uz
Feedback

Firibgarlarga uchmang! Telemetrio bunday kanallarni topadi va belgilaydi 👉 Belgini ko‘rmoqchi bo‘lsangiz, obuna bo‘ling

Yerevan Live!

Yerevan Live!

Kanalga Telegram’da o‘tish

Մայրաքաղաքի ամենահետաքրքիր նորություններն ու ամենահետաքրքիր պատմությունները։ Միջոցառումներ, համերգներ, տոնակատարություններ։

Ko'proq ko'rsatish
2 998
Obunachilar
+124 soatlar
+137 kun
-1630 kun
Postlar arxiv
🔵Տիկին Ավանեսյան, կարծես կրկին Ձեզ սխալ վիճակագրական տվյալներ են ներկայացնում. Անուշ Պողոսյան Մանրամասները՝ հղմամբ
🔵Տիկին Ավանեսյան, կարծես կրկին Ձեզ սխալ վիճակագրական տվյալներ են ներկայացնում. Անուշ Պողոսյան Մանրամասները՝ հղմամբ

🔴Եթե ընդդիմությունը քաղաքական հալածանքներին ցանկանում է հակազդել միայն խոսքով, ապա մարդիկ կարող են կալանավորվել ոչ միայն ԱԺ-
🔴Եթե ընդդիմությունը քաղաքական հալածանքներին ցանկանում է հակազդել միայն խոսքով, ապա մարդիկ կարող են կալանավորվել ոչ միայն ԱԺ-ում ելույթից հետո, այլև դրա ընթացքում Մանրամասները՝ հղմամբ

🔵Պատերազմի ժամանակ ՀԱՊԿ-ը պարտավոր էր մեզ օգնել, բայց ոչինչ չարեց. Սասուն Միքայելյան

🔵Տասնյակ կիլոմետրերով նոր ջրագծեր և զգալիորեն կրճատված ջրակորուստներ․ «Վեոլիա Ջուր»-ն ամփոփում է ներդրումային ծրագրերի արդյո
🔵Տասնյակ կիլոմետրերով նոր ջրագծեր և զգալիորեն կրճատված ջրակորուստներ․ «Վեոլիա Ջուր»-ն ամփոփում է ներդրումային ծրագրերի արդյունքները Մանրամասներն ու տեսանյութը՝ հղմամբ

🔴Ադրբեջանցիներին հայկական ջուրը, հայերին՝ Նիկոլի բանանն ու կոշիկները. Առավոտը՝ Mediahub-ի եթերում Մանրամասները՝ տեսանյութում
🔴Ադրբեջանցիներին հայկական ջուրը, հայերին՝ Նիկոլի բանանն ու կոշիկները. Առավոտը՝ Mediahub-ի եթերում Մանրամասները՝ տեսանյութում։ https://www.youtube.com/watch?v=IjJaAwPQO44

🔵Ավստրալիայում սկսվել է կարմիր ցամաքային խեցգետինների միգրացիան։ Ամեն տարի միլիոնավոր խոշոր խեցգետիններ դուրս են գալիս անտառից և ուղղվում դեպի օվկիանոս՝ բազմացման նպատակով։

🔵«Վարդաշեն» ՔԿՀ-ում ազատազրկված անձանց մատակարարվող սննդամթերքի միջից հայտնաբերվել է 8 բջջային հեռախոս: Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։

🔵Չարենցավանի մոտ հայտնաբերել են «Մակարով» տեսակի ատրճանակ, ինքնաշեն ատրճանակ, «ՌՊԳ» տեսակի ականանետ, 30 ական, 5 նռնակ, նռնակ
🔵Չարենցավանի մոտ հայտնաբերել են «Մակարով» տեսակի ատրճանակ, ինքնաշեն ատրճանակ, «ՌՊԳ» տեսակի ականանետ, 30 ական, 5 նռնակ, նռնակի պայթուցիչներ, տրոտիլ, տարբեր տեսակի և տրամաչափի 3034 փամփուշտ, պահեստատուփեր։

🔵Կառուցապատողների հայկական ասոցիացիան՝ TOON EXPO-ի պաշտոնական գործընկեր Մանրամասները՝ հղմամբ https://yerevanlive.am/?p=16955
🔵Կառուցապատողների հայկական ասոցիացիան՝ TOON EXPO-ի պաշտոնական գործընկեր Մանրամասները՝ հղմամբ https://yerevanlive.am/?p=16955

