es
Feedback

¡No caigas en manos de tramposos! Telemetrio encuentra y marca estos canales 👉 Si quieres ver la etiqueta, suscríbete

Ճանապարհային դեպարտամենտ

Ճանապարհային դեպարտամենտ

Ir al canal en Telegram

Ճանապարհային ոլորտի ծրագրերի իրականացում եւ համակարգում Հեռ.՝ +374 10 308 000

Mostrar más
1 807
Suscriptores
Sin datos24 horas
Sin datos7 días
-430 días
Archivo de publicaciones
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակազմի ղեկավար Սաթենիկ Թովմասյանը հիմնադրամի ճանապարհների պահպանման աշխատանքների հ
+4
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակազմի ղեկավար Սաթենիկ Թովմասյանը հիմնադրամի ճանապարհների պահպանման աշխատանքների համակարգման բաժնի պետ Գերասիմ Մարտիրոսյանի և ճանապարհների պահպանման աշխատանքների տարածքային ինժեներ Մովսես Ավագյանի հետ այցելել է Արագածոտնի մարզ՝ հետևելու մարզի միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընթացիկ սպասարկման աշխատանքներին։ Տիկին Թովմասյանը հանդիպել է Արագածոտնի տարածաշրջանի ճանապարհները սպասարկող ընկերությունների ղեկավարների հետ։ Քննարկվել են ընթացիկ սպասարկմանը, ձմռան նախապատրաստական աշխատանքներին առնչվող հարցեր։ Թովմասյանը շեշտել է, որ սպասարկման աշխատանքները կատարելիս պետք է խստորեն հետևել ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման մակարդակների գնահատման ու կատարված աշխատանքների ընդունման կարգը սահմանող կառավարության N 1419-Ն որոշման պահանջներին։ Անդրադարձ է եղել ձյուն մաքրող մեքենասարքավորումների տեխնիկական վիճակին, կապալառուների կողմից աղ-ավազի կուտակման գործընթացին:

Գրիգոր, խնդրում եմ սրանից մի բան ստացիր։ Սաթենիկը նորմալ լինի, չերևա, որ ծամոն է ծամում

Ենոքավան–Կարմիրգյուղ հիմնանորոգվող շուրջ 60կմ երկարությամբ ճանապարհահատվածում իրականացվում են ժայռային ապարների պայթեցման աշխատանքներ։ Այս գործընթացը թույլ է տալիս բարդ լեռնային տեղանքում մշակել ժայռային զանգվածները և նախապատրաստել տարածքը ճանապարհի հետագա կառուցման համար։

‼️ՀՀ ՏԿԵՆ-ը հայտարարել է Տ-8-106, /Հ-63/-Մեղրի-Մ-2 մարզային (տեղական) նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ3+641 հատվածի միջի
‼️ՀՀ ՏԿԵՆ-ը հայտարարել է Տ-8-106, /Հ-63/-Մեղրի-Մ-2 մարզային (տեղական) նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ3+641 հատվածի միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ (ծածկագիր՝ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/109Շ)։ ⏳Հայտերն ընդունվում են մինչև նոյեմբերի 3-ը՝ ժամը 12.00։ 👉Այլ մանրամասներ հետևյալ հղմամբ՝ https://armeps.am/epps/cft/listContractDocuments.do?resourceId=12557578

Մ-4 ճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ։ Այստեղ միջին նորոգում է իրականացվում մոտ 19կմ
+2
Մ-4 ճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ։ Այստեղ միջին նորոգում է իրականացվում մոտ 19կմ ընդհանուր երկարությամբ հատվածներում։ Մի մասում ասֆալտբետոնե ծածկի տեղադրումն ավարտվել է։ Ծածկի տեղադրումից հետո ճանապարհը կգծանշվի, կլրացվեն, կհարթեցվեն կողնակները, կկատարվեն նաև այլ աշխատանքներ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած Հանրային ներդրումային կոմիտեի նիստում հաստատվել են մի շարք ենթակառուցված
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած Հանրային ներդրումային կոմիտեի նիստում հաստատվել են մի շարք ենթակառուցվածքային ծրագրեր։ Նախատեսվում է Դիլիջանի գործող թունելին զուգահեռ կառուցել 2365 մետր երկարությամբ նոր թունել, իսկ գործողը վերածել տարհանման թունելի։ Կհիմնանորոգվի նաև Պուշկինի թունելը, կվերականգնվեն 2024 թվականի հեղեղումներից վնասված Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի հատվածները։

