Աշխատանքի և բարեկեցության նախարարություն
Відкрити в Telegram
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և բարեկեցության նախարարության տելեգրամյան պաշտոնական ալիք: Official Telegram channel of the Ministry of Labor and Welfare of the Republic of Armenia:
Показати більше4 851
Підписники
-324 години
-117 днів
-5030 днів
Архів дописів
📢 Հարգելի՛ քաղաքացիներ, 2027 թվականի հունվարի 1-ից Աշխատանքի և բարեկեցության նախարարության կողմից տրամադրվող մի շարք ծառայություններից օգտվելու համար դիմումներ կարող եք ներկայացնել id.e-social.am հարթակի՝ ԲԱՑԱՌԱՊԵՍ «Եսեմ» ազգային նույնականացման համակարգի միջոցով․ ՀԾՀ-ով և գաղտնաբառով մուտքի տարբերակն այլևս հասանելի չի լինի։
📌 Հարթակ մուտք գործելու և դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը․
✅ Բացել id.e-social.am հարթակը և սեղմել «Մուտք Եսեմ-ի միջոցով» կոճակը։
✅ Ընտրել Ձեզ հասանելի «Մուտքի» տարբերակը՝ «Նույնականացման քարտ» կամ «Բջջային նույնականացման քարտ» և հետևել հրահանգներին։
«Նույնականացման քարտ» տարբերակով մուտք գործելու դեպքում՝ նշել համապատասխան թվային տվյալները։
🔻 «Բջջային նույնականացման քարտ» մուտքի դեպքում պետք է մուտքագրել Ձեր հեռախոսահամարը, ապա հեռախոսում հաստատեք մուտքը՝ հավաքելով PIN կոդը։
🪪 Այս տարբերակից օգտվելու համար անհրաժեշտ է նախապես Ձեր բջջային օպերատորի մոտ ակտիվացնել Mobile ID ծառայությունը։ Հաստատել Ձեր ինքնությունը, որից հետո կվերադառնաք սոցիալական հարթակի Ձեր անձնական էջ, որտեղ կարող եք դիմում ներկայացնել համապատասխան ծառայությունից օգտվելու համար։
🖇 Ծառայությունների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://welfare.gov.am/articles/news/news999
17 лист, 05:53
+6
📢 Սկանդինավյան երկրների նախարարների խորհրդի (The Nordic Council of Ministers) հրավերով՝ Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը մասնակցում է նոյեմբերի 16-17-ը Կոպենհագենում անցկացվող Գենդերային հավասարության և կանանց ու աղջիկների իրավունքների հարցերով Կոպենհագենի գագաթնաժողովին։
Միջոցառմանը մասնակցում են տարբեր երկրների կառավարությունների, քաղաքացիական հասարակության, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքականություն մշակողներ և ոլորտի առաջատար փորձագետներ՝ օրակարգային թեմաների շուրջ միջազգային երկխոսության, առկա մարտահրավերների քննարկման և արդյունավետ փորձի փոխանակման նպատակով։
🔻 Գագաթնաժողովի շրջանակում նախարար Արսեն Թորոսյանը մասնակցել է պանելային քննարկման՝ ներկայացնելով գենդերային հավասարության ապահովման, կանանց ու աղջիկների իրավունքների պաշտպանության, ինչպես նաև ընտանեկան բռնության կանխարգելման ուղղություններով ՀՀ կողմից իրականացվող քաղաքականությունն ու սահմանված առաջնահերթությունները։ Այս համատեքստում նախարարն ընդգծել է կանանց անվտանգության, տնտեսական անկախության, որոշումների կայացման գործընթացներում նրանց լիարժեք մասնակցության ապահովման կարևորությունը։ Արսեն Թորոսյանը խոսել է նաև ընտանիքում կանանց և տղամարդկանց դերերի հավասարակշռման անհրաժեշտության, ինչպես նաև երեխա ունեցող կանանց աշխատավայրում տրվող արտոնությունների, մայրության և աշխատանքի համատեղմանն ուղղված օրենսդրական կարգավորումների մասին։
Գագաթնաժողովի շրջանակում նախարար Թորոսյանը կարճատև զրույց է ունեցել Ֆինլանդիայի սոցիալական ապահովության նախարար Կարոլինա Պարտանենիի, Դանիայի աշխատանքի և գենդերային հավասարության նախարար Անե Հալսբոե-Յորգենսենի ու Մոլդովայի աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարար Նատալյա Պլուգարուի հետ։
