Yerevan Live!
Open in Telegram
Մայրաքաղաքի ամենահետաքրքիր նորություններն ու ամենահետաքրքիր պատմությունները։ Միջոցառումներ, համերգներ, տոնակատարություններ։
Show more2 960
Subscribers
+824 hours
+267 days
+4030 days
Posts Archive
2 960
🔵Մարզպետներին Փաշինյանը «տոկի է տվել»․ «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ՔՊ-ական մարզպետներին Նիկոլ Փաշինյանը «տոկի է տվել»` հանձնարարել է ՔՊ վարչությանը ներկայացնել ՏԻՄ-երի համայնքապետերի այնպիսի թեկնածուներ, որոնք հաղթող են, հակառակ դեպքում նրանց պարտության հետեւանքն իրենք՝ մարզպետներն են կրելու՝ պաշտոնանկության տեսքով։ Գրել էինք, որ աշնանը սպասվող ՏԻՄ ընտրությունների թեկնածուներին եւս ՔՊ վարչությամբ են ընտրելու, այսինքն՝ Փաշինյանն է որոշելու, ուստի մարզպետները մեկից ավելի թեկնածու պետք է ներկայացնեն ու հիմնավորեն յուրաքանչյուրի արժանիքները, որ վերադասն ընտրություն կատարի։
Մարզպետներից մեկը մեզ բողոքեց, որ հիմա դժվար, գրեթե անհնար է հեղինակավոր, հարգված ՔՊ-ական գտնելը, որը կարող է իրապես արժանանալ ժողովրդի քվեին, ուստի իրենց այլ բան չի մնացել, քան գործարք առաջարկել տվյալ տարածքներում հեղինակավոր մարդկանց: Եվ հիմա բանակցությունների փուլն է, դժվար էլ իրեն հարգող մարդը համաձայնի բացահայտ դառնալ իշխանության թեկնածու։ Իսկ թե յուրաքանչյուրն ինչ կպահանջի` համաձայնելու դիմաց, դեռ պարզ չէ:
2 960
🔵Իշխանականները հարսանիքներից աչք չեն բացել․ «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Շաբաթ-կիրակի իշխանականները հարսանիքներից աչք չեն բացել։ Շաբաթ օրն ԱԺ նախկին նախագահի հարսանիքն էր, որին, ինչպես ՔՊ-ականներն են պատմում, բոլորն անխտիր հրավիրված են եղել` բժշկականի ռեկտորից մինչեւ Սյունիքի երբեմնի ընդդիմադիր համայնքապետեր, շոուբիզի ներկայացուցիչներ:
Սակայն վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը ներկա չէր, նա Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ եւ մի խումբ կանանց հետ էր՝ հանդիպումից բազմաթիվ նկարներ ու տեսանյութեր տարածվեցին: Կիրակի օրը ՔՊ-ականները Գառնիում մասնակցում էին նախկին պատգամավոր Անուշ Քլոյանի որդու հարսանիքին, ներկա էր նաեւ Նիկոլ Փաշինյանը: Քլոյանը, հիշեցնենք, մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի քույրն է, սակայն այս խորհրդարան նա չանցավ` ցուցակում բավականին հետին տեղում էր։
2 960
🔵Բնակչությունը նվազում է, իսկ ընտրողների թիվը՝ աճում․ «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի՝ 2026-ի հոկտեմբերի 25-ին կայանալիք Իջեւան համայնքի ավագանու համամասնական ընտրություններում ընտրողների թիվը 34 հազար 504 է։ Ըստ նույն կայքի՝ Իջեւանի ավագանու համամասնական ընտրակարգով 2021թ․ նոյեմբերի 14-ին տեղի ունեցած ընտրություններում ընտրողների թիվը եղել է 33 հազար 90։
Այսինքն՝ 5 տարում համայնքի ընտրողների թիվն աճել է 1414-ով։ Նմանապես, 2021-ի համեմատ Դիլիջան համայնքի ընտրողների քանակը 2026-ին աճել է 1248-ով։ Բնական վերաճի բացակայության եւ արտագաղթի հետեւանքով Հայաստանի բնակչությունը նվազում է, իսկ ընտրողների թիվը՝ աճում։ Այս հանելուկի պատասխանը միայն օրվա իշխանությունը կիմանա։
