Ճանապարհային դեպարտամենտ
Відкрити в Telegram
Ճանապարհային ոլորտի ծրագրերի իրականացում եւ համակարգում Հեռ.՝ +374 10 308 000
Показати більше1 820
Підписники
Немає даних24 години
-67 днів
+730 днів
Архів дописів
☔️Նոյեմբերի 20-ին՝ ժամը 20։05-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում անձրև է տեղում։
🚙Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
20 лист, 11:08
‼ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Նոյեմբերի 21-ից 24-ն իրականացվելու են Մ-3, ՀՀ սահման (Մարգարա)-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման ավտոճանապարհի Վաղարշապատի շրջանցի կմ2+100-ում գտնվող կամրջի թռիչքային կառուցվածքի վնասված սալերի ապամոնտաժման աշխատանքներ։
Շինաշխատանքներով պայմանավորված՝ երթևեկության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով նոյեմբերի 21-ից 24-ը կփակվի Հ-13 /Մ-3/ (Վաղարշապատ)-Մասիս-/Մ-2/ ճանապարհի կմ0+900-կմ1+000 հատվածը։
Վարորդներին հորդորում ենք երթևեկել կամրջին հարակից շրջանցիկ ճանապարհներով։
20 лист, 10:25
❗️Իրազեկում❗️
Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 21-ին՝ ժամը 8.00-ից մինչև 20.00, երթևեկության համար փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհը։
Վարորդները նշված հատվածը կարող են շրջանցել Նշավան բնակավայրով։
20 лист, 05:34
+3
Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածի շինարարությունն ակտիվ ընթացքի մեջ է։
Այն ունի ռազմավարական և տնտեսական կարևոր նշանակություն։
Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի կառուցումը Հայաստանում իրականացվող այն եզակի ծրագրերից է, որն իր մեջ ներառում է ճանապարհային գրեթե բոլոր ենթակառուցվածքները միաժամանակ՝ կամուրջներ, թունելներ, ուղեանցներ, տրանսպորտային հանգույցներ և արհեստական այլ կառուցվածքներ։
Շինաշխատանքների ընդհանուր ֆիզիկական առաջընթացն այս պահին շուրջ 60 տոկոս է։ Տեխնիկական տեսանկյունից ամենաբարդ աշխատանքներն արդեն իսկ ունեն ավարտվածության բարձր ցուցանիշ։ Օրինակ՝ թունելների հորատման աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են, իսկ բարդ ռելիեֆային պայմաններում արդեն իսկ իրականացվել է հողային աշխատանքների ավելի քան 90 տոկոսը։
Այս փուլում առավել ակտիվ տեմպով շարունակվում են արհեստական կառուցվածքների՝ կամուրջների, հենապատերի և թունելների ներքին երեսպատման ու հարդարման աշխատանքները։
Շինաշխատանքներում միջինում ներգրավված է շուրջ 645 աշխատակից և 228 միավոր տարբեր նշանակության շինտեխնիկա։
20 лист, 00:52
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, Մեղրիի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում, իսկ Եղեգնաձորի, Մարտունու և Սիսիանի տարածաշրջաններում՝ անձրև։
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
20 лист, 00:03
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 19։35-ի դրությամբ, Սիսիանի, Աշոցքի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
19 лист, 10:37
Այս տարի Հայաստանում արդեն մոտ 260կմ ճանապարհահատվածում միջին նորոգման աշխատանքներ են իրականացվել։
19 лист, 04:07
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 19։50-ի դրությամբ, Ջանգեր կոչվող հատվածից մինչև Գորայք ճանապարհին թույլ ձյուն է տեղում, իսկ Վայքի տարածաշրջանում՝ անձրև։
Մեղրիի լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
18 лист, 10:55
ՀՀ ՏԿԵՆ-ը հայտարարել է հետևյալ ավտոճանապարհների հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ (ծածկագիր՝ ՏԿԵՆ-ԲՄԱՇՁԲ-2027/1Շ)՝
Մ-3, ՀՀ սահման (Մարգարա)-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Մ-3 Վաղարշապատի շրջանցի կմ0+000-կմ4+600 հատված (բացառությամբ կմ2+100-ում գտնվող կամրջի)
Մ-3, ՀՀ սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ11+400-կմ17+900 հատված
Հայտերն ընդունվում են մինչև դեկտեմբերի 21-ը՝ ժամը 12.00։
Այլ մանրամասներ հետևյալ հղմամբ՝ https://armeps.am/epps/cft/listContractDocuments.do...
18 лист, 07:47
Հ-26, /Մ-4/-Ենոքավան-Կարմիրգյուղ (գյուղատեղի)- /Հ-58/ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 19-ին՝ ժամը 15.00-ից մինչև 18։00, նշված ճանապարհին նախատեսված է կատարել պայթեցման աշխատանքներ։
Հարակից բնակավայրերի բնակիչներին խնդրում ենք ընդունել ի գիտություն։
18 лист, 06:52
☎️Հարգելի քաղաքացիներ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների մասին տեղեկատվություն կարող եք ստանալ՝ զանգահարելով «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի` շուրջօրյա աշխատող 📞010 562533 և 📞8180 հեռախոսահամարներին։
Օպերատորները շուրջօրյա ռեժիմով կպատասխանեն ճանապարհների անցանելիության վերաբերյալ ձեր բոլոր հարցերին։
18 лист, 00:54
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 9:10-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
18 лист, 00:13
‼️Նոյեմբերի 16-ին՝ ժամը 20։10-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-80 մետր։
🚙Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
17 лист, 11:11
Միջին նորոգման աշխատանքներ են կատարվում Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա բնակավայր տանող 9.64կմ երկարությամբ ճանապարհահատվածում։
17 лист, 01:02
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
16 лист, 23:59
Դպրոցներ տանող ճանապարհների հիմնանորոգման մասին՝ «Հրապարակում» հաղորդաշարի ռեպորտաժում։
16 лист, 10:55
Նոյեմբերի 16-ին՝ ժամը 19։40-ի դրությամբ, Գորիսի տարածաշրջանի և Մեղրիի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում, իսկ Եղեգնաձորի և Սիսիանի տարածաշրջաններում՝ թույլ անձրև։
Մեղրիի և Վարդենյաց լեռնանցքներում, Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մետր։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
16 лист, 10:44
Լոռու մարզում հիմնանորոգվում են Տ-5-1, /Մ-7/ -Շենավան-Արևաշող-/Մ-7/ տեղական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ2+000 և կմ7+500-կմ10+400 հատվածները։ Հիմնանորոգվող ճանապարհի ընդհանուր երկարությունը՝ 4.9կմ։
Աշխատանքների ֆինանսավորումը՝ ՀՀ պետական բյուջեից։
16 лист, 02:53
Նոյեմբերի 16-ին՝ ժամը 9։05-ի դրությամբ, Գորիսի տարածաշրջանում, Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղում, իսկ Վարդենյաց լեռնանցքում՝ ձնախառան անձրև։
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, զգոնություն ցուցաբերել և խստագույնս պահպանել երթևեկության կանոնները։
16 лист, 00:10
+4
Մ-3 միջպետական ճանանարհի՝ Ապարան-Սպիտակի ոլորաններ շուրջ 21.5կմ երկարությամբ հատվածում (կմ75+460-կմ97+020) ընթացիկ տարում կատարվել են միջին նորոգման աշխատանքներ։
Միջին նորոգումն իրականացվել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։
15 лист, 23:59
