en
Feedback
Առաջնորդարան Թեհրանի Հայոց Թեմի

Առաջնորդարան Թեհրանի Հայոց Թեմի

Open in Telegram

Armenian Prelacy of Tehran | شورای خلیفه گری ارامنه تهران

Show more
1 598
Subscribers
No data24 hours
No data7 days
-530 days

Data loading in progress...

Tags Cloud
No data
Any problems? Please refresh the page or contact our support manager.
Incoming and Outgoing Mentions
---
---
---
---
---
---
Attracting Subscribers
June '26
June '26
+11
in 1 channels
May '26
+8
in 0 channels
Get PRO
April '26
+8
in 0 channels
Get PRO
March '26
+32
in 0 channels
Get PRO
February '26
+19
in 1 channels
Get PRO
January '26
+18
in 0 channels
Get PRO
December '25
+30
in 0 channels
Get PRO
November '25
+23
in 1 channels
Get PRO
October '25
+17
in 1 channels
Get PRO
September '25
+14
in 1 channels
Get PRO
August '25
+17
in 1 channels
Get PRO
July '25
+11
in 1 channels
Get PRO
June '25
+19
in 2 channels
Get PRO
May '25
+16
in 1 channels
Get PRO
April '25
+34
in 5 channels
Get PRO
March '25
+22
in 3 channels
Get PRO
February '25
+18
in 1 channels
Get PRO
January '25
+29
in 2 channels
Get PRO
December '24
+35
in 2 channels
Get PRO
November '24
+21
in 1 channels
Get PRO
October '24
+19
in 2 channels
Get PRO
September '24
+22
in 1 channels
Get PRO
August '24
+27
in 3 channels
Get PRO
July '24
+29
in 2 channels
Get PRO
June '24
+26
in 3 channels
Get PRO
May '24
+31
in 6 channels
Get PRO
April '24
+40
in 2 channels
Get PRO
March '24
+30
in 2 channels
Get PRO
February '24
+24
in 2 channels
Get PRO
January '24
+21
in 3 channels
Get PRO
December '23
+30
in 2 channels
Get PRO
November '23
+13
in 2 channels
Get PRO
October '23
+23
in 4 channels
Get PRO
September '23
+9
in 0 channels
Get PRO
August '23
+24
in 0 channels
Get PRO
July '23
+17
in 0 channels
Get PRO
June '23
+35
in 0 channels
Get PRO
May '23
+25
in 0 channels
Get PRO
April '23
+32
in 0 channels
Get PRO
March '23
+12
in 0 channels
Get PRO
February '23
+16
in 0 channels
Get PRO
January '23
+25
in 0 channels
Get PRO
December '22
+28
in 0 channels
Get PRO
November '22
+17
in 0 channels
Get PRO
October '22
+14
in 0 channels
Get PRO
September '22
+19
in 0 channels
Get PRO
August '22
+18
in 0 channels
Get PRO
July '22
+17
in 0 channels
Get PRO
June '22
+8
in 0 channels
Get PRO
May '22
+21
in 0 channels
Get PRO
April '22
+26
in 0 channels
Get PRO
March '22
+12
in 0 channels
Get PRO
February '22
+13
in 0 channels
Get PRO
January '22
+16
in 0 channels
Get PRO
December '21
+19
in 0 channels
Get PRO
November '21
+13
in 0 channels
Get PRO
October '21
+20
in 0 channels
Get PRO
September '21
+19
in 0 channels
Get PRO
August '21
+23
in 0 channels
Get PRO
July '21
+12
in 0 channels
Get PRO
June '21
+7
in 0 channels
Get PRO
May '21
+17
in 0 channels
Get PRO
April '21
+38
in 0 channels
Get PRO
March '21
+19
in 0 channels
Get PRO
February '21
+40
in 0 channels
Get PRO
January '21
+30
in 0 channels
Get PRO
December '20
+1 739
in 0 channels
Date
Subscriber Growth
Mentions
Channels
29 June0
28 June+1
27 June0
26 June0
25 June+2
24 June0
23 June+1
22 June0
21 June0
20 June0
19 June+1
18 June0
17 June0
16 June0
15 June0
14 June+1
13 June0
12 June+1
11 June0
10 June+1
09 June0
08 June+1
07 June0
06 June0
05 June+2
04 June0
03 June0
02 June0
01 June0
Channel Posts
Կրօնական արարողութեանը ներկայ էին, Թեմական խորհրդի եւ ազգ. մարմինների ներկայացուցիչները եւ հաւատացեալ ժողովուրդ: Նշելի է, սոյն առիթի կապակցութեամբ Թեմակալ Առաջնորդը հեռախօսային կապ է հաստատել Վեհափառ Հայրապետի հետ եւ անձնապէս ու յանուն Թեմիս Պատգամաւորական Ժողովի, Կրօնական եւ Թեմական խորհուրդների, Հաշւեքննիչ մարմնի, ողջ ժողովականութեան եւ ժողովրդի անունից շնորհաւորել է Նորին Սրբութեան ընտրութեան եւ օծման 31-րդ տարեդարձը՝ մաղթելով երկար ու արեւշատ օրեր եկեղեցաշէն ու ազգանւէր ծառայական առաքելութեան կապակցութեամբ՝ ի փառս Ամենասուրբ Երրորդութեան եւ ի պատիւ Կիլիկիոյ Ս. Աթոռի անսասանութեան։ Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ @tehranprelacy

2
+1
No text...
174
3
ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՂԹԱՆՔ Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԸՆՏՐՈՒԹԵԱՆ ԵՒ ՕԾՄԱՆ 31-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԻԹՈՎ Կիրակի, 28 յունիս 2026 թւականին+9
ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՂԹԱՆՔ Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԸՆՏՐՈՒԹԵԱՆ ԵՒ ՕԾՄԱՆ 31-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԻԹՈՎ Կիրակի, 28 յունիս 2026 թւականին, Հովանաւորութեամբ Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի Թեհրանի բոլոր եկեղեցիներում մատուցւած Ս. Եւ Անմահ Պատարագի ընթացքին կատարւեց Հայրապետական Մաղթանք Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան դարաւոր Ս. Աթոռի արժանընտիր գահակալի՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի ընտրութեան եւ օծման 31-րդ տարեդարձի առիթով: Քահանայ Հայրերը գոհաբանական աղօթքներով, շարականների երգեցողութեամբ եւ աստւածաշնչական ընթերցումներով շնորհազարդ Հայրապետին մաղթեցին արեւշատութիւն, առողջութիւն եւ արդիւնաբեր ծառայութիւն, որպէսզի շարունակի հովւապետել Հայ Առաքելական Ս. եկեղեցին՝ ի փառս Աստծոյ եւ ի պայծառութիւն մեր ժողովրդի։ Մաղթանքի մի այլ բաժնում, աղօթք բարձրացւեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Պատրիարքական զոյգ աթոռների եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան գահակալների արեւշատութեան եւ աթոռների պայծառացման ու հզօրացման համար:
167
4
Կրօնական արարողութեանը ներկայ էին, Թեմական խորհրդի եւ ազգ. մարմինների ներկայացուցիչները եւ հաւատացեալ ժողովուրդ: Նշելի է, սոյն առիթի կապակցութեամբ Թեմակալ Առաջնորդը հեռախօսային կապ է հաստատել Վեհափառ Հայրապետի հետ եւ անձնապէս ու յանուն Թեմիս Պատգամաւորական Ժողովի, Կրօնական եւ Թեմական խորհուրդների, Հաշւեքննիչ մարմնի, ողջ ժողովականութեան եւ ժողովրդի անունից շնորհաւորել է Նորին Սրբութեան ընտրութեան եւ օծման 31-րդ տարեդարձը՝ մաղթելով երկար ու արեւշատ օրեր եկեղեցաշէն ու ազգանւէր ծառայական առաքելութեան կապակցութեամբ՝ ի փառս Ամենասուրբ Երրորդութեան եւ ի պատիւ Կիլիկիոյ Ս. Աթոռի անսասանութեան։ Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ @tehranprelacy
173
5
No text...
315
6
ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ Այսու մեր ժողովրդի զաւակներին յայտնում ենք, որ կիրակի 28 յունիս 2026 թւականի առաւօտեան հովանաւորութեամբ թեմիս
ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ Այսու մեր ժողովրդի զաւակներին յայտնում ենք, որ կիրակի 28 յունիս 2026 թւականի առաւօտեան հովանաւորութեամբ թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի Թեհրանի բոլոր եկեղեցիներում յընթացս Ս. Պատարագի, տեղի է ունենալու, ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՂԹԱՆՔ Ս. Աթոռիս գահակալ՝ Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. Կաթողիկոսի ընտրութեան եւ օծման 31-րդ տարեդարձի առիթով: Արդ սիրով մեր ժողովրդի զաւակներին հրաւիրում ենք, ներկայ գտնւելու Ս. Պատարագին եւ Հայրապետական մաղթանքին եւ աղօթելու մեր սիրեցեալ եւ քաջակորով հայրապետի կեանքի արեւշատութեան, առողջութեան եւ ազգային, եկեղեցանւէր գործունէութեան ի խնդիր: ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ @tehranprelacy
557
7
Շուրջ երեք ժամ տեւած հանդիպման ընթացքում մասնակիցները ներկայացրին իրենց գրւած եզրայանգումները։ Քննարկւող նիւթերից էին՝ Դպրոցների կառավարումը տարբեր իրավիճակներում, Դասի կառավարման ժամանակակից ոճերը, Ժամանակի ճիշտ բաշխումը, Աշակերտների ներգրաւումն ու համագործակցութիւնը, Դասարանի վարքագծի կառավարման նոր մօտեցումները եւ այլն։ Իրենց ուսումնասիրութիւնների արդիւնքները եւ եզրայանգումները ներկայացրին. «Նայիրի» տարրական դպրոցի փոխտեսչուհի՝ Ալենուշ Յովսէփեանը, «Շանթ» դպրոցի ուսուցչուհիներ՝ Նարինէ Ղարիբեանն ու Լուսինէ Նազարեանը «Արաքս» դպրոցի ուսուցչուհի՝ Թալին Գալստեանը։ Հանդիպմանը ներկայ էր նաեւ Կրթական խորհրդի փոխատենապետ' Քլարա Աղախանեանը։ Իր ելոյթում նա արժեւորեց մասնակիցների ցուցաբերած նւիրումն ու աշխատասիրութիւնը՝ ընդգծելով, որ նմանատիպ ինքնակրթական նախաձեռնութիւնները հիմնարար նշանակութիւն ունեն կրթական պրոցեսի արդիականացման եւ որակի բարձրացման համար։ Նա յորդորեց բոլորին շարունակել զարգացնել իրենց մասնագիտական հմտութիւնները, քանի որ ուսուցչի մշտական ինքնակատարելագործումը հէնց աշակերտների յաջողութեան երաշխաւորն է։ Որպէս խրախուսանք, Կրթական խորհրդի կողմից բոլոր ելոյթ ունեցողներին շնորհւեցին վկայագրեր։ Դոկտ. Զարգարեանի խօսքով՝ միւս ուսուցիչներն ու փոխտեսուչները եւս կը ներկայացնեն իրենց եզրակացութիւնները առաջիկայ հանդիպումների ժամանակ։ Հանդիպման աւարտին բոլոր մասնակիցներին տրւեցին նոր մասնագիտական յանձնարարականներ եւ գրականութիւն, որոնք նպատակ ունեն խթանել ինքնակրթութիւնը, հմտութիւնների զարգացումը եւ դասապրոցեսում նորարարական մեթոդների կիրառումը։ Թ.Հ.Թ. ԿՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ @tehranprelacy
725
8
+2
No text...
514
9
*Կրթական նախաձեռնութիւն' ուղղւած մասնագիտական կատարելագործմանը* Սոյն թւականի Յունիսի 2-ին «Թունեան-Թովմասեան» դպրոցում կազմակ+9
*Կրթական նախաձեռնութիւն' ուղղւած մասնագիտական կատարելագործմանը* Սոյն թւականի Յունիսի 2-ին «Թունեան-Թովմասեան» դպրոցում կազմակերպւեց մասնագիտական հանդիպում, որին մասնակցեցին հայկական բոլոր դպրոցների փոխտեսուչները եւ հայոց լեզու, գրականութիւն դասաւանդող ուսուցիչները։ Կրթական խորհրդի եւ դոկտ. Անահիտ Զարգարեանի կողմից կազմակերպւած ծրագիրը միտւած էր ուսուցիչների մասնագիտական աճին եւ կատարելագործմանը։ Համոզւած լինելով, որ ուսուցչի յաջողութիւնը կախւած է ոչ միայն գիտելիքների խորութիւնից, այլեւ դրանք գրագէտ ու համոզիչ ներկայացնելու կարողութիւնից, բոլորին յանձնարարւել էր կատարել կատարելագործման աշխատանքներ։ Այս նպատակով հայերէնի ուսուցիչները ուսումնասիրել էին մասնագիտական թեմատիկ տեսանիւթեր, իսկ դպրոցների փոխտեսուչները՝ պարսկերէն լեզւով մասնագիտական գրականութիւն։
639
10
Կրօնական արարողութեան պատարագիչն էր Արժ․ Տ․ Արիստակէս քհնյ. Շահմիրեանը: Քահանայ Հայրն իր քարոզի ընթացքում անդրադառնալով հանգուցեալ Իմամ Խոմէյնիի անհատականութեանը ընդգծեց, որ Նա իր բացառիկ քաջութեամբ ընդվզեց բռնատիրութեան եւ անարդարութեան դէմ, ինչը վկայում էր նրա խոր ու անկեղծ հաւատի մասին, որի շնորհիւ նա կարողացաւ շահել ժողովրդի սէրն ու վստահութիւնը։ Այս յեղափոխութիւնը եւ Իմամ Խոմէյնիի հաւատքով հիմնադրած պետութիւնը անշուշտ իրենից յետոյ պետք է վստահւէր նոյն հոգին ունեցող յաջորդին, որ արժանաւորապէս ընտրւեց էմամ Խամէնէին եւ նոյն հաւատքով երկար տարիներ աշխատելուց ու առաջնորդելուց յետոյ երկնային վարձատւութիւնն ստացաւ իր նահատակութեամբ։ Զոյգ առաջնորդների խոր հաւատքի եւ նւիրւածութեան շնորհիւ յեղափոխութեան արմատներն ընդարձակեցին եւ աւելի ամրացան: Արարողութեանը ներկայ էին՝ Թեմական խորհրդի ներկայացուցիչները, հանգուցեալ Իմամ Խոմէյնիի մահւան 37-րդ տարելիցի կենտրոնական շտաբի կրօնական փոքրամասնութիւններին յանձնախմբի պատասխանատու Մոհամմադ Ռեզա Մովահեդին եւ նրան ընկերակցող պատասխանատուները, Իրան-Իրաք Պարտադրեալ Պատերազմի Հայ Նահատակների եւ Անձնուրացների Արժէքների Պահպանման յանձնախմբի ներկայացուցիչները, նահատակների ծնողները եւ ընտանիքները, անձնուրացներ եւ հաւատացեալ ժողովուրդ: Յաւարտ կրօնական արարողութեան, ազգային առաջնորդարանի դահլիճում կազմակերպւել էր հանդիպում, որի ընթացքում Թեմական խորհրդի անունից խօսք ընթերցեց Հայրիկ Աղանեանը, որտեղ անդրադարձ էր կատարւել Իմամ Խոմէյնիի վճռորոշ դերակատարութեանը Իրանի Իսլ. Յեղափոխութեան յաղթանակի եւ երկրի հասարակական-քաղաքական նոր փուլ անցնելու գործընթացում եւ ընդգծւած էր, որ նրա առաջնորդած շարժումը հիմնւած էր՝ անկախութեան ամրապնդման, ազգային արժանապատւութեան պաշտպանութեան եւ երկրի մշակութային ու կրօնական ինքնութեան պահպանման սկզբունքներին: Պատգամում նաեւ առանձնայատուկ ուշադրութիւն էր դարձւել կրօնական փոքրամասնութիւնների, այդ թւում՝ իրանահայ համայնքի իրաւունքների նկատմամբ Իմամ Խոմէյնիի դրական վերաբերմունքին եւ նրանց իրաւունքների պաշտպանութեան շեշտադրմանը: Նշւել էր, որ իրանահայերը, որպէս երկրի հինաւուրց եւ արմատաւորւած համայնքներից մէկը, մշտապէս մասնակցել է Իրանի հասարակական եւ ազգային կեանքին, իսկ Սրբազան Պաշտպանութեան տարիներին նահատակւած հայորդիները վկայում են համայնքի նւիրւածութիւնը Իրանին: Միաժամանակ շեշտադրւել էին ազգային միասնութեան, խաղաղ համակեցութեան, փոխադարձ յարգանքի եւ երկրի անվտանգութեան պահպանման արժէքները: Հանդիպման աւարտին հանգուցեալ Իմամ Խոմէյնիի մահւան 37-րդ տարելիցի կենտրոնական շտաբի կրօնական փոքրամասնութիւններին յանձնախմբի պատասխանատու Մոհամմադ Ռեզա Մովահեդը շնորհակալութիւն եւ իր գնահատանքը յայտնեց յիշատակի միջոցառման կազմակերպման համար: Նա կարեւորութեամբ անդրադարձաւ Իրանի ժողովրդի միասնականութեանը եւ յոյս յայտնեց, որ տարբեր կրօնների միջեւ միասնութիւնն ու համերաշխութիւնը կը շարունակւեն ամրապնդւել: Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ @tehranprelacy
530
11
ՅԻՇԱՏԱԿԻ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆ՝ ԻՐԱՆԻ ԻՍԼ. ՅԵՂԱՓՈԽՈՒԹԵԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ԱՌԱՋՆՈՐԴ ՀԱՆԳՈՒՑԵԱԼ ԻՄԱՄ ԽՈՄԷՅՆԻԻ ՄԱՀՒԱՆ 37-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Ուրբա+9
ՅԻՇԱՏԱԿԻ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆ՝ ԻՐԱՆԻ ԻՍԼ. ՅԵՂԱՓՈԽՈՒԹԵԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ԱՌԱՋՆՈՐԴ ՀԱՆԳՈՒՑԵԱԼ ԻՄԱՄ ԽՈՄԷՅՆԻԻ ՄԱՀՒԱՆ 37-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Ուրբաթ, 12 յունիս 2026 թւականին, Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցում, տեղի ունեցաւ յիշատակի արարողութիւն Ի. Իսլ. յեղափոխութեան հիմնադիր առաջնորդ հանգուցեալ Իմամ Խոմէյնիի մահւան 37-րդ տարելիցի առիթով: Ս. Պատարագից յետոյ կատարւեց հոգեհանգստեան արարողութիւն հայ նահատակների հոգիների խաղաղութեան համար:
478
12
ՏԵՂԵԿԱՆՔ Սիրելի՛ Հայրենակիցներ, Վերջին օրերին սոցցանցերում եւ տարբեր հարթակներում շրջանառւող՝ Մաշհադի Սուրբ Մեսրոպ եկեղեցու ք
ՏԵՂԵԿԱՆՔ Սիրելի՛ Հայրենակիցներ, Վերջին օրերին սոցցանցերում եւ տարբեր հարթակներում շրջանառւող՝ Մաշհադի Սուրբ Մեսրոպ եկեղեցու քանդման մասին լուրերը չեն համապատասխանում իրականութեանը եւ կեղծ լուրեր են: Տեղեկացնում ենք, որ Մաշհադի Ս. Մեսրոպ եկեղեցին կայուն է եւ հրապարակւած լուրի մէջ մատնանշւած եկեղեցին, թեմապատկան եկեղեցիների շարանում չի: Յատկանշելի է, որ Մաշհադի Ս. Մեսրոպ եկեղեցին պահպանւում եւ գտնւում Թեմական խորհրդի անմիջական հսկողութեան ներքոյ, որի պահպանութեան եւ խնամքի աշխատանքներին Մաշհադում վերահասու է Թեմական խորհրդի կողմից լիազօրւած եւ վստահւած պատասխանատու անձը, որը հետեւողականօրէն իրականացնում է պարտականութիւնները: Կոչ ենք անում մեր հայրենակիցներին Թեհրանի Հայոց Թեմի կառոյցներին պատկանող լուրերին հետեւել եւ վստահել միայն Ազգ. Առաջնորդարանի պաշտօնական հարթակներից եւ «Ալիք» օրաթերթից հրապարակւող հաղորդագրութիւններին եւ զերծ մնալ չստուգւած լուրերի տարածումից: Թ. Հ. Թ. ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
1 125
13
No text...
753
14
@tehranprelacy
@tehranprelacy
705
15
Մակար արքեպիսկոպոս նաեւ բացատրեց, որ Աստուծոյ բոլոր ընտրեալները սկիզբը գացին եւ խոստովանեցան իրենց տկարութիւնն ու անարժանութիւնը՝ ի դիմաց աստուածատուր կոչումին, բայց Աստուած զանոնք առաքեց՝ զօրութիւն հագցնելով եւ ամրացնելով: Հոգեգալուստը միայն առաքեալներուն համար չէր, այլ նաեւ եկեղեցւոյ ծնունդն էր, որուն շնորհիւ եկեղեցին կը մեծնայ ու կ՚աճի, երբ հաւատացեալներ Սուրբ Հոգիով լեցուած են եւ ո՛չ թէ պարզապէս գաղափարներով ու ծրագիրներով: Ապա, իր խօսքը ուղղելով վարդապետական իշխանութեան արժանացած երեք միաբան հայրերուն՝ քարոզիչ սրբազան հայրը ըսաւ. «Ինչպէս աստուածաշնչական դէմքերը՝ Մովսէսը, Եսային, Երեմիան, Յեսուն, առաքեալները եւ ուրիշներ Սուրբ Հոգիով լեցուած, զօրացած եւ իմաստնացած առաջնորդեցին ժողովուրդը դէպի Աստուած եւ խոստացեալ երկիր՝ վստահելով Աստուծոյ խօսքին, այնպէս ալ մենք, այսօր կրնանք մեր կեանքին մէջ Հոգեգալուստը ծառայութեան եւ ուսուցման միջոցով արտայայտել»: Ան յորդորեց նորընծայ վարդապետները հաւատքով ընդունելու Աստուծոյ կանչը, խոնարհութեամբ աղօթելու, վստահութեամբ ու յոյսով սպասելու Տիրոջ օգնութեան եւ եկեղեցւոյ մէջ համայնքի հասկացողութեամբ ապրելու եւ ծառայելու: «Յիշեցէ՛ք, որ վարդապետական իշխանութիւնը մեծ պատասխանատուութիւն է, ո՛չ թէ իշխանութեան կամ պատիւի համար, այլ Աստուծոյ կամքը, ծրագիրն ու առաքելութիւնը իրականացնելու համար» ըսելով՝ եզրափակեց իր քարոզը սրբազան հայրը։ Վերջապէս, սրբազան հայրը իր որդիական երախտագիտութիւնն ու շնորհաւորութիւնը յայտնեց Վեհափառ Հայրապետին, Կիլիկեան Ուխտեալ Միաբանութեան, նորընծայ վարդապետներու ընտանիքներուն ու հարազատներուն եւ նորընծաներուն՝ Հայ Եկեղեցին երեք նոր վարդապետներով աճելուն ու հարստանալուն առիթով։ Սուրբ Պատարագէն անմիջապէս ետք, Նորին Սուրբ Օծութիւնը վեհարանին մէջ ընդունեց նորընծայ վարդապետները եւ իր հայրական օրհնութիւնը շնորհեց անոնց։ Նշենք, որ Շաբաթ, 23 Մայիս 2026-ի երեկոյեան, «Կիլիկիա» թանգարանի սրահին մէջ աբեղաները, ներկայութեամբ Արամ Ա. Վեհափառ Հայրապետին, վանաբնակ միաբան հայրերուն եւ Դպրեվանքի ընծայարանական աշակերտներուն, ներկայացուցին իրենց վարդապետական աւարտաճառերը։ Արմէն վրդ. Գալաճեանի նիւթն էր «Եկեղեցական Սպասներ», Առաքել Վրդ. Գատէհճեանինը՝ «Ջուրը Աստուածաշունչ Մատեանին եւ Հայ Եկեղեցւոյ Ծէսին Մէջ» եւ Ազատ Վրդ. Ֆիլքեանինը՝ «Հայ Եկեղեցւոյ Պատարագի Զգեստները»։ Աւարտին, Վեհափառ Հայրապետը իր թելադրութիւններն ու նշումները կատարելէ ետք, գնահատեց միաբան հայրերուն տարած աշխատանքը՝ ընդգծելով հոգեմտաւոր կազմաւորման եւ ինքնաշխատութեամբ յոյժ կարեւորութիւնը։ Աւարտին, Հայրապետը «Պահպանիչ» աղօթքով օրհնեց Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնն ու անոր Միաբանութիւնը։ www.armenianorthodoxchurch.org
666
16
Արարողութեան ընթացքին, սրբազան հայրը եկեղեցւոյ ատեանին մէջ հաւատքի քննութիւն կատարեց ընծայեալ հայր սուրբերուն, որոնք նզովեցին+9
Արարողութեան ընթացքին, սրբազան հայրը եկեղեցւոյ ատեանին մէջ հաւատքի քննութիւն կատարեց ընծայեալ հայր սուրբերուն, որոնք նզովեցին բոլոր աղանդաւոր հերձուածները եւ հաստատեցին իրենց հաւատարմութիւնը ուղղափառ դաւանանքին՝ միաբերան արտասանելով Հաւատոյ Դաւանանքը։ Աւարտին, սրբազան հայրը յղեց իր քարոզը, որուն մեկնակէտը Հոգեգալստեան տօնն էր: «Այսօր, Սուրբ Հոգիին գալստեան տօնին ուրախ առիթով, հաւաքուած ենք հաղորդակից դառնալու մատուցուած Սուրբ եւ Անմահ Պատարագին եւ մասնակից՝ կատարուած վարդապետական իշխանութեան յատուկ կարգի տուուչութեան արարողութեան», ըսաւ ան: Մանրամասնելով Սուրբ Հոգիին առաքելութիւնը՝ ձեռնադրիչ սրբազան հայրը նշեց, որ Հոգեգալուստը ժամանակին մէջ սոսկ պահ մը չէր, այլ Աստուծոյ Հոգիին բռնկումն էր հաւատացեալներու սիրտին մէջ՝ զօրացնելու զանոնք, որպէսզի տարածեն Իր պատգամը: Մինչեւ այդ պահը առաքեալները վախի ու անորոշութեան մէջ էին, սակայն Սուրբ Հոգւոյ գալուստով՝ անոնք զօրացան եւ սպառազինուեցան իրենց առաքելութեան համար:
609
17
ՎԱՐԴԱՊԵՏԱԿԱՆ ԳԱՒԱԶԱՆԻ ՏՈՒՈՒՉՈՒԹԻՒՆ ԿԱՏԱՐՈՒԵՑԱՒ ԱՆԹԻԼԻԱՍԻ ՄԱՅՐԱՎԱՆՔԻՆ ՄԷՋ Օրհնութեամբ եւ նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհ
ՎԱՐԴԱՊԵՏԱԿԱՆ ԳԱՒԱԶԱՆԻ ՏՈՒՈՒՉՈՒԹԻՒՆ ԿԱՏԱՐՈՒԵՑԱՒ ԱՆԹԻԼԻԱՍԻ ՄԱՅՐԱՎԱՆՔԻՆ ՄԷՋ Օրհնութեամբ եւ նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին, Կիլիկեան Ուխտի Միաբանութեան երեք աբեղաներ՝ Հոգշ. Տ. Արմէն Աբղ. Գալաճեան, Հոգշ. Տ. Առաքել Աբղ. Գատէհճեան եւ Հոգշ. Տ. Ազատ Աբղ. Ֆիլիքեան, ներկայացուցին Վարդապետութեան աստիճանի թեկնածութեան իրենց աւարտաճառերը եւ յընթացս 24 Մայիս 2026-ի կիրակնօրեայ Սուրբ եւ Անմահ Պատարագին, ստացան վարդապետական չորս աստիճաններ՝ ձեռամբ Բերիոյ Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Մակար Արք. Աշգարեանի եւ խարտաւիլակութեամբ գաւազանակիր Հոգշ. Տ. Սարգիս Վրդ. Աբրահամեանի։
305
18
Իր ելոյթի այլ բաժնում բանախօսը ընդգծեց, որ մայիսեան ոգու առկայութեան շնորհիւ էր, որ հայ ժողովուրդը դարձեալ յաջողեց ազատագրել Արցախը եւ մայիս ամիսը Արծւաշէն Արցախի ազատագրմամբ կրկին վերածել յաղթանակի ամսւայ։ Նա ընդգծեց, որ Հայաստան աշխարհի այսօրւայ ճգնաժամային իրավիճակից դուրս գալու, միակ ելքը դարձեալ Մայիս 28-ի ոգով պայքարելը եւ Հայաստան, Արցախ եւ Սփիւռք ջլատւած եռամիասնութեան վերականգնումն է, որի միջոցով հայ ժողովուրդը ազգային ոգով տոգորւած իշխանութեամբ կրկին կարող է տէրը դառնալ իր կորցրած արժէքների եւ վերականգնել իր հզօրութիւնը։ Միջոցառմանը ներկայ էին Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Արա Շահվերդեանը, ՀՅԴ Բիւրոյի անդամ Սեւան Դանիէլեանը, «ԱԼԻՔ» հաստատութեան ներկայացուցիչ Գառօ Յովհաննիսեանը, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգային Կենտրոնական վարչութեան Քաղաքական ժողովի անդամ Յովսէփ Աւետեանը, Իրանի Հայ Աւետարանական եկեղեցու Համայնքապետ-հովիւ Վեր. դոկտ. Միշէլ Աղամալեանը, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի ատենապետ դոկտ. Սեւակ Հաթամեանը եւ դիւանը ու անդամներ, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանը, դիւանը եւ անդամներ, քահանայ հայրեր, ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչներ եւ մեծ թւով հայրենակիցներ։ Ծրագրի գեղարւեստական բաժնում ազգագրական պարերով հանդէս եկան Հ.Մ.Ա.Կ.-ի «Արարատ» պարախումբը, ուսուցչական կազմ՝ Լինեթ Սարգսեան եւ Ալմարա Շամիրեան, Հ. Մ. Մ. «Սիփան» միութեան պարախմբի սաները գեղարւեստական ղեկավար Կարինէ Մանուչերեան, պարուսոյցներ՝ Փրենի Խաչատրեան եւ Էրինէ Աւասափեան եւ Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան «Նայիրի» պարախումբ պարուսոյց Թինա Անտոն։ Ազգային երգերի կատարմամբ մեներգերով հանդէս եկան Բիւրակ Զարգարեանը եւ Նորիկ Ղարաբէգեանը, ասմունքով՝ Մելանի Աղանեանսը։ Ծրագիրը ամփոփւեց ազգային-յեղափոխական երգերի կատարմամբ, որը ներկայացրեց Հ. Մ. Ա. Կ.-ի «Արարատ» եւ Հայ Համալսարանականների Ընդհանուր միութեան «Տաւիղ» համատեղ երգչախումբը, դիրիժոր Արփի Սիմրոջեանի (Նազարեան) ղեկավարութեամբ, դաշնամուրի կատարումը՝ Արեգ Մարգարեանի։ Լուրը՝ «Ալիք»-ից
272
19
Կազմակերպիչ յանձնախմբի անունից բացման խօսքով եւ հաղորդավարութեամբ հանդէս եկաւ Մելան Սէֆեանը։ Խօսքի մի բաժնում նշւել էր՝ «Մայի+7
Կազմակերպիչ յանձնախմբի անունից բացման խօսքով եւ հաղորդավարութեամբ հանդէս եկաւ Մելան Սէֆեանը։ Խօսքի մի բաժնում նշւել էր՝ «Մայիսի 28-ը միայն անցեալի փառքը յիշելու օր չէ։ Այն նաեւ ներկան գնահատելու եւ ապագայի համար պատասխանատւութիւն ստանձնելու օր է։ Այսօր, երբ Հայաստանը կանգնած է լուրջ մարտահրաւէրների առաջ, առաւել քան երբեւէ անհրաժեշտ է ազգային միասնութիւն, պետական մտածողութիւն եւ ժողովրդի ակտիւ մասնակցութիւն երկրի ճակատագրի որոշման համար»։ Օրւայ բանախօս էր հրաւիրւել ազգային-հասարակական գործիչ, Սպահանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի ատենապետ Նոէլ Մինասեանը։ Իր խօսքի ընթացքում բանախօսը համապարփակ գծերով անդրադարձաւ Մայիսի 28-ի յաղթանակին յանգեցրած հանգամանքներին, կարեւորելով ժամանակի այրերի, ինչպէս Արամ Մանուկեանի, Կաթողիկոսի եւ անկախութեան ձգտող համայն ժողովրդի միասնականութեանը։
242
20
Մայիսեան փառապանծ յաղթանակը նշւեց «Արցախ» սրահում Տօների տօն Մայիսի 28-ի 108-րդ ամեակի առիթով, նոյն օրը երեկոյեան Թեհրանում մ+3
Մայիսեան փառապանծ յաղթանակը նշւեց «Արցախ» սրահում Տօների տօն Մայիսի 28-ի 108-րդ ամեակի առիթով, նոյն օրը երեկոյեան Թեհրանում միութիւնների համագործակցութեամբ եւ բանախօսական ու գեղարւեստական յայտագրով յագեցած ծրագրով նշւեց տօնը։ Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան «Արցախ» սրահում, եւ համագործակցութեամբ Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան, Հ. Մ. «Սիփան», Հ. Մ. Մ. «Նայիրի», Հ. Մ. «Սարդարապատ», Հ. Ուս. «Չհարմահալ», Իրանի Հայ Արհեստաւորների, Հայկական Բարեգործական Ընդհանուր եւ Հայ Համալսարանականների Ընդհանուր միութիւնների մեկնարկեց օրւայ ծրագիրը Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի օրհներգերի կատարմամբ եւ սկաուտների շքերթով։
236