Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Kanalga Telegram’da o‘tish
4 919
Obunachilar
+124 soatlar
-117 kunlar
-1330 kunlar
Postlar arxiv
📌 Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրել է ԱՍՀՆ 2025 թ․ բյուջեի կատարողականը։
https://www.youtube.com/watch?v=qETACA1f4X4
📢 Կոտայքի և Սյունիքի մարզերում անապահովության գնահատման նոր համակարգի փորձնական կիրառման արդյունքում լրամշակվել է ընտանիքի անապահովության գնահատման կարգը, որը 2026 թ․ հուլիսի 1-ից ներդրվում է հանրապետության ամբողջ տարածքում․ Կառավարության այսօրվա նիստում նախագիծը հավանության է արժանացել։
Անապահովության գնահատման նոր համակարգը հնարավորություն կտա՝
✅ նպաստել ծայրահեղ աղքատության հաղթահարմանը,
✅ առավել հասցեական դարձնել սոցիալական աջակցության ծրագրերը,
✅ խրախուսել անձի սոցիալ-տնտեսական ակտիվացումը՝ սոցիալական աջակցության ծառայությունները կարիքին համաչափ տրամադրելու սկզբունքի վրա հիմնվելով։
Նոր համակարգով պարտադիր է դառնում աշխատունակ անձանց զբաղվածության ապահովումը, այսինքն՝ եթե ընտանիքը դիմի նպաստ ստանալու համար, դա միաժամանակ դիտարկվելու է որպես ընտանիքի աշխատունակ, բայց չաշխատող անձի աշխատանք փնտրելու հայտ, իսկ աշխատանքի ընդունվելու արդյունքում ստացված եկամուտները 12 ամիս չեն հաշվարկվի և չեն ազդի նպաստ ստանալու իրավունքի վրա։
Նոր համակարգով ընտանիքի անապահովության աստիճանը որոշվում է 4 շեմերի միջոցով, որոնք սահմանվում են` հիմք ընդունելով պարենային զամբյուղի արժեքը՝
📌 ծայրահեղ անապահով,
📌 չափավոր անապահով,
📌 միջին անապահով,
📌 անապահով:
Անապահովության աստիճանով պայմանավորված՝ ընտանիքին հասանելիք սոցիալական ծառայությունների փաթեթը (անապահովության նպաստ, եռամսյա հրատապ օգնություն, կրթական, կոմունալ ծառայությունների և առողջապահական ոլորտի արտոնություններ և այլն) կլինի տարբեր։
📌 ԱՍՀ նախարարության ենթակայությամբ գործող շուրջօրյա հաստատություններում խնամք ստացող 18 տարեկան անձինք նոր և ինքնուրույն կյանք են սկսել Ակնաշեն գյուղում գտնվող համայնքային փոքր տանը։
https://youtu.be/dDUCLjZeExU
📌 Սոցիալական աջակցության նոր ծրագիր՝ Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի ընտանիքներին կացարանով ապահովման վարձակալության վարձավճարի մասնակի հատուցման նպատակով։ Մանրամասները ներկայացնում է ԱՍՀ նախարարության ընտանիքի սոցիալական գնահատման բաժնի պետ Էդգար Բզնունին։
👧 👦 Ազատ, սիրված ու երջանիկ. երեխաները խոսում են իրենց իրավունքների և դրանց պաշտպանության կարևորության մասին։
📌 Ովքե՞ր և ի՞նչ ընթացակարգով կարող են ստանալ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ կամ նպաստ։
🏡 16 մլն դրամ պետական աջակցություն' սահմանամերձ և առանձին բնակավայրերում տուն կառուցելու համար։
Ծրագրից արդեն իսկ օգտվել է 2973 ընտանիք։
📌 Կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, համաձայն որի՝ խնամքին մինչև 12 տարեկան երեխա ունեցող, ինչպես նաև մինչև 18 տարեկան հաշմանդամության խորը կամ ծանր սահմանափակումով երեխա ունեցող ծնողները իրավունք կունենան օգտվելու ծնողական ժամից։
Երաշխիքը կտրամադրվի՝
✅ մինչև 2 երեխա ունեցող ծնողին (խնամատար ծնողին կամ որդեգրողին կամ խնամակալին)՝ օրական առավելագույնը 30 րոպե,
✅ 3 և ավելի երեխա ունեցող ծնողին՝ օրական առավելագույնը 1 ժամ, ✅ մինչև 18 տարեկան հաշմանդամության խորը կամ ծանր սահմանափակումով երեխա ունեցող ծնողին` օրական առավելագույնը 1ժամ (անկախ երեխաների թվից)։
Ավելին՝ https://mlsa.am/news/1234
65+ աշխատողները մասնագիտական գործունեությունը շարունակելու հնարավորություն կունենան․ մանրամասները ներկայացնում է ԱՍՀ նախարարության աշխատանքի և աշխատանքի վարձատրության քաղաքականության բաժնի պետ Լյուբով Գևորգյանը։
📢 Օտարերկրյա քաղաքացիները ՀՀ-ում աշխատանքային գործունեություն կարող են իրականացնել՝ նախապես ստանալով աշխատանքի թույլտվություն և ժամանակավոր կացության կարգավիճակ։
Այս նպատակով գործատուն կարող է հայտ ներկայացնել առցանց եղանակով՝ ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության workpermit.am միասնական էլեկտրոնային հարթակում։
📌 Աշխատանքի թույլտվության և ժամանակավոր կացության կարգավիճակը տրամադրվում կամ մերժվում է հայտը ներկայացնելու օրվանից հետո առավելագույնը 30 օրվա ընթացքում։
🇦🇲 Աշխատանքային միգրանտի ուղեցույցՀայաստանում՝ https://www.mlsa.am/Programs-And-Services/155
🇺🇸 Guide for labor migrantsin Armenia` https://www.mlsa.am/Programs-And-Services/156
Repost from Arsen Torosyan
65+ տարիքային սահմանափակումը վերացվեց.
#տարածել 🇦🇲🫶
«Քանի դեռ ապրում ես, պետք է պիտանի լինես․ 60 տարի է ես թատրոնում եմ, որովհետև դա իմ սիրելի աշխատանքն է», - թատրոնի ու կինոյի դերասանուհի Անահիտ Ղուկասյանը պատմում է մասնագիտության, ժողովրդի սիրո և աշխատանքի կարևորության մասին։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի շնորհավորական ուղերձն Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ
Սիրելի՛ քաղաքացիներ,
շնորհավորում եմ բոլորիս Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ։
Տոնը ևս մեկ հնարավորություն է արժևորելու Ձեզանից յուրաքանչյուրի ներդրումը մեր երկրի զարգացման, տնտեսական առաջընթացի և հասարակական բարեկեցության ապահովման գործում։ Ձեր ամենօրյա աշխատանքը հենց այն ամուր հիմքն է, որի վրա կառուցվում է մեր պետության ու պետականության կայուն, խաղաղ և բարեկեցիկ ներկան ու ապագան։
Աշխատանքը միայն եկամտի աղբյուր չէ․ այն նաև անձի ինքնադրսևորման, անձնական և մասնագիտական աճի, սեփական ներուժն անկախ ամեն ինչից լիովին իրացնելու առանցքային պայմաններից է, և պետության առաջնահերթություններից է ապահովել այնպիսի պայմաններ, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի կունենա արժանապատիվ, անվտանգ և ստեղծարար աշխատանքի հնարավորություն։ Այս նպատակով հետևողականորեն իրականացվում են աշխատաշուկայի զարգացմանը, աշխատողների մասնագիտական կարողությունների զարգացմանը, աշխատաշուկայում խոցելի խմբերի մրցունակության բարձրացմանն ու զբաղվածության խթանմանը միտված քաղաքականություններ։
Վերջին տարիներին հարյուր հազարավոր նոր աշխատատեղերի ստեղծման կայուն միտումը ևս էականորեն նպաստում է մեր երկրի տնտեսական ակտիվության աճին՝ կրճատելով նաև գործազրկության, այդպիսով նաև աղքատության և ծայրահեղ աղքատության ցուցանիշները։ Երրորդ Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ մենք մոտ ենք ծայրահեղ աղքատության հաղթահարմանը, ինչին հաջողվել է հասնել բացառապես աշխատանքի, միայն ու միայն աշխատանքի շնորհիվ։
Սիրելի՛ քաղաքացիներ,
լիահույս եմ, որ պատասխանատվությունը, աշխատասիրությունն ու ստեղծարար մոտեցումները շարունակելու են լինել համատեղ հաջողությունների շարժիչ ուժը։
Մաղթում եմ քաջառողջություն, անսպառ եռանդ և շարունակական հաջողություններ Ձեր աշխատանքում։
📢 Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, կացարանով ապահովման խնդիր ունեցող ընտանիքների կարիքներին հրատապ արձագանքելու նպատակով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից «e-draft.am» իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացվել ՀՀ կառավարության որոշման նախագիծ։
Նախատեսվում է սոցիալապես անապահով կամ սեփական բնակելի տարածք չունեցող, բնակության համար ոչ պիտանի տարածք ունեցող անձանց (ընտանիքներին) ապահովել ժամանակավոր կացարանով` մոդուլային տնակներով։
📌 Նախագծով առաջարկվում է օրենսդրորեն ամրագրել «մոդուլային տնակ» հասկացությունը՝ որպես ժամանակավոր, արագ հավաքվող և տեղափոխելի կացարան, սահմանել շահառուների շրջանակը և ընտրության չափանիշները, ներդնել դիմումների ընդունման, տվյալների համադրման և գնահատման միասնական համակարգ, սահմանել մոդուլային տնակների տրամադրման ընթացակարգը, ժամկետները և պայմանագրային հիմքերը։
📝 Առաջարկվող կարգավորումը հնարավորություն է տալու հրատապ արձագանք պահանջող իրավիճակներում արագ և արդյունավետ կազմակերպել ժամանակավոր կացարանի ապահովումը։ Նախագծի վերաբերյալ առաջարկներ կարող եք ներկայացնել հետևյալ հղմամբ՝ https://www.e-draft.am/projects/10081
📢 Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, կացարանով ապահովման խնդիր ունեցող ընտանիքների կարիքներին հրատապ արձագանքելու նպատակով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից «e-draft.am» իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացվել ՀՀ կառավարության որոշման նախագիծ։