🔵Ադրբեջանում ձերբակալել են Դավիթ Իշխանյանի փաստաբան Էլչին Ամիրովին։ Բաքվում ապօրինի կալանավորված Արցախի ԱԺ նախկին նախագահի փ
🔵Ադրբեջանում ձերբակալել են Դավիթ Իշխանյանի փաստաբան Էլչին Ամիրովին։ Բաքվում ապօրինի կալանավորված Արցախի ԱԺ նախկին նախագահի փաստաբանին մեղադրում են խարդախության և շորթման մեջ։ Նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը 3 ամիս ժամկետով, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–երը։

🔵Ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան
🔵Ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

🔵Ամուսինը բազմաթիվ հարվшծներ է հասցրել կնոջը. արգելել է կնոջ և երեք մանկահասակ երեխաների շփումը ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ավարտվել է ամուսնու կողմից կնոջն ընտանեկան բռնության ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ համատեղ կյանքի ընթացքում ամուսինը մշտապես վիճաբանել է կնոջ հետ, ինչը պարբերաբար ուղեկցվել է ֆիզիկական և հոգեբանական բռնությամբ, սպանության սպառնալիքներով, պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելով: Հերթական վիճաբանությունից հետո՝ 2023 թվականի դեկտեմբերի 9-ին, ամուսինը սահմանափակել, ապա արգելել է կնոջ և երեք մանկահասակ երեխաների շփումը՝ շարունակական հոգեբանական բռնության ենթարկելով նրան, իսկ երեխաներին դիտավորությամբ պատճառելով հոգեկան ուժեղ տառապանք: Բացի այդ, 2023 թվականի օգոստոսին և դեկտեմբերին ամուսինը ներսից կողպելով տան դուռը՝ դանակով, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջ մարմնի տարբեր մասերին, քաշել մազերից՝ նրա առողջությանը պատճառելով միջին ծանրության մի շարք մարմնական վնասվածքներ: Ձեռք բերված փաստերի հիման վրա ամուսնու նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը), 195-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը) և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով (առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը): Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

🔴Արմեն Գրիգորյանը Փաշինյանին համարում է ռուսական գործակալ, նա Նիկոլին վերահսկելու արևմտյան պրոյեկտ է Մանրամասները՝ տեսանյութ
🔴Արմեն Գրիգորյանը Փաշինյանին համարում է ռուսական գործակալ, նա Նիկոլին վերահսկելու արևմտյան պրոյեկտ է Մանրամասները՝ տեսանյութում։ https://www.youtube.com/watch?v=NUILpXBUsLc

🔴Կադրեր՝ Հ1ժի եթերում ՔՊ-ի սրտի քաղաքագետ Հարություն Մկրտչյանի ու Բորիս Մուրազիի ծեծկռտուքից

🔴Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։ Այս մասին 24News-ին հայտնում են Դատախազությունից։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Մասիս Մելքոնյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելու կամ լիազորություններն անցնելու հատկանիշներով։ Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով։ Հիշեցնենք՝ երեկ 24News-ը հայտնել էր, որ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ կասեցվել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել նրանց անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ՝ քրեական հետապնդում հարուցելու նպատակով։ Այս մասին հայտնել էր նաև «Իշխանություն» լրատվականը։

🚑Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. կա 1 զոհ, 1 վիրավոր Երեկ՝ նոյեմբերի
🚑Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. կա 1 զոհ, 1 վիրավոր Երեկ՝ նոյեմբերի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենան Նորատուս-Գավառ ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և քարերին և հայտնվել դաշտում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով երկու հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն, ճանապարհին վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։ Մահացածը Գավառի բնակիչ 15-ամյա Ռաֆայել Բ․-ն է, իսկ վիրավորը՝ 17-ամյա Դավիթ Բ․-ն։ Մահացածն ու վիրավորը սովորում էին Գավառի ավագ դպրոցում։ Իսկ թե ով է եղել նրանցից վարորդը, քննչական վարչությունում պարզում է։ Կայքի տեղեկություններով, մահացածն ու վիրավորը Գավառում հայտնի «Բայազետ հոլլ»-ում մասնակցելիս են եղել հարսանեկան արարողության։