Լուկաշին-Նորավան-Արմավիր ճանապարհին իրականացվող հիմնանորոգման աշխատանքները՝ տեսանյութում։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գույքագրման և ծրագրերի մշակման բաժնի աշխատակիցների կողմից 2026 թվականի երրորդ եռամսյակո
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գույքագրման և ծրագրերի մշակման բաժնի աշխատակիցների կողմից 2026 թվականի երրորդ եռամսյակում հավաքագրվել են 792.5կմ ընդհանուր երկարությամբ միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների առանձին հատվածների ծածկի վիճակի վերաբերյալ տեխնիկական տվյալներ։ Ընդ որում, 561.6կմ-ը միջպետական նշանակության ճանապարհներ են, 230.9կմ-ն՝ հանրապետական նշանակության։ Ուսումնասիրությունն իրականացվել է գործիքային մեթոդներով (IRI միջազգային անհարթության գործակցի որոշում): Հետազոտություններ կատարվել են Մ-1, Մ-3, Մ-4, Մ-5, Հ-7, Հ-38, Հ-58, Հ-82, Հ-84, Հ-85 ճանապարհներին։ Հավաքագրված տվյալները համատեղելուց և ընթացիկ վերլուծություն իրականացնելուց հետո կմուտքագրվեն HDM տնտեսագիտական վերլուծական մոդելում` կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ վերականգնողական ծրագրեր մշակելու նպատակով:

‼️ՀՀ ՏԿԵՆ-ը հայտարարել է Մ-3, ՀՀ սահման (Մարգարա)-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 97-րդ կմ-ի հո
‼️ՀՀ ՏԿԵՆ-ը հայտարարել է Մ-3, ՀՀ սահման (Մարգարա)-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 97-րդ կմ-ի հողային պաստառի փլուզված հատվածի վերականգնման աշխատանքների ձեռքբերման մրցույթ (ծածկագիր՝ ՏԿԵՆ-ԳՀԱՇՁԲ-2026/107Շ)։ ⏳Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 30-ը՝ ժամը 12.00։ 👉Այլ մանրամասներ հետևյալ հղմամբ՝ https://armeps.am/epps/cft/listContractDocuments.do?resourceId=12552655

Արարատի մարզում հիմնանորոգվում է Տ-2-21, Հ-8 /Մրգավետ/-Արևշատ (Տ-2-25) մարզային նշանակության ավտոճանապարհի 2.4կմ հատվածը։ Ընթ
+3
Արարատի մարզում հիմնանորոգվում է Տ-2-21, Հ-8 /Մրգավետ/-Արևշատ (Տ-2-25) մարզային նշանակության ավտոճանապարհի 2.4կմ հատվածը։ Ընթացքի մեջ է ասֆալտբետոնե ծածկի տեղադրումը։

Շարունակվում են Կապան-Ծավ ավտոճանապարհի մոտ 5.6կմ երկարությամբ հատվածի միջին նորոգման աշխատանքները։
+1
Շարունակվում են Կապան-Ծավ ավտոճանապարհի մոտ 5.6կմ երկարությամբ հատվածի միջին նորոգման աշխատանքները։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի բնապահպանական ազդեցությունների հարցերով մասնագետներ Ինեսա Զարգարյանը և Մարիամ Թաթուլյան
+3
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի բնապահպանական ազդեցությունների հարցերով մասնագետներ Ինեսա Զարգարյանը և Մարիամ Թաթուլյանն այս օրերին մասնակցում են COP17 միջազգային համաժողովի կանաչ գոտում անցկացվող աշխատանքային քննարկումներին։ Քննարկումներն ընթանում են տարբեր թեմաներով՝ կենսաբազմազանությունը ճարտարապետության և քաղաքաշինության մեջ, Հայաստանը որպես տարածաշրջանային էներգետիկ հանգույց, կրթությունը՝ որպես կենսաբազմազանության պահպանության երկարաժամկետ ներդրում և այլն։ Ներկայացվում են Հայաստանում և աշխարհի բազմաթիվ երկրներում կենսաբազմազանության պահպանմանն ուղղված ծրագրեր ու միջոցառումներ։

Վաղարշապատի Չարենցի և Դանղյան փողոցների հիմնանորոգման շրջանակներում տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկի ներքին շերտը։ Աշխատանքները շարունակվում են։

‼️ՀՀ ՏԿԵՆ-ը հայտարարել է Տ-1-30, /Մ-1/-Արագածոտն-Նոր Եդեսիա ճանապարհի կմ0+160-կմ9+800 հատվածի միջին նորոգման աշխատանքների ձեռ
‼️ՀՀ ՏԿԵՆ-ը հայտարարել է Տ-1-30, /Մ-1/-Արագածոտն-Նոր Եդեսիա ճանապարհի կմ0+160-կմ9+800 հատվածի միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ (ծածկագիր՝ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/104Շ)։ ⏳Հայտերն ընդունվում են մինչև նոյեմբերի 2-ը՝ ժամը 12.00։ 👉Այլ մանրամասներ հետևյալ հղմամբ՝ https://armeps.am/epps/cft/listContractDocuments.do?resourceId=12546729

Հ-26, /Մ-4/-Ենոքավան-Կարմիրգյուղ (գյուղատեղի)- /Հ-58/ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ենոքավան բնակա
Հ-26, /Մ-4/-Ենոքավան-Կարմիրգյուղ (գյուղատեղի)- /Հ-58/ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ենոքավան բնակավայրի հարակից տարածքում՝ Ենոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհի կմ7+500-կմ7+600 հատվածում, հոկտեմբերի 21-ին՝ ժամը 16։00-ից մինչև 18։00, նախատեսվում է կատարել պայթեցման աշխատանքներ։ Բնակիչներին հորդորում ենք չանհանգստանալ։

Ընթացիկ տարում միջին նորոգում է կատարվել Արմավիրի զորամաս տանող ճանապարհին։

‼️ՀՀ ՏԿԵՆ-ը հայտարարել է հետևյալ ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ (ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/100Շ)՝
‼️ՀՀ ՏԿԵՆ-ը հայտարարել է հետևյալ ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ (ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/100Շ)՝ ▪️Հ-24 /Մ3/-Գյուլագարակ-Կուրթան- /Մ-6/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ2+300 և կմ3+600-կմ6+988 հատվածներ ▪️Տ-10-31, /Մ-4/-Հովք տեղական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ3+700 հատված ⏳Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 26-ը՝ ժամը 15.00։ 👉Այլ մանրամասներ հետևյալ հղմամբ՝ https://armeps.am/epps/cft/listContractDocuments.do?resourceId=12534231

🏅«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցներն արժանացել են «Աշխատանքի վաստակի համար» մեդալի։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյ
+5
🏅«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցներն արժանացել են «Աշխատանքի վաստակի համար» մեդալի։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով «Աշխատանքի վաստակի համար» մեդալով են պարգևատրվել «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հիմնանորոգման ծրագրերի կառավարման բաժնի պետ, ծրագրերի ղեկավար Կարեն Շեկոյանը և միջին նորոգման ծրագրերի կառավարման բաժնի պետ, ծրագրերի ղեկավար Արամ Շահինյանը։ Պետական պարգևները հանձնել է ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ 👏Շնորհավորում ենք մեր գործընկերներին՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ և մասնագիտական հաջողություններ։