uk
Feedback
Infocom

Infocom

Відкрити в Telegram

Նվիրաբերել (Donate)` https://infocom.am/hy/Donate/Infocom Քո տեղեկատվական զարկերակը | Կայք՝ infocom.am Էլ․ հասցե՝ info@infocom.am youtube.com/c/infocomam facebook.com/infocomm twitter.com/infocom_am instagram.com/infocom.am

Показати більше

📈 Аналітичний огляд Telegram-каналу Infocom

Канал Infocom (@infocomm) у мовному сегменті Вірменська є активним учасником. На даний момент спільнота об'єднує 20 216 підписників, посідаючи 11 369 місце в категорії Новини і ЗМІ та 101 місце у регіоні Вірменія.

📊 Показники аудиторії та динаміка

З моменту свого створення невідомо, проект продемонстрував стрімке зростання, зібравши аудиторію у 20 216 підписників.

За останніми даними від 22 вересня, 2026, канал демонструє стабільну активність. Хоча за останні 30 днів спостерігається зміна кількості учасників на -180, а за останні 24 години на -11, загальне охоплення залишається високим.

  • Статус верифікації: Не верифікований
  • Рівень залученості (ER): Середній показник залученості аудиторії становить 12.18%. Протягом перших 24 годин після публікації контент зазвичай збирає 9.74% реакцій від загальної кількості підписників.
  • Охоплення публікацій: В середньому кожен допис отримує 2 462 переглядів. Протягом першої доби публікація в середньому набирає 1 970 переглядів.
  • Реакції та взаємодія: Аудиторія активно підтримує контент: середня кількість реакцій на один пост – 18.

📝 Опис та контентна політика

Автор описує ресурс як майданчик для висловлення суб'єктивної думки:
Նվիրաբերել (Donate)` https://infocom.am/hy/Donate/Infocom Քո տեղեկատվական զարկերակը | Կայք՝ infocom.am Էլ․ հասցե՝ info@infocom.am youtube.com/c/infocomam facebook.com/infocomm twitter.com/infocom_am instagram.com/infocom.am

Завдяки високій частоті оновлень (останні дані отримано 23 вересня, 2026), канал підтримує актуальність та високий рівень охоплення публікацій. Аналітика показує, що аудиторія активно взаємодіє з контентом, що робить його важливою точкою впливу в категорії Новини і ЗМІ.

20 216
Підписники
-1124 години
-377 днів
-18030 днів
Архів дописів
Infocom
20 217
🇦🇲🇺🇸 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին՝ Անկախության 35-ամյակի առիթով: 📌 «Մինչ մենք առաջ ենք մղում ԹՐԻՓՓ-ի պատմական նախաձեռնությունը, ակնկալում ենք կառուցել և ներդրումներ կատարել Հայաստանում ՝ ապահովելով Հարավային Կովկասում խաղաղության և բարգավաճման հարցում մեր հանձնառության իրագործումը։ Ինչպես քննարկել էինք օգոստոսին կայացած հեռախոսազրույցի ընթացքում, մենք միասին պատմություն ենք կերտել ընդամենը մեկ տարուց մի փոքր ավելի ժամանակահատվածում։ 📣 Ձեր նվիրումը խաղաղությանը հսկայական հնարավորություններ կստեղծի Հայաստանի, Միացյալ Նահանգների և տարածաշրջանի համար», - նշված է Թրամփի ուղերձում։

Infocom
20 217
📌ՔՊ-ին հաղթած Սուրեն Թումանյանն այս անգամ հենց ՔՊ-ի ցուցակով է փորձում շարունակել պաշտոնավարումը Լոռու մարզի Թումանյան համայնքում։ Գործող համայնքապետը 2021-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցում էր «Հանրապետություն» կուսակցության ցուցակով, իսկ այժմ «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակի առաջին համարն է։ Թումանյանում ՔՊ-ն մրցակից չունի․ այն առաջադրված միակ քաղաքական ուժն է։ 📣Հարցին՝ ինչպե՞ս է նման որոշում կայացրել, համայնքապետն ուղիղ պատասխան չտվեց, ապա նշեց՝ «ցուցակից դուրս գալու հարց չի եղել, բոլորը տեղյակ են՝ ինչ է տեղի ունեցել նախկինում»,- ասաց Թումանյանը։ 🗣Թումանյանի գնահատմամբ՝ ճիշտ կառավարման արդյունքում են իրենք միակ առաջադրված ուժը Թումանյանում․ «Լավ ու հետևողական ենք աշխատել։ Բնականաբար, էնպես չի, որ 100 տոկոսանոց ամեն ինչը կատարում ենք։ Ժողովրդի կողմից մեծամասամբ դժգոհություն չի եղել, դրա համար այլ ուժեր հավակնություններ չեն ունեցել, պատճառներից մեկը դա է եղել»,- ասաց Սուրեն Թումանյանը։ |factor.am|

Infocom
20 217
🇮🇷 Խաղաղության մասին խոսույթը լավն է և օգտակար, սակայն այն ինքնին բավարար չէ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու և պահպանելու համար․ ՀՀ-ում Իրանի դեսպան 📣 «Եթե մենք իսկապես ձգտում ենք իրական և կայուն խաղաղության, ապա անհրաժեշտ է ուժերի իրական հավասարակշռություն, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Սա չափազանց կարևոր և նշանակալի է։ Եվ հենց դա էլ Իրանը ձգտում է հաստատել այս տարածաշրջանում՝ ուժերի նոր հավասարակշռություն, որը տարածաշրջանում տևական և կայուն խաղաղության իրական երաշխիքն է»,- ասել է դեսպան Խալիլ Շիրղոլամին։ 🗣 Նրա դիտարկմամբ՝ եթե հավասարակշռություն չլինի, իրավիճակը կլինի փխրուն։