en
Feedback
ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

Open in Telegram

«Արմենպրես» լրատվական գործակալությունը հիմնադրվել Է 1918 թվականի դեկտեմբերի 18-ին: Գործակալությունն ամենահինն է Հայաստանում:

Show more
2 012
Subscribers
+124 hours
-47 days
+1330 days

Data loading in progress...

Tags Cloud
No data
Any problems? Please refresh the page or contact our support manager.
Incoming and Outgoing Mentions
---
---
---
---
---
---
Attracting Subscribers
September '26
September '26
+8
in 1 channels
August '26
+64
in 4 channels
Get PRO
July '26
+53
in 3 channels
Get PRO
June '26
+106
in 3 channels
Get PRO
May '26
+112
in 5 channels
Get PRO
April '26
+70
in 5 channels
Get PRO
March '26
+90
in 4 channels
Get PRO
February '26
+75
in 4 channels
Get PRO
January '26
+82
in 2 channels
Get PRO
December '25
+57
in 4 channels
Get PRO
November '25
+147
in 3 channels
Get PRO
October '25
+234
in 3 channels
Get PRO
September '25
+55
in 4 channels
Get PRO
August '25
+71
in 4 channels
Get PRO
July '25
+78
in 3 channels
Get PRO
June '25
+98
in 3 channels
Get PRO
May '25
+98
in 5 channels
Get PRO
April '25
+170
in 4 channels
Get PRO
March '25
+191
in 5 channels
Get PRO
February '25
+182
in 2 channels
Get PRO
January '25
+280
in 3 channels
Get PRO
December '24
+179
in 3 channels
Get PRO
November '24
+94
in 3 channels
Get PRO
October '24
+112
in 6 channels
Get PRO
September '24
+81
in 2 channels
Get PRO
August '24
+75
in 4 channels
Get PRO
July '24
+82
in 4 channels
Get PRO
June '24
+143
in 4 channels
Get PRO
May '24
+78
in 3 channels
Get PRO
April '24
+100
in 7 channels
Get PRO
March '24
+82
in 3 channels
Get PRO
February '24
+95
in 4 channels
Get PRO
January '24
+95
in 9 channels
Get PRO
December '23
+96
in 5 channels
Get PRO
November '23
+227
in 2 channels
Get PRO
October '23
+95
in 6 channels
Get PRO
September '23
+779
in 0 channels
Date
Subscriber Growth
Mentions
Channels
07 September+2
06 September+1
05 September+2
04 September+1
03 September+1
02 September+1
01 September0
Channel Posts
Ռիգայում տեղի է ունեցել Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի և Լատվիայի արտաքին գործերի նախ
Ռիգայում տեղի է ունեցել Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի և Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեի հանդիպումը։ Այդ մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ 
«Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական քննարկումները մեկնարկել են Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեի հետ առանձնազրույցով: Այնուհետև քննարկումները շարունակվել են ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ: Հանդիպման արդյունքներով նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով»,- նշել է Բադալյանը:

2
Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Վրաստանի Բաթումի քաղաքում մասնակցել է Վրաստանի
Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Վրաստանի Բաթումի քաղաքում մասնակցել է Վրաստանի միջազգային ծովային ֆորումի (GIMF 2026) պաշտոնական և հանդիսավոր բացման արարողությանը։  Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ Ֆորումին բացման ելույթով հանդես է եկել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Միջոցառումը համախմբել է շուրջ 40 երկրների ավելի քան 400 պատվիրակների։ Ֆորումի շրջանակներում Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլիի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տրանսպորտի, էներգետիկայի և ավիացիայի ոլորտներում երկկողմ փոխգործակցությանն առնչվող հարցեր: Ավիացիոն ոլորտի զարգացման համատեքստում նախարարներն առանձնակի շեշտել են Հայաստանի և Վրաստանի քաղաքների միջև ուղիղ ավիահաղորդակցության նոր ուղղությունների հիմնման և չվերթների ակտիվացման անհրաժեշտությունը։ Անդրադարձ է կատարվել նաև էներգետիկ բնագավառում ռազմավարական համագործակցության շարունակականությանը։ Կողմերը քննարկել են բեռնափոխադրումների և լոգիստիկայի ոլորտում առկա խնդիրներն ու զարգացման հեռանկարները՝ ինչպես երկու երկրների, այնպես էլ լայն տարածաշրջանային համատեքստում: Նախարար Մարիամ Կվրիվիշվիլիի հետ քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։
50
3
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Դուբայում անցկացվող 15-րդ Ամենամյա ներդրումային համաժողովի շրջանակում կարճ հանդի
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Դուբայում անցկացվող 15-րդ Ամենամյա ներդրումային համաժողովի շրջանակում կարճ հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի թվային և արհեստական բանականության ուղղությամբ փոխնախագահ Սանգբու Քիմի հետ։ Գևորգ Պապոյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ «Քննարկեցինք թվայնացման և արհեստական բանականության ոլորտներում համագործակցության հնարավորությունները։ Անդրադարձ կատարվեց Հայաստանում NVIDIA ընկերության տեխնոլոգիական աջակցությամբ իրականացվող նախաձեռնություններին և ընթացիկ ներդրումային ծրագրերին»,- գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարը։
63
4
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 6-ից քառօրյա այցով ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում է
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 6-ից քառօրյա այցով ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում է։ Այդ մասին հաղորդագրություն է տարախել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ Այցի շրջանակում սեպտեմբերի 7-ին նախարարը մասնակցել է 15-րդ Ամենամյա ներդրումային համաժողովի («Annual Investment Meeting») պաշտոնական բացման արարողությանը։ Համաժողովն անց է կացվում ԱՄԷ-ի փոխնախագահ, վարչապետ և Դուբայի կառավարիչ Շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումի հովանու ներքո։ Այն համախմբել է ավելի քան 11,000 մասնակցի՝ աշխարհի ավելի քան 150 երկրից, այդ թվում՝ նախագահների, նախարարների, այլ բարձրաստիճան պաշտոնյաների, ներդրողների և գործարարների։
82
5
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հայկ Կոնջորյանը ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպ
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հայկ Կոնջորյանը ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին։ ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Հայկ Կոնջորյանն արժևորել է Հայաստան-Շվեյցարիա հարաբերությունները, տարբեր ոլորտներում համագործակցությունը։ Խոսելով խորհրդարանական փոխգործակցությունից՝ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ առաջիկայում Ազգային ժողովում կձևավորվեն բարեկամական խմբերը, այդ թվում` Հայաստան-Շվեյցարիա բարեկամական խումբը։ Հայկ Կոնջորյանն անդրադարձել է նորընտիր խորհրդարանում կառավարող ուժի գործունեության օրակարգին և առաջնահերթություններին, կարևորել ժողովրդավարական բարեփոխումների շարունակականությունը: Դեսպանը շնորհավորել է Հայկ Կոնջորյանին ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ընտրվելու առթիվ։ Անդրեա Բարբարա Բաումանը նշել է, որ Շվեյցարիան շարունակում է աջակցել Հայաստանում բարեփոխումների օրակարգին՝ ամրապնդելու ժողովրդավարական գործընթացները։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ։
73
6
Համլետ Սահակյանն ազատվել է ՊԵԿ փոխնախագահի պաշտոնից և նշանակվել ֆինանսների նախարարի տեղակալ
Համլետ Սահակյանն ազատվել է ՊԵԿ փոխնախագահի պաշտոնից և նշանակվել ֆինանսների նախարարի տեղակալ
77
7
Հեծանվասպորտի օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը կժամանի Հայաստան՝ որպես «Tour of Armenia 2026»-ի պաշտոնական դեսպան
Հեծանվասպորտի օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը կժամանի Հայաստան՝ որպես «Tour of Armenia 2026»-ի պաշտոնական դեսպան
75
8
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանն ընդունել է Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բ
Հայաստանի Ազգային ժողովի  նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանն ընդունել է Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին։ ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Վահագն Ալեքսանյանը նշել է․ «Շվեյցարիան Հայաստանի համար զարգացման մոդել է։ Մեր երկրները խորհրդարանական են, և մենք բարձր ենք գնահատում Շվեյցարիայի հանձնառությունը և փորձը խորհրդարանական կառավարման տեսանկյունից»։ ԱԺ փոխնախագահը նշել է Հայաստանի և Շվեյցարիայի միջև հարաբերությունների զարգացումը տարբեր մակարդակներում՝ այդ համատեքստում ընդգծելով խորհրդարանական բարեկամական խմբերի առանձնահատուկ դերակատարությունը։ Երկուստեք կարևորվել է բարեկամական խմբերի հարաբերությունների դինամիկ զարգացումը։ Դեսպանի խնդրանքով Վահագն Ալեքսանյանն անդրադարձել է խորհրդարանական մեծամասնության և ընդդիմադիր խմբակցությունների գործակցությանը, նշել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջնահերթությունները։
78
9
Երևանում հոկտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP 17) շրջանակներում Երևանի 2
Երևանում հոկտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP 17) շրջանակներում Երևանի 2750-ամյակի այգում կգործի  քաղաքային կենսաբազմազանության գոտի, որտեղ կներկայացվեն Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող մի շարք բնապահպանական ծրագրեր, բնության պահպանության, կանաչ ենթակառուցվաքծների, կենսաբազմազանության և կայուն քաղաքային զարգացման ուղղությամբ իրականցվող նախաձեռնություններ և ծրագրեր։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այդ մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սիրարփի Հայկազյանը։ «2750-ամյակի այգում ներկայացվելու են Երևանի քաղաքապետարանի երկու կարևոր ծրագրեր և դրանց նվիրված երկու պավիլիոն է լինելու. մեկը նվիրված է լինելու Հրազդանի կիրճին, մյուսը՝ Դալմայի այգիներին։ Երևանցիները և Երևանի հյուրերը կկարողանան ականտես լինել այն բոլոր կատարված աշխատանքներին, կենսաբազմազանության ուսումնասիրություններին, որոնք եղել են այս տարածքներում, ինչպես նաև՝ տարածքների հետ կապված հետագա լուծումերի վերաբերյալ մեր պատկերացումներին։ Կենսաբազմազանության քաղաքային գոտին նաև հնարավորություն է տալիս ավելի լայն հանրությանը ներկայացնել Երևանի բնապահպանական նախաձեռնությունները և նախագծերը։ Այս տարածքում նախատեսել ենք թեմատիկ աշխատարաններ և բաց քննարկումներ, բնապահպանական և փառատոնային ֆիլմերի ցուցադրություն, համերգային և մշակութային ծրագրեր, մասնագիտական և հանրային երկխոսություն քաղաքային բնության և դրա ապագայի շուրջ»,- մանրամասնել է Հայկազյանը։ Նա հավելել է, որ այդ հարթակում բնապահպանական նախաձետնություններ և ծրագրեր իրականացնող կազմակերպություններին, ինչպես նաև քաղհասարակության ներկայացուցիչներին հնարավորություն են տալու հանդես գալ տարբեր աշխպատարաններով, անցկացնել սեմինարներ։ «Այս հարթակի բուն նպատակն է հասարակ քաղաքացուն ցույց տալ, թե Երևանում այս օրերին ինչ միջոցառում է անցկացվելու, դրա նպատակը որն է, և ինչ կարևոր դեր է այն խաղում Երևանի բնապահպանական ծրագրեի և առհասարակ բնության համար։ Սա լինելու է տարածք, որտեղ կարելի է ոչ միայն խոսել բնության մասին, այլ նաև տեսնել, քննարկել և միասին ձևավորել այնպիսի Երևան, որտեղ քաղաքային զարգացումն ու բնությունը համահունչ են։ Առաջիկայում կներկայացվեն, թե՛ միջոցառումների ժամանակացույցը, թե՛ ավելի մանարամասն տեղդեկատվություն կհրապարակվի»,- եզրափակեց Սիրարփի Հայկազյանը։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ նշել է, որ Cop17-ի շրջանկաներում Երևանը սպասում է մոտավորապես 15 հազար հյուրերի տարբեր երկրներից։ «Ես կարծում եմ, որ քաղաքը պետք է պատրաստ լինի այդ հյուրերին ընդունելուն»,- նշել է Ավինյանը։
92
10
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 7-ին ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի արտակարգ և լի
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 7-ին ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին։ Դեսպանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ՝ մաղթելով հաջողություններ։ Հանդիպման ընթացքում կարևորվել են Հայաստանի և Շվեյցարիայի միջև ձևավորված հարաբերություններն ու դրանց հետագա ամրապնդման անհրաժեշտությունը։ Ընդգծվել է միջխորհրդարանական կապերի զարգացման կարևորությունը։ Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցեր։
99
11
