Radio Sputnik Armenia
الذهاب إلى القناة على Telegram
630
المشتركون
+124 ساعات
+57 أيام
+1930 أيام
جاري تحميل البيانات...
القنوات المماثلة
سحابة العلامات
لا توجد بيانات
هل تواجه مشاكل؟ يرجى تحديث الصفحة أو الاتصال بمدير الدعم الخاص بنا.
الإشارات الواردة والصادرة
---
---
---
---
---
---
جذب المشتركين
يونيو '26
يونيو '26
+10
في 8 قنوات
مايو '26
+38
في 18 قنوات
Get PRO
أبريل '26
+55
في 20 قنوات
Get PRO
مارس '26
+46
في 24 قنوات
Get PRO
فبراير '26
+52
في 24 قنوات
Get PRO
يناير '26
+87
في 24 قنوات
Get PRO
ديسمبر '25
+39
في 31 قنوات
Get PRO
نوفمبر '25
+34
في 23 قنوات
Get PRO
أكتوبر '25
+31
في 27 قنوات
Get PRO
سبتمبر '25
+28
في 42 قنوات
Get PRO
أغسطس '25
+34
في 19 قنوات
Get PRO
يوليو '25
+48
في 18 قنوات
Get PRO
يونيو '25
+54
في 24 قنوات
Get PRO
مايو '25
+26
في 20 قنوات
Get PRO
أبريل '25
+26
في 20 قنوات
Get PRO
مارس '25
+36
في 28 قنوات
Get PRO
فبراير '25
+31
في 18 قنوات
Get PRO
يناير '25
+29
في 23 قنوات
Get PRO
ديسمبر '24
+17
في 18 قنوات
Get PRO
نوفمبر '24
+28
في 22 قنوات
Get PRO
أكتوبر '24
+31
في 24 قنوات
Get PRO
سبتمبر '24
+32
في 20 قنوات
Get PRO
أغسطس '240
في 21 قنوات
Get PRO
يوليو '24
+66
في 29 قنوات
Get PRO
يونيو '240
في 24 قنوات
Get PRO
مايو '24
+67
في 21 قنوات
Get PRO
أبريل '240
في 10 قنوات
Get PRO
مارس '240
في 5 قنوات
Get PRO
فبراير '24
+49
في 1 قنوات
| التاريخ | نمو المشتركين | الإشارات | القنوات | |
| 12 يونيو | 0 | |||
| 11 يونيو | +2 | |||
| 10 يونيو | +1 | |||
| 09 يونيو | 0 | |||
| 08 يونيو | 0 | |||
| 07 يونيو | +4 | |||
| 06 يونيو | 0 | |||
| 05 يونيو | +2 | |||
| 04 يونيو | 0 | |||
| 03 يونيو | +1 | |||
| 02 يونيو | 0 | |||
| 01 يونيو | 0 |
منشورات القناة
🗣Իմունիտետի հակառակ կողմը․ ինչ է ալերգիան
Ինչու՞ է մեր օրգանիզմի պաշտպանությունը երբեմն սխալվում, և հնարավո՞ր է արդյոք վերահսկել այդ սխալ ազդանշանը․ DiGiMed հաղորդաշարի հեղինակ Տաթևիկ Բաղդասարյանը զրուցել է Երևանի գլխավոր ալերգոլոգ, Էրեբունի բ/կ Ալերգոլոգիական ծառայության ղեկավար, Հայաստանի Ալերգոլոգների և իմունոլոգների ասոցիացիայի նախագահ Քրիստինա Ջամալյանի հետ։
🔺Ինչ է ալերգիան պարզ լեզվով։ Ինչու՞ է օրգանիզմը երբեմն վտանգ տեսնում այնտեղ, որտեղ այն իրականում չկա։
🔺Ըստ վիճակագրության՝ աշխարհի բնակչության 90%-ն այսօր ունի ալերգիա. ինչու են ալերգիաները տարածվում։ Որո՞նք են ամենատարածված ալերգիաները։
🔺Ինչու՞ որոշ մարդիկ ամբողջ կյանքում ալերգիա չեն ունենում, իսկ մյուսների մոտ այն կարող է ի հայտ գալ նույնիսկ հասուն տարիքում։
🤖 Իսկ արհեստական բանականությունը պատմում է՝ ինչ փոփոխություններ սպասել առաջիկա 10–15 տարիներին ալերգիաների բուժման ոլորտում։
🎦զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
| 2 | «Ծառերն առանց մեզ հոյակապ կապրեն. հարց է՝ մենք առանց ծառերի կապրե՞նք, թե ոչ»։
Երևանում միջատների զանգվածային բազմացման ու ծառերի համատարած չորացման ճգնաժամի մասին է «Ուրիշ նորություններում» խոսել շրջակա միջավայրի առողջության մասնագետ, հիգիենիստ Քրիստինա Վարդանյանը։
«Վնասատուների այսօրվա գրոհը ուղիղ պատասխանն է բույսերով ճիշտ չզբաղվելուն, ինչպես նաև հասուն ծառերի զանգվածային հատումներին։ Իրավիճակը բարդանում է, քանի որ կայուն թեղիներն ու հացենիները փոխարինվում են մեր կլիմային անհամապատասխան դեկորատիվ տեսակներով, որոնք ավելի խոցելի են և արդեն իսկ ամբողջությամբ լվիճների մեջ են»։
Մասնագետի խոսքով՝ քաղաքում ստեղծված էկոլոգիական և սանիտարական աղետալի իրավիճակի պատճառը նաև այն է, որ պատասխանատու կառույցների գործողությունները խիստ անբավարար են, իսկ իրականացվող սրսկումներն ու դեղանյութերը՝ անորակ կամ անարդյունավետ։
«Մարդը բնության թագավորը չէ. մարդը բոլորի համար պատասխանատվություն կրողն է, այլ ոչ թե բոլորի հաշվին ապրողը»։
🎦զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ | 41 |
| 3 | «Եթե ընդդիմությունը խորհրդարանական մանդատներից հրաժարվի ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո, խորհրդարանը կձևավորվի միայն իշխող ուժի մասնակցությամբ՝ ստացած ձայներին համապատասխան թվով մանդատներով։ Եթե հայտարարությունն արվի մինչև պաշտոնական արդյունքների հրապարակումը, օրենքը կարող է տարբեր կերպ մեկնաբանվել»։
Sputnik Արմենիայի հետ զրույցում միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար Լիպարիտ Դրմեյանը պարզաբանում է՝ մեր օրենսդրության մեջ կան կարգավորումներ, որոնք տարբեր մեկնաբանությունների հնարավորություն տալիս են,
«Բայց եթե ընդդիմադիր ուժերը չեն վերցնում իրենց մանդատները արդյունքները հայտարարելուց հետ, էստեղ փակ է հարցը»։
Իրավագետի դիտարկմամբ՝ եթե խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումից հետո ընդդիմադիր ուժերը հրաժարվեն մանդատներից, գործող օրենսդրության համաձայն` կունենանք չհամալրված Ազգային ժողով` կազմված միայն իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչներից, առանց ընդդիմադիր ուժերի։
«Սա 100 %-ով կզրկի ՔՊ-ին ձայների 2/3–ից և չի բացառվում` նույնիսկ 3/5 պահանջող որոշումներ ընդունելու հնարավորությունից»,– ասում է Դրմեյանը՝ հավելելով, որ ընդդիմության բացակայությունը խորհրդարանում ԱԺ–ի լեգիտիմության վրա իրավական առումով չի ազդի, բայց կարող է առաջացնել քաղաքական ճգնաժամ։
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ | 46 |
| 4 | «Շարժումը կյանք է։ Գոնե շաբաթական մի քանի անգամ անհրաժեշտ է քայլել, լողալ կամ թեթև մարզվել, որպեսզի կանխվեն ողնաշարի և մկանային համակարգի խնդիրները»։
Կինեզոթերապևտ Արմինե Պետրոսյանը կարևորում է՝ առողջության պահպանման առաջնային նախապայմանը շարժումն է։ Նրա խոսքով՝ ժամանակակից նստակյաց կենսակերպը հանգեցնում է ողնաշարի և մկանային համակարգի բազմաթիվ խնդիրների։
«Վերջին տարիներին զգալիորեն աճել են սկոլիոզի և աուտիզմի սպեկտրի խանգարումների դեպքերը երեխաների մոտ։ Երեխաների ֆիզիկական ակտիվության պակասը և երկար ժամանակ հեռախոսների ու համակարգիչների առջև անցկացրած ժամերը բացասաբար են ազդում նրանց առողջության վրա»։
🎦զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ | 66 |
| 5 | 🔊«Աբովյան time»․ Եվամիությունը այսօր այն աշխարհաքաղաքական կենտրոնն է, որը որպես ռազմավարական նպատակ է հայտարարել Ռուսաստանի Դաշնությանը ծնկի բերել կամ ստրատեգիական պարտության հասցնելը։ Արդյո՞ք տրամաբանությունից դուրս է Ռուսաստանի հայտարարությունը, որ չի պատրաստում սուբսիդավորել Հայաստանի ճանապարհը, անցումը դեպի Եվրամիություն։ Այլ կերպ ձևակերպած՝ Ռուսաստանն ասում է՝ ուզում եք գնաք Եվրոպա՞, խնդրեմ, ոչ ոք չի բռնանա Հայաստանի ժողովրդի կամ կառավարության կարծիքին, բայց դա չի լինելու ռուսաստանյան կամ ԵԱՏՄ շուկաներում հարստանալու ու էներգոռեսուրսների արտոնյալ գների միջոցով։