2 960
🔵էդքան վախեցող տղու տե՞սք ունեմ. Ինչո՞ւ է Թարթիկյանը հրաժարական տվել․ «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Նախկին համայնքապետերի ձեւավորած «Իմ հզոր համայնք» կուսակցության նախագահն այլեւս Սպարտակ Թարթիկյանը չէ։ Հուլիսին կայացել է կուսակցության համագումարը, օգոստոսին գրանցել են փոփոխությունը` նախագահ է ընտրվել Արարատի Եղեգնավան համայնքի նախկին վարչական ղեկավար Հովսեփ Ղազարյանի որդին՝ Սարգիս Ղազարյանը։
Մեզ հետ զրույցում Թարթիկյանը նշեց, որ նախագահի պաշտոնից հրաժարվելը պայմանավորված է եղել այլ ծանրաբեռնվածություններով, բայց ինքն իր քաղաքական թիմի կողքին է, ցանկացած հարցում աջակցելու է նրանց, սակայն խորհրդի կազմից եւս դուրս է եկել եւ կուսակցական գործունեություն այս փուլում չի ծավալելու։ Մեր հարցին՝ իշխանության կողմից գործադրվող բռնաճնշումներն ու քրեական գործերը որեւէ կերպ ազդե՞լ են իր որոշման վրա, Թարթիկյանը պատասխանեց․ «Ինչի էդքան վախեցող տղու տե՞սք ունեմ»։
2 960
🔵Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում «Ձերբակալված կամ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. Ներքին գործերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Ձերբակալված կամ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվող փոփոխությունները միտված են ձերբակալված կամ կալանավորված անձանց իրավունքների իրականացման համար լրացուցիչ երաշխիքների ամրագրմանն ու միջազգային չափորոշիչներին համապատասխան պայմանների ստեղծմանը: Օրինակ՝ օրենքում լրացվել են դրույթներ, որոնցով ձերբակալված կամ կալանավորված հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների լիարժեք և հավասար իրացման համար ստեղծվում են հաշմանդամության սոցիալական մոդելի վրա հիմնված հնարավորություններ։ Մասնավորապես, ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրերը հնարավորության սահմաններում պետք է ապահովվեն մատչելի միջավայրով (թեքահարթակներ, հարմարեցված սանհանգույցներ, մահճակալներ, զբոսանքի վայրերի հասանելիություն), տեղեկատվություն ստանալու և հաղորդակցվելու պայմաններով (ձայնագրող սարքեր, գրենական պիտույքներ, հաղորդակցության աջակցող այլ միջոցներ)։ Բացի այդ, հաշմանդամություն ունեցող անձանց համար սահմանվել են առանձնահատկություններ՝ լրացուցիչ հանձնուքներ և ծանրոցներ ստանալու իրավունքի, զբոսանքի համար ավելի երկար ժամանակ հատկացնելու մասով։
Անձնական տվյալների պաշտպանությունն ապահովելու նպատակով շեշտվել է, որ ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը երաշխավորում է անձանց անձնական տվյալների պաշտպանությունը և իրավունք չունի ձերբակալված կամ կալանավորված անձի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ հայտնել այլ անձանց, եթե վերջինս գրավոր դիմում է ներկայացրել այդ մասին։ Բացի այդ, նախագծով նշվել է, որ ձերբակալված կամ կալանավորված անձանց անձնական գործին կարող են ծանոթանալ վերջիններս և նման լիազորություն ունեցող մարմինները կամ անձինք։ Այս նպատակով, բժշկական գաղտնիքի պահպանումը երաշխավորելու համար սահմանվել է նաև կարգավորում, որի համաձայն, այլ անձանց ներկայությունը բժշկական զննությանը չի թույլատրվում՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։
Նախագծով ամրագրվել է կալանավորված անձի աշխատանքի վարձատրության իրավունքը և այն, որ աշխատանքը չպետք է լինի հարկադիր կամ շահագործող բնույթի և չպետք է ուղղված լինի ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի անձնական շահերը բավարարելուն։
Սահմանվել է կալանավորված անձին պատժախցում պահելու առավելագույն ժամկետ, որի համաձայն վերջինս անընդմեջ պատժախցում կարող է պահվել 20 օրից ոչ ավելի։ Այս դրույթի բացակայության պայմաններում նախկինում կալանավորված անձը անընդմեջ կարող էր մեկուսի պահվել պատժախցում։
Ձերբակալված կանանց համար ամրագրվել է իրենց մոտ մինչև երեք տարեկան երեխա պահելու հնարավորությունը (գործող օրենքում նման կարգավորումը սահմանված էր միայն կալանավորված անձանց մասով)։ Ամրագրվել է, որ նամակները գրաքննության չեն ենթարկվում, իսկ նամակագրության վերահսկողությունը պետք է սահմանափակվի արտաքին զննմամբ՝ արգելված առարկաների փոխանցումը բացառելու նպատակով, առանց նամակագրության բովանդակությանը ծանոթանալու։
Կալանավորված անձանց համար սահմանվել է մեկ ամսվա ընթացքում առնվազն երկու կարճատև, իսկ վեց ամսվա ընթացքում՝ առնվազն մեկ երկարատև տեսակցության հնարավորություն իր երեխայի հետ այն պարագայում, երբ երեխան խնամվում և դաստիարակվում է պետական կամ այլ հաստատությունում։ Տեսակցության ծախսերն ապահովում է կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը, եթե կալանավորված անձի անձնական հաշվին պահանջվող գումարը բացակայում է: Նման հնարավորություն ներկայումս սահմանված է միայն դատապարտյալների համար։
Օտարերկրյա քաղաքացի ձերբակալված կամ կալանավորված անձանց իրավունքների լիարժեք իրացման համար նախատեսվել է անվճար թարգմանչական ծառայություններից օգտվելու հնարավորություն։ Սահմանվել են մի շարք այլ դրույթներ։
2 960
🔵Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է սկսել «Լամբադա» կամրջի հիմնանորոգումը․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է հերթական խոշորածավալ հիմնանորոգմանը․ սեպտեմբերի 10-ից նախատեսվում է սկսել Դավիթ Անհաղթ և Կոմիտաս փողոցներն իրար միացնող ուղեանցի՝ «Լամբադա» կամրջի հիմնանորոգումը։
ArmLur.am-ի հարցմանն ի պատասխան՝ Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ աշխատանքները նախատեսվում է իրականացնել 110 օրացուցային օրվա ընթացքում, իսկ կապալառուի հետ կնքված պայմանագրի արժեքը 324 մլն դրամ է։ Թվում է՝ հերթական անհրաժեշտ ծրագիրն է մայրաքաղաքի ենթակառուցվածքների բարելավման համար։ Սակայն Տիգրան Ավինյանի ղեկավարած քաղաքապետարանի դեպքում արդեն օրինաչափ հարց է առաջանում՝ նոր ծրագիր սկսելուց առաջ նախորդը վերջնականապես ավարտե՞լ են։ Բանն այն է, որ քաղաքապետարանը դեռ մոտ մեկ ամիս առաջ հայտարարեց Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների ավարտի մասին, Նիկոլ Փաշինյանը մեծ ոգևորությամբ գնաց և ընդունեց շինարարությունը, սակայն կամրջի մայթերը մինչ այսօր քանդված են։
