Radio Sputnik Armenia
Ir al canal en Telegram
667
Suscriptores
Sin datos24 horas
+27 días
+1430 días
Archivo de publicaciones
Ինչ խնդիրներ ունի հայկական բալետն այսօր․ զրույց ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Աննա Մարիկյանի հետ
«Եթե երաժշտությունը հանենք բալետից, ի՞նչ կմնա։ Մարմնի շարժո՞ւմ: Եթե չապրեցիր երաժշտության մեջ, բալետը դառնում է սովորական գիմնաստիկա»,- ասում է հայկական բալետի «ոսկե դարաշրջանի» փայլուն մենապարուհիներից մեկը՝ ՀՀ վաստակավոր արտիստ, վաստակաշատ մանկավարժ Աննա Մարիկյան։
Եգիպտոսից Հայաստան հայրենադարձվելուց հետո նրա ճանապարհը շարունակվել է պարարվեստի ուսումնարանում, իսկ մասնագիտական կայացման կարևոր փուլը կապված է եղել մեծ մանկավարժ, բալետմայստեր Մաքսիմ Մարտիրոսյանի հետ։ Մարիկյանը խոստովանում է՝ սկզբում այնքան էլ աշխատասեր ու կարգապահ աշակերտ չի եղել, սակայն խիստ ուսուցչի պահանջկոտությունը փոխել է իր վերաբերմունքը մասնագիտության հանդեպ։
Անդրադառնալով ժամանակակից բալետին՝ նա մտահոգություն է հայտնել, որ երբեմն տեխնիկական հնարքներն ու ակրոբատիկ վարպետությունը ստվերում են կերպարի ներքին աշխարհն ու երաժշտության հոգևոր ուժը։
85 տարեկանում էլ Աննա Մարիկյանը շարունակում է հետևել երիտասարդ պարողների կրթությանը՝ իր երկարամյա մանկավարժական փորձը համարելով ոչ միայն գիտելիք փոխանցելու, այլև աշակերտներից սովորելու հնարավորություն։
«Տարիների ընթացքում ես ավելի շատ բան իրենցից սովորեցի, քան թե իրենք ինձնից»։🤩Այսօր Բալետի համաշխարհային օրն է։ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
🎙«Աբովյան Time»․ TRIPP-ի վերաբերյալ հարցերի քանակը գնալով ավելի ու ավելի է գերազանցում սպառիչ պատասխաններին։ Որքան էլ իշխանությունները փորձեն ներկայացնել իրավիճակը այն լույսի ներքո, թե իբր TRIPP-ում Հայաստանի ինքնիշխանությունը և Հայաստանի պատկան մարմինների գործառույթը ոչ մի կերպ չեն սահմանափակվում, իրողությունը մի քիչ այլ է շատ պարզ պատճառով՝ Հայաստանի Հանրապետության իշխանությունները չկարողացան ըստ էության պատասխանել կամ չուզեցին պատասխանել կարևորագույն հարցորին։
Մեզ փորձում են համոզել, որ TRIPP-ը միջանցք չի․ բայց հո համոզելո՞վ չի, գործառույթնե՛րը պետք է դա ցույց տան։ Օրինակ, մի հարցի՝ ունենալո՞ւ ենք արդյոք ուղիղ կոնտակտ Ադրբեջանի քաղաքացիների հետ, առանց ոչ մի ինչ-որ չիպերով անձնագրերի և այլն․․․ Հայաստանի մաքսավորները ուղիղ, ֆիզիկապես կոնտակտ ունենալու՞ են Ադրբեջանի քաղաքացիների հետ, ուղիղ առնչություն ունենալու՞ են բեռների հետ, որոնք մտնելու են Հայաստան TRIPP-ով․․․
Եթե տեղեկությունը փոխանցվելու է 3-րդ կողմի միջոցով, այսինքն՝ առեղծվածային back office-ի և front office-ի միջոցով, ապա դա շատ նման է Հայաստանի Հանրապետության կողմից իր սուվերեն իրավունքների զիջման մի 3-րդ կողմի, և դա ավելի նման է միջանցքային տրամաբանության։
🎦զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
«Ծխախոտի նոր այլընտրանքները «տրոյական ձի» են երիտասարդների առողջության դեմ»,- բնութագրում է ՀՀ առողջապահության նախարարության հանրային առողջության և առողջապահական ծառայությունների որակի կառավարման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Մարիամ Մնացականյանը «Ուրիշ նորություններում»։
«Արտադրատեսակները, որոնք հաճախ ներկայացվում են որպես ավելի անվտանգ այլընտրանք, իրականում նոր սպառողներ են ներգրավում նիկոտինային կախվածության մեջ՝ հատկապես երիտասարդների շրջանում։ Գրավիչ համերը, բույրերը և արտաքին տեսքը հրապուրում են նրանց, ովքեր նախկինում գուցե երբեք ծխախոտ չէին օգտագործել»,– նշում է Մնացականյանը՝ ընդգծելով, որ նոր արտադրատեսակների երկարաժամկետ ազդեցության վերաբերյալ դեռևս ամբողջական պատկեր չկա։Օրենքի առկայությունը, սահմանափակումները բավարար չեն․չնայած տարիների ընթացքում իրականացված հակածխախոտային միջոցառումներին՝ ծխողների թվի նվազումը շարունակում է դանդաղ մնալ։ Խնդրի կարևոր պատճառներից է նաև ծխախոտի մատչելիությունը։ Ըստ մասնագետի՝ անհրաժեշտ է հետևողական գնային քաղաքականություն․
