Առաջնորդարան Թեհրանի Հայոց Թեմի
Kanalga Telegram’da o‘tish
Armenian Prelacy of Tehran | شورای خلیفه گری ارامنه تهران
Ko'proq ko'rsatish1 592
Obunachilar
Ma'lumot yo'q24 soatlar
-17 kun
-330 kun
Postlar arxiv
+6
ԲԱՐԵՍԻՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԱՑՄԱՆ ՍԵՄԻՆ
Կարիքաւորներին Օժանդակող Մարմինը, իր բարեսիրական գործունէութեան շրջանակում, շաբաթ՝ սեպտեմբերի 13-ին, նոր ուսումնական տարեշրջանի մեկնարկի առիթով, դպրոցական պարագաներ նւիրեց իր հովանաւորութեան ներքոյ գտնւող 50 աշակերտների: Նւէրները ներառում էին ուսապարկեր, գրենական պիտոյքներ եւ կօշիկներ, ինչպէս նաեւ կաթ, քաղցրաւենիք եւ թխւածքաբլիթներ պարունակող կապոցներ:
Սոյն նախաձեռնութեան նպատակն էր աջակցել կարիքաւոր ընտանիքներին եւ խանդավառութիւն ու ոգեւորութիւն պարգեւել աշակերտներին՝ նոր ուսումնական տարեշրջանի մեկնարկին ընդառաջ:
Մեծապէս գնահատելի են Կարիքաւորներին Օժանդակող մարմնի եւ բոլոր այն բարերարների ջանքերը, որոնք իրենց համագործակցութեամբ նպաստում են նմանօրինակ բարեսիրական նախաձեռնութիւնների իրականացմանը:
Մաղթում ենք բոլոր աշակերտներին ուսման յաջողութիւններ եւ ձեռքբերումներով լի արդիւնաւէտ ուսումնական տարի:
Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ
@tehranprelacy
Կրօնական արարողութեանը ներկայ էին Ի. Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դկտր. Արա Շահվերդեանը, Պատգամաւորական Ժողովից, Թեմական եւ Կրթական խորհուրդներից, Ազգային մարմիններից, Միութիւններից, Եկեղեցական խորհուրդներից եւ հայկական դպրոցների տեսչական, ուսուցչական եւ ծնողական կազմերից՝ ներկայացուցիչներ եւ նկատառելի թւով հաւատացեալներ։ Արարողութեան նաեւ ներկայ էին դպրոցներից եւ մանկապարտէզներից աշակերտներ, որոնք ստացան Ս. Հաղորդութիւն:
Յաւարտ Սուրբ եւ Անմահ Պատարագի տեղի ունեցաւ համեստ ընդունելութիւն:
Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ
@tehranprelacy
+8
ՍՐԲՈՑ ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ԵԿԵՂԵՑՈՒՄ ՏՕՆԱԿԱՏԱՐՒԵՑ ՍՐԲ. ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ԵՒ ՀԱՅ ՄՇԱԿՈՅԹԻ ՏՕՆԸ
Շաբաթ, 10 հոկտեմբեր 2026 թւականին, Հայոց Առաքելական Եկեղեցին տօնակատարեց Սրբոց Թարգմանչաց տօնը։
Սրբոց Թարգմանչաց վարդապետները հայ ժողովրդի հոգեւոր եւ մշակութային ինքնութեան պահպանման ու ազգային գոյատեւման հիմքերը ամրապնդող մեծագոյն երախտաւորներից են։ Աստւածատուր իրենց շնորհներով, գիտութեամբ ու նւիրումով հիմնեցին հայ դպրութեան ու գրականութեան ամուր հիմքերը եւ անջնջելի հետք թողեցին մեր ժողովրդի պատմութեան մէջ։ Նրանց սրբազան առաքելութիւնն ու թողած անգնահատելի ժառանգութիւնը դարեր շարունակ եղել են հայ ժողովրդի ազգային ինքնագիտակցութեան, հոգեւոր կեանքի եւ մշակութային յարատեւութեան հզօրագոյն սիւներից։
Սրբ. Թարգմանչաց տօնը՝ Տօնն է նաեւ համանուն Եկեղեցւոյ անւանակոչութեան:
Այդ առիթով, ուրբաթ օրը երեկոյեան Սրբ. Թարգմանչաց եկեղեցում տեղի ունեցաւ հսկումի արարողութիւն եւ շաբաթ օրը առաւօտեան մատուցւեց Սուրբ եւ անմահ Պատարագ։ Օրւայ պատարագիչն էր Արժ. Տէր Սարգիս քհնյ. Խոսրովեան:
+9
ՍՐԲՈՑ ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ԵԿԵՂԵՑՈՒՄ ՏՕՆԱԿԱՏԱՐՒԵՑ ՍՐԲ. ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ԵՒ ՀԱՅ ՄՇԱԿՈՅԹԻ ՏՕՆԸ
+9
4️⃣
🎓 «Թովմասեան»-ի շէնք տեղափոխւած
«Նայիրի-Սողոմոնեան» դպրոցում շարունակւում են բարելաւման աշխատանքները
▫️ Շինարարական խորհրդի պատասխանատուն հանդիպման ընթացքում ներկայացրեց դպրոցում կատարւած աշխատանքների վերաբերեալ զեկոյց։ Նա անդրադարձաւ նաեւ դպրոցի ինտերնետ կապի վերականգնման խնդրին։
▫️Հանդիպման ընթացքում կարեւորւեց դպրոցի կրթական եւ ֆիզիկական միջավայրի հետագայ բարելաւումը։ Նշւեց, որ առկայ խնդիրների լուծման եւ դպրոցի պայմանների զարգացման ուղղութեամբ աշխատանքները կը շարունակւեն։
@alikonline
+8
3️⃣
🎓 «Թովմասեան»-ի շէնք տեղափոխւած
«Նայիրի-Սողոմոնեան» դպրոցում շարունակւում են բարելաւման աշխատանքները
▫️ Պատգամաւորական ժողովի անդամ Ալենուշ Յովսէփեանը ներկայացրեց դպրոցի առաջարկւած գերբը եւ շնորհակալութիւն յայտնեց ծնողական խորհրդին՝ դպրոցի հետ ունեցած համագործակցութեան եւ կատարած աշխատանքների համար։ Նա նաեւ նշեց, որ դպրոցի համար նախատեսւած նստարանները ներկրւել են դպրոցի փոխտնօրէնի միջոցով։
⚽🏈🏉Յովսէփեանն անդրադարձաւ նաեւ դպրոցի բակի պայմաններին՝ ընդգծելով ֆուտբոլի դաշտի համար արհեստական խոտածածկ ունենալու անհրաժեշտութիւնը։ Նրա նշմամբ՝ նման պայմանների ստեղծումը կարեւոր է աշակերտների մարզական զբաղւածութեան համար։
@alikonline
+8
2️⃣
🎓 «Թովմասեան»-ի շէնք տեղափոխւած
«Նայիրի-Սողոմոնեան» դպրոցում շարունակւում են բարելաւման աշխատանքները
▫️ *_Դպրոցի փոխտնօրէն եւ մայրենիի դասղեկ Նորվանը «ԱԼԻՔ»-ին տեղեկացրեց, որ դպրոցում ներկայումս սովորում է 140 աշակերտ։ Դպրոցն ունի տարրական եւ միջնակարգ՝ նախկին ուղեցոյց, օղակներ եւ գործում է 9 դասարանով։
▫️Այցի ընթացքում անդրադարձ եղաւ նաեւ դպրոցի շրջակայքի բարեկարգման հարցին։ Թեմական խորհրդի ներկայացուցիչները տեղեկացրին, որ քաղաքապետարանի հետ համագործակցութեամբ նախատեսւում է դպրոցի շրջակայքի կանաչապատում եւ ծառատունկ։
📚Գրադարանում կազմակերպւած հանդիպում-հիւրընկալութեան ընթացքում ԹՀԹ Թեմական խորհրդի ատենապետը շնորհակալութիւն յայտնեց դպրոցում կատարւած աշխատանքների համար։ Նա միաժամանակ նշեց, որ տեղեակ է դպրոցում դեռեւս առկայ որոշ խնդիրների եւ դժւարութիւնների մասին, որոնց լուծումը, մասնաւորապէս, կախւած է առկայ նիւթական հնարաւորութիւններից։
@alikonline
+2
1️⃣
🎓 «Թովմասեան»-ի շէնք տեղափոխւած
«Նայիրի-Սողոմոնեան» դպրոցում շարունակւում են բարելաւման աշխատանքները
▫️ Այսօր՝ հոկտեմբերի 8-ի առաւօտեան Ազգային իշխանութեան եւ ԹՀԹ Կրթական խորհրդի ներկայացուցիչներն այցելեցին Թովմասեան դպրոցի շէնք տեղափոխւած Հայոց ազգ. «Նայիրի-Սողոմոնեան» տղայոց տարրական եւ միջնակարգ դպրոց։
🚸Այցի ընթացքում հանդիպում տեղի ունեցաւ դպրոցի տնօրէնութեան եւ Ծնողական խորհրդի կազմի հետ։ Ներկայացւեցին դպրոցում իրականացւած վերանորոգման եւ կահաւորման աշխատանքները, ինչպէս նաեւ կրթական միջավայրի բարելաւման ուղղութեամբ կատարւած քայլերը։
@alikonline
+1
ԵՐԱԽՏԱԳԻՏԱԿԱՆ ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ
Երեքշաբթի 6 հոկտեմբեր 2026 թւականին, «Յակոբեան» ընկերութեան առեւտրական բաժնի տնօրէն պրն. Արմիկ Յակոբեանը, ընկերակցութեամբ տկն. Իռէն Աբնուսեանի, երախտագիտական այցելութեամբ հանդիպում ունեցաւ Թեմական խորհրդի դիւանի հետ:
Հանդիպման ընթացքում պրն. Յակոբեանը շնորհակալութիւն յայտնեց իր հանգուցեալ կնոջ Մարինա Յակոբեանի մահւան առիթով ցուցաբերած ուշադրութեան, ինչպէս նաեւ հանգուցեալի դամբարանի շինարարական աշխատանքների իրականացման թոյլտւութեան համար եւ այդ առիթով յուշանւէր յանձնեց Թեմական խորհրդին:
Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանը, իր հերթին շնորհակալութիւն յայտնեց պրն. Յակոբեանին այցելութեան եւ յուշանւէրի համար՝ բարձր գնահատելով ազգային կառոյցի նկատմամբ նրա ցուցաբերած ուշադրութիւնն ու բարեացակամ վերաբերմունքը:
Հանդիպմանը ներկայ էին նաեւ Թեմական խորհրդի ատենադպիրներ՝ Հայրիկ Աղանեանը եւ Մհեր Օհանեանը, եւ Ազգ. Առաջնորդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանը:
ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊ
@tehranprelacy
Դպրոցի փոխտեսչուհու հաւաստմամբ թէեւ որոշւած էր ուսումնական անցեալ տարւայ ընթացքում աշխատանքը աւարտւէր, սակայն Իրանի դէմ պարտադրեալ պատերազմի պատճառով աշխատանքը յետաձգւեց եւ բարեբախտաբար ուսումնական այս տարեշրջանում, որից արդէն մի քանի օր է անցել բացումն է կատարւելու այդ սարքի:
Յատկանշական է, որ Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դկտր. Արա Շահվերդեանի կողմից ժամանակին տրամադրւել էր համապատասխան բիւջէ Թեհրանի «Դպրոցների վերակառուցման եւ արդիականացման» կազմակերպութեանը որը տրամադրեց իր կապալառուն եւ սկսւեց շինարարական աշխատանքները:
Ահաւասիկ երկարամեայ ջանքերի եւ անխոնջ հետեւողականութեան արդիւնքում այսօր առաւօտեան դկտր. Արա Շահվերդեանի ձեռամբ իր աշխատանքը սկսեց այդ սարքը, որից յետոյ պատգամաւորը շրջելով դասարան առ դասարան ստուգում էր սարքի անսարքութիւնը: Պատգամաւորին ուղեկցում էին Թեհրանի հայոց թեմի Կրթական խորհրդի անդամ դկտր. Սերժ Եղիազարեանը, դպրոցի տեսչուհի Մալմիրը, փոխտեսչուհին եւ Ծնողական խորհրդի անդամները:
Լուրը՝ «Ալիք»-ից
+2
Դոկտոր Արա Շահվերդեանի ջանքերի շնորհիւ բացումը կատարւեց «Թունեան» դպրոցի զովացուցիչ կենտրոնական սարքի
Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դկտր. Արա Շահվերդեանի ձեռամբ եւ հետեւողական ջանքերի շնորհիւ այսօր՝ հոկտեմբերի 5-ի առաւօտեան հայոց ազգային «Թունեան» աղջկանց տարրական դպրոցում բացումը կատարւեց դպրոցի զովացուցիչ չիլլեր սարքի:
Ինչպէս դպրոցի փոխտեսչուհի Շաքէ Աւետեանը նշեց իր հետ ունեցած զրոյցի ընթացքում. «2011 թւականին դպրոցի վերակառուցումից յետոյ երբ աշակերտութիւնը փոխադրւեց նորակառոյց շէնք, դպրոցը օժտւեց ջերմացող սարքով սակայն պակասում էր զովացուցիչ սարքը»:
Նա ընդգծեց. «Անցնող 15 տարիների ընթացքում դպրոցի կողմից հետամուտ ենք եղել հարցին, քանի որ դասարանները բաւականին շոգ էին եւ անյարմար աշակերտութեան համար: Սակայն քանի որ հարցը շատ հսկայ գումարների մասին էր, ուստի հարցը անընդատ յետաձգւում էր»։
ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ
Այսու մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին յայտնում ենք, որ շաբաթ 10 հոկտեմբեր 2026 թւականին, տօնն է ՍՐԲՈՑ ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՎԱՐԴԱՊԵՏԱՑՆ ՄԵՐՈՑ՝ ՄԵՍՐՈՊԱՅ, ԵՂԻՇԷԻ, ՄՈՎՍԻՍԻ ՔԵՐԹՈՂԱՀՕՐՆ, ԴԱՒԹԻ ԱՆՅԱՂԹ ՓԻԼԻՍՈՓԱՅԻՆ, ԳՐԻԳՈՐԻ ՆԱՐԵԿԱՑՒՈՅՆ եւ ՆԵՐՍԻՍԻ ԿԼԱՅԵՑՒՈՅՆ: Սրբոց Թարգմանչաց տօնը համընկնում է Սասուն քաղաքամասի Սրբոց Թարգմանչաց եկեղեցու անւանակոչութեան տօնին:
Այս առիթով ուրբաթ 9 հոկտեմբեր 2026 թւականին երեկոյեան ժամը 5:00-ին, տեղի է ունենալու հսկումի արարողութիւն իսկ շաբաթ 10 հոկտեմբեր 2026 թւականին Սասուն քաղաքամասի Սրբոց Թարգմանչաց եկեղեցում առաւօտեան ժամը 10:00-ին, մատուցւելու է Ս. եւ Անմահ Պատարագ:
Սկիզբ ժամերգութեան ժամը 9:00-ին
Սկիզբ պատարագի ժամը 10:00-ին
Քարոզ ժամը 11:00-ին
Ուստի սիրով հրաւիրում ենք մեր բարեպաշտ ժողովրդի զաւակներին, որ ներկայ գտնւեն վերոնշեալ հոգեպարար արարողութիւններին, լիցքաւորւելու եւ հաղորդւելու Սրբոց Թարգմանչաց խորհրդով:
ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
@tehranprelacy
Համայնքի ներկայացուցիչների դիմումներից յետոյ հարցը դկտր. Արա Շահվերդեանի կողմից ներկայացւեց համապատասխան պետական մարմիններին։
Պատգամաւորի հետեւողական աշխատանքի եւ պետական պատասխանատու օղակների հետ իրականացւած հանդիպումների արդիւնքում որոշւեց, որ տեղադրւեն նաեւ իրանահայ նահատակների լուսանկարները։
Պատգամաւորի փոխանցմամբ՝ հաշւի առնելով իրանահայ նահատակների լուսանկարների մեծ թիւը՝ դրանք մետրոկայանում կը ցուցադրւեն հերթափոխով։
Սկզբնական փուլում տեղադրւել են 20 նահատակի լուսանկարներ, որոնց թւում են ողջ հարազատներ ունեցող անունները։ Յաջորդ փուլում կը ցուցադրւեն այլ 20-ի լուսանկարները, որոնց ծնողներն ու հարազատներն այլեւս ողջ չեն կամ երկրից բացակայում են։ Ցուցադրութեան համար այժմ պատրաստւել է թւով 60 նահատակի լուսանկար:
Այս սկզբունքով լուսանկարները կը փոխարինւեն պարբերաբար՝ մի քանի ամիսը մէկ, հնարաւորութիւն տալով ներկայացնելու իրանահայ նահատակների հնարաւորինս մեծ թիւ։
Այսպիսով, իրանահայ նահատակների լուսանկարները տեղ են գտել մետրոկայանի յիշատակի պատին՝ հանրային տարածքում նրանց յիշատակը յաւերժացնող մնայուն ցուցադրութեամբ։
Լուրը՝ «Ալիք»-ից
+9
Իրանահայ նահատակների լուսանկարները տեղադրւեցին «Ս. Մարիամ» մետրոկայանի պատերին
Երկուշաբթի՝ սեպտեմբերի 28-ին, Թեհրանի մետրոպոլիտենի «Ս. Մարիամ» մետրոկայանի դահլիճում տեղի ունեցաւ իրանահայ նահատակների լուսանկարների մնայուն ցուցադրութեան բացումը։
Ծրագիրն իրականացւել է Թեհրանի քաղաքապետարանի մշակութային հարցերի գրասենեակի եւ մետրոպոլիտենի մշակութային բաժնի նախաձեռնութեամբ՝ Թեհրանի նահատակների հիմնադրամի համագործակցութեամբ եւ Իսլ. խորհրդարանում իրանահայ պատգամաւոր դկտր. Արա Շահվերդեանի ջանքերով։
Միջոցառմանը ներկայ էին Թեհրանի մետրոպոլիտենի մշակութային եւ հասարակական հարցերի պատասխանատուները, Թեհրանի նահատակների հիմնադրամի գլխաւոր տնօրէնը, պատգամաւոր դկտր. Շահվերդեանը, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի ատենապետն ու ներկայացուցիչները, ինչպէս նաեւ քահանայ հայրեր։
Նշենք, որ իրանահայ նահատակների լուսանկարները մետրոկայանում տեղադրելու հարցը իրանահայ համայնքում վերածւել էր հանրային պահանջի, յատկապէս՝ մետրոկայանի պատերին ասորի նահատակների լուսանկարների տեղադրումից յետոյ։