✅ Զրույցների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա համագործակցության վերաբերյալ։
17 лист, 01:35
📢 Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ Աշխատանքի և բարեկեցության նախարարի հրամանով ևս 6 ամսով երկարաձգվել է 2020 թվականին Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրված հավաստագրերի գործողության ժամկետը:
Տեղեկացնում ենք նաև, որ հավաստագրերի գործողության ժամկետը երկարաձգվում է ՎԵՐՋԻՆ ԱՆԳԱՄ, և նոր ժամկետից` 2027թ. հուլիսի 1-ից հետո հավաստագրերն իրացնելու հնարավորություն այլևս չի լինելու:
‼️ Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքները կարող են ձեռք բերել, կառուցել և վերակառուցել իրենց սեփական տունը։
Միասնական սոցիալական ծառայության հետ համագործակցող բանկից կամ վարկային կազմակերպությունից հիփոթեքային վարկ ստանալու դեպքում՝ պետությունը հավաստագրի միջոցով իրականացնում է վարկային ժամանակացույցին համապատասխան մայր գումարի և տոկոսագումարի սուբսիդավորում, մասնավորապես՝
✅ Երևանում ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 8 մլն դրամ մայր գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող մինչև 8% տոկոսագումարի գծով,
✅ ՀՀ մարզային բնակավայրերում ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 10 մլն դրամ մայր գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող մինչև 10% տոկոսագումարի գծով,
✅ ՀՀ առանձին գյուղական բնակավայրերում ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 12 մլն դրամ մայր գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող մինչև 12% տոկոսագումարի գծով,
✅ Սահմանամերձ բնակավայրում հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու դեպքում հիփոթեքային վարկի ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 14 մլն դրամ մայր գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող մինչև 13% տոկոսագումարի գծով։
16 лист, 05:49
✅ 2026 թ․ հոկտեմբերի 1-ի դրությամբ ավելի քան 572 հազար քաղաքացի օգտվում է կենսաթոշակների և նպաստների 20% հետվճարի ծրագրից․ մեկ շահառուի ամսական միջին հետվճարը կազմում է 8,141 դրամ։
📊 Ստորև ներկայացնում ենք վիճակագրություն՝ 2022 թ․ հուլիսի 1-ից մեկնարկած ծրագրի շահառուների թվի և նրանց տրամադրվող հետվճարի միջին չափի դինամիկայի վերաբերյալ։
13 лист, 07:45
⁉️ Ինչպե՞ս անցնել անձի ֆունկցիոնալության գնահատում․ որտեղի՞ց սկսել և ո՞ւր դիմել։
Ներկայացնում ենք անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասները՝ քայլ առ քայլ։
🔻 ՔԱՅԼ 1․ Դիմեք Ձեզ սպասարկող բուժհաստատություն։
Անձը հաստատող փաստաթղթով անհրաժեշտ է դիմել Ձեզ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն։
🔻 ՔԱՅԼ 2․ Ստացեք ուղեգիր։
Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունն «Արմեդ» Էլեկտրոնային առողջապահության համակարգում կլրացնի Ձեր առողջական վիճակի վերաբերյալ տվյալներն ու, անհրաժեշտ հիմքերի առկայության դեպքում, կձևավորի ուղեգիր։
🔻 ՔԱՅԼ 3․ Լրացրեք առցանց դիմում։
Մուտք գործեք e-disability.am համակարգ և լրացրեք ֆունկցիոնալության գնահատման դիմումը։ Այն հաջողությամբ մուտքագրելուց հետո ուղեգիրը հասանելի կլինի տվյալ հարթակում, որից հետո կստանաք համապատասխան ծանուցում։
🔻 ՔԱՅԼ 4․ Անցեք ֆունկցիոնալության գնահատում։
Դիմումը ներկայացնելուց հետո Միասնական սոցիալական ծառայության մասնագետը կապ կհաստատի Ձեզ հետ, կայցելի Ձեր բնակության վայր և կգնահատի Ձեր կարիքները։ Այնուհետև կստանաք ծանուցում գնահատման օրվա և ժամի վերաբերյալ։
