en
Feedback

Don't get caught by a cheater! Telemetrio finds and tags such channels 👉 If you want to see the tag, subscribe

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

Open in Telegram

«Արմենպրես» լրատվական գործակալությունը հիմնադրվել Է 1918 թվականի դեկտեմբերի 18-ին: Գործակալությունն ամենահինն է Հայաստանում:

Show more
2 044
Subscribers
+124 hours
+57 days
+2330 days
Posts Archive
ՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երրորդ եռամսյակի համառոտագիրը https://armenpress.am/hy/article/1264779

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընդունել է Մարդու իրավունքների աշնանային դպրոցի՝ մրցութային կարգով
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընդունել է Մարդու իրավունքների աշնանային դպրոցի՝ մրցութային կարգով ընտրված՝ ՀՀ-ում գործող տարբեր բուհերի իրավագիտության ֆակուլտետների շուրջ 20 ուսանող մասնակիցներին և քննարկել Դատախազության լիազորության իրականացման ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները։  Դատախազությունից հայտնում են, որ Աննա Վարդապետյանը ողջույնի խոսքում անդրադարձել է Դատախազության լիազորություններին, Դատախազության՝ տուժողակենտրոն քաղաքականությանը, պետական և համայնքային շահերի պաշտպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին ու ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացին։

Գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանը ձերբակալվել է։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացնում են Հա
Գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանը ձերբակալվել է։  «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացնում են Հայաստանի քննչական կոմիտեից՝ ընդգծելով, որ նրա և ևս 35 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀԷՑ-ին առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու, վստահված գույքը հափշտակելու և փողերի լվացման գործով։ Ըստ Քննչական կոմիտեի՝ ընկերությանը պատճառված ընդհանուր վնասը կազմում է ավելի քան 64 միլիարդ 585 միլիոն դրամ։ Գործի շրջանակում իրավապահներն այսօր միաժամանակյա խուզարկություններ են իրականացրել 65 բնակարաններում և ընկերությունների գործունեության հասցեներում։

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում (CWR) տեղադրված տեսաթակարդները հերթական անգամ արձանագրել են տարածաշրջանում կրիտիկական վտանգված պարսկական/կովկասյան հովազի (Panthera pardus tulliana) ներկայությունը։ Սա CWR տարածքում փաստագրված արդեն 8-րդ առանձնյակն է։ https://youtu.be/2RErbG87Sow?si=eVEUn6AZUcEo5hpY

Հայաստանի քաղաքացիություն ստանալու դիմումների թվի աճի պատճառով համապատասխան ստուգումները որոշ դեպքերում չեն ավարտվել օրենսդրո
Հայաստանի քաղաքացիություն ստանալու դիմումների թվի աճի պատճառով համապատասխան ստուգումները որոշ դեպքերում չեն ավարտվել օրենսդրությամբ նախատեսված ժամկետում։ Այս մասին նոյեմբերի 4-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ պատասխանելով դիմումների ընթացքի ձգձգումների վերաբերյալ հարցին։ Նրա խոսքով՝ կուտակված դիմումների քննությունն արագացնելու համար քաղաքացիության ոլորտի ծառայողները տարբեր փուլերում աշխատել են նաև շաբաթ և կիրակի օրերին։ Նախարարը նշել է, որ 2027 թվականի հունվարի 1-ից քաղաքացիության դիմումների ընդունման թվային հարթակի գործարկումն ավելի հասանելի է դարձրել ծառայությունը, ինչն իր հերթին էականորեն ավելացրել է դիմումների թիվը։ «Մենք սկսեցինք էական մեծ թվով դիմումներ ստանալ, և սա է պատճառը, որ օրենսդրությամբ նախատեսված ժամկետում շատ հաճախ չէինք հասցնում տեղավորվել և բոլոր ստուգումներն ավարտել։ Տարբեր փուլերում շաբաթ-կիրակին աշխատանքային եմ հայտարարել քաղաքացիության բլոկի ծառայողների համար, որպեսզի մեր ունեցած ծանրաբեռնվածությունը թոթափենք»,- ասել է Սարգսյանը։ Նրա խոս