Այսպիսով, Հայաստանը արդե՛ն դարձել է խոշոր աշխարհաքաղաքական կենտրոնների բախման կետ և ոչ թե՝ դառնալու է։ Ռուսաստանի գործողությունները հենց այդ տրամաբանության ներքո են, և որպես սպառնալիք մեկնաբանելը նշանակում է տրամաբությունից դուրս գործել։
🎦զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ | 3 195 |
| 6 | 🔊Աշխարհը սպասում է Ֆուտբոլի առաջնությանը, նոր չեմպիոնին։
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկից Խաչիկ Չախոյանն ու Սերոբ Օհանյանը զրույցում փորձել են կանխատեսել չեմպիոնին։ Խոստանում են՝ առաջնության ընթացքում ֆուտբոլային քննարկումները Sputnik Արմենիայի եթերում տարբեր ձևաչափերով հաճախակի են լինելու։
🎦զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ | 88 |
| 7 | «Ստամբուլում Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև նոր տնտեսական կոնվենցիա է ստորագրվել, որն անդրադառնում է «Միջին միջանցքին», սակայն Հայաստանի մասին ոչ մի բառ»։
«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը՝ միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը համարում է, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը տոտալ ձախողվել է։
«Այդ «Միջին միջանցքը», ինչ-որ հատվածում, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն» է կամ TRIPP–ը։ Այնտեղ Հայաստանը չկա, կա տարածք՝ Արևելք-Արևմուտքը իրար կապող «Միջին միջանցք»։ Այնտեղ անգամ Ղազախստանին են անդրադառնում, որ Ղազախստանը կարևոր երկիր է իրենց այս կոմունիկացիաների համար։ Ու այնպիսի տպավորություն է, որ Հարավային Կովկասում երկու երկիր կա՝ Ադրբեջան, Վրաստան, և վե՛րջ։ Ասում էին՝ Հայաստանը տարիներ շարունակ քաղաքականությունը սխալ է վարել, դուրս է մնացել տարածաշրջանային կոմունիկացիաներից։ Եղբա՛յր, ընտրությունների օրը, հիշեցնեմ, դեռ 10%-ն էր հաշվարկ եղել Վրաստանի վարչապետը արդեն շտապել շնորհավորել էր․․․ Բա չեք հարցնու՞մ՝ բա ինչո՞ւ եք մեզ դուրս թողնում։ Հիմա էլ հո՞ ամեն ինչ, ինչ որ պետք է խաղաղության համար, Հայաստանը ապահովել է՝ Արցախի խնդիր չկա, Ադրբեջանի ինքնաթիռները անարգել գնում-գալիս են Հայաստանի վրայով, ինչ ուզում տանում են»։
🎦զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ | 3 760 |
| 8 | 🔊Ինչպես էլեկտրամոբիլի հին մարտկոցով ապահովել տան անվճար հոսանքը․ փորձագետ Կարեն Դերձյանը բացահայտում է միանգամայն նոր բիզնես հեռանկարներ
«Հայաստանում էլեկտրական մեքենաների շուկան ապրում է կտրուկ ու անկանխատեսելի աճի փուլ` 2018 թվականի ընդամենը 33-34 մեքենայի և հանրային լիցքավորիչների գրեթե իսպառ բացակայության համեմատ»,- «Ուրիշ նորություններում» փաստում է էլեկտրամոբիլների ոլորտի փորձագետը։ Նրա խոսքով՝ միայն այս տարվա մայիսին ներկրումն աճել է 48%-ով՝ գերազանցելով 1500-ի շեմը, իսկ ընդհանուր մեքենաների թիվը Հայաստանում արդեն անցնում է 30 000-ը։
Ոլորտի ամենամեծ էկոլոգիական մտահոգության՝ մարտկոցների ուտիլիզացիայի փոխարեն Կարեն Դերձյանը նոր բիզնես հեռանկարներ է տեսնում.
«Այս պահին աշխարհում ավելի տարածված է էլեկտրամոբիլների մարտկոցների օգտագործումը երկրորդային կուտակիչներ ստեղծելու շուկաներում, օրինակ՝ արևային կայանների կամ տնային պայմանների համար։ Մեքենայից հանված, 30-40% ծավալ կորցրած, բայց տան համար միանգամայն պիտանի մարտկոցը նորի` 20 000 դոլարի փոխարեն կարելի է գնել ընդամենը 3000-4000 դոլարով և ստանալ նույն հոսանքը»։
Անդրադառնալով ներքին շուկայի զարգացմանը՝ Դերձյանը հատուկ կարևորվում է էլեկտրական բեռնատարների «հեղափոխական մուտքը» Երևանի կենտրոն, ինչն էապես կրճատում է արտանետումները քաղաքում։
🎦զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ | 90 |
| 9 | Եթե ընդդիմությունը հրաժարվի մանդատներից, դրանք կտրվե՞ն այլ ուժերի. Պատասխանում է սահմանադրագետ Գոհար Մելոյանը
«Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքը էս հարցերը որոշակի փոփոխության է ենթարկվել։ Այո՛, ըստ էության կարելի է տարամեկնաբանել։ Եթե հիմա մենք մանդատ չենք վերցնում, ըստ էության, այլ քաղաքական ուժերի կտրվի մանդատները, որովհետև Սահմանադրության համաձայն` ԱԺ–ն առնվազն 101 պատգամավորից պետք է բաղկացած լինեն»,–ասուլիսին ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամը` պատասխանելով @ArmeniaSputnik–ի հարցին։
Հավելեց, որ մանդատներ վերցնել–չվերցնելու հարցով «Ուժեղ Հայաստանը» քաղաքական որոշում դեռ չունի, կոնսուլտացիաներ են իրականացվում։ | 67 |
| 10 | «Մանդատներից հրաժարվելու դեպքում ընդդիմության մանդատները ՔՊ–ին չեն փոխանցվի․ խորհրդարանում ընդդիմությունը կունենա դատարկ աթոռներ։ Խորհրդարանը կձևավորվի, և այնտեղ կլինի միայն «Քաղաքացիական պայմանագիրը» այնքան մանդատով, որքան կստանա ընտրություների արդյունքում»։
Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՀ արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը պարզաբանում է՝ դրա քաղաքական հետևանքը կլինի քաղաքական ճգնաժամը։ Իսկ իշխանության կողմից ձեռնարկվող ցանկացած քայլ՝ ուղղված իրավիճակից հնարավոր ելք գտնելուն՝ լինի դա օրենքների փոփոխություն, հարմարեցում կամ «խուճուճ» բանաձևերի կիրառում, կլինի ոչ թե ճգնաժամի լուծում, այլ հակազդման փորձ։
«Այս պահի դրությամբ, եթե «Բարգավաճ Հայաստանը» չի հաղթահարում անցողիկ շեմը, «Քաղաքացիական պայմանագիրն» ունի 64 մանդատ, որը բավարար չէ, օրինակ, նոր Սահմանադրության նախագիծը անցկացնելու համար, չեն կարող անցկացնել նոր Սահմանադրությունը, որը պլանավորել են։ Չեն կարողանա նաև անհրաժեշտության դեպքում պաշտոնանկ անել ՀՀ նախագահին։ Մնացած բոլոր օրենսդրական փոփոխությունների համար իրենք ունեն բավարար քանակությամբ ձայներ և կարող են միայնակ գործել դատարկ աթոռների պայմաններում»։
Իրավաբանը նաև պարզաբանում է՝ մանդատներից հրաժարվելը բավական բարդ գործընթաց է, քանի որ օրենքով նախատեսված է, որ յուրաքանչյուր թեկնածու ինքը պետք է հրաժարվի մանդատից, 7 օր հետո մանդատը պետք է առաջարկվի հաջորդին, և այդպես շարունակ` մինչև ցուցակի վերջին մարդը։ Քաղաքական ուժը նման իրավասություն չունի։ Ավելի արագ է ինքնաբացարկի դիմումներ ներկայացնելով հրաժարվելը։
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ | 91 |
| 11 | «Մեր հիմնական նպատակն է առողջ և ուժեղ երեխաներ դաստիարակելը»։
Sputnik Արմենիայի հետ զրույցում Ռ․ Կարապետյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Նշան Սիմոնյանը կարևորել է դեռահաս ու պատանի մարզիկ-մարզուհիների առողջ ապրելակերպն ու ուժեղ ոգին։
«Մենք 400-ից ավելի երեխաներ ունենք մեր խմբակներում, որոնք մարզվում են վեց տարբեր մարզաձևերում։ Շատերին պատահականությունն է բերել մարզադահլիճ, բայց յուրաքանչյուր երեխա իր մեջ որոշակի ներուժ ունի, որն էլ մենք փորձում ենք օգտագործել»։
🎦զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ | 97 |
| 12 | 🔊Պուտինի զանգը Փաշինյանին, Փաշինյանի սպառնալիքը «սեպտոմբերի ահեղ պատերազմով», կեղծիքներով հակաքարոզչությունը․ ինչն է ազդել արտագնա աշխատանքով ապրող մարզերի ու սահմանամերձ բնակավայրերի ընտրողների կողմնորոշման վրա
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը համադրում է արտագնա աշխատանքով ապրող բնակավայրերում ընտրության արդյունքները և ՔՊ քարոզչությունը, թե Ռուսաստանում ընդհուպ հատուկ ծառայությունների մակարդակով փորձում էին ազդեցություն ունենալ ՌԴ-ում աշխատող հայերի վրա, և եզրակացնում է՝ իշխանությունների քարոզչությունը բացարձակ կեղծ էր պետական մակարդակով։
«Հիշեցնեմ, որ այդ մասին, փաստորեն, Արտաքին հետախուզական ծառայության զեկույց կար․ պետական մակարդակով փաստացի տեղի է ունեցել, թերևս, իրականության նենգափոխում հենց քարոզչական տրամաբանությունից ելնելով, որովհետև հակառակ պարագայում՝ արտագնա աշխատանքի մեկնած մարդիկ հարազատներ ունեցող մարզերում և պետք է լրիվ հակառակ պատկեր տեսնեինք»։
Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերությունների և դրա կապակցվածությանը, քաղաքական վերլուծաբանը չի բացառում, որ այդուհանդերձ այդ մարզերում չեն համարել, որ կա շատ խորը և անշրջելի վտանգի ռիսկ, և գուցե դրանում դեր է խաղացել Փաշինյանի հավաստիացումները, որ ընտրություններից հետո ամեն ինչ կկարգավորվի․
«Միևնույն ժամանակ, օրինակ, ուզում եմ հիշեցնել հունիսի 1-ին տեղի ունեցած Փաշինյան-Պուտին զրույցը, որը մեծ հաշվով, ինչ-որ առումով հակասության մեջ էր մտնում այն լարվածության հետ, որ կար սանկցիաների վերաբերյալ որոշումների իմաստով կամ հռետորաբանությունը իմաստով։ Սա այդուհանդերձ հասարակության մոտ թողնում էր բավականին բազմիմաստ, ոչ միանշանակ տպավորություն»։
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ | 102 |
| 13 | «Սա ոչ թե Հայաստանի Ազգային ժողով և կառավարություն ձևավորելու ընտրություններ էին, այլ աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների պայքարն էր Հայաստանի Հանրապետության տարածքում իրենց ազդեցությունը տարածելու կամ վերականգնելու, ամրապնդելու ուղղությամբ»։
Sputnik Արմենիայի հետ զրույցում քաղտոխնոլոգ Արմեն Բադալյանը մեկնաբանում է՝ իշխող քաղաքական ուժին աջակցում էր հավաքական Արևմուտքը, և այս պահի դրությամբ «ուժային տարբերակով» պահվեց իշխանությունը․ «Քանի որ, ինչպես նշում են լրատվամիջոցները, կատարվել է վարչական ռեսուրսի գերօգտագործում»,- կարծում է քաղտեխնոլոգը։ Ըստ նրա՝ հիմա խնդիրն այն է, թե հակակշիռ կողմը դրա հետ համակերպվա՞ծ է, թե ոչ․ դեռևս պատասխանը հստակ չէ։
«Համակերպվել այդ արդյունքի հետ, նշանակում է հասկանալ, որ շատ կարճ ժամանակ հետո Հայաստանից դուրս է բերվերում ռազմական բազան և սահմանապահ ծառայությունը ամբողջությամբ, երկաթգծի լիցենզիայի հարցը կա, ինչպես նաև «Գազպրոմ Արմենիայի» ազգանացման հարցը։ Այսինքն՝ ռուսական տնտեսական և ռազմատնտեսական ամբողջ ներկայությունը Հանրապետությունում կարճ ժամանակամիջոցում չեզոքացվելու է»։
Քաղտեխնոլոգը համեմատում է՝ Հայաստանը առաջին երկիրը չէ, որ նախընտրական-ընտրական-հետընտրական գործընթացները այսպես են զարգանում․
«Հայաստանը վերջին այն կետն է մեծ տարածաշրջանում, որի համար պայքարը ընթանում էր․ Հարավային Կովկաս, Կենտրոնական Ասիա, նաև Եվրոպայի հարավարևելքը՝ Մոլդովա։ Ի դեպ, կարելի է ասել՝ մոլդովական սցենարն աշխատեց, և կոնկրետ Բարգավաճ Հայաստանի դեպքում»։
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ | 105 |
| 14 | 🔊Գինուն պետք է տալ երկրորդ շանս, մարդուն՝ ոչ․ խորհուրդներ գինու մասնագետ Եվգենյա Ասատրյանից
«Ինչպես չես կարող միայն կարդալով հեծանիվ քշել սովորել, նույնն էլ գինին. այն պիտի շատ խմես, որպեսզի քիմքդ զարգանա»,– «Ուրիշ նորություններում» ասում է գինու մասնագետ, ռեստորատոր և բլոգեր Եվգենյա Ասատրյանը՝ անդրադառնալով «Երևանի գինու օրեր» 10-րդ փառատոնին:
Մասնագետը վստահեցնում է՝ այս տարվա եռօրյա տոնակատարությունն ավելի շուքով է նշվելու. սպասվում է գաստրոնոմիկ ճամփորդություն, ինչպես նաև վարպետության դասեր և համերգներ:
Սակայն փառատոնի գլխավոր առավելությունը, ըստ նրա, անմիջապես արտադրողի հետ հաղորդակցվելն է։ Ասատրյանը հատուկ առանձնացնում է նոր զարգացող «գարաժային գինեգործությունը», որը չպետք է շփոթել տնականի հետ, քանի որ այն պատրաստվում է խիստ լաբորատոր վերահսկողությամբ։ Գնահատելով մարդկանց ճաշակը՝ ռեստորատորը փաստում է, որ նախասիրությունները ժամանակի ընթացքում փոխվում են.
«Ի տարբերություն մարդկանց՝ գինուն միշտ կարելի է և պետք է տալ երկրորդ շանս, քանի որ տարբեր միջավայրերում ու տրամադրությամբ այն լրիվ նորովի է բացահայտվում»:
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ | 521 |
| 15 | «Փոխհատուցումը չի կարելի համարվել խնդրի լուծում, որովհետև բացի մաքսատուրքերից, որը մեր կառավարությունը սիրով փոխհատուցում է, կան նաև լոգիստիկ ծախսեր, կա նաև բյուրոկրատիա Եվրոմիությունում, և կա բավականին մեծ ստանդարտացման խնդիր, այսինքն՝ եթե նույնիսկ ենթադրենք, մեր լոլիկի համար մաքսատուրքքը հանվում է, միևնույն է՝ հարցեր են առաջանում։ Եվ փաստ չէ, որ մեր լոլիկը համապատասխանում է Եվրամիության ստանդարտներին»։
Sputnik Արմենիայի հետ զրույցում տնտեսագետ, tvyal.com-ի հիմնադիր Աղասի Թավադյանը բացատրում է՝ խոսքը արագ փչացող ապրանքների, հետևաբար՝ սեղմ ժամկետների մասին է, իսկ ԵՄ շուկայում մեր ապրանքների համար լոգիստիկ կապերը, պայմանավորվածությունները դեռևս հաստատված չեն տվյալ ապրանքների համար. մեծ ժամանակ է անհրաժեշտ մինչև այդ կապերը հաստատվեն, իսկ մինչ այդ ապրանքն էլ կփչանա։
«Խնդիրը այն չէ, որ մաքսատուրք կա ու դրա համար չենք արտահանում դեպի ԵՄ, խնդիրը այն է, որ այլ՝ ոչ մաքսատուրքային բարիերներ կան, որոնք խանգարում են մեր ապրանքը, տվյալ ապրանքը, գնա Եվրամիության շուկա»։
Տնտեսագետը կրկին հիշեցնում է՝ հենց այս կառավարության օրոք է, որ հնգապատկվել է արտահանումը դեպի ԵԱՏՄ, իսկ դեպի ԵՄ կրճատվել է 1,5%-ով։ Եվ այսօր մեր գյուղատնտեսական ապրանքների, մրգեր և բանջարեղենի, դրանց հարակից ապրանքների՝ վերամշակված գյուղմթերքի գրեթե 90 %-ը գնում է դեպի ԵԱՏՄ կամ ռուսական շուկաներ։
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ | 388 |
| 16 | ❗️Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
@ArmeniaSputnik | 200 |
| 17 | ««Սահման» ֆիլմը ռուս սահմանապահների կարևորության մասին է, որ 200 տարի է այստեղ են՝ պարսկական և թուրքական սահմաններին»։
«Ուրիշ նորություններում» վավերագրող Աշոտ Գևորգյանը ներկայացրել է իր նոր վավերագրական ֆիլմը, որն անդրադառնում է Հայաստանի պետական սահմանների պատմական, աշխարհաղաքական և անվտանգային նշանակությանը:
«Արդեն մոտ երկու տարի է ամեն շաբաթ գնում եմ տարբեր սահմանամերձ գյուղեր, տարբեր սահմանամերձ կետեր և վերջիվերջո մոտս միտք առաջացավ, որ պետք է նկարել մեր պետական սահմանի մասին ֆիլմ․․․ Ոչ թե վարչական, որ եղել է Սովետական Միության ժամանակ, հիմա դարձել է պետական, այլ մեր դարավոր պետական սահմանների մասին ֆիլմ, որը շատ կարևոր է։ Ու անցա գործի»։
Ֆիլմը ստեղծվել է «Եվրասիա» հասարակական կազմակերպության աջակցությամբ․ զրույցին մասնակից, կազմակերպության ներկայացուցիչ Արամ Ղուկասյանն ասում է՝ նոր սերնդին պետք է հաղորդել սահմանի նշանակությունն ու գինը գիտակցելու հմտությունը։
🎦զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ | 485 |
| 18 | «Ամենակարևորը՝ հանգիստ հոգեվիճակն է. միայն հոգու հանգիստն է, որ ձայնը պահում է առողջ»։
Ուրույն ոճով աչքի ընկնող երգչուհ, վոկալի մասնագետ և երաժշտական պրոդյուսեր Եվա Սուջյանը երախտագիտությամբ է հիշում դասական վոկալի լեգենդ Գոհար Գասպարյանին, որի մոտ ուսանելիս սովորել է ոչ միայն մասնագիտության հիմքերը, այլև բարդ իրավիճակներում երբեք չհանձնվելու արվեստը:
«Ձայնալարը մարդու բնավորությունն է. ձայնի հետ առնչվելը նշանակում է առնչվել մարդու հոգեբանության հետ. մշակելով մարդու ձայնը՝ մշակվում է նաև նրա բնավորությունը»,- «Ուրիշ նորություններում» ասում է երգչուհին։
Այսօր արդեն իր սեփական դպրոցում նա համախմբում է տարբեր տարիքի սաների՝ նրանց փոխանցելով ոչ միայն կատարողական հմտություններ, այլև հոգեբանական ամրություն։ «Կարևոր է ներքին ներդաշնակությունը»․ ասում է վոկալի փորձառու մասնագետը՝ ձայնալարերը առողջ պահելու մասին խոսելիս։
🎦զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ | 159 |
| 19 | «Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը Ռուսաստանից այլ երկրներ վերաուղղորդելն այժմ չափազանց դժվար է, եթե չասենք՝ գրեթե անհնար»։
Sputnik Արմենիայի հետ զրույցում հայկական Modern Logistics ընկերության հիմնադիր Ռոբերտ Միքայելյանն ասում է՝ միակ հնարավորությունը հաջորդ սեզոնին արաբական երկրների հետ պայմանավորվելն է, սակայն ցամաքային ճանապարհով ուղարկելն էլ է բարդ, քանի որ բեռնատարների համար դժվարություններ կան Իրանի տարածքով անցնելու հարցում․ ըստ Իրանի օրենսդրության՝ պետք է վարձել տեղական բեռնատարներ։ Օդային ճանապարհն ընտրելու համար բավարար չեն սեփական բեռնատար ինքնաթիռները, իսկ Հայաստանում գործող արաբական ավիաընկերությունների միջոցով հնարավոր կլինի միայն փոքր քանակություններ փոխադրել: Գործարարն ասում է՝ այդ դեպքում պետք է ողջամիտ գին առաջարկվի․
«Որոշ միրգ–բանջարեղենի գինը, օրինակ՝ ելակի, Հայաստանում ավելի բարձր է, քան Էմիրություններում։ Իսկ այնտեղ ոչ ոք ավել գին չի վճարի հայկական մրգերի համար, քանի որ դրանք մեծ տարածում չունեն»։
Նախկինում Միքայելյանը Հայաստանից միրգ–բանջարեղեն է արտահանել Էմիրություններ և Քուվեյթ․ ասում է`պետք է հաշվի առնել նաև Պարսից ծոցի երկրների գնորդների նախասիրությունները․ այնտեղ կորիզավոր պտուղների, այդ թվում՝ ծիրանի ու դեղձի պահանջարկ չկա, տարածված են հատապտուղներն ու խնձորները։
«Փոքր հնարավորություն կա փոխարինելու Իրանի մատակարարումները, որը հակամարտությունից առաջ խնձորի շատ մեծ խմբաքանակներ էր ուղարկում Էմիրություններ և Պարսից ծոցի այլ երկրներ: Բայց կրկին պետք է ադեկվատ գին առաջարկվի։ Էմիրություններում տնտեսական իրավիճակը փոխվել է, ընդ որում՝ ոչ դեպի լավը»։
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ | 113 |
| 20 | 🔊Աղմուկ, վիրավորանք, մանիպուլյացիա․ ինչ կարող է իմանալ ընտրողը բոլոր ուժերի մասնակցությամբ հեռուստաբանավեճերից։ Զրուցել ենք քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի հետ։
Վերլուծաբանի կարծիքով՝ արդյունավետ է, եթե բանավիճում է 2 ուժի ներկայացուցիչ․ բազում մասնակիցներով ֆորմատը անխուսափելիորեն վերածվելու է «արևելյան բազարի», և այդ բազմազանության մեջ դժվար է անգամ ռացիոնալ ու ամբողջական ներկայացնել սեփական մոտեցումները։
«Ցավոք, մեր փորձը ցույց է տալիս՝ որպես կանոն մեր հեռուստաբանավեճերում հենց աղմկելու անհրաժեշտությունն է լինում ավելի շատ, որովհետև հատկապես այն ուժերը, որոնք չունեն փաստարկներ և որոնք չունեն իրենց ուղղված հարցերին էական պատասխաններ, գերադասում են աղմուկի մեջ այդ ամեն ինչը խլացնել, լղոզել և անցնել։ Օրինակ, էդ վարքագիծն էր դրսևորում կառավարող ուժի ներկայացուցիչը։ Ու մի բան էլ նկատեմ, որ բավականին տեսանելի էր․ բանավեճի մոդեռնատորները էսպես ավելի հանդուրժող էին հենց կառավարող ուժի ներկայացուցչի հանդեպ, ինչը, կրկնեմ, բավականին տեսանելի էր և ցանկալի չէ»։
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ | 111 |
متاح الآن! بحث تيليغرام 2025 — أهم رؤى العام 