«Ամենաազդեցիկը հենց ծխախոտի գնի բարձրացումն է»,– ասում է Մարիամ Մնացականյանը՝ ընդգծելով, որ Հայաստանում ծխախոտը տարածաշրջանի շատ երկրների համեմատ դեռևս մատչելի է։Որպես վերահսկողության գործիք՝ Առողջապահության նախարարությունը նաև բջջային հավելված է ստեղծել՝ Smoke Free Armenia, գործում է նաև խորհրդատվական թեժ գիծը՝ 060 44 00 01։ Մասնագետները գնահատում են կախվածության աստիճանը, տրամադրում խորհրդատվություն և աջակցում հրաժարվելու գործում։ 📌Հայաստանում մեծահասակների շուրջ 25.5%-ն ամեն օր ծխում է։ Տղամարդկանց շրջանում կանոնավոր ծխողները մոտ 53%-ն են, կանանց շրջանում՝ 2%-ը: 15 տարեկան տղա երեխաների 25%-ն է ծխում, աղջիկների՝ 4%-ը: 🎦զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
«Գալու ենք հասնենք մի կետի, երբ Ադրբեջանին, Թուրքիային, ԱՄՆ–ին հանձնելու ենք միջանցք Հայաստանի տարածքով` առանց Բաքվին պարտավորեցնող փաստաթուղթ ստորագրելու»։Sputnik Արմենիայի հետ զրույցում քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը մեկնաբանել է Արարատ Միրզոյանի հայտարարությունն այն մասին, որ TRIPP–ը կարող է գործարկվել ավելի վաղ, քան Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կստորագրվի։
«Մենք պետք է լինենք անխոչընդոտ անցումը տրամադրող կողմը․ իսկ ի՞նչ է ուզում անխոչընդոտ անցում տրամադրող կողմը՝ խաղաղության պայմանագիր, այսինքն՝ ինստիտուցիոնալ հիմքեր, որոնք թույլ կտան մեզ համոզված լինել, որ Ադրբեջանը չի կրակում մեզ վրա ոչ թե այն պատճառով, որ առանց կրակելու դեռ ստանում է այն, ինչ ուզում է, այլ որովհետև կան ինստիտուցիոնալ հիմքեր, որոնք իրեն թույլ չեն տա Հայաստանի դեմ իրականացնել ագրեսիա։ Բայց իշխանությունների վարած քաղաքականությունն ասում է. «եթե հնարավոր է մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը TRIPP–ը գործարկենք՝ գործարկենք, հատկապես, որ Ադրբեջանն էլ թույլ է տալիս պայմանական ասած` ղազախական 4-րդ կարգի ցորենը իր տարածքով գա»,– ասում է քաղաքագետը` հավելելով, որ Ադրբեջանով Հայաստան եկող որևէ ապրանք խաղաղության գործընթացի հետ որևէ կապ չունի։Քաղաքագետը հիշեցնում է, որ TRIPP–ի վերաբերյալ Ադրբեջանի պահանջներից մեկն էլ այն է, որ այդ ճանապարհով անցնելիս, հայ մաքսավորների չհանդիպի․ եթե այդ պահանջը բավարարված չլիներ, քննարկվող փաստաթղթում ներառված չէին լինի back office և front office հասկացությունները․
«Իրենք հանուն Ռուսաստանին վնաս հասցնելու փակեցին Արցախի էջը, հիմա էլ Թուրքիային ու Ադրբեջանին ԱՄՆ–ի կողմից միջնորդավորված հանձնում են TRIPP–ը, որը, իրենք էլ չեն կարողանում հիմնավորել տնտեսական առումով, թե ինչ է տալիս ՀՀ–ին»։♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
«Մեկուսի բանակցություններում միշտ Հայաստանը կախված է եղել Ադրբեջանի «բարի կամքից»։ Խնդիրը, որին մենք բախվել ենք տարիներ շարունակ և որի պատճառով անհետ կորածների հարցը մոռացության է մատնվել, հենց այն է, որ բոլորը մեկուսացվել են պրոցեսից։ Հետևաբար, որքան շատ լինեն դոնորները, այնքան շատ կլինեն պատասխան պահանջողները»։Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է փաստաբան, անհետ կորած փոխգնդապետ Հրանտ Պապիկյանի զարմուհի Տաթևիկ Սողոյանը մեկնաբանել է Նիդեռլանդների հետ համագործակցության նոր փուլի մասին Երևանում արված պաշտոնական հայտարարությունը․ այդ մասին Նիդեռլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենը խոսել է նաև Բաքվում։
«Իհարկե, գրեթե համոզված եմ, որ Նիդեռլանդների օգնությունը բավարարվելու է զուտ տեխնիկական աջակցությամբ և չի ներառելու շատ սուր հարցեր, ինչպես, օրինակ, բռնի անհետացածների ճակատագիրը պարզելու համար պատշաճ քննություններ իրականացնելն ու պատասխանատու անձանց պատասխանատվության կանչելը։ Բայց, ես կարծում եմ, որ անհետ կորած անձ ունեցող յուրաքանչյուր ընտանիք միայն գոհ կլինի, եթե այս ճանապարհով նույնիսկ մի անհայտ կորածի ճակատագիր պարզվի»։Սողոյանը կարևոր է համարում, որ կողմերը նաև շարունակեն անհատական քննությունները՝ ներառելով որոնողական աշխատանքները, հնարավոր թաղման վայրերում մասունքների որոնման շուրջ բանակցությունները, պատշաճ քննություն իրականացնեն պարզելու հատկապես բռնի անհետացածների ճակատագիրը։ Ինչ վերաբերում է Նիդեռլանդների՝ որպես երրորդ երկրի մասնակցությանը այդ գործընթացին, Սողոյանը հիշեցնում է, որ այդ երկիրն իր պատրաստակամությունը դեռ 3-4 տարի առաջ է հայտնել, և հենց Նիդերլանդների աջակցության շնորհիվ է, որ Անհայտ կորած անձանց միջազգային կազմակերպությունը (ICMP) ծավալուն զեկույց էր պատրաստել ՀՀ–ում ու Ադրբեջանում կատարած իրեննց հետազոտությունների արդյունքներով։ Զեկույցը, սակայն, ինչ–ինչ հանգամանքներում հրապարակվելուց հետո հեռացվել էր կազմակերպության պաշտոնական կայքից։ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
«Թուրք–ադրբեջանական դաշինքի մահվան մասին լուրերը անիրական են, սակայն «մեկ ազգ, երկու պետություն» ձևաչափում լուրջ վերանայումներ են տեղի ունենում: Ալիևն այլևս չի ընդունում «փոքր եղբոր» դերը»։«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրույցում պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը վերլուծել է Բաքվի և Անկարայի միջև հնչող կոշտ հայտարարությունները։
«Թուրք-ադրբեջանական հարաբերություններում երբեմն-երբեմն նկատվում են որոշ փոխադարձ խանդի տեսարաններ... Բայց «փոքր եղբայր-մեծ եղբայր» հարաբերությունները Ադրբեջանի համար այլևս ընկալելի չեն, ընկալելի են ուղղակի «եղբայրներ» հարաբերությունները։ Իսկ այս օրերին Թուրքիայում տարբեր քաղաքական գործիչների, պաշտոնյաների կողմից հնչում են հայտարարություններ, որ ձևակերպվում է հետևյալ կերպ՝ Ադրբեջանը մոռացել է, որ առանց Թուրքիայի օգնության չէր կարող հաղթել 44-օրյա պատերազմում Հայաստանին, ավելի ճիշտ՝ Արցախի Պաշտպանության բանակին չէր էլ կարող հաղթել․․․ Այսինքն սա լրջագույն հարված է Ալիևի քաղաքական ամբիցիաներին և ինքնասիրությանը»։Թուրքագետի դիտարկմամբ՝ լարվածության բուն առիթ դարձած գլխաշորերի՝ հիջաբի սահմանափակման շուրջ վեճը զուտ կրոնական կամ հագուստի հարց չէ, այլ քաղաքական իսլամի առանցքային սիմվոլ․
«Թուրքիայի համար գլխաշորը քաղաքական իմիջի հարց է, Ադրբեջանի համար՝ քաղաքական ինքնության»։Ռուբեն Մելքոնյանը նկատում է՝ Թուրքիայի նախագահ Էրդողանը լարումը թուլացնելու առաջին քայլն արել է՝ պաշտոնից ազատելով կոշտ հայտարարություններ արած իր խորհրդականին․
«Հիմա պետք է հասկանալ, թե արևելյան շուկայի օրենքներով՝ դրա դիմաց փորձառու Էրդողանը ի՛նչ է պահանջելու Ալիևից»։🎦զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
«Պետությունը հայրենիքի գաղափարից առանձնացնելը կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ Հայաստանի համար։ Եթե դու թողնում ես ուղղակի պետական միավոր՝ առանց հայրենիքի այդ գաղափարի, ապա դա դառնում է այն, ինչը գլոբալիստական կենտրոնները դեռ 2003 թվականին շրջանառության մեջ են դրել»։«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանը զրուցել է ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ։ Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից օգտագործվող «իրական Հայաստանին»՝ նախկին ՄԻՊ-ը հարց է բարձրացնում՝ ինչո՞ւ է անհրաժեշտ հայրենիքի վերաբերյալ նման տարբերակում կատարել։ Լարիսա Ալավերդյանն անդրադարձել է նաև բռնի տեղահանված արցախցիների վերաբերյալ հնչող ձևակերպումներին՝ քննադատելով այն մոտեցումը, թե նրանք, կորցնելով Արցախը, ի վերջո վերադարձել են իրենց պատմական հայրենիք․
«Դուք հասկանո՞ւմ եք այդ շեղվածության աստիճանը... Վստահ եմ՝ սա թուրքական նարատիվ է»։🎦զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
🎙Голос — это не только звук, пауза — тоже часть речи: Нвард Саркисян об искусстве быть услышанным
Секрет убедительной речи заключается не столько в громком голосе и эффектной подаче, сколько во внутреннем состоянии человека. Об этом рассказала в программе "Другие новости" на радио Sputnik Армения Нвард Саркисян — тренер по голосу, речи и публичным выступлениям с более чем 20-летним опытом в сфере коммуникаций.
"Я могу показывать, что уверена, но, если внутри этой уверенности нет, это считывается буквально моментально", — подчеркнула гостья "Других новостей".По её словам, волнение естественно, а умение управлять им приходит с практикой. Она и сама прошла этот путь: когда-то ей было трудно свободно говорить по-русски, но желание звучать и быть услышанной помогло преодолеть трудности. ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
«Լիարժեք կազմով չէինք մեկնել Բաթում, բայց մեր ցանկությունը կարողացանք իրականություն դարձնել»․ Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականի հերթական հաղթանակն է տոնել․
Բաթումում անցկացված մարզական լեգենդար մեկնաբան Կոտե Մախարաձեի 100-ամյակին նվիրված մրցաշարի եզրափակիչում Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը հաղթանակի է հասել վրացի գործընկերների նկատմամբ։ Ոմանք այս արդյունքը համարեցին անակնկալ, իսկ թե ինչու՝ Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել են թիմի ավագ Դավիթ Ալավերդյանն ու հարձակվող Դավիթ Եղիազարյանը։
«Մեր թիմը ոչ լիարժեք կազմով էր մեկնել Բաթում, բացի այդ, մրցավայր հասնելու հաջորդ օրն արդեն խաղեր ունեինք։ Բայց երբ խաղադաշտ ես մտնում, մոռանում ես հոգնածության մասին, ու մենք մեր ցանկությունը կարողացանք իրականություն դարձնել»։🎦զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
«Չգիտեմ, թե Փաշինյանն ինչ հաշվարկ է արել, բայց այստեղ շանտաժի կոմպոնենտ ակնհայտորեն կա․ 80 %-ը շանտաժ է, 20%-ը՝ արտահերթի սցենար»։«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբագրության պատգամավոր Աննա Գրիգորյանը նկատում է՝ Նիկոլ Փաշինյանը ոչ թե ընդդիմությանը պետք է համոզի փոխել Սահմանադրությունը, այլ ընտրողներին պետք է համոզեր՝ հունիսի 7-ից առաջ․
«ՔՊ–ն, Փաշինյանի գլխավորությամբ, ԱԺ ընտրությունների է գնացել հենց այն օրակարգով, որի անբաժան մասը եղել է Սահմանադրության փոփոխության հարցը։ Փաշինյանն ուներ հնարավորություն հունիսի 7–ին ժողովրդին համոզելու, որ «կողմ» քվեարկեին և ինքը ստանար 2/3 մեծամասնությունը, բայց դա չստացվեց։ Այսինքն՝ ինքը ուշացել է, որովհետև միակ սուբյեկտը, որին ինքը պետք է համոզի, հայ ժողովուրդն է»։Պատգամավորը հիշեցնում է՝ Սահմանադրության փոփոխությունը նոր օրակարգ չէ․
«Ալիևի պարտադրանքը մի քանի տարի է՝ Նիկոլ Փաշինյանը գեղեցիկ փորձում է ներկայացնել։ Առաջին անգամ դա արեց «Հանրային ռադիոյում», երբ Անկախության հռչակագիրը ներկայացրեց որպես «կարմիր շոր», որը բարկացնում է մեր հարևաններին։ Այդ փուլից սկսած ինքը տարիներով փորձել է մեր ժողովրդին համոզել, որ ճիշտ ճանապարհը Սահմանադրության փոփոխությունն է։ Եթե ինքը մտածում է, որ մենք ավելի կցանկանանք մանդատը պահել, ու կողմ կքվեարկենք Սահմանադրության փոփոխությունը, դա բացարձակ աբսուրդ է։ Մանդատի խաթեր կողմ քվեարկել Ալիևի Սահմանադրությանը, ուղղակի ցնդաբանություն է»,- ասում է «Հայաստան» խմբակցության ղեկավարը և մեկնաբանում՝ արտահերթի հավանականության մասին հայտարարելը նաև ազդակ է Ալիևին, թե «տե՛ս, ինչ հնարավոր է անելու եմ, ժամանակ տուր»։🎦զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
🎙«Արտահերթ ընտրությունները Հայաստանում անխուսափելի են, և ամենայն հավանականությամբ, կանցկացվեն 2027թ–ի երկրորդ կեսին։ Դա Փաշինյանի համար վաբանկային խաղ է, որին նա գնացել է ոչ լավ օրից». «Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրույցում կանխատեսում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությանը։
«Հունիսի 7-ի ընտրական ցիկլը Հայաստանում չի ավարտվել։ Այն այսօր էլ շարունակվում է ներքաղաքական լարվածությամբ, ընդդիմության ձերբակալություններով, տնտեսական ճնշումներով։ Արտահերթ ընտրություն անպայման լինելու է։ Ի դեպ, դա օբյեկտիվ էլ է, որովհետև այս խորհրդարանը ստեղծման օրվանից փակուղային էր։ Խորհրդարանում հայտնված քաղաքական ուժերից որևէ մեկը իր օրակարգը ռեալիզացնելու անհրաժեշտ թվով մանդատներ չէր ստացել, այդ թվում իշխանությունը»։Նիկոլ Փաշինյանը երեկ նաև խաղաղության պայմանագրի ստորագրման ցանկալի նոր ժամկետ հայտարարեց․ եթե հոկտեմբերի 15-ին դա մինչև 2031-ն էր, ապա երակվա խոսքում նշեց 2027-28 թվականները։ Սա, ըստ Սուրենյանցի, պատահական չէ։ Եվ դա հասկանալու համար բավական էր հետևել նախորդ ժամկետի մասին հայտարարությունից հետո ադրբեջանական մամուլում բարձրացած աղմուկին․
«Մի վայնասուն բարձրացավ, որ Նիկոլ Փաշինյանը մեզ «գցում» է, փորձում է պայմանավորվածություններից հետ կանգնել։ Այսինքն՝ Բաքվից հստակ հասկացրեցին, որ «այն ջերմոցային պայմաններով, որ ստեղծել ենք, որ դու վերարտադրվես, դրա համար չէինք ստեղծել», և միանգամից Նիկոլ Փաշինյանի հռետորաբանության մեջ փոփոխություն կատարվեց»,– նկատում է քաղաքագետը։🎦զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
ԵԱՏՄ-ից դուրս գալու գինը, կամ ի՞նչ է սպասվում Հայաստանի տնտեսությանը․ «Բաց տեքստով»
Եվրասիական տնտեսական միության երկրների հրապարակած զեկույցում ներկայացվում են Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցության հնարավոր դադարեցման տնտեսական հետևանքները։ Ըստ ներկայացված գնահատականների՝ ռուսական գազի գինը կարող է աճել շուրջ 69%-ով՝ ներկայիս մոտ 175 դոլարից հասնելով 300 դոլարի՝ 1000 խորանարդ մետրի դիմաց։ Նշվում են նաև տնտեսական աճի դանդաղման, դրամական փոխանցումների և արտահանման հետ կապված հնարավոր ռիսկերը։
🎙«Բաց տեքստով» պոդկաստում այս և այլ թեմաներով զրուցում են քաղաքագետ Արման Ղուկասյանն ու Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան Աշոտ Սաֆարյանը։
Զեկույցը կարևոր է նաև քաղաքական տեսանկյունից։ Հայաստանը շարունակում է խորացնել հարաբերությունները Եվրամիության հետ՝ միաժամանակ պահպանելով ԵԱՏՄ անդամակցությունը։ Սակայն հարց է առաջանում՝ հնարավո՞ր է անվերջ պահպանել այս հավասարակշռությունը, թե՞ ինչ-որ պահի Հայաստանը ստիպված կլինի վերջնական ընտրություն կատարել, ինչի մասին ուղիղ ակնարկ կա զեկույցում։
📌Կարևոր թեմաներից է հայկական արտադրանքի արտահանման խնդիրը։ Մենք հաճախ ռուսական շուկայում հայկական ապրանքների նկատմամբ սահմանափակումները դիտարկում ենք բացառապես քաղաքական համատեքստում։ Սակայն չպետք է անտեսել նաև որակի խնդիրը։ Նույնիսկ Հայաստանի ներսում պարբերաբար հայտնաբերվում և շրջանառությունից հանվում են անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ։
Հայկական արտադրանքի որակի բարձրացումը պետք է առաջնահերթություն լինի ոչ միայն ռուսական շուկան պահպանելու, այլև սեփական սպառողին պաշտպանելու և միջազգային այլ շուկաներում մրցունակ լինելու համար։🎦զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
🎙«Երվանդ Քոչար․ բազմաչափ հանճարը»․ հետահայաց ցուցադրություն է բացվել Թբիլիսիի Դմիտրի Շևարդնաձեի անվան ազգային պատկերասրահում։ Այն խորհրդանշական վերադարձ է քաղաք, որտեղ անցել են արվեստագետի մանկությունն ու պատանեկությունը, ձևավորվել նրա ստեղծագործական աշխարհայացքն ու առաջին հաջողությունները։
«Սա կարծես սրբազան մշակութային վերադարձ էր 107 տարի անց, մի քաղաք, որի հետ կապված են Քոչարի ամենահարազատ, ամենաջերմ ու անմոռաց հուշերը։ Այս քաղաքն է կարծես օրհնել նրա առաջին քայլերը»,- «Ուրիշ նորություններում» նշել է Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը։Ցուցադրությունը ներվառված է Թբիլիսիում Հայաստանի մշակույթի օրերում։ Ներկայացված են շուրջ 52 բնօրինակ աշխատանքներ՝ Հայաստանի ազգային պատկերասրահի, Երվանդ Քոչարի թանգարանի և անհատ հավաքորդների հավաքածուներից։ Դասական ցուցադրությունը համալրվել է տեսաֆիլմերով, անիմացիաներով, ինստալյացիաներով և ժամանակակից մեդիայի այլ միջոցներով՝ բացահայտելով արվեստագետի նորարարական մտածողությունը։
«Երվանդ Քոչարի արվեստի հետ աշխատելը մեծ պատասխանատվություն է, քանի որ նա դուրս է գալիս եռաչափ տարածականությունից և ավելացնում չորրորդ չափորոշիչը՝ ժամանակը»,- մեկնաբանում է թանգարանի ցուցադրությունների բաժնի ղեկավար Աշոտ Մարաբյանը։Կարինե Քոչարի հեղինակած եռալեզու՝ հայերեն, անգլերեն և վրացերեն պատկերագրքում առաջին անգամ հանրայնացվել են Վարպետի կենսագրության անհայտ էջեր։ Ցուցադրությունում հնչյունավորվել է, օրինակ, Քոչարի մտերիմ ընկերոջ՝ վրացի նկարիչ Լադո Գուդիաշվիլիի նամակը վարպետին։ Ցուցադրությունը Թբիլիսիում կշարունակվի մինչև նոյեմբերի 8-ը, աշխատանքներ են տարվում այնուհետ Փարիզում էլ ներկայացնելու ուղղությամբ։ 🎦զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
«Աբովյան Time»․ Ինչով են տարբերակում քաղաքական հետապնդումները քրեական հետապնդումներից՝ կան հստակ չափորոշիչներ։ Թե՛ տեղական, թե՛ միջազգային տարբեր իրավապաշտպան կազմակերպություններ բազմաթիվ անգամ հաստատել են, որ հայաստանյան ընդդիմության լիդերների հանդեպ գործողությունները, կարծես թե, համապատասխանում են այն չափանիշներին, համաձայն որոնց՝ ընդդիմության առաջներդներին, որոնց նկատմամ ընտրվել է տարբեր խափանման միջոցներ, կարելի է համարել քաղբանտարկյալ։
Բնականաբար, իշխանությունը իր ձևով է գնահատում իրավիճակը՝ 3 առաջատար քաղաքական ուժերի՝ «Բարգավաճ Հայաստանի», «Հայաստան» դաշինքի և «Ուժեղ Հայաստանի» լիդերների հանդեպ քրեական գործընթացները։ Սակայն երբ երկրի 4 խոշորագույն քաղաքական ուժերից, որոնցից մեկը իշխողն է, 3-ի առաջնորդները կալանավորված են, այն էլ նախընտրական ու անմիջապես հետընտրական շրջանում, նրանց դեմ կատարվող քրեական գործընթացները շատ, շա՜տ նման են քաղաքական հետապնդման։
🎦զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
🎙Պետք է արգելել էլեկտրամոբիլների մուտքը ռազմական նշանակության հատուկ օբյեկտների տարածք, քանի որ էլեկտրամոբիլը հագեցած է ժամանակակից տեսաձայնագրող սարքերով. առաջարկում է auto.am կայքի համահիմնադիր Կարեն Անտոնյանը։ Նրա կարծիքով՝ Էլեկտրամոբիլների կուտակած տեղեկատվությունը հետագայում կարող է անվտանգության լուրջ խնդիրներ առաջացնել։
«Այդ մեքենաները հագեցած են գերժամանակակից տեսախցիկներով, տեսաձայնային համակարգերով, որոնց տվյալները կուտակվում են արտադրող երկրի բազայում։ Դժվար է ասել, թե հետագայում դրանք ինչ նպատակով կարող են օգտագործվել, անգամ չի կարելի բացառել, որ այդ տվյալները կարող են փոխանցվել որևէ երրորդ երկրի։ Հետևաբար պետք է շատ զգույշ լինել և արգելել էլեկտրամոբիլների մուտքը ռազմական նշանակության օբյեկտների տարածք։ Հուսով եմ, որ նման պրոտոկոլ կա, եթե չկա, պետք է մշակվի։ Օրինակ՝ էլեկտրական մեքենաները չեն կարող կայանել այն տեղերում, որտեղ զորավարժություններ են լինում, որտեղ գաղտնի ինչ-որ բաներ է ցուցադրվում»։🎦զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
«Դեղերի մասին օրենքի մեր նախագիծն ավելի վաղ է դրվել շրջանառության մեջ և բացարձակ կապ չունի Առողջապահության նախարարության ներկայացրած նախագծի հետ»։«ԱբովյանTime» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրույցում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանը նկատում է՝ այնպիսի տպավորություն էր, որ նախարարությունում անմիջապես գործի անցան, որ իրենք էլ ունենան նման նախագիծ։ Պատգամավորը շեշտում է՝ նախարարության նախագիծը բացարձակ կապ չունի իրենց օրինագծի հետ։ Եվ չնայած գաղափարական տարբերություններին՝ եթե նախարարության նախագծի ընդունումով ժողովրդի համար լավ կլինի, ասում է՝ մենք չենք չարախնդում, թող անեն։ Զրույցում տնտեսագետ պատգամավորը ներկայացրել է հայաստանյան սոցիալ-տնտեսական ու քաղաքական մի շարք խնդիրների շուրջ իրենց քաղաքական ուժի առաջարկած լուծումները։ Անդրադարձել է նաև գյուղմթերքի արտահանման խնդիրներին՝ նշելով, որ ԵՄ երկրները չեն կարող լիարժեք այլընտրանք դառնալ Հայաստանի համար ավանդական արտահանման ուղղության դարձած ԵԱՏՄ–ին, իսկ պետական բյուջեից արտահանողներին ֆինանսավորելը հեռանկար չունի․
«Արտահանման խնդիրը ուշ թե շուտ իրենց մաշկի վրա զգալու են բազմահազար մեր հայրենակիցներ, տարբեր հաշվարկներով 200-250 հազար մարդ ունենալու են սոցիալական լուրջ խնդիրներ»,– ասում է Ֆարմանյանը և ներկայացնում խնդրի լուծման իրենց առաջարկները։🎦զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
«Մենք պետք է տեսած լինենք Մեղրին, սեփական աչքերով տեսած լինենք այնտեղ Արաքսը, ապա խոսենք հայրենասիրությունից»․ Սպորտային պարահանդեսային պարերի միջազգային մրցաշարի համակազմակերպիչ Մարիաննա Մամյանն ասում է՝ միավորելու են արվեստը, սպորտն ու հայրենաճանաչությունը, մարզերն ու երկրներ։
Հոկտեմբերի 25-ին ԵՊՀ-ում կանցկացվի Yerevan Open-ը․ կգան պարարվեստի սիրահարներ Հայաստանի տարբեր մարզերից ու քաղաքներից, ինչպես նաև Վրաստանից և Ռուսաստանից։ Պարի և սպորտային պարերի համահայկական խորհրդի նախագահ Մարիաննա Մամյանն ու Grand Master պարային ստուդիայի տնօրեն Իլյա Ուվարովը «Ուրիշ նորություններում» խոսել են իրենց փառատոնի գաղափարից ու այս տարվա առանձնահատկություններից։
«Օրինակ՝ Մեղրիում երբեք չի եղել պարահանդեսային պարերի փառատոն, և Մեղրիից ու Ագարակից երեխաները մասնակցում են այս փառատոնին։ Ու մենք զարգացնում եմ պարահանդեսային պարերը նաև սահմանամերձ շրջաններում»։Սպորտային պարերի բնույթի և մրցութային նրբությունների մասին խոսել է Իլյա Ուվարովը․
«Սա յուրահատուկ սինթեզ է, որն աճել է սոցիալական միջոցառումից ու իսկական արվեստից, այնուհետև ամփոփվել սպորտի կանոնների շրջանակում։ Մեկուկես րոպեանոց պարի հետևում հսկայական աշխատանք կա․ աշխատում են ծնողներ, դերձակներ, մարզիչներ, հոգեբաններ, խորեոգրաֆներ և ոճաբաններ, անգամ տատիկներն ու պապիկները»։Կազմակերպիչները համոզված են՝ զգեստների վրայի ամենասիրուն քարերն անգամ ստվերվում են, երբ բեմում փայլում են երեխաների աչքերը։ 🎦զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
🎙Ռոման Բերեզովսկի․ «Շատ եմ ուզում, որ մենք կարողանանք ֆուտբոլի միջոցով միավորել երեխաներին և այս մրցաշարը ծառայի ֆուտբոլի զարգացմանը»
Արդեն 4–րդ տարին է՝ Հայաստանում անցկացվում է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկու անվան մանկապատնեկան մրցաշարը։ Այս տարի առաջնությանը մասնակցեցին ՀՖՖ դպրոցական առաջնության Մ-12 տարեկանների մարզային հաղթողները՝ 11 դպրոցական թիմ՝ Հայաստանի 10 մարզից և Երևանից: Հերթական մրցաշարում հաղթեց Գորիսը ներկայացնող թիմը։ Բերեզովսկին կարևորում է նաև այլ արդյունքներ․
«Շնորհակալ եմ, որ ՀՖՖ-ն և «Ռոսսոտրուդնիչեստվոն» միասին հերթական անգամ անցկացրեցին իմ անվան մրցաշարը։ Այս մրցումների նպատակը այն է, որ մենք կարողանանք ֆուտբոլի միջոցով միավորել երեխաներին, օգնենք նրանց ձեռք բերել նոր ընկերներ և ամուր կապեր հաստատել ֆուտբոլում: Նպատականեր կան, ու հավատում եմ, որ մի օր մրցումներին մասնակցած ֆուտբոլիստներից ոմանք կհասնեն մեծ բարձրունքների։ Շփման միջոցով մենք պետք է կարողանանք պատանի ֆուտբոլիստների մեծ սեր հաղորդել ֆուտբելի նկատմամբ, ու այնպես անենք, որ նրանք միշտ վստահ լինեն սեփական ուժերի նկատմամբ։ Երազանքներին հասնելու համար պետք է աշխատասեր լինել, ու դրա ապացույցները մեր ֆուտբոլում բազմաթիվ են», – Sputnik Արմենիայի հետ զրույցում նշում է Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահը:🎦զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
