en
Feedback
Առաջնորդարան Թեհրանի Հայոց Թեմի

Առաջնորդարան Թեհրանի Հայոց Թեմի

Open in Telegram

Armenian Prelacy of Tehran | شورای خلیفه گری ارامنه تهران

Show more
1 591
Subscribers
+124 hours
No data7 days
-930 days
Posts Archive
Սրբազան Հայրը, շնորհաւորելով Հայաստանի Անկախութեան տօնը, նշեց, որ վերջին տասնամեակների ընթացքում հայ ժողովուրդը բազմաթիւ դժւարութիւնների ու փորձութիւնների միջով է անցել։ Այս շրջանի ծանրագոյն իրադարձութիւններից մէկը Արցախի հայաթափումն էր, որի հետեւանքով մեր հայրենիքի մի մասը դատարկւեց իր դարաւոր հայ բնակչութիւնից։ Այս իրողութիւնը, ըստ Սրբազան Հօր, մեզ պէտք է մղի վերանայելու մեր ազգային գիտակցութիւնը, պատմութեան նկատմամբ մեր վերաբերմունքը եւ միասնականութեան կարեւորութիւնը։ Իր խօսքում նա անդրադարձաւ նաեւ Հայաստանի Առաջին Հանրապետութեան յաջորդող տարիներին եւ յիշատակեց 1919 թւականի Մայիսի 28-ի առիթով Եգիպտոսի Հայոց Առաջնորդ Թորգոմ Արք. Գուշակեանի Հայաստանի Հանրապետութեան համար գրած Գոհաբանական մաղթանքին, ընդգծելով նրա բնորոշումը հայ ժողովրդի ազգային կեանքի երկու կարեւոր թեւերի՝ Հանրապետութեան եւ Հայրապետութեան մասին։ Սրբազան Հայրը շեշտեց, որ այս երկու նւիրական իրողութիւնները հայ ժողովրդի ինքնագիտակցութեան ճանապարհի կարեւոր յենասիւներն են։ Հանրապետութիւնը մարմնաւորում է հայրենիքի անկախութիւնը եւ պետականութիւնը, իսկ Հայրապետական Աթոռը, հայ ժողովրդի պատմութեան դժւարագոյն ժամանակներում, եղել է այն հաստատութիւնը, որը շարունակել է առաջնորդել եւ պահպանել ազգը։ Անդրադառնալով Հայ Եկեղեցու պատմական առաքելութեանը՝ Սրբազան Հայրը նշեց, որ երբ հայ ժողովուրդը զրկւեց իր թագաւորութիւնից եւ պետական իշխանութիւնից, Եկեղեցին դարձաւ այն հաստատութիւնը, որը պահպանեց հայ ժողովրդի ազգային ինքնութիւնը, հաւատքը եւ պատմական յիշողութիւնը։ Նա յիշատակեց Լեւոն Զ Լուսինեանի թագաւորութեան անկումից յետոյ ստեղծւած իրավիճակը՝ ընդգծելով, որ պետականութեան բացակայութեան պայմաններում Հայ Եկեղեցին շարունակեց առաջնորդել ժողովրդին եւ պահպանել նրա ազգային դիմագիծը։ Իր պատգամի աւարտին Սրբազան Հայրը հրաւիրեց ներկաներին աղօթելու Հայաստանի Հանրապետութեան համար եւ մաղթեց, որ անկախութեան տօնախմբութիւնը դառնայ հայ ժողովրդի միասնականութեան ամրապնդման առիթ։ Նա կոչ արեց թողնել փոխադարձ թշնամութիւններն ու բաժանումները եւ համախմբւել ազգային ու հայրենական արժէքների շուրջ։ «Աղօթենք մեր անձնական եւ հաւաքական աղօթքներով, որ Աստւած Ինքը մեզ ճանապարհ ցոյց տայ դէպի մեր ազգի ոչ միայն յարութիւնը, այլեւ վերածնունդը»,– պատգամեց Սրբազան Հայրը՝ հայցելով Աստծոյ առաջնորդութիւնը Հայաստանի եւ հայ ժողովրդի համար։ Ս. Սարգիս եկեղեցում արարողութեանը ներկայ էին՝ Իրանի Իսլամական խորհրդարանում իրանահայութեան զոյգ պատգամաւորներ՝ դկտր. Արա Շահվերդեանը եւ դկտր. Գեղարդ Մանսուրեանը, Իրանի Իսլամական Հանրապետութիւնում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Գրիգոր Յակոբեանը, «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչ Րաֆֆի Փիրումեանը, Թ.Հ.Թ. Պատգամաւորական Ժողովի ներկայացուցիչներ եւ Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանը, «Ալիք» օրաթերթի գլխաւոր խմբագիր Արտոյտ Զոհրաբեանը, Ազգային առաջնորդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանը, դեսպանութեան անձնակազմը, ազգային-հասարակական գործիչներ եւ հաւատացեալ ժողովուրդ: Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ @tehranprelacy

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՂԹԱՆՔ ԹԵՀՐԱՆԻ ԹԵՄԻ ԲՈԼՈՐ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման 35-ամեակի առիթով, Հովանաւորութեա
+9
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՂԹԱՆՔ ԹԵՀՐԱՆԻ ԹԵՄԻ ԲՈԼՈՐ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման 35-ամեակի առիթով, Հովանաւորութեամբ Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսեանի, թեմիս բոլոր եկեղեցիներում, յընթացս Ս. Պատարագի, տեղի ունեցաւ Հանրապետական մաղթանք եւ ՀՀ պետական դրօշի օրհնութիւն: Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցում պատարագիչն էր Արժ. Տ. Սահակ քհնյ. Խոսրովեանը: Ս. Պատարագին նախագահեց եւ յաւուր պատշաճի քարոզեց Ատրպատականի Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Գրիգոր Արք. Չիֆթճեանը: Ս. Պատարագի ընթացքում Սրբազան Հօր ձեռամբ օրհնւեց Եռագոյն դրօշը, որից յետոյ հնչեց «Մեր Հայրենիք» օրհներգը: Գերշ. Տ. Գրիգոր Արք. Չիֆթճեանը, օրւայ խորհրդի առիթով իր քարոզում անդրադարձաւ հայ ժողովրդի ազգային կեանքի, հայրենիքի եւ Հայ Եկեղեցու անփոխարինելի առաքելութեան՝ ընդգծելով, որ քրիստոնէական կրօնը մարդուն առաջնորդում է դէպի բարին, սէրը եւ միասնականութիւնը։

Սրբազան Հայրը, շնորհաւորելով Հայաստանի Անկախութեան տօնը, նշեց, որ վերջին տասնամեակների ընթացքում հայ ժողովուրդը բազմաթիւ դժւարութիւնների ու փորձութիւնների միջով է անցել։ Այս շրջանի ծանրագոյն իրադարձութիւններից մէկը Արցախի հայաթափումն էր, որի հետեւանքով մեր հայրենիքի մի մասը դատարկւեց իր դարաւոր հայ բնակչութիւնից։ Այս իրողութիւնը, ըստ Սրբազան Հօր, մեզ պէտք է մղի վերանայելու մեր ազգային գիտակցութիւնը, պատմութեան նկատմամբ մեր վերաբերմունքը եւ միասնականութեան կարեւորութիւնը։ Իր խօսքում նա անդրադարձաւ նաեւ Հայաստանի Առաջին Հանրապետութեան յաջորդող տարիներին եւ յիշատակեց 1919 թւականի Մայիսի 28-ի առիթով Եգիպտոսի Հայոց Առաջնորդ Թորգոմ Արք. Գուշակեանի Հայաստանի Հանրապետութեան համար գրած Գոհաբանական մաղթանքին, ընդգծելով նրա բնորոշումը հայ ժողովրդի ազգային կեանքի երկու կարեւոր թեւերի՝ Հանրապետութեան եւ Հայրապետութեան մասին։ Սրբազան Հայրը շեշտեց, որ այս երկու նւիրական իրողութիւնները հայ ժողովրդի ինքնագիտակցութեան ճանապարհի կարեւոր յենասիւներն են։ Հանրապետութիւնը մարմնաւորում է հայրենիքի անկախութիւնը եւ պետականութիւնը, իսկ Հայրապետական Աթոռը, հայ ժողովրդի պատմութեան դժւարագոյն ժամանակներում, եղել է այն հաստատութիւնը, որը շարունակել է առաջնորդել եւ պահպանել ազգը։ Անդրադառնալով Հայ Եկեղեցու պատմական առաքելութեանը՝ Սրբազան Հայրը նշեց, որ երբ հայ ժողովուրդը զրկւեց իր թագաւորութիւնից եւ պետական իշխանութիւնից, Եկեղեցին դարձաւ այն հաստատութիւնը, որը պահպանեց հայ ժողովրդի ազգային ինքնութիւնը, հաւատքը եւ պատմական յիշողութիւնը։ Նա յիշատակեց Լեւոն Զ Լուսինեանի թագաւորութեան անկումից յետոյ ստեղծւած իրավիճակը՝ ընդգծելով, որ պետականութեան բացակայութեան պայմաններում Հայ Եկեղեցին շարունակեց առաջնորդել ժողովրդին եւ պահպանել նրա ազգային դիմագիծը։ Իր պատգամի աւարտին Սրբազան Հայրը հրաւիրեց ներկաներին աղօթելու Հայաստանի Հանրապետութեան համար եւ մաղթեց, որ անկախութեան տօնախմբութիւնը դառնայ հայ ժողովրդի միասնականութեան ամրապնդման առիթ։ Նա կոչ արեց թողնել փոխադարձ թշնամութիւններն ու բաժանումները եւ համախմբւել ազգային ու հայրենական արժէքների շուրջ։ «Աղօթենք մեր անձնական եւ հաւաքական աղօթքներով, որ Աստւած Ինքը մեզ ճանապարհ ցոյց տայ դէպի մեր ազգի ոչ միայն յարութիւնը, այլեւ վերածնունդը»,– պատգամեց Սրբազան Հայրը՝ հայցելով Աստծոյ առաջնորդութիւնը Հայաստանի եւ հայ ժողովրդի համար։ Ս. Սարգիս եկեղեցում արարողութեանը ներկայ էին՝ Իրանի Իսլամական խորհրդարանում իրանահայութեան զոյգ պատգամաւորներ՝ դկտր. Արա Շահվերդեանը եւ դկտր. Գեղարդ Մանսուրեանը, Իրանի Իսլամական Հանրապետութիւնում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Գրիգոր Յակոբեանը, «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչ Րաֆֆի Փիրումեանը, Թ.Հ.Թ. Պատգամաւորական Ժողովի ներկայացուցիչներ եւ Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանը, «Ալիք» օրաթերթի գլխաւոր խմբագիր Արտոյտ Զոհրաբեանը, Ազգային առաջնորդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանը, դեսպանութեան անձնակազմը, ազգային-հասարակական գործիչներ եւ հաւատացեալ ժողովուրդ: Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ @tehranprelacy

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ Այսու Թեհրանի թեմի մեր հաւատացեալ ժողովրդի սիրելի զաւակներին յայտնում ենք, որ հովանաւորութեամբ Թեմիս Առաջնորդ
ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ Այսու Թեհրանի թեմի մեր հաւատացեալ ժողովրդի սիրելի զաւակներին յայտնում ենք, որ հովանաւորութեամբ Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի՝ կիրակի, 20 սեպտեմբեր 2026 թւականի առաւօտեան, Թեհրանի բոլոր եկեղեցիներում յընթացս Ս. Եւ Անմահ Պատարագի, տեղի է ունենալու ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՂԹԱՆՔ՝ Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման 35-ամեակի առիթով: Հրաւիրում ենք մեր ժողովրդի սիրելի զաւակներին, ներկայ լինելու եկեղեցական արարողութեան եւ հաղորդւելու օրւայ խորհրդով: ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ @tehranprelacy

Կրթական խորհուրդը իր խորին երախտագիտութիւնն ու շնորհակալութիւնն է յայտնում "Դասագրքեր վերակազմող" յանձնախմբի սիրելի անդամներին՝ ամիսներ շարունակ կատարած նւիրեալ, պատասխանատու եւ աստւածահաճոյ աշխատանքի համար։ Շնորհակալութիւն է յայտնում նաեւ «Թունեան–Թովմասեան» դպրոցին՝ հանդիպումը հիւրընկալելու եւ յարմարաւէտ միջավայր ապահովելու համար։ Թ.Հ.Թ. ԿՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ @tehranprelacy

Հանդիպման ընթացքում դոկտ. Անահիտ Զարգարեանը ուսուցիչներին յանձնարարեց կազմել տարբեր թեմաների վերաբերեալ հարցաթերթիկներ, որոնք
+9
Հանդիպման ընթացքում դոկտ. Անահիտ Զարգարեանը ուսուցիչներին յանձնարարեց կազմել տարբեր թեմաների վերաբերեալ հարցաթերթիկներ, որոնք իւրաքանչիւր թեմայի աւարտին կը տրամադրւեն աշակերտներին՝ որպէս անցած նիւթի ամփոփման եւ ամրապնդման միջոց։ Նշելի է, որ ամիսներ տեւած աշխատանքների ընթացքում յանձնախումբը կատարել է բծախնդիր, մանրակրկիտ եւ հետեւողական աշխատանք։ Աշխատանքի տարբեր փուլերում կազմակերպւել են բազմաթիւ հանդիպումներ, քննարկումներ եւ փոխադարձ խորհրդակցութիւններ: Դասագրքի կազմութեան ընթացքում յանձնախումբը օգտւել է նախկին դասագրքերի նիւթերից, ինչպէս նաեւ Հայաստանի համապատասխան կրթական աղբիւրներից։ Այսպիսով, 2025–2026 ուսումնական տարեշրջանից սկսեալ՝ երրորդ դասարանի աշակերտները կը գործածեն փոփոխւած եւ արդիականացւած Մայրենիի դասագիրքն ու աշխատանքային տետրը։ Առանձնայատուկ կարեւորութիւն ունի նաեւ այն հանգամանքը, որ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի կողմից յատկացւած սուբսիդաւորման շնորհիւ նոր դասագրքերն ու աշխատանքային տետրերը ծնողները հնարաւորութիւն կունենան ձեռք բերելու անհամեմատ աւելի մատչելի արժէքով։

2022 թւականից սկսեալ՝ Կրթական խորհուրդը ձեռնամուխ եղաւ կարեւոր եւ հեռանկարային մի աշխատանքի՝ հայկական դպրոցներում գործածւող դասագրքերի եւ աշխատանքային տետրերի արդիականացման, վերակազմման եւ հրատարակութեան։ Այս շարունակական աշխատանքի շրջանակում Կրթական խորհրդի "Դասագրքեր վերակազմող" յանձնախումբը նախորդ ուսումնական տարւայ համար վերակազմեց եւ գործածութեան մէջ դրեց Մայրենիի Բ դասարանի դասագիրքն ու աշխատանքային տետրը։ Դրանք անցած ուսումնական տարւայ ընթացքում կիրառւեցին հայկական տարրական դպրոցներում՝ Մայրենի լեզու դասաւանդող ուսուցիչների եւ աշակերտների կողմից։ Նոր ուսումնական տարւայ նախաշեմին Կրթական խորհուրդը յանձնարարեց յանձնախմբի անդամներ' Քամելիա Շիրւանեանին, Նորա Մովսիսեանին, Ռուբինա Խաչատրեանին, Լուսինէ Նազարեանին եւ Քարոլին Խաչատրեանին ձեռնամուխ լինել Մայրենիի Գ դասարանի դասագրքի եւ դրան համապատասխան աշխատանքային տետրի վերակազմման աշխատանքներին։ Նշելի է, որ Բ դասարանի Մայրենիի դասագրքի կազմութեան աշխատանքներին Քարոլին Խաչատրեանի փոխարէն յանձնախմբի կազմում մասնակցել են Անուշա Աւանէսեանը եւ Թալին Գալստեանը: Երկու դասագրքերի կազմման աշխատանքների ընթացքում յանձնախմբի հետ որպէս խորհրդատու աշխատել է Նորվան Միքայէլեանը: Մայրենիի Գ դասարանի նոր դասագիրքն ու աշխատանքային տետրը արդէն ամբողջութեամբ կազմւել եւ ուղարկւել են տպագրութեան։ Օգոստոսի 31-ին, Կրթական խորհրդի հրաւէրով, հայկական տարրական դպրոցների Մայրենի լեզու դասաւանդող ուսուցիչները մասնակցեցին Գ դասարանի Մայրենիի նոր դասագրքի եւ աշխատանքային տետրի ծանօթացման հանդիպմանը։ Հանդիպմանը ներկայ էին Կրթական խորհրդի ատենապետ' տիկին Կարինէ Բալքչեանը եւ դոկտ. Անահիտ Զարգարեանը։ Հանդիպման բացման խօսքով հանդէս եկաւ Կարինէ Բալքչեանը, ողջունելով ներկաներին եւ շնորհաւորելով նոր ուսումնական տարւայ մեկնարկը։ Նա անդրադարձաւ անցած տարւայ դժւարութիւններին եւ պատերազմի ստեղծած պայմաններին՝ մաղթելով, որ նոր ուսումնական տարին անցնի խաղաղ, առանց ցնցումների եւ լինի յաջող ու արդիւնաւէտ։ Նա նաեւ ներկայացրեց նոր ուսուցչուհի՝ Նարէ Հայրապետեանին, շնորհաւորեց նրան նոր ասպարէզ մուտք գործելու առիթով եւ մաղթեց յաջողութիւններ։ Շուրջ երկու ժամ տեւած հանդիպման ընթացքում Քամելիա Շիրւանեանը եւ Նորա Մովսիսեանը հանգամանօրէն ներկայացրեցին դասագիրքն ու աշխատանքային տետրը՝ անդրադառնալով դրանց բաժիններին, ենթաբաժիններին եւ ուսումնական բովանդակութեան կառուցւածքին։

ՄԱՅՐԵՆԻԻ ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄՈՒՄ ԵՒ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ
+3
ՄԱՅՐԵՆԻԻ ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄՈՒՄ ԵՒ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ

Եկեղեցական աւանդութեամբ, Երուսաղէմի առաջին եպիսկոպոս Յակոբոս Տեառնաեղբայրը, Պատրոնիկէ թագուհու ջանքերով գտնում է խաչափայտը, եւ վեր է բարձրացնում ի տես հաւատացեալների ու երգում է «Խաչի Քո Քրիստոս երկիրպագանենք» շարականը։ Սակայն Յակոբոս Տեառնաեղբայրը նահատակւում եւ խաչափայտը աղբանոց է նետւում։ 333 թաւականին, այս անգամ Մեծն Կոստանդիանոսի մայրը՝ Հեղինէ թագուհին է, որ գտնում է խաչը եւ զետեղում կայսրի կողմից կառուցւած Ս․ Յարութեան տաճարը։ Եօթներորդ դարի առաջին կէսին, 614 թւականին պարսկա-բիւզանդական պատերազմի ժամանակ պարսիկները գրաւում են Երուսաղէմը եւ գերեվարում Քրիստոսի խաչափայտը։ Բիւզանդացիների Հերակլ կայսրը երկար ժամանակ աղօթելուց եւ երկնային տեսիլք ունենալուց յետոյ, երկարատեւ պատերազմներից յետոյ, յաջողում է ազատագրել Խաչափայտը։ Այդ գործում մեծ նպաստ են բերում նաեւ Հայկական զինւորական ուժերը՝ Մժեժ Գնունի զօրավարի գլխաւորութեամբ։ Ազատագրւած խաչափայտը, մեծամեծ հանդիսութիւններով եւ կրօնական արարողութիւններով, Հայաստանի վրայով տարւում է Կոստանդապոլիս եւ ապա վերադարձւում Երուսաղէմ։ Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ Լուսանկարները՝ Ժուաննա եւ Ժենիա Աւետեանների @tehranprelacy

Ս. ԽԱՉՎԵՐԱՑ ՏՕՆԻ ԵՐԵԿՈՅԵԱՆ ՊԱՏԱՐԱԳՆ ՈՒ ԱՆԴԱՍՏԱՆ ԹԱՓՕՐԸ Ս. ԽԱՉ ՄԱՏՈՒՌԻ ՇՐՋԱՓԱԿՈՒՄ Կիրակի, 13 սեպտեմբեր 2026 թւականին, Հայ Առաք
+9
Ս. ԽԱՉՎԵՐԱՑ ՏՕՆԻ ԵՐԵԿՈՅԵԱՆ ՊԱՏԱՐԱԳՆ ՈՒ ԱՆԴԱՍՏԱՆ ԹԱՓՕՐԸ Ս. ԽԱՉ ՄԱՏՈՒՌԻ ՇՐՋԱՓԱԿՈՒՄ Կիրակի, 13 սեպտեմբեր 2026 թւականին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տօնեց համաքրիստոնէական Սուրբ Խաչվերացի տօնը։ Այս տօնը հինգ տաղաւար տօներից վերջինն է, որը Հայ Եկեղեցին տօնում է սեպտեմբերի 11-ից-17-ի միջեւ ընկած կիրակի օրը։ Այս առիթով Թեհրանի բոլոր եկեղեցիներում մատուցւեց սուրբ եւ անմահ պատարագ, իսկ նոյն օրը՝ յետմիջօրէին «Արարատ» մարզաւանի Սուրբ Խաչ մատուռի շրջափակում, տեղի ունեցաւ հանդիսաւոր Սուրբ եւ Անմահ Պատարագ: Օրւայ պատարագիչն էր Արժ․ Տ․ Վրթանէս քհնյ. Բաբախանեանը։ Արարողութեանը ներկայ էին Ազգային մարմինների եւ միութիւնների ներկայացուցիչները, Քահանայից դասը, Եկեղեցական խորհուրդները եւ նկատառելի թւով հաւատացեալներ։ Յաւարտ Սուրբ եւ Անմահ Պատարագի կատարւեց Վերացման Ս. Խաչի անդաստան թափօրը եւ Ռեհանօրհնէքի արարողութիւնը: Սուրբ Խաչը տօնւում է ի յիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերութիւնից Երուսաղէմ վերադարձի եւ Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տօնը կոչւում է Խաչվերաց։

Հանդիսութեանը ներկաներին խօսք փոխանցեց Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահ Հենրիկ Խալոյեանը: Իր ելոյթի ընթացքում նա ընդգծեց, որ Հ.Մ.Ա.Կ.-ի նախաձեռնութեամբ Իրանի Համահայկական խաղերի այս տարւայ կարգախօսն է «Արարատից Արարատ», մեր մարզիկները Իրանի Դամաւանդ լեռան գագաթից մեկնեցին Արարատ լեռան գագաթ եւ իրենց ջահը վառեցին այնտեղ: Ահաւասիկ իւրաքանչիւր գագաթի նւաճումը մի սկիզբ է: Նա խօսքը ուղղելով մարզիկներին նրանց պատգամեց, որ պայքարունակ ոգու հետ միասին միշտ դրսեւորեն մարդկայինը, որը ամենակարեւոր հանգամանքն է: Հենրիկ Խալոյեանը ապա համապարփակ գծերով անդրադարձաւ Հ.Մ.Ա.Կ.-ի աւելի քան 82-ամեայ պատմական տւեալներին, Իրանի դէմ ԱՄՆ-ի եւ սիոնիստական ռեժիմի սանձազերծած 40-օրեայ պատերազմի ընթացքում «Արարատ» մարզաւանի կրած վնասներին, եւ ընդգծեց, որ ցաւօք մարզաւանի բարեկարգման հարցով մինչ այժմ պետական որեւէ նպաստ չի տրամադրւել: Հենրիկ Խալոյեանը խօսքը ուղղելով պատասխանատուներին ընդգծեց. «Այսօր, այս ծանր օրերին առաւել քան երբեւէ յոյժ կարեւոր է Ձեր գործնական ու պատասխանատու հովանաւորութիւնը»: Նա վերջում իր քաջալերական խօսքերը փոխանցեց մասնակից մարզական խմբերին: Հանդիսութեանը հիւրերի յատուկ օթեակում ներկայ էին՝ ՀՅԴ Բիւրոյի անդամ Սեւան Դանիէլեանը, Իրանի Իսլամական խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Գեղարդ Մանսուրեանը, «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչ Րաֆֆի Փիրումեանը, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգային Կենտրոնական վարչութեան Քաղաքական ժողովի անդամ Յովսէփ Աւետեանը, Իրանում Հայաստանի Հանրապետութեան դեսպանութեան ներկայացուցիչները, Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան կրօնական հարցերով պատասխանատուներ, Իրանի Հայ Աւետարանական եկեղեցու Համայնքապետ-հովիւ Վեր. դոկտ. Միշէլ Աղամալեանը, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի ատենադպիր Արտոյտ Զոհրաբեանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանը, Սպահանի եւ Ատրպատականի հայոց թեմերի ազգային իշխանութիւններից ներկայացուցիչներ, Իրանի մարզական ֆեդերացիաների եւ իրանահայ համայնքի ազգային իշխանութեան ու մարզամշակութային միութիւնների ներկայացուցիչներ: Ելոյթներից յետոյ աւարտւեց բացման հանդիսութեան պաշտօնական բաժինը եւ մարզիկները թողեցին դաշտը, որից յետոյ միջոցառմանը ելոյթով հանդէս եկան Հ.Մ.Ա.Կ.-ի «Արարատ» եւ Հայ Համալսարանականների Ընդհանուր միութեան «Տաւիղ» համատեղ երգչախմբերը կատարելով իրանական եւ հայկական երգեր: Ծրագիրը շարունակւեց մարզական ներկայացումներով: Իրականացաւ ակրոբատիկ բասկետբոլի ցուցական ներկայացում, Հ.Մ.Ա.Կ.-ի Մինի բասկետբոլիստների միջոցով, Թայի Չիի ցուցական ելոյթ եւ Կարատէ-Քիօքոշին ցուցադրութիւն, որը ներկայացրեց «Ջալիլեան ակադեմիա»-ի Կարատէ-Քիօքոշին խումբը, մարզիչներ դոկտ. Քայչօ Ջալիլեան՝ սեւ գօտի 8 դան եւ Թեհրանի կարատէի կոմիտէի անդամ, սէնսէյ Ալֆրէդ Միրզախանեան՝ սեւ գօտի 4 դան եւ կարատէի համաշխարհային անդամակցութեան քարտ ունեցող եւ սէնսէյ Նարինէ Ղարիբեան՝ սեւ գօտի 2 դան: Յատկանշական է, որ այս տարի մարզաւանում ցուցադրւել էին Իրանում մի շարք կլասիկ աւտոմեքենաներ, որի համադրութիւնները կատարել էր ջահակիր Արամ Մարտիրոսեանը: Յիշեալ ելոյթներով աւարտւեց բացման հանդիսութիւնը, որից յետոյ 9 օրերի ընթացքում մարզիկները մրցակցելու են տարբեր մարզաձեւերում: Թղթակցութիւնը՝ ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆԻ Լուսանկարները՝ ՀԱՏԻՍԻ

Մարզադաշտից ներկաներին իր խօսքը փոխանցեց Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Արա Շահվերդեանը: Իր ելոյթի ընթացքում պատգամաւորը ընդգծեց. «Իրանի Համահայկական խաղերը ոչ միայն մարզական միջոցառում են, այլեւ մշակութային եւ հասարակական միջոցառում, որը հիմնւած է իրանահայ համայնքի պատմութեան, ինքնութեան եւ համերաշխութեան վրայ: Ամենամեայ կարգով «Արարատ» մարզաւանում եւ Հ.Մ.Ա.Կ.-ի նախաձեռնութեամբ իրականացւող Համահայկական խաղերը դարձել են երիտասարդութեան ոգեւորութեան, սոցիալական կապերի եւ ազգային արժէքները ցուցադրելու հարթակ՝ շնորհիւ կազմակերպիչների անխոնջ ջանքերի»: Պատգամաւորը ընդգծեց, որ այս մրցաշարի անցկացումը մեր երկրում վերջին ամիսներին տեղի ունեցած իրադարձութիւններից եւ պատերազմից յետոյ այլ իմաստ ունի։ Վերջին ամիսներին Իրանը դժւար օրեր է ապրել, օրեր, երբ խախտւել է ժողովրդի անվտանգութիւնն ու խաղաղութիւնը, եւ նահատակւել են երկրի բարձրաստիճան պաշտօնեաների մի բոյլ, նահատակւել են Իրանի պաշտպաններ եւ մեր սիրելի հայրենակիցներ, նահատակւել է Իրանի Իսլամական յեղափոխութեան սիրելի եւ իմաստուն առաջնորդ, Այաթօլլահ Սէյէդ Ալի Խամենէին։ Այս դառը իրադարձութիւնները, պատճառած բոլոր կորուստներով հանդերձ, յստակեցրին մէկ ճշմարտութիւն, որ դժւար օրերին Իրանի ամենամեծ յենարանը Իրանի ժողովուրդն է եւ նրա միասնութիւնը։ Այս միասնութիւնը չի սահմանափակւում ազգութեամբ, լեզւով, կրօնով կամ դաւանանքով եւ ի դէպ, դրա արժէքը ակնյայտ է դառնում, երբ հասարակութիւնը բախւում է ընդհանուր սպառնալիքի, եւ տարբերութիւնները զիջում են ընդհանուր ճակատագրի համար պատասխանատւութեան զգացմանը։ Ապա հրաւիրւեց իր խօքը փոխանցելու Իրանի Մշակութային ժառանգութեան, զբօսաշրջութեան եւ ձեռարւեստի նախարար դոկտ. Սէյէդ Ռեզա Սալեհի Ամիրին: Իր ելոյթի ընթաքում նախարարը փոխանցելով Հանրապետութեան նախագահի ողջոյնները ընդգծեց, որ Հանրապետութեան նախագահի համոզմամբ բոլոր իրանցիները ինչ ազգից, կրօնից, սեռից էլ որ լինեն համահաւասար իրաւունքներ են վայելում: Նա կարեւորութեամբ անդրադարձաւ իրանահայութեան բարի համբաւին եւ նշեց, որ իրանահայերը Իրանի համար մեծ առիթ են, որը պէտք է արժեւորել: Նա կարեւորութեամբ անդրադարձաւ, Իրանում իրանահայութեան բազմադարեայ անցեալին եւ խորը արմատներին նշելով, որ Իրանի բազմադարեայ պատմութեան ընթացքում իրանահայերը միշտ յանուն Իրանի պայքարել են ընդդէմ թշնամիների եւ նւիրաբերել են նահատակներ: Նա ապա իր յարգանքի տուրքը մատուցեց բոլոր նահատակների եւ հայ նահատակների յիշատակին: Նախարարը նաեւ գնահատեց Իրանի Իսլամական խորհրդարանում իրանահայ զոյգ պատգամաւորների ժրաջան աշխատանքը եւ գնահատելով Համահայկական խաղերի կազմակերպիչներին կարեւորեց համաիրանական մասշտաբի խաղերը եւ ընդգծեց, որ «Արարատ»-ը միշտ ներկայ է եւ ներկայ է լինելու Իրանի մարզական կեանքում: Նա աւելացրեց, որ Իրանի Իսլամական Հանրապետութեան կառավարութիւնը Ձեր կողքին է Ձեր ցաւերի եւ ուրախութեան պահին: Միջոցառմանը Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի պատգամը փոխանցեց Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանը: Պատգամի մէջ նշւել էր. «Այս տարւայ կարգախօսը՝ «Արարատից Արարատ», իր մէջ կրում է շատ աւելի խոր իմաստ, քան մարզական մի միջոցառման նշանաբան լինելը։ Այն ճանապարհ է՝ մեր սրբազան Արարատից դէպի Թեհրանի Արարատ, հայրենի հողից դէպի Սփիւռքի կեանք, անցեալից դէպի ապագայ։ Արարատը մեզ համար միայն լեռ չէ։ Արարատը մեր ժողովրդի յիշողութիւնն է, մեր հաւատքի, մեր ինքնութեան ու մեր յարատեւութեան խորհրդանիշը։ Իսկ Թեհրանի «Արարատ»-ը այդ նոյն ոգու կենդանի արտայայտութիւնն է՝ մի վայր, որտեղ հայ երիտասարդը սովորում է ոչ միայն մրցել ու յաղթել, այլեւ ընկերանալ, յարգել, ծառայել եւ մնալ հաւատարիմ իր ազգային արմատներին»։ Պատգամի այլ բաժնում նշւած էր. «Մարզադաշտում ձեր մրցակիցը կարող է լինել ձեր կողքին կանգնած հայ երիտասարդը, սակայն խաղից դուրս նա ձեր եղբայրն է։ Թող ձեր մրցակցութիւնը լինի ազնիւ, ձեր յաղթանակը՝ արժանապատիւ, իսկ ձեր ընկերութիւնը՝ երկարատեւ»։

«Արարատից Արարատ» կարգախօսով մեկնարկեց Իրանի 57-րդ Համահայկական մարզական խաղերը Թեհրանում: 57 տարիներ է ինչ իրանահայ համայնքում, նախաձեռնութեամբ՝ Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան իրականացւում են Համահայկական մարզական խաղերը, որոնք իւրայատուկ աշխուժութիւն են պարգեւում ոչ միայն համայնքների մարզական կեանքին, այլ նաեւ իրանահայ համայնքին: Հ.Մ.Ա.Կ.-ի Մարզական միութեան նախաձեռնութեամբ՝ Համահայկական խաղերի 57-րդ շրջանը մեկնարկեց սեպտեմբերի 9-ին, երեկոյեան «Արարատ» մարզաւանում: Տէրունական աղօթքով իրականացած բացման հանդիսութեան սկզբում կազմակերպութեան Սկաուտական միութեան դրօշակագարդի եւ նւագախմբի միջոցով մարզադաշտ փոխադրւեց Իրանի Իսլամական Հանրապետութեան, կազմակերպութեան եւ Համահայկական խաղերը խորհրդանշող դրօշակները, որոնք ծածանւեցին Իրանի պետական եւ կազմակերպութեան հիմները հնչելով: Տէրունական աղօթքը եւ հիմները հնչեցրին Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից միութեան «Արարատ» եւ Հայ Համալսարանականների Ընդհանուր միութեան «Տաւիղ» համատեղ երգչախմբերը, դիրիժոր Արփի Սիմրոջեան (Նազարեան)-ի խմբավարութեամբ: Հանդիսատեսին իր ճարտար հաղորդավարութեամբ էլ աւելի եռանդ էր փոխանցում Նոր Ջուղայից հրաւիրւած Մանիա Ղուկասեանը, ով ողջ ծրագրի ընթացքում հայերէնով եւ պարսկերէնով փոխանցում էր Համահայկական խաղերի ոգին: Բացման ծրագրի սկզբում տեղադրւած էկրաններով ցուցադրւեց կազմակերպութեան «Էդմոնդ Բզիկի» անւան ֆուտբոլի ակադեմիայի սաների աշխատանքները: Համահայկական խաղերը իմաստաւորւում են մարզական խմբերի մասնակցութեամբ եւ շքերթով: Նշենք, որ այս տարւայ Համահայկական խաղերին մասնակցել են 350 մարզիկ-մարզկուհիներ, որոնք 9 օրերի ընթացքում մրցակցելու են տարբեր մարզաձեւերում: Խաղերին մասնակցել են՝ Հ. Մ. «Սարդարապատ» միութիւնը, Հայ Համալսարանականների Ընդհանուր միութիւնը, Թեհրանի Հայկական Բարեգործական Ընդհանուր միութիւնը, Հ. Մ. Մ. «Նայիրի» միութիւնը, որի հիմնադրման 45-ամեակն է այս տարի եւ այդ առիթով հնչեց շնորհաւորանք, Հ. Մ. «Սիփան» միութիւնը, Հայ մարզամշակութային «Րաֆֆի» համալիրը, Թեհրանի Փերիոյ կրթասիրաց միութիւնը, Նոր Ջուղայի Հ. Մ. Մ. «Արարատ» միութիւնը, Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի, Գեարդաբադ, Ուրմիայի եւ Շիրազի մասնաճիւղերը եւ Հ.Մ.Ա.Կ.-ն: Մարզիկների շքերթին յաջորդեց կազմակերպութեան Սկաուտական միութեան դրօշակների ցոյցը: Ահա ծրագրի ընթացքում «Արարատից Արարատ» կարգախօսը իրականացնող լեռնագնացների խումբը ներկաների ծափողջոյնների ներքոյ մարզադաշտ մուտք գործեց: Օգոստոսի 23-ին, Արարատ լեռան ստորոտին վառւել է Համահայկական խաղերի ջահի կրակը: Աշխատանքը կազմակերպւել էր Արարատի գագաթ բարձրացող 11 հոգանոց խմբի միջոցով, որոնք գագաթ բարձրացան օգոստոսի 21-ից 23-ի ընթացքին: Խմբի անդամներն են՝ Արմինէ Չարիքը, Վաչիկ Մատթէոսեանը, Անի Ներսիսեանը, Տուշպա Շամիրեանը, Մեղրիկ Խուդավերդեանը, Սեւակ Աւագեանը, Արաբօ Ռանջբարը, Մինէ Մեսրոպեանը, Ամուր Զարգարեանը, Դալար Քեշիշեանը եւ Արա Ջահանեանը: Լեռնագնացական աշխատանքի կազմակերպիչ՝ Մորթեզա Դեզֆուլի: Ապա հանդիսատեսը դիտեց Արարատ լեռան լանջին 57-րդ Համահայկական խաղերի ջահի կրակի վառման մինչեւ «Արարատ» մարզաւանի Ս. Խաչ մատուռում ջահի օրհնութեան արարողութեան տեսահոլովակը: Այս տարւայ ջահակիրն էր Իրանի աւտոմրցոյթների բազմակի չեմպիոն, Իրանում եւ միջազգային ոլորտում հանրայայտ Արամ Մարտիրոսեան Հաւթւանին իսկ ջահագարդն էր՝ Միշէլ Տէր Գէորգեանը եւ Բեռնարդ Էյւազին: Հետաքրքիր մտայղացմամբ ջահը աւտոների եւ մոտոցիկլետների ուղեկցութեամբ մարզադաշտ բերւեց եւ Արամ Մարտիրիսեանի ձեռամբ բոցավառւեց 57-րդ շրջանի խաղերը խորհրդանշող ջահը: Ջահի վառման արարողութեանը զուգորդեց հրավառութիւն: Հանդիսութիւնը շարունակւեց երդման արարողութիւններով՝ մարզիկների երդումը ընթերցեց Արամէ Մինասեանը, ով ֆուտբոլը սկսել է «Արարատ» կազմակերպութեան ֆուտբոլի ակադեմիայից, ապա միացել Անդրանիկ Թէյմուրեանի ակադեմիային եւ այժմ անդամակցում է Հայաստանի մանկա-պատանեկան ֆուտոլի հաւաքականին եւ Թեհրանի Փերսպոլիս ակումբին: Իսկ իրաւարարների երդումը ներկայացրեց Էւանջելին Սաֆարեանը՝ ով 6 տարի մաս է կազմել «Արարատ» կազմակերպութեան բասկետբոլի խմբին եւ իրաւարարական սերտիֆիկատը ստացել այս տարւայ ընթացքում:

«Արարատից Արարատ» կարգախօսով՝ Մեկնարկեց Իրանի 57-րդ Համահայկական խաղերը
+4
«Արարատից Արարատ» կարգախօսով՝ Մեկնարկեց Իրանի 57-րդ Համահայկական խաղերը

Երթեւեկութեան համար նկատի են առնւել հանրակառքեր հետեւեալ վայրերից՝ • Ս. Սարգիս եկեղեցու շրջափակից • Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու շրջափակից • Սրբ. Թարգմանչաց եկեղեցու շրջափակից • Սրբ. Վարդանանց եկեղեցու շրջափակից Յաւելեալ տեղեկութիւնների համար կապ հաստատել պատկան եկեղեցու Եկեղեցական խորհրդի հետ: ԴԻՒԱՆ ԿՐՕՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ @tehranprelacy

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ Այսու Թեհրանի թեմի մեր հաւատացեալ ժողովրդի սիրելի զաւակներին յայտնում ենք, որ կիրակի, 13 սեպտեմբեր 2026 թւական
ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ Այսու Թեհրանի թեմի մեր հաւատացեալ ժողովրդի սիրելի զաւակներին յայտնում ենք, որ կիրակի, 13 սեպտեմբեր 2026 թւականին Խաչվերաց է, այսինքը՝ տօն վերացման սրբոյ խաչին: Այս առիթով հովանաւորութեամբ Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում մատուցւելու է հանդիսաւոր Ս. եւ անմահ պատարագ: Նոյն օրը, երեկոյեան ժամը 5:00-ին, «Արարատ» մարզաւանի Ս. Խաչ մատուռի անւանակոչութեան տօնի առիթով, համանուն մատուռում տեղի է ունենալու Ս. եւ անմահ պատարագ, որի աւարտին տեղի է ունենալու աւանդական Խաչվերացի ռեհանով անդաստան: Սկիզբ Ս. Պատարագի երեկոյեան ժամը 5:00-ին Քարոզ երեկոյեան ժամը 6:00-ին Անդաստան երեկոյեան ժամը 6:30-ին Երկուշաբթի 14 սեպտեմբեր 2026 թւականին, յիշատակ մեռելոց է: Մեր ժողովրդի զաւակներին կոչ ենք ուղղում, որ ներկայ լինեն վերոյիշեալ կրօնական արարողութեանց՝ հաղորդւելու համար խաչի ու խաչեալի խորհրդով: