Region Monitor 🌍
Kanalga Telegram’da o‘tish
Լուրեր Հայաստանից և տարածաշրջանից։ 🌐 Կայք՝ www.regionmonitor.com 📩 Հետադարձ կապ՝ @RegionMonitor_bot 📧 Էլ. փոստ՝ info@regionmonitor.com 🔵 Facebook — facebook.com/RegionMonitor 🌐 Twitter / X — twitter.com/RegionMonitor 🎵 TikTok — tiktok.com/@RegionMonitor
Ko'proq ko'rsatish564
Obunachilar
Ma'lumot yo'q24 soatlar
-77 kun
-3130 kun
Postlar arxiv
🔵ԱՄՆ-ն Հորմուզի նեղուցում ԱԹՍ-ների դեմ լազերային զենքեր է տեղակայել
🔹ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ լազերային համակարգերը կիրառվում են «անօդաչու թռչող սարքերի և թևավոր հրթիռների ոչնչացման համար»՝ ավելի ցածր ծախսերով, քան թանկարժեք կինետիկ զենքերի, այդ թվում՝ հրթիռների կիրառումը։
👉Մանրամասները
🔵Իրանի գլխավոր հյուպատոսն Արևելյան Ատրպատականում քննարկել է Հայաստանի հետ համագործակցության զարգացումը
🔹Կապանում Իրանի նորանշանակ գլխավոր հյուպատոս Դավուդ Յայեջին հանդիպումներ է ունեցել Արևելյան Ատրպատականի փոխնահանգապետի, Ջոլֆայի շրջանի ղեկավարի, Նորդուզի մաքսատան և սահմանային տերմինալի ղեկավարների հետ։
🔹Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանի հետ համագործակցության զարգացման հնարավորությունները, առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները։
👉Մանրամասները
🔵Պակիստանը հայտարարել է Աֆղանստանի հետ սահմանին հարձակման փորձը կանխելու մասին
🔹Պակիստանի անվտանգության ուժերը Գուլիստանի սահմանային շրջանում կանխել են աֆղանական կողմից հարձակման փորձը՝ սպանելով «Թալիբան» շարժման մի քանի անդամի։
👉Մանրամասները
🔵Թուրքիայի, Պակիստանի և Սաուդյան Արաբիայի ԶՈՒ շտաբի պետերը արտակարգ հանդիպում կանցկացնեն
🔹Նշվում է, որ օրակարգային հարցերի թվում է Սաուդյան Արաբիային աջակցություն ցուցաբերելու հարցը՝ հուսիների հարձակումների դեմ։
👉Մանրամասները
🔵Թրամփը հայտնել է, որ Ուկրաինան կստանա Patriot հրթիռներ արտադրելու լիցենզիաներ․ Զելենսկի
🔹«Patriot» հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգը համարվում է աշխարհի ամենաժամանակակից հակաօդային պաշտպանության համակարգերից մեկը։
👉Մանրամասները
🔵Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը վճռականորեն առաջ է մղվում․ Փաշինյան
🔹«Թուրքիայի հետ մենք բարձր մակարդակի երկխոսություն ունենք, և ուզում եմ հաստատել նախագահ Էրդողանի նախորդ օրն այս ամբիոնից ասած խոսքերն այն մասին, որ վճռականորեն առաջ ենք մղում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը»,- ընդգծել է Փաշինյանը:
👉Մանրամասները
🔵ԱՄՆ-ը Սիրիային է վերադարձրել երկրից ապօրինի դուրս բերված 36 պատմական արժեք
🔹Վերադարձն իրականացվել է մշակութային արժեքներն իրենց ծագման երկիր վերադարձնելու գործընթացի շրջանակում։
👉Մանրամասները
🔵Գուրմուկավանքում Ադրբեջանի աշխատանքները դժգոհություն են առաջացրել Վրաց պատրիարքարանում
🔹Վրաց պատրիարքարանը հայտարարություն է տարածել՝ մտահոգություն հայտնելով Ադրբեջանի տարածքում գտնվող Քուրմուխի Սուրբ Գևորգ եկեղեցում (Գուրմուկավանք) իրականացվող աշխատանքների կապակցությամբ։ Այս մասին հայտնում են վրացական ԶԼՄ-ները:
🔹Հայտարարությունում ընդգծվել է, որ Վրաց Պատրիարքարանը այս գործողությունների մասին Ադրբեջանի համապատասխան պետական մարմիններից որևէ տեղեկատվություն չի ստացել։
👉Մանրամասները
🔵Նյու Յորքում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները
🔹Կողմերը շեշտել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության կարևորությունը՝ անդրադառնալով 2025-ի Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի պայմանավորվածություններից ի վեր արձանագրված առաջընթացին։ Հատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը։
👉Մանրամասները
🔵Իսրայելի պաշտպանության նախարարն Էրդողանին անվանել է թղթե սուլթան
🔹Կացը նաև կոչ է արել Էրդողանին դադարեցնել Իսրայելի դեմ «հակամարտություն հրահրելը»։
🔹Ի պատասխան՝ Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավար Բուրհանեթթին Դուրանը հայտարարել է, որ Կացի արտահայտությունները չեն փոխում Գազայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ գնահատականը։ Նա Իսրայելի իշխանություններին մեղադրել է Գազայում ցեղասպանություն իրականացնելու մեջ։
👉Մանրամասները
🔵Կոբախիձեն և Փաշինյանը քննարկել են հայ-վրացական հարաբերությունները
🔹Կոբախիձեն հայտնել է հայ-վրացական ռազմավարական գործընկերությունն ընդլայնելու պատրաստակամությունը։
👉Մանրամասները
🔵Ղազախստանում զորավարժության ժամանակ 12 զինծառայող է զոհվել
🔹Նրանցից 11-ը ժամկետային զինծառայողներ են, մեկը՝ ավագ լեյտենանտ։
👉Մանրամասները
🔵Նեթանյահուն ՄԱԿ-ի ամբիոնից մեղադրել է Էրդողանին Հայոց ցեղասպանությունը ժխտելու մեջ
🔹Նրա ելույթի ժամանակ մի շարք պաշտոնյաներ լքել են դահլիճը՝ իրենց բողոքն արտահայտելով։
👉Մանրամասները
🔵Թուրքական զորքը դուրս է բերվում Իրաքի հյուսիսից
🔹Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ կողմերը համաձայանություն են ձեռք բերել Սինջարում Իրաքի պետական իշխանության լիարժեք հաստատման և օտարերկրյա զինված ուժերի ներկայությանը վերջ տալու վերաբերյալ։
👉Մանրամասները
🔵Թուրք-իրանական սահմանային անցակետում բեռնատարների կուտակումներ են
🔹Բեռնատարների վարորդների խոսքով՝ նախկինում 24 ժամ տևող ճանապարհն այժմ կարող է տևել մինչև մեկ շաբաթ, ինչի հետևանքով նվազել են նրանց կատարած ուղևորությունների քանակը և եկամուտները։
👉Մանրամասները
🔵Երևանը ԵԱՏՄ մայրաքաղաքների շարքում աշխատավարձերի մակարդակով նախավերջինն է
🔹Մոսկվան ԵԱՏՄ անդամ երկրների մայրաքաղաքների շարքում զբաղեցնում է առաջին տեղը միջին աշխատավարձի մակարդակով, իսկ Երևանը՝ նախավերջինը։
👉Մանրամասները
🔵Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին
🔹Պակիստանի տեղեկատվության նախարար Աթթաուլլահ Թարարը հետագայում հայտարարել է, որ հարվածները հասցվել են ի պատասխան Աֆղանստանի օդային տարածքի ենթադրյալ խախտման։
👉Մանրամասները
🔵Հայաստանի ինքնիշխանության համար Թուրքիայից վտանգ չեմ տեսնում․ Ալեն Սիմոնյան
🔹«Հայաստանի սահմանը բաց է Թուրքիայի հետ, և մենք մշտապես դա ասել ենք։ Կարգավորումը կապում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև եղած գործընթացների ավարտի և անդառնելիության կետի անցման հետ, որը, ըստ իմ գնահատականի, մոտ ապագայի խնդիր է»,- նշել է նա։ Սիմոնյանը նաև հավելել, որ «Թուրքիայի կողմից աշխատանքներ են իրականացվում, որոնք կապեր վերականգնելուն են միտված»։
🔵Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը քննարկել են էներգահամակարգերի ինտեգրումն ու Թուրքիայի էներգահամակարգին միացումը
🔹«Քննարկվել են Հարավային Կովկասի երկրների էներգահամակարգերի փոխադարձ ինտեգրման և տարածաշրջանային էներգետիկ համագործակցության խորացման հնարավորությունները, ինչպես նաև տարածաշրջանի էներգահամակարգերը Թուրքիայի էներգահամակարգին միացնելու հնարավոր քայլերը»,- հայտնել են ՀԾԿՀ-ից։
👉Մանրամասները