Նախատեսվում է սոցիալապես անապահով կամ սեփական բնակելի տարածք չունեցող, բնակության համար ոչ պիտանի տարածք ունեցող անձանց (ընտանիքներին) ապահովել ժամանակավոր կացարանով` մոդուլային տնակներով։
📌 Նախագծով առաջարկվում է օրենսդրորեն ամրագրել «մոդուլային տնակ» հասկացությունը՝ որպես ժամանակավոր, արագ հավաքվող և տեղափոխելի կացարան, սահմանել շահառուների շրջանակը և ընտրության չափանիշները, ներդնել դիմումների ընդունման, տվյալների համադրման և գնահատման միասնական համակարգ, սահմանել մոդուլային տնակների տրամադրման ընթացակարգը, ժամկետները և պայմանագրային հիմքերը։
📝 Առաջարկվող կարգավորումը հնարավորություն է տալու հրատապ արձագանք պահանջող իրավիճակներում արագ և արդյունավետ կազմակերպել ժամանակավոր կացարանի ապահովումը։ Նախագծի վերաբերյալ առաջարկներ կարող եք ներկայացնել հետևյալ հղմամբ՝ https://www.e-draft.am/projects/10085
📌 Պետությունը շարունակում է աջակցել անհուսալի վարկեր ունեցող անձանց՝ վարկային պարտավորությունների մարման հարցում։
✅ Ծրագրից կարող են օգտվել գրանցված աշխատանք ունեցող այն անձինք, որոնց վարկերը դասակարգված են անհուսալի դասով առնվազն երեք տարի և դրանց մայր գումարների հանրագումարը չի գերազանցում 1 մլն դրամը։
Հղում՝ https://www.youtube.com/watch?v=Hub-ABA0iBU&t=9s
📢 Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի արդյունավետության բարձրացման նպատակով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից «e-draft.am» իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացվել ՀՀ կառավարության որոշման նախագիծ։
Ծրագրում նախատեսվում են հետևյալ փոփոխությունները՝
1. Եթե դիմում-հայտարարության մեջ ներառված ընտանիքի ամուսնալուծված անդամը դիմելու պահին ունի անչափահաս երեխա (երեխաներ), ապա երեխան (երեխաները) համարվում է այն ծնողի ընտանիքի միավորի պարտադիր անդամը, ում հետ դատարանի որոշմամբ ապրում է երեխան (երեխաները)։ Դատարանի որոշման բացակայության դեպքում, երեխան (երեխաները) համարվում է մոր ընտանիքի միավորի պարտադիր անդամ և հայրը կարող է դիմում-հայտարարության մեջ ներառվել առանց այդ երեխայի (երեխաների)։
2. Ծրագրի շրջանակում դրական մնացորդը կարող է ուղղվել ոչ միայն գույքի ձեռքբերմանը, տան վերանորոգմանը, այլև անհատական բնակելի տների վերակառուցմանն ու տնամերձ տարածքի կառուցապատմանը։
3. Հավաստագիրն իրացրած ընտանիքի՝ հավաստագրում չներառված մեկ կամ երկու անդամներն իրենց հավաստագրերը կարող են միավորել այդ ընտանիքի հավաստագրի հետ։ Այս դեպքում աջակցության գումարը կարող է իրացվել որպես դրական մնացորդ՝ ծրագրով սահմանված ուղղություններով և սահմանաչափերով։
Ծրագրի շրջանակում նախատեսվող այլ փոփոխություններին ծանոթանալու, ինչպես նաև նախագծի վերաբերյալ առաջարկներ ներկայացնելու համար կարող եք անցնել հետևյալ հղմամբ՝ https://www.e-draft.am/projects/10077:
📌 2026 թվականի ապրիլի 20-ի դրությամբ հավաստագիր է ստացել 5673 ընտանիք, որից 2578-ը իրացրել են այն։
📌 Նախատեսվում է ընդլայնել ու հստակեցնել հայրենիքի պաշտպանության ժամանակ կյանքին կամ առողջությանը վնաս պատճառված զինծառայողների, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների սոցիալական երաշխիքները․ կբարելավվի նաև պատճառված վնասի հատուցման գործընթացիարդյունավետությունը։
Նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
✅ Ըստ այդմ, առաջարկվում է փոխհատուցում տրամադրել ոչ միայն 2017 թ․ հունվարի 1-ից հետո, այլև 1998–2016 թթ․ տեղի ունեցած այն դեպքերի համար, երբ զինծառայողների կյանքին կամ առողջությանը վնաս է պատճառվել ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով։
Նախագծի վերաբերյալ կարծիքներ և առաջարկներ կարող եք ներկայացնել e-draft.am հարթակում հետևյալ հղմամբ՝ https://www.e-draft.am/projects/10075
Ավելին՝ https://mlsa.am/news/1212
Endi mavjud! Telegram Tadqiqoti 2025 — yilning asosiy insaytlari 
