en
Feedback
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Open in Telegram

Ministry of Labor & Social Affairs of Armenia

Show more
5 011
Subscribers
No data24 hours
+87 days
+11030 days
Posts Archive
🏡 Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվ
🏡 Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։ Մեկնարկից մինչ օրս ծրագրից օգտվել է 3292 ընտանիք, որից 2955-ն արդեն վարկավորվել է, իսկ 371-ն արդեն ներկայացրել է ավարտական ակտ։ Հիշեցնենք, որ պետությունն աջակցում է սահմանամերձ և առանձին գյուղական բնակավայրերում բնակելի տուն կառուցող ընտանիքներին՝ տրամադրելով՝ 📌 մինչև 16 մլն դրամ՝ հիփոթեքային վարկի մայր գումարի մարման համար, 📌 մինչև 13%՝ վարկի տոկոսագումարի մարման համար։ Ծրագրից կարող են օգտվել՝ ☑️ 2025 թ․ մայիսի 1-ի դրությամբ շինարարության թույլտվություն ստացած կամ հողամաս ձեռք բերած և ծրագրի գործող պայմաններին բավարարող ընտանիքները, ☑️ շահառուները, որոնք տունը կկառուցեն այն սահմանամերձ բնակավայրերում, որտեղ բնակչության և շահառուների թվի հարաբերակցությունը փոքր է 10%-ից։ Սահմանված բնակավայրերում այս պահին առկա ազատ քվոտաներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://social.gov.am/articles/news/news-11 ☑️ շահառուները, որոնք տունը կկառուցեն այն բնակավայրերում, որտեղ կառուցված/կառուցվող դպրոցներում ազատ տեղերը գերազանցում են 50%-ը։ Սահմանված բնակավայրերում այս պահին առկա ազատ քվոտաներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://social.gov.am/articles/news/news-11

📌 Ինչպե՞ս գտնել աշխատանք e-work.am-ի միջոցով․ Հարթակում գրանցվելու քայլերին կարող եք ծանոթանալ ներկայացվող ուղեցույցում։

📢 Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է ՀՀ մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի (ԲԳՎ) տրամադրման գործընթաց
📢 Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է ՀՀ մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի (ԲԳՎ) տրամադրման գործընթացում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ որոշման նախագիծը։ Ըստ այդմ՝ 📌 կկարգավորվի մանկատան այն շրջանավարտների և սաների բնակարանային ապահովման հարցը, ովքեր ձեռք են բերել բնակարանի գնման վկայագիր ստանալու իրավունք, սակայն անհրաժեշտ գործընթացները դեռ չեն ավարտել կամ ԲԳՎ ստանալու համար դիմել են սահմանված ժամկետի ավարտից հետո։ 📌 կվերանայվի բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում պետական աջակցության չափը․ 6,3 մլն դրամից այն կդառնա 8,7 մլն դրամ։ Նշենք, որ ՀՀ մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագիր տրամադրելու նպատակով 2019 թվականին պետական բյուջեից հատկացվել է 1,9 մլրդ դրամ, որից օգտվել է 289 անձ։ Այս փոփոխության շրջանակում ևս 21 անձ հնարավորություն կունենա բնակարանի գնման վկայագրի միջոցով ձեռք բերել բնակարան։

📢 Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման
📢 Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) համագործակցության շրջանակում իրականացվող բնակարանային ապահովության և հիփոթեքային շուկայի զարգացման ծրագրի իրավաբանի և ֆինանսական մասնագետի թափուր պաշտոնները զբաղեցնելու նպատակով։ Իրավաբանի թափուր հաստիքը զբաղեցնող անձը պետք է ապահովի պայմանագրային հարաբերությունների, գնումների գործընթացների, գործընկերային համաձայնագրերի և այլ իրավական հարցերի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ կիրառելի իրավական պահանջներին։ 📌 Իրավաբանը ծրագրի իրականացման բոլոր փուլերում պետք է տրամադրի իրավական խորհրդատվություն՝ իրականացնելով իրավական վերլուծություններ։ Իրավաբանի թափուր հաստիքի համար հայտարարված մրցույթի պահանջներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ` https://social.gov.am/articles/vacancies/vacancies-3 📝 Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ 2026 թվականի օգոստոսի 7-ը ներառյալ։ 📢 Ֆինանսական մասնագետի թափուր հաստիքը զբաղեցնող անձը պետք է իրականացնի Հայաստանի Հանրապետության գործող ֆինանսական պահանջներին համապատասխան հաշվետվությունների պատրաստման, ֆինանսական կառավարման գործընթացների պատշաճ կազմակերպման, ֆինանսական հաշվառման, բյուջեի պլանավորման և կատարման մշտադիտարկման, ներքին վերահսկողության և աուդիտի գործընթացների կազմակերպման և իրականացման աշխատանքները։ Ֆինանսական մասնագետը պատասխանատու է ծրագրային միջոցների արդյունավետ, թափանցիկ և նպատակային օգտագործման, ծրագրի ֆինանսական կայուն ու հաշվետու իրականացման համար։ 📌 Ֆինանսական մասնագետի թափուր հաստիքի համար հայտարարված մրցույթի պահանջներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ` https://social.gov.am/articles/vacancies/vacancies-4 📝 Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ 2026 թվականի հուլիսի 27-ը ներառյալ։

📢 Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարել է մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման
📢 Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարել է մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) համագործակցության շրջանակում իրականացվող բնակարանային ապահովության և հիփոթեքային շուկայի զարգացման ծրագրի գնումների մասնագետի թափուր պաշտոնը զբաղեցնելու նպատակով։ Ծրագրի հիմնական նպատակն է ապահովել Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակում գնումների գործընթացների պլանավորման, կազմակերպման, իրականացման և վերահսկման աշխատանքները։ 📌 Գնումների մասնագետը պատասխանատու է գնումների գործընթացների թափանցիկության, մրցակցայնության, տնտեսման և հաշվետվողականության համար։ Գնումների մասնագետի թափուր հաստիքի համար հայտարարված մրցույթի պահանջներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ` https://social.gov.am/articles/vacancies/vacancies-2։ 🗒Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ 2026 թվականի հուլիսի 27-ը ներառյալ։

📌 Սովորել և աշխատել՝ անձնական օգնականի ծառայության աջակցությամբ. ավելի շատ հնարավորություններ հաշմանդամություն ունեցող անձանց՝ կրթության, աշխատանքի և հասարակական կյանքի տարբեր ոլորտներում լիարժեք մասնակցություն ունենալու համար։ https://youtu.be/LBymialCJOM

📢 Հանրային քննարկման է ներկայացվել «Անկախ կյանքի կենտրոնների գործունեության կարգը և պայմանները սահմանելու մասին» ՀՀ աշխատանք
📢 Հանրային քննարկման է ներկայացվել «Անկախ կյանքի կենտրոնների գործունեության կարգը և պայմանները սահմանելու մասին» ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանի նախագիծը։ Նախագծի հիմնական նպատակն է սահմանել անկախ կյանքի կենտրոնների ստեղծման, պարտադիր հավաստագրման և գործունեության կազմակերպման միասնական կարգը՝ ապահովելով հաշմանդամություն ունեցող անձանց համար համայնքում որակյալ և վերահսկելի ծառայությունների մատուցման միասնական մոտեցում։ ✅ Նախագծի ընդունմամբ կստեղծվեն պայմաններ հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքի հմտությունների զարգացման, համայնքային կյանքում լիարժեք մասնակցության, հավասար հնարավորությունների ապահովման և անկախ կյանքի աջակցության ծառայությունների հասանելիության ընդլայնման համար։ Անկախ կյանքի կենտրոնի գործունեությունը ապահովելու է հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական կյանքին լիարժեք մասնակցություն՝ նրանց անհատական գնահատված կարիքներին և ներուժին համապատասխան։ Միևնույն ժամանակ նպաստելու է ապաինստիտուցիոնալացմանը՝ կանխարգելելով մեկուսացումը կամ շուրջօրյա խնամքի հաստատություններում տեղավորումը՝ աջակցելով հաստատությունից ընտանիք ու համայնք վերադարձին: 💬 Նախագծի վերաբերյալ առաջարկներ կարող եք ներկայացնել՝ «e-draft.am» իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում, հետևյալ հղմամբ՝ https://www.e-draft.am/projects/10405 ։

