ներկայացրեց որպես աղվանական ու հեգնական-ծաղրական խոսույթով անդրադարձավ հայոց պատմությանը։ Սոցցանցերի հայ օգտատերերին ու հայաստանյան քաղաքական գործիչներին՝ մասնավորապես ընդդիմությանը, վրդովվեցրել էր հատկապես դեսպանների արձագանքը։
«Եթե դիտարկում ենք, թե ընդհանրապես Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի հարցում ինչպիսի դեր ունի Եվրոպան, ապա այդ դերը կարելի է գնահատել` որպես մեկնակետ ընդունելով 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի հանդիպումը։ Հենց եվրոպական հովանու ներքո տեղի ունեցած գործընթացների արդյունքում է ձևավորվել այն քաղաքական միջավայրը, որի շրջանակում Հայաստանի իշխանությունները ճանաչեցին Արցախը Ադրբեջանի կազմում։ Եվրոպացիներն են իրավիճակը հասցրել այդ կետին՝ իհարկե ելնելով իրենց քաղաքական հաշվարկներից, և ոչ թե պարզապես Ադրբեջանին լավություն ու Հայաստանին վատություն անելու տրամաբանությունից։ Հետևաբար հիմա էլ նրանք շարունակում են գործել իրենց քաղաքական հաշվարկների շրջանակում»,–մեկնաբանում է Հակոբ Բադալյանը։
Վերլուծաբանը Եվրոպայի ներկայիս քաղաքականությունը է դիտարկում է նաև տարածաշրջանային հաղորդակցությունների և, մասնավորապես, «Միջին միջանցքի» համատեքստում․ եվրոպական կողմը Հայաստանին տարբեր տրամաբանությամբ կարկանդակներ է խոստանում՝ միայն թե պաշտոնական Երևանը հնարավորինս արագ ընդունի այն բոլոր պայմանները, որոնք ներկայացնում է Ադրբեջանը։
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | 70 |
| 9 | «Մակրոնի Ֆրանսիան Հայաստանի բարեկամը չէ․ Սարկոզիի օրոք Ֆրանսիայի դեսպանն այդ կլոունադային չէր մասնակցի։ Հայաստանը հինգ հատ օրենք էլ ընդունի ԵՄ գնալու մասին, Եվրամիության համար ոչ մի արժեք չունի, և սա շատ հստակ երևաց Գանձասարում, Շուշիում և Արցախի այլ հատվածներում եվրոպացիների՝ անհասկանալի և ինչ-որ տեղ նաև լկտի պահվածքից»։
«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրույցում միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը անդրադարձել է նախ «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոն ԵՄ դեսպանների այցին, որի ժամանակ նրանց ուղեկցող Հիքմեթ Հաջիևը՝ Ալիևի օգնականը, Գանձասարն ու այտեղի ողջ ժառանգույթունը ներկայացրեց որպես աղվանական ու հեգնական-ծաղրական խոսույթով անդրադարձավ հայոց պատմությանը։
Միջազգայնագետը խոսել է նաև ՀՀ-ԵՄ հարաբերություններից, որոնք նա դիտարկում է ԵՄ-ի էներգետիկ շահերի ռակուրսից և հիշեցնում, որ Եվրոպական միությունը նախորդ տարվանից սկսել է Կենտրոնական Ասիայից էլեկտրաէներգիան մալուխով Եվրոպա արտահանելու նախագիծ․ այն պետք է անցնի Կասպից ծովով Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա-Եվրոպա։ Դրա համար է Եվրոպան կարևորում է տարածաշրջանում խաղաղության հաստատումը և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը։
«Հայաստանը ռուսական գազը փոխում է եվրոպական խոստումներով և ադրբեջանական էլեկտրաէներգիայով. սա Հայաստանի համար ոչ թե իրական այլընտրանք է ստեղծում, այլ մեկ կախվածությունը փոխարինում է մյուսով։ Ադրբեջանն ասում է՝ Հայաստանում մենք արդեն որոշել ենք, թե որտեղ պիտի դնենք Հայաստանով Թուրքիա գծերը։ Դրա համար են Հայաստանին փորձում միացնել թուրք-ադրբեջանական էներգետիկ համակարգին, որ Հայաստանը տրանզիտի մեջ հանկարծ թույլ օղակը չլինի։ Խնդիրը դրված է՝ Կենտրոնական Ասիայի էլեկտրաէներգիան կաբելով անցկացնել »,–բացատրում է Բալասանյանը։
