Ճանապարհային դեպարտամենտ
Kanalga Telegram’da o‘tish
Ճանապարհային ոլորտի ծրագրերի իրականացում եւ համակարգում Հեռ.՝ +374 10 308 000
Ko'proq ko'rsatish1 809
Obunachilar
+524 soatlar
+57 kunlar
+930 kunlar
Postlar arxiv
Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածում կառուցվող երկրորդ՝ Մեղրին շրջանցող թունելի շինարարությունը շարունակվում է։ Թունելի երկարությունը 530 մետր է։ Հորատումն այստեղ ավարտված է, շարունակվում են ներքին պատերի ամրացման, կայունացման աշխատանքները, ինչպես նաև մեկնարկել է երեսարկի հատակի բետոնացումը։
‼️ՀՀ ՏԿԵՆ-ը հայտարարել է Մ-3, ՀՀ սահման (Մարգարա)-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի /Մ-5/-Աշտարակ տրանսպորտային հանգույցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ (ծածկագիր՝ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/83Շ)։
⏳Հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 8-ը՝ ժամը 16.00։
👉Այլ մանրամասներ հետևյալ հղմամբ՝ https://armeps.am/epps/cft/listContractDocuments.do?resourceId=12416428
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը, փոխտնօրեն Արման Խաչատրյանը հետևել են Գավառի խաչմերուկից դեպի Ծովազարդ 7.5 կմ երկարությամբ ճանապարհի միջին նորոգման աշխատանքների ընթացքին։
‼️Ճանապարհների մասին կարևոր տեղեկություններ՝ մեկ հավելվածում
Ճանապարհային երթևեկությունն ավելի կանխատեսելի և անվտանգ դարձնելու նպատակով գործում է Arm Roads Info բջջային հավելվածը։
Հավելվածի միջոցով քաղաքացիները կարող են մեկ հարթակում ստանալ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վերաբերյալ կարևոր և արդիական տեղեկատվություն՝ ճանապարհային պայմանների, երթևեկության սահմանափակումների, իրականացվող շինաշխատանքների, առաջարկվող շրջանցիկ ճանապարհների մասին։
Միևնույն ժամանակ, Arm Roads Info-ն քաղաքացիներին հնարավորություն է տալիս տեղեկացնել միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին առկա թերությունների և խնդիրների մասին՝ նպաստելով դրանց արագ արձագանքմանն ու լուծմանը։
📍 Ճանապարհ դուրս գալուց առաջ ստուգի՛ր երթուղիդ։
📱 Arm Roads Info՝ տեղեկացիր, հաղորդիր, եղիր ճանապարհային անվտանգության մասնակից։
Մ-9, /Մ-2/ (Նորավանի խաչմերուկ)-Գորիս-Տեղ-Կոռնիձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին իրականացվում է միջին նորոգում։ Ճանապարհաշինական աշխատանքներին և տուրիստական հոսքերին չխոչընդոտելու, խցանումներ չառաջացնելու համար դեպի Կապան, Մեղրի կամ հակառակ ուղղությամբ ուղևորվող բեռնատարների ու կցորդիչով մեքենաների վարորդներին առաջարկում ենք նշված ճանապարհը շրջանցել Տաթև-Լծեն ճանապարհով։
+2
Մ-4, Երևան-Սևան ճանապարհի կմ35+500-կմ51+100 հատվածի ձախ գոտում (Չարենցավան-Գագարին) իրականացվում են միջին նորոգման աշխատանքներ։
15.6կմ հատվածում տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկ։
Աշխատանքները կատարվում են գիշերային ժամերին՝ երթևեկությանը հնարավորինս չխոչընդոտելու նպատակով։
+3
Տավուշի մարզում իրականացվում է Հ-37, /Մ-4/-Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ22+300 հատվածի հիմնանորոգում։ Ընդհանուր երկարությունը 22.3կմ է։
Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։
Այս պահին ընթանում են երթևեկամասի քանդման, հողային աշխատանքներ։
‼️ՀՀ ՏԿԵՆ-ը հայտարարել է հետևյալ ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ՝
▪️Տ-1-38, Ցամաքասար-Զարինջա-/Մ-1/ տեղական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ 2+000 և Տ-1-38-ից մինչև Զարինջայի դպրոց 0,2կմ երկարությամբ հատվածներ
▪️Տ-1-59, /Մ-1/ -Մաստարա-Զովասար-Գառնահովիտ տեղական նշանակության ավտոճանապարհի կմ8+600-կմ11+600 և Տ-1-59-ից մինչև Գառնահովտի դպրոց 0,4կմ երկարությամբ հատվածներ
⏳Հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 3-ը՝ ժամը 16.00։
👉Այլ մանրամասներ հետևյալ հղմամբ՝ https://armeps.am/epps/cft/listContractDocuments.do?resourceId=12403483
‼️ՀՀ ՏԿԵՆ-ը հայտարարել է Տ-3-45 /Տ-3-34/-Ֆերիկ մարզային (տեղական) նշանակության ավտոճանապարհի ասֆալտբետոնե ծածկի և մայթերի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ (ծածկագիր՝ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/81Շ)։
⏳Հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 4-ը՝ ժամը 16.00։
👉Մրցույթի մասին այլ մանրամասներ հետևյալ հղմամբ՝ https://armeps.am/epps/cft/listContractDocuments.do?resourceId=12403458
‼ՀՀ ՏԿԵՆ-ը հայտարարել է Գյումրու Արևմտյան շրջանցիկ ճանապարհի կմ0+000-կմ3+445 և Գործարանային փողոցի կմ0+000-կմ2+888 հատվածների միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ (ծածկագիր՝ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/80Շ)։
⏳Հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 3-ը՝ ժամը 15.00։
👉Մրցույթի մասին այլ մանրամասներ հետևյալ հղմամբ՝ https://armeps.am/epps/cft/listContractDocuments.do?resourceId=12400073
+5
Մ-10, Սևան-Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի՝ Ծովազարդ-Գավառ մոտ 7.5կմ երկարությամբ հատվածում ընթանում են միջին նորոգման աշխատանքներ։
Տեղադրվում է հարթեցնող շերտ, որից հետո՝ ասֆալտբետոնե ծածկ։ Կլրացվեն կողնակները, ճանապարհը կգծանշվի ու կկահավորվի անվտանգության տարրերով։
Ֆինանսավորումը՝ ՀՀ պետական բյուջեից։
‼Միջին նորոգման աշխատանքներ են կատարվում Մ-10, Սևան-Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի մոտ 7.5կմ հատվածում։
Տեղադրվում է հարթեցնող շերտ, որից հետո՝ ասֆալտբետոնե ծածկ։
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընթացիկ պահպանման աշխատանքների շրջանակներում կատարվում են ճանապարհային նշանների վերականգնման աշխատանքներ։
Հարգելի՛ քաղաքացիներ, կոչ ենք անում խնամքով վերաբերվել ճանապարհային նշաններին։ Դրանց բացակայությունը կամ ոչ տեսանելի լինելը կարող է ստեղծել վթարավտանգ իրավիճակներ՝ հանգեցնելով անդառնալի հետևանքների։
‼️ՀՀ ՏԿԵՆ-ը հայտարարել է Հ-63 /Մ-2/ (Կապան)-Ծավ-/Մ-2/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ35+258-կմ40+900 հատվածի միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ (ծածկագիր՝ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/78Շ)։
⏳Հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 1-ը՝ ժամը 11.00։
👉Այլ մանրամասներ հետևյալ հղմամբ՝ https://armeps.am/epps/cft/listContractDocuments.do?resourceId=12390356
+4
🔹«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակազմի ղեկավար Սաթենիկ Թովմասյանը, ՀՀ ՏԿԵՆ ճանապարհային ոլորտի քաղաքականության վարչության պետ Հարություն Սեդրակյանն այսօր հանդիպել են ճանապարհները սպասարկող այն ընկերությունների ղեկավարների հետ, որոնց սպասարկման տիրույթում են գտնվում ՀՀ վարչապետի հովանու ներքո օգոստոսի 29-30-ը կայանալիք «Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավի և սեպտեմբերի 10-13-ը կազմակերպվելիք «Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի երթուղիները։
🔹Անդրադարձ է եղել ճանապարհների տեխնիկական վիճակին, հեծանվորդների համար ճանապարհային նշանների տեղակայմանը և այլն։
🔹Ճանապարհները սպասարկող կազմակերպությունների ներկայացուցիչներին հանձնարարվել է նշված երթուղիներով հեծանվորդների համար ապահովել անխոչընդոտ մրցավազք։
🔹Սաթենիկ Թովմասյանը ճանապարհների պահպանման աշխատանքներն իրականացնող կազմակերպությունների ղեկավարների հետ քննարկել է նաև ճանապարհների սպասարկման հետ կապված ընթացիկ հարցեր։ Առանձնացվել են ընկերությունների մեքենատեխնիկական պարկին, ձմեռային սպասարկման նախատապրաստմանն առնչվող թեմաներ։