Այսինքն՝ քաղաքապետարանի և կառավարության հաշվետվություններում աշխատանքը կարող է ավարտված համարվել, մինչդեռ քաղաքացին ամեն օր իր աչքով տեսնում է կիսատ մնացած պատկերը։ Կիևյան կամրջի հիմնանորոգման պայմանագրի արժեքը 456 մլն դրամ էր։ Լամբադայի համար նախատեսված 324 մլն դրամն էլ գումարելով՝ ընդամենը երկու կամուրջների համար քաղաքային բյուջեից նախատեսվում է ծախսել 780 մլն դրամ։
Եվ հենց այստեղ է խնդիրը․ հարյուրավոր միլիոններ ծախսելը դեռ արդյունավետ կառավարում չէ։ Արդյունավետ կառավարումն այն է, երբ աշխատանքը ոչ միայն հանդիսավոր հայտարարվում է ավարտված, այլ իրականում ավարտված է՝ մինչև վերջին մայթը, անցուղին և քաղաքացու համար անհրաժեշտ հատվածը։
Հետևաբար, հարցը միայն այն չէ, թե Լամբադա կամրջի հիմնանորոգման համար ինչու է ծախսվելու 324 մլն դրամ։ Շատ ավելի կարևոր է՝ ո՞վ է պատասխանատվություն կրում Կիևյան կամրջի կիսատ վիճակի համար, ինչո՞ւ են մայթերը մինչ այժմ քանդված, և ինչպե՞ս է քաղաքապետարանը նոր՝ հարյուրավոր միլիոնների ծրագիր սկսում՝ նախորդի ամբողջական ավարտը չապահոված։ Տիգրան Ավինյանի համար սա արդեն պարզապես շինարարական խնդիր չէ, այլ կառավարման որակի հարց։ Քաղաքացիներին պետք չեն միայն նոր պայմանագրեր, նոր թվեր ու հերթական «աշխատանքները մեկնարկեցին» հայտարարությունները։ Նրանք իրավունք ունեն իրենց հարկերից ծախսվող հարյուրավոր միլիոնների դիմաց ստանալ ամբողջությամբ ավարտված և անվտանգ ենթակառուցվածք»։
2 960
🔴Նախկինում մարդիկ Եկեղեցում խոսում էին շշուկով, այսօր ամեն մի թափթփուկ կարող է տարածքում ցուցադրել իր անասնական բարքն ու բառապաշարը. Mediahub
Եթե նախկինում մարդիկ Եկեղեցու բակ էին մտնում ակնածանքով, ներսում խոսում շշուկով, այսօր ամեն մի թափթփուկ կարող է եկեղեցու տարածքում սուլել, բղավել, բարձրանալ հանգուցյալ կաթողիկոսի շիրիմներին ու հարվածել Եկեղեցու դռանը։
Եթե նախկինում մարդկանց համար Վեհափառից օրհնություն ստանալը ոմանց համար հույս էր, ոմանց համար մխիթարություն, ոմանց համար ոգևորություն, իսկ ճնշող մեծամասնության համար կարևոր իրադարձություն, ապա այսօր ամեն մի ոչնչություն իրեն թույլ է տալիս Վեհափառի հասցեին հնչեցնել սեռական բնույթի հայհոյանքներ, վիրավորական արտահայտություններ ու կոչել ավազանի անունով։
Մանրամասները՝ հղմամբ
2 960
🔴ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ. Զինված իրավապահները բերման են ենթարկում Նարեկ Նալբանդյանին
«Իշխանություն» լրատվականի ձեռքի տակ է հայտնվել տեսանյութ, որտեղ երևում, թե ինչպես են իրավապահները ընթացքի ժամանակ կանգնեցնում Նարեկ Նալբանդյանի մեքենան և նրան բերման ենթարկում: Տեսանյութը նկարահանել են դեպքի վայրում գտնվող քաղաքացիները: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Նալբանդյանն իր և իր ընտանիքի նյարդերի վրա ազդում է, և շատ դաժան են իր հետ վարվելու:
2 960
🔴Փաշինյանն իրեն Role model է պատկերացնում, բայց իրականում բլոգեր է
Մանրամասները՝ տեսանյութում։
https://www.youtube.com/watch?v=6W0VbPsuLU8
2 960
🔵Ստեփան Ասատրյանը ստո՞ւմ է, թամադան տեսանյութ է հրապարակել
Ի պատասխան Ստեփան Ասատրյանի հերքման՝ «Իշխանություն» լրատվականը օհանավանցիներից նոր տեսանյութ է ստացել Հովհաննավանքում տեղի ունեցած կերուխումից։ Տեսանյութն իր ինստագրամյան սթորի բաժնում հրապարակել է միջոցառման թամադան։
Հիշեցնենք, որ Ստեփան Ասատրյանը մեր գործընկերներին ասել էր, թե դա սուտ է, իսկ տեսանյութը՝ սարքած։
Ավելի վաղ «Իշխանություն» լրատվականն ահազանգեր էր ստացել Օհանավանից։ Բնակիչները մեր խմբագրությանը տեսանյութ էին տրամադրել և պնդել, որ Մայր Աթոռի կողմից կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանը Հովհաննավանքի տարածքը վերածել է «բիզնես կենտրոնի»․ վանքի տարածքում փարթիներ ու կերուխումներ են կազմակերպվում, վրաններ են տեղադրվում, իսկ հոգևոր լռության փոխարեն հնչում է ռուսական «բլատնոյ» երաժշտություն։
2 960
🔵Մասիսի հիվանդանոցում 69-ամյա կինը ընդհանուր անզգայացման պայմաններում մահացել է․ 5 անձ ձերբակալվել է
Սեպտեմբերի 4-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժին է զանգահարել Արարատի մարզի բնակիչ 29-ամյա Արես Ե․-ն և հայտնել, որ Արարատի մարզի բնակիչ 69-ամյա Իրա Զ․-ն ընդհանուր անզգայացման ընթացքում մահացել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի պարտականությունները կատարող Գրիգորյանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 11։55-ի սահմաններում, Մասիս քաղաքի Դպրոցականների 9 հասցեում գործող «Եդեմ» հիվանդանոցում Իրա Զ․-ն, գտնվելով վիրահատական սեղանին՝ ընդհանուր անզգայացման տակ, մահացել է։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների կողմից նույն օրը նշված հիվանդանոցի բուժքույրեր, Արարատի մարզի բնակիչներ՝ 54-ամյա Երանուհի Խ․-ն, 71-ամյա Շողիկ Ա․-ն, անեսթեզիոլոգ, Արարատի մարզի բնակիչ 67-ամյա Կարեն Բ․-ն, շտապօգնության բժիշկ, Երևանի բնակիչ 38-ամյա Դավիթ Գ․-ն և «Եդեմ» բժշկական կենտրոնի տնօրեն, Արարատի մարզի բնակիչ 67-ամյա Մհեր Ե․-ն ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Մասիսի բաժին։
2 960
🔴Վեհափառի և 6 եպիսկոպոսի վերաբերյալ քրեական գործը կքննվի Արմավիրի դատարանում
Վճռաբեկ դատարանի քրեական պալատը նախագահությամբ դատավոր Հ. Ասատրյանի, հրապարակել է որոշում Վեհափառ Հայրապետի և 6 եպիսկոպոսների ու արքեպիսկոպոսների քրեական գործի ընդդատության վերաբերյալ:
Ի թիվս այլնի, Վճռաբեկ դատարանի որոշման մեջ արձանագրվել է. «Արմավիրի մարզի առատին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, քրեական վարույթը Երևան քաղաքի առաջին ատյանի դատարան փոխանցելով, դրսևորել է բացառապես սյուբեկտիվ և ձևական մոտեցում, առանց օբնեկտիվ նախադրյալների նախաձեռնել է ընդդատության վեճ ու անհարկի դատական շրջապտույտ, դրանով իսկ առաջացրել է ՀՀ Սահմանադրությամբ և Մարդու իրավունքների հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվեցիայով երաշխավորված ողջամիտ ժամկետում գործի քննության և դրանից ածանցվող իրավունքների խախտման վտանգ»:
Վճռաբեկ դատարանը որոշել է, որ Վեհափառ Հայրապետի և 6 եպիսկոպոսների ու արքեպիսկոպոսների քրեական գործն ընդդատյա է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանին:
Նշենք, որ վեճի առարկա էր դարձել այն հանգամանքը, որ գործում նշված չի եղել, թե կոնկրետ Վեհափառ Հայրապետը որտեղ է կայացրել իր տնօրինությունը, որով Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը (Արման Սարոյան) պաշտոնանկ է արվել, ապա հռչակվել կարգալույծ: Մինչդեռ գործում նշված է եղել, որ Գերագույն հոգևոր խորհրդի անդամները, այսինքն 6 եպիսկոպոսներն ու արքեպիսկոպոսները որոշում կայացրել են Էջմիածնում:
2 960
🔵Ոստիկանությունում անձի խոշտանգման դեպքին դատախազությունն ընթացք է տվել, Սպուտնիկ Արմենիային հայտնել են դատախազությունից
«Փաստաբանից նույնպես ստացվել է հաղորդում»,- հայտնել են դատախազությունից:
2 960
🇦🇲🇪🇺Վիզային ռեժիմի ազատականացման մասին վաղ է խոսել. Եվրահանձնաժողովի Պաշտոնական ներկայացուցիչ
Եվրահանձնաժողովը դեռ չի կարող ասել, թե Հայաստանի հետ առանց վիզայի ռեժիմ երբ կարող է սահմանվել։ Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է ԵՀ պաշտոնական ներկայացուցիչ Պաուլա Պինիոն։
Պատասխանելով հարցին, թե հնարավոր է վիզայի ազատականացում ակնկալել մինչև 2029 թվականը` Պինիոն նշել է, որ կոնկրետ ժամկետի մասին խոսելը դեռ վաղ է:
2 960
🔴Այսպիսինն են այսօրվա ՀՀ-ի ինֆեկցիոն հիվանդանոցի պայմանները
🔵Ահա «բարեփոխված» առողջապահության իրական դեմքը։
🔵Տարիներ շարունակ առողջապահության պատասխանատուները խոսում են զարգացած համակարգից, եվրոպական չափանիշներից, միլիարդավոր ներդրումներից և «աննախադեպ» բարեփոխումներից։
🔵Բայց ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն ջրի աղտոտման, աղիքային վարակների և զանգվածային թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները։
🔵Առողջապահությունը չի սկսվում հիվանդանոցից։
🔵Այն սկսվում է կանխարգելումից, վերահսկողությունից և անվտանգ միջավայրից։
🔵Երբ այդ համակարգը քանդվում է, հիվանդանոցները լցվում են հիվանդներով, իսկ պետությունը ստիպված է պայքարել այն խնդիրների դեմ, որոնք կարող էր կանխել։
«Առողջության իրավունք» ՀԿ նախագահ
Անուշ Պողոսյան
2 960
🔴«Ասեք՝ ո՞ր լրատվամիջոցից եք՝ պատասխանեմ». կարգալույծ Ստեփան Ասատրյանը հրաժարվեց խոսելուց
2 960
🔴Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը, որը ՀՀ զինված ուժերի ձևավորման գործընթացի առանցքային մասնակից է, հրաժարվել է Հայաստանի Հանրապետության անձնագրից։
«Ես գնացի հյուպատոսարան և վերադարձրեցի ՀՀ անձնագիրս։ Ինձ զարմացած հարցնում են՝ պարոն Տեր-Գրիգորյանց, ի՞նչ եք անում։ Ես էլ ասացի՝ բա ի՞նչ անեմ, երբ Հայաստանում եկել են իշխանության մարդիկ, որոնք դավաճանել են մի բուռ մնացած հայ ժողովրդին և ուզում են թուրքերի միջոցով ոչնչացնել։ Ես հանձնեցի անձնագիրս, իսկ ձեր այսօրվա նախագահականից ստացա հաղորդագրություն.
«Դուք զրկված եք ՀՀ քաղաքացիությունից»։
Դե, ցտեսություն, իմ հարազատներ։ Ես այլևս երբեք Հայաստան չեմ գա»,– «Իրավունքի» հետ զրույցում ասել է 90-ականներին ՀՀ պաշտպանության նախարարությունում բարձր պաշտոնները զբաղեցրած մարդը, որն այժմ բնակվում է ՌԴ-ում։
2 960
🔵Սեպտեմբերի 4-ին հսկողություն է իրականացրել մայրաքաղաքում գործող «Էմիլի ֆարմ» դեղատնային ցանցի 7 մասնաճյուղերում, հսկողության արդյունքում արձանագրվել է վարչական իրավախախտման 9 դեպք, հայտնում են քաղաքապետարանից
Խախտումներից 6-ը՝ պիտանելիության ժամկետն անց ապրանքների վաճառքի, 3-ը՝ չթույլատրված ապրանքատեսակի՝ մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի վաճառքի վերաբերյալ։
2 960
🔵Ոստիկանության բաժնում քաղաքացուն խոշտանգել են
Փաստաբան Աշոտ Սիմոնյանը գրում է. «Խոշտանգումները սկսում են մասսայական բնույթ են կրել՝ խոստովանական ցուցմունքների ակնկալիքով:
2026թ. սեպտեմբերի 6-ին, ժամը 13:30-ի սահմաններում, քաղաքացին իր շենքի բակին կից փողոցի մայթով քայլելիս կանգնեցվել է պարեկային ծառայության՝ ավտոմեքենայով ծառայություն իրականացնող կարգախմբի կողմից, անհասկանալի հանգամանքներում ուժ է կիրառվել նրա նկատմամբ, տարվել է Շենգավիթի ոստիկանության բաժին, որտեղ նրա անձնական խուզարկությամբ ՈՉԻՆՉ չհայտնաբերելուց հետո, ոստիկանութան աշխատակիցների կողմից քաղաքացին ենթարկվել է խոշտանգման՝ այն նպատակով, որ վերջինս խոստովանի իբր իր մոտ որոշակի չափաքանակով՝ մոտ 0,5 գրամ ՄԱՐԻԽՈՒԱՆԱ թմրամիջոցի առկայության մասին:
Շուրջ 6 ժամ ոստիկանությունում ապօրինի պահվելուց ու խոշտանգման ենթարկվելուց հետո, քաղաքացուն ներկայացրել են ՀՀ Քննչական կոմիտեի Շենգավիթի քննչական բաժին, որտեղ քաղաքացին, զրկված լինելով իրավական որևէ տեսակի օգնությունից, աջակցությունից, ստիպված «խոստովանել» է, թե ոստիկանության աշխատակիցների կողմից բերված թմրամիջոցն իբր իրենն է և իր անձնական օգտագործման համար է:
Արդեն այսօր, քաղաքացին դիմել է ինձ՝ ստանձնելու նրա շահերի պաշտպանությունը: Բոլոր վնասվածքները մասնավոր կենտրոնում բժշկական զննությամբ ֆիքսվելու են և տրամադրվեն վարույթն իրականացնող մարմնին և Դատախազությանը: Ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում:
Ակնկալում ենք նույնիսկ հանցագործություն չհամարվող՝ մանր չափերով թմրամիջոց պահելու հանցանքը անձի վրա բարդելու և խոշտանգման միջոցով հանցանքի ընդունմանն ուղղված գործողությունների համար մեղավոր ԲՈԼՈՐ անձանց պատասխանատվությունը, քանի որ նման գործելակերպով իրավապահ համակարգի որոշ ներկայացուցիչներ ԱՆՓՈՓՈԽԵԼԻ ու անվերադարձ կերպով արատավորում են նաև իրենց տասնյակ ու հարյուրավոր բարեխիղճ գորընկերների համբավը և Հայաստանի Հանրապետության ՝ որպես ժողովրդավարական պետության համբավը»:
