fa
Feedback
ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

رفتن به کانال در Telegram

«Արմենպրես» լրատվական գործակալությունը հիմնադրվել Է 1918 թվականի դեկտեմբերի 18-ին: Գործակալությունն ամենահինն է Հայաստանում:

نمایش بیشتر
1 988
مشترکین
اطلاعاتی وجود ندارد24 ساعت
-87 روز
+2430 روز
آرشیو پست ها
Արգենտինայի հավաքականը 3:2 հաշվով հաղթեց Եգիպտոսին և դուրս եկավ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ։

Գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին առնչվող քրեական վարույթի շրջանակներում ևս մեկ անձ կալանավորվել է, մեկ անձ էլ ձերբակալվել է։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։

Գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է երկու ամսով։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է ներկայացվել խարդախության և փողերի լվացման համար։

Գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Երևանի կենդանաբանական այգի տեղափոխված առյուծ
Գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Երևանի կենդանաբանական այգի տեղափոխված առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդառնան քննության առարկա։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։ «Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդառնան քննության առարկա»,- փոխանցեցին ՀՀ քննչական կոմիտեից։ Երևանի կենդանաբանական այգին քիչ առաջ հաստատել է տարածվող լուրերը, որ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներից մեկը քնեցումից չի արթնացել։
«Այս պահին ցավով կարող ենք հաստատել, որ նախօրեին այգի տեղափոխված էգ առյուծը, պայմանավորված մեծ տարիքով և ուղեկցող հիվանդություններով (ինչն արդեն արձանագրված է հերձման ակտով) քնեցումից չի արթնացել։ Կենդանու օրգան համակարգերը եղել են ախտահարված` փայծախը, լյարդը, թոքերը, սիրտը, լեղապարկում խոլեցիստիտային փոփոխություններ, առկա է ճարպակալում, որովայնի խոռոչում առկա է ազատ հեղուկ, ինչը տարիքային փոփոխությունների հետևանք է»,- ասված էր Երևանի կենդանաբանական այգու տարածած հաղորդագրության մեջ։

Աշխատանքային այցով Բեյրութում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանին հուլիսի 7-ին ընդունել է Լիբ
Աշխատանքային այցով Բեյրութում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանին հուլիսի 7-ին ընդունել է Լիբանանի արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Յուսեֆ Ռաջին: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն, անդրադառնալով երկու պետությունների միջև առկա ջերմ և բարեկամական հարաբերություններին, վերահաստատել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը շարունակել աջակցել Լիբանանին, այդ թվում՝ մարդասիրական խնդիրների հասցեագրման համատեքստում: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել երկու երկրների քաղաքական երկխոսության ակտիվացման, արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև համագործակցության, ինչպես նաև միջազգային կազմակերպություններում և բազմակողմ հարթակներում հետագա փոխգործակցության հեռանկարներին։

Կիպրոսի Հանրապետությունը ներկայացնող ճանապարհորդների խումբը հաջողությամբ բարձրացել է Արագած լեռան հյուսիսային գագաթը (4090 մ)
+2
Կիպրոսի Հանրապետությունը ներկայացնող ճանապարհորդների խումբը հաջողությամբ բարձրացել է Արագած լեռան հյուսիսային գագաթը (4090 մ), որը Հայաստանի ամենաբարձր կետն է և երկրի կարևորագույն ազգային խորհրդանիշներից մեկը։ Արշավախմբի անդամներ Ալեքսանդր Լարինն ու Միխայիլ Օմելչուկն Արագածի գագաթին բարձրացրել են Կիպրոսի Հանրապետության դրոշը, լուսանկարվել են և որպես երկու երկրների միջև բարեկամության խորհրդանիշ՝ այնտեղ թողել են Կիպրոսից բերված քարեր՝ «Կիպրա-հայկական արշավախումբ դեպի Արագած լեռ. հուլիս 2026» մակագրությամբ։ «Ցավոք, այս տարի Արագած լեռը պատված էր անսովոր մեծ քանակությամբ ձյունով։ Ձնակույտերի պատճառով խաչին հասնելն անհնարին դարձավ, իսկ գագաթն ամբողջությամբ պատված էր խիտ մառախուղով»,- «Արմենպրես»-ին պատմել է արշավախմբի անդամներից մեկը։

