ch
Feedback
ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

前往频道在 Telegram

«Արմենպրես» լրատվական գործակալությունը հիմնադրվել Է 1918 թվականի դեկտեմբերի 18-ին: Գործակալությունն ամենահինն է Հայաստանում:

显示更多
2 022
订阅者
+524 小时
+77 天
+1130 天
帖子存档
ՀՀ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած ՀՀ քաղաքացու կյանքին վտանգ չի սպառնում։  «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը։ «Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած ՀՀ քաղաքացին գտնվում է բժիշկների հսկողության ներքո, նրան ցուցաբերվել է համարժեք բուժօգնություն և նրա կյանքին վտանգ չի սպառնում»,- ասաց Ծատրյանը։

Հայաստանն առաջին Գերազանցության մեդալն է նվաճել «WorldSkills Shanghai 2026» միջազգային մրցույթում
Հայաստանն առաջին Գերազանցության մեդալն է նվաճել «WorldSkills Shanghai 2026» միջազգային մրցույթում

‼️Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է սոցիալական ցանցերում տարածվող լուրերն այն մասին, թե Սիսիանում ծինծառայող է սպանվել։  ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանի տարածած հերքման տեքստում նշված է․  «Սոցիալական ցանցերում «Սիսիանում զինծառայողի սպանվելու» վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են տարածվում»։

‼️ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը սեպտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողը անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը։ Չի բացառվել, որ նա կարող էր ապօրինի հատած լինել Հայաստանի Հանրապետության սահմանը։ Դրանից հետո Հայաստանի և Ադրբեջանի իրավասու մարմիններն իրականացրել են համապատասխան որոնողական աշխատանքներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը՝ նշելով, որ հոկտեմբերի 1-ին ժամը 14։15-ին ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ խմբեր։ Ձեռնարկվել են անհետաձգելի միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Պարզվել է, որ հանցագործությունը կատարել է ադրբեջանցի զինծառայողը, որը ձերբակալվել է։   Դեպքի մանրամասները ներկայացվել են նաև ադրբեջանական կողմին։ ՀՀ քննչական կոմիտեում դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հայաստանի կառավարությունն ուսումնասիրում է Խորհրդարանական ընտրության անցկացման և արդյունքների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի խոր
Հայաստանի կառավարությունն ուսումնասիրում է Խորհրդարանական ընտրության անցկացման և արդյունքների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության զեկույցը: «Արմենպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Բոլոր մտահոգությունները կիսում եմ, նաև առաջարկները, բնականաբար, ամենայն խորությամբ մենք կդիտարկենք, որովհետև այս պահին մենք վերլուծում ենք առաջարկները: Ես կարծում եմ՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն այն կառույցներից է, որի առաջարկների իրականացումը երբեք վնաս չի բերի իմ կարծիքով, բայց, որպեսզի փորձագիտական մակարդակով մենք այդ հարցին անդրադառնանք, դա պետք է փորձագիտական մակարդակով էլ քննարկենք»,- ասաց վարչապետը: Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ ընտրությունների անցկացման վերաբերյալ խնդիրներ նաև իրենք են առանձնացրել: «Ընտրություններից անմիջապես հետո ենք արձանագրել, որ մեր ընտրական համակարգում պետք է շատ լուրջ փոփոխություններ կատարել, որպեսզի այն իրադրությունները, որոնք ստեղծվել են, ինչ-որ ձևով բացառենք կամ դրանց ազդեցությունը զրոյականի հասցնենք»,- նշեց Փաշինյանը:

ՀՀ վարչապետն անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ ավիացիոն պատժամիջոցներին https://youtu.be/SmIf_G9chU0?si=LuLoOvEkOu51vEDz

Հայաստանի կառավարությունը պետք է խաղաղության նկատմամբ մարդկանց վստահությունը հասցնի վերջնական արդյունքի՝ խաղաղության համաձայն
Հայաստանի կառավարությունը պետք է խաղաղության նկատմամբ մարդկանց վստահությունը հասցնի վերջնական արդյունքի՝ խաղաղության համաձայնագրի ստորագրման և վավերացման։ Կառավարության հոկտեմբերի 1-ի նիստում այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի գնահատմամբ՝ տնտեսական ակտիվությունն ու անշարժ գույքի շուկայի ցուցանիշները վկայում են քաղաքացիների լավատեսության մասին։ Վարչապետի խոսքով՝ տնտեսությունը մեծապես կապված է մարդկանց սպասումների և տրամադրությունների հետ։ Նա նշեց, որ տնտեսական ցուցանիշները խաղաղության նկատմամբ վստահություն են արտահայտում՝ չնայած լրահոսում շրջանառվող խուճապային գնահատականներին։ Փաշինյանն ընդգծեց, որ խաղաղությունն արդեն իրականություն է, սակայն դեռ ամբողջությամբ ինստիտուցիոնալացված չէ։ Կառավարությունը, նրա խոսքով, պետք է արդարացնի մարդկանց սպասումները և գործընթացն ավարտին հասցնի։ «Միջանկյալ հանգրվանին հասել ենք։ Բայց դա միջանկյալ հանգրվան է, վերջնական հանգրվան չի։ Եվ պետք է դեպի վերջնական հանգրվանը շարժվենք»,- ասաց վարչապետը։ Խաղաղության համաձայնագրի ստորագրման ու վավերացման անհրաժեշտության համատեքստում Փաշինյանը հիշատակեց նաև TRIPP նախագիծը, սահմանազատումը, հաղորդակցությունների բացումը, Թուրքիայի հետ գործընթացը, Հյուսիս–հարավ ճանապարհը և «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը։ Նա կառավարության անդամներին հորդորեց քաղաքական ուղերձներն ու ռազմավարությունները կառուցել այդ առաջնահերթության շուրջ՝ կենտրոնանալով իրական կյանքի խնդիրների և գործնական լուծումների վրա։ Փաշինյանի խոսքով՝ ամենօրյա տեղեկատվական աղմուկը չպետք է շեղի Կառավարությանը հիմնական անելիքից։

Հայաստանի կառավարությունը Ռուսաստանի Դաշնությունից ներկրվող գազի սակագնի թանկացման ազդակ չունի: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Երբ ազդակ կլինի, երբ իրավիճակ կլինի, մենք դրա մասին կմտածենք»,- ասաց նա: Վարչապետը հավելեց՝ Կառավարությունը, սակայն, մշտապես քննարկում է տարբեր իրավիճակների հետ կապված սցենարներ: «Ես 2018 թվականից ամեն տարի այդ իրադրության հետ բախվում եմ, որովհետև անընդհատ այդ հարցերը հնչում են: Մենք տարբեր սցենարներ ենք քննարկում, բայց այս պահին այդպիսի ազդակ չունենք»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը https://www.youtube.com/live/5A8DfpUt1lU?si=SD5bod7hrUDk99zj

Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 1-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության 2027 թվականի պետական բյուջեի մաս
Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 1-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության 2027 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծին։ Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը։ Նախագծով 2027 թվականի պետական բյուջեի եկամուտները նախատեսվում են 3 տրլն 603,8 մլրդ դրամ, ծախսերը՝ 4 տրլն 72 մլրդ դրամ, իսկ պակասուրդը՝ 468,2 մլրդ դրամ։ Եկամուտներից շուրջ 3 տրլն 462,7 մլրդ դրամը նախատեսվում է ստանալ հարկային եկամուտներից և պետական տուրքերից։ Պաշտոնական դրամաշնորհները կկազմեն շուրջ 14,2 մլրդ դրամ, այլ եկամուտները՝ 126,9 մլրդ դրամ։ Նախագծի համաձայն՝ բյուջեի պակասուրդը նախատեսվում է ֆինանսավորել ներքին աղբյուրներից՝ շուրջ 187,5 մլրդ դրամի, և արտաքին աղբյուրներից՝ շուրջ 280,7 մլրդ դրամի չափով։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Քրիստոդուլիդիսին՝ Անկախու
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Քրիստոդուլիդիսին՝ Անկախության օրվա առթիվ,։

Ի՞նչ եղանակ է սպասվում հոկտեմբերին. մանրամասնում Գագիկ Սուրենյանը https://youtu.be/qF2TtzrD38I?si=U0MqbUin3K4Jrs8J

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին և Պետական խորհրդի նախագահ Լի Ցյանին՝ Չինաստանի կազմավորման 77-րդ տարեդարձի առիթով:

Շախմատի միջազգային ֆեդերացիայի սեպտեմբեր ամսվա դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 գրոսմայստեր: Տղամարդկանց վարկանիշային
Շախմատի միջազգային ֆեդերացիայի սեպտեմբեր ամսվա դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 գրոսմայստեր: Տղամարդկանց վարկանիշային աղյուսակում ընդգրկված են Հայկ Մարտիրոսյանը (54-րդ տեղ), Շանթ Սարգսյանը (67-րդ տեղ,) Ռոբերտ Հովհաննիսյանը (75-րդ տեղ), Արամ Հակոբյանը (80-րդ տեղ):  Տղամարդկանց դասակարգման աղյուսակի առաջատարը Մագնուս Կարլսենն է: Կանանց դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ` Մարիամ Մկրտչյան (32-րդ տեղ), Էլինա Դանիելյան (59-րդ տեղ), Լիլիթ Մկրտչյան (76-րդ տեղ): Կանանց վարկանիշային աղյուսակի առաջին տեղում չինուհի Հու Յիֆանն է: Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը դասակարգման աղյուսակում 19-րդն է:

Հայաստանի Հանրապետությունն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները կարևորագույն հանքանյութերի ոլորտում պայմանավորվածություններից անցն
Հայաստանի Հանրապետությունն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները կարևորագույն հանքանյութերի ոլորտում պայմանավորվածություններից անցնում են գործնական քայլերի՝ առաջ մղելով ԱՄՆ-Հայաստան կարևորագույն հանքանյութերի վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի իրականացումը։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։  ԱՄՆ պետքարտուղարության տնտեսական, էներգետիկ և գործարար հարցերի բյուրոյի էներգետիկ մատակարարման շղթաների գրասենյակի տնօրեն Փոլ Հյուպերը հանդիպել է Հայաստանի կառավարության, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի կարիքներին ու հնարավորություններին ծանոթանալու և ԱՄՆ տեխնիկական աջակցության հնարավոր ուղղությունները քննարկելու նպատակով։  «Միասին մենք ձևավորում ենք կարևորագույն հանքանյութերի հուսալի և դիվերսիֆիկացված մատակարարման շղթաներ՝ նպաստելով բարեկեցությանը և ամրապնդելով ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերությունը»,- ասված է դեսպանության տարածած հաղորդագրությունում։ 2026 թվականի մայիսի 26-ին Հայաստանն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները շրջանակային հուշագիր են ստորագրել կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման և մշակման ոլորտում մատակարարման ապահովման վերաբերյալ։

Իսրայելի և Հնդկաստանի ղեկավարները հերոս են անվանել հնդիկ օդաչու Սմիթ Մաչհչարին, ով կարողացել էր դիմադրել իրեն դանակահարած fly
Իսրայելի և Հնդկաստանի ղեկավարները հերոս են անվանել հնդիկ օդաչու Սմիթ Մաչհչարին, ով կարողացել էր դիմադրել իրեն դանակահարած flydubai ավիաընկերության երկրորդ  օդաչուին ու օգնել, որպեսզի ինքնաթիռը բարեհաջող վայրէջք կատարի։ Սեպտեմբերի 30-ին Դուբայից Թել Ավիվ թռնող օդանավը փոխել էր ուղղությունը՝ տալով ընդհանուր վթարային ազդանշան։ Ավելի ուշ ինքնաթիռը վայրէջք էր կատարել Սաուդյան Արաբիայի «Թաբուկ» օդանավակայանում։ Պարզվել է, որ երկրորդ օդաչուն դանակահարել է օդաչուին, ինչի ժամանակ ինքնաթիռը կտրուկ սկսել է բարձրությունը կորցնել։   Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի խոսնակը Reuters-ին հայտնել է, որ Մաչհչարը, ամբողջովին արյունոտված, գտնվել է ինքնաթիռի հատակին, երբ կարողացել է սեղմել օդաչուական խցիկի դուռը բացելու կոճակը։ Դա հնարավորություն է տվել ուղևորներին և անձնակազմին վնասազերծել երկրորդ օդաչուին, իսկ ինքնաթիռում գտնվող flydubai-ի մյուս երկու օդաչուները կարողացել են ինքնաթիռը բարեհաջող իջեցնել Սաուդյան Արաբիայում։ «Ողջույններս հնդիկ օդաչու, կապիտան Սմիթ Մաչհչարին՝ ցուցաբերած բացառիկ խիզախության համար։ Չնայած դանակահարվելուն և ծանր վիրավորվելուն՝ նա դիմադրել է, պայքարել, բացել օդաչուական խցիկի դուռը և հնարավորություն տվել ուղևորներին ու անձնակազմին վնասազերծել հարձակվողին՝ կանխելով օդում հնարավոր աղետը։ Նա փրկել է 174 մարդու կյանք, այդ թվում՝ Իսրայելի և այլ երկրների քաղաքացիների։ Նա իսկական հերոս է», - X սոցիալական ցանցում գրել է Նեթանյահուն՝ շուտափույթ ապաքինում մաղթելով Մաչհչարին։ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ևս X-ում հրապարակված գրառմամբ գովաբանել է Մաչհչարին՝ նրան անվանելով «հերոս»։ «Ամենասուր վտանգի պայմաններում, չնայած ծանր վիրավորումներին, նա ցուցաբերել է իսկական քաջություն և անսասան վճռականություն՝ պաշտպանելու մյուսների կյանքը։ Նրա խիզախությունը նպաստել է հարյուրավոր մարդկանց կյանքեր փրկելուն և մեծ ողբերգություն կանխելուն», - գրել է Մոդին։ Մաչհչարն այժմ անհրաժեշտ բուժօգնություն է ստանում երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Թաբուք քաղաքի հիվանդանոցներից մեկում։ Սաուդյան Արաբիայում Հնդկաստանի դեսպանատունը X-ում հրապարակված գրառմամբ հայտնել է, որ նրա վիճակը կայուն է։ Օդաչուների միջև վեճի պատճառը դեռևս պարզ չէ։ Flydubai ընկերությունը հետաքննության ընթացքում դադարեցրել է դեպի Իսրայել և Իսրայելից իրականացվող չվերթները։