«Եթե մենք շատ են ուզում գնալ ԵՄ, այնուամենայնիվ, ավելի շատ հայտնվում ենք ԵԱՏՄ-ում։ Դա ռեալ պոլիտիկի օրինաչափություն է դարձել»։«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրույցում քաղաքագետ Ալեն Ղևոդյանը չի բացառում, որ գեոպոլիտիկ բազմամակարդակ առևտրի մեջ հիմնական ուժային բևեռներն ունեն որոշակի պայմանավորվածություններ՝ մի շարք տարածաշրջաններում դերաբաշխումների և ազդեցության զոնաների մասով։ ԱՄՆ–ն, օրինակ, Թրամփի թիմն անթաքույց հայտարարել է՝ լինելու են այնտեղ, որտեղ կան էներգառեսուրսներ ու հազվագյուտ մետաղներ։
«Հավանաբար, աշխարհը կբաժանվի 3 ազդեցության զոնաների՝ գլոբալ մակարդակում՝ Չինաստանի, Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, իսկ տեղերում կլինեն բարձր մակարդակի տեղային գեոպոլիտիկ կենտրոններ, օրինակ՝ Թուրքիա, Իրան։ Բաժանման է ենթարկվելու նաև Եվրամիությունը։ Կարծում եմ, այսօր մենք ականատես ենք ԵՄ վերջաբանի նախերգանքին։ ԵՄ–ում բոլորը գալու են ռեալ պոլիտիկի դաշտ, հասկանալու են, որ ուկրաինական ավանտյուրան ռուսների գլխին սարքելը հենց իրենց վրա թանկ նստեց»։Հայաստանի դերն ու վիճակը Ղևոնդյանը ալեկոծ ծովի այլաբանությամբ է բացատրում․
«Հայաստանը այս ամեն ինչի մեջ ալեկոծ ծովի մեջ գտնվող փայտի է նմանվում, որ պատրաստ է ամեն ափի մոտենալ։ Բայց դա էլ որոշակի գին է ենթադրում ու պատասխանատվություն»։Ադուհանդերձ, Ղևոնդյանն այն կարծիքին է, որ աշխարհում ձևավորվող ռեալ պոլիտիկը Հայաստանում ևս ամեն բան իր տեղը կդնի․ ատոմակայանը Ռուսաստանը կկառուցի, տարածաշրջանում կստեղծվեն վերազգային նոր քաղաքական միավորներ, որոնց մեջ ԵԱՏՄ–ի ֆորմատով կտեղավորվի նաև Հայաստանը։ 🎦զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
🎙Դատավորն առաջնորդվում է չծված երեխայի շահով՝ մոռանալով, որ հղին էլ երեխա է. Դավիթ Թումասյան
Երեխայի նկատմամբ սեռական բռնության մասին հայ հասարակության տեղեկացվածության աստիճանը պարզելու համար մի սոցիալական այս էքսպերիմենտ է արվել Երևանում․ կինը մի աղջնակի հետ մոտենում է սրճարանների աշխատակիցներին ու խնդրում թույլ տալ երեխային զուգարան տանել․ բոլորը ներս են թողել։ Իսկ երբ նույն խնդրանքով մոտենում է տղամարդը՝ նույն երեխայի հետ, համատարած մերժում են. Sputnik Արմենիայի De Jure հաղորդաշարի եթերում պատմելով այս օրինակը՝ իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Թումասյանը մեկնաբանում է՝ մենք ունենք կարծրատիպային մտածողություն․
«Մտածում ենք, որ մանկապղծությունը միայն տղամարդկանց կողմից իրականացվող արարք է, այնինչ հայաստանյան պրակտիկայում կան դեպքեր, երբ երեխայի նկատմամբ սեռական հանցագործություն կատարել են կանայք»։Նույնպես կարծրատիպային է վերաբերմունքը փաստացի ամուսնական հարաբերություների մեջ գտնվող անչափահասի հետ սեռական հարաբերություններ ունենալու վերաբերյալ, և այդ մասին վկայում են անգամ դատարանների որոշումները։ ՆԳՆ–ն ներկայում առաջարկում է փոխել ՔՕ համապատասխան հոդվածները՝ բացառելով երեխայի նկատմամբ սեռական ոտնձգության դեպքերում կողմերի հաշտության հնարավորությունը։ Նախագծի համահեղինակ Դավիթ Թումասյանը նկատում է՝ դատարաններն այս կարգավորումն օգտագործում են գործը հաշտության հիմքով կարճելու համար։
«Այս խնդրի հիմքը դրվեց Արմավիրի մարզում, երբ 14-15 տարեկան երեխաների փաստական ամուսնության դեպքում դատարանը տեսնելով, որ այդ երեխան արդեն հղի է և ապրում է իր ամուսնու հետ միասին, նաև լսելով երկու կողմերի ծնողի, երբեմն նաև երեխայի կարծիքը, կիրառեց հաշտություն»,–հիշեցնում է իրավաբանը՝ նկատելով, որ 14 տարեկան երեխան գտնվում է ծնողների, ամուսնու, հասարակության ազդեցության տակ, որոնք պնդում են, թե՝ «հղի ես, երեխա ես ունենալու, երեխան պետք է հայր ունենա» և այլն։🎦զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