🔻 ՔԱՅԼ 5․ Տեղեկացեք արդյունքների մասին։
Գնահատման որոշմանը և ծառայությունների անհատական ծրագրին կարող եք ծանոթանալ Ձեր էլեկտրոնային հասցեի կամ նախընտրելի ծանուցման եղանակով ստացված հաղորդագրության միջոցով։
12 лист, 08:53
📢 Քննարկվել են անձնական օգնականի ծառայության տրամադրման կարգում նախատեսվող փոփոխություններն ու լրացումները:
https://welfare.gov.am/articles/news/news9-2
12 лист, 06:03
12 лист, ~06:03
📢 Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ փոխվել է Աշխատանքի և բարեկեցության նախարարության ենթակայությամբ գործող «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ի անվանումը։ Այսուհետ այն կգործի «Խարբերդի խնամքի կենտրոն» անվանմամբ։
Փոփոխություններ են կատարվել նաև հաստատության գործունեության շրջանակում․ հստակեցվել են գործառույթները, շահառուների շրջանակը և մատուցվող ծառայությունների տեսակները։
✅ Ընդունված փոփոխությունների նպատակն է բարձրացնել սոցիալական ծառայությունների հասցեականությունն ու հասանելիությունը, նպաստել շահառուների սոցիալական ներառմանն ու կյանքի որակի բարելավմանը։
Նոր կարգավորումների համաձայն՝ «Խարբերդի խնամքի կենտրոնը» շուրջօրյա խնամքի ծառայություններ և երկարաժամկետ կամ որոշակի ժամկետով կացարան կապահովի կենտրոնական նյարդային համակարգի օրգանական և ֆունկցիոնալ ծանր ախտահարումներ ունեցող՝ առանց ծնողական խնամքի մնացած 16-18 տարեկան երեխաների, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց համար։
📌 Բացի այդ, կենտրոնում համապատասխան ծառայություններ կտրամադրվեն թեթև կամ միջին աստիճանի մտավոր, ինչպես նաև հոգեկան և վարքային այլ խանգարումներ ունեցող տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց։
12 лист, 03:49
📢 Նոր աշխատանք փնտրելը կամ աշխատակից գտնելն ավելի հեշտ է, քան կարող եք պատկերացնել։
📌 E-work.am․ Ձեր հնարավորությունները՝ մեկ հարթակում։
🤝 Աշխատա՞նք եք փնտրում․
✅ ծանոթացեք Երևանում և մարզերում առկա թափուր աշխատատեղերին,
✅ ստեղծեք Ձեր ինքնակենսագրականը (CV),
✅ գտեք Ձեր մասնագիտական հմտություններին համապատասխան աշխատանք,
✅ անմիջապես կապ հաստատեք գործատուների հետ։
🤝 Աշխատակի՞ց եք փնտրում․
✅ տեղադրեք Ձեր կազմակերպությունում առկա թափուր հաստիքների վերաբերյալ հայտարարություն,
✅ ուսումնասիրեք թեկնածուների ինքնակենսագրականները,
✅ գտեք Ձեր թիմի նոր անդամին։
🔻Հարթակից օգտվելն ԱՆՎՃԱՐ է բոլորի համար։
📎 Հետևե՛ք նաև e-work.am-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջին և հարթակի վերաբերյալ թարմացումներին այս հղումով՝ https://www.facebook.com/ework.am ։
#еwork #Աշխատանք #ԹափուրԱշխատատեղեր #Կարիերա
11 лист, 03:41
🤝 Զբաղվածության ապահովման նոր հնարավորություն՝ hաշմանդամություն ունեցող անձանց և 63-ից բարձր տարիք ունեցող անձանց համար։
Ծրագիրը կմեկնարկի 2027 թ․ հունվարի 1-ից․ օգտվելու համար անհրաժեշտ է գրանցվել e-work.am հարթակում։
10 лист, 01:14
📌 Ղարաբաղից տեղահանված անձանց բնակապահովման, զբաղվածության և սոցիալական աջակցության պետական ծրագրեր․ ընթացիկ արդյունքներն ու նախատեսվող փոփոխությունները։
«Արմենպրես»-ում կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում Աշխատանքի և բարեկեցության նախարարության ԿՍԱԳՀ խորհրդական Գայանե Ղարագյոզյանը, Ընտանիքի սոցիալական գնահատման և հրատապ սոցիալական աջակցության քաղաքականության բաժնի պետ Էդգար Բզնունին և Զբաղվածության ծրագրերի բաժնի պետ Ռուզաննա Պեպանյանը խոսել են գործող ծրագրերի, առկա ցուցանիշների և նախատեսվող փոփոխությունների մասին։