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործում իրականացնող ընկերությունների կողմից, դատախազական ներգործության արդյունքում, 2026 թվ
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործում իրականացնող ընկերությունների կողմից, դատախազական ներգործության արդյունքում, 2026 թվականի երկրորդ եռամսյակում, վերականգնվել է ավելի քան 30 միլիոն դրամի վնաս: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ դատախազությունը։ Նշված ժամանակահատվածում Արարատի մարզում տարբեր ընկերությունների կողմից ընդերքի պահպանման և օգտագործման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները խախտելու, ինչպես նաև հողը փչացնելու առերևույթ դեպքերի փաստերով նախաձեռնվել է 3 քրեական վարույթ։ Քրեական վարույթների շրջանակում դատախազների կողմից հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ, ինչպես նաև դատախազական ներգործության արդյունքում, պետությանը և համայնքին պատճառված վնասից վերականգնվել է ընդհանուր 30 միլիոն 121 հազար դրամը: Քրեական վարույթներով նախաքննությունն ընթացքի մեջ է:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հուլիսի 7-ին աշխ
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հուլիսի 7-ին աշխատանքային այց է կատարել հատուկ բանակային զորամիավորում։ ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել գեներալ-մայոր Արմեն Գյոզալյանի՝ հատուկ բանակային զորամիավորումում ծառայության ավարտին նվիրված միջոցառմանը, որի շրջանակում տեղի է ունեցել զորամիավորման մարտական դրոշի փոխանցման հանդիսավոր արարողություն։ ԶՈՒ ԳՇ պետը շնորհակալություն է հայտնել Արմեն Գյոզալյանին արդյունավետ ծառայության համար և հատուկ բանակային զորամիավորման անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատար, գեներալ-մայոր Գարեգին Պողոսյանին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Երևան և Գյումրի համայնքներ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Երևան և Գյումրի համայնքներում ՀՀ Կառավարության ներդրումային առաջնահերթությունների պլանը: Մասնավորապես՝ ներկայացվել են Երևանում և Գյումրիում առաջնային լուծում պահանջող խնդիրները, որոնք ամրագրված են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում, բխում են վարչապետի հանձնարարականներից և ունեն Կառավարության ֆինանսական կամ ինստիտուցիոնալ աջակցության կարիքը: Մինչ խնդիրների և առաջարկվող լուծումների ներկայացումը, վարչապետն իր խոսքում նշել է.  «Իհարկե, 2026 թվականի նախընտրական քարոզարշավից առաջ էլ այդ թեմայով խոսել ենք, բայց նախընտրական քարոզարշավի շրջանակում շրջայցերի ընթացքն ավելի ակնհայտ դարձրեց, որ Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումներն ավելի հասցեական դարձնելու և որոշակի կոնկրետ ծրագրեր իրականացնելու անհրաժեշտություն ունենք: Սա պայմանավորված է առաջին հերթին նրանով, որ թե՛ Երևանի, թե՛ Գյումրիի կառավարման գործընթացների առանձնահատկությունների բերումով 2018 թվականից ի վեր, այնուամենայնիվ, որոշակի ժամանակ է կորսվել, և այդ կորսված ժամանակը լրացնելու համար որոշակի ակտիվություն է ակնկալվում Կառավարության կողմից»: Երկրի ղեկավարը հավելել է, որ այս համատեքստում հանձնարարական է տվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ Երևանի քաղաքապետարանի և Շիրակի մարզպետարանի հետ համատեղ աշխատանքներ իրականացնել, որպեսզի ավելի կոնկրետ պատկերացում լինի, թե ինչ ծրագրեր պետք է կյանքի կոչվեն Երևանում և Գյումրիում նշված խնդիրն ավելի արդյունավետ ձևով լուծելու համար: Հաջորդիվ՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը ներկայացրել է Երևան քաղաքում Կառավարության ներդրումային առաջնահերթությունների պլանը և դրանց փուլային իրականացմանն ուղղված քայլերը:

