en
Feedback
Radio Sputnik Armenia

Radio Sputnik Armenia

Open in Telegram

Radio Sputnik Armenia

Show more
655
Subscribers
No data24 hours
+17 days
+830 days

Data loading in progress...

Tags Cloud
No data
Any problems? Please refresh the page or contact our support manager.
Incoming and Outgoing Mentions
---
---
---
---
---
---
Attracting Subscribers
September '26
September '26
+1
in 7 channels
August '26
+30
in 19 channels
Get PRO
July '26
+24
in 26 channels
Get PRO
June '26
+34
in 16 channels
Get PRO
May '26
+38
in 18 channels
Get PRO
April '26
+55
in 20 channels
Get PRO
March '26
+46
in 24 channels
Get PRO
February '26
+52
in 24 channels
Get PRO
January '26
+87
in 24 channels
Get PRO
December '25
+39
in 31 channels
Get PRO
November '25
+34
in 23 channels
Get PRO
October '25
+31
in 27 channels
Get PRO
September '25
+28
in 42 channels
Get PRO
August '25
+34
in 19 channels
Get PRO
July '25
+48
in 18 channels
Get PRO
June '25
+54
in 24 channels
Get PRO
May '25
+26
in 20 channels
Get PRO
April '25
+26
in 20 channels
Get PRO
March '25
+36
in 28 channels
Get PRO
February '25
+31
in 18 channels
Get PRO
January '25
+29
in 23 channels
Get PRO
December '24
+17
in 18 channels
Get PRO
November '24
+28
in 22 channels
Get PRO
October '24
+31
in 24 channels
Get PRO
September '24
+32
in 20 channels
Get PRO
August '240
in 21 channels
Get PRO
July '24
+66
in 29 channels
Get PRO
June '240
in 24 channels
Get PRO
May '24
+67
in 21 channels
Get PRO
April '240
in 10 channels
Get PRO
March '240
in 5 channels
Get PRO
February '24
+49
in 1 channels
Date
Subscriber Growth
Mentions
Channels
03 September0
02 September+1
01 September0
Channel Posts
🎙Ինչպե՞ս զբոսաշրջիկ զգալ սեփական քաղաքում և միաժամանակ բացահայտել բիզնեսի ու ճանապարհորդության նոր հորիզոններ․ Neo Concept ընկերության տնօրեն Զառա Սարգսյանը և վաճառքի բաժնի ղեկավար Իննա Սուխուդյանը «Ուրիշ նորություններում» ներկայացրել են TOUR EXPO 2026 և AGRO EXPO 2026 միջազգային մասնագիտացված ցուցահանդեսները։ Սեպտեմբերի 5-6-ը Երևանի երկաթուղային կայարանում նախատեսված TOUR EXPO-ն «B2B» և «B2C» ձևաչափով մասնակցում են տեղական լավագույն տուրօպերատորները, ինչպես նաև ներգնա ու արտագնա տուրիզմով հետաքրքրված գործընկերներ Վրաստանից, Կիպրոսից և այլ երկրներից։
«Վերջին 5-6 տարիների ընթացքում ներգնա տուրիզմը ավելի շատ է զարգացել, քանի որ սկսել են բացահայտվել նոր, հետաքրքիր, քիչ հայտնի ու դժվարհասանելի տարածքներ։ Մենք շատ կարևորություն ենք տալիս ներգնա տուրիզմի զարգացմանն ու պոտենցիալին, դրա համար էլ գրեթե բոլոր մարզերը ներկայացված են լինելու իրենց զբոսաշրջային ներուժով»։
Անդրադառնալով հոկտեմբերի 16-18-ը «Երևան Էքսպո» համալիրում սպասվող AGRO EXPO 2026-ին՝ հյուրերը նշում են, որ այն մեկ հարթակում կհամախմբի գյուղտեխնիկա, գյուղմթերք, վերամշակող արտադրություններ, ինչպես նաև միջազգային մասնակիցների Բելառուսից, Ղազախստանից, Իրանից։ 🎦 զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM

2
🎙Բիշքեկից Մոսկվա․ ի՞նչ ցույց տվեց Փաշինյան–Պուտին հանդիպումը Չնայած վերջին տարիների խնդիրներին, Երևանն ու Մոսկվան շարունակու
🎙Բիշքեկից Մոսկվա․ ի՞նչ ցույց տվեց Փաշինյան–Պուտին հանդիպումը Չնայած վերջին տարիների խնդիրներին, Երևանն ու Մոսկվան շարունակում են երկխոսությունը։ Բիշքեկում հանդիպումն անցավ հարաբերական կառուցողական մթնոլորտում, իսկ կողմերը պայմանավորվեցին քննարկումները շարունակել նաև Մոսկվայում։ Միևնույն ժամանակ հայ-ռուսական հարաբերություններում դեռ բազմաթիվ բաց հարցեր կան։ Եվ այստեղ կարևոր է հասկանալ՝ Հայաստանը ինչպիսի հարաբերություններ է ցանկանում ունենալ Ռուսաստանի հետ և ինչպես է դա համատեղելու արտաքին քաղաքական մյուս ուղղությունների հետ։ «Բաց տեքստով» պոդկաստում այս և այլ թեմաներով զրուցում են քաղաքագետ Արման Ղուկասյանն ու Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան Աշոտ Սաֆարյանը։ Հայաստանի իշխանությունները հաճախ են հայտարարում, որ երկիրը պետք է ունենա տարբեր գործընկերներ և այլընտրանքներ։ Սա հասկանալի մոտեցում է։ Սակայն այսօր խնդիրն այն է, որ Ռուսաստանի ուղղությամբ Հայաստանի հնարավորությունները գնալով սահմանափակվում են, իսկ մյուս ուղղություններով դեռևս լիարժեք փոխարինող հնարավորություններ չեն ձևավորվել։ Արդյունքում՝ հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարելու փորձը որոշ դեպքերում բերում է հակառակ արդյունքի՝ արտաքին քաղաքականության մեջ ավելի մեծ անհավասարակշռության։ Հայաստանի համար Ռուսաստանի հետ հարաբերությունները չպետք է հակադրվեն Արևմուտքի հետ հարաբերություններին։ Առավել ևս դրանք չպետք է դիտարկվեն Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համատեքստում։ Բիշքեկի հանդիպումը կարևոր էր։ Այժմ հարցն այն է, թե Բիշքեկում սկսված խոսակցությունը ինչ շարունակություն կունենա Մոսկվայում, և արդյոք կողմերին կհաջողվի հարաբերություններում առկա խնդիրների շուրջ գտնել գործնական լուծումներ։ 🎦 զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
1 533
3
«Սարսափելի նեգատիվ միջավայր է խորհրդարանում, հասցրեցի նույնիսկ մեկ անգամ վատանալ այդ միջավայրից»։ «Աբովյան Time» պոդկաստի հեղ
«Սարսափելի նեգատիվ միջավայր է խորհրդարանում, հասցրեցի նույնիսկ մեկ անգամ վատանալ այդ միջավայրից»։ «Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրույցում ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, գյուղատնտես Հարություն Մնացականյանը խոսել է խորհրդարանի աշխատանքից, ինչպես նաև գյուղմթերքի արտահանման խնդիրներից: Գյուղատնտեսի դիտարկմամբ՝ Հայաստանի իշխանությունների վարած տնտեսական քաղաքականությունը շուկաների դիվերսիֆիկացում չէ, այլ կորուստների կառավարման անհաջող փորձ է. նոր շուկաներ գտնելուց առաջ անհրաժեշտ է պահպանել արդեն ունեցած շուկաները. «Երբ դու ունես 100 կոնտակտ, այդ 100-ից 60-ը կորցնում ես, մնում է 40-ը և փորձում ես այդ 60 կորցրած կոնտակտը ուրիշ տեղ փնտրել, դա դիվերսիֆիկացում չէ, դա կորուստների կառավարում է։ Դիվերսիֆիկացում կլիներ այն դեպքում, երբ ունեցած 100 կոնտակտը պահեիր ու ավելացնեիր ևս 40-ը»,- բացատրում է պատգամավորը։ Պատգամավորի խոսքով՝ խնդրի լուծման առաջին նախապայմանը պետական լոգիստիկ կենտրոնների և մթերման կայանների ստեղծումն է, որոնք կկարողանան խոշոր խմբաքանակներ ձևավորել չընդհատվող մատակարարումների համար։ Մեկ այլ կարևոր խնդիր, ըստ պատգամավորի, լաբորատորիաների կարողություններն ու պահանջված չափանիշներին համապատասխանությունն են։ 🎦 զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
2 306
4
🎙«Յուրաքանչյուր գոտեմարտում էլ հաղթանակը դժվարությամբ է տրվում․ ուրախ եմ որ դարձա աշխարհի չեմպիոն»․ Սամվել Տերտերյան Մինչև 2
🎙«Յուրաքանչյուր գոտեմարտում էլ հաղթանակը դժվարությամբ է տրվում․ ուրախ եմ որ դարձա աշխարհի չեմպիոն»․ Սամվել Տերտերյան Մինչև 20 տարեկան հունահռոմեական ոճի ըմբիշ Սամվել Տերտերյանը և այդ տարիքային խմբի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Մովսես Կարապետյանը Sputnik Արմենիայի սպորտային մեկնաբան Խաչիկ Չախոյանի հետ զրուցել են աշխարհի առաջնությունում գրանցված արդյունքների, սպասելիքների ու չիրականանցված հնարավորությունների մասի։ Մովսես Կարապետյանը աշխարհի առաջնությունում հավաքականի վաստակած 4 մեդալը համարում է լավ արդյունք, բայց համոզված է, որ մարզիկները շատ լավ էին պատրաստված մրցաշարին ու առնվազն ևս երեք քաշային կարգերում հայ ըմբիշները ավելի բարձր արդյունքների կարող էին հասնել, սակայն ոչ մի մեդալ չվաստակեցին։ Սամվել Տերտերյանը իր հաջողություններում գնահատում է մարզիչների ու եղբոր աշխատանքը․ «Ես շատ լավ խորհրդատուներ ունեմ՝ մարզիչներս և արդեն աշխարհի չեմպիոն դարձած եղբայրս՝ Գասպար Տերտերյանը։ Շատ ուրախ եմ, որ կարողացա արդարացնել սպասելիքները, ու չեմ ուզում առանձնացնել ոչ մի մենամարտ, չնայած ադրբեջանցու հետո գոտեմարտելը ուզեմ, թե չուզեմ մի փոքր այլ մոտեցում էր պահանջում», – նշել է Սամվել Տերտերյանը։ 🎦 զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
74
5
🎙«Բանակը պահպանում է մեր երկրի սահմանները, կրթությունը՝ մեր հոգևոր սահմանները». Վաչագան Սարգսյան «Ով անցյալը չի արժևորում, դ
🎙«Բանակը պահպանում է մեր երկրի սահմանները, կրթությունը՝ մեր հոգևոր սահմանները». Վաչագան Սարգսյան «Ով անցյալը չի արժևորում, դժվար թե կարողանա հասնել ապագային։ Առանց ավանդույթների ու պատմական հիշողության մարդը կարող է շատ արագ ուծացվել»․ Գիտելիքի օրվա առթիվ «Ուրիշ նորությունների» զրույցում լեզվաբան, մանկավարժ և հանրահայտ «Այբբենարանի» հեղինակ Վաչագան Սարգսյանն ընդգծում է՝ հայ ժողովրդի համար կրթությունը միայն գիտելիք ստանալ չէ, այլև ինքնության պահպանման ձև է։ «Հայ ժողովուրդը պատկանում է այն ազգերի թվին, որոնք կրթվում էին նույնիսկ այն ժամանակ, երբ ապրելն անհնար էր։ Գաղթի ճանապարհին անգամ ավազների վրա տառեր էին սովորեցնում։ Սեպտեմբերի 1-ն ու դպրոցություն ունենալը մեծ բախտավորություն է, ինչը նշանակում է, որ մենք ինքնություն ունենք և այն կերտելու հնարավորություն։ Այսօրվա մեր գոյությունը պայմանավորված է անցյալի հերոսականությամբ, և մենք պիտի կարողանանք պահպանել այդ ամենը»։ Անդրադառնալով կրթական համակարգի ներկայիս մարտահրավերներին, նոր դասագրքերի ու գնահատման համակարգի խնդիրների՝ հեղինակը նկատում է՝ դպրոցում վերացել է աշակերտի մոտիվացիոն ու զսպող ուժը, իսկ նոր «Այբբենարաններում» իսպառ բացակայում են ազգային խորհրդանիշները։ «Բացարձակապես չկա ազգային որևէ խորհրդանիշ՝ լինի դա սարի, դրոշի, թե որևէ խորհրդանշական տեղի տեսքով։ Չէին կարող երկու տարբեր խմբեր գրել երկու Այբբենարան, որոնք իրար լրացնեին ազգայինը բացառելով։ Դա հրահանգի արդյունք է», - կարծում է հեղինակն ու հավելում, որ իր Այբբենարանը մերժելու հիմնական պատճառն էլ հենց նույնն էր՝ այն ազգային է։ 🎦 զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
72
6
«Եթե Ադրբեջանը խաղաղություն է ուզում, ինչո՞ւ է իրեն անհրաժեշտ Տիգրանաշենի նկատմամբ վերահսկողություն ունենալ։ Տիգրանաշենը իր հ
«Եթե Ադրբեջանը խաղաղություն է ուզում, ինչո՞ւ է իրեն անհրաժեշտ Տիգրանաշենի նկատմամբ վերահսկողություն ունենալ։ Տիգրանաշենը իր համար ռազմավարական նշանակություն չունի, իր երկրի երկու հատվածները միացնող գործոն չի։ Գորիս-Կապան ճանապարհը որ վերցրել են՝ ինչ է իրենց տալիս․ բայց հարվածում են մեկ կենսագործունեությանը»։ «Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյնաի զրուցակիցը «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանն է։ Ընդդիմադիր պատգամավորը Տիգրանաշենի նկատմամբ վերահսկողության հնարավոր փոխանցումը Ադրբեջանին ուղղակի սպառնալիք է համարում Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու անվտանգությանը: Նրա խոսքով՝ Վեդիով անցնող այլընտրանքային ճանապարհը, թեև գեղեցիկ բնության գրկում է, չի կարող փոխարինել միջպետական մայրուղուն․ «Տիգրանաշենի ռազմավարական դիրքը որևէ կերպ համեմատելի չէ այլ տարածքների հետ։ Տիգրանաշենը գտնվում է ռազմավարական չափազանց կարևոր հատվածում։ Սա մեր հիմնական անոթն է դեպի հարավ, և էդ անոթի փակումը լուրջ խնդիրներ է ստեղծելու մեր կենսագործունեության համար։ Մենք արդեն բավական երկար ժամանակ ունեցել ենք նման խնդիրներ, հատկապես Գորիս-Կապան ճանապարհի հանձնումից հետո»։ «Հայաստան» խմբակցության ղեկավարը խոսել է նաև ներքաղաքական հարցերից, խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժի՝ «Ուժեղ Հայաստանի» հետ նույնական ու տարբերվող դիրքորոշումներից․ իշխանությունների հեռացնելը ընդհանուր նպատակ է, բայց, օրինակ, TRIPP–ի հարցում տարբեր մոտեցումներ ունեն։ 🎦 զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
2 554
7
«Նույնիսկ անձրևը չխանգարեց հանդիսատեսին հավաքվել երաժշտության շուրջ»․ «Երևանի գիշերները» մայրաքաղաքի մի քանի այգիների 15 օրով
«Նույնիսկ անձրևը չխանգարեց հանդիսատեսին հավաքվել երաժշտության շուրջ»․ «Երևանի գիշերները» մայրաքաղաքի մի քանի այգիների 15 օրով օժտել են բարձրարժեք երաժշտության անվճար հասանելիությամբ։ Նախագծի մանրամասները «Ուրիշ նորություններում» ներկայացրել են օպերային երգչուհի Վարսենիկ Ավանյանը և ՀՀ վաստակավոր արտիստ, հանրահայտ ջազմեն Վահագն Հայրապետյանը: «Մեր հիմնական նպատակն է զբոսանքի վայրերը վերածել բացօթյա համերգասրահների, որտեղ քաղաքացիներն ու հյուրերը կունկնդրեն բարձրարժեք երաժշտություն։ Առաջին համերգներից հետո տպավորված ենք․ նույնիսկ անձրևը չխանգարեց հանդիսատեսին հավաքվել երաժշտության շուրջ»,- ասում է Վարսենիկ Ավանյանը։ Վահագն Հայրապետյանի խոսքով՝ նման անմիջական մթնոլորտ ամեն տեղ չես գտնի․ չկան մեծ բեմեր, լույսեր կամ էֆեկտներ. արտիստը