645
订阅者
+324 小时
+107 天
+1830 天
帖子存档
🔊Юрий Котенок: Новое время - новые методы войны.
Каждый день в зоне СВО обкатываются новые технологии беспилотных разведывательных и ударных систем, стремительно переходящихсейчас в сферу искусственного интеллекта. Поэтому те государства, которые смогут оперативно и качественно адаптировать свои вооруженные силы под новые вызовы, непременно обеспечат прорыв своего военно-промышленного потенциала.
Об этом в авторском подкасте "Абовян TIME" политического аналитика Армана Абовяна рассуждает известный российский военкор Юрий Котенок. Осенью 2020 года он был тяжело ранен от удара беспилотника по храму Сурб Казанчецоц в Шуши, когда вёл репортаж и зоны боевых действий в Нагорном Карабахе
«Сейчас под новые технологии создаются даже новые рода войск. Это настолько масштабные изменения в военном искусстве, что переписываются практически все основные нормативы. Важно понимать, что теперь страны вне зависимости от своего размера и геополитического влияния смогут более эффективно и самостоятельно обеспечивать собственную безопасность», - говорит Котенок.Он напоминает, что первое практическое использование ударных беспилотных систем было широко использовано именно в ходе 44-дневной войны. ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
😋 Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը աստիճանաբար տեղափոխվում է վճռական փուլ։ Ո՞ր հավաքականներն էն հանդիսանում Մունդիալի հաղթողի հիմնական հավակնորդները։ Սա է գլխավոր հարցը ֆուտբոլասերների համար։
Նույնիսկ եզրափակիչի մասնակիցներին իմանալով՝ կարծիքները տարբեր են։ Sputnik Արմենիայի մարզական մեկնաբան Խաչիկ Չախոյանն ու ֆուտբոլային մեկնաբան Էռնեստ Շաբոյանը քննարկում ու առանձնացնում են Աշխարհի առաջնության լավագույն թիմերը։
🎦զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
«Երիտասարդ զույգ էին․ կինը որոշել էր ամուսնալուծվել և դիմել էր հաշտարարության։ Երբ ամուսնու հետ խոսեցի և ասացի, որ հաշտարար եմ, երևի այդ բառով պայմանավորված, ասաց՝ պատրաստ եմ, անպայման կգամ։ Հանդիպմանը, երբ սկսեցի ներկայացնել, որ ձեր կինը այսպիսի պայմաններ է ներկայացրել ամուսնալուծության համար, տղան զարմացած ասաց. «Ո՞նց, դուք մեզ չեք բարիշեցնելո՞ւ, բա ես այստեղ ի՞նչ եմ անում», ու նեղացած թողեց, գնաց»,- պատմում է Հաշտարարների պալատի հաշտարարը։Իսկ ի՞նչ գործառույթներ ունի մեկամյա Հաշտարարների պալատը․ դրա առօրյայի, արդի խնդիրների ու ապագայի ծրագրերի մասին Sputnik Արմենիայի «De Jure» հաղորդաշար հեղինակ Նելլի Դանիելյանի հետ զրույցում պատմել են Հաշտարարների պալատի նախագահի տեղակալ Անի Մկրտչյանն ու պալատի անդամ, հաշտարար Անի Ավետիսյանը։ Ամուսնալուծվելու որոշում կայացրած զույգերը մինչև դատարան դիմելը արդեն մեկ տարի է՝ պարտադիր պետք է դիմեն Հաշտարարների պալատ՝ փորձելով ծագած իրավական խնդիրները լուծել արտադատական կարգով։ Պալատի նախագահի տեղակալ Անի Մկրտչյանի խոսքով` ընտանեկան վեճերի շուրջ 40%-ը հաշտարարին դիմելուց հետո ավարտվում են հաշտության համաձայնությամբ։ Հաշտարարի ինստիտուտը, սակայն, առայժ լայն ճանաչում չի ստացել Հայաստանում, և հաշտարարներն իրենց ամենօրյա աշխատանքում հաճախ բախվում են անգամ զավեշտալի դեպքերի։ 📌2015թ–ին ընդունվեց Հաշտարարության մասին օրենքը, որի հիման վրա Հայաստանում ներդրվեց հաշտարարության ինստիտուտը։ Բայց այն լիարժեք սկսեց գործել միայն 2025թ–ից, երբ օրենսդրությամբ հաշտարարությունը դարձավ պարտադիր քաղաքացիա–իրավական որոշ գործերով, մասնավորապես` ամուսնա–ընտանեկան։ 🎦զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
🔊Карен Игитян: Преференции для Армении будут убыточными для ЕС, а значит временными
В признании геноцида армян 1915 года в Османской Империи Израилем мы видим чистую политическую конъюнктуру, комментирует политолог Карен Игитян. Можно было использовать это на геополитической арене, если бы нынешние армянские власти поддержали идею.
Сейчас ЕС в экстренном порядке дает Армении возможность выхода на свой потребительский рынок. Но это ненадолго, уверен эксперт. Это плохой прецедент для ЕС, ведь очень скоро таких разрешений потребуют другие кандидаты. И Брюссель на это не может пойти, уверен эксперт.Если Армения все-таки развернется в ЕС за счет ЕАЭС, то торговля станет механизмом убыточным, и европейцам придется его как-то компенсировать. Если Брюссель примет политическое решение, то это будет сделано. Но вечно продолжаться все равно не будет, уверен Игитян. ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
«Մարդիկ այսօր ոչ մի բանից լիաթոք ուրախ չեն։ Դրա համար էլ առաջացել է ուրախության փնտրտուքը։ Մարդիկ փորձում են գտնել փոքր բաներ, որոնցից կարելի է հաճույք ստանալ»։«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը պրոդյուսեր, սցենարիստ Սարգիս Մնոյանն է։ Խոսելով վերջին խորհրդարանակն ընտրությունների արդյուքների մասին Մնոյանը նշում է՝ 2021 թվականի ընտրություններից հետո շատ ավելի մեծ էր հիասթափությունը․ գուցե սպասելիքնե՞րն էին ուրիշ, ավելի մոտ էր պատերազմի ցավը։
«Ժամանակի ընթացքում ավելի դժվար է դարձել մարդկանց ինչ-որ բան բացատրելը։ Ինչքա՞ն կարելի է բացատրել։ Էլ ի՞նչ պետք է լինի, որ մարդը հասկանա։ Կարծում եմ՝ բոլոր մեխանիզմները սպառվել են»։🎦զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
«Վերջին տարիներին ազգային տոները վերածվել են սոսկ փառատոնների՝ կորցնելով իրենց բուն խորհուրդը, մինչդեռ Նավասարդն ունի համախմբման և պետականության կազմավորման խորհուրդ՝ կապված Հայկի և Բելի ճակատամարտում մեր նախահոր հաղթանակի հետ»։Ազգագրագետ, մշակութաբան, դոցենտ Քնարիկ Միրզոյանը վստահ է՝ օգոստոսի 11-ին տոնվող հին հայկական Նոր տարվա՝ Նավասարդի վերակենդանացումը հակասություններ չի առաջացնի եկեղեցու հետ, քանի որ քրիստոնեական շատ տոներ իրենց ակունքներում ունեն հենց բնապաշտական հիմքեր: Քնարիկ Միրզոյանն առաջարկում է որպես տոնի խորհրդանիշներ վերականգնել ավանդական սպորտային կոխը, ձիասպորտը, ազգային խաղերն ու խոհանոցային ավանդույթները՝ հարիսան, թարմ տերևով տոլման, տարեհացն ու գաթան, ինչպես նաև կյանքի շարունակականությունը խորհրդանշող հատուկ ծիսական տիկնիկները՝ ասիլ-բասիլները, որոնցով նախկինում նաև գուշակություններ էին անում:
«Ազգայինը միայն ազգային հագուստ կրելով չէ, ազգայինը՝ ոգին է, որ մենք մեր մեջ կրում ենք։ Մենք պետք է կարողանանք դա զարգացնել։ Տոնը կարող է դառնալ հիանալի առանցք ազգային արժեհամակարգն ու համայն հայությանը միավորելու համար»:🎦զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
«Դիզելային վառելիքի դիվերսիֆիկացման հնարավորությունները առավել քան սահմանափակ են․ զգալի մասը՝ 60-70%-ը ներկրում ենք Ռուսաստանի Դաշնությունից, և հետևաբար Ռուսաստանի կառավարության կողմից դիզվառելիքի արտահանման արգելքի որոշման կայացումը, իհարկե, կարող է պարալիզացնել հայաստանյան շուկան»։Քաղաքագետ, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի խոսքով՝ դա կարող է շատ լուրջ անդրադարձ ունենալ տնտեսության, մասնավորապես գյուղատնտեսության վրա։ Դեռևս պարզ չէ՝ ԵԱՏՄ անդամ երկրների համար կկիրառվի՞, թե ոչ այդ սահմանափակումը։ Քաղաքագետի խոսքով՝ դիզվառելիքի հիմնական սպառող գյուղատնտեսության վրա բացասական անդրադարձը իր հետևից կասկադային էֆեկտ է ունենալու՝ ազդելով բազմաթիվ այլ ոլորտների վրա։
«Սրա գլխավոր հետևանքը կարող է լինել գնաճը ՀՀ շուկայում։ Ճիշտ է՝ կառավարությունը կարող է ժամանակավոր սուբսիդավորման մեխանիզմներ կիրառել, և եթե չեմ սխալվում՝ նման սցենար ևս նախատեսված է որպես հակասթրեսային, հակաճգնաժամային միջոցառում, բայց ակնհայտ է, որ այդ սուբսիդավորումը չի կարող երկար կայունություն ապահովել երկրի տնտեսական համակարգի, սոցիալական կայունության համար։ Կարծում եմ, առանցքային հարցը, որը Երևանը պետք է կարողանա լուծել, դուրս գալն է Ռուսաստանի Դաշնության հետ երկխոսության, քաղաքական երկխոսության կայունացմանը, և որպես դրա արդյունք նաև լուծի մեր շուկա ռուսական էներգակիրների մատակարարման խնդիրը։ Այլապես ունենալու ենք հերթական գնաճը՝ առանց այդ էլ բավական բարդ ինֆլյացիոն իրավիճակում»։♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
«Դաշտում հնչել է, որ կա գաղափար՝ մեկ ընդհանուր հարթակում հավաքվելու․ առավելագույնը մեկ շաբաթ հետո արդեն որոշակի պլատֆորմ պետք է լիներ ձևավորված կամ դրա հետ կապված քաղաքական կոնսուլտացիաները առնվազն սկսված լինեին»։«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն է։
«Այս իրավիճակում նայեք, թե զուգահեռ ինչ անում է իշխանությունը։ Ինտենսիվացրել է բռնաճնշումները․ օրը մեջ մարդ են բռնում, խափանման միջոցները փոխվում են, քաղաքական գործունեությունից են ըստ էության մեկուսացնում։ Ես պատահական չէի ասում՝ սեփականության վերաբաշխում է այսօր տեղի ունենում։ Սա նաև արտաքին ներդրողների տեսանկյունից է խնդիր ստեղծում, թեև դրա մասով միգուցե այս պահին լռություն կա, բայց բնական է, չէ՞․ մեր երկրում ցանկացած ներդրում անող ուսումնասիրում է՝ ընդհանրապես ինչ է տեղի ունենում։ Այսինքն՝ առանց անալիզի ոչ մի տեղ չի գնում։ Ինչքան ընդդիմությունը այստեղ հապաղում է, որոշակի դանդաղում է, արագ որոշում չի կայացնում, իշխանությունը դրան չի սպասում․ իշխանությունը պլանավորված, ծրագրավորված ձևով անընդհատ շատ ավելի մեծ պրոբլեմներ է ստեղծում հետագայում ոչ միայն այդ հարթակի ձևավորման համար, այլ նաև արդյունավետ քաղաքական միջոցների գործադրման մասով»։🎦զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
«Դաշտում հնչել է, որ կա գաղափար՝ մեկ ընդհանուր հարթակում հավաքվելու․ առավելագույնը մեկ շաբաթ հետո արդեն որոշակի պլատֆորմ պետք է լիներ ձևավորված կամ դրա հետ կապված քաղաքական կոնսուլտացիաները առնվազն սկսված լինեին»։«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն է։
«Այս իրավիճակում նայեք, թե զուգահեռ ինչ անում է իշխանությունը։ Ինտենսիվացրել է բռնաճնշումները․ օրը մեջ մարդ են բռնում, խափանման միջոցները փոխվում են, քաղաքական գործունեությունից են ըստ էության մեկուսացնում։ Ես պատահական չէի ասում՝ սեփականության վերաբաշխում է այսօր տեղի ունենում։ Սա նաև արտաքին ներդրողների տեսանկյունից է խնդիր ստեղծում, թեև դրա մասով միգուցե այս պահին լռություն կա, բայց բնական է, չէ՞․ մեր երկրում ցանկացած ներդրում անող ուսումնասիրում է՝ ընդհանրապես ինչ է տեղի ունենում։ Այսինքն՝ առանց անալիզի ոչ մի տեղ չի գնում։ Ինչքան ընդդիմությունը այստեղ հապաղում է, որոշակի դանդաղում է, արագ որոշում չի կայացնում, իշխանությունը դրան չի սպասում․ իշխանությունը պլանավորված, ծրագրավորված ձևով անընդհատ շատ ավելի մեծ պրոբլեմներ է ստեղծում հետագայում ոչ միայն այդ հարթակի ձևավորման համար, այլ նաև արդյունավետ քաղաքական միջոցների գործադրման մասով»։🎦զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
«Նիկոտինի նկատմամբ ախտաբանական հակումը զիջում է թե՛ ալկոհոլային, թե՛ թմրամիջոցային կախվածությանը։ Իհարկե, լինում են ցավեր, ֆիզիկական և վեգետատիվ ռեակցիաներ, առաջանում են տարբեր ախտանշաններ, սակայն դրանք, ընդհանուր առմամբ, ավելի մեղմ են։ Այդ պատճառով, բավարար մոտիվացիայի, գիտակցված մոտեցման և կամքի առկայության դեպքում շատ մարդիկ կարողանում են հրաժարվել ծխելուց»։Բժիշկ-նարկոլոգ, Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի նախկին տնօրեն Սուրեն Նազինյանն ասում է՝ նիկոտինային կախվածությունից հրաժարվելու բազմաթիվ հաջող օրինակներ կան մեր շրջապատում. ոմանք միանգամից են դադարեցրել ծխելը, մյուսները աստիճանաբար են նվազեցրել օգտագործումը։ Այլ բան է թմրամիջոցներից և ալկոհոլից կախվածությունը․
«Կախվածության ձևավորման ժամանակ առաջիններից մեկը ախտահարվում է մարդու կամային ոլորտը․ կախվածություն ունեցող մարդուն մեղադրել, թե նա կամք չունի, այնքան էլ ճիշտ չէ։ Ավելի կարևոր է աշխատել մարդու գիտակցության և մոտիվացիայի վրա։ Թմրամիջոցներից և ալկոհոլից կախվածության դեպքերում, սովորաբար (նույնիսկ կարելի է ասել՝ այդ դեպքերում գերազանցապես), մարդու համար ինքնուրույն դադարեցնելը շատ քիչ հավանական է։ Այդ պատճառով անհրաժեշտություն է առաջանում դիմել մասնագիտացված օգնության՝ նշանակել դեղորայքային բուժում, ստանալ հոգեբանի աջակցություն և այլ մասնագիտական օգնություն»։🎦զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
«Կառուցապատման ոլորտում սպառողների իրավունքների պաշտպանության նպատակով մշակվում են օրենսդրական նոր կարգավորումներ, որոնք միտված են նվազեցնելու բնակարան գնողների ռիսկերը և բարձրացնելու շուկայի թափանցիկությունը»։Sputnik Արմենիայի հետ զրույցում Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը նշում է՝ մշակված «Գնելու իրավունքով ծանրաբեռնված կառուցապատման մասին» օրենքի նախագիծը նախատեսում է կառուցապատողների համար մի շարք պարտադիր պահանջներ։
«Նախագծով կառուցապատողներին առաջադրվում են վարքագծային որոշակի պահանջներ՝ «կարելի»–ի և «չի կարելի»–ի սահմանագիծը ներկայացնող։ Սահմանվում են նաև կառուցապատողին ներկայացվող պարտադիր պայմաններ, այն դեպքերում, երբ կառուցապատողը ցանկանում է կառուցման փուլում գտնվող շենքից հրապարակային օֆերտայով բնակարանների, անշարժ գույքի վաճառք իրականացնել, այլ կերպ ասած` խոստում վաճառել։ Մասնավորապես` խոստում վաճառելու պարագայում կառուցապատողը պարտադիր պետք է ունենա կայք, կայքում հրապարակի քաղաքաշինական փաստաթղթերը, հաստատված նախագիծը, հրապարակային գովազդներում ներկայացնի այն ապրանքը, հաստատված քաղաքաշինական թույլտվությունները և հաստատված նախագծերը, չգովազդի իրականությանը չհամապատասխանող ապրանք, անցնի պարտադիր աուդիտ և դրա եզրակացությունը ևս հրապարակի կայքում»,– պարզաբանում է ասոցիացիայի Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահը։🎦զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
«Աբովյան time»․ Բաքու, ապա Երևան․ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հուլիսի առաջին օրերին գնում է Բաքու՝ էներգետիկ ոլորտում երաշխիքներ ստանալու, գալիս է Երևան՝ հակառուսական կուրսը ամրապնդելու։
Դեպի ԵՄ արտահանումներից հազարավոր ստանդարտներով ու կիմետրերով հեռու Հայաստանին ԵՄ-ն չկոմպենսացնող չափի միլիոններ է խոստանում, փոխարենը Հայաստանից ստանում է չկոմպենսացվող միլիարդենրի խզումներ Ռուսաստանի հետ։
Այն աշխարհաքաղաքական կենտրոնները, որոնք այսօր հրահրում են հայ-ռուսական հարաբերությունների վատթարացում, Հայաստանը դիտարկում և դիտարկելու են միայն որպես հակառուսական պլացդարմ, իսկ հայ ժողովրդին՝ հակառուսականության «թնդանոթային միս»։ Այս և իհարկե շատ այլ խորքային հարցերով ԵՄ-ի դաշնակիցներն են այսօր Հայաստանի 4 հարևաններից 2-ը։ Մեզ ներշնչում են, թե Ռուսաստանից ռազմական, տնտեսական, էներգետիկ, հասարակական անջատումները կբերեն «իրական ինքնիշխանություն», իսկ իրենք այդ ընթացքում միավորվում ու փոխկապակցվում են ռազմականապես, էներգոտիկայով, տնտեսապես և այլն։
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
«Սահմանադրական դատարանը կարող է կայացնել տարբեր որոշումներ՝ մասնակի որոշումից մինչև ընդհանուր անվավերությանորոշում, սակայն ակնկալիք չունեմ, որ ներկայիս կազմով այն կկայացնի անկողմնակալ որոշում»։«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու Էլինար Վարդանյանն է։
«Ինձ շատ հաճախ հարցնում են՝ ունե՞մ ակնկալիք, որ Սահմանադրական դատարանն իսկապես կկայացնի այնպիսի որոշում, որը կբխի հենց իրավունքի և օրենքի պահանջներից։ Ես այդ հարցում այնքան էլ միամիտ չեմ, որ հավատամ, թե Սահմանադրական դատարանը, որը կազմավորվել է այս իշխանության կողմից, ընդ որում՝ բազմաթիվ խախտումներով, այս պարագայում կկայացնի անկողմնակալ և արդարացի որոշում։ Հետևաբար, իմ սպասելիքները, անկեղծ ասած, երևի թե չեն համընկնի շատերի ակնկալիքների հետ»։🎦զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
«Ֆինանսավորումը երբեմն թակարդ է դառնում գիտնականի համար և սահմանափակում նրա ազատությունը»․ Naked Science գիտական հարթակի հիմնադիր Ռուսլան Մարտիրոսյանը «Ուրիշ նորություններում» խոսել է Հայաստանում ոլորտի հաջողությունների ու խնդիրների մասին։
Խոսելով իր ստեղծած կայքի հաջողության մասին՝ Ռուսլան Մարտիրոսյանը, որն արդեն 13 տարի է՝ գիտական թեզերի հիման վրա հավաստի լուրեր է մատուցում, նշում է, որ դեռ տարիներ առաջ փորձել է նմանատիպ առաջին գիտահանրամատչելի նախագիծը ներդնել Հայաստանում՝ հանրության մեդիագրագիտությունը բարձրացնելու համար, սակայն ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությունն այդպես էլ չի ստացվել։
Մարտիրոսյան այսօր էլ պատրաստ է տրամադրել իր ողջ տեխնիկական բազան, որն ամբողջությամբ վարում է արհեստական բանականության շնորհիվ, որպեսզի Հայաստանում ևս ստեղծվի որակյալ հայալեզու գիտական հարթակ:
🎦զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
🔊«Մահացող» մասնագիտությունների ցանկը․ ո՞ր ոլորտներից խուսափել և որոնք ընտրել՝ HR փորձագետի խորհուրդները դիմորդներին
«Ուրիշ նորություններում» բիզնես խորհրդատու, HR փորձագետ Լաուրա Վիրաբյանը խոսել է հայաստանյան շուկայում դեռևս առկա խնդիրներից՝ սկսած կադրային քաղցից մինչև որոշ մասնագիտությունների «մահացում», թվարկել՝ ո՛ր մասնագիտություններից պետք է խուսափել և որոնք ընտրել։
«Առաջին տեղում կառավարումն է, ապա՝ միջին մասնագիտությունները բուժական ուղղվածությամբ, օրինակ՝ բուժքույրերի, բուժեղբայրների սղություն ունենք։ Իսկ, օրինակ, հաշվապահությունը «մահացող» մասնագիտությունների ցանկում է։ Կան մասնագիտություններ, որոնք կամաց-կամաց փոխարինվում են թվայնացված տեխնոլոգիաներով»։🎦զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
🔊«Աբովյան time»․ «Արևմտյան Ադրբեջանը» հասել է ԱՄՆ Կոնգրես․ այնտեղ կայացել է «Խորհրդային Հայաստանում բնակված ադրբեջանցիների «էթնիկ զտմանը» նվիրված միջազգային համաժողով»։ Լուռ են հայաստանյան իշխանությունները, լռում են արևմտամետները, որոնք ամեն պատեհ-անպատեհ առիթով Ռուսաստանին են հիշում ու մեղադրում եղած-չեղած ձախողումներում․ էլ չասեմ՝ պատկերացնու՞մ եք այդ թեման ներկայացվեր ՌԴ պետդումայում․․․
Մինչև մենք չընդունենք, որ «Արևմտյան Ադրբեջան» թեման լրջագույն սպառնալիք է Հայաստանի համար, մինչև չմշակենք դրա դեմն առնելու ծանրակշիռ մեխանիզմներ, այն ավելի կխորանա, կարմատակալի, կսպառնա անդառնալի հետևանքներով։
Ներկայում այս թեման ճոճվող մահակ է դարձել՝ Ադրբեջանից՝ Հայաստանի Հանրապետության գլխին, Հայաստանի ներսում՝ ընդդիմության։ Հայաստանյան իշխանությունները, օրինակ, շրջանառում են միտքը, թե՝ ասում եք Արցախ, Ադրբեջանը հակադարձում է՝ «Արևմտյան Ադրբեջան»։ Միայն թե մի նյուանս կա՝ Հայաստանում Արցախ ասում են միայն ընդդիմադիրները, և հայաստանյան իշխանությունները մերժում են Արցախը, հալածում են ամենն ու բոլորին, ովքեր խոսում են Արցախից ու հիշում այն։ Իսկ «Արևմտյան Ադրբեջան» կեղծիքը ծնել են Ադրբեջանի իշխանությունները, սնում է Ալիևը և դեմ չեն այնտեղի «ընդդիմադիրները»։ Է՞լ ինչ է պետք «Թուրանի» ձևավորման համար։
🎦զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
🔊Հանրահայտ «Վահագն Վիշապաքաղ» արձանը վերաբացվեց նոր վայրում։ Արդեն 4-րդ անգամ հասցեն փոխող արձանը հանգրվանեց Ռուսաստանի հրապարակում՝ Երևանի քաղաքապետարանի դիմաց։ «Ուրիշ նորություններում» արվեստաբան Արմեն Առուստամյանը անդրադարձել է քանդակագործ Կառլեն Նուրիջանյանի այս հայտնի արձանին, խոսել նաև քանդակագործի մոնումենտալիստական անավարտ երազանքներից։
«Նոր վայրը շահեկան է հանրության հետ հաղորդակցման տեսանկյունից, սակայն մտահոգություն կա պատվանդանի հարցում․ Վիշապաքաղը խեղճ չերևա»,- ասում է Արմեն Առուստամյանը։Արվեստաբանը խոսել է նաև Կառլեն Նուրիջանյանի մեծագույն նպատակի մասին՝ Երևանում ստեղծել «Առասպելների այգի», որի մուտքը պիտի սկզբնավորեր քաջածանոթ Հայկ Նահապետի արձանը՝ ավելի մոնումենտալ չափերի։
«Նմանատիպ մի հզոր նախագիծ էլ է մնացել թղթին՝ կապված Նոր Նորքի «Տորք Անգեղ» արձանի հետ»,- ասում է արվեստաբանը ու նկարագրում Նուրիջանյանի անկատար մնացած մտահղացումը։🎦զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
«Ճարտարապետությունը կոնյակի պես է՝ տարիների հետ ավելի է հղկվում»։«Ուրիշ նորություններում» ճարտարապետությունն ու ինտերիեր դիզայնը մեկ գործում մասնագիտորեն համադրած Անժելա Սարհաթյանն ասում է՝ դրանք անդադար կապի մեջ են․
«Ինտերիեր դիզայնը, ըստ էության, ներքին ճարտարապետությունն է՝ հիմնված էրգոնոմիկայի և հարմարավետության հստակ գիտելիքների վրա»։Սարհաթյանի խոսքով՝ վերջին տարիներին հայ պատվիրատուն արմատապես փոխվել է, սկսել է ավելի շատ գնահատել մասնագետի դերը և դուրս գալ կարծրատիպային մտածողությունից։ Անդրադառնալով արհեստական բանականության բումին՝ մասնագետը շեշտում է՝ չի վախենում մրցակցությունից։ 🎦զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
«Պատերազմի կուսակցության» թեզով Փաշինյանը Բաքվին հաղթաթուղթ է տվել. նրա թեթև ձեռքով Հայաստանի կես միլիոն քաղաքացիներ մեկ գիշերում դարձել են «պատերազմի կողմնակիցներ»։«Աբովյան time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակցի՝ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի կարծիքով՝ Ադրբեջանն այս հաղթաթուղթն օգտագործելու է Հայաստանի վրա գործադրվող իր ճնշումները լեգիտիմացնելու համար։ Նման իրավիճակում, ըստ քաղաքագետի, Բաքվի պահանջների կատարման համատեքստում Փաշինյանը պետք է խնդիր լուծի՝ անցկացնի հանրաքվե և հաստատի իր միանձնյա, ավտորիտար իշխանությունը։ Սուրենյանցը խոսել է նաև այս ընտրությունների արդյունքի արժանահավատության ճգնաժամի մասին․
«Եթե բոլոր սուբյեկտները համարում են, որ այս Ազգային ժողովը լեգիտիմ չէ, ուրեմն այս Ազգային ժողովն ական ա՝ քաղաքական համակարգի, երկրի կայունության տակ դրած, որը մի օր տրաքելու է»։🎦զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
«ԿԸՀ-ի կայացրած որոշումը իրավական առումով Հայաստանի իրավական համակարգի անվտանգության տակ դրված թերևս ամենամեծ ռումբերից մեկն է, եթե ոչ մեծագույնը»:«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը սահմանադրագետ, փաստաբան Վահե Գրիգորյանն է։
«Նախ 60,000 անձի քվեարկություն ուղղակի համարվեց ուժը կորցրած, ընդ որում այդ ընտրական տեղամասերում խախտումները ոչ թե կոնկրետ քաղաքական ուժինն էր, այլ կոնկրետ իշխանության կողմից իր պարտականությունները ոչ պատշաճ կատարելու արդյունքն էր։ Ընդ որում, ԿԸՀ նախագահը սկզբում հայտարարեց, թե զինվորներին չէին զրկելու ընտրության իրավունքից, բայց հետո կողմ քվեարկեց արդյունքների չեղարկմանը: Եվ իշխանության մեղքով ոչ պատշաճ կազմակերպված ընտրության արդյունքում տուժում է ընդդիմադիր քաղաքական ուժ, որը, այո՛, հաղթահարել էր Ազգային ժողովի մանդատներ ստանալու համար սահմանադրական օրենքով նախատեսված շեմը»:Գրիգորյանի խոսքով՝ ստեղծվում է վտանգավոր նախադեպ, որով ԿԸՀ-ն իր քաղաքական հայեցողությամբ կարող է չեղարկել ցանկացած ընդդիմադիր տեղամասի արդյունք: 🎦զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
现已上线!2025 年 Telegram 研究 — 年度关键洞察 
