Առաջնորդարան Թեհրանի Հայոց Թեմի
رفتن به کانال در Telegram
1 598
مشترکین
اطلاعاتی وجود ندارد24 ساعت
+17 روز
-230 روز
آرشیو پست ها
Պրն. Ռեզային, անդրադառնալով նահատակների յիշատակի պահպանման կարեւորութեանը յայտնեց, որ Թեհրանի Հայոց Նոր Բուրաստան գերեզմանատնում կը կառուցւի անյետ կորած հայ նահատակների յուշակոթողը։ Նա նշեց, որ այս նախաձեռնութիւնը յարգանքի տուրքն է այն նահատակների, որոնք իրենց կեանքն են նւիրել երկրի անվտանգութեան եւ խաղաղութեան համար։
Հանդիպման աւարտին պրն. Արթին Շահբազեանն իր հերթին՝ Թեմական խորհրդի եւ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի հայ նահատակների եւ անձնուրացների արժէքների պահպանման յանձնախմբի անունից շնորհակալութիւն յայտնեց հայ նահատակների յիշատակի նկատմամբ ցուցաբերւող ուշադրութեան համար եւ կարեւորեց այս ուղղութեամբ համագործակցութեան շարունակական զարգացումն ու հայ նահատակների յիշատակի պահպանմանն ուղղւած նախաձեռնութիւնների իրականացումը։
ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊ
@tehranprelacy
🔗https://tehran.isaar.ir/ZXbk
+1
Անյետ կորած հայ նահատակների յուշակոթողը կը կառուցւի Թեհրանի Հայոց Նոր Բուրաստան գերեզմանատնում
Կիրակի, թւականիս յուլիսի 27-ին, Թեմական խորհրդում՝ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի հայ նահատակների եւ անձնուրացների արժէքների պահպանման յանձնախմբի հետ կապ՝ Արթին Շահբազեանը եւ յանձնախմբի ատենապետ Արտուշ Իսկանդարեանը, Թեհրան նահանգի քաղաքների Նահատակների Հիմնարկի (Բոնեադ Շահիդ) կենտրոնում հանդիպում ունեցան Հիմնարկի գերատեսուչ՝ Աբասալի Ռեզայի եւ նոյն հիմնարկի մշակութային եւ կրթական հարցերով տեղակալի պաշտօնակատար՝ Ալիրեզա Աքբարիի հետ:
Հանդիպման ընթացքում պրն. Ռեզային նահատակների յիշատակը մեծարելով ընդգծեց, որ կրօնական փոքրամասնութիւնների, մասնաւորապէս հայ նահատակների անձնազոհութիւնն ու հայրենասիրութիւնը, Իրանի ժողովրդի պատմութեան փառաւոր յիշողութիւնն է եւ հայ նահատակների անունները մշտապէս կը մնան որպէս հաւատարմութեան, ազգային արժանապատւութեան եւ մարդկային ու աստւածային բարձր արժէքների պաշտպանութեան խորհրդանիշ։
Որպէս հանդիպման նախաբան՝ դոկտ. Անահիտ Զարգարեանը ներկայացրեց. Քննադատական մանկավարժութիւնը՝ որպէս գիտելիքի ձեռքբերման գործընթաց եւ որպէս անձի ու հասարակութեան վերափոխման միջոց։ Անդրադարձաւ Քննադատական մանկավարժութեան հիմնարար սկզբունքներին՝ ընդգծելով դրա կարեւորութիւնը ժամանակակից կրթական գործընթացի մէջ։ Ներկայացրեց նաեւ այն նշանաւոր մտածողներին ու մանկավարժներին, որոնք համարւում են մանկավարժութեան հիմնադիր հայրերը՝ շեշտելով նրանց անգնահատելի ներդրումը կրթութեան տեսութեան եւ գործնական մանկավարժութեան զարգացման մէջ։ Նա նշեց, որ նրանց գաղափարները այսօր ես շարունակում են հիմք ծառայել ժամանակակից կրթական համակարգի համար։
Դպրոցների փոխտեսուչներին եւ ուսուցիչներին նախապէս տրւել էր անհատական յանձնարարութիւններ հետեւեալ թեմաներից.
▫️Ի՞նչպէս արդիւնաւէտ կազմակերպել ուսումնական կառավարման գործընթացը։
▫️Որո՞նք են դասարանում աշակերտի հիմնական վարքագծի երեք առանձնայատկութիւնները։
▫️Ի՞նչ է նշանակում դասարանի կառավարում։
▫️Ի՞նչ է նշանակում վարքի կառավարում։
▫️Իւրաքանչիւր անցանկալի վարքի դրսեւորման համար մանկավարժը ի՞նչ կէտեր պէտք է նկատի ունենայ։
Փոխտեսուչները ներկայացրեցին իրենց եզրայանգումները յանձնարարւած գիրքից, իսկ ուսուցիչները՝ դիտւած տեսանիւթի վերաբերեալ։ Ներկայացումները ուղեկցւեցին մասնագիտական քննարկումներով, հարցադրումներով եւ կարծիքների փոխանակմամբ։
Իրենց եզրայանգումներով եւ զեկոյցներով հանդէս եկան՝ «Մարիամեան» դպրոցի փոխտեսուչ՝ Արբի Ալլահվերդեանը, «Մարիամ» հաստատութեան օրիորդաց բաժնի ուսուցչուհ՝ Բերսաբէ Վարդանեանը եւ «Արաքս» դպրոցի ուսուցչուհի՝ Ժենիկ Բաբախանեանը։
Կրթական խորհրդի կողմից զեկուցաբերներին, որպէս խրախուսանք տրւեցին վկայագրեր։
Կրթական խորհուրդը իր շնորհակալութիւնն է յայտնում հիւրընկալ «Շանթ Մարիամեան» դպրոցի փոխտեսչին եւ Ծնողական խորհրդին։
Թ.Հ.Թ. ԿՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
@tehranprelacy
+9
Կրթական նախաձեռնութիւն՝ ուղղւած մասնագիտական կատարելագործմանը
Սոյն թւականի Յունիսի 30-ին, «Շանթ-Մարիամեան» դպրոցում Կրթական խորհրդի եւ դոկտ. Անահիտ Զարգարեանի կողմից կազմակերպւեց մասնագիտական երկրորդ հանդիպումը, որին մասնակցեցին հայկական բոլոր դպրոցների փոխտեսուչները եւ հայոց լեզու, գրականութիւն դասաւանդող ուսուցիչները։
Ինչպէս նախորդ հանդիպումը, որը տեղի էր ունեցել յունիսի 2-ին, այս հանդիպումը եւս նպատակ ունէր նպաստելու հայկական դպրոցներում պաշտօնավարող կրթական պատասխանատուների եւ մանկավարժների մասնագիտական աճին ու շարունակական կատարելագործմանը։
Հանդիպմանը ներկայ էին Կրթական խորհրդի փոխատենապետ՝ Քլարա Աղախանեանը, դոկտ. Անահիտ Զարգարեանը, հայկական դպրոցների փոխտեսուչներ եւ ուսուցիչներ։
Օրւայ աւետարանական հատւածը սկսում է մի հետաքրքիր դրւագով: Այնտեղ կարդում ենք, թէ Յիսուս իր աշակերտներին հարցրեց. «Մարդիկ ի՞նչ են ասում Մարդու Որդու մասին, ո՞վ եմ Ես» (Մտ 16.13): Առաքեալներից իւրաքանչիւրը տարբեր պատասխաներ տւեցին: Մէկը ասաց, որ Դու Յովհաննէս Մկրտիչն ես, միւսը՝ Եղիա մարգարէն: Մէկը ասաց, որ Դու Երեմիա մարգարէն ես, միւսը՝ մարգարէներից մէկը: Ապա Յիսուս հարցրեց. «Իսկ դուք ի՞նչ էք կարծում, ո՞վ եմ Ես» (Մտ 16.15): Պետրոսն ասաց. «Դու Քրիստոսն ես՝ Կենդանի Աստծու Որդին» (Մտ 16.16): Մի քանի օրեր յետոյ, Յիսուս Իր ինքնութիւնը բացայայտելու միտումով, իր աշակերտներից Պետրոսին, Յակոբոսին եւ Յովհաննէսին վերցնելով, Թաբօր լեռ բարձրացաւ: Այնտեղ պայծառակերպւեց նրանց աչքերի առջեւ եւ յայտնեց Իր աստւածային ինքնութիւնը:
Ս. Գրիգոր Տաթեւացին տօնի «Վարդավառ» անունը բացատրում է Յիսուսին վարդի հետ համեմատելով. ինչպէս վարդը մինչեւ բացւելը թաքնւած է իր պատեանի մէջ եւ բացւելով՝ երեւում է բոլորին, այնպէս էլ Յիսուս մինչեւ Այլակերպութիւնն Իր մէջ կրում էր աստւածային էութիւնը եւ պայծառակերպւելով՝ յայտնեց Իր Աստւածութիւնը:
Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ
@tehranprelacy
+5
Յիսուս Քրիստոսի Պայծառակերպութեան տօնը Թեհրանի եկեղեցիներում
Կիրակի, յուլիսի 12-ին, Հայ Առաքելական Ս. Եկեղեցին նշեց մեր Տիրոջ եւ Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի Այլակերպութեան կամ Պայծառակերպութեան տօնը:
Այս առիթով Թեհրանի բոլոր եկեղեցիներում մատուցւեց Ս. եւ Անմահ Պատարգ եւ յաւուր պատշաճի քարոզեցին պատարագիչ հայրերը։
Կրօնական արարողութեանը ներկայ էին, Թեմական խորհրդի, ազգային մարմինների եւ Եկեղեցական խորհուրդների ներկայացուցիչները եւ հաւատացեալ ժողովուրդ:
Քրիստոսի Այլակերպութեան կամ Պայծառակերպութեան տօնը, մեր ժողովրդի կողմից նաեւ ծանօթ է Վարդավառ անունով: Պայծառակերպութիւնը մեր եկեղեցու հինգ տաղաւար տօներից մէկն է: Տաղաւար տօները այն տօներն են, որոնք ուղղակի կամ անուղղակիօրէն առնչութիւն ունեն Քրիստոսի անձի եւ կեանքի հետ:
Վարդավառի տօնին նախորդում է շաբաթապահք: Իսկ յաջորդ օրն, ինչպէս տաղաւար բոլոր տօներից յետոյ, Մեռելոց է. բոլոր եկեղեցիներում ննջեցեալների հոգիների համար մատուցւում է Ս. Պատարագ եւ կատարւում հոգեհանգիստ:
+5
Յիսուս Քրիստոսի Պայծառակերպութեան տօնը Թեհրանի եկեղեցիներում
@tehranprelacy
ՏՕՆ ԱՅԼԱԿԵՐՊՈՒԹԵԱՆ ՏԵԱՌՆ ՄԵՐՈՅ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ (ՎԱՐԴԱՎԱՌ)
Այսու Թեհրանի մեր սիրելի ժողովրդի զաւակներին յայտնում ենք, որ կիրակի 12 Յուլիս 2026 թւականին, Տօն է Այլակերպութեան Տեառն Մերոյ Յիսուսի Քրիստոսի (Վարդավառ): Այլակերպութեան տօնը մեր եկեղեցու հինգ մեծ տօներից է:
Արդարեւ այս առիթով, Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում մատուցւելու է հանդիսաւոր Ս. եւ Անմահ Պատարագ:
Սկիզբ ժամերգութեան ժամը 9:00
Ս. պատարագ ժամը 10:00
Քարոզ ժամը 11:00
Երկուշաբթի 13 Յուլիս 2026 թւականին Յիշատակ Մեռելոց է:
Այսու մեր եկեղեցու հաւատացեալներին հրաւիրում ենք ներկայ լինելու Ս. Պատարագի արարողութեան, հաղորդւելու համար Քրիստոսի Պայծառակերպութեան խորհրդով եւ վերակենսաւորելու քրիստոնէական հաւատքով:
ԴԻՒԱՆ ԿՐՕՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
@tehranprelacy
Հանդիպմանը ներկայ էին Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանը եւ խորհրդի անդամներ,"ԱԼԻՔ"օրաթերթի վարչութեան նախագահ եւ խմբագրակազմի ղեկավար Րաֆֆի Փիրումեանը, օրաթերթի վարիչ Արգիշտի Թովմասեանը, եւ ազգային առաջնորդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանը։ Եկեղեցու Եկեղեցական խորհուրդը կազմակերպել էր հիւրընկալութիւն։
@alikonline
+9
⭕ Յուղարկաւորութեան արարողութեանը մասնակցած պաշտօնական հիւրերը՝ ազգային առաջնորդարանում
«ԱԼԻՔ»- Այսօր առաւօտեան ազգային առաջնորդարան այցելեցին պաշտօնական այցով Թերան ժամանած օտարերկրեայ հոգեւոր եւ աշխարհիկ նաեւ Իրանից պետական հիւրեր, այդ թւում Հայաստանից ժամանած հիւրեր։
Նրանք ներկայ են գտնւել Իրանի Իսլամական յեղափոխութեան հոգեւոր նահատակ առաջնորդ այաթ. Խամենէիի յուղարկաւորութեան եւ վերջին հրաժեշտի պաշտօնական արարողութեանը։ Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում Թ. Հ. Թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի պատգամը փոխանցեց Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանը, իսկ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի փոխատենապետ Արմինէ Սէթխանեանը անգլերէնով փոխանցեց պատգամը, ապա խօսք փոխանցեց Ռուս եկեղեցու հոգեւոր ներկայացուցիչը։
Ազգայի առաջնորդարանի դահլիճում, Արմինէ Սէթխանեանը համապարփակ գծերով ներկայացրեց Թեհրանի հայոց թեմը, իր ազգային ու հոգեւոր կառոյցներով, իսկ Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանը անդրադարձաւ իրանահայութեան պատմական տւեալներին, եղան նաեւ արտայայտութիւններ։
ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ
Սիրելի՛ Հայրենակիցներ,
Տեղեկացնում ենք, որ Իրանի Իսլ. Հանրապետութեան նահատակ Առաջնորդ Այաթոլլահ Սէյեդ Ալի Խամենէյիի, հրաժեշտի եւ յուղարկաւորութեան արարողութեան կապակցութեամբ, անսալով պետական յայտարարութեան՝ շաբաթ, կիրակի, երկուշաբթի եւ երեքշաբթի, թւականիս յուլիսի 4, 5, 6 եւ 7-ին (թիրի 13, 14, 15 եւ 16-ին), Ազգային Առաջնորդարանի վարչական բաժինը փակ է լինելու:
Թ.Հ.Թ. ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
@tehranprelacy
ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ
Սոյն գրութեամբ մեր թեմի հաւատացեալ եւ բարեպաշտ զաւակների ազնիւ ուշադրութեանն ենք յանձնում, որ յառաջիկայ կիրակի՝ յուլիս 5֊ին՝ քաղաքում տիրող երթեւեկութեան սահմանափակումների բերումով, Սուրբ եւ Անմահ պատարագ է մատուցւելու միայն՝ Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եւ Սրբոց Թարգմանչաց եկեղեցիներում:
ԴԻՒԱՆ ԿՐՕՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
@tehranprelacy
Նա ընդգծեց, որ այս հանգամանքից ելնելով Թեմական խորհուրդը յատկապէս վերջին շրջանում կարեւորել է դպրոցների վերադասաւորման հարցը, ուստի աշակերտութեան որակի, բարձրացման, պետակսն որոշ հնարաւորութիւններից օգտւելու, եւ թեմի նիւթական հսկայ ծախսերը մասամբ պակսեցնելու նպատակով Կրթական խորհուրդը համախոհութեամբ Թեմական խորհրդի ներկայացրել է իր ծրագիրը, որը մանրամասն քննարկել է ՊԺ-ի կրթական յանձնաժողովը։
Կրթական խորհրդի ատենապետը ներկայացրեց ծրագրիը, ընդգծելով, որ ծրագրի իրագործման համար անհրաժշտ է ՊԺ-ի հաստատումը։ Ծրագիրը հետեւեալն է' «Նայիրի» տարրական դպրոցի, առաջինից վեցերորդ դասարանցիները եւ «Սողոմոնեան» դպրոցի 7-րդ, 8-րդ եւ 9-րդ դասարանցիները փոխադրւեն «Թովմասեան» դպրոցի աջակողմեան մասնաշէնք, իսկ «Սողոմոնեան» դպրոցի 10-րդ,11-րդ եւ 12-րդ դասարանցիները փոխադրւեն Մարիամեան դպրոց։
Երկրորդ փոփոխութիւնը առնչւում էր «Էլպիս Ֆերահեան» մանկապարտէզին, որը մտադրութիւն կայ տեղափոխել «Արաքս» դպրոց։Այս բաժնում ՊԺ-ի կրթական յանձնաժողովի տեսակէտը փոխանցեց Քրիստ Արզումանեանը։ Կրթական խորհրդի ծրագիրը նեկայացւելով եւ պատգամաւորների թէժ քննարկումներից ու հարց ու պատասխաններից յետոյ, ժողովը 30 թեր եւ 3 ձեռնպահ քւէներով հաստատեց ներկայացւած ծրագիրը, ընդգծելով դրա իրագործումը պայմանաւորւած է պետական արտօնութիւնները ստանալուց յետոյ։
Յաջորդ օրակարգով ժողովը քննարկեց Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի կողմից ներկայացրած 1405 թւականի բիւջէի նախահաշիւը, որը ներկայացրեց խորհրդի նիւթականի պատասխանատու Արին Ալեքսանդրեանը։ Ներկայացւած բիւջէն 47 միլիարդ թուման բացով է ներկայացւել, որի համար Թեմական խորհուրդը իր ծրագրերը ներկայացրեց։ Բիւջէի հարցով Պժ-ի նիւթական յանձնաժողովի կողմից Ալֆրէդ Քեշիշեանը նեկայացրեց յանձնաժողովի տեսակէտը։ ՊԺ-ի պատգամաւորները թէժ քննարկումներ կատարեցին, որից յետոյ ներկայացւած նախագիծը հաստատւեց 24 թեր եւ 7 ձեռնպահ ձայներով։
Ժողովին ներկայ էր Իրանի Իսլամական խորհրդարանում Թերանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Արա Շահվերդեանը, ով կարեւորութեամբ անդրադարձաւ դպրոցների վերադասաւորման հարցին եւ խօսեց համայնքային մի շարք հարցերի վերաբերեալ։
Նիւթը եւ լուսանկարները՝ Կարինէ Դաւթեանի
@alikonline
+3
Թ. Հ. Թ. ՊԺ-ն հաստատեց հայոց դպրոցների վերադասաւորման ծրագիրը եւ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի բիւջէի նախահաշիւը
«ԱԼԻՔ»-Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովը, չորեքշաբթի, յուլիսի 1-ին երեկոյեան Ազգային առաջնորդարանի դահլիճում գումարեց իր հերթական նիստը։
Ելնելով Թեհրանում առաջիկայ օրերի արձակուրդային իրավիճակից, դիւանը ատենապետութեամբ դոկտ. Սեւակ Հաթամեանի որոշեց յուլիսի 2-ին եւ 3-ին նախապէս յայտարարած ժողովի օրերը յետաձգելով, զբաղւող օրակարգերի հերթականութեան մէջ փոփոխութիւն տալով զբաղւել հրատապ 2 օրակարգերով «Դպրոցների վերադասաւորման ծրագրով» եւ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի կողմից ներկայացւած իրանական 1405 թւականի նախահաշւով։
Դպրոցների կարգավիճակի մասին մանրամասն անդրադարձաւ Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի ատենապետ Կարինէ Բալըքճեանը։
Նա նշեց, որ երկար տարիներ է ինչ խօսւում է դպրոցների վերադասաւորման մասին, նշելով որ 2003 թւականից ի վեր համայնքում փակւել են 7 դպրոցներ աշակերտների թւային պակասի պատճառով։
Ներկաների կողմից հնչեցեցին հարցեր ու մտահոգութիւներ Քրիստոնէական դաստիարակութեան եւ Կիրակնօրեայ դպրոցների աշխատանքների իրագործման կապակցութեամբ։
Տեղի ունեցաւ մտքերի փոխանակում, յառաջիկայի համար առաջարկւեցին թեմաներ եւ ծրագրեր Կրօնական խորհրդին՝ ի նպաստ մեր համայնքի երիտասարդ-ուհիների,դպրոցական աշակերտ-ուհիների հոգեւոր եւ բարոյական զարգացման համար։
Վերջում Կրօնական խորհուրդը յոյս յայտնեց որ այս երկու եւ մնացած խորհուրդների եւ կազմերի համագործակցութեան շնորհիւ կը կարողանանք նոր եւ հետաքրքիր ծրագրերով աւելի աշխուժութիւն բերել համայնքային հոգեւոր եւ ինչու չէ նաեւ ազգային կեանքին՝ ի նպաստ մեր համայնքի ծաղկման եւ եկեղեցու պայծառացման համար։
Վերջում բոլոր ներկաները գոհունակ սրտով թողեցին ժողովը։
Թ. Հ. Թ. ԿՐՕՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
@tehranprelacy
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆՈՒՄ
Երեքշաբթի, թւականիս յունիս 30-ին, ազգային առաջնորդարանի դահլիճում Կրօնական խորհրդի հրաւէրով, Քրիստոնէական դաստիարակութեան յանձնախմբի անդամները եւ Կիրակնօրեայ դպրոցի ուսուցիչները հանդիպում ունեցան սոյն խորհրդի անդամների հետ։
Հրաւէրի նպատակն այս տարւայ Վեհափառ Հայրապետի հռչակագրի կապակցութեամբ իրագործւելիք միջոցառումների եւ ձեռնարկների իրագործման ծրագրաւորումն էր։
Ժողովը սկսւեց Տէրունական աղօթքով, որից յետոյ յանուն թեմիս բարեխնամ առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի ողջոյնի խօսքով հանդէս եկաւ Կրօնական խորհրդի ատենադպիր Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանը։
Բարի գալստի խօսքից յետոյ Տէր Հայրն անդրադարձաւ Սրբազան Հօր կողմից այս ժողովին ուղղած ցուցմունքներին եւ բացատրութիւն տւեց յառաջիկայ Կրօնական խորհրդի ծրագրերի մասին։
Ժողովում մասնաւորաբար անդրադարձ եղաւ համայնքիս երիտասարդ խաւի համար կազմակերպւելիք ծրագրերին, քանի որ համայնքի գոյատեւման եւ աճման հիմնասիւնն են հանդիսանում երիտասարդ-ուհիները եւ նրանց կողմից կազմւած ընտանիքները։
Կրօնական արարողութեանը ներկայ էին, Թեմական խորհրդի եւ ազգ. մարմինների ներկայացուցիչները եւ հաւատացեալ ժողովուրդ:
Նշելի է, սոյն առիթի կապակցութեամբ Թեմակալ Առաջնորդը հեռախօսային կապ է հաստատել Վեհափառ Հայրապետի հետ եւ անձնապէս ու յանուն Թեմիս Պատգամաւորական Ժողովի, Կրօնական եւ Թեմական խորհուրդների, Հաշւեքննիչ մարմնի, ողջ ժողովականութեան եւ ժողովրդի անունից շնորհաւորել է Նորին Սրբութեան ընտրութեան եւ օծման 31-րդ տարեդարձը՝ մաղթելով երկար ու արեւշատ օրեր եկեղեցաշէն ու ազգանւէր ծառայական առաքելութեան կապակցութեամբ՝ ի փառս Ամենասուրբ Երրորդութեան եւ ի պատիւ Կիլիկիոյ Ս. Աթոռի անսասանութեան։
Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ
@tehranprelacy