կանգնած է նույն հարթության վրա, որտեղ ունկնդիրն է․ «Իրականում թե՛ օպերային, թե՛ ջազային արվեստը ժողովրդի միջից են դուրս եկել՝ փողոցներից ու ակումբներից», - ասում է երաժիշտն ու հավելում․ «Երբ Կոմիտասը մշակել ու տարածել է ֆոլկլորը, չի տարածել, որ այդպես մնա, այլ որ շարունակվի սերունդները զարգացնեն։ Մեր պապերը մեզ ժառանգություն են թողել, բա մենք մեր թոռներին ի՞նչ պիտի թողնենք», - նշում է Հայրապետյանը։ 📍Համերգաշարը կշարունակվի առաջիկա օրերին, սկզբը՝ ժամը 20-ին։ Օգոստոսի 31-ին Սիրահարների այգում կներկայացվի դասական ծրագիր, սեպտեմբերի 11-ին Մերգելյան այգում հանդես կգա «Երևան-Նյու Յորք» ջազ քառյակը, իսկ սեպտեմբերի 14-ին Վահագն Դավթյանի անվան այգում կրկին դասական ծրագիր կլինի: 🎦 զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
80
8
🎙«Աբովյան time». Փաշինյանն ու Պուտինը կհանդիպեն Բիշքեկում․ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը Ղրղզստանի մայրաքաղաքում անցկացվող Շ
🎙«Աբովյան time». Փաշինյանն ու Պուտինը կհանդիպեն Բիշքեկում․ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը Ղրղզստանի մայրաքաղաքում անցկացվող Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) պետությունների ղեկավարների խորհրդի 26-րդ գագաթնաժողովն հրավիրված են 27 պետությունների ղեկավարներ, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը։ Մեզ համար առանցքայինը, իհարկե, Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումն է։ Օբյեկտիվորեն հայ-ուսական հարաբերությունները խիստ լարված վիճակում են։ Եվ սա չափազանցություն չէ՝ հաշվի առնելով բոլոր հանգամանքները՝ հայկական կողմի հայտարարություններն ու քայլերը, ռուսական կողմի հայտարարություններն ու քայլերը։ Հանդիպումը թեթևներից չի լինի իհարկե, եթե անգամ խուսափենք «ծանր» բնորոշումից, բայց կենսական կարևոր է, որ դրա արդյունքում իրավիճակը թոթափվի։ 🎦 զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
2 577
9
🎙«Երկաթուղու պայմանագրի լուծումը Հայաստանի համար կարող է ֆինանսական աղետ դառնալ»: Հայաստանի երկաթուղային համակարգի կառավարմա
🎙«Երկաթուղու պայմանագրի լուծումը Հայաստանի համար կարող է ֆինանսական աղետ դառնալ»: Հայաստանի երկաթուղային համակարգի կառավարման պայմանագրի լուծման իրավական ու ֆինանսական հետևանքների շուրջ Sputnik Արմենիայի հետ զրույցում իր դիտարկումներն ու վերլուծություններն է ներկայացրել իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արսեն Թավադյանը։ Իրավագետը պարզաբանում է՝ «Հարավկովկասյան երկաթուղու» կառավարումը ռուսաստանյան ընկերության կողմից իրավական տեսանկյունից չի խոչընդոտում նոր ուղիների կառուցմանը կամ այլ երկրների ու ընկերությունների շարժակազմերի կողմից հայկական երկաթուղային ցանցի օգտագործմանը։ Արսեն Թավադյանը հավելում է՝ հնչող հայտարարությունները ոչ թե իրավական, այլ բացառապես քաղաքական են․ «Եթե վարչապետը պնդում է, որ դրանում կան քաղաքական խոչընդոտներ, երևի թե ավելի ազնիվ կլիներ ընտրողների առաջ, եթե պարզապես բացահայտեր ու նշեր, թե կոնկրետ ո՛ր քաղաքական խոչընդոտների մասին է խոսքը»։ Թավադյանը շեշտում է, որ 2008թ–ին ՀՀ կառավարության ու «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ–ի միջև կնքված կոնցեսիոն կառավարման պայմանագրով նախատեսված է, որ «Հարավկովկասյան երկաթուղին» պարտավորություն ունի այլ օպերատորների համար ապահովել մուտք դեպի ՀՀ երկաթուղային ցանց․ «Սա նշանակում է, որ եթե ապագայում հայտնվի այլ օպերատոր, կարող է մուտք գործել և օգտագործել համապատասխան ցանցը՝ որոշակի վճարումներ կատարելով «Հարավկովկասյան երկաթուղուն»: Այս կետը չափազանց կարևոր է նոր նախագծերի, մասնավորապես՝ Մեղրիի հատվածում կառուցվող երկաթգծի և TRIPP-ի համար։ Նույնպես, եթե բացվի Նախիջևանի հատվածով երկաթուղին, և Իրանից բեռները Ջուլֆայով (Ջուղայով) ու Երասխով մտնեն Հայաստան, ՀԿԵ-ն իրավունք չի ունենա արգելելու այլ շարժակազմերի մուտքը, չի կարող, այսպես ասած, վետո դնել այդ նախագծերի իրականացման վրա»։ 🎦 զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
97
10
«Հայաստանը, իբրև պետություն, պարկեշտ չի անգամ ԵՄ-ի հետ հարաբերություններում։ Հայաստանի և Եվրամիության միջև CEPA համաձայնագրի
«Հայաստանը, իբրև պետություն, պարկեշտ չի անգամ ԵՄ-ի հետ հարաբերություններում։ Հայաստանի և Եվրամիության միջև CEPA համաձայնագրի կնքումից անցել է 9 տարի, մինչդեռ նախատեսված ժամանակահատվածում Հայաստանի կողմից մի շարք քայլեր պետք է իրականացվեին, որոնք չեն իրականցվել»։ «Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանն է: «Համաձայնագրով նախատեսված 25 տարվա ընթացքում պետք է բազմաթիվ քայլեր արվեն կառավարության կողմից, 9 տարին անցել այդ 25-ից։ Որևէ բան լսե՞լ եք դրա մասին։ Եվ չեք էլ լսի»։ Խոսելով Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնության մասին՝ Մանասերյանն ընդգծում է՝ դրա հեղինակները վախենում են բաց քննարկումներից, քանի որ ասելիք չունեն և խայտառակ են եղել։ «Եվրամիությունը նման պահանջ երբեք չի դրել և նման օրենքների ընդունումը միայն վատթարացնում է Հայաստանի հարաբերությունները թե՛ ԵՄ-ի, թե՛ Ռուսաստանի հետ: Սա Եվրամիության կամ Ռուսաստանի հետ հարաբերությունները գրգռելու, վատացնելու լավագույն ուղին է, որի համար, պարզ է, որ մեր թշնամին է շահգրգռված։ Ակնհայտ է»։ Մանասերյանը պնդում է, որ Եվրոպայում գրանցված հիմնադրամների միջոցով Հայաստան են մտել «թուրքական փողեր»՝ դրամաշնորհների տեսքով, որոնցով ֆինանսավորվել են ամենատարբեր ոլորտների՝ սպորտից մինչև գյուղատնտեսություն և արվեստ, ինքնակոչ մասնագետներ: 🎦 զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
2 861
11
🎙«Մեխակը դեռ համարում են սգո ծաղիկ». «Ուրիշ նորություններում» իսպանաբնակ հայտնի արտիստ-ֆլորիստ Մուշեղ Պողոսյանը խոսել է հայկ
🎙«Մեխակը դեռ համարում են սգո ծաղիկ». «Ուրիշ նորություններում» իսպանաբնակ հայտնի արտիստ-ֆլորիստ Մուշեղ Պողոսյանը խոսել է հայկական շուկայի առանձնահատկությունների մասին «Հայաստանում 80%-ից ավելին կոմերցիոն ֆլորիստիկա է։ Ճաշակն ու կոկիկությունը կա, որը նույնիսկ Եվրոպայում չկա, բայց արվեստի գիծը քիչ է, երևացող, բրենդային ու կոմերցիոն պատկերն է առաջնային»,— նշում է ֆլորիստը։ Ֆլորիստ-դիզայներ Մուշեղ Պողոսյանը արդեն մի քանի տարի է՝ ապրում և ստեղծագործում է Բարսելոնայում, որտեղ հիմնել սեփական ծաղկի բուտիկը։ Նա հաճախ ճանապարհորդում է, ծաղկային կոմպոզիցիաներ հավաքում և եվրոպական տարբեր երկրներում վարպետության դասընթացներ անցկացնում։ Արտիստ-ֆլորիստի գնահատմամբ՝ Հայաստանի և Եվրոպայի ծաղկային մշակույթների միջև էական տարբերություն կա։ «Հայաստանում ամեն երկրորդ մարդը նվեր տանում կամ ստանում է վարդ։ Եվրոպայում ճաշակը ավելի շատ դաշտային, փոքրիկ, կոկիկ է՝ բնությանը մոտ։ Հայաստանում դեռ կա զույգ ու կենտ ծաղիկի, մեխակը սգո ծաղիկ չհամարելու, նվերը սև թղթով փաթեթավորելու վախը։ Մարդ կա՝ ծաղկեփնջի մեջ մեխակ է տեսնում, չի առնում, որովհետև կարծրատիպ կա, թե դա «գերեզմանի ծաղիկ» է։ Բայց չկա նման ճշմարտություն»,- ընդգծում է նա։ Սկսնակ մասնագետներին փորձառու մասնագետը խորհուրդ է տալիս դուրս գալ կարծրատիպային սահմանափակումներից, չսահմանափակվել միայն գումար վաստակելու մղումով և ազատություն տալ ստեղծագործական մտքին։ 🎦 զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
99
12
«Արտահոսքի աղբյուրը ինքն է․ մեկ օր առաջ Ազգային ժողովի ամբիոնից ասաց՝ ինչ է անելու։ Լևոն Քոչարյանի հետ կռվում է ԱԺ ամբիոնից,
«Արտահոսքի աղբյուրը ինքն է․ մեկ օր առաջ Ազգային ժողովի ամբիոնից ասաց՝ ինչ է անելու։ Լևոն Քոչարյանի հետ կռվում է ԱԺ ամբիոնից, դրանից հետո հայտարարում է, թե կզրկվեք ամեն ինչից, նույնիսկ ժառանգություն թողնելուց, կտեսնեք՝ ինչ եմ անելու։ Բնական է, չէ՞, որ ցանկացած մարդ հասկանում է, որ այդ հայտարարություններին հաջորդել են գործողություններ»։ Երևանի նախկին դատախազ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանը արտահոսքը քիչ հավանական է համարում՝ միաժամանակ հավելելով, որ եթե անգամ լիներ էլ, պարտադիր չէ, որ լիներ հենց իրավապահ համակարգից, ինչը վստահաբար պնդել է Փաշինյանը․ արտահոսք կարող էր լիներ և՛ դատական համակարգից, քանի որ խուզարկությունների թույլտվությունները դատարաններն են տվել, և՛ քննչական մարմնից, և՛ Ազգային անվտանգության ծառայությունից, ովքեր գնացել են տվյալ հասցե և այլն։ Ինչ վերաբերում է իրավապահ համակարգի մասին վարչապետի հայտարարությանը, իրավաբանի կարծիքով՝ այն ավելորդ անգամ վկայում է, որ Փաշինյանի համար