Yerevan Live!
Відкрити в Telegram
Մայրաքաղաքի ամենահետաքրքիր նորություններն ու ամենահետաքրքիր պատմությունները։ Միջոցառումներ, համերգներ, տոնակատարություններ։
Показати більше2 998
Підписники
+124 години
+137 днів
-1630 днів
Архів дописів
2 998
🔵Տիկին Ավանեսյան, կարծես կրկին Ձեզ սխալ վիճակագրական տվյալներ են ներկայացնում. Անուշ Պողոսյան
Մանրամասները՝ հղմամբ
2 998
🔴Եթե ընդդիմությունը քաղաքական հալածանքներին ցանկանում է հակազդել միայն խոսքով, ապա մարդիկ կարող են կալանավորվել ոչ միայն ԱԺ-ում ելույթից հետո, այլև դրա ընթացքում
Մանրամասները՝ հղմամբ
2 998
🔵Պատերազմի ժամանակ ՀԱՊԿ-ը պարտավոր էր մեզ օգնել, բայց ոչինչ չարեց. Սասուն Միքայելյան
2 998
🔵Տասնյակ կիլոմետրերով նոր ջրագծեր և զգալիորեն կրճատված ջրակորուստներ․ «Վեոլիա Ջուր»-ն ամփոփում է ներդրումային ծրագրերի արդյունքները
Մանրամասներն ու տեսանյութը՝ հղմամբ
2 998
🔴Ադրբեջանցիներին հայկական ջուրը, հայերին՝ Նիկոլի բանանն ու կոշիկները. Առավոտը՝ Mediahub-ի եթերում
Մանրամասները՝ տեսանյութում։
https://www.youtube.com/watch?v=IjJaAwPQO44
2 998
🔵Ավստրալիայում սկսվել է կարմիր ցամաքային խեցգետինների միգրացիան։
Ամեն տարի միլիոնավոր խոշոր խեցգետիններ դուրս են գալիս անտառից և ուղղվում դեպի օվկիանոս՝ բազմացման նպատակով։
2 998
🔵«Վարդաշեն» ՔԿՀ-ում ազատազրկված անձանց մատակարարվող սննդամթերքի միջից հայտնաբերվել է 8 բջջային հեռախոս:
Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։
2 998
🔵Չարենցավանի մոտ հայտնաբերել են
«Մակարով» տեսակի ատրճանակ, ինքնաշեն ատրճանակ, «ՌՊԳ» տեսակի ականանետ, 30 ական, 5 նռնակ, նռնակի պայթուցիչներ, տրոտիլ, տարբեր տեսակի և տրամաչափի 3034 փամփուշտ, պահեստատուփեր։
2 998
🔵Կառուցապատողների հայկական ասոցիացիան՝ TOON EXPO-ի պաշտոնական գործընկեր
Մանրամասները՝ հղմամբ https://yerevanlive.am/?p=16955
2 998
🔵Ադրբեջանում ձերբակալել են Դավիթ Իշխանյանի փաստաբան Էլչին Ամիրովին։
Բաքվում ապօրինի կալանավորված Արցախի ԱԺ նախկին նախագահի փաստաբանին մեղադրում են խարդախության և շորթման մեջ։
Նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը 3 ամիս ժամկետով, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–երը։
2 998
🔵Ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան
2 998
🔵Ամուսինը բազմաթիվ հարվшծներ է հասցրել կնոջը. արգելել է կնոջ և երեք մանկահասակ երեխաների շփումը
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ավարտվել է ամուսնու կողմից կնոջն ընտանեկան բռնության ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը:
Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ համատեղ կյանքի ընթացքում ամուսինը մշտապես վիճաբանել է կնոջ հետ, ինչը պարբերաբար ուղեկցվել է ֆիզիկական և հոգեբանական բռնությամբ, սպանության սպառնալիքներով, պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելով:
Հերթական վիճաբանությունից հետո՝ 2023 թվականի դեկտեմբերի 9-ին, ամուսինը սահմանափակել, ապա արգելել է կնոջ և երեք մանկահասակ երեխաների շփումը՝ շարունակական հոգեբանական բռնության ենթարկելով նրան, իսկ երեխաներին դիտավորությամբ պատճառելով հոգեկան ուժեղ տառապանք:
Բացի այդ, 2023 թվականի օգոստոսին և դեկտեմբերին ամուսինը ներսից կողպելով տան դուռը՝ դանակով, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջ մարմնի տարբեր մասերին, քաշել մազերից՝ նրա առողջությանը պատճառելով միջին ծանրության մի շարք մարմնական վնասվածքներ:
Ձեռք բերված փաստերի հիման վրա ամուսնու նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը), 195-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը) և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով (առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը):
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
2 998
🔴Արմեն Գրիգորյանը Փաշինյանին համարում է ռուսական գործակալ, նա Նիկոլին վերահսկելու արևմտյան պրոյեկտ է
Մանրամասները՝ տեսանյութում։
https://www.youtube.com/watch?v=NUILpXBUsLc
2 998
🔴Կադրեր՝ Հ1ժի եթերում ՔՊ-ի սրտի քաղաքագետ Հարություն Մկրտչյանի ու Բորիս Մուրազիի ծեծկռտուքից
2 998
🔴Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։ Այս մասին 24News-ին հայտնում են Դատախազությունից։
Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Մասիս Մելքոնյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելու կամ լիազորություններն անցնելու հատկանիշներով։
Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով։
Հիշեցնենք՝ երեկ 24News-ը հայտնել էր, որ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ կասեցվել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել նրանց անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ՝ քրեական հետապնդում հարուցելու նպատակով։ Այս մասին հայտնել էր նաև «Իշխանություն» լրատվականը։
2 998
🚑Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. կա 1 զոհ, 1 վիրավոր
Երեկ՝ նոյեմբերի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենան Նորատուս-Գավառ ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և քարերին և հայտնվել դաշտում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով երկու հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն, ճանապարհին վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։
Մահացածը Գավառի բնակիչ 15-ամյա Ռաֆայել Բ․-ն է, իսկ վիրավորը՝ 17-ամյա Դավիթ Բ․-ն։ Մահացածն ու վիրավորը սովորում էին Գավառի ավագ դպրոցում։ Իսկ թե ով է եղել նրանցից վարորդը, քննչական վարչությունում պարզում է։
Կայքի տեղեկություններով, մահացածն ու վիրավորը Գավառում հայտնի «Բայազետ հոլլ»-ում մասնակցելիս են եղել հարսանեկան արարողության։
2 998
🔴Կոտայքի պարեկները գործարար Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող «Mercedes G»-ն տեղափոխել են Աբովյանի «գայի պլաշատկա»․ Նարեկ Նալբանդյանի մոտ հայտնաբերվել է զենք
Ինչպես ավելի վաղ «Մեգանյուզ» լրատվամիջոցը հայտնել էր, նոյեմբերի 12-ին Կոտայքի մարզում բերման է ենթարկվել գործարար, «88» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Նարեկ Նալբանդյանը։
Նարեկ Նալբանդյանը եղել է «Range Rover» մակնիշի «888 RR 88» համարանիշի ավտոմեքենայով, իսկ նրան ուղեկցել է «Mercedes G» մակնիշի «652 61» համարանիշի ավտոմեքենայով։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Նշված ավտոմեքենաները պարեկների կողմից տեղափոխվել են ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի պահպանվող հատուկ տարածք՝ ժողովրդին հայտնի Աբովյանի նախկին «գայի պլաշատկա»։ «Մեգանյուզի» բացառիկ տեղեկություններով Նարեկ Նալբանդյանի մոտ հայտնաբերվել է Արցախի Հանրապետության նախագահներից մեկի կողմից որպես պարգև տրված զենք։
Նարեկ Նալբանդյանը ու նրա հետ եղած անձինք ազատ են արձակվել։
2 998
🔥🚗🚒🚑Գյումրիում պայթել է ավտոմեքենայից հանված հեղուկ գազի բալոնը․ երկու քաղաքացի հոսպիտալացվել է
Նոյեմբերի 14-ին՝ ժամը 17։50-ին, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Վերֆելի փողոցի ավտոտնակներից մեկում այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Դեռևս չպարզված հանգամանքներում պայթել է «Opel» մակնիշի ավտոմեքենայից հանված հեղուկ գազի բալոնը, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։
Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 18։11-ին, մարել՝ 18։31-ին։
Երկու քաղաքացի հոսպիտալացվել է։
2 998
🔵Նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի ամենասեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
2 998
🔵«Վայոց ձոր» բժշկական կենտրոնում հիվանդի հարազատը վիճաբանել է 2 բժշկի հետ, այնուհետև ծեծկռտուք է տեղի ունեցել
Նոյեմբերի 2-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 02։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Եղեգնաձորի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Վայոց ձոր» բժշկական կենտրոնում հիվանդի հարազատը ծեծի է ենթարկել 2 բժշկի։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված ստուգողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 02։15-ի սահմաններում, նշված բժշկական կենտրոն Վայոց ձորի մարզի բնակիչ 20-ամյա Էրիկ Բ․-ն բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխել է իր հորեղբորը՝ Վայոց ձորի մարզի բնակիչ 47-ամյա Մանուկ Բ․-ին։ Բժշկական կենտրոնի ընդունարանի մուտքի դռան մոտ կանգնելու և հորեղբորը պատշաճ բուժօգնություն չցուցաբերելու հարցի շուրջ վիճաբանություն է սկսվել Էրիկ Բ․-ի և ընդունարանի հերթապահ բժիշկ 31-ամյա Հակոբ Գ․-ի միջև։ Այդ ժամանակ վիճաբանությանը միջամտել է նաև բժիշկ 29-ամյա Արման Հ․-ն, որից հետո վիճաբանությունը շարունակվել է անձնակազմի համար նախատեսված հանգստի սենյակում։
Աղբյուրի տեղեկություններով՝ այդ ժամանակ Էրիկ Բ․-ն և Արման Հ․-ն բռունցքներով մի քանի հարված են հասցրել միմյանց, ինչի հետևանքով բժիշկ Արման Հ․-ն գլխի շրջանում ստացել է մարմնական վնասվածք։
Էրիկ Բ․-ն վիճաբանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Եղեգնաձորի բաժին։
Դեպքի փաստով ոստիկանության Եղեգնաձորի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Էրիկ Բ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն։
