ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ
Открыть в Telegram
«Արմենպրես» լրատվական գործակալությունը հիմնադրվել Է 1918 թվականի դեկտեմբերի 18-ին: Գործակալությունն ամենահինն է Հայաստանում:
Больше2 045
Подписчики
+424 часа
+57 дней
+2130 дней
Архив постов
Երևանում մեկնարկած «Silicon Mountains 2026» երկօրյա համաժողովի շրջանակում կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը։
Միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադան հիմնադրվել է 2006 թվականին՝ Synopsys-ի նախաձեռնությամբ և ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո։ Այն բաց է մինչև 30 տարեկան մասնագետների համար։ Կազմակերպում է Synopsys Armenia-ն՝ IEEE-ի համալսարանի թեստավորման տեխնիկական խորհրդի հետ համագործակցությամբ։
2025 թվականի 20-րդ օլիմպիադայի առաջին փուլին մասնակցել է 1088 ուսանող, եզրափակիչ անացել են 34-ը (նրանցից 14-ը՝ Հայաստանից), հաղթողը ԱՄԷ-ից Ալի Ռամեզանին է։ 2026 թվականի 21-րդ օլիմպիադայի առաջին փուլը կայացել է հինգ մայրցամաքների ավելի քան երեսուն երկրներում, իսկ եզրափակիչը՝ Երևանում, նոյեմբերին 3-ին։
Երևանում մեկնարկել է ՏՏ ոլորտի «Silicon Mountains 2026» երկօրյա համաժողովը, որը համախմբել է տեխնոլոգիական ոլորտի ղեկավարներին, նորարարներին, ներդրողներին և քաղաքականություն մշակողներին՝ Հայաստանը ներկայացնելով որպես տեխնոլոգիական գործընկերության և ներդրումների վայր։
https://armenpress.am/hy/article/1264597
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն անհրաժեշտ է համարում կոմիտեի կազմում առանձին օպերատիվ ստորաբաժանման առկայությունը՝ քրեական վարույթների արդյունավետությունը բարձրացնելու համար։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Պողոսյանն այս մասին հայտնել է ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2027 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների ընթացքում՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հարցին։
Քոչարյանը հետաքրքրվել է՝ քննության ծավալների աճին համապատասխան բյուջետային միջոցները բավարա՞ր են արդյոք, և ի՞նչ կառուցվածքային փոփոխություններ կարող են բարձրացնել կոմիտեի աշխատանքի արդյունավետությունը։
Նա այդ համատեքստում անդրադարձել է նաև Քննչական կոմիտեի՝ սեփական օպերատիվ ստորաբաժանում չունենալուն։
Արարատի մարզի դատախազության դատախազը, Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթին զուգահեռ, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Արարատի մարզպետի պաշտոնը զբաղեցրած Ա.Ս.-ին պատկանող՝ 5.38 հա մակերեսով հողամասերի օտարման իրավաչափությունը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Դատախազությունից հայտնում են, որ ուսումնասիրությամբ պարզվել է՝ տարբեր ժամանակահատվածներում Արարատի մարզի տարբեր համայնքների ղեկավարներ, իրենց ծառայողական լիազորությունները ծառայության շահերին հակառակ օգտագործելով, այն է՝ առանց համայնքի ավագանու համաձայնության, համայնքային սեփականություն հանդիսացող՝ 5.38 հա ընդհանուր մակերեսով հողամասերը, ձևական աճուրդների եղանակով օտարել են Արարատի մարզպետի պաշտոնը զբաղեցրած Ա.Ս.-ին։
Ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված խախտումների հիման վրա՝ դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. նախաձեռնվել է քրեական վարույթ:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել:
ՀՀ ԿԲ-ն քաղաքականության տոկոսադրույքը բարձրացրել է 0.25 տոկոսային կետով՝ 7.00%
Հայաստանում քրեակատարողական նոր հիմնարկը կկառուցվի պետություն-մասնավոր գործընկերության շրջանակներում:
Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ընթացքում հայտնեց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
«Նոր ՔԿՀ ունենալը կարիք է մեզ համար, մենք առաջիկա ամիսներին շատ ակտիվ աշխատելու ենք Ֆինանսների նախարարության մեր գործընկերների հետ՝ մասնավոր-պետություն գործընկերության շրջանակում նոր քրեակատարողական հիմնարկը կառուցելու ուղղությամբ»,- ասաց Գալյանը:
Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Գիորգի Մաթիաշվիլին։
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նոյեմբերի 3-ին երկօրյա այցով կմեկնի Մոնակոյի Իշխանապետություն՝ Եվրոպայի խորհրդի անդամ երկրների սպորտի հարցերով պատասխանատու նախարարների 19-րդ համաժողովին մասնակցելու նպատակով։
Սահմանվել է ՌԴ կանխիկ արժույթի՝ Ռուսաստանի Դաշնությունից արտահանման արգելք։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն՝ մանրամասնելով, որ արգելքը վերաբերվում է Ռուսաստանի Դաշնությունից ԵԱՏՄ անդամ պետություններ՝ Հայաստան, Բելառուս, Ղազախստան ու Ղրղզստան, ինչպես նաև Ադրբեջան, Տաջիկստան և Ուզբեկստան ՌԴ կանխիկ արժույթի արտահանմանը․
https://armenpress.am/hy/article/1264560
Պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ
https://www.youtube.com/live/KH0B5FzJlaE?si=Uc_jQPKqRNI_QzGK
Պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ
https://www.youtube.com/live/KH0B5FzJlaE?si=gM8UQFA5BiuS12oj
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» նախաձեռնությամբ Երևանում անցկացված համաժողովին, հանդես եկել բացման խոսքով և պատասխանել ներկաների հարցերին։ Այս մասին հայտնում է ՀՀ անվտանգության խորհուրդը։
Համաժողովին մասնակցել են քաղաքացիական հասարակության, մեդիայի և փորձագիտական համայնքի ներկայացուցիչներ։
ԱԽ քարտուղարի ելույթից և հարցուպատասխանից հետո փորձագետների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի են ունեցել պանելային քննարկումներ` նվիրված տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին, ինչպես նաև Հայաստանի և նրա հասարակության առջև ծառացած մարտահրավերներին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել:
Վարչապետը կմասնակցի Euronews հեռուստաընկերության կազմակերպած «ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026»-ին, որն անցկացվելու է Եվրոպայի ապագան խորագրի ներքո:
Այցի ընթացքում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ արտերկրի գործընկերների հետ:
Մելանյա Հարությունյան
COP17-ի «Հայաստան» տաղավարն ունեցել է շուրջ 10 000 այցելու
https://youtu.be/ZpjoZSkVY24?si=6BNwCdtl_M0YVoG6
Կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր վերանայումները լինելու են միայն բարձրացման ուղղությամբ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով ծրագրի հնարավոր դադարեցման վերաբերյալ հարցին։
Թորոսյանը պարզաբանել է, որ ծրագիրը կարգավորող կառավարության որոշումն ունի գործողության ժամկետ, և այժմ շրջանառվում է այն երկարաձգելու նախագիծը։
«Մենք հենց հիմա շրջանառում ենք այդ որոշումը առնվազն երեք տարով երկարացնելու որոշումը։ Այն պարզապես պետք է ունենա ժամկետ։ Եթե երեք տարի հետո որոշենք այնտեղ բաներ փոխել, դա լինելու է միայն բարձրացման ուղղությամբ»,– ասել է Թորոսյանը։
Անապահովության նպաստը պետք է լինի ժամանակավոր աջակցություն՝ մինչև ընտանիքը կարողանա ոտքի կանգնել։ Այս դիրքորոշումը հայտնեց աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը՝ պարզաբանելով նպաստների համակարգում իրականացված փոփոխությունները։ Նախարարը հարցին անդրադարձավ Ազգային ժողովի աշխատանքի և բարեկեցության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում։
Քննարկման ժամանակ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը հարց բարձրացրեց այն ընտանիքների վերաբերյալ, որոնք կենսաթոշակների բարձրացումից հետո զրկվել են նպաստից։ Նրա դիտարկմամբ՝ կան դեպքեր, երբ ընտանիքի կազմը, գույքային վիճակն ու մյուս պայմանները չեն փոխվել, սակայն քաղաքացիներին նպաստի դադարեցումը բացատրել են կենսաթոշակի ավելացմամբ։ Գևորգյանը բարձրացրեց նաև տեղերում գնահատման և քաղաքացիներին պատշաճ պարզաբանումներ տրամադրելու խնդիրը։
Թորոսյանը պատասխանեց, որ ընտանեկան և սոցիալական նպաստների նախկին համակարգը փոխարինվել է անապահովության նպաստի համակարգով, որի հիմքում այլ սկզբունքներ են։
Նախարարի խոսքով՝ նախկինում գնահատումը հիմնականում հիմնված էր ընտանիքի անդամների կարգավիճակի, այդ թվում՝ տարիքի, հաշմանդամության, երեխաների թվի վրա, որոնց համապատասխան նշանակվում էին միավորներ։ Նոր համակարգում գնահատվում է ընտանիքի կարիքը՝ հաշվի առնելով եկամուտները, գույքը և ընտանիքի կազմը։
Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում տեղի է ունեցել նույն ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճի վերանորոգման ծրագրի ավարտական հանդիսավոր արարողությունը՝ իրականացված Ճապոնիայի կառավարության «Grassroots» մշակութային ծրագրերի դրամաշնորհային աջակցության շրջանակում:
Արարողությանը ներկա էին ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ պարոն ԱՈԿԻ Յուտական, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խորհրդական պարոն Արման Անդրիկյանը, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետականինստիտուտի ռեկտոր պարոն Տիգրան Սիմոնյանը, ինչպես նաև ինստիտուտի ղեկավար կազմը, ուսանողներ և հյուրեր։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Ազգային ժողովում առաջարկ է հնչել պարտադիր դարձնել ժառանգներին ծանուցելը՝ մահացած քաղաքացիների կուտակային կենսաթոշակային միջոցները պետական բյուջե փոխանցելու վերաբերյալ դատական գործերի քննության ժամանակ։
Հարցը բարձրացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը` Աշխատանքի և բարեկեցության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում դիմելով աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանին։
Պատգամավորը հղում արեց «Հետք»-ի հրապարակմանը՝ հետաքրքրվելով մահացած քաղաքացիների պարտադիր կուտակային կենսաթոշակային խնայողությունները պետական բյուջե փոխանցելու դեպքերով։
Թորոսյանը նշեց, որ հրապարակման մանրամասներին բավարար չափով ծանոթ չէ և անհրաժեշտ համարեց հարցը քննարկել համապատասխան գործընկերների հետ՝ պարզելու տեղի ունեցածը։
Հարցին անդրադարձավ նաև ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նազելի Բաղդասարյանը։ Նա ուշադրություն հրավիրեց ժառանգներին ծանուցելու խնդրին՝ առաջարկելով փոփոխություն կատարել համապատասխան ընթացակարգում։
