Radio Sputnik Armenia
Kanalga Telegram’da o‘tish
672
Obunachilar
Ma'lumot yo'q24 soatlar
+57 kun
+1330 kun
Ma'lumotlar yuklanmoqda
O'xshash kanallar
Taglar buluti
Ma'lumot yo'q
Muammo bormi? Iltimos, sahifani yangilang yoki bizning qo'llab-quvvatlash boshqaruvchimizga murojaat qiling>.
Kirish va chiqish esdaliklari
---
---
---
---
---
---
Obunachilarni jalb qilish
Noyabr '26Noy '26
Noyabr '26
+7
8 kanalda
Oktabr '26
+36
28 kanalda
Get PRO
Sentabr '26
+15
20 kanalda
Get PRO
Avgust '26
+30
21 kanalda
Get PRO
Iyul '26
+24
27 kanalda
Get PRO
Iyun '26
+34
16 kanalda
Get PRO
May '26
+38
18 kanalda
Get PRO
Aprel '26
+55
20 kanalda
Get PRO
Mart '26
+46
25 kanalda
Get PRO
Fevral '26
+52
24 kanalda
Get PRO
Yanvar '26
+87
25 kanalda
Get PRO
Dekabr '25
+39
31 kanalda
Get PRO
Noyabr '25
+34
23 kanalda
Get PRO
Oktabr '25
+31
27 kanalda
Get PRO
Sentabr '25
+28
42 kanalda
Get PRO
Avgust '25
+34
19 kanalda
Get PRO
Iyul '25
+48
18 kanalda
Get PRO
Iyun '25
+54
24 kanalda
Get PRO
May '25
+26
20 kanalda
Get PRO
Aprel '25
+26
20 kanalda
Get PRO
Mart '25
+36
28 kanalda
Get PRO
Fevral '25
+31
18 kanalda
Get PRO
Yanvar '25
+29
23 kanalda
Get PRO
Dekabr '24
+17
18 kanalda
Get PRO
Noyabr '24
+28
22 kanalda
Get PRO
Oktabr '24
+31
24 kanalda
Get PRO
Sentabr '24
+32
20 kanalda
Get PRO
Avgust '240
21 kanalda
Get PRO
Iyul '24
+66
29 kanalda
Get PRO
Iyun '240
24 kanalda
Get PRO
May '24
+67
21 kanalda
Get PRO
Aprel '240
10 kanalda
Get PRO
Mart '240
5 kanalda
Get PRO
Fevral '24
+49
1 kanalda
| Sana | Obunachilarni jalb qilish | Esdaliklar | Kanallar | |
| 07 Noyabr | 0 | |||
| 06 Noyabr | 0 | |||
| 05 Noyabr | +2 | |||
| 04 Noyabr | 0 | |||
| 03 Noyabr | +3 | |||
| 02 Noyabr | 0 | |||
| 01 Noyabr | +2 |
Kanal postlari
«Երբ պարտք են վերցնում, և այդ պարտքը բեռ է դառնում է ամբողջ ժողովրդի վրա, հետո ասում են՝ «ես պետական ապահովագրություն եմ մտցնում», դա ստի գագաթնակետն է։ Հայաստանի ազգաբնակչությունը 1 միլիարդ դոլար փաստացի վճարում է այդ բժշկական ապահովագրության համար․ արդյո՞ք սա անվճար բժշկական ծառայություն է։ Իհարկե ո՛չ։ Իրենք այլ ձևով վճարում են այդ ծառայության համար»։«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրույցում ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանն ընդգծում է՝ վերջին 8 տարիների ընթացքում Հայաստանի պետական պարտքն ավելացել է 8 միլիարդ դոլարով՝ այն դեպքում, երբ անկախության նախորդ 27 տարիներին այն կազմում էր 6.5 միլիարդ դոլար։ Եսայանը պետական պարտքի վատնման այլ ուղղություներն էլ է նկատում՝ ասֆալտից մինչև պարգևավճարներ․
«Այդ վերցրած 8 միլիարդ պարտքը գնում են ասֆալտ անելուն, որը նրանք գրում են այսօրվա վարչախմբի «պլյուսների» սյունակում։ Գնում է նաև պարգևավճարներին այդ 8 միլիարդը։ Հիշո՞ւմ եք, Քըրք Քըրքորյանը ընդամենը 220 միլիոն դոլար նվիրաբերեց Հայաստանի Հանրապետությանը, մայրուղիներ կառուցվեցին, մշակութային օբյեկտներ վերանորոգվեցին տասնյակներով։ Այսինքն՝ աննախադեպ ծրագրեր իրականացվեցին ընդամենը 220 միլիոն դոլարով։ Եվ այն ժամանակ այդ ծրագրերը քննադատում էին հենց այսօրվա իշխանության ներկայացուցիչները»։🎦զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
| 2 | ❓Հայաստանում սպասվում են նոր թանկացումներ․ իսկ քաղաքացիների եկամուտները հասնու՞մ են գնաճի հետևից
Տնտեսական աճի մասին պաշտոնական ցուցանիշները կարևոր են, սակայն ոչ պակաս կարևոր է, թե այդ աճից իրականում որքանով են օգտվում շարքային քաղաքացիները։ Եթե գներն աճում են, իսկ մարդկանց գնողունակությունը չի բարձրանում, ապա տնտեսական հաջողությունների մասին հայտարարությունները հասարակության զգալի մասի համար մնում են ընդամենը թվեր։
Ինչո՞ւ տնտեսական աճը չի արտացոլվում բնակչության կենսամակարդակի վրա, և ի՞նչ է սպասվում Հայաստանի տնտեսությանը, որքանո՞վ է Հայաստանի տնտեսությունը պատրաստ դիմակայելու արտաքին տնտեսական մարտահրավերներին, և ի՞նչ քայլեր են անհրաժեշտ տեղական արտադրողների մրցունակությունը բարձրացնելու համար։