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 7-ին ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունն
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 7-ին ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների, Քուվեյթի, Իրաքի և Կատարի դեսպաններին ու դիվանագիտական ներկայացուցիչներին։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Անուշիկ Ավետյանը։ Նախարարը կարևորել է դեսպանությունների աջակցությունը՝ հայկական արտադրողների և ներմուծողների, խոշոր առևտրային ցանցերի ու դիստրիբյուտորների միջև գործարար կապերի ամրապնդման գործում։  Քննարկվել են հայկական արտադրանքի ներկայացվածության ընդլայնման հնարավորությունները Ծոցի երկրների շուկաներում, լոգիստիկ և տարանցիկ ուղղությունների զարգացումը, B2B հանդիպումների կազմակերպումը, ինչպես նաև երկկողմ տնտեսական համագործակցության այլ ուղղություններ։ Հանդիպման ավարտին Գևորգ Պապոյանը պատասխանել է դեսպանների հարցերին, լսել նրանց առաջարկությունները առևտրատնտեսական կապերի հետագա զարգացման վերաբերյալ։

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ռուսաստանի Դաշնությունում անցկացվող «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահ
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ռուսաստանի Դաշնությունում անցկացվող «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում հուլիսի 6-ին հանդիպել է Ինդոնեզիայի Հանրապետության արդյունաբերության նախարար Ագուս Գումիվանգ Կարտասասմիտայի հետ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ Քննարկվել են Հայաստանի և Ինդոնեզիայի միջև առևտրատնտեսական և գործարար համագործակցության ընդլայնման, արդյունաբերական ոլորտի զարգացման, տեխնոլոգիաների փոխանակման և բարձր ավելացված արժեք ունեցող արտադրության ոլորտներում գործակցության խորացմանն առնչվող հարցեր։ Նախարարն առաջարկել է դիտարկել արդյունաբերական գոտիների, ներդրումային ծրագրերի և համատեղ արտադրության ուղղություններով համագործակցության հնարավորությունները։ Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, որի իրականացումը կնպաստի տարածաշրջանային կապակցվածության ամրապնդմանը, բեռնափոխադրումների դյուրացմանը և նոր հնարավորություններ կստեղծի առևտրի, ներդրումների և արդյունաբերական համագործակցության զարգացման համար։

Հայաստանի Հանրապետությունից բուսասանիտարական ենթահսկման բեռների առևտրային քանակների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից 2026
Հայաստանի Հանրապետությունից բուսասանիտարական ենթահսկման բեռների առևտրային քանակների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից 2026 թվականի հուլիսի 10-ից արգելվում է։ Փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։ 
«Համաձայն ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի՝ ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակով տեղափոխվող բուսասանիտարական ենթահսկման արտադրանքի ընդհանուր քաշը չի կարող գերազանցել 5 կիլոգրամը։
Տնտեսավարողներին և քաղաքացիներին կոչ ենք անում արտահանման գործընթացը կազմակերպել բացառապես սահմանված պահանջներին համապատասխան՝ նախապես հստակեցնելով արտահանվող արտադրանքի նկատմամբ կիրառվող բուսասանիտարական պահանջները»,– նշված է ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրության մեջ։ 
Կառույցից վստահեցնում են, որ շարունակելու են իրականացնել հետևողական վերահսկողություն և անհրաժեշտ խորհրդատվություն տրամադրել արտահանողներին՝ ապահովելով բուսասանիտարական արտադրանքի անվտանգության և արտահանման պահանջների լիարժեք պահպանումը։