Վերջին ամիսներին վառելիքի միջազգային բորսայական գների էական աճի պայմաններում Հայաստանի Հանրապետությունում ևս արձանագրվել է վառելիքի գների բարձրացում։ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի մամուլի խոսնակ Անի Սմբատյանն ընդգծեց, որ վառելիքի շրջանառության ոլորտը մշտապես գտնվում է հանձնաժողովի ուշադրության կենտրոնում։ «Հանձնաժողովը համապատասխան պետական մարմիններից և ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներից ամսական պարբերականությամբ ստանում և վերլուծում է վառելիքի շուկայում առկա իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն, այդ թվում՝ վառելիքի պահեստներում առկա մնացորդների, ներմուծման գների և ծավալների, ինքնարժեքի և իրացման գների վերաբերյալ»,– նշեց նա։

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մեկնել է Կիպրոս` Ազգերի լիգայի ընտրական փուլի հաջորդ խաղին: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Հայաստանի ազգային հավաքականն Ազգերի լիգայի C2 խումբը մեկնարկեց 2 անընդմեջ տնային խաղով։ Մեր ընտրանին 3-րդ տուրում մրցակցի հարկի տակ կհանդիպի Կիպրոսի ազգային հավաքականին, հոկտեմբերի 5-ին՝ Չեռնոգորիային։  Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը մեկնել է Կիպրոս հետևյալ կազմով. Արսեն Բեգլարյան - «Ալաշկերտ» Գոռ Մատինյան - «Սարդարապատ» Ալեքսանդր Միշիև - «Ուրարտու» Դավիթ Տերտերյան - «Ալաշկերտ» Էրիկ Փիլոյան - «Ուրարտու» Էրիկ Սիմոնյան - «Փյունիկ» Գեորգի Հարությունյան - «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա) Նաիր Թիկնիզյան - «Օլիմպիակոս»» (Հունաստան) Խարիտոն Այվազյան - «Ուրարտու» Արգիշտի Պետրոսյան - ԲԿՄԱ Կառլեն Հովհաննիսյան - «Ակրոն» (Ռուսաստան) Ուգոչուկվու Իվու - «Ռուբին» (Ռուսաստան) Նարեկ Աղասարյան - «Ուրարտու» Կարեն Մուրադյան - «Արարատ-Արմենիա» Արտեմ Բանդիկյան - ԲԿՄԱ Մոսկվա (Ռուսաստան) Էդուարդ Սպերցյան - «Ալ-Ահլի» (Սաուդյան Արաբիա) Կարեն Նալբանդյան - «Ալաշկերտ» Գոռ Մանվելյան - «Նոա» Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա» Էդգար Սեվիկյան - «Սեուտա» (Իսպանիա) Նարեկ Գրիգորյան - «Ֆարուլ» (Ռումինիա) Նարեկ Հովհաննիսյան - «Լեխիա» Գդանսկ (Լեհաստան) Արթուր Միրանյան - «Իրոնի Տիբերիաս» (Իսրայել) Արթուր Ղարիբյան - «Ռոդինա» (Ռուսաստան) Հիշեցնենք, որ Կիպրոս-Հայաստան հանդիպումը (02.09.26) կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 20։00-ին։ Չեռնոգորիա-Հայաստան (05.09.26) հանդիպման մեկնարկը 22։45-ին է։

Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10:00-11:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզա
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10:00-11:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ, որոնց ժամանակ գերազանցվելու է ձայնի արագությունը, ինչի հետևանքով Գյումրիում, Թալինում և Արթիկում կարող են լսվել պայթյունանման ձայներ։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ՊՆ-ից՝ վերոնշյալ բնակավայրերի և դրանց հարակից հատվածների բնակչությանը խնդրելով ընդունել ի գիտություն։