իրավակարգավորումը, օրենսդրությունը, որևէ նշանակություն չունեն․ «Որպես երկրի ղեկավար, նա իրավունք չունի այդպիսի հայտարարություններ անելու, եթե նույնիսկ արտահոսք է եղել, պետք է պարզվի օրենքով սահմանված կարգով»։ 📌Երեկ ճեպազրույցում Փաշինյանը, անդրադառնալով այն տեղեկություններին, ըստ որոնց՝ իրավապահ համակարգում կան անձինք, որոնք ծառայություններ են մատուցում Քոչարյանների ընտանիքին, հայտարարեց, որ խնդիր է դրել բացահայտելու տեղեկատվության արտահոսք իրականացնող անձանց, իր խոսքով՝ «խլուրդներին»․ «Եթե կոնկրետ ժամկետում կոնկրետ անուններ ու ապացույցներ չեղան, իրավապահ համակարգում զանգվածային ազատումներ են լինելու։ Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ»,– ասել է Փաշինյանը։ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
93
13
🎙«Պատմության դասասենյակ». ինչպես են Հայաստանի դպրոցականներն օգտագործում համացանցը պատություն սովորելիս Գիտելի՞ք է, թե սեփակա
🎙«Պատմության դասասենյակ». ինչպես են Հայաստանի դպրոցականներն օգտագործում համացանցը պատություն սովորելիս   Գիտելի՞ք է, թե սեփական ինքնությունը հասկանալու միջոց․ ի՞նչ է պատմությունը նոր սերնդի համար։ Դեռևս 2 տասնամյակ առաջ պատանիների կրթության միակ ու վստահելի աղբյուրը դպրոցն էր՝ պետության կազմած դասագրքերով ու օժանդակ ձեռնարկներով։ Այսօր նոր սերունդը մեծանում է համացանցի, սոցցանցերի և տեղեկատվության անսահման հոսքերի պայմաններում․ իսկ ի՞նչ տեղ է գրավում նրա հետաքրքրություններում իր ժողովրդի պատմությունը։ Այս հարցի պատասխանները փնտրելիս «Մենք» նախագծի հեղինակ Աշոտ Գևորգյանը զրուցել է ավագ դպրոցականներ Լևոն Գևորգյանի և Արսեն Հակոբյանի հետ, որոնք ստեղծել են երիտասարդների շրջանում ամենատարածված առցանց հարթակների վերաբերյալ նախագիծ՝ «Պատմության դասասենյակ» անվանումով: ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
144
14
🎙Հայկական մեղրը՝ բրենդ․ Հայաստանում զարգանում է մեղրային տուրիզմը, մեղվաբույծներին զբոսաշրջության ոլորտում ներգրավելու նպատա
🎙Հայկական մեղրը՝ բրենդ․ Հայաստանում զարգանում է մեղրային տուրիզմը, մեղվաբույծներին զբոսաշրջության ոլորտում ներգրավելու նպատակով իրականացվում են վարպետաց դասեր, այցելություններ արտադրամասեր։ «Վերջին տարիներին մեղվաբուծության մեջ ունենք որոշակի տենդենց, որ փորձում ենք տուրիստներին ներգրավել ոլորտում հետաքրքիր դրվագներով։ Հայաստանում ակտիվորեն ձևավորվում է մեղրային տուրիզմի նոր մշակույթ, որի նպատական է հայկական մեղրը դարձնել որպես բրենդ»,- «Ուրիշ նորություններում» ասում է «Մեղվաբուծության դարբնոց» գիտակրթական կենտրոնի համահիմնադիր և խորհրդի նախագահ Տիգրան Սեդրակյանը։ Անդրադառնալով հայկական մեղրի որակական հատկանիշներին՝ մասնագետը շեշտում է, որ մեր տարածաշրջանի բուսատեսակների հարստության շնորհիվ արտադրանքը հիմնականում բնորոշվում է որպես բարձրորակ բազմածաղկային մեղր, որը չանաչելը, սակայն, այդքան էլ հեշտ չէ «Որևէ կերպ հնարավոր չէ աչքով կամ համտեսով որոշել մեղրի անարատությունը. դրա համար գոյություն ունեն լաբորատոր հետազոտություններ, որոնք ստուգում են համապատասխանությունը ԳՈՍՏ-ի նորմերին»,- պարզաբանում է մասնագետը։ Գնորդի և արտադրողի միջև վստահությունը բարձրացնելու համար կենտրոնը ներդրել է երաշխավորության ինստիտուտ, որի շրջանակում 18 տնտեսություններում իրականացվել են ներդրումներ, իսկ արտադրանքը վաճառվում է ուղիղ գներով՝ արտադրողի պատմությունը ներկայացնելով։ 🎦 զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
116
15
🎙Андрей Арешев: У Ирана есть серьезный интерес к Армении и конкретно к Сюнику, У Ирана очень высокий интерес к Сюнику, и в к
🎙Андрей Арешев: У Ирана есть серьезный интерес к Армении и конкретно к Сюнику, У Ирана очень высокий интерес к Сюнику, и в какой-то момент может возникнуть геополитически мотивированный конфликт в связи с несовпадающими интересами США, Ирана, Азербайджана и Турции, предполагает Арешев. Речь об одновременной реализации проекта TRIPP и желанием Ирана получить логистический коридор к Черному морю через Сюник и армяно-грузинскую границу. Следует обратить внимание на отсутствие публичных приветствий со стороны ЕС касательно заявления Пашиняна о том, что власти начинают процесс заявки на вступление Армении в ЕС. Сам ЕС давно, с 2013 года, не расширялся. И сейчас страны, выпрыгивающие из штанов, весьма далеки от самой идеи членства, утверждает эксперт. Весьма важные и для Москвы, и для Еревана вопросы должны обсуждаться келейно, вне всяких эмоций и громких заявлений, говорит политолог. Он имеет вопросы ввиду касательно армянской АЭС, вокруг железной дороги и связанное с инфраструктурой Газпрома в Армении. Пойдет ли действующее армянское правительство по конфронтационному пути, станет ясно скоро. 🎦Полная версия беседы ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
110
16
«Ինչու հենց Բերձորում հանդիպեցին․ հիշում եք՝ ժամանակին կար Հայաստան-Արցախ բարձրավոլտ համակարգ, որ հենց Բերձորով էր անցնում․ ո
«Ինչու հենց Բերձորում հանդիպեցին․ հիշում եք՝ ժամանակին կար Հայաստան-Արցախ բարձրավոլտ համակարգ, որ հենց Բերձորով էր անցնում․ ուզում են էդ համակարգը օգտագործել Հայաստան էլեկտրաէներգիա մատակարարելու համար»։ Քաղաքագետ, էներգետիկ հարցերի փորձագետ Արմեն Մանվելյանի կարծիքով՝ սրա նպատակը Հայաստանը ադրբեջանական էներգետիկ համակարգից կախվածության մեջ գցելն է։ Փորձագետը չի բացառում, որ այդ գծով կարող է ինչպես ներմուծվել, այնպես էլ արտահանվել էլեկտրաէներգրա, սակայն Հայկական ատոմակայանը փակելու մասին զուգահեռ պնդումները լավագույնը հուսալու տեղ չեն թողնում․ «Ադրբեջանը զուգահեռ ասում է՝ եթե դուք ատոմակայանը փակեք, խնդիր չեք ունենա՝ ինչքան պետք է էլեկտրաէներգիա կմատակարարենք։ Սա շատ վտանգավոր գործընթաց է, որը բերում է Հայաստանի խորքային կախվածության։ Ցանկացած նման գործընթաց թշնամի պետության հետ ինքնին վտանգավոր է։ Ատոմակայանը փակելու դեպքում հայտնվում ենք արդեն Էլեկտրաէներգիայի դեֆիցիտի մեջ, միայն ներմուծող ենք դառնում»։ Մանվելյանը չի բացառում, որ Արդբեջանը Հայաստանին էլեկտրաէներգիա կմատակարարի Արցախում մնացած ՀԷԿ-երից։ Իսկ Հայաստանն ունի՞ լրացուցիչ էլեկտրաէներգիայի պահանջարկ․ ասում է՝ այս պահին չունենք, քանի որ ատոմակայանը աշխատում է․ «Հնարավոր է՝ փորձում են էլեկտրաէներգիա մատակարարել Նախիջևանին, քանի որ այն էլեկտրաէներգիա ստանում է Թուրքիայից և Իրանից, միգուցե այս նպատակներ էլ է հետապնդում։ Բայց իրենց հիմնական նպատակը Նախիջևանը չէ, վստահաբար Հայաստանին էներգետիկ կախվածության մեջ գցելն է»։ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
94
17
🎙Ո՞վ է որոշում՝ ում հերթն է․ արդարադատությո՞ւն, թե քաղաքական հրահանգ «Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցող քաղաքական և իրա
🎙Ո՞վ է որոշում՝ ում հերթն է․ արդարադատությո՞ւն, թե քաղաքական հրահանգ «Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցող քաղաքական և իրավական գործընթացները կրկին օրակարգ են բերել պետության ինստիտուցիոնալության հարցը։ Քոչարյանի և նրա որդու շուրջ զարգացումները, ինչպես նաև քաղաքական դաշտի տարբեր ներկայացուցիչների նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումները, իշխանությունների կողմից ներկայացվում են որպես օրենքի կիրառման և իրավական գործընթացի մաս։ Այստեղ առաջանում են հարցեր՝ որքանո՞վ են նման գործընթացները հիմնված պետական ինստիտուտների ինքնուրույն աշխատանքի վրա, և որքանո՞վ են դրանք հասարակության մոտ ընկալվում որպես մեկ քաղաքական կենտրոնից կամ նույնիսկ մեկ անձից տրվող ազդակների հետևանք»։ «Բաց տեքստով» պոդկաստում այս և այլ թեմաների շուրջ զրուցում են քաղաքագետ Արման Ղուկասյանն ու Sputnik Արմենիայի քաղաքական մեկնաբան Աշոտ Սաֆարյանը։ «Քաղաքական գործիչների նկատմամբ քրեական հետապնդումները ցանկացած երկրում չափազանց զգայուն թեմա են, որովհետև այստեղ իրավական և քաղաքական գործընթացների միջև սահմանը շատ հեշտությամբ կարող է խախտվել։ Իրավական պետության համար խնդիրը միայն այն չէ՝ տվյալ անձը մեղավոր է, թե ոչ։ Դրա պատասխանը պետք է տա դատարանը։ Ավելի կարևոր է, թե ինչպես է գործում ամբողջ համակարգը, արդյոք նույն չափանիշները կիրառվում են բոլորի նկատմամբ, և արդյոք քրեական հետապնդումների ժամանակացույցը կախված չէ քաղաքական իրավիճակից»։ 🎦զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
147
18
🎙Патмадаран: гость священнослужитель РПЦ отец Арсений Григорянц Если разведчики попадали в неприятельские руки, их жестоко к
🎙Патмадаран: гость священнослужитель РПЦ отец Арсений Григорянц  Если разведчики попадали в неприятельские руки, их жестоко калечили, а за голову русского военного платили червонец и об этом знали в стане русских войск, пришедших в небольшом количестве на выручку Первопрестольного Эчмиадзина в августовские дни 199 лет назад. Такие факты об Ошаканской битве в авторском подкасте «Патмадаран» руководителя представительства Россотрудничества в Армении Вадима Фефилова привел секретарь Ереванско-Армянской епархии РПЦ протоиерей Арсений Григорянц. Он процитировал строки письма офицеров ХХ егерского полка, которые они написали год спустя своему командиру - генералу Афанасию Красовскому, о его личном героизме и о том, что русскому воинству в окрестностях Эчмиадзина воздвигают памятник․ Малоизвестные подробности сражения также озвучила и кандидат исторических наук Анастасия Курбатова - заместитель главы представительства Россотрудничества. По её словам, битва длилась 9 часов в условиях беспрецедентной жары. 🎦Полная версия беседы ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
4 598
19
🎙Գոյություն ունե՞ն «7-աստղանի» հյուրանոցներ․ Հայաստանում հյուրանոցների աստղային դասակարգումը կանցնի միջազգային չափորոշիչների
🎙Գոյություն ունե՞ն «7-աստղանի» հյուրանոցներ․ Հայաստանում հյուրանոցների աստղային դասակարգումը կանցնի միջազգային չափորոշիչների Հայաստանում հյուրանոցների աստղային դասակարգման համակարգը առաջիկա 10 տարիների ընթացքում կներառի ոչ միայն հյուրանոցները, այլև գաստրոհյուրանոցները, հյուրատներն ու անգամ մոթելները․ Հայաստանի հյուրանոցների ասոցիացիայի և Եվրոպայում ընդունված Hotelstars Union-ի միջև կնքվել է պայմանագիր։ Հյուրնկալության և գաստրոնոմիայի փորձագետ, Armhoreca մեդիա հարթակի հիմնադիր Գրիգորի Հակոբյանը «Ուրիշ նորություններում» ներկայացրել է , թե ինչպես են հյուրանոցները ստանալու աստղերը։ Հակոբյանի խոսքով՝ մինչ այժմ Հայաստանի տեղական հյուրանոցների դեպքում աստղային դասակարգումը միշտ չէ, որ արտացոլել է իրական որակը․ «Տեղական հյուրանոցները գնահատվել են միշտ սեփականատիրոջ ամբիցիաների կամ ցանկության հիման վրա, որը ընդհանրապես չի արտացոլում հյուրանոցի ունեցած փորձառությունը։ Կամ անուններ, որոնք համապատասխան չեն տվյալ շինությանը»,– ասում է փորձագետը։ Նրա խոսքով՝ միջազգային չափորոշիչների ներդրումը հնարավորություն կտա հստակ հասկանալ՝ հյուրանոցը որ աստիճանի ծառայություն է իրականում մատուցում․ եթե ինչ-որ տեղ ինչ-որ բանով հյուրանոցը չի համապատասխանում, այն չի կարող ստանալ աստղ»։ Ինչ վերաբերում է «7 աստղ» որակավորմանը, մասնագետը նշում է՝ միջազգային պաշտոնական դասակարգման համակարգում «7 աստղ» հասկացություն գոյություն չունի. աստղային առավելագույն սանդղակը 5-ն է։ «7 աստղը» զուտ մարկետինգային քայլ է, որն օգտագործվում է ծայրահեղ շքեղությունն ու ահռելի ներդրումները ընդգծելու համար։ 🎦զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
131
20
«Ինտելեկտուալ հոգով մարդը իր կյանքի որևէ պահի միշտ հասնում է դասական երաժշտությանը»։ «Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբ
«Ինտելեկտուալ հոգով մարդը իր կյանքի որևէ պահի միշտ հասնում է դասական երաժշտությանը»։ «Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը աշխարհահռչակ թավջութակահար Նարեկ Հախնազարյանն է։ Խոսել են երաժշտության այսօրվա պահանջարկից, որակից, ժանրերից հանրահռչակման «հերթափոխից»․ «Ես գժվում եմ Queen-ի Bohemian Rhapsody-ի համար, ամեն նոտան գիտեմ, բայց այդ էֆեկտը կարճաժամկետ է։ Իսկ Չայկովսկու, Ռախմանինովի կամ Բեթհովենի ստեղծագործությունները լսելիս ամբողջ հոգիս շուռ է գալիս։ Դասականը պարի կամ ադրենալինի համար չէ»։ Անդրադառնալով ռաբիսին՝ Հախնազարյանը նկատում է՝ այդ ժանրի շատ երգիչների գործեր սիրիականից կամ թուրքականից հաճախ տարբերվում են միայն լեզվով․ «Չեմ ասում՝ էդ մարդիկ տաղանդավոր չեն, իհարկե տաղանդավոր են․ բայց դա բոլորովին այլ մշակույթ է»։ 🎦զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
2 523