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն հուլիսի 7-ին ժամը 09։16-ին տեղեկություն
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն հուլիսի 7-ին ժամը 09։16-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 26-րդ կմ-ին՝ բլրի վրա, առկա է մեծ չափերով քար․ կա ընկնելու վտանգ:  Փրկարարները հարկադիր քարաթափման միջոցով հեռացրել են քարը՝ մոտ 8 խմ։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները Արագածոտնի մարզ Աշտարակ քաղաքում վերահսկողական միջոցառումներ են իրականաց
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները Արագածոտնի մարզ Աշտարակ քաղաքում վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Սարգիս Թումանյանին պատկանող լիմոնադի արտադրամասում։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրությունից, սանիտարահիգիենիկ նորմերի այն խախտումները, որ հայտնաբերվել են ստուգման ընթացքում, անհամատեղելի են սննդամթերքի անվտանգության պահանջների հետ:

Գիտությունը օրերս դուրս էր եկել լաբորատորիայից և տեղափոխվել սրճարան․ «The Academy People»-ում անցկացված «Գենետիկան Հայաստանու
Գիտությունը օրերս դուրս էր եկել լաբորատորիայից և տեղափոխվել սրճարան․ «The Academy People»-ում անցկացված «Գենետիկան Հայաստանում․ այսօր և վաղը» գիտական սրճարանի (Science Café) ձևաչափով հանդիպմանը գենետիկայի ոլորտի գիտնականները ներկայացրել են Հայաստանում իրականացվող գենետիկական ուսումնասիրությունները։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն աշխատանքային այց
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն աշխատանքային այցեր է կատարել 3-րդ և 2-րդ բանակային զորամիավորումներ։​ ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ 3-րդ զորամիավորումում Էդվարդ Ասրյանը ներկա է եղել գեներալ-մայոր Սիմոն Նազարյանի՝ 3-րդ բանակային զորամիավորումում ծառայության ավարտին նվիրված հանդիսավոր արարողությանը:​ Այնուհետև Էդվարդ Ասրյանն այցելել է 2-րդ բանակային զորամիավորում՝ մասնակցելու գեներալ-մայոր Գարեգին Պողոսյանի՝ 2-րդ բանակային զորամիավորումում ծառայության ավարտին նվիրված հանդիսավոր արարողությանը։ ԶՈՒ ԳՇ պետը 2-րդ բանակային զորամիավորման անձնակազմին է ներկայացրել նորանշանակ հրամանատարին՝ գեներալ-մայոր Սիմոն Նազարյանին։

Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողական միջոցառումների շրջանակում Լ
Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողական միջոցառումների շրջանակում Լոռու մարզի գյուղ Օձուն 5, 71 հասցեում գործող ավտոգազալիցքավորման ճնշակայանում (ԱԳԼՃԿ), «ՍԱՐԳԻՍ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում անցկացվել են ստուգումներ։ «Ստուգմամբ պարզվել է, որ Ընկերությունը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, որի արդյունքում կասեցվել է ավտոգազալիցքավորման ճնշակյանի գազաբաշխիչ աշտարակների գործունեությունը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը»,– նշված է ՇՎՏՄ-ի տարածած հաղորդագրության մեջ։ Ընկերության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ  և սահմանված ժամկետում վերացնել խախտումը։ Հայտնաբերված խախտումների հիմքով տնտեսվարող սուբյեկտը Օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քննում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդու
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քննում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդությունը։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։ Խափանման միջոցի միջնորդության քննությունը մակագրվել է դատավոր Գարիկ Աբելյանին։

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ավարտել է ռուսական «Կրասնոդար»-ից Սաուդյան Արաբիայի «Ալ Ահլի» տեղ
Հայաստանի ֆուտբոլի  հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ավարտել է ռուսական «Կրասնոդար»-ից Սաուդյան Արաբիայի «Ալ Ահլի» տեղափոխությունը:

Լոռու մարզի դատախազությունում, Լոռու մարզպետարանի միջնորդությամբ կատարված ուսումնասիրությունների արդյունքում, պարզվել է, որ Վ
Լոռու մարզի դատախազությունում, Լոռու մարզպետարանի միջնորդությամբ կատարված ուսումնասիրությունների արդյունքում, պարզվել է, որ Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքները վարձակալած և փաստացի տիրապետող 22 սուբյեկտների կողմից դրանք օգտագործվում են պայմանագրերի խախտումներով ու ոչ նպատակային: ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