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն https://www.youtube.com/live/5rB5CRd8DUc?si=_GAfnn2L_kc6pTkW
122
12
Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 7-ին Ռիգայում կհանդիպի Լատվիայի արտաքին գոր
Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 7-ին Ռիգայում կհանդիպի Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը։ Հանդիպումից հետո Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարները հանդես կգան մամուլի համարի հայտարարություններով։ Ծրագրված են նաև այլ բարձրաստիճան հանդիպումներ և քննարկումներ: Այցի օրակարգում են ինչպես Հայաստան-Լատվիա երկկողմ, այդ թվում՝ առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանը, այնպես էլ ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն առնչվող հարցեր:
123
13
Երկու կանանց սեռական շահագործման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Երկու կանանց սեռական շահագործման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
129
14
Ինդոնեզիայի յոթ օդանավակայան, այդ թվում՝ մայրաքաղաք Ջակարտան սպասարկող երկու օդանավակայանները, սեպտեմբերի 7-ի վաղ առավոտյան շ
Ինդոնեզիայի յոթ օդանավակայան, այդ թվում՝ մայրաքաղաք Ջակարտան սպասարկող երկու օդանավակայանները, սեպտեմբերի 7-ի վաղ առավոտյան շարունակում են փակ մնալ Անակ Կրակատաու լեռան ժայթքումների հետևանքով հրաբխային մոխրի տարածման պատճառով։
142
15
Սյունիքի մարզի Տեղ համայնքի համայնքապետարանը հերքել է «Առավոտ»-ի տարածած տեղեկատվությունը, թե իբր Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցները փորձել են առաջ գալ։ «Առավոտ»-ը լուրը հրապարակել էր՝ հղում տալով Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հերքումը հրապարակվել է Տեղի համայնքապետարանի «Ֆեյսբուք»-ի էջում։ Տեղի համայնքապետարանը հերքման մեջ նշել է՝ «Առավոտ»-ի տարածած հրապարակումը չի համապատասխանում իրականությանը։ «Սուրեն Ամարյանի փաստմամբ՝ առավոտյան իրեն մոտեցած անձինք ներկայացել են որպես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցներ, մինչդեռ հետագայում պարզվել է, որ նրանք «Առավոտ» թերթի աշխատակիցներ են։ Պարոն Ամարյանը նաև հստակ նշել է, որ հրապարակման մեջ ներկայացվող դեպքը տեղի է ունեցել չորս տարի առաջ, և ներկայումս որևէ թափանցման փորձ կամ նմանատիպ միջադեպ չի արձանագրվել։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան սահմանների պաշտպանությունն իրականացվում է շուրջօրյա՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և սահմանապահ զորքերի կողմից։ Կոչ ենք անում զերծ մնալ ապատեղեկատվության տարածումից և հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվական աղբյուրներին»,- ասված է հերքման տեքստում։
209
16
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում։ ՀՀ վարչապետն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ «
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում։  ՀՀ վարչապետն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ «Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում»,- գրել է Փաշինյանը։
188
17
Վայոց ձորի բժշկական կենտրոնում՝ ի թիվս նմանատիպ սահմանամերձ այլ հաստատությունների, շուտով կգործի արտակարգ իրավիճակներում նախնական և անհետաձգելի օգնություն ցուցաբերող բաժանմունքը, որի վերանորոգումն ու վերազինումը 2025 թվականին իրականացվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աջակցությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վայոց ձորի բժշկական կենտրոնի տնտեսական գծով փոխտնօրեն Արմեն Մաթևոսյանը նշեց, որ բաժանմունքի դրսի մուտքից կառուցվել են աստիճանասանդուղք և թեքահարթակ, որպեսզի հոսանքի անջատման դեպքում, երբ վերելակները չաշխատեն, պացիենտներին պատգարակներով հասցնեն տվյալ հատված։ «Նշված տարածքում կա տեսակավորման սենյակ՝ հիվանդությունների ու վնասվածքների ծանրության աստիճանը որոշելու համար, վիրահատարան, որտեղ տեղադրվելու են երկու վիրահատական սեղաններ անհրաժեշտ պարագաներով, վերակենդանացման բաժանմունք, որտեղ միաժամանակ կարող են բուժօգնություն մատուցել վեց պացիենտների։ Մահճակալներն արդեն կան, պատվիրվել են նաև ներքնակները։ Շուտով կտեղադրվեն անհրաժեշտ բոլոր սարքավորումները, այդ թվում՝ մամոգրաֆիայի և համակարգչային տոմոգրաֆիայի սարքերը՝ ապահովելով ամբողջական հագեցվածություն։ Բաժանմունքի հարևանությամբ կա նաև ուղղաթիռի համար նախատեսված հարթակ, որպեսզի առավել ծանր պացիենտներին ուղղաթիռով տեղափոխեն մայրաքաղաք Երևան։ Ամեն ինչ արվում է, որպեսզի հարկաբաժինը համապատասխանի բոլոր չափանիշներին»,- ասաց Մաթևոսյանը։ Նրա տեղեկացմամբ՝ ԿԽՄԿ-ի հետ անցկացվել են վերապատրաստման վարժընթացներ, մոտ ապագայում նախատեսված է անցկացնել ևս մեկ մեծ վարժանք։ Վայոց ձորի բուժկենտրոնում կառուցվել է նաև 140 կիլովատ հզորությամբ արևային կայան, որն, անշուշտ, կօգնի հաստատության հետագա աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու առումով։ ԿԽՄԿ-ն հոգացել է նաև այդ կայանի կառուցման ֆինանսական ծախսերը՝ զգալիորեն թեթևացնելով ԲԿ-ի հոգսը։ Մաթևոսյանը հույս հայտնեց, որ հետագայում համագործակցությունը կշարունակվի։ ԿԽՄԿ-ի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին նշեց, որ Վայոց ձորի բժշկական կենտրոնը սահմանամերձ վայրերում գործող բուժհաստատություններից մեկն է, որտեղ Կոմիտեի աջակցությամբ վերանորոգված և վերազինված հարկաբաժինը պետք է հնարավորինս շուտ գործի որպես անհետաձգելի բուժօգնության բաժանմունք։ «Նման կենտրոններ գործում են Ջերմուկում, Գորիսում, Կապանում, Վայքում և Վարդենիսում, որոնք նույնպես ունեն վերանորոգված նմանատիպ բաժանմունք։ Մենք դրանց առկայությունը կարևորում ենք այն առումով, որ մեր աշխատանքի ուղղություններից մեկն ի սկզբանե եղել է արտակարգ իրավիճակներում բուժսպասարկման հասանելիության հնարավորությունների ստեղծմանն աջակցելը և դրա հետ կապված մեր ջանքերն ուղղորդել ենք հատկապես 2022 թվականի հայ-ադրբեջանական հակամարտության սրացումից հետո՝ որպես մեր աշխատանքի առաջնահերթություն։ Այդ տեսանկյունից բավականին լավ և կառուցողական համագործակցություն է ընթացել նախորդ մի քանի տարիների ընթացքում վերոհիշյալ բոլոր բուժկենտրոնների հետ։ Իրականացրել ենք նաև անձնակազմերի վերապատրաստում, քանզի նրանք համարվում են առաջին գծի բուժսպասարկողներ»,- նշեց Ամատունին։
177
18
Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով
200
19
Հայաստանն ամեն ինչ անում է Թուրքիայի հետ սահմանների բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար։ Այս մասին Չեխի
Հայաստանն ամեն ինչ անում է Թուրքիայի հետ սահմանների բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար։ Այս մասին Չեխիա կատարած պաշտոնական այցն ամփոփող ասուլիսի ընթացքում հայտարարել է Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ պատասխանելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի և սահմանը բացելու հեռանկարների մասին լրագրողի հարցին։  Նախագահի խոսքով՝ սահմանային անցակետերում անհրաժեշտ աշխատանքներն իրականացվել են, և դրանք պատրաստ են ապահովելու մարդկանց, ապրանքների ու տրանսպորտային միջոցների տեղաշարժը։ «Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի իրականում և՛ սահմանները բացվեն, և՛ դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն։ Դիվանագիտական դադար է վերցվել, և փորձում ենք այնպիսի լուծում գտնել, որով ոչ միայն հայ-թուրքական հարաբերությունները զարգանան, այլև ընդհանրապես տարածաշրջանում ընդհանուր խաղաղություն հաստատվի»,- ասել է Խաչատուրյանը։ Նախագահի խոսքով՝ հայ-թուրքական կարգավորման գործընթացը դիտարկվում է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավման ու տարածաշրջանային խաղաղության հաստատման համատեքստում։
203
20
Ադրբեջանի հետ խաղաղության հաստատումը Հայաստանի կառավարության կարևորագույն խոստումն է, և վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրա իրականաց
Ադրբեջանի հետ խաղաղության հաստատումը Հայաստանի կառավարության կարևորագույն խոստումն է, և վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրա իրականացման համար ունի ժողովրդի հստակ մանդատը։ Այս մասին The Wall Street Journal-ին ասել է Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Մելանյա Հարությունյանը՝ մեկնաբանելով հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնության ձեռքբերման գործընթացում ԱՄՆ-ի տնտեսական և տեխնոլոգիական առաջարկների դերակատարության մասին պարբերականի հրապարակումը։
172