🔴Կոտայքի պարեկները գործարար Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող «Mercedes G»-ն տեղափոխել են
🔴Կոտայքի պարեկները գործարար Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող «Mercedes G»-ն տեղափոխել են Աբովյանի «գայի պլաշատկա»․ Նարեկ Նալբանդյանի մոտ հայտնաբերվել է զենք Ինչպես ավելի վաղ «Մեգանյուզ» լրատվամիջոցը հայտնել էր, նոյեմբերի 12-ին Կոտայքի մարզում բերման է ենթարկվել գործարար, «88» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Նարեկ Նալբանդյանը։  Նարեկ Նալբանդյանը եղել է «Range Rover» մակնիշի «888 RR 88» համարանիշի ավտոմեքենայով, իսկ նրան ուղեկցել է «Mercedes G» մակնիշի «652 61» համարանիշի ավտոմեքենայով։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Նշված ավտոմեքենաները պարեկների կողմից տեղափոխվել են ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի պահպանվող հատուկ տարածք՝ ժողովրդին հայտնի Աբովյանի նախկին «գայի պլաշատկա»։ «Մեգանյուզի» բացառիկ տեղեկություններով Նարեկ Նալբանդյանի մոտ հայտնաբերվել է Արցախի Հանրապետության նախագահներից մեկի կողմից որպես պարգև տրված զենք։ Նարեկ Նալբանդյանը ու նրա հետ եղած անձինք ազատ են արձակվել։

🔥🚗🚒🚑Գյումրիում պայթել է ավտոմեքենայից հանված հեղուկ գազի բալոնը․ երկու քաղաքացի հոսպիտալացվել է Նոյեմբերի 14-ին՝ ժամը 17։
🔥🚗🚒🚑Գյումրիում պայթել է ավտոմեքենայից հանված հեղուկ գազի բալոնը․ երկու քաղաքացի հոսպիտալացվել է Նոյեմբերի 14-ին՝ ժամը 17։50-ին, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Վերֆելի փողոցի ավտոտնակներից մեկում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Դեռևս չպարզված հանգամանքներում պայթել է «Opel» մակնիշի ավտոմեքենայից հանված հեղուկ գազի բալոնը, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 18։11-ին, մարել՝ 18։31-ին։ Երկու քաղաքացի հոսպիտալացվել է։

🔵Նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի ամենասեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները

🔵«Վայոց ձոր» բժշկական կենտրոնում հիվանդի հարազատը վիճաբանել է 2 բժշկի հետ, այնուհետև ծեծկռտուք է տեղի ունեցել Նոյեմբերի 2-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 02։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Եղեգնաձորի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Վայոց ձոր» բժշկական կենտրոնում հիվանդի հարազատը ծեծի է ենթարկել 2 բժշկի։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված ստուգողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 02։15-ի սահմաններում, նշված բժշկական կենտրոն Վայոց ձորի մարզի բնակիչ 20-ամյա Էրիկ Բ․-ն բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխել է իր հորեղբորը՝ Վայոց ձորի մարզի բնակիչ 47-ամյա Մանուկ Բ․-ին։ Բժշկական կենտրոնի ընդունարանի մուտքի դռան մոտ կանգնելու և հորեղբորը պատշաճ բուժօգնություն չցուցաբերելու հարցի շուրջ վիճաբանություն է սկսվել Էրիկ Բ․-ի և ընդունարանի հերթապահ բժիշկ 31-ամյա Հակոբ Գ․-ի միջև։ Այդ ժամանակ վիճաբանությանը միջամտել է նաև բժիշկ 29-ամյա Արման Հ․-ն, որից հետո վիճաբանությունը շարունակվել է անձնակազմի համար նախատեսված հանգստի սենյակում։ Աղբյուրի տեղեկություններով՝ այդ ժամանակ Էրիկ Բ․-ն և Արման Հ․-ն բռունցքներով մի քանի հարված են հասցրել միմյանց, ինչի հետևանքով բժիշկ Արման Հ․-ն գլխի շրջանում ստացել է մարմնական վնասվածք։ Էրիկ Բ․-ն վիճաբանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Եղեգնաձորի բաժին։ Դեպքի փաստով ոստիկանության Եղեգնաձորի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Էրիկ Բ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն։