Region Monitor 🌍
前往频道在 Telegram
Լուրեր Հայաստանից և տարածաշրջանից։ 🌐 Կայք՝ www.regionmonitor.com 📩 Հետադարձ կապ՝ @RegionMonitor_bot 📧 Էլ. փոստ՝ info@regionmonitor.com 🔵 Facebook — facebook.com/RegionMonitor 🌐 Twitter / X — twitter.com/RegionMonitor 🎵 TikTok — tiktok.com/@RegionMonitor
显示更多560
订阅者
-124 小时
-37 天
-430 天
帖子存档
🔵Պարսից ծոցի երկրները ֆինանսական օգնություն են խնդրել ԱՄՆ-ից
🔹Իրանի դեմ պատերազմի և Հորմուզի նեղուցի շրջափակման հետևանքով Պարսից ծոցի մի շարք երկրների նավթի ու գազի արտահանումը կտրուկ սահմանափակվել է, իսկ զբոսաշրջությունը՝ անկում ապրել։
👉Մանրամասները
🔵Թրամփը մերժել է Նեթանյահուի՝ Իրանին համատեղ հարվածներ հասցնելու առաջարկը․ CNN
🔹Հեռուստաալիքի աղբյուրների փոխանցմամբ՝ վերջին շաբաթվա ընթացքում Իսրայելը փորձել է համոզել Վաշինգտոնին աջակցել Իրանի դեմ ռազմական գործողությանը և մասնակցել դրան։ Թրամփի վարչակազմը խնդրել է հետաձգել գործողությունը, սակայն, ըստ աղբյուրների, ակնարկել է, որ հետագայում կարող է համաձայնել համատեղ հարվածներ հասցնելուն։
👉Մանրամասները
🔵Իսրայելի բանակի ԳՇ պետը դեմ է ընտրություններից առաջ Իրանի դեմ գործողություն սկսելուն
🔹Հեռուստաալիքի տվյալներով՝ Զամիրը պահանջել է, որ Նեթանյահուն նախ գրավոր ներկայացնի գործողության իրավական հիմնավորումը։
👉Մանրամասները
🔵Իրանի նախագահը կմեկնի Ռուսաստան՝ էներգետիկ համագործակցությունը քննարկելու համար
🔹Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ գագաթնաժողովը հնարավորություն կտա գազ արտահանող խոշոր երկրներին քննարկել էներգետիկ հարցեր, իսկ Իրանին ու Ռուսաստանին՝ ամրապնդել նավթի և գազի ոլորտում իրենց համագործակցությունը։
👉Մանրամասները
🔵Սաուդյան Արաբիայի, Պակիստանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները կայցելեն Իրան
🔹Իրանցի պաշտոնյայի փոխանցմամբ՝ համատեղ հանդիպման նպատակը տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ խորհրդակցություններ անցկացնելն է։
👉Մանրամասները
🔵ԵՄ-ն երբեք Հայաստանին չի խնդրել դադարեցնել ՌԴ հետ հարաբերությունները․ Վասիլիս Մարագոս
🔹Հայ և թուրք լրագրողները համատեղ մեդիա շրջայցի ամփոփիչ հանդիպման ընթացքում Երևանում հանդիպել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ։ Քննարկման առանցքում եղել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, սահմանի բացումը և Հայաստանի տնտեսական կապերի դիվերսիֆիկացումը։ Այս մասին հայտնում է Region Monitor-ը։
👉Մանրամասները
🔵Կրեմլը նշել է Եվրոպա գազ մատակարարելու պայմանները
🔹Ռուսաստանը պատրաստ է քննարկել Եվրոպա գազի մատակարարումների հարցը, եթե եվրոպական երկրները հետաքրքրված լինեն դրանով, իսկ Ռուսաստանն ունենա վաճառքի համար ազատ ծավալներ։
👉Մանրամասները
🔵Վրաստանի ընդդիմությունը բողոքի նոր ալիք է սկսում
🔹Հոկտեմբերի 25-ին Թբիլիսիում հազարավոր մարդիկ մասնակցել են ընդդիմադիր երթի՝ «Վրաստանն առանց Իվանիշվիլիի․ վրաց ժողովուրդն ավելիին է արժանի» կարգախոսով։
👉Մանրամասները
🔵Հայ և թուրք լրագրողները Հայաստանում ծանոթացել են տնտեսական համագործակցության հնարավորություններին
🔹Հայաստանյան այցերի ընթացքում լրագրողները հնարավորություն են ունեցել գործարարների հետ քննարկելու նաև առկա առևտրային կապերը, Վրաստանի տարածքով իրականացվող բեռնափոխադրումների դժվարությունները և անմիջական կապերի զարգացման հեռանկարները։
👉Մանրամասները
🔵Թուրքիան ավարտել է Անիի պատմական կամրջի վերականգնման մրցույթը
🔹«Սեպտեմբերի 28-ին ստորագրելով պայմանագիրը՝ մենք ավարտել ենք Հայաստան-Թուրքիա սահմանին գտնվող պատմական Անիի կամրջի վերակառուցման մրցութային գործընթացը։ Պատմական կամրջի վերակառուցմամբ նպատակ ունենք պահպանել Մետաքսի ճանապարհի կարևոր մշակութային ժառանգություններից մեկը և այն փոխանցել ապագա սերունդներին», – հայտարարել է Ուրալօղլուն
👉Մանրամասները
🔵Իրանի փոխնախագահը ադրբեջանցի աշակերտներին հրավիրել է Իրանում ուսանելու
🔹Իրանի նախագահի առաջին տեղակալ Մոհամմադ Ռեզա Արեֆը կոչ է արել երկրի առողջապահության և կրթության նախարարներին, ինչպես նաև Իսլամական Ազատ համալսարանի ղեկավարությանը՝ անհրաժեշտ պայմաններ ստեղծել Ադրբեջանի հիջաբով աշակերտների և ուսանողների ընդունելության ու կրթությունը շարունակելու համար։
👉Մանրամասները
🔵Ադրբեջանի դեմ խոսքերի պատճառով Էրդողանը պաշտոնանկ է արել գլխավոր խորհրդականին
🔹Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական Օքթայ Սարալը հաստատել է, որ Էրդողանը նրան հեռացրել է պաշտոնից։
👉Մանրամասները
🔵ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 27-ին կքննարկի TRIPP-ի վերաբերյալ հայ-ամերիկյան համաձայնագրի վավերացումը
👉Մանրամասները
🔵Վրաստանն առաջին անգամ 2012 թվականից կորցրել է «ազատ ինտերնետ» ունեցող երկրի կարգավիճակը
🔹«Վրաստանի կարգավիճակը «ազատից» փոխվել է «մասամբ ազատի», քանի որ իշխանությունները շարունակել են ճնշել առցանց ակտիվությունն ու իշխող «Վրացական երազանք» կուսակցության նկատմամբ քննադատական համարվող արտահայտությունները»,- նշվում է զեկույցում։
👉Մանրամասները
🔵Վրաստանում լրագրող է բերման ենթարկվել Դավիթ Գարեջիի վանական համալիրի վերաբերյալ հրապարակումների պատճառով
🔹Ըստ Վրաստանի դատախազության՝ Չուբինիձեն 2026 թվականի փետրվարից լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերով պարբերաբար տարածել է կեղծ տեղեկություններ, թե վարչապետ Իրակլի Կոբախիձեն Ադրբեջանի հետ գաղտնի համաձայնագիր է կնքել և հարևան երկրին փոխանցել վանական համալիրի տարածքի մի մասը։
👉Մանրամասները
🔵Նիցցայի քաղաքապետն առաջարկում է Բաքվում պահվող 20 հայ գերիներին շնորհել պատվավոր քաղաքացու կոչում
🔹«Ես պարտավորվել եմ առաջարկել, որ Արցախից գերեվարված 20 հայերը դառնան Նիցցայի պատվավոր քաղաքացիներ»,- «Region Monitor»-ի փոխանցմամբ, X սոցիալական ցանցում գրել է Սիոտին։
🔹Նրա խոսքով՝ այս խորհրդանշական քայլը նպատակ ունի արտահայտելու համերաշխությունը Բաքվում անարդարացիորեն պահվող հայերի նկատմամբ։ Նիցցայի քաղաքապետը նաև ընդգծել է, որ քաղաքը շարունակելու է ջանքեր գործադրել մինչև նրանց ազատ արձակումը։
👉Մանրամասները
🔵ԵՄ-ն պատրաստ է տրամադրել Ուկրաինայի պահանջած լրացուցիչ 70 մլրդ եվրոյի երկու երրորդը
🔹ԵՄ-ն նաև կոչ է արել Մեծ Բրիտանիային, Կանադային և Նորվեգիային ավելացնել Ուկրաինայի ֆինանսական աջակցությունը:
👉Մանրամասները
🔵Թուրքիայում հանքահորի պայթյունի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ
🔹Թուրքիայի Զոնգուլդաք նահանգի Քիլիմլի շրջանում գտնվող մասնավոր ածխահանքում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 2, վիրավորվել՝ 5 մարդ։
👉Մանրամասները
🔵Եվրոպան ձմռան շեմին պատմականորեն գազի ամենացածր պաշարներն ունի
🔹«Սովորաբար եվրոպական երկրները ձմռանն ընդառաջ ունենում են գազի մեծ պաշարներ, սակայն այս տարի դրանք պատմական միջինից զգալիորեն ցածր են»,- նշել է Բիրոլը՝ հավելելով, որ խիստ ձմռան դեպքում գները կարող են ավելի բարձրանալ։
👉Մանրամասները
🔵Թրամփը հայտարարել է, որ Starshield-ի ծառայությունը վերականգնվել է Ուկրաինայում
🔹«Կարծում եմ՝ վերջնական արդյունքն այն է, որ նա այն վերականգնեց»,- ասել է Թրամփը։ Ուկրաինական կողմը դեռևս չի հաստատել, որ Starshield-ի աշխատանքի սահմանափակումները վերացվել են։
👉Մանրամասները