Շաքիի դեպքով կալանավորված ադրբեջանցի զինծառայողը հարցաքննվել է և ցուցմունքներ տվել՝ ներկայացնելով իր անցած ճանապարհն ու դեպքի
Շաքիի դեպքով կալանավորված ադրբեջանցի զինծառայողը հարցաքննվել է և ցուցմունքներ տվել՝ ներկայացնելով իր անցած ճանապարհն ու դեպքի հանգամանքները։ Քննությամբ ձեռք բերված փաստերի գնահատմամբ՝ նա սպանելու դիտավորություն չի ունեցել։ Այս մասին ասել է Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը՝ նոյեմբերի 3-ին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում։ Պողոսյանը հրաժարվել է հրապարակել ցուցմունքների մանրամասները՝ վկայակոչելով նախաքննական գաղտնիքի պահպանման անհրաժեշտությունը։ «Հարցաքննվել է, ցուցմունք է տվել։ Չեմ կարող բացահայտել հարցաքննության բովանդակությունը։ Բայց կարող եմ մատնանշել, որ ցուցմունքներ տվել է, մատնանշել է վայրը, դեպքը, տեղանքը, ինչպես է եկել՝ ամբողջը մատնանշել է»,- ասել է ՔԿ նախագահը։

Ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում https://www.youtube.com/live/DmLK93leoWs?si=9UFWf3yA-WBpwRkL

Ցուրտ հոսանքներով պայմանավորված օդի ջերմաստիճանը կնվազի https://youtu.be/KeElnjZizPg?si=JY4UIsOvghhTqXVv

Նոր կենսաչափական համակարգի գործարկման ընթացքը. ասուլիս https://www.youtube.com/live/hnIwIR9dg0c?si=DBJz1dSPcyQj6kZb

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից՝ արձագանքելով լրատվամիջոցներում շրջանառվող լուրերին «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի և ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի բնակարաններում խուզարկությունների մասին։  Լրատվամիջոցները գրում են, որ վաղ առավոտից Քննչական կոմիտեի քննիչները խուզարկություններ են իրականացնում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի և ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի բնակարաններում։ Խուզարկություններ են տեղի ունենում նաև Կարապետյան ընտանիքի հետ կապվող այլ հասցեներում։

Պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ https://www.youtube.com/live/tKZ2dH_99Vo?si=j4W1-o-Tp45grc4Ehttps://www.youtube.com/live/tKZ2dH_99Vo?si=j4W1-o-Tp45grc4E

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով «Տելեգրամ»-ում բացվել է կեղծ օգտահաշիվ։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով «Տելեգրամ»-ում բացվել է կեղծ օգտահաշիվ։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մելանյա Հարությունյանը։ «Հարգելի քաղաքացիներ և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, տեղեկացնում ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով «Տելեգրամ»-ում բացվել է կեղծ օգտահաշիվ: Տվյալ օգտահաշվից հնարավոր է ուղարկվեն հաղորդագրություններ՝ տարբեր տեղեկություններ կամ գործողություններ պահանջելու նպատակով։ Խնդրում ենք լինել առավել զգոն․ չպատասխանել նման հաղորդագրություններին, չտրամադրել անձնական կամ ծառայողական որևէ տեղեկություն (գաղտնաբառեր, կոդեր, բանկային տվյալներ և այլն), չկատարել փոխանցումներ կամ այլ գործողություններ՝ նման պահանջներով անհրաժեշտության դեպքում արգելափակել (Block) և նշել որպես խարդախություն/Spam (Report)»,- գրել է Հարությունյանը։

Հայաստանի աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սոցիալական աշխատողի օրվա առթիվ։ Նախարարի ուղերձում ասված է. «Հարգելի՛ սոցիալական աշխատողներ, շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի՝ Սոցիալական աշխատողի օրվա առթիվ։ Ձեր աշխատանքն ամեն օր ապացուցում է, որ սոցիալական պաշտպանությունը նախևառաջ մարդու կողքին լինելու, նրա խնդիրները հասկանալու և դժվարությունների հաղթահարման ճանապարհին աջակցելու առաքելություն է։ Ձեր մասնագիտական աշխատանքի արժեքն արտահայտվում է մարդկանց կյանքում տեղի ունեցող դրական փոփոխություններով՝ պաշտպանված իրավունքներով, վերականգնված վստահությամբ և ինքնիրացման նոր հնարավորություններով։ Սոցիալական աշխատանքի զարգացումը մեր երկրի սոցիալական քաղաքականության առանցքային ուղղություններից է։ Հզոր և արդյունավետ համակարգերի ստեղծումը միտված է կանխարգելելու սոցիալական ռիսկերը, ժամանակին արձագանքելու քաղաքացիների կարիքներին և ապահովելու առավել մարդակենտրոն, հասցեական ու որակյալ ծառայություններ։ Այս տեսլականին հասնելու համար հետևողականորեն աշխատում ենք սոցիալական աշխատանքի համակարգի կատարելագործման ուղղությամբ։ Մեր առաջնահերթություններն են մասնագետների գիտելիքների և կարողությունների զարգացումը, կրթության ու վերապատրաստման հնարավորությունների ընդլայնումը, աշխատանքային արդյունավետ մեխանիզմների ներդրումը և սոցիալական աշխատողի մասնագիտական դերի բարձրացումը։ Մեր նպատակն է նաև ստեղծել անհրաժեշտ հիմքեր, որպեսզի տրամադրվող աջակցությունը չսահմանափակվի միայն առկա խնդիրների լուծմամբ, այլ դառնա հնարավորություն` մարդու ինքնուրույնության, ներուժի իրացման և երկարաժամկետ բարեկեցության համար։ Սիրելի՛ սոցիալական աշխատողներ, շնորհակալություն Ձեր նվիրվածության, պատասխանատվության և կատարած աշխատանքի համար։ Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, մասնագիտական նորանոր հաջողություններ և ամենայն բարիք»։ https://armenpress.am/hy/article/1264686

