es
Feedback
Region Monitor 🌍

Region Monitor 🌍

Ir al canal en Telegram

Լուրեր Հայաստանից և տարածաշրջանից։ 🌐 Կայք՝ www.regionmonitor.com 📩 Հետադարձ կապ՝ @RegionMonitor_bot 📧 Էլ. փոստ՝ info@regionmonitor.com 🔵 Facebook — facebook.com/RegionMonitor 🌐 Twitter / X — twitter.com/RegionMonitor 🎵 TikTok — tiktok.com/@RegionMonitor

Mostrar más
622
Suscriptores
-224 horas
-47 días
-1630 días
Archivo de publicaciones
🔵Ամեն ինչ քանդվում է. ադրբեջանցին դժգոհում է Աղդամում նորակառույց շենքերի որակից 🔹Ադրբեջանական սոցիալական ցանցերում ու ընդդ
🔵Ամեն ինչ քանդվում է. ադրբեջանցին դժգոհում է Աղդամում նորակառույց շենքերի որակից 🔹Ադրբեջանական սոցիալական ցանցերում ու ընդդիմադիր լրատվամիջոցներում Ակնայից (Աղդամ) նկարահանված մի տեսանյութ է տարածվել, որի հեղինակը դժգոհում է նորակառույց շենքերի ու ենթակառուցվածքների անմխիթար վիճակից։ Ըստ քաղաքացու՝ պետական բյուջեից հատկացված միլիոնավոր դոլարներով կառուցված շենքերի հարակից տարածքներն ու հիմքերը քանդվում և փլուզվում են։ 👉Մանրամասները

🔵Իրանն Ադրբեջանի պետական «AzTV» հեռուստաընկերությունը ներառել է թշնամական լրատվամիջոցների ցանկում 🔹Իրանի հետախուզության նախ
🔵Իրանն Ադրբեջանի պետական «AzTV» հեռուստաընկերությունը ներառել է թշնամական լրատվամիջոցների ցանկում 🔹Իրանի հետախուզության նախարարությունը թշնամական լրատվամիջոցների և սոցցանցային հաշիվների ցանկ է հրապարակել, որում ներառվել են նաև Ադրբեջանի պետական «AzTV» հեռուստաընկերությունը, պանթյուրքական ռեսուրսներն ու թելեգրամյան ալիքները, ինչպես նաև Իրանից դուրս գործող պարսկալեզու լրատվամիջոցները։ 🔹Ի պատասխան այս քայլի՝ ադրբեջանական կողմը հայտարարել է, որ Իրանի «Sahar TV»-ի և «Mehr» լրատվական գործակալության, ինչպես նաև դրանց ներկայացուցիչների գործունեությունը Ադրբեջանի տարածքում համարվում է ապօրինի։ 👉Մանրամասները

🔵Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել 🔹Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների օրա
🔵Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել 🔹Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների օրակարգի, մասնավորապես, երկկողմ տնտեսական հարաբերություններում առաջացած խնդիրների վերաբերյալ։ 👉Մանրամասները

🔵Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Զելենսկու՝ Հյուսիսային Կորեայի զինծառայողների մասին հայտարարությունը 🔹Վլադիմիր Զելենսկու հա
🔵Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Զելենսկու՝ Հյուսիսային Կորեայի զինծառայողների մասին հայտարարությունը 🔹Վլադիմիր Զելենսկու հայտարարել էր թե Ռուսաստանը կարող է Ուկրաինայի դեմ պատերազմում ներգրավել Հյուսիսային Կորեայի ևս 30 հազար զինծառայող։ 👉Մանրամասները

🔵Ռոստովում անօդաչուների հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել 🔹«РБК-Украина»-ի փոխանցմամբ՝ թիրախում են եղել քաղաքի երկաթո
🔵Ռոստովում անօդաչուների հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել 🔹«РБК-Украина»-ի փոխանցմամբ՝ թիրախում են եղել քաղաքի երկաթուղային ենթակառուցվածքները, ծովային առևտրային նավահանգիստը: 👉Մանրամասները

