Region Monitor 🌍
الذهاب إلى القناة على Telegram
Լուրեր Հայաստանից և տարածաշրջանից։ 🌐 Կայք՝ www.regionmonitor.com 📩 Հետադարձ կապ՝ @RegionMonitor_bot 📧 Էլ. փոստ՝ info@regionmonitor.com 🔵 Facebook — facebook.com/RegionMonitor 🌐 Twitter / X — twitter.com/RegionMonitor 🎵 TikTok — tiktok.com/@RegionMonitor
إظهار المزيد622
المشتركون
-224 ساعات
-47 أيام
-1630 أيام
أرشيف المشاركات
🔵Ամեն ինչ քանդվում է. ադրբեջանցին դժգոհում է Աղդամում նորակառույց շենքերի որակից
🔹Ադրբեջանական սոցիալական ցանցերում ու ընդդիմադիր լրատվամիջոցներում Ակնայից (Աղդամ) նկարահանված մի տեսանյութ է տարածվել, որի հեղինակը դժգոհում է նորակառույց շենքերի ու ենթակառուցվածքների անմխիթար վիճակից։ Ըստ քաղաքացու՝ պետական բյուջեից հատկացված միլիոնավոր դոլարներով կառուցված շենքերի հարակից տարածքներն ու հիմքերը քանդվում և փլուզվում են։
👉Մանրամասները
🔵Իրանն Ադրբեջանի պետական «AzTV» հեռուստաընկերությունը ներառել է թշնամական լրատվամիջոցների ցանկում
🔹Իրանի հետախուզության նախարարությունը թշնամական լրատվամիջոցների և սոցցանցային հաշիվների ցանկ է հրապարակել, որում ներառվել են նաև Ադրբեջանի պետական «AzTV» հեռուստաընկերությունը, պանթյուրքական ռեսուրսներն ու թելեգրամյան ալիքները, ինչպես նաև Իրանից դուրս գործող պարսկալեզու լրատվամիջոցները։
🔹Ի պատասխան այս քայլի՝ ադրբեջանական կողմը հայտարարել է, որ Իրանի «Sahar TV»-ի և «Mehr» լրատվական գործակալության, ինչպես նաև դրանց ներկայացուցիչների գործունեությունը Ադրբեջանի տարածքում համարվում է ապօրինի։
👉Մանրամասները
🔵Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
🔹Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների օրակարգի, մասնավորապես, երկկողմ տնտեսական հարաբերություններում առաջացած խնդիրների վերաբերյալ։
👉Մանրամասները
🔵Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Զելենսկու՝ Հյուսիսային Կորեայի զինծառայողների մասին հայտարարությունը
🔹Վլադիմիր Զելենսկու հայտարարել էր թե Ռուսաստանը կարող է Ուկրաինայի դեմ պատերազմում ներգրավել Հյուսիսային Կորեայի ևս 30 հազար զինծառայող։
👉Մանրամասները
🔵Ռոստովում անօդաչուների հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել
🔹«РБК-Украина»-ի փոխանցմամբ՝ թիրախում են եղել քաղաքի երկաթուղային ենթակառուցվածքները, ծովային առևտրային նավահանգիստը:
👉Մանրամասները
🔵Իրանը Հորմուզի նեղուցում ևս 6 նավի ստիպել է հետ շրջվել
🔹Նավերի հետ են շրջել նրանց կողմից չարտոնված երթուղիներ օգտագործելու պատճառաբանությամբ։
🔹Նավերը փորձել են անցնել հարավային անցուղիով՝ անջատելով տեղորոշման համակարգերը։
👉Մանրամասները
🔵Հայաստանի դեմ ուղվված ատելության խոսքի օրակարգը՝ որպես Ադրբեջանի տեղեկատվական պատերազմի գործիք
👉Մանրամասները
🔵Պապուաշվիլին կասկածի տակ է դրել ԵՄ-ին Վրաստանի անդամակցության նպատակահարմարությունը
🔹Վրաստանի խորհրդարանի ղեկավարի նման արձագանքի պատճառ է դարձել Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլի առաջարկը, ըստ որի՝ Եվրոմիությունը պետք է հրաժարվի որոշումները միաձայն ընդունելու կարգից և անցնի ձայների մեծամասնությամբ որոշումներ կայացնելու մոդելին։
👉Մանրամասները
🔵Խուդաթյանը Թեհրանում քննարկել է էներգետիկ, լոգիստիկ և ենթակառուցվածքային խոշոր նախագծերի իրականացումը
🔹Ըստ իրանական կողմի տարածած հաղորդագրության՝ էներգետիկայի նախարար Աբաս Ալի Աբադիի հետ հանդիպմանը կողմերը կարևորել են Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման 3-րդ գծի կառուցման աշխատանքների արագացումն ու ավարտը, ինչպես նաև անդրադարձել Արաքս գետի վրա Մեղրիի ՀԷԿ-ի կառուցմանը, որը պատրաստ է ֆինանսավորել օմանական ընկերությունը։
👉Մանրամասները
🔵Իրանը շարունակում է ԱՄՆ-ի հետ ուղերձների փոխանակումը, սակայն բանակցությունների համար պայմաններ չկան. Բաղայի
🔹Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակի խոսքով՝ Իրանի առաջնահերթությունը ներկայում երկրի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և բնակչության պաշտպանությունն է, այլ ոչ թե բանակցությունների անցկացումը։
🔹Բաղային ԱՄՆ-ին մեղադրել է դիվանագիտական գործընթացը խաթարելու և Իրանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները չկատարելու մեջ։
👉Մանրամասները
🔵Նեթանյահուն մեկնել է Վաշինգտոն՝ Թրամփի հետ հանդիպման
🔹Իսրայելական կողմի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Նեթանյահուն Վաշինգտոն է այցելում Թրամփի հրավերով և քննարկելու է Իսրայելի ու ԱՄՆ-ի համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
👉Մանրամասները
🔵Թուրքիայի F-16 կործանիչները շուրջօրյա հերթապահություն կիրականացնեն Բալթյան երկրների օդային տարածքում
🔹Առաքելությունը ռազմավարական նշանակություն ունի ՆԱՏՕ-ի արևելյան թևի պաշտպանության համար և միաժամանակ նպաստում է Թուրքիայի զսպման կարողությունների, դաշնակիցների հետ փոխգործակցության և ռազմավարական ներուժի ամրապնդմանը։
👉Մանրամասները
🔵Բաքվում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ-17 ԱԱ-ում հայ պատանիները մեկնարկել են հաղթանակներով
🔹Հաղթանակներ են գրանցել 55 կգ քաշային Գեղամ Եղիազարյանը, 65 կգ քաշային Վազգեն Մնացականյանն ու 80 կգ քաշային Վահե Հովեյանը (տեսանյութում)։
🔵Ջ.Դ. Վենսը մտահոգված է ԱՄՆ-Իրան հակամարտության հնարավոր սրմամբ, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։
🔹Պենտագոնի աղբյուրը նույնպես հաստատել է, որ «գործողությունները դադարեցվել են»։ Անհասկանալի է, թե ինչն է դրդել Պաշտպանության նախարարությանը դադարեցնել Իրանի վրա հարվածները։
🔵Հայաստանի հրաձգության հավաքականը պատմության մեջ առաջին անգամ ունեցավ աշխարհի չեմպիոններ
🔹Հայ հրաձիգները 9 մեդալ են նվաճել Տալլինում կայացած շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունում
Դրանցից 5–ը ոսկե են, 1–ը` արծաթե և 3–ը բրոնզե։
🔹Մեծահասակների պայքարում աշխարհի չեմպիոնի կոչմանն են արժանացել Հայկ Մինասյանը և Գոռ Խաչատրյանը։
🔵ԱՄՆ-ն Իրանում նոր անկարգություններ է պլանավորում, բայց Թեհրանը պայքարում է անջատողականների դեմ. ԻՀՊԿ
🔹Ամերիկացիները փորձում են վերականգնել հակահեղափոխական խմբավորումների և միապետության կողմնակիցների գործունեությունը, որպեսզի դա կրկին ջարդերի հանգեցնի, «Tasnim»-ին ասել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբին:
«Այն, ինչ մենք անում ենք հյուսիս-արևմուտքում, նպատակ ունի կանգնեցնել նրանց նախքան երկիր մուտք գործելը և կանխել այս սպառնալիքը սկզբնական շրջանում»։
🔵Պուտինը ստորագրել է օրենք, որը պահանջում է, որ միգրանտների երեխաները լքեն Ռուսաստանի Դաշնությունը չափահաս դառնալուց հետո կամ 30 օրվա ընթացքում ստանան արտոնագիր։
🔵«Dole Open 2026» մրցաշարում հայ երկու շախմատիստներ կիսել են 1–2–րդ հորիզոնականները
🔹Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը 9 հնարավորից վաստակել են 7.5 միավոր։
🔵Իրանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Լավրովն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել` շարունակելով իրենց խորհրդակցությունները
🔹Այս մասին հայտնել է Մոսկվայում Իրանի դեսպանատունը՝ չմանրամասնելով երկու երկրների արտաքին գործերի նախարարների զրույցի թեման։
🔹Սակայն Արաղչիի Telegram ալիքում նշվում է, որ նա և Լավրովը քննարկել են տարածաշրջանային և միջազգային իրավիճակը։
«ԵՄ ներկայացուցիչ Կալասի և ԱԳ նախարար Լավրովի հետ զրույցների ընթացքում ես հստակ հասկացրել եմ, որ այն, ինչ արել է Կիևի այդ ձրիակերը, չի կարող անպատասխան մնալ»,- գրել է Արակղին X սոցցանցի իր էջում:
🔵Իրանը, ի պատասխան Վաշինգտոնի՝ Իրանի դեմ հարձակումները դադարեցնելու որոշման, չի հարվածի Պարսից ծոցի երկրներին, հայտարարել է Իրանի ռազմական խոսնակ Մոհամմադ Ակրամինիան։