📢 Նախատեսվում է սահմանել բուլինգի ենթարկված երեխաների հայտնաբերման, պաշտպանության և աջակցության կարգը․ «e-draft.am» իրավական
📢 Նախատեսվում է սահմանել բուլինգի ենթարկված երեխաների հայտնաբերման, պաշտպանության և աջակցության կարգը․ «e-draft.am» իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացվել «Բուլինգի ենթարկված երեխաների հայտնաբերման, նրանց պաշտպանության, ուղղորդման և նրանց հետ աշխատանքների իրականացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ ‼️ Նախագծի նպատակն է ստեղծել հստակ, թափանցիկ և կանխատեսելի մեխանիզմներ՝ բուլինգի ենթարկված երեխաներին ժամանակին հայտնաբերելու, պաշտպանելու և անհրաժեշտ աջակցություն տրամադրելու համար։ Նոր կարգը կկիրառվի երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող կենտրոններում, կրթական (այդ թվում՝ նախադպրոցական և արտադպրոցական) հաստատություններում, սպորտային, մշակութային կազմակերպություններում և Արդարադատության համակարգում գործող պատժի կամ քրեաիրավական ներգործության միջոցներ իրականացնող մարմիններում։ Բուլինգը երեխայի նկատմամբ բռնության մասնավոր դրսևորում է, և նման դեպքերի հայտնաբերումը նախատեսվում է իրականացնել հետևյալ ուղղություններով․ 📌 մանկավարժական և ուսումնաօժանդակ անձնակազմի, ինչպես նաև հոգեբանի կողմից երեխաների միջանձնային շփումների, վարքագծային կտրուկ փոփոխությունների և հուզական վիճակի ամենօրյա մշտադիտարկում, 📌 բուլինգի դեպքերի մասին անանուն հայտնելու համար «Վստահության արկղեր»-ի կամ առցանց հարթակների ներդնելու միջոցով, 📌 մեկուսացված կամ թիրախավորված երեխաներին հայտնաբերելու նպատակով հատուկ մշակված հարցազրույցների իրականացում թիմի կողմից, 📌 վստահության մթնոլորտի ձևավորում, որտեղ երեխան իրեն անվտանգ է զգում հոգեբանին, մանկավարժին կամ թիմի համակարգողին դիմելու՝ սեփական փորձառության կամ այլ երեխայի նկատմամբ կիրառվող բուլինգի հնարավոր դեպքի մասին պատմելու համար։ Նախագծի մանրամասներին կարող եք ծանոթանալ և առաջարկներ ներկայացնել հետևյալ հղմամբ՝ https://e-draft.am/projects/10408

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի նիստ. ՈՒՂԻՂ https://www.youtube.com/live/3UzU8pOb-IE

📢 Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը։ ❓ Ի՞նչ է սա նշանակում։ Աշխատող ծնողները (այդ թվում՝ խնամատար ծնո
📢 Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը։ ❓ Ի՞նչ է սա նշանակում։ Աշխատող ծնողները (այդ թվում՝ խնամատար ծնողը, որդեգրողը և խնամակալը) կարող են աշխատանքային օրվա ընթացքում ժամանակավորապես բացակայել՝ երեխայի խնամքի, դաստիարակության, կրթական գործընթացներին մասնակցելու կամ երեխայի շահերից բխող այլ կարևոր հարցերով զբաղվելու համար։ 🔻 Ինչպե՞ս է գործելու նոր կարգավորումը։ Ծնողական ժամը տրամադրվում է հետևյալ ծավալով․ • մինչև 12 տարեկան 1 կամ 2 երեխա ունեցող ծնողին՝ օրական մինչև 30 րոպե, • մինչև 12 տարեկան 3 և ավելի երեխա ունեցող ծնողին՝ օրական մինչև 1 ժամ, • մինչև 18 տարեկան ֆունկցիոնալության ծանր կամ խորը սահմանափակում ունեցող երեխայի ծնողին՝ օրական մինչև 1 ժամ՝ անկախ երեխաների թվից։ 📌 Ինչպե՞ս օգտվել։ Ծնողական ժամը տրամադրվում է աշխատողի գրավոր դիմումի հիման վրա, և գործատուն չի կարող մերժել այն։ ℹ️ Կարևոր է իմանալ։ Ծնողական ժամի կիրառման ընթացքում պահպանվում է աշխատողի հիմնական աշխատավարձը, իսկ գործավարձով վարձատրվողների դեպքում՝ միջին աշխատավարձը (բացառությամբ պարգևատրման գումարների)։

📢 Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է ՀՀ սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2027 թթ․ ծրագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ որոշման նախագիծը։ Ըստ այդմ, ✅ ծրագրի շրջանակում տրամադրվող ֆինանսական աջակցությունը, այդ թվում՝ հիփոթեքային վարկով կառուցված անշարժ գույքը հիփոթեքային վարկի գործողության ընթացքում չի կարող արգելադրվել, բռնագանձվել կամ հաշվանցվել շահառուի այլ պարտավորությունների դիմաց․ փոփոխությունը կունենա հետադարձ ուժ և տարածվի 01.01.2023 թվականից տրամադրված վարկերի վրա, ✅ եթե ծրագրին դիմելու օրվա դրությամբ նախորդ 1 տարվա ընթացքում շահառուները գտնվել են պարտադիր զինվորական ծառայության մեջ և փաստացի չեն բավարարում այդ ժամանակահատվածում տվյալ բնակավայրում հաշվառված լինելու պայմանին, ապա նրանց հաշվառված լինելու հանգամանքը կստուգվի նախքան զորակոչվելը՝ նախորդ 1 տարվա համար։ 📌 Նշենք, որ հուլիսի 1-ի դրությամբ Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում շահառուի կարգավիճակ է ստացել 3222 ընտանիք, որից 2695-ն արդեն վարկավորվել է, իսկ 356-ը՝ ներկայացրել ավարտական ակտ։

📌 Հուլիսի 1-ից ընտանիքների անապահովությունը գնահատվում է նոր համակարգով։ Սոցիալական աջակցություն ստանալու համար դիմումներն ընդունվում են միայն առցանց՝ https://id.e-social.am/ հարթակի միջոցով։ Դիմում ներկայացնելու քայլերը ներկայացված են կից։

📢 Ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է հանրապետության ամբողջ տարածքում։ Անապահովության գնահատման հիմքով սոցիալական աջակցություն ստանալու համար դիմումներն ընդունվում են https://id.e-social.am/ հարթակում։ ✅ Հարթակում անհատական օգտահաշիվ ստեղծելու և մուտք գործելու վերաբերյալ մանրամասն քայլերը ներկայացված են կից։

📢 Այսօրվանից ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվում է հանրապետության ամբողջ տարածքում։ Ներկայացնում են
+5
📢 Այսօրվանից ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվում է հանրապետության ամբողջ տարածքում։ Ներկայացնում ենք մի շարք կարևոր փաստեր նոր համակարգի մասին։

Հարգելի՛ քաղաքացիներ, 📌 գործարկվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական նոր կայքը․ այն հասանելի է socia
Հարգելի՛ քաղաքացիներ, 📌 գործարկվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական նոր կայքը․ այն հասանելի է social.gov.am հասցեով։ Նոր կայքում քաղաքացիները կարող են առավել պարզ, մատչելի և համակարգված տեղեկատվություն ստանալ աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող պետական քաղաքականության, ծրագրերի ու ծառայությունների վերաբերյալ։ Այն ամբողջությամբ համապատասխանում է ՀՀ հանրային ծառայությունների թվայնացման սկզբունքներին։ Կայքի մշակման աշխատանքներն իրականացվել են ԱՍՀ նախարարության «Բարեկեցության տեղեկատվական համակարգերի ձեռնարկություն» հիմնադրամի կողմից՝ Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության հետ համագործակցությամբ։

📢 ԱՍՀ նախարարության ԿՍԱԳՀ խորհրդական Գայանե Ղարագյոզյանը «Արմենպրես»-ում խոսել է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահով
📢 ԱՍՀ նախարարության ԿՍԱԳՀ խորհրդական Գայանե Ղարագյոզյանը «Արմենպրես»-ում խոսել է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրում տեղի ունեցած վերջին փոփոխությունների, ծրագրի իրականացման ընթացքի և արդյունքների մասին։ 📎 Հղում՝ https://www.youtube.com/watch?v=KGyUrRxK1II

📌 Հուլիսի 1-ից ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգը կներդրվի հանրապետության ամբողջ տարածքում. մանրամասները ներկայացնում է ԱՍՀՆ ժողովրդագրության և ընտանիքի սոցիալական երաշխիքների վարչության ընտանիքի սոցիալական գնահատման բաժնի պետ Էդգար Բզնունին:

🏠 Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագ
🏠 Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ որոշման նախագիծը։ Փոփոխությունների համաձայն՝ 📌 եթե դիմում-հայտարարության մեջ ներառված ընտանիքի ամուսնալուծված անդամը դիմելու պահին ունի անչափահաս երեխա, ապա նա համարվում է այն ծնողի ընտանիքի պարտադիր անդամը, ում հետ դատարանի որոշմամբ ապրում է։ Եթե նման որոշում չկա, երեխան համարվում է մոր ընտանիքի անդամը, իսկ հայրը կարող է ընդգրկվել դիմում-հայտարարությունում առանց երեխայի, 📌 եթե ընտանիքի բոլոր անդամների տվյալներն առկա են ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից հաշվառված տեղահանված անձանց տվյալների շտեմարանում, ապա այդ ընտանիքի՝ 2023 թ․ սեպտեմբերի 19-ի դրությամբ 6 տարին չլրացած երեխան համարվում է շահառու՝ անկախ նրանից, թե նրա տվյալները առկա են շտեմարանում, թե ոչ, 📌 ծրագրի շրջանակում առկա դրական մնացորդը հնարավոր կլինի օգտագործել ոչ միայն տան վերանորոգման, այլ նաև անհատական բնակելի տների վերակառուցման ու տնամերձ տարածքի կառուցապատման համար, 📌 հավաստագիրն իրացրած ընտանիքի՝ հավաստագրում չներառված մեկ կամ երկու անդամներն իրենց չիրացրած հավաստագրերը կարող են միավորել այդ ընտանիքի հավաստագրի հետ։ Այս դեպքում աջակցության գումարը կարող է օգտագործվել որպես դրական մնացորդ ծրագրով սահմանված ուղղություններով և սահմանաչափերով, 📌 տրամադրվող ֆինանսական աջակցությունը չի կարող արգելադրվել, բռնագանձվել կամ հաշվանցվել շահառուի այլ պարտավորությունների դիմաց։ Նշենք, որ այս պահի դրությամբ Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում հավաստագիր է ստացել 6856 ընտանիք (28,187 անձ), որից 3229 ընտանիքն (14,914 անձ) արդեն իսկ իրացրել է հավաստագիրը։

📌 20% հետվճար՝ կենսաթոշակի և նպաստի քարտերով անկանխիկ գնումների դեպքում․ կենսաթոշակառուները պատմում են ծրագրի առավելությունների մասին։

📌 Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր նախարարության և Միասնական սոցիալական ծառայության աշխատակազմի
+5
📌 Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր նախարարության և Միասնական սոցիալական ծառայության աշխատակազմի մասնակցությամբ անցկացրել է գործակարգավարական խորհրդակցություն։ Նախարար Թորոսյանն անդրադարձել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի կիսամյակային առաջնահերթություններին, գնահատել իրականացվող աշխատանքների ընթացքը և նախանշել առաջիկա անելիքները։ ✅ Նախարարը կարևորել է սոցիալական ծառայությունների թվայնացման գործընթացի արդյունավետ իրականացումը՝ շեշտադրելով քաղաքացիների դիմումների ընդունման, մշակման ու սպասարկման առավել պարզ մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը։ Այս համատեքստում ներկայացվել է նաև ԱՍՀ նախարարությունում ներդրված «Spark.work» նորարարական հարթակի կիրառման ընթացքը, ինչպես նաև վերջինիս գործառույթների ընդլայնման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։