Region Monitor 🌍
Open in Telegram
Լուրեր Հայաստանից և տարածաշրջանից։ 🌐 Կայք՝ www.regionmonitor.com 📩 Հետադարձ կապ՝ @RegionMonitor_bot 📧 Էլ. փոստ՝ info@regionmonitor.com 🔵 Facebook — facebook.com/RegionMonitor 🌐 Twitter / X — twitter.com/RegionMonitor 🎵 TikTok — tiktok.com/@RegionMonitor
Show more573
Subscribers
No data24 hours
-237 days
-4430 days
Posts Archive
🔵Իրանը հարվածել է Հորդանանում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին
🔹Հորդանանից բացի, իրանական կողմը հարվածներ է հասցրել նաև ԱՄԷ-ում գտնվող «Ալ-Մինհադ» ռազմաբազային:
👉Մանրամասները
🔵Ռուսական զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի երկու մարզերին․ կան տուժածներ
🔹Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ 96 անօդաչու սարք խոցվել է, իսկ հրթիռը չի հասել իր թիրախին։
👉Մանրամասները
🔵Ուկրաինայի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում նավերի վրա հարձակումների պատճառով
🔹Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկել էր պայմանավորվել Սև ծովում նավերի վրա հարձակումների ժամանակավոր դադարեցման շուրջ։
👉Մանրամասները
🔵Հորմուզի նեղուցում տանկերը պայթել է ականի վրա
🔹Ըստ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի՝ նավը փորձել է «անօրինական կերպով» անցնել նեղուցով։ Կորպուսը տանկերի և անձնակազմի վերաբերյալ տեղեկություններ չի տրամադրել։
👉Մանրամասները
🔵Հարավկովկասյան երկաթուղու շուրջ Հայաստանի պահանջները Ռուսաստանում զարմանք են առաջացնում․ Լավրով
🔹ՌԴ ԱԳ նախարարը դժգոհություն է հայտնել, որ փոխարենը հայկական կողմից հրապարակայնորեն հայտարարություններ են արվում, թե երկաթուղին «իրենցն է», և Ռուսաստանը Հայաստանին 2 միլիարդ դոլար է պարտք։
👉Մանրամասները
🔵Ուկրաինայի հարցով բանակցությունները «խոր դադարի» մեջ են. Պեսկով
🔹Նրա խոսքով՝ առայժմ չկան նոր առաջարկներ կամ նախաձեռնություններ, որոնք կարող են նպաստել բանակցությունների վերսկսմանը։
👉Մանրամասները
🔵Թրամփը Հորմուզի նեղուցը պատկերող քարտեզ է հրապարակել՝ այն ներկայացնելով որպես ԱՄՆ տարածք
🔹Հրապարակմանը կից որևէ մեկնաբանություն կամ լրացուցիչ բացատրություն չի ներկայացվել։ Պատկերում «ԱՄՆ տարածքներ» մակագրության ներքո պատկերված են Գուամի, Վիրջինյան կղզիների, Հյուսիսային Մարիանյան կղզիների, Պուերտո Ռիկոյի, Ուեյք կղզու, Վաշինգտոնի, Ամերիկյան Սամոայի, Մարշալյան կղզիների և Միկրոնեզիայի Դաշնային Նահանգների դրոշները։ Պատկերի վերին հատվածում երևում է նաև Հորմուզի նեղուցի քարտեզը։
👉Մանրամասները
🔵«Ֆորմուլա-1»-ը վեց տարվա դադարից հետո վերադառնում է Թուրքիա
🔹Այսպիսով վեց տարվա դադարից հետո Թուրքիան կրկին կհյուրընկալի «Ֆորմուլա-1»-ի Գրան պրին։ Կնքված համաձայնագրի համաձայն՝ մրցումները Թուրքիայում կանցկացվեն մինչև 2031 թվականը։
👉Մանրամասները
🔵ԱՄՆ-ն Ադրբեջանին մեղադրել է ամերիկյան մաքսատուրքերը շրջանցելու հարցում Չինաստանին աջակցելու մեջ
🔹ԱՄՆ վարչակազմը Ադրբեջանը, Վրաստանը, Ղազախստանը և Ուզբեկստանը ներառել է այն երկրների ցանկում, որոնք, ըստ Սպիտակ տան, օգնում են Չինաստանին շրջանցել ամերիկյան մաքսատուրքերը և պահպանել ապրանքների արտահանումը Միացյալ Նահանգներ։
🔹Սպիտակ տան գնահատմամբ՝ երրորդ երկրների միջոցով չինական ապրանքների վերաարտահանման հետևանքով ԱՄՆ բյուջեի տարեկան կորուստները կարող են կազմել 40-303 մլրդ դոլար։
👉Մանրամասները
🔵Թուրքիան վիզային ռեժիմից ազատել է Սիրիայի դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց
🔹Դիվանագիտական անձնագիր ունեցող Սիրիայի քաղաքացիները զբոսաշրջային նպատակով Թուրքիա այցելելու դեպքում յուրաքանչյուր 6 ամսվա ընթացքում կարող են երկրում մնալ մինչև առավելագույնը 90 օր՝ առանց վիզայի։ Նրանք նաև Թուրքիայի տարածքով տարանցիկ անցումների դեպքում էլ կազատվեն վիզա ստանալու պահանջից։
👉Մանրամասները
🔵Իրանն իր սպառազինության շուրջ 90%-ն արտադրում է երկրի ներսում․ ՊՆ խոսնակ
🔹Իրանը երկրի ներսում արտադրում է ավելի քան 1000 տեսակի զենք, ռազմական տեխնիկա և զինամթերք։ Այս մասին IRNA-ին տված հարցազրույցում հայտնել է Իրանի պաշտպանության նախարարության խոսնակ Ռեզա Թալայի-Նիկը։
👉Մանրամասները
🔵Հոսանք ներկրելու-վաճառքի թեման քննարկում ենք Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի, Թուրքիայի հետ. Փաշինյան
🔹ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Լաչինում վերջերս տեղի ունեցած Ադրբեջանի ու Հայաստանի էներգետիկ գերատեսչությունները համակարգող պաշտոնյաների միջև հանդիպմանը։
🔹«Մենք նման թեմա քննարկում ենք Վրաստանի հետ, մենք նման թեմա քննարկում ենք Իրանի Իսլամական Հանրապետության հետ, մենք նման թեմա քննարկում ենք Թուրքիայի հետ: Ավելին ասեմ՝ գիտեք, որ նախագիծ կա, որը ԵՄ-ն է ֆինանսավորում, և Վրաստանի հետ սահմանին փոխակերպիչ կայան է կառուցվում, որպեսզի հոսանքի արտահանում-ներմուծումն ավելի հեշատանա»,- նշել է Փաշինյանը:
👉Մանրամասները
🔵Դավիթ Խուդաթյանը կգործուղվի Վրաստան
🔹Բաթում քաղաքում նա կմասնակցի Վրաստանի միջազգային ծովային ֆորումին (GIMF – Georgia International Maritime Forum)։
👉Մանրամասները
🔵Վրաստանը Հայաստանից ներմուծել է 210․2 մլն դոլարի ապրանք
🔹2026 թվականի 7 ամսվա ընթացքում Վրաստանը Հայաստանից ներմուծել է 210․2 մլն դոլարի ապրանք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցելով 77․4% աճ։ Վրաստան ներմուծման տվյալներով Հայաստանը 9-րդ հորիզոնականում է։
👉Մանրամասները
🔵Նեպալում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 469-ի
🔹Ավելի քան 1300 մարդ, այդ թվում՝ օտարերկրացիներ, համարվում է անհետ կորած։ Տուժած շրջաններում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները։
👉Մանրամասները
🔵Թրամփը ակնարկել է, որ ԱՄՆ-ն կարող է պատժամիջոցներ սահմանել Իրանի հետ կապեր ունեցող չինական բանկերի նկատմամբ
🔹ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթն այս շաբաթ հայտարարել էր, որ Միացյալ Նահանգներն ուժեղացնում է Իրանի կառավարության վրա տնտեսական ճնշումը՝ նպատակ ունենալով «փլուզել» այն՝ պատժամիջոցների և այլ միջոցների միջոցով։
👉Մանրամասները
🔵Մավրիտանիայի նախկին արտգործնախարարն ընտրվել է Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար
🔹Շեյխ Ահմեդը երդում է տվել որպես Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար՝ այդ պաշտոնում փոխարինելով Հուսեյն Իբրահիմ Թահային։
👉Մանրամասները
🔵«Արարատ-Արմենիա»-ն առաջին հայկական ակումբն է, որը հանդես կգա Եվրոպայի լիգայի հիմնական փուլում
👉Մանրամասները
🔵Թուրքիան ու Սիրիան մտադիր են առևտրի ծավալը հասցնել 10 մլրդ դոլարի
🔹Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը Դամասկոսի միջազգային 63-րդ ցուցահանդեսի շրջանակներում հանդիպել է թուրք և սիրիացի գործարարների հետ:
👉Մանրամասները
🔵Կատարի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են Հորմուզի նեղուցի ականազերծման հարցը
🔹Կողմերը քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության ամրապնդմանն ուղղված դիվանագիտական ջանքերը։
👉Մանրամասները