🎙«Բաց տեքստով» պոդկաստում այս և այլ թեմաներով զրուցում են քաղաքագետ Արման Ղուկասյանն ու տնտեսագետ, «Սոցիալ-տնտեսական զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Գագիկ Մակարյանը։
Հայաստանում առաջիկայում սպասվում է գների հետագա բարձրացում, ինչը կարող է լրացուցիչ ֆինանսական բեռ դառնալ քաղաքացիների համար։ Հատկապես մտահոգիչ է այն հանգամանքը, որ բազմաթիվ ընտանիքների եկամուտների զգալի մասն արդեն ծախսվում է սննդամթերքի, կոմունալ ծառայությունների, դեղորայքի և առաջին անհրաժեշտության ապրանքների վրա․ փաստում է տնտեսագետը։
🎦զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | 764 |
| 3 | «Մեր տղաները առայժմ չեն կարողանում դուրս գալ պատանեկան բռնցքամարտից։ Իսկ 19 տարեկանների մրցումներն արդեն «մեծ ռինգ» է համարվում, չի տարբերվում մեծահասկաների մենամարտերից»։
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարիչ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ մինչև 19 տարեկան բռնցքամարտիկների հավաքականը անցյալ տարի աննախադեպ արդյունքի հասավ Եվրոպայի առաջնությունում՝ հավաքականը 13 բնռցքմարտիկով վաստակեց 13 մեդալ․ այս տարի նման հաջողությունների հասնել չկարողացավ ո՛չ Եվրոպայի առաջնությունում՝ 10 բռնցքամարտիկներով, ո՛չ Աշխարհի առաջնությունում՝ 8 մարզիկներով։ Գլխավոր մարզիչը Sputnik Արմենիայի հետ զրույցով բացատրել է՝ ինչու․
«Անցյալ տարվա հավաքականի կազմն արդեն փոխվել է։ Ամեն դեպքում, Եվրոպայի և Աշխարհի առաջնություններում մեկական բրոնզե մեդալը գոհացնող արդյունք չեմ համարում։ Ես ավելին էի սպասում մեր բռնցքամարտիկներից։ Մեր տղաները առայժմ չեն կարողանում դուրս գալ պատանեկան բռնցքամարտից, իսկ 19 տարեկանների մրցումներն արդեն «մեծ ռինգ» է համարվում, չի տարբերվում մեծահասկաների մենամարտերից։ Բռնցքամարտիկը պետք է սրտով ու մեծ ցանկությամբ դուրս գա ռինգ, պետք է վստահի առաջին հերթին ինքն իրեն։ Իսկ մերոնցից շատերի համար քառորդ եզրափակիչն ավելի կարևոր մենամարտ է, քան կիսաեզրափակիչը։ Այդ ուղղությամբ աշխատել է պետք», – ասում է Կարեն Աղամալյանը։
🎦զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | 62 |
| 4 | «Անիմացիոն կինոն միայն երեխաների համար չէ․ այն կարող է խոսել ամենաբարդ, ցավոտ ու հասուն թեմաների մասին»։
Կինոլրագրող, կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանը «Ուրիշ նորություններում» ներկայացրել է Երևանի «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային 18-րդ փառատոնի մասին։ Այս տարի այն կանցկացվի նոյեմբերի 7-14-ը։
Մրցութային ծրագրում ընդգրկված են տարբեր երկրների, այդ թվում՝ Պաղեստինից և Աֆղանստանից ֆիլմեր, որոնք անդրադառնում են պատերազմին, մարդկային ապրումներին, հասարակական խնդիրներին և կանանց պատմություններին։
«Անիմացիոն կինոն կարող է լինել ընտանեկան, բայց այն ամենևին էլ միայն մանկական չէ», - բնութագրում է կինոգետն ու օրինակ բերում «Հանգույցներ» ֆիլմը․ այն պատմում է Ալցհայմերի հիվանդությամբ մոր և նրա ընտանիքի՝ այդ դժվարին փորձությունը միասին հաղթահարելու ճանապարհի մասին։
Այն «ՌեԱնիմանիան» կներկայացնի միջազգային լիամետրաժ և կարճամետրաժ ֆիլմեր, ինչպես նաև ուսանողական ավարտական աշխատանքներ։ Փառատոնի հատուկ իրադարձություններից մեկը ֆրանսահայ դերասան և ռեժիսոր Սերժ Ավետիքյանի անիմացիոն աշխատանքների հետահայաց ցուցադրությունն է։ Կներկայացվի նաև նրա «Հաչող կղզի» 2010 թվականի կարճամետրաժ ֆիլմը՝ Հայոց ցեղասպանության մասին այլաբանական պատմություն։
Փառատոնի նպատակերից է հայկական անիմացիոն նախագծերի միջազգային համագործակցությունն ու համատեղ արտադրության խթանումը՝ գործընկերներ և ֆինանսավորում գտնելու հնարավորություններ ստեղծելը․ փառատոնի դա անում է համար է «MarAni» (ՄառԱնի) անիմացիոն շուկա և մասնագիտական հարթակի միջոցով։
🎦զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | 51 |
| 5 | 🎙Политолог Георгий Асатрян: В борьбе с демократами Трамп может стать «безбашенным»
Что касается внешнеполитического вектора Соединенных Штатов - Россия, Иран, Закавказье, Евразия в целом и так далее, то однозначного ответа пока быть не может. Складывается парадоксальная ситуация - от Трампа отвернулись американский народ, элита, аристократия. А это может означать, что отныне у него развязаны руки, утверждает американист.
Ему уже терять нечего. И может получиться так, что он станет на внешнеполитическом плацдарме более активным, несдержанным игроком, и это будет вполне в его характере, с учетом его менталитета. Он вполне может стать еще более «безбашенным» и противоречивым. Будет делать заявления, которые резко противоречат и демократам, и интересам глубинного американского государства.
В условиях такой внутренней борьбы возможны пересмотры позиций США во многих внешнеполитических вопросах. В том числе и по Южному Кавказу и конкретно по проекту TRIPP (дорога Трампа). Демократы вполне могут поменять позицию страны из-за того, что дорога названа именем их соперника. Лишь бы сделать наперекор, вопреки его воле, чтобы насолить. А вдруг начнут пересматривать квоты, затраты и так далее – вполне будет в духе демократов…
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | 159 |
| 6 | «Աբովյան Time»․ Որտեղ են երաշխիքները, որ ՀՀ Սահմանադրությունը փոխելուց հետո Ադրբեջանը նոր պահանջներ առաջ չի մղի․ այս հարցադրման ներքո իշխանությունը և ընդդիմությունը համակարծիք են։
Հայաստանում կրկին թեժացել է Սահմանադրության շուրջը ծավալվող դիսկուրսը։ Սակայն, ըստ էության, ունենք մի իրավիճակ, երբ դեռ հրապարակված չէ Սահմանադրության փոփոխված տեքստը, և վեճը դեռևս ամենևին էլ բովանդակության մասին չէ։
🎦զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | 1 951 |
| 7 | «Հայաստանի տնտեսության առջև ծառացած մարտահրավերների համատեքստում հաճախ շեշտադրվում է գազի գնի հարցը, մինչդեռ իրականում շատ ավելի լուրջ և խորը խնդիրներ են թաքնված բանկային ֆինանսական համակարգում»։
«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը Tvyal.com հարթակի հիմնադիր, տնտեսագետ Աղասի Թավադյանն է․
«Եթե խախտվի ԵԱՏՄ-ԵՄ հավասարակշռությունը, և մենք ոչ թե անկողմնապահ լինենք, այլ հստակ կողմերից մեկի մոտ գնանք, ասենք՝ ԵԱՏՄ, մենք ձեզնից հրաժարվում ենք ամբողջությամբ՝ գնում ենք Եվրոպա, այս հավասարակշռությունը թե խախտվի, Ռուսաստանի Դաշնությունից այսքան մեծ քանակությամբ գումար չի գա։ Եթե նայում ենք ֆիզիկական անձանց կողմից կատարված փոխանցումները, ապա 2026 թվականի առաջին յոթ ամիսների ընթացքում մոտավորապես 4.5 միլիարդ դոլար է փոխանցվել Հայաստանի Հանրապետություն, որից 3.6 միլիարդը եղել է կոմերցիոն-ֆինանսական նպատակով»։
Թավադյանի խոսքով՝ սա նշանակում է, որ մարդիկ գումար են բերել ներդրումներ կատարելու կամ այնտեղից դուրս հանելու համար։ Եթե տարվա կտրվածքով նայենք, այդ թիվը հատելու է 6 միլիարդ դոլարի սահմանը, ինչը մեծ գումար է նույնիսկ միայն ֆիզիկական անձանց կտրվածքով։ Իսկ ուղղակի ներդրումների դեպքում գումարները գնում են նաև օֆշորային շուկաներ և այլ վայրեր։
Տնտեսագետը հիշեցնում է՝ այս զարգացումները հիմնականում սկսվել են 2022 թվականից, երբ ֆինանսական սանկցիաներով պայմանավորված՝ Ռուսաստանը սկսեց որոնել այնպիսի ճանապարհներ, որոնք ապահովեցին Հայաստանի այսքան բուռն զարգացումը 2022 թվականից սկսած։
🎦զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | 2 321 |
| 8 | «Հայկական «լինում է, չի լինում»-ը բացառիկ բանաձև է։ Այն ճշգրիտ ցույց է տալիս, թե ինչ է հեքիաթն ու ֆենթեզին․ դրանք ծնվում են հնարավորի ու անհնարինի հատման տեղում։ Եթե պատմես միայն այն մասին, ինչը հնարավոր է՝ հեքիաթ չի ստացվի, իսկ եթե միայն անհնարինի մասին՝ տեղի կունենա տեքստի կոլապս, ոչ ոք չի կարդա և չի լսի»։
ԵՊՀ պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր, հեքիաթագետ, թարգմանիչ, Հովհաննես Թումանյանի թանգարանի հեքիաթագիտության բաժնի ղեկավար Ալվարդ Ջիվանյանի համոզմամբ՝ հայկական բանահյուսությունն ունի դեռևս ամբողջությամբ չբացահայտված ներուժ՝ ազգային ֆենթեզիի զարգացման համար։
📍Այսօրվանից մինչև դեկտեմբերի 8-ը յուրաքանչյուր երեքշաբթի՝ ժամը 14։30-ին Երևանի պետական համալսարանի գրադարանի նախաձեռնությամբ վերսկսվում է Ալվարդ Ջիվանյանի հեղինակային անվճար աշխատարանների շարքը՝ «Բանահյուսությունից՝ հրաշապատում արձակ (ֆոլկլորից՝ ֆենթեզի)» խորագրով։ Աշխատարանները միավորում են ուսանողների, հետազոտողների և ստեղծագործող հեղինակների՝ օգնելով հասկանալ ժանրի կառուցվածքը, բացահայտել հայկական հեքիաթների գեղարվեստական հնարավորությունները և ժողովրդական ժառանգությունը վերածել նոր ստեղծագործական գաղափարների։
«Ֆենթեզին ենթադրում է ոչ թե զգուշավորություն և գնահատում, այլ ներթափանցում, ներկայություն։ Դա այն է, ինչ հաջողվել է Թումանյանին։ Ազգային բանահյուսության հիման վրա միայն կարող է ստեղծվել ազգային գրական ֆենթեզին», - նշում է Ալվարդ Ջիվանյանը․ նա, ի դեպ, Ջոան Ռոուլինգի՝ յոթ գրքից բաղկացած «Հարրի Փոթթեր» վիպաշարի թարգմանիչ է։
🎦զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | 76 |
| 9 | Հայաստանում էլեկտրամեքենաների ներմուծման կարգի փոփոխություն է քննարկվում․ «Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրույցում բացատրել է ներ կարգը էլեկտրամեքենաների փորձագետ Ռուբեն Աղաջանյանը։
📍Հայաստանում 2027-ի հունվարի 1-ից դադարում է գործել էլեկտրամոբիլների ներմուծման և վաճառքի՝ Ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ) ազատման համընդհանուր արտոնությունը։
Փորձագետի խոսքով՝ նախկինում գործող քվոտաները (սկզբում 15 000, ապա՝ ևս 5 000 միավոր) արդեն սպառվել են: Այժմ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մշակում է նոր փաթեթ, որը, թեև դեռ վերջնական հաստատված չէ Ազգային ժողովի կողմից, սակայն շուտով կարող է մտնել գործողության մեջ:
«Նոր նախագծով նախատեսվում է, որ յուրաքանչյուր քաղաքացի կարող է դիմել էկոնոմիկայի նախարարություն և ստանալ մինչև 15 միլիոն դրամի քվոտա՝ սեփական օգտագործման համար մեկ էլեկտրամեքենա ներմուծելու նպատակով: Տարվա վերջում ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ) հետ կվերադարձվի, ընդ որում՝ այս արտոնությունից նույն քաղաքացին կարող է օգտվել միայն մեկ անգամ»,- նշեց Աղաջանյանը:
Նոր կարգը տարածվելու է ինչպես նոր, այնպես էլ 2024-ից բարձր արտադրության օգտագործված էլեկտրամեքենաների վրա: Արտոնությունը գործելու է ինչպես Չինաստանից, այնպես էլ ԱՄՆ-ից կամ այլ երկրներից ներմուծվող մեքենաների համար:
«Սա լավ հնարավորություն է նրանց համար, որոնք ցանկանում են ձեռք բերել որակյալ էլեկտրոմոբիլ՝ խուսափելով շուկայում առաջացող ցայտնոտային իրավիճակներից»:
🎦զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | 2 122 |
| 10 | 🎙«Աբովյան Time». Ագրեսիան և ատելությունը, որը մենք տեսնում ենք հայկական հասարակության մեջ, փտախտի պես խժռում է պետությունը: Ագրեսիայի անթույլատրելի մեսիջներ հասարակությունը նաև ԱԺ-ից է ստանում, թե հարցերը կարելի է լուծել կռվով, դաժան ծեծով. մենք չլսեցինք ոչ միայն դատապարտող խոսք իշխանության կողմից, փոխարենը իրավիճակը արդարացնող և ինչու ոչ թեժացնող ճառեր եղան:
Եվ մարդիկ, ովքեր պատեհ և անպատեհ պատճառով բղավում են, իբր իրանք ուժեղ պետականամետ են, պետք է հասկանան մի բան, որ պետությունը միայն հարկերը չեն, միայն պետական գործառույթները չեն, պետությունը հասարակության բարոյահոգեբանական մթնոլորտն էլ է, որը, ըստ էության, Հայաստանում փտման պրոցեսում է:
🎦զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | 2 164 |
| 11 | «Մայրաքաղաքի բյուջեն ավելացել է երեք անգամ 2018-ի համեմատ, բայց քաղաքի կառավարման էֆեկտիվությունը նույն համամասնությամբ չի աճել»:
«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը Երևանի ավագանու անդամ Արամ Թորոսյանն է:
«Հաշտ չեմ քաղաքային բարձրագույն իշխանության աշխատավարձերի՝ փոխքաղաքապետերի և քաղաքապետի աշխատավարձերի գործակցի կտրուկ բարձրացման հետ․․․ 3 անգամ ավելի էֆեկտի՞վ է կառավարվում քաղաքը․ իհարկե ո՛չ։ Տրանսպորտի խնդիրը բարդացավ, մետրոն դեռ չի կառուցվել, մինչդեռ այն ժամանակ արդեն գործընթացը սկսվել էր»,– նշել է Թորոսյանը։
Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը հստակեցնում է, որ իրենք չեն պնդում, թե աշխատանք չի կատարվում, այլ արձանագրում են, որ առկա հնարավորությունների համեմատ արդյունավետությունը ցածր է:
«Մենք չենք ասում՝ չի արվում գործեր, մենք ասում ենք՝ դուք քիչ էֆեկտիվությամբ եք անում՝ հաշվի առնելով ձեր հնարավորությունները․․․ KPI-ը ցածր է՝ ձեր աշխատավարձը չպիտի բարձրանա»։
Թորոսյանն առաջարկում է ավագանու անդամի աշխատանքը դարձնել պրոֆեսիոնալ՝ Ազգային ժողովի պատգամավորների օրինակով․
«Ավագանու անդամը կզբաղվի քաղաքային հարցերով: Թող լինի 35 ավագանու անդամ, ոչ թե իմ նման՝ համ էնտեղ աշխատի, համ էնտեղ փորձի... չես հասցնում այն էֆեկտիվությունը, որն անհրաժեշտ է»։
🎦զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | 2 413 |
| 12 | 🎙«Ոչ թե պայքարել Հելոուինի դեմ, այլ ակտիվորեն ներկայացնել մերը». Տեր Պսակ քահանան՝ օտարածին տոնի և հոգևոր անվտանգության մասին
«Հելոուինը խավարի և չարի ուժերի փառաբանություն է, մինչդեռ քրիստոնեությունը լույսի, բարության ու Աստծուց եկող ողորմության փառաբանությունն է։ Այս տոնի ընթացքում երեխաների և երիտասարդների մոտ գնում է արժեհամակարգային խեղաթյուրում. չար, վտանգավոր ու դիվական կերպարները ներկայացվում են որպես դրական ու սովորական, ինչի հետևանքով կորում է չարն ու բարին տարբերելու նուրբ սահմանագիծը», — «Ուրիշ նորություններում» ընդգծում է Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Պսակ քահանա Մկրտչյանը։
Հոգևորականն անդրադարձել է Հայաստանում Հելոուինի տարածման, դրա հոգևոր և հոգեբանական ազդեցության, երեխաների արժեհամակարգի ու ազգային ինքնության պահպանմանը։
«Մարդը ստեղծված է երջանիկ լինելու համար, և տոները հենց այդ նպատակն ունեն։ Բայց մենք պիտի կարողանանք ընտրել՝ արդյո՞ք դրանք մեզ հոգևոր առումով լիարժեք զգալու հնարավորություն են տալիս: Հելոուինը ծագել է հին կելտական ավանդույթներից, հետագայում տարածվել Եվրոպայում և Ամերիկայում, սակայն հայկական մշակութային ու ազգային ավանդույթների հետ պատմականորեն որևէ կապ չունի»։
Տեր Պսակը կարծում է, որ լուծումը ոչ թե արգելքների, այլ սեփական մշակույթը նորովի ու գրավիչ ներկայացնելու մեջ է։ Բարեկենդանը, Սուրբ Սարգսի տոնը, Համբարձման ավանդույթներն ու Վարդավառը կարող են դառնալ այն այլընտրանքը, որը երեխաներին ու երիտասարդներին կօգնի ավելի լավ ճանաչել ու արժևորել ազգայինը։
«Ամեն ինչ ինձ թույլատրելի է, բայց ամեն ինչ չէ, որ օգտակար է»,- ամփոփելով խոսքը հիշեցնում է Պողոս առաքյալի պատգամ։
🎦զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | 84 |
| 13 | Ինչ խնդիրներ ունի հայկական բալետն այսօր․ զրույց ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Աննա Մարիկյանի հետ
«Եթե երաժշտությունը հանենք բալետից, ի՞նչ կմնա։ Մարմնի շարժո՞ւմ: Եթե չապրեցիր երաժշտության մեջ, բալետը դառնում է սովորական գիմնաստիկա»,- ասում է հայկական բալետի «ոսկե դարաշրջանի» փայլուն մենապարուհիներից մեկը՝ ՀՀ վաստակավոր արտիստ, վաստակաշատ մանկավարժ Աննա Մարիկյան։
Եգիպտոսից Հայաստան հայրենադարձվելուց հետո նրա ճանապարհը շարունակվել է պարարվեստի ուսումնարանում, իսկ մասնագիտական կայացման կարևոր փուլը կապված է եղել մեծ մանկավարժ, բալետմայստեր Մաքսիմ Մարտիրոսյանի հետ։ Մարիկյանը խոստովանում է՝ սկզբում այնքան էլ աշխատասեր ու կարգապահ աշակերտ չի եղել, սակայն խիստ ուսուցչի պահանջկոտությունը փոխել է իր վերաբերմունքը մասնագիտության հանդեպ։
Անդրադառնալով ժամանակակից բալետին՝ նա մտահոգություն է հայտնել, որ երբեմն տեխնիկական հնարքներն ու ակրոբատիկ վարպետությունը ստվերում են կերպարի ներքին աշխարհն ու երաժշտության հոգևոր ուժը։
85 տարեկանում էլ Աննա Մարիկյանը շարունակում է հետևել երիտասարդ պարողների կրթությանը՝ իր երկարամյա մանկավարժական փորձը համարելով ոչ միայն գիտելիք փոխանցելու, այլև աշակերտներից սովորելու հնարավորություն։
«Տարիների ընթացքում ես ավելի շատ բան իրենցից սովորեցի, քան թե իրենք ինձնից»։
🤩Այսօր Բալետի համաշխարհային օրն է։
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | 85 |
| 14 | 🎙«Աբովյան Time»․ TRIPP-ի վերաբերյալ հարցերի քանակը գնալով ավելի ու ավելի է գերազանցում սպառիչ պատասխաններին։ Որքան էլ իշխանությունները փորձեն ներկայացնել իրավիճակը այն լույսի ներքո, թե իբր TRIPP-ում Հայաստանի ինքնիշխանությունը և Հայաստանի պատկան մարմինների գործառույթը ոչ մի կերպ չեն սահմանափակվում, իրողությունը մի քիչ այլ է շատ պարզ պատճառով՝ Հայաստանի Հանրապետության իշխանությունները չկարողացան ըստ էության պատասխանել կամ չուզեցին պատասխանել կարևորագույն հարցորին։
Մեզ փորձում են համոզել, որ TRIPP-ը միջանցք չի․ բայց հո համոզելո՞վ չի, գործառույթնե՛րը պետք է դա ցույց տան։ Օրինակ, մի հարցի՝ ունենալո՞ւ ենք արդյոք ուղիղ կոնտակտ Ադրբեջանի քաղաքացիների հետ, առանց ոչ մի ինչ-որ չիպերով անձնագրերի և այլն․․․ Հայաստանի մաքսավորները ուղիղ, ֆիզիկապես կոնտակտ ունենալու՞ են Ադրբեջանի քաղաքացիների հետ, ուղիղ առնչություն ունենալու՞ են բեռների հետ, որոնք մտնելու են Հայաստան TRIPP-ով․․․
Եթե տեղեկությունը փոխանցվելու է 3-րդ կողմի միջոցով, այսինքն՝ առեղծվածային back office-ի և front office-ի միջոցով, ապա դա շատ նման է Հայաստանի Հանրապետության կողմից իր սուվերեն իրավունքների զիջման մի 3-րդ կողմի, և դա ավելի նման է միջանցքային տրամաբանության։
🎦զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | 2 335 |
| 15 | «Ծխախոտի նոր այլընտրանքները «տրոյական ձի» են երիտասարդների առողջության դեմ»,- բնութագրում է ՀՀ առողջապահության նախարարության հանրային առողջության և առողջապահական ծառայությունների որակի կառավարման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Մարիամ Մնացականյանը «Ուրիշ նորություններում»։
«Արտադրատեսակները, որոնք հաճախ ներկայացվում են որպես ավելի անվտանգ այլընտրանք, իրականում նոր սպառողներ են ներգրավում նիկոտինային կախվածության մեջ՝ հատկապես երիտասարդների շրջանում։ Գրավիչ համերը, բույրերը և արտաքին տեսքը հրապուրում են նրանց, ովքեր նախկինում գուցե երբեք ծխախոտ չէին օգտագործել»,– նշում է Մնացականյանը՝ ընդգծելով, որ նոր արտադրատեսակների երկարաժամկետ ազդեցության վերաբերյալ դեռևս ամբողջական պատկեր չկա։
Օրենքի առկայությունը, սահմանափակումները բավարար չեն․չնայած տարիների ընթացքում իրականացված հակածխախոտային միջոցառումներին՝ ծխողների թվի նվազումը շարունակում է դանդաղ մնալ։ Խնդրի կարևոր պատճառներից է նաև ծխախոտի մատչելիությունը։ Ըստ մասնագետի՝ անհրաժեշտ է հետևողական գնային քաղաքականություն․
«Ամենաազդեցիկը հենց ծխախոտի գնի բարձրացումն է»,– ասում է Մարիամ Մնացականյանը՝ ընդգծելով, որ Հայաստանում ծխախոտը տարածաշրջանի շատ երկրների համեմատ դեռևս մատչելի է։
Որպես վերահսկողության գործիք՝ Առողջապահության նախարարությունը նաև բջջային հավելված է ստեղծել՝ Smoke Free Armenia, գործում է նաև խորհրդատվական թեժ գիծը՝ 060 44 00 01։ Մասնագետները գնահատում են կախվածության աստիճանը, տրամադրում խորհրդատվություն և աջակցում հրաժարվելու գործում։
📌Հայաստանում մեծահասակների շուրջ 25.5%-ն ամեն օր ծխում է։ Տղամարդկանց շրջանում կանոնավոր ծխողները մոտ 53%-ն են, կանանց շրջանում՝ 2%-ը: 15 տարեկան տղա երեխաների 25%-ն է ծխում, աղջիկների՝ 4%-ը:
🎦զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | 78 |
| 16 | «Գալու ենք հասնենք մի կետի, երբ Ադրբեջանին, Թուրքիային, ԱՄՆ–ին հանձնելու ենք միջանցք Հայաստանի տարածքով` առանց Բաքվին պարտավորեցնող փաստաթուղթ ստորագրելու»։
Sputnik Արմենիայի հետ զրույցում քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը մեկնաբանել է Արարատ Միրզոյանի հայտարարությունն այն մասին, որ TRIPP–ը կարող է գործարկվել ավելի վաղ, քան Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կստորագրվի։
«Մենք պետք է լինենք անխոչընդոտ անցումը տրամադրող կողմը․ իսկ ի՞նչ է ուզում անխոչընդոտ անցում տրամադրող կողմը՝ խաղաղության պայմանագիր, այսինքն՝ ինստիտուցիոնալ հիմքեր, որոնք թույլ կտան մեզ համոզված լինել, որ Ադրբեջանը չի կրակում մեզ վրա ոչ թե այն պատճառով, որ առանց կրակելու դեռ ստանում է այն, ինչ ուզում է, այլ որովհետև կան ինստիտուցիոնալ հիմքեր, որոնք իրեն թույլ չեն տա Հայաստանի դեմ իրականացնել ագրեսիա։ Բայց իշխանությունների վարած քաղաքականությունն ասում է. «եթե հնարավոր է մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը TRIPP–ը գործարկենք՝ գործարկենք, հատկապես, որ Ադրբեջանն էլ թույլ է տալիս պայմանական ասած` ղազախական 4-րդ կարգի ցորենը իր տարածքով գա»,– ասում է քաղաքագետը` հավելելով, որ Ադրբեջանով Հայաստան եկող որևէ ապրանք խաղաղության գործընթացի հետ որևէ կապ չունի։
Քաղաքագետը հիշեցնում է, որ TRIPP–ի վերաբերյալ Ադրբեջանի պահանջներից մեկն էլ այն է, որ այդ ճանապարհով անցնելիս, հայ մաքսավորների չհանդիպի․ եթե այդ պահանջը բավարարված չլիներ, քննարկվող փաստաթղթում ներառված չէին լինի back office և front office հասկացությունները․
«Իրենք հանուն Ռուսաստանին վնաս հասցնելու փակեցին Արցախի էջը, հիմա էլ Թուրքիային ու Ադրբեջանին ԱՄՆ–ի կողմից միջնորդավորված հանձնում են TRIPP–ը, որը, իրենք էլ չեն կարողանում հիմնավորել տնտեսական առումով, թե ինչ է տալիս ՀՀ–ին»։
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | 130 |
| 17 | «Մեկուսի բանակցություններում միշտ Հայաստանը կախված է եղել Ադրբեջանի «բարի կամքից»։ Խնդիրը, որին մենք բախվել ենք տարիներ շարունակ և որի պատճառով անհետ կորածների հարցը մոռացության է մատնվել, հենց այն է, որ բոլորը մեկուսացվել են պրոցեսից։ Հետևաբար, որքան շատ լինեն դոնորները, այնքան շատ կլինեն պատասխան պահանջողները»։
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է փաստաբան, անհետ կորած փոխգնդապետ Հրանտ Պապիկյանի զարմուհի Տաթևիկ Սողոյանը մեկնաբանել է Նիդեռլանդների հետ համագործակցության նոր փուլի մասին Երևանում արված պաշտոնական հայտարարությունը․ այդ մասին Նիդեռլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենը խոսել է նաև Բաքվում։
«Իհարկե, գրեթե համոզված եմ, որ Նիդեռլանդների օգնությունը բավարարվելու է զուտ տեխնիկական աջակցությամբ և չի ներառելու շատ սուր հարցեր, ինչպես, օրինակ, բռնի անհետացածների ճակատագիրը պարզելու համար պատշաճ քննություններ իրականացնելն ու պատասխանատու անձանց պատասխանատվության կանչելը։ Բայց, ես կարծում եմ, որ անհետ կորած անձ ունեցող յուրաքանչյուր ընտանիք միայն գոհ կլինի, եթե այս ճանապարհով նույնիսկ մի անհայտ կորածի ճակատագիր պարզվի»։
Սողոյանը կարևոր է համարում, որ կողմերը նաև շարունակեն անհատական քննությունները՝ ներառելով որոնողական աշխատանքները, հնարավոր թաղման վայրերում մասունքների որոնման շուրջ բանակցությունները, պատշաճ քննություն իրականացնեն պարզելու հատկապես բռնի անհետացածների ճակատագիրը։ Ինչ վերաբերում է Նիդեռլանդների՝ որպես երրորդ երկրի մասնակցությանը այդ գործընթացին, Սողոյանը հիշեցնում է, որ այդ երկիրն իր պատրաստակամությունը դեռ 3-4 տարի առաջ է հայտնել, և հենց Նիդերլանդների աջակցության շնորհիվ է, որ Անհայտ կորած անձանց միջազգային կազմակերպությունը (ICMP) ծավալուն զեկույց էր պատրաստել ՀՀ–ում ու Ադրբեջանում կատարած իրեննց հետազոտությունների արդյունքներով։ Զեկույցը, սակայն, ինչ–ինչ հանգամանքներում հրապարակվելուց հետո հեռացվել էր կազմակերպության պաշտոնական կայքից։
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | 84 |
| 18 | «Թուրք–ադրբեջանական դաշինքի մահվան մասին լուրերը անիրական են, սակայն «մեկ ազգ, երկու պետություն» ձևաչափում լուրջ վերանայումներ են տեղի ունենում: Ալիևն այլևս չի ընդունում «փոքր եղբոր» դերը»։
«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրույցում պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը վերլուծել է Բաքվի և Անկարայի միջև հնչող կոշտ հայտարարությունները։
«Թուրք-ադրբեջանական հարաբերություններում երբեմն-երբեմն նկատվում են որոշ փոխադարձ խանդի տեսարաններ... Բայց «փոքր եղբայր-մեծ եղբայր» հարաբերությունները Ադրբեջանի համար այլևս ընկալելի չեն, ընկալելի են ուղղակի «եղբայրներ» հարաբերությունները։ Իսկ այս օրերին Թուրքիայում տարբեր քաղաքական գործիչների, պաշտոնյաների կողմից հնչում են հայտարարություններ, որ ձևակերպվում է հետևյալ կերպ՝ Ադրբեջանը մոռացել է, որ առանց Թուրքիայի օգնության չէր կարող հաղթել 44-օրյա պատերազմում Հայաստանին, ավելի ճիշտ՝ Արցախի Պաշտպանության բանակին չէր էլ կարող հաղթել․․․ Այսինքն սա լրջագույն հարված է Ալիևի քաղաքական ամբիցիաներին և ինքնասիրությանը»։
Թուրքագետի դիտարկմամբ՝ լարվածության բուն առիթ դարձած գլխաշորերի՝ հիջաբի սահմանափակման շուրջ վեճը զուտ կրոնական կամ հագուստի հարց չէ, այլ քաղաքական իսլամի առանցքային սիմվոլ․
«Թուրքիայի համար գլխաշորը քաղաքական իմիջի հարց է, Ադրբեջանի համար՝ քաղաքական ինքնության»։
Ռուբեն Մելքոնյանը նկատում է՝ Թուրքիայի նախագահ Էրդողանը լարումը թուլացնելու առաջին քայլն արել է՝ պաշտոնից ազատելով կոշտ հայտարարություններ արած իր խորհրդականին․
«Հիմա պետք է հասկանալ, թե արևելյան շուկայի օրենքներով՝ դրա դիմաց փորձառու Էրդողանը ի՛նչ է պահանջելու Ալիևից»։
🎦զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | 2 485 |
| 19 | «Պետությունը հայրենիքի գաղափարից առանձնացնելը կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ Հայաստանի համար։ Եթե դու թողնում ես ուղղակի պետական միավոր՝ առանց հայրենիքի այդ գաղափարի, ապա դա դառնում է այն, ինչը գլոբալիստական կենտրոնները դեռ 2003 թվականին շրջանառության մեջ են դրել»։
«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանը զրուցել է ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ։ Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից օգտագործվող «իրական Հայաստանին»՝ նախկին ՄԻՊ-ը հարց է բարձրացնում՝ ինչո՞ւ է անհրաժեշտ հայրենիքի վերաբերյալ նման տարբերակում կատարել։
Լարիսա Ալավերդյանն անդրադարձել է նաև բռնի տեղահանված արցախցիների վերաբերյալ հնչող ձևակերպումներին՝ քննադատելով այն մոտեցումը, թե նրանք, կորցնելով Արցախը, ի վերջո վերադարձել են իրենց պատմական հայրենիք․
«Դուք հասկանո՞ւմ եք այդ շեղվածության աստիճանը... Վստահ եմ՝ սա թուրքական նարատիվ է»։
🎦զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | 2 331 |
| 20 | 🎙Голос — это не только звук, пауза — тоже часть речи: Нвард Саркисян об искусстве быть услышанным
Секрет убедительной речи заключается не столько в громком голосе и эффектной подаче, сколько во внутреннем состоянии человека. Об этом рассказала в программе "Другие новости" на радио Sputnik Армения Нвард Саркисян — тренер по голосу, речи и публичным выступлениям с более чем 20-летним опытом в сфере коммуникаций.
"Я могу показывать, что уверена, но, если внутри этой уверенности нет, это считывается буквально моментально", — подчеркнула гостья "Других новостей".
По её словам, волнение естественно, а умение управлять им приходит с практикой.
Она и сама прошла этот путь: когда-то ей было трудно свободно говорить по-русски, но желание звучать и быть услышанной помогло преодолеть трудности.
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | 93 |