✅ Ասուլիսի հղումը՝ https://www.youtube.com/watch?v=WTNXzB0fdI0
09 лист, 07:02
📢 Աշխատանքի և բարեկեցության նախարարության Միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ Լիանա Թովմասյանը «Արմենպրես Փոդքաստ»-ի տաղավարում մանրամասներ է ներկայացնում e-work.am հարթակի ընձեռած հնարավորությունների, աշխատանքի որոնման և աշխատաշուկայի թվայնացման գործընթացների մասին։
Հարցազրույցն ամբոջղությամբ՝ https://youtu.be/0NSzjWCqcrc
09 лист, 02:38
📌 Տեղի ունեցավ «Սոցիալական ծառայությունների աշխատուժի պրոֆեսիոնալիզացիան Հայաստանում. մասնագիտական կրթություն, շարունակական զարգացում և սուպերվիզիա» խորագրով երկօրյա համաժողովը` նվիրված Սոցիալական աշխատողի օրվան:
https://youtu.be/t2JPtUlxrPI
07 лист, 02:12
🏡 Բնակապահովման պետական ծրագրերը միտված են ընտանիքների մշտական բնակության հաստատմանն ու համայնքների տնտեսական ակտիվության ապահովմանը․ գործող ծրագրերը շարունակաբար կբարելավվեն՝ առկա խնդիրներին և շահառուների կարիքներին համահունչ։
https://youtu.be/ViwnRuLvJSc?si=MS4QUh02fBJes8Gs
05 лист, 07:59
📢 Հանրային քննարկման հրավեր
ՀՀ աշխատանքի և բարեկեցությաննախարարությունը հրավիրում է մասնակցելուհանրային քննարկման, որի ընթացքումկներկայացվեն «Անձնական օգնականիծառայություն տրամադրելու կարգը ևպայմանները հաստատելու մասին» ՀՀկառավարության որոշման մեջ նախատեսվողփոփոխություններն ու լրացումները։
📆 Քննարկման օրը՝ նոյեմբերի 11
🕓 Ժամը՝ 16:00–17:30
📍 Վայրը՝ Երևան, Բեսթ Վեսթերն ՓլասԿոնգրես հյուրանոց (Իտալիայի փող., 1 շենք)
Մասնակցությամբ հետաքրքրված անձանց ևկազմակերպությունների ներկայացուցիչներինխնդրում ենք նախապես գրանցվել հետևյալհղումով՝ https://forms.gle/fxP1HK93cMU4JgYR8
Հանրային քննարկումը կազմակերպվել էՀայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակիաջակցությամբ՝ Եվրոպական միության կողմիցֆինանսավորվող «Հայաստանում սոցիալականպաշտպանության համակարգի հզորացում»ծրագրի շրջանակում։
05 лист, 04:43
🤝 Մարդու կողքին՝ ամենակարևոր պահին. սոցիալական աշխատանքը՝ հոգատարության, նվիրումի և մարդասիրության մասին։
#Նոյեմբերի4
#ՍոցիալականԱշխատողիՕր
https://youtu.be/Uaxir9FCshM
04 лист, 05:47
Repost from Arsen Torosyan
Հարգելի՛ սոցիալական աշխատողներ,
շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի՝ Սոցիալական աշխատողի օրվա առթիվ։
Ձեր աշխատանքն ամեն օր ապացուցում է, որ սոցիալական պաշտպանությունը նախևառաջ մարդու կողքին լինելու, նրա խնդիրները հասկանալու և դժվարությունների հաղթահարման ճանապարհին աջակցելու առաքելություն է։ Ձեր մասնագիտական աշխատանքի արժեքն արտահայտվում է մարդկանց կյանքում տեղի ունեցող դրական փոփոխություններով՝ պաշտպանված իրավունքներով, վերականգնված վստահությամբ և ինքնիրացման նոր հնարավորություններով։
Սոցիալական աշխատանքի զարգացումը մեր երկրի սոցիալական քաղաքականության առանցքային ուղղություններից է։ Հզոր և արդյունավետ համակարգերի ստեղծումը միտված է կանխարգելելու սոցիալական ռիսկերը, ժամանակին արձագանքելու քաղաքացիների կարիքներին և ապահովելու առավել մարդակենտրոն, հասցեական ու որակյալ ծառայություններ։
Այս տեսլականին հասնելու համար հետևողականորեն աշխատում ենք սոցիալական աշխատանքի համակարգի կատարելագործման ուղղությամբ։ Մեր առաջնահերթություններն են մասնագետների գիտելիքների և կարողությունների զարգացումը, կրթության ու վերապատրաստման հնարավորությունների ընդլայնումը, աշխատանքային արդյունավետ մեխանիզմների ներդրումը և սոցիալական աշխատողի մասնագիտական դերի բարձրացումը։
Մեր նպատակն է նաև ստեղծել անհրաժեշտ հիմքեր, որպեսզի տրամադրվող աջակցությունը չսահմանափակվի միայն առկա խնդիրների լուծմամբ, այլ դառնա հնարավորություն` մարդու ինքնուրույնության, ներուժի իրացման և երկարաժամկետ բարեկեցության համար։
Սիրելի՛ սոցիալական աշխատողներ,
շնորհակալություն Ձեր նվիրվածության, պատասխանատվության և կատարած աշխատանքի համար։ Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, մասնագիտական նորանոր հաջողություններ և ամենայն բարիք։
04 лист, 00:29
📌 Անապահովությունից դեպի բարեկեցություն․ աշխատանքը՝ նոր հնարավորությունների սկիզբ:
Աշխատանքի և բարեկեցության նախարարությունը ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հետ համագործակցությամբ ներկայացնում է 4 մասից բաղկացած ֆիլմաշար` անապահովության գնահատման նոր չափորոշիչների, զբաղվածության հնարավորությունների, ինչպես նաև սոցիալական աշխատողների գործառույթների վերաբերյալ։
Ֆիլմի վերջին՝ չորրորդ մասը՝ ստորև ⤵
https://www.youtube.com/watch?v=wQmp0KE7I84
03 лист, 09:32
03 лист, ~09:32
+9
📢 Սոցիալական աշխատողի մասնագիտական տոնին ընդառաջ մեկնարկել է «Սոցիալական ծառայությունների աշխատուժի պրոֆեսիոնալիզացիան Հայաստանում. մասնագիտական կրթություն, շարունակական զարգացում և սուպերվիզիա» խորագրով երկօրյա համաժողովը։
Համաժողովի նպատակն է քննարկել Հայաստանում սոցիալական ծառայությունների աշխատուժի, մասնագիտական կարողությունների զարգացման, սոցիալական աշխատանքի կրթության որակի բարձրացման, սուպերվիզիայի համակարգի ներդրման ու կատարելագործմանն առնչվող հարցեր։
📌 Միջոցառմանը մասնակցել և ելույթներով հանդես են եկել Աշխատանքի և բարեկեցության նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը, ՀՀ Ազգային ժողովի աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նազելի Բաղդասարյանը, ԱԺ պատգամավորներ, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Ղասսան Խալիլը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Վացլավ Շտերբան, Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը, սոցիալական աշխատողներ, քաղհասարակության ներկայացուցիչներ։
Աշխատանքի և բարեկեցության նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանն իր ելույթում անդրադարձել է սոցիալական աշխատողների մասնագիտական կրթության կատարելագործման, վերապատրաստման հնարավորությունների ընդլայնման և սուպերվիզիայի ինստիտուտի զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Նախարարի տեղակալի դիտարկմամբ՝ այն կարևոր նշանակություն ունի մասնագետների աշխատանքային կարողությունների ամրապնդման, մասնագիտական դժվարությունների հաղթահարման և ծառայությունների որակի բարելավման տեսանկյունից։ Նախարարի տեղակալն ընդգծել է նաև պետական կառույցների, կրթական հաստատությունների, միջազգային գործընկերների և մասնագիտական կազմակերպությունների համագործակցության կարևորությունը՝ սոցիալական աշխատանքի միասնական մասնագիտական չափանիշների ձևավորման և ոլորտի կայուն զարգացման նպատակով։
✅ Պանելային քննարկումների ու աշխատարանների ընթացքում քննարկվել են սոցիալական աշխատողների պրոֆեսիոնալիզացիայի իրավական հիմքերը, սոցիալական ոլորտի աշխատուժի կարողությունների զարգացման նորարարական մոտեցումները, սուպերվիզիայի կազմակերպման մեխանիզմներն ու այլ հարցեր։ Համաժողովը կազմակերպվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացվող ՄԱԿ-ի «Հայաստանում սոցիալական պաշտպանության համակարգի հզորացում» համատեղ ծրագրի շրջանակում։
03 лист, 08:11
