Ճանապարհային դեպարտամենտ
الذهاب إلى القناة على Telegram
Ճանապարհային ոլորտի ծրագրերի իրականացում եւ համակարգում Հեռ.՝ +374 10 562533
إظهار المزيد1 779
المشتركون
+324 ساعات
+127 أيام
+2130 أيام
أرشيف المشاركات
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը հետևել են Արարատի մարզի ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին։
+6
🔹«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը հետևել են Արարատի մարզում ՀՀ պետական բյուջեի միջոցներով ընթացող ճանապարհաշինական աշխատանքներին։
🔹Բոլոր շինտեղամասերում էլ կապալառու կազմակերպությունները ներկայացրել են աշխատանքների ընթացքը։ Վերջիններիս հանձնարարվել է խստիվ հետևել ժամկետներին ու աշխատանքների որակին։
🔹Արարատի մարզպետի և համայնքապետերի հետ քննարկվել է նաև մարզում նորոգման կարիք ունեցող ճանապարհների հարցը։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը, փոխտնօրեն Սերժիկ Պետրոսյանը, Աշտարակ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանն այսօր այցելել են Աշտարակի տարածաշրջանի հիմնանորոգվող ճանապարհահատվածներ։
Տ-2-26, /Տ-2-25/ Բարձրաշեն-Երևանի սահման (Նուբարաշեն) մարզային նշանակության 1.4կմ երկարությամբ ճանապարհին տեղադրվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։ Նորոգվել է ճանապարհին առկա կամուրջը։ Այժմ ճանապարհը կահավորվում է, տեղադրվում են անվտանգության էլեմենտները։
ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը՝ 1.3կմ երկարությամբ։
+4
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Արման Խաչատրյանը հետևել է Մ-4, Երևան-Սևան ավտոճանապարհի կմ64+174-կմ68+000 (աջ գոտի, մոտ 3.8կմ) հատվածում իրականացվող միջին նորոգման աշխատանքներին։ Այստեղ կատարվում են ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ։
Միջին նորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։
Երթևեկությանը պատճառելիք անհարմարություններից խուսափելու համար շինարարությունը կատարվում է երեկոյան և գիշերային ժամերին։
‼️ՀՀ ՏԿԵՆ-ը հայտարարել է Մ-6, Վանաձոր (Մ-3 հատման կետ)-Ալավերդի-ՀՀ սահման (Բագրատաշեն) միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ67+050-կմ67+220 փլուզված հատվածի վերակառուցման աշխատանքների ձեռքբերման մրցույթ (ծածկագիր՝ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/47Շ)։
⏳Հայտերն ընդունվում են մինչև հուլիսի 6-ը՝ ժամը 16.00։
👉Մրցույթի մասին այլ մանրամասներ հետևյալ հղմամբ՝ https://armeps.am/epps/cft/listContractDocuments.do?resourceId=12234635
ԱԶԲ և ԵՆԲ կողմից ֆինանսավորվող Դիմակայուն և ներառական ճանապարհային հատվածի բարելավման ծրագրի շրջանակում կայացել է «Ճանապարհային դեպարտամենտի ԱԶԲ-ի, CARE Caucasus, WINNET Goris կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ առցանց հանդիպում։
Դիմակայուն և ներառական ճանապարհային հատվածի բարելավման ծրագիրը միտված է Սիսիան-Քաջարան ճանապարհի մոտ 27կմ հյուսիսային հատվածի կառուցմանը։
Ծրագրի շրջանակներում նախատեսված է իրականացնել կանանց տնտեսական հզորացմանը և ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված միջոցառումներ՝ շուկայի ուսումնասիրություն, կարողությունների կատարելագործման և բիզնեսի աջակցության ծրագրերի մշակում։ Աջակցություն կցուցաբերվի կին ձեռնարկատերերին և կանանց պատկանող փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը։ ԱԶԲ-ն ընտրել է CARE Caucasus կազմակերպությանը՝ WINNET Goris-ի հետ համագործակցությամբ, իրականացնելու կանանց տնտեսական հզորացման և ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված նախատեսված միջոցառումները։
Առցանց հանդիպման ընթացքում ներկայացվել է աշխատանքների նախնական շրջանակը, քննարկվել են մի շարք հարցեր։
Կհիմնանորոգվի Գեղաշեն-Զառ տեղական նշանակության ավտոճանապարհի 5.4կմ երկարությամբ հատվածը։ Աշխատանքները նախագծման փուլում են։
‼️ՀՀ ՏԿԵՆ-ը հայտարարել է Հ-92, Դավթաշենի տրանսպորտային հանգույց-Դավթաշեն-/Մ-1/ հանրապետական նշանակության ավտոճանապարհը Հ-93, /Մ-1/-Կաթնաղբյուր-/Մ-1/ հանրապետական նշանակության ավտոճանապարհին միացման հատվածի կառուցման աշխատանքների նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման ծառայությունների ձեռքբերման մրցույթ (ծածկագիր՝ ՏԿԵՆ-ԲՄԽԾՁԲ-2026/50Ն)։
⏳Հայտերն ընդունվում են մինչև հուլիսի 24-ը՝ ժամը 17.00։
👉Այլ մանրամասներ հետևյալ հղմամբ՝ https://armeps.am/epps/cft/listContractDocuments.do?resourceId=12234551
Այսօր տեղադրվել են Երևան-Սևան ավտոճանապարին՝ Չարենցավանի մոտ, կայծակի հարվածից վնասված կամրջի հեծանները։
+4
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի և Պարեկային ծառայության համագործակցության արդյունքում Սյունիքի մարզի ճանապարհներին կատարվում են ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավման միջոցառումներ։
Մեկնարկը տրվել է Կապանի տարածաշրջանից։ Անվտանգության բարելավման միջոցառումները կշարունակվեն բոլոր տարածաշրջաններում։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն իր մասնագիտական բանկը համալրելու և հետագա հնարավոր համագործակցության նպատակով հրավիրում է համապատասխան որակավորում և փորձառություն ունեցող մասնագետներին ներկայացնելու իրենց ինքնակենսագրականները։
Մենք հետաքրքրված ենք հետևյալ մասնագետների ներգրավմամբ՝
1. Ինժեներներ (ճանապարհաշինության, քաղաքացիական շինարարության և հարակից ոլորտների մասնագետներ)
2. Իրավաբաններ
3. Գնումների մասնագետներ
4. Ֆինանսիստ-հաշվապահ
Դիմելու կարգի և այլ մանրամասների համար՝ https://armroad.am/am/news/inner/News_30.06.2026
+2
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը, փոխտնօրեն Սերժիկ Պետրոսյանը հետևել են Մ-2 միջպետական ճանապարհի` Ծղուկից Սառնակունք և Սպանդարյան տանող մոտ 7.5կմ հատվածում (կմ182+532-կմ190+000) թերությունների վերացման աշխատանքների ընթացքին։
Հիշեցնենք, որ կատարված հիմնանորոգման աշխատանքները հանձնաժողովի կողմից չեն ընդունվել առկա թերությունների պատճառով։ Շինարարին տրվել է ժամկետ՝ ի հայտ եկած թերությունները վերացնելու ուղղությամբ։ Կապալառու կազմակերպությունն աշխատանքները կատարում է իր միջոցներով։
‼️ՀՀ ՏԿԵՆ-ը հայտարարել է Հ-4, Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան-/Մ-3/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ15+600-կմ28+000 հատվածի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ (ծածկագիր՝ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/45Շ)։
⏳Հայտերն ընդունվում են մինչև հուլիսի 2-ը՝ ժամը 16.00։
👉Մրցույթի մասին հավելյալ տեղեկություններ հետևյալ հղմամբ՝ https://armeps.am/epps/cft/listContractDocuments.do?resourceId=12228210
‼️«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն իր մասնագիտական բանկը համալրելու և հետագա հնարավոր համագործակցության նպատակով հրավիրում է համապատասխան որակավորում և փորձառություն ունեցող մասնագետներին ներկայացնելու իրենց ինքնակենսագրականները։
✅Մենք հետաքրքրված ենք հետևյալ մասնագետների ներգրավմամբ․
1. Ինժեներներ (ճանապարհաշինության, քաղաքացիական շինարարության և հարակից ոլորտների մասնագետներ)
2. Իրավաբաններ
3. Գնումների մասնագետներ
❗️Հիմնական ակնկալիքները թեկնածուներից․
🔹Մասնագիտական բարձրագույն կրթություն
🔹Աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում (ոլորտային նախագծերի հետ աշխատանքի փորձը կդիտարկվի որպես առավելություն)
🔹Համակարգչային գրագիտություն (MS Office փաթեթի և մասնագիտական ծրագրերի տիրապետում)
🔹Օտար լեզուների (ռուսերեն, անգլերեն) իմացությունը կդիտարկվի որպես առավելություն
🔹Թիմում աշխատելու, հաղորդակցման և պատասխանատվության բարձր զգացում
🔹Չի բացառվում համագործակցությունը նաև սկսնակ մասնագետների հետ
ՀՀ ամենամեծ շինհրապարակը. Քաջարանի թունելի կառուցման մեկնարկը՝ Իրանի փոխնախագահի մասնակցությամբ:
+2
Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավանի մոտ, կայծակի հարվածից տուժած կամրջի հիմքերի ամրացման և մինչ այս փուլն անհրաժեշտ այլ աշխատանքները կատարվել են։
Հեծանները պատվիրված են, անհրաժեշտ է որոշակի ժամանակ, որպեսզի բետոնե կոնստրուկցիաները ձևավորվեն և համապատասխանեն շինարարական նորմերին։ Առաջիկա 1-2 օրերին հեծանները կբերվեն, և կսկսվեն դրանց տեղադրման աշխատանքները։
متاح الآن! بحث تيليغرام 2025 — أهم رؤى العام 