🎦զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | 2 366 |
| 10 | 🎙Հայկական դուդուկն ու դասական ֆլեյտան՝ Էմիր Կուստուրիցայի փառատոնում. 15-ամյա Էլեն Վիրաբյանի հաջողություններն արտասահմանյան բեմերում
«Լինելով հայ աղջիկ՝ նվագում եմ դուդուկ, ինչը շատ սիմվոլիկ է. այն իմ կյանքում ինձ շատ է օգնում»,- նշում է միջազգային մրցույթների դափնեկիր, «Եվրատեսիլ պատանի երաժիշտներ 2026» մրցույթի երրորդ մրցանակի դափնեկիր, ֆլեյտահարուհի Էլեն Վիրաբյանը «Ուրիշ նորություններում»։
15-ամյա երաժիշտն ու նրա հայրը՝ Երևանի ֆլեյտայի միջազգային փառատոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Վարդան Վիրաբյանը, ամփոփել են օգոստոսի 27–29-ը Սերբիայի Դրվենգրադ գյուղում անցկացված 13-րդ Kustendorf Classic 2026 երաժշտական փառատոնի արդյունքները։ Կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցայի ստեղծած մշակութային միջավայրում Էլեն Վիրաբյանը ելույթ է ունեցել Կուստենդորֆի սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ դիրիժոր Ռադե Պեյչիչի ղեկավարությամբ։
«Ինձ համար մեծ պատիվ էր նվագել այդպիսի փառատոնին, շատ սպասում էի ու պատրաստվում։ Սա իմ առաջին ելույթն էր արտասահմանյան նվագախմբի հետ»,- նշել է Էլեն Վիրաբյանը։
🎦զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | 76 |
| 11 | ❗️«Որևէ կրկնօրինակ չկա այնտեղ ցուցադրված, որի բնօրինակը Մատենադարանում չլինի։ Եվ բնական էր, որ պիտի կրկնօրինակները ցուցադրվեին, որովհետև մենք խոսում ենք բացառիկ ձեռագրական գանձերի մասին»։
Sputnik Արմենիայի հետ զրույցում Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի մատենադարան-ինստիտուտի տնօրեն Արա Խզմալյանը մանրամասնել է նաև, որ «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնի կրկնօրինակ-ցուցամնուշները, որոնք Ալիևի օգնականը ներկայացնում էր Եվրամիության երկրների դեսպաններին որպես «կեղծիք», պատրաստվել են Մատենադարանի հատուկ բաժնում, որը զբաղվում էր կրկնօրինակների ստեղծմամբ, և ցանկացած դիվանագետ, ցանկացած դեսպան, եթե դույզն ինչ կասկած ունի այս արժեքների վերաբերյալ, կարող է բնօրինակները տեսնել Մատենադարանում։
«Անշնորհակալ գործ է ուրիշի փոխարեն գնահատական տալ՝ չիմացությո՞ւն էր, թե՞ ինչ, բայց ես կարծում եմ որ աշխարհն այսօր բաց է, և էդ նույն դեսպանները, դիվանագետները, անգամ իբրև զբոսաշրջիկ, կարող են գալ Մատենադարան, միանալ տարեկան են 100․000 զբոսաշրջիկներին, որոնց մեջ զգալի մաս են կազմում օտարազգիները, և տեսնել, թե ինչ կա Մատենադարանում։ Ավելին, Մատենադարանը մի վայրեր , որտեղ մենք կարող ենք նույնիսկ այլ ժողովուրդների մասին պատմական տվյալներ հաղորդել և փոխանցել, որովհետև բացառիկ սկզբնաղբյուրներ ունենք, որոնք միայն Մատենադարանում են»։
Արա Խզմալյանը նաև խոստացել է, որպաշտոնական արձագանք կլինի։
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | 78 |
| 12 | 🎙«Երբ առաջին անգամ եկա Հայաստան՝ պիոներական ճամբար, կարծում էի միայն սև ու սպիտակ կտեսնեմ, ինչպես լուսանկարներում, բայց գտա կանաչ ծառեր, կապույտ երկինք, կարմիր ծաղիկներ ու ժպտուն մարդիկ»․ այսպես է հիշում Նորա Արմանին իր առաջին հանդիպումը հայրենիքի հետ։
Այսօր միջազգային ճանաչում ունեցող դերասանուհին կրկին Հայաստանում է՝ ֆիլմի պրեմիերայով, վարպետության դասերով և նոր գրքի գաղափարով։ «Ուրիշ նորություններում» նա պատմել է Հրաչ Քեշիշյանի «Մի կաթիլ սեր» և զուգահեռ ԱՄՆ-ում նկարահանված Փիթր Թաքլայի «Իմ մեծ ֆալաֆելի հարսանիքը» կատակերգական ֆիլմերում իր դերերի մասին։ Ասում է՝ կատակերգական ժանրը թույլ է տալիս լինել ինչպիսին կաս՝ առանց սահմանափակումների, դրամատիկ դերում գծերը հստակ են․ հասարակությանը պետք են և՛ լուրջ, փիլիսոփայական ֆիլմեր, և՛ թեթև կատակերգություններ, երկուսն էլ իրենց տեղն ունեն, և երկուսն էլ կարող են ազդեցություն ունենալ։
«Երբ ռեժիսորը ասում է՝ ես քեզ համար դեր ունեմ, դա դերասանի համար ամենացանկալի արտահայտությունն է։ Դրա համար ենք ապրում»,- ընդգծում է Արմանին, հիշելով մեկ տարի առաջ Քեշիշյանի առաջարկն իրեն։
Նրա այցի կարևոր մասը Դիլիջանում անցկացվող վարպետության դասերն են, որտեղ նա երիտասարդներին փոխանցում է սցենարագրության փորձը։ Նորա Արմանին նաև պատրաստվում է գրել գիրք՝ «Ես և Հայաստանը», որտեղ կպատմի պիոներական ճամբարից մինչև մեր օրերը հայրենիքի հետ իր կապի մասին․ կարծում է՝ գիրքը կարող է վերածվել մոնոներկայացման կամ թատերական բեմադրության։
🎦զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | 104 |
| 13 | «Իրանը TRIPP-ի վերաբերյալ դեռևս վերջնական դիրքորոշում չի ձևավորել, սակայն Երևանից հստակ երաշխիքներ է պահանջում, որ որևէ պարագայում այն չի վերածվի հակաիրանական պլացդարմի»։
«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը քաղաքագետ Արա Պողոսյանն է։ Քաղաքագետը նկատում է՝ Իրանի նախագահ Փեզեշքիանի և արտգործնախարար Արաղչիի հայտարարությունները փաստում են, որ հայկական կողմի հավաստիացումներից հետո անգամ Թեհրանի կասկածները լիովին փարատված չեն․
«Իրանի համար կան հստակ «կարմիր գծեր», որոնց մասին անընդհատ բարձրաձայնում են՝ ճանապարհները չեն կարող լինել էքստերիտորիալ, Հայաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունը պետք է անվերապահորեն պահպանվի, և որևէ երրորդ երկրի, մասնավորապես՝ ԱՄՆ-ի զինված ուժեր կամ ներկայություն այդ տարածքում չպետք է լինի»։
Քաղաքագետի գնահատմամբ՝ Իրանը ներկայում վարում է կանխարգելիչ քաղաքականություն՝ փորձելով իր սահմանների երկայնքով հնարավորին սահմանափակել ամերիկյան ռազմական ներկայությունը։ Ըստ Պողոսյանի՝ ԱՄՆ-Թուրքիա-Ադրբեջանի հիմնական աշխարհաքաղաքական նպատակն էլ տարածաշրջանային ուղիները «Միջին միջանցքի» տրամաբանությանը ենթարկելն է, որպեսզի Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա գնացող բեռնահոսքերը շրջանցեն թե՛ Ռուսաստանը, թե՛ Իրանը։ Այս ճնշումների հետևանքով արգելակվել է նաև Չաբահար նավահանգիստ-Հայաստան-Վրաստան-Սև ծով ձգվող իրանա-հնդկական նախագիծը, ինչը Թեհրանին փաստացի զրկում է այլընտրանքային լոգիստիկ հնարավորություններից։
Անդրադառնալով ստեղծված իրավիճակում Հայաստանի դիրքորոշմանը՝ Արա Պողոսյանն արձանագրում է, որ Հայաստանի հիմնական խնդիրներից մեկը տարածաշրջանում սեփական ռազմավարության բացակայությունն է։
🎦զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | 2 301 |
| 14 | 🎙Դարից ավելի՝ միջազգային լեզվով․ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն ազդարարում է իր պատմական 101-րդ համերգաշրջանի մեկնարկը՝ նորարարություններով։
Սեպտեմբերի 10-ին Արամ Խաչատրյան համերգասրահի տանիքում՝ «Khachaturian Rooftop» բացօթյա մշակութային հարթակում, տեղի կունենա «Սպարտակ» բալետի իմերսիվ սինեմատիկ շոուի համաշխարհային պրեմիերան․ «Ուրիշ նորություններում» մանրամասներ է պատմել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի PR մենեջեր Աստղիկ Դալլաքյանը։
Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ հնչող կենդանի երաժշտությանը համահունչ՝ մեծ էկրանին կցուցադրվի պատմական բլոկբաստեր-ֆիլմ․ արհեստական բանականությունը ծառայել է որպես գործիք՝ կարճ ժամանակում բարձրարժեք վիզուալ պատկեր ստանալու համար։ Նախագիծն իրականացրել է JanAI Studio-ն՝ ռեժիսոր Արտյոմ Բաղդասարյանի գլխավորությամբ։
«Կադրը համեստորեն ուղեկցում է երաժշտությանը, և գլխավոր դերում մնում է Խաչատրյանի հանճարեղ երաժշտությունը»,- նկարագրում է Աստղիկ Դալլաքյանը։
101-րդ համերգաշրջանի կարևորագույն իրադարձություններից է նաև սեպտեմբերի 18-ին մեկնարկող Երևանյան 18-րդ միջազգային երաժշտական փառատոնը՝ նվիրված Հայաստանի Անկախության 35-ամյակին։ Բացման համերգը կղեկավարի Կիրիլ Կարաբիցը (Մեծ Բրիտանիա/Ուկրաինա)՝ ներկայացնելով Տերտերյանի, Սիբելիուսի և Ռավելի ստեղծագործությունները, իսկ որպես մենակատար ելույթ կունենա ֆրանսիացի անվանի դաշնակահար Ժան-Էֆլամ Բավուզեն։ Փառատոնի շրջանակում հանդես կգան նաև վենեսուելացի շեփորահար Պաչո Ֆլորեսը, տենոր Մուլեն Պենեբադը։ Նոյեմբերի 18-ին փառատոնը կեզրափակվի լեգենդար դաշնակահար Գրիգորի Սոկոլովի մենահամերգով։
🎦զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | 122 |
| 15 | 🎙«Աբովյան Time»․ Եվրոպացիները իբր բացել են սահմանները հայկական ապրանքների համար՝ իբր սատարելով Հայաստանին ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները սրելու ֆոնին։ Այստեղ, սակայն, գոյություն ունի կարևոր մի նրբություն․ բացի մաքսային արտոնություններից, որը Եվրամիությունը տվել է հայկական ապրանքների համար, կան անշրջանցելի խոչընդոտներ, որոնց շարքում առաջնայինը ստանդարտներն են։ Դրանք տարբերվում են ԵԱՏՄ-ի ստանդարտներից, և կերպափոխումը տարիների և միլիարդների ներդրումների խնդիր է։
Կա նաև ստանդարտներից ավելի կոնստանտ խնդիր, թե ինչու եվրոպական շուկան չի կարող փոխարինել ԵԱՏՄ շուկային․ ճանապարհներ, ճանապարածախս։ Մեզ համար տրանսպորտային լոգիստիկան այնքան թանկ է, որ նույնիսկ մաքսային ծախսերը հանելու պարագայում անմրցունակ է դարձնում հայկական ապրանքները։ Դրան գումարած, եվրոպական սպառողը չափազանց պահպանողական է՝ նախընտրում է եվրոպական գյուղմթերքը, և հունական ծիրանի մոտ հայկականը անմրցունակ է։ Էլ չասած՝ ճանապարհածախսի պատճառով հայկականը կրկնակի թանկ է։
Այսքանից հետո, տնտեսական առումով Հայաստանը դեպի Եվրամիություն ունի՞ որևէ հեռանկար։
Առհասարակ, Հայաստանի ճանապարհը դեպի ԵՄ ունի միայն և միայն քաղաքական բաղադրիչ, որը բացի չափազանց աշխարհաքաղաքական ռիսկերից, նաև, ըստ էության, լրջագույն հարված է Հայաստանի տնտեսությանը։ Հեռու գնալ պետք չէ, օրինակները մեր քթի տակ են՝ Վրաստան, Ուկրաինա, Մոլդովա և այլն։ Բոլոր այդ երկրների անհաջող փորձերը մեր աչքի առաջ են, նրանք էլ են ժամանակին ապրել պատրանքներով, թե Եվրամիությունը լավագույն ապագան է։
🎦զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | 2 849 |
| 16 | 🎙«Բաց տեքստով». Առանց վիզայի Եվրոպա․ խոստո՞ւմ, թե հեռանկար
Եվրամիության հետ առանց վիզայի ռեժիմի թեման իշխանության կարևոր նախընտրական ուղերձներից մեկն էր։ Նիկոլ Փաշինյանը խոսում էր գործընթացը կարճ ժամկետներում՝ 2028-ին ավարտելու մասին, իսկ ընտրություններից հետո արդեն հայտարարեց, որ Հայաստանի նպատակն է 2029 թվականից ԵՄ երկրներ առանց վիզայի մեկնել։
«Բաց տեքստով» պոդկաստում այս և այլ թեմաներով զրուցում են քաղաքագետ Արման Ղուկասյանն ու Sputnik Արմենիայի քաղաքական մեկնաբան Աշոտ Սաֆարյանը։
Եվրոպայից ավելի զգույշ են խոսում։ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Պաուլա Պինիոն օրերս հայտարարել է, որ դեռ վաղ է ասել՝ արդյոք 2029-ին Հայաստանի քաղաքացիները կկարողանան առանց վիզայի մեկնել ԵՄ։ Այսինքն՝ Երևանը ժամկետ է նշում, իսկ Բրյուսելը չի հաստատում։ Հենց այստեղ էլ հարցեր են առաջանում....
Կա նաև հարցի մյուս կողմը։ Առանց վիզայի ռեժիմը, իհարկե, լավ հնարավորություն է Հայաստանի քաղաքացիների համար։ Բայց առանց վիզայի Եվրոպան դեռ չի նշանակում մատչելի Եվրոպա։ Հայաստանի բնակչության զգալի մասի համար եվրոպական ճանապարհորդությունը վիզայի պատճառով չէ, որ դժվար հասանելի է։ Հետևաբար պետք է տարբերել երկու բան․ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացումը Հայաստանի համար կարևոր գործընթաց է, բայց 2029 թվականն այսօր դեռ քաղաքական նպատակ է, ոչ թե Եվրոպայի կողմից տրված երաշխիք. հատկապես ընտրություններից հետո արդեն կարևոր է հասկանալ՝ խոստումը որքանո՛վ է մոտ իրականություն դառնալուն։
🎦զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | 881 |
| 17 | 🎙Артур Атаев: Проект TRIPP непонятен даже Белому Дому и может стать причиной серьезных потерь
Европейская система безопасности прямо на наших глазах рушится. В Европе произошла девальвация политический элиты, а потом все это пошло на Ближний Восток и Южный Кавказ. Мы являемся свидетелями крушения очередной архитектуры безопасности, уже на Южном Кавказе. И, к сожалению, крушение этой архитектуры ассоциируется именно с Арменией.
Для сторонников ослабления армянской государственности важно, чтобы противостояние США и Израиля с Ираном разрасталось, расширялось и задевало интересы и территорию Армении. Или же попытаются столкнуть в регионе тюркский и армяно-индоевропейский факторы. Столкнуть, скажем, вплоть до настоящего военного противостояния.
🎦Полная версия беседы
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | 85 |
| 18 | «Վիզաների ազատականացումը «լապշա» է, որ ԵՄ–ն կախում է մեր ականջներին։ Այն, ինչ կատարվում է ՀՀ-ԵՄ հարաբերություններում, ամբողջությամբ քաղաքական հարթության մեջ է»։
Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՀ ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար, արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը մեկնաբանել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Պաուլա Պինիոյի հայտարարությունը, թե դեռ չի կարող ասել, թե Հայաստանի հետ առանց վիզայի ռեժիմ երբ կարող է սահմանվել։ Հարցին, թե հնարավո՞ր է վիզայի ազատականացում ակնկալել մինչև 2029 թվականը, Պինիոն պատասխանել է. «Դեռ շատ վաղ է կանխատեսել, թե արդյոք 2029 թվականը կամ այլ տարեթիվ կդառնա վիզայի ազատականացման ժամկետ»։
«Բրյուսելից հնչած հայտարարությունը որևէ նոր բան չի բերել, ընդամենը հերթական անգամ, արդեն եվրոպացիների շուրթերով, ապացուցվել է այն, ինչի մասին վերլուծաբանները, քաղաքագետները անընդհատ խոսել են, որ սա ընդամենը առասպել է, կոպիտ ասած՝ լապշա է, որ կախում են ձեր ականջներին՝ նախընտրական խոստումներով, իրենց քարոզչական մեքենաներով և այլն»,– մեկնաբանում է դիվանագետը։
Եվրոպացի պաշտոնյայի հայտարարությունը Վահագն Մելիքյանը կապում է նաև Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի հետ՝ նշելով, որ սա Եվրոպայից նախազգուշացում է, որ «հանկարծ չշշկռվի»։
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | 87 |
| 19 | Политолог Саймон Ципис: Большой войны ни на Кавказе, ни в Центральной Азии не избежать
Основные события на Южном Кавказе и в Средней Азии начнут развиваться где-то через 5-7 лет. Там не избежать большой войны, уверен эксперт. Причина - география, поскольку регион зажат между Россией и Персидским заливом, и в ближайшем будущем через него будут проходить главные ключевые торговые пути. А у Китая на это есть свои, далеко идущие амбиции и планы.
За влияние на Кавказе ожидается ожесточенная борьба между глобальным Востоком и глобальным Западом. А еще за Кавказ и Центральную Азию борются три мусульманских группировки – шииты, сунниты и турецкий блок, тюрки. И борьба будет идти за влияние и в Грузии с Арменией, и в Азербайджане. А еще в Таджикистане, Узбекистане, Казахстане, и даже в Чечне.
🎦Полная версия беседы
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | 145 |
| 20 | «Իրանը համոզված չէ, որ TRIPP նախագիծը ուղղված չէ իր դեմ: Որքան էլ Հայաստանը փորձի վստահեցնել Իրանին, որ նախագիծը չի սպառնում իր շահերին, համաձայնագրի մանրամասների ի հայտ գալուց հետո Թեհրանի համար նոր և ավելի խոր մտահոգություններ են առաջացել։ Հայաստանը միշտ Իրանի համար վստահելի գործընկեր է եղել։ Բայց այդ համաձայնագիրն ունի երեք կողմ: Մյուս կողմերին Իրանը չի վստահում. հենց հիմա Իրանը մի կողմի հետ կոնկրետ պատերազմի մեջ է»։
«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոնի հիմնադիր Փույա Հոսեյնին է:
«Բազմաթիվ անգամ հենց Միացյալ Նահանգների հետ փորձել է Իրանը բանակցություններ վարել, և ԱՄՆ-ն ձախողել է այն։ Վստահելի չէ Իրանի համար Միացյալ Նահանգների գործելաոճը, քաղաքականությունը: Իրենք տնտեսական, շատ բարիդրացիական ձեռագրերով են մտնում, շատ փափուկ ուժով են մտնում բոլոր երկրներ, հետո տնտեսական ներդրումներն են գալիս, հետո անվտանգային հարցերը, հետո գալիս է ռազմական ներկայությունը այնտեղ, և ամեն ինչի մեջ խառնվում են»։
Հոսեյնիի խոսքով՝ Իրանի և ԱՄՆ-ի առճակատման պայմաններում Թեհրանը մտավախություն ունի, որ Իրանի հարևան երկրներում ստեղծվող հնարավորությունները կարող են օգտագործվել իր դեմ։ Նրա գնահատմամբ՝ այդ պատճառով Իրանը փորձում է կանխել իր շուրջ ձևավորվող տնտեսական և անվտանգային հնարավոր ճնշումը։
🎦զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | 2 260 |