Արագածոտնի մարզի Օհանավան բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կա 9 զոհ։ Այդ մասին հաղորդագրություն է տարա
Արագածոտնի մարզի Օհանավան բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կա 9 զոհ։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ «Նոյեմբերի 3-ին՝ ժամը 20։55-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Օհանավան բնակավայրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության և ոստիկանության ծառայողներ։ Պարզվել է, որ Օհանավան բնակավայրի մոտակայքում բախվել է չորս ավտոմեքենա․ կա ինը զոհ և երեք վիրավոր։ Տուժածները տեղափոխվել են բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և դիերը մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային»,- ասված է հաղորդագրության մեջ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը The New York Times-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստ է ընդունել միջանկյալ ընտրություն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը The New York Times-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստ է ընդունել միջանկյալ ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն կանխատեսվում էր, որ նրա Հանրապետական կուսակցությունը կկորցնի վերահսկողությունը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նկատմամբ:
«Ես միանգամայն պատրաստ եմ ընդունել այդ արդյունքները։ Մենք կաշխատենք դեմոկրատների հետ և, գիտեք, սպասում ենք նրանց հետ աշխատանքի։ Հավանաբար, ինչ-որ ընդհանուր հայտարարի կգանք», - մեջբերել է Թրամփի խոսքերը NYT-ն։
Ըստ նախնական արդյունքների՝ բացի Ներկայացուցիչների պալատից, դեմոկրատները մեծամասնություն կստանան նաև Սենատում։

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր

Նոյեմբերի 3-ին՝ ժամը 20։55-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Աշտարակ ավտոճանապ
Նոյեմբերի 3-ին՝ ժամը 20։55-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Օհանավան բնակավայրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության և ոստիկանության ծառայողներ։ Նախնական տվյալներով՝ կան զոհեր։ Լրատվամիջոցները հայտնում են ութ զոհի մասին։ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ վթարի հետևանքով 3 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, մյուսն այս պահին վիրահատվում է, երրորդ տուժածն անցնում է անհրաժեշտ հետազոտությունները, առողջական վիճակը միջին ծանրության է:

Երևանում մեկնարկած «Silicon Mountains 2026» երկօրյա համաժողովի շրջանակում կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիա
Երևանում մեկնարկած «Silicon Mountains 2026» երկօրյա համաժողովի շրջանակում կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը։  Միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադան հիմնադրվել է 2006 թվականին՝ Synopsys-ի նախաձեռնությամբ և ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո։ Այն բաց է մինչև 30 տարեկան մասնագետների համար։ Կազմակերպում է Synopsys Armenia-ն՝ IEEE-ի համալսարանի թեստավորման տեխնիկական խորհրդի հետ համագործակցությամբ։  2025 թվականի 20-րդ օլիմպիադայի առաջին փուլին մասնակցել է 1088 ուսանող, եզրափակիչ անացել են 34-ը (նրանցից 14-ը՝ Հայաստանից), հաղթողը ԱՄԷ-ից Ալի Ռամեզանին է։ 2026 թվականի 21-րդ օլիմպիադայի առաջին փուլը կայացել է հինգ մայրցամաքների ավելի քան երեսուն երկրներում, իսկ եզրափակիչը՝ Երևանում, նոյեմբերին 3-ին։

Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնում

Երևանում մեկնարկել է ՏՏ ոլորտի «Silicon Mountains 2026» երկօրյա համաժողովը, որը համախմբել է տեխնոլոգիական ոլորտի ղեկավարներին, նորարարներին, ներդրողներին և քաղաքականություն մշակողներին՝ Հայաստանը ներկայացնելով որպես տեխնոլոգիական գործընկերության և ներդրումների վայր։ https://armenpress.am/hy/article/1264597