🔵Իրանը Հորմուզի նեղուցում ևս 6 նավի ստիպել է հետ շրջվել 🔹Նավերի հետ են շրջել նրանց կողմից չարտոնված երթուղիներ օգտագործելու
🔵Իրանը Հորմուզի նեղուցում ևս 6 նավի ստիպել է հետ շրջվել 🔹Նավերի հետ են շրջել նրանց կողմից չարտոնված երթուղիներ օգտագործելու պատճառաբանությամբ։ 🔹Նավերը փորձել են անցնել հարավային անցուղիով՝ անջատելով տեղորոշման համակարգերը։ 👉Մանրամասները

🔵Հայաստանի դեմ ուղվված ատելության խոսքի օրակարգը՝ որպես Ադրբեջանի տեղեկատվական պատերազմի գործիք 👉Մանրամասները
🔵Հայաստանի դեմ ուղվված ատելության խոսքի օրակարգը՝ որպես Ադրբեջանի տեղեկատվական պատերազմի գործիք 👉Մանրամասները

🔵Պապուաշվիլին կասկածի տակ է դրել ԵՄ-ին Վրաստանի անդամակցության նպատակահարմարությունը 🔹Վրաստանի խորհրդարանի ղեկավարի նման ար
🔵Պապուաշվիլին կասկածի տակ է դրել ԵՄ-ին Վրաստանի անդամակցության նպատակահարմարությունը 🔹Վրաստանի խորհրդարանի ղեկավարի նման արձագանքի պատճառ է դարձել Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլի առաջարկը, ըստ որի՝ Եվրոմիությունը պետք է հրաժարվի որոշումները միաձայն ընդունելու կարգից և անցնի ձայների մեծամասնությամբ որոշումներ կայացնելու մոդելին։ 👉Մանրամասները

🔵Խուդաթյանը Թեհրանում քննարկել է էներգետիկ, լոգիստիկ և ենթակառուցվածքային խոշոր նախագծերի իրականացումը 🔹Ըստ իրանական կողմի
🔵Խուդաթյանը Թեհրանում քննարկել է էներգետիկ, լոգիստիկ և ենթակառուցվածքային խոշոր նախագծերի իրականացումը 🔹Ըստ իրանական կողմի տարածած հաղորդագրության՝ էներգետիկայի նախարար Աբաս Ալի Աբադիի հետ հանդիպմանը կողմերը կարևորել են Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման 3-րդ գծի կառուցման աշխատանքների արագացումն ու ավարտը, ինչպես նաև անդրադարձել Արաքս գետի վրա Մեղրիի ՀԷԿ-ի կառուցմանը, որը պատրաստ է ֆինանսավորել օմանական ընկերությունը։ 👉Մանրամասները

🔵Իրանը շարունակում է ԱՄՆ-ի հետ ուղերձների փոխանակումը, սակայն բանակցությունների համար պայմաններ չկան. Բաղայի 🔹Իրանի ԱԳՆ մամ
🔵Իրանը շարունակում է ԱՄՆ-ի հետ ուղերձների փոխանակումը, սակայն բանակցությունների համար պայմաններ չկան. Բաղայի 🔹Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակի խոսքով՝ Իրանի առաջնահերթությունը ներկայում երկրի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և բնակչության պաշտպանությունն է, այլ ոչ թե բանակցությունների անցկացումը։ 🔹Բաղային ԱՄՆ-ին մեղադրել է դիվանագիտական գործընթացը խաթարելու և Իրանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները չկատարելու մեջ։ 👉Մանրամասները

🔵Նեթանյահուն մեկնել է Վաշինգտոն՝ Թրամփի հետ հանդիպման 🔹Իսրայելական կողմի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Նեթանյահուն Վ
🔵Նեթանյահուն մեկնել է Վաշինգտոն՝ Թրամփի հետ հանդիպման 🔹Իսրայելական կողմի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Նեթանյահուն Վաշինգտոն է այցելում Թրամփի հրավերով և քննարկելու է Իսրայելի ու ԱՄՆ-ի համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ 👉Մանրամասները

🔵Թուրքիայի F-16 կործանիչները շուրջօրյա հերթապահություն կիրականացնեն Բալթյան երկրների օդային տարածքում 🔹Առաքելությունը ռազմա
🔵Թուրքիայի F-16 կործանիչները շուրջօրյա հերթապահություն կիրականացնեն Բալթյան երկրների օդային տարածքում 🔹Առաքելությունը ռազմավարական նշանակություն ունի ՆԱՏՕ-ի արևելյան թևի պաշտպանության համար և միաժամանակ նպաստում է Թուրքիայի զսպման կարողությունների, դաշնակիցների հետ փոխգործակցության և ռազմավարական ներուժի ամրապնդմանը։ 👉Մանրամասները

🔵Բաքվում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ-17 ԱԱ-ում հայ պատանիները մեկնարկել են հաղթանակներով 🔹Հաղթանակներ են գրանցել 55 կգ քաշային Գեղամ Եղիազարյանը, 65 կգ քաշային Վազգեն Մնացականյանն ու 80 կգ քաշային Վահե Հովեյանը (տեսանյութում)։

🔵Ջ.Դ. Վենսը մտահոգված է ԱՄՆ-Իրան հակամարտության հնարավոր սրմամբ, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։ 🔹Պենտագոնի ա
🔵Ջ.Դ. Վենսը մտահոգված է ԱՄՆ-Իրան հակամարտության հնարավոր սրմամբ, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։ 🔹Պենտագոնի աղբյուրը նույնպես հաստատել է, որ «գործողությունները դադարեցվել են»։ Անհասկանալի է, թե ինչն է դրդել Պաշտպանության նախարարությանը դադարեցնել Իրանի վրա հարվածները։

🔵Հայաստանի հրաձգության հավաքականը պատմության մեջ առաջին անգամ ունեցավ աշխարհի չեմպիոններ 🔹Հայ հրաձիգները 9 մեդալ են նվաճել
🔵Հայաստանի հրաձգության հավաքականը պատմության մեջ առաջին անգամ ունեցավ աշխարհի չեմպիոններ 🔹Հայ հրաձիգները 9 մեդալ են նվաճել Տալլինում կայացած շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունում Դրանցից 5–ը ոսկե են, 1–ը` արծաթե և 3–ը բրոնզե։ 🔹Մեծահասակների պայքարում աշխարհի չեմպիոնի կոչմանն են արժանացել Հայկ Մինասյանը և Գոռ Խաչատրյանը։

🔵ԱՄՆ-ն Իրանում նոր անկարգություններ է պլանավորում, բայց Թեհրանը պայքարում է անջատողականների դեմ. ԻՀՊԿ 🔹Ամերիկացիները փորձում են վերականգնել հակահեղափոխական խմբավորումների և միապետության կողմնակիցների գործունեությունը, որպեսզի դա կրկին ջարդերի հանգեցնի, «Tasnim»-ին ասել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբին:
«Այն, ինչ մենք անում ենք հյուսիս-արևմուտքում, նպատակ ունի կանգնեցնել նրանց նախքան երկիր մուտք գործելը և կանխել այս սպառնալիքը սկզբնական շրջանում»։

🔵Պուտինը ստորագրել է օրենք, որը պահանջում է, որ միգրանտների երեխաները լքեն Ռուսաստանի Դաշնությունը չափահաս դառնալուց հետո կամ 30 օրվա ընթացքում ստանան արտոնագիր։

🔵«Dole Open 2026» մրցաշարում հայ երկու շախմատիստներ կիսել են 1–2–րդ հորիզոնականները 🔹Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյա
🔵«Dole Open 2026» մրցաշարում հայ երկու շախմատիստներ կիսել են 1–2–րդ հորիզոնականները 🔹Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը 9 հնարավորից վաստակել են 7.5 միավոր։

🔵Իրանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Լավրովն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել` շարունակելով իրենց խորհրդակցությունները 🔹Այս մասին հայտնել է Մոսկվայում Իրանի դեսպանատունը՝ չմանրամասնելով երկու երկրների արտաքին գործերի նախարարների զրույցի թեման։ 🔹Սակայն Արաղչիի Telegram ալիքում նշվում է, որ նա և Լավրովը քննարկել են տարածաշրջանային և միջազգային իրավիճակը։ «ԵՄ ներկայացուցիչ Կալասի և ԱԳ նախարար Լավրովի հետ զրույցների ընթացքում ես հստակ հասկացրել եմ, որ այն, ինչ արել է Կիևի այդ ձրիակերը, չի կարող անպատասխան մնալ»,- գրել է Արակղին X սոցցանցի իր էջում:

🔵Իրանը, ի պատասխան Վաշինգտոնի՝ Իրանի դեմ հարձակումները դադարեցնելու որոշման, չի հարվածի Պարսից ծոցի երկրներին, հայտարարել է Իրանի ռազմական խոսնակ Մոհամմադ Ակրամինիան։