uk
Feedback
Առաջնորդարան Թեհրանի Հայոց Թեմի

Առաջնորդարան Թեհրանի Հայոց Թեմի

Відкрити в Telegram

Armenian Prelacy of Tehran | شورای خلیفه گری ارامنه تهران

Показати більше
1 596
Підписники
-124 години
-27 днів
-130 день
Архів дописів
ՎՇՏԱԿՑՈՒԹԻՒՆ Ցաւով ստացանք Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի եղբօր՝ Աւետիս (Աւօ) Քեշիշեանի մա
ՎՇՏԱԿՑՈՒԹԻՒՆ   Ցաւով ստացանք Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի եղբօր՝   Աւետիս (Աւօ) Քեշիշեանի   մահւան գոյժը, որը տեղի է ունեցել շաբաթ՝ 2026 թւականի օգոստոսի 22-ին, Միացեալ Նահանգներում։   Այս տխուր առիթով, յանուն Թեհրանի Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի, Պատգամաւորական Ժողովի, Թեմական եւ Կրօնական  Խորհուրդների, Հաշւեքննիչ Մարմնի եւ ողջ Ժողովականութեան ու ժողովրդի՝ մեր խորազգաց ցաւակցութիւնն ու վշտակցութիւնն ենք յայտնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին, Քեշիշեան ընտանիքին եւ հանգուցեալի բոլոր հարազատներին:   Բարձրեալն Աստծուն հայցում ենք, որ իր լոյսերի մէջ հանգչեցնի նորոգ հանգուցեալի հոգին եւ Ս. Հոգու մխիթարութիւնը պարգեւի նրա հարազատներին:   ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԻ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ @tehranprelacy

▫️Հարցն այս դէպքում միայն գովազդային հնարքի կամ կատակային բովանդակութեան մասին չէ։ «Վերջին ընթրիք»-ը կապւած է Յիսուս Քրիստոսի եւ նրա առաքեալների պատմութեան հետ եւ քրիստոնեաների համար ունի խորքային ու սրբազան նշանակութիւն։ Հետեւաբար, այն առեւտրային գովազդի մէջ օգտագործելիս անհրաժեշտ է հաշւի առնել նաեւ ստեղծագործութկրօնական ու պատմամշակութային նշանակութիւնը։ ▫️Մշակութային գործիչների կարծիքով՝ նման դէպքերը վկայում են ոչ միայն արւեստի խորքային իմաստի անտեսման, այլեւ այն վտանգաւոր մտածողութեան մասին, երբ համաշխարհային մշակութային ժառանգութեան ամենանշանակալի գործերից մէկը վերածւում է պարզապէս «դիտում» եւ «եկամուտ» ապահովելու գործիքի։ Երբ արւեստի խորհուրդը զոհաբերւում է գովազդային էֆեկտին, սահմանը ստեղծագործական ազատութեան եւ մշակութային ու կրօնական անյարգալից վերաբերմունքի միջեւ շատ արագ ջնջւում է։_* @arashaverdian @geghardmansoorian

❌ *«Վերջին ընթրիքի» պատկերը՝ դարձեալ ռեստորանային գովազդում* _իրանահայ պատգամաւորների բողոքից յետոյ հոլովակը հեռացւել է_ ❗ *_
❌ *«Վերջին ընթրիքի» պատկերը՝ դարձեալ ռեստորանային գովազդում* _իրանահայ պատգամաւորների բողոքից յետոյ հոլովակը հեռացւել է_ ❗ *_Այսօր երեկոյեան՝ խորհրդարանում Թեհրանի եւ Հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանն «ԱԼԻՔ»-ին յայտնեց, որ Լէոնարդօ դա Վինչիի «Վերջին ընթրիքը» ստեղծագործութիւնը կրկին յայտնւել է ռեստորանային գովազդի հիմքում։ ▫️Այս անգամ գովազդային հոլովակը հրապարակւել էր «SnappFood»-ի Instagram-ի էջում եւ լայն տարածում ստանալուց յետոյ արժանացել Իրանի քրիստոնեայ համայնքների ուշադրութեանն ու դժգոհութեանը։ ▫️Խորհրդարանում իրանահայութեան զոյգ պատգամաւորներ Գեղարդ Մանսուրեանի եւ Արա Շահվերդեանի յստակ եւ կտրուկ արձագանքից ու բողոքից յետոյ «SnappFood»-ի տնօրինութիւնը ներողութիւն է խնդրել իրանահայերից եւ հեռացրել գովազդային հոլովակը Instagram-ի էջից։

Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանը կազմակերպիչներին փոխանցեց Սրբազան Հօր պատգամն ու ողջոյնները՝ նշելով, որ «Արարատ»-ի նման նախաձեռնութիւնները ամրացնում են մատաղ սերնդի հայկականութեան զգացումը եւ խորացնում հայրենիքի նկատմամբ սէրն ու նւիրումը։ Նա ընդգծեց, որ հայ մարդուն իր Արարատից կտրելու փորձերի պայմաններում նման նախաձեռնութիւնները խորհրդանշում են այդ կապի ամրապնդումը՝ Արարատը արմատաւորելով մատաղ սերնդի հոգում։ Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահ Հենրիկ Խալոյեանն էլ նշեց, որ «Արարատ»-ը շարունակելու է սատարել երիտասարդներին եւ ծառայել հայկական մշակոյթի, ինքնութեան ու արժէքների պահպանմանը՝ այս տարւայ Համահայկական խաղերի «Արարատից Արարատ» նշանաբանին հաղորդելով նաեւ Հ. Մ. «Արարատ» Կ.-ի առաքելութեան խորհուրդը։ Այս տարւայ գլխաւոր ջահակիրն է Իրանի աւտոմրցոյթների բազմակի չեմպիոն Արամ Մարտիրոսեանը, որը նաեւ միջազգային մակարդակով գործունէութիւն է ծաւալում աւտոսպորտի ոլորտում։ Նրան ջահակրութեան ընթացքում ընկերակցում են Իրանի աւտոմրցոյթների առաջատար մարզիկներ՝ Միշէլ Տէր-Գէորգեանը եւ Բեռնարդ Էյւազին։ Ջահակիրների երեք հոգանոց խումբը միջոցառմանը ներկայացել էր իրենց մրցութային եւ դասական աւտոմեքենաներով։ Խաղերի պաշտօնական բացումը նախատեսւած է սեպտեմբերի 9-ին։ Մրցումները կը տեւեն շուրջ 9 օր։ Մասնակցութեան հրաւէրներ են ուղարկւել նաեւ Հայաստանից մարզական խմբերին, սակայն նրանց մասնակցութեան վերաբերեալ դեռեւս յստակ տեղեկութիւններ չկան։ Լուսանկարները՝ ՀԱՏԻՍԻ

«ԱՐԱՐԱՏԻՑ ԱՐԱՐԱՏ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՋԱՀԸ՝ ԻՆՔՆՈՒԹԵԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ Օրհնւեց Իրանի 57-րդ Համահայկական խաղերի ջահը. Խաղերի ջահակի
+2
«ԱՐԱՐԱՏԻՑ ԱՐԱՐԱՏ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՋԱՀԸ՝ ԻՆՔՆՈՒԹԵԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ Օրհնւեց Իրանի 57-րդ Համահայկական խաղերի ջահը. Խաղերի ջահակիրն է աւտոմրցոյթի բազմակի չեմպիոն Արամ Մարտիրոսեանը «ԱԼԻՔ» – Հ. Մ. «Արարատ» Կ.-ի Համահայկական 57-րդ խաղերի ջահի օրհնութեան արարողակարգը տեղի ունեցաւ շաբաթ, օգոստոսի 22-ին՝ մարզաւանի Սուրբ Խաչ մատուռի շրջափակում։ Կրակը օրհնեց Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանը։ Այնուհետեւ ջահակիր Արամ Մարտիրոսեանը կրակը փոխանցեց Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահ Հենրիկ Խալոյեանին, որն այս շրջանի Համահայկական խաղերի նախագահ, վետերան ֆուտբոլիստ Արթին Մինասեանի ընկերակցութեամբ այն տեղափոխեց Սուրբ Խաչ մատուռ։ Կրակն այնտեղ կը պահւի մինչեւ խաղերի պաշտօնական բացումը։

ԱՍՏՒԱԾԱԾՆԱՅ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՏՕՆՆ ՈՒ ԽԱՂՈՂՕՐՀՆԷՔԸ ԹԵՀՐԱՆԻ ԲՈԼՈՐ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ   Կիրակի, 16 օգոստոս 2026 թւականին, տօնն էր Ս. Աստւածածնայ Վերափոխման եւ Խաղողօրհնէքի: Սոյն տօնը նաեւ համընկնում է Ս. Աստւածածին եկեղեցու անւանակոչութեան տօնին:   Այս առիթով հովանաւորութեամբ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի Թեհրանի բոլոր եկեղեցիներում մատուցւեց Սուրբ եւ Անմահ Պատարագ եւ յաւուր պատշաճի քարոզեցին պատարագիչ հայրերը։   Արարողութեանը ներկայ էին՝ Ի. Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ Հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դկտր. Արա Շահվերդեանը, Պատգամաւորական Ժողովի, Թեմական խորհրդի եւ Ազգ. Մարմինների ներկայացուցիչները, Եկեղեցական խորհուրդները եւ  նկատառելի թւով հաւատացեալներ:   Օրւայ խորհրդին անդրադառնալով նշելի է, որ Հայ Եկեղեցու աւանդութեան համաձայն, Քրիստոսի հրաշափառ եւ յաղթական յարութիւնից եւ համբարձումից յետոյ, Տիրամայրը 15 տարի ապրեց առաքեալների հետ, վայելելով յատկապէս Ս. Յովհաննէս առաքեալի անմիջական գուրգուրանքը եւ խնամքը: Երբ լրացան 15 տարիները, Աստւածամայրը աւանդեց իր հոգին: Առաքեալները երկիւղած ու յարգալից արարողութեամբ եւ ջահերի ու լապտերների ուղեկցութեամբ նրան թաղեցին Գեթսեմանի պարտէզի «Ջահերի ձոր» կոչւած վայրում: Այնուհետեւ, երեք օր շարունակ Մարիամ Աստւածածնի գերեզմանից երկնային շողեր արձակւեցին եւ հրեշտակների փառաբանական երգեր լսւեցին: Տիրամօր թաղման ընթացքում Բարթողիմէոս առաքեալ բացակայում էր: Երբ նա իմացաւ Աստւածամօր մահը, վերադարձաւ Երուսաղէմ եւ գնաց գերեզման, որպէսզի յարգանքի վերջին տուրքը մատուցի Ս. Կոյսին: Երբ առաքեալները գլորեցին Տիրամօր գերեզմանի քարը, գերեզմանը թափուր գտան ու անմիջապէս յիշեցին Քրիստոսի այն խոստումը, ըստ որի նա իր մօրը երկինք պիտի փոխադրէր:   Ս. Աստւածածնի Վերափոխման տօնին է կապւած նաեւ խաղողօրհնէքի բարեպաշտական արարողութիւնը, ուստի բոլոր եկեղեցիներում հաւատացեալների հոծ բազմութեան մասնակցութեամբ տեղի ունեցող խաղողի օրհնութիւնը եւ եկեղեցական խորհուրդների կողմից խաղողօրհնութեան համար պատրաստւած՝ որթատունկերով ու խաղողի ողկոյզներով զարդարւած տաղաւարների ներքոյ օրհնւած խաղողները բաժանւեցի հաւատացեալ ժողովրդին:   Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ @tehranprelacy

ԱՍՏՒԱԾԱԾՆԱՅ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՏՕՆՆ ՈՒ ԽԱՂՈՂՕՐՀՆԷՔԸ ԹԵՀՐԱՆԻ ԲՈԼՈՐ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ
+5
ԱՍՏՒԱԾԱԾՆԱՅ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՏՕՆՆ ՈՒ ԽԱՂՈՂՕՐՀՆԷՔԸ ԹԵՀՐԱՆԻ ԲՈԼՈՐ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ

Խորհուրդ ունեցող հաւատացեալներից խնդրում ենք, խաղողները յանձնել՝ շաբաթ թւականիս օգոստոսի 15-ին, առաւօտեան ժամը 9:00-ից մինչեւ երեկոյեան ժամը 7:00-ը, պատկան եկեղեցու Եկեղեցական խորհրդին:    ԴԻՒԱՆ ԿՐՕՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ @tehranprelacy

ԱՍՏՒԱԾԱԾՆԱՅ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՏՕՆՆ ՈՒ ԽԱՂՈՂՕՐՀՆԷՔԸ Այսու Թեհրանի թեմի մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին յայտնում ենք, որ կիրակի, 16
ԱՍՏՒԱԾԱԾՆԱՅ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՏՕՆՆ ՈՒ ԽԱՂՈՂՕՐՀՆԷՔԸ   Այսու Թեհրանի թեմի մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին յայտնում ենք, որ կիրակի, 16 օգոստոս 2026 թւականին, տօնն է Ս. Աստւածածնայ Վերափոխման: Սոյն տօնը համընկնում է Ս. Աստւածածին եկեղեցու անւանակոչութեան տօնին:   Այս առիթով հովանաւորութեամբ Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում տեղի է ունենալու հանդիսաւոր Ս. եւ Անմահ պատարագ:   Սկիզբ ժամերգութեան                         ժամը 9:00 Ս. պատարագ                                     ժամը 10:00  Քարոզ                                               ժամը 11:00 Երկուշաբթի օգոստոսի 17-ին 2026թ., Յիշատակ Մեռելոց է:   Յընթացս Ս. եւ Անմահ պատարագի կատարւելու է Խաղողօրհնէքի աւանդական արարողութիւնը:   Այսու մեր եկեղեցու հաւատացեալներին հրաւիրում ենք ներկայ լինելու Ս. Պատարագի արարողութեան, որպէսզի էապէս հաղորդւեն օրւայ խորհուրդով եւ վերանորոգեն քրիստոնէական իրենց հաւատքը:

Հայ ժողովրդի բազմադարեայ պատմութեան մէջ աննախադէպ եւ խորապէս մտահոգիչ երեւոյթ է Ամենայն Հայոց Հայրապետի՝ պետական դատարանի առջեւ որպէս մեղադրեալ ներկայանալու փաստը: Այս գործընթացը դիտարկում ենք, որպէս յարձակում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ եւ անթոյլատրելի ճնշման փորձ՝ ուղղւած ոչ միայն Ամենայն Հայոց Կաթողիկոսի, այլեւ Եկեղեցու ողջ նւիրապետութեան եւ աշխարհի տարածքում նրա միլիոնաւոր հաւատացեալ ժողովրդի դէմ։ Հետեւաբար վճռականօրէն դատապարտում ենք Հայ Եկեղեցու նկատմամբ ցանկացած ճնշում կամ վարկաբեկման փորձ եւ կոչ ենք անում Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւններին եւ պետական կառոյցներին անմիջապէս դադարեցնել նման ամօթալի գործողութիւնները: Միեւնոյն ժամանակ, մեր ամբողջական զօրակցութիւնն ենք յայտնում Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Վեհափառ Հայրապետին եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին՝ այս ծանր ու աննախադէպ իրավիճակում։ ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ @tehranprelacy

ԽՍՏԱԳՈՅՆՍ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆՔ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԴԷՄ ՍԿՍՒԱԾ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ Այսու խստագոյնս դատապարտում ենք Ամենայն Հայո
ԽՍՏԱԳՈՅՆՍ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆՔ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԴԷՄ ՍԿՍՒԱԾ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ Այսու խստագոյնս դատապարտում ենք Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Վեհափառ Հայրապետի դէմ իրականացւող դատական գործընթացը՝ այն համարելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգեւոր առաքելութեան, անկախութեան եւ ներքին ինքնավարութեան նկատմամբ անընդունելի միջամտութիւն։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հայ ժողովրդի ազգային ինքնութեան, հոգեւոր կեանքի եւ պատմական յիշողութեան անբաժանելի մասն է։ Դարեր շարունակ, պետականութեան բացակայութեան պայմաններում անգամ, Եկեղեցին եղել է հայ ժողովրդի միասնականութեան, ինքնութեան եւ ազգային գոյութեան պահպանման հիմնական սիւներից մէկը։ Հետեւաբար, Հայ Եկեղեցու հոգեւոր իշխանութեան եւ ներքին կեանքի նկատմամբ ուղղւած որեւէ միջամտութիւն չի կարող դիտարկւել որպէս առանձին անձի վերաբերւող հարց, այլեւ այն իր էութեամբ վերաբերւում է Եկեղեցու ինքնուրոյնութեանը եւ հոգեւոր առաքելութեանը:

Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի օրերին հայրենասիրական զգացմունքների ու ազգային պարտքի զգացումը նրան մղեցին 1985 թւականի փետրուարի 7-ին, կամաւոր կերպով զինւորագրւելու եւ մեկնելու ռազմաճակատ։ Նա մեծ պատասխանատւութեամբ, նւիրւածութեամբ եւ խիզախութեամբ կատարել է իր զինւորական ծառայութիւնը։ 379 օր շարունակ գտնւելով պատերազմի ամենաթէժ ճակատներում՝ իր մարտական ընկերների կողքին պաշտպանել է Իրանի հարաւարեւմտեան եւ արեւմտեան սահմանները։ Չնայած մարտերի ընթացքում բազմիցս վիրաւորւելուն՝ կրկին վերադարձել է ռազմաճակատ եւ իր անձնուրաց ծառայութեան համար արժանացել վետերանի կոչման։ 1987 թւականի փետրւարի 7-ին, աւարտելով զինւորական ծառայութիւնը, Նա վերադարձել է աշխատանքային կեանք եւ զբաղւել դարբնութեամբ՝ իր եղբօր՝ Սարոյի հետ։ Քանի ժամանակ աշխատելու եւ իր կեանքը կարգաւորելուց յետոյ նա ծանօթացել է օրիորդ Քաթրին Արթունեանի հետ։ Նրանց ամուսնութիւնը դարձել է սիրով ու փոխադարձ յարգանքով լի ընտանիքի հիմքը, որի պտուղն է եղել նրանց որդին՝ Արքան։ Արմենակ Արթունեանն իր կեանքի ընթացքում զբաղւել է նաեւ ազգային եւ հասարակական գործունէութեամբ։ Վեց տարի ծառայել է Թեհրանի հայոց «Նայիրի» ազգային դպրոցում՝ որպէս ծնողական խորհրդի անդամ, իսկ յետոյ երկու տարի նոյն պարտականութիւնն է կատարել հայոց «Սողոմոնեան» դպրոցում եւ իր աշխոյժ եւ բարեխիղճ աշխատանքով վայելել է բոլորի սէրն ու յարգանքը։ Նա նաեւ Թեհրանի Հայոց Թեմի Պարտադրեալ պատերազմի հայ նահատակների եւ անձնուրացների արժէքների պահպանման յանձնախմբի հիմնադիր անդամներից էր եւ աւելի քան երեք շրջան հանդիսացել է այդ յանձնախմբի գործուն եւ անբաժան անդամը։ Յատկապէս արժէ նշել նրա սերտ համագործակցութիւնը երջանկայիշատակ Վարդան Դաւթեանի հետ։ Արմենակ Արթունեանը իր երկրային կեանքը աւարտեց 2026 թւականի յունիսի 15-ին՝ խոր վիշտ պատճառելով իր ընտանիքին, հարազատներին, ընկերներին եւ բոլոր նրանց, ովքեր ճանաչում ու գնահատում էին իրեն։ Թող նրա հոգին հանգչի խաղաղութեան մէջ, եւ յիշատակը յաւէտ վառ մնայ մեր սրտերում։ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի հայ նահատակների եւ անձնուրացների արժեքների պահպանման յանձնախումբ @tehranprelacy