Ճանապարհային դեպարտամենտ
رفتن به کانال در Telegram
Ճանապարհային ոլորտի ծրագրերի իրականացում եւ համակարգում Հեռ.՝ +374 10 308 000
نمایش بیشتر1 812
مشترکین
+124 ساعت
اطلاعاتی وجود ندارد7 روز
اطلاعاتی وجود ندارد30 روز
آرشیو پست ها
Ընթացիկ տարում միջին նորոգում է կատարվել Սեմյոնովկա տանող ճանապարհի մոտ 2.5կմ հատվածում։
Երկու րոպեի ընթացքում փորձել ենք ամփոփել «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատանքային առօրյան։
Մ-3 միջպետական նշանակության ավտոճանապարհի՝ Ռյա Թազա բնակավայրի մոտով անցնող հատվածում կատարվում են ջրահեռացման կարգավորման աշխատանքները։
‼️ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հ-26, /Մ-4/-Ենոքավան-Կարմիրգյուղ (գյուղատեղի)- /Հ-58/ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ենոքավան բնակավայրի հարակից տարածքում՝ Ենոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհի կմ7+360-կմ7+400 հատվածում, հոկտեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ից մինչև 15։00, նախատեսվում է կատարել պայթեցման աշխատանքներ։
Բնակիչներին հորդորում ենք չանհանգստանալ։
+2
🇦🇲 🇮🇷 «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Արման Խաչատրյանը երեկ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի գլխավորությամբ մասնակցել է Հայաստան-Իրան սահմանի «Նորդուզ» անցակետում կայացած ՀՀ-ԻԻՀ միջգերատեսչական հանդիպմանը։
Իրանական կողմը ներկայացված էր Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռեզա Աքբարիի ղեկավարությամբ:
Կողմերը քննարկել են սահմանային ենթակառուցվածքների վերազինման, բեռնափոխադրումների ծավալների մեծացման մեխանիզմները:
Փոխնախարարներ Ղալեչյանը և Աքբարին գործնական պայմանավորվածություն են ձեռք բերել կարգավորել երկկողմ բեռնափոխադրումների ոլորտում առկա խոչընդոտները:
Հայկական պատվիրակությունը ներկա է գտնվել նաև «Նորդուզ» անցակետի վերակառուցման նախագծի հիմնարկեքի արարողությանը:
‼️ՀՀ ՏԿԵՆ-ը հայտարարել է Մ-2, Երևան-Երասխ-Նորավան-Տաթև-Կապան-Մեղրի-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ202+336-կմ204+226 հատվածի միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ (ծածկագիր՝ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/95Շ)։
⏳Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 12-ը՝ ժամը 12.00։
👉Այլ մանրամասներ հետևյալ հղմամբ՝ https://armeps.am/epps/cft/listContractDocuments.do?resourceId=12499735
+3
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Արման Խաչատրյանը Սյունիքի մարզում հետևում է միջին նորոգման աշխատանքների ընթացքին։
Մասնավորապես, Սիսիանի տարածաշրջանի՝ «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ 13.4կմ երկարությամբ տեղամասում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ, որի շրջանակում տեղադրվել է ասֆալտբետոնե նոր ծածկ։ «Զանգերի» միտ շինարարն այս պահին իրականացնում է դրենաժային աշխատանքներ։
Ճանապարհային դեպարտամենտի փոխտնօրենը շինարարական կազմակերպության ղեկավարի հետ քննարկել է աշխատանքների ընթացքը, հանձնարարվել է շինարարությունը կատարել ըստ նախագծի ու շիննորմերի՝ պահպանելով սահմանված ժամկետները։
‼️Բացվել են Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման ծրագրի կառավարման խորհրդատուի տեխնիկական առաջարկները
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում տեղի է ունեցել Սիսիան-Քաջարան ճանապարհային ներդրումային ծրագրի կառավարման խորհրդատուի ընտրության շրջանակում ներկայացված տեխնիկական առաջարկների բացումը։
Տեխնիկական առաջարկների բացումն իրականացվել է մրցութային փաստաթղթերի պահանջներին համապատասխան՝ գնահատող հանձնաժողովի և բացմանը մասնակցած խորհրդատուների ներկայացուցիչների ներկայությամբ։
Մրցույթի ընթացակարգի համաձայն՝ այս փուլում բացվել են միայն տեխնիկական առաջարկները, իսկ ֆինանսական առաջարկները կբացվեն տեխնիկական գնահատման ավարտից հետո՝ սահմանված ընթացակարգով։
Հաջորդ փուլում գնահատող հանձնաժողովը կանցնի ներկայացված տեխնիկական առաջարկների գնահատմանը՝ մրցութային փաստաթղթերով սահմանված չափանիշների համաձայն։
‼️Իրազեկում
Արտաշատի խճուղին Մ-2 Հյուսիս-հարավ միջպետական ճանապարհին և Հ-8, Նորագավթի 1-ին փողոցին կապող տրանսպորտային հանգույցի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ շինարարության ընթացքում վերոնշյալ փողոցների հատման խաչմերուկում երթևեկությունը կիրականացվի ժամանակավոր ճանապարհով։
Աշխատանքային գոտուն մոտենալիս թույլատրելի արագությունն աստիճանաբար կսահմանափակվի մինչև 30 կմ/ժ։ Կտեղադրվեն նախազգուշացնող և ուղղորդող ճանապարհային նշաններ, իսկ շինհրապարակները կպարսպապատվեն և կլուսավորվեն։
Հ-8 ճանապարհի ժամանակավոր փակման ընթացքում խնդրում ենք օգտվել Հ-8, Հ-61 և Մ-2 ավտոճանապարհներից։ Շրջանցման ուղղությունները կնշվեն ժամանակավոր ուղղորդող ճանապարհային նշաններով։
‼️«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հրավիրում է համապատասխան որակավորում ունեցող և անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ ու փորձառություն ունեցող թեկնածուների՝ Ֆինանսական կառավարման, հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների բաժնի տեղական ծրագրերի գծով համակարգող-գլխավոր հաշվապահի թափուր հաստիքը համալրելու նպատակով։
🖲Հայտը պետք է ներկայացնել info@armroad.am էլեկտրոնային հասցեին` առարկայի տողում (subject line) նշելով պաշտոնի անվանումը՝ Տեղական ծրագրերի գծով համակարգող – գլխավոր հաշվապահ։
🗓Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ 31.10.2026թ.
📍Միայն սահմանված պահանջներին համապատասխանող թեկնածուների հետ կապ կհաստատվի։
📢Ուշադրություն՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով փորձագետ հաշվապահի համապատասխան որակավորման/հավաստագրի առկայությունը պարտադիր պայման է։
👉Այլ մանրամասներ՝ https://armroad.am/am/careers
#ԳՈՐԾԿԱ
+1
2026 թվականին միջին նորոգման աշխատանքներ են կատարվել Սեմյոնովկա բնակավայր տանող ճանապարհի մոտ 2կմ հատվածում։
+6
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը, փոխտնօրեն Սերժիկ Պետրոսյանն այցելել են Կոտայքի և Լոռու մարզերի մի շարք ճանապարհաշինական տեղամասեր՝ շինարարական, նախագծող և տեխհսկողություն իրականացնող ընկերությունների ղեկավարների ուղեկցությամբ դիտարկելով կատարված և ընթացիկ աշխատանքները։
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը, փոխտնօրեն Սերժիկ Պետրոսյանը հետևել են Աբովյան-Արզնի-Նոր Գեղի ճանապարհի 6.7կմ հատվածի (Արզնիի ձորի ճանապարհ) հիմնանորոգման ընթացքին։
Շինարարական, նախագծող և տեխհսկողություն իրականացնող ընկերությունների ղեկավարների հետ ընթացիկ հարցերին զուգահեռ քննարկվել են նաև առկա խնդիրները՝ նախանշելով դրանց լուծման ուղիները։
‼️ՀՀ ՏԿԵՆ-ը հայտարարել է Արմավիր համայնքի Լուկաշին բնակավայրի Գարեգին Նժդեհ փողոցի 880 գծմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքների նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման ծառայությունների ձեռքբերման մրցույթ (ծածկագիր՝ ՏԿԵՆ-ՀԲՄԽԾՁԲ-2026/60Ն)։
⏳Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 7-ը՝ ժամը 16.00։
👉Այլ մանրամասներ հետևյալ հղմամբ՝ https://armeps.am/epps/cft/listContractDocuments.do?resourceId=12485362
🚩Բաժանորդագրվե՛ք մեր էջերին և տեղեկացե՛ք ճանապարհային ոլորտի նորություններին
▶️Պաշտոնական կայքում՝ https://armroad.am/
▶️Facebook-ում՝ https://www.facebook.com/armroad.am
▶️Youtube-ում՝ https://www.youtube.com/@roaddepartment6906
▶️Linkedin-ում՝ https://www.linkedin.com/company/road-department-fund
▶️Tiktok-ում՝ https://www.tiktok.com/@road.department.f
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Արման Խաչատրյանը հետևել է Գյումրու՝ Հասմիկ Կիրակոսյան փողոցում (մոտ 190մ) իրականացվող միջին նորոգման աշխատանքների ընթացքին։
Առաջիկա օրերին շինտեխնիկան կմտնի նաև Գյումրու այլ փողոցներ, որտեղ նույնպես կկատարվի միջին նորոգում։
‼️Ռանչպար բնակավայր տանող կամրջի առնչությամբ տեղեկացնում ենք, որ ընթացքի մեջ են 13կմ ճանապարհահատվածի, այդ թվում՝ կամրջի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազման աշխատանքները։
Սակայն փլուզման պատճառով կամուրջն առանձնացվել է ընդհանուր նախագծից, և այն հրատապության կարգով ժամանակավոր կվերականգնվի, մինչև հիմնական աշխատանքների մեկնարկը։
Կամրջի ժամանակավոր վերականգնման աշխատանքները կմեկնարկեն հնարավորինս շուտ։
❗️Միաժամանակ վարորդներին առաջարկում ենք երթևեկության համար փակ կամուրջը շրջանցող հետևյալ 2 ուղղությունները՝
Մ-2 ավտոճանապարհից Ռանչպար երթևեկել Դիմիտրովի տրանսպորտային հանգույցից դեպի Արաքսավան (Տ-2-28), այնուհետև՝ դեպի Ռանչպար բնակավայր։
Մ-3 ավտոճանապարհից դեպի Ռանչպար բնակավայր երթևեկել Հ-12-ով՝ Ջրառատ և Արաքս բնակավայրերով։
⚠️ Ուշադրություն
Մ-3 միջպետական ավտոճանապարհի՝ «Զվարթնոց» թաղամասից դեպի Ոսկեհատ և Մարգարա տանող հատվածում գտնվող Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում է։
Տրանսպորտային միջոցների անվտանգությունն ապահովելու և հնարավոր վտանգները կանխելու նպատակով կամուրջը երկկողմանի փակ է երթևեկության համար։
Վարորդներին հորդորում ենք նշված փակ ճանապարհահատվածը շրջանցել Մ-5 ավտոճանապարհից դեպի Մ-3 ավտոճանապարհ, Վաղարշապատ քաղաքի Մեսրոպ Մաշտոցի, Արարատյան և Կամոյի փողոցներով։
Խնդրում ենք վարորդներին ցուցաբերել զգոնություն, հետևել տեղադրված ճանապարհային նշաններին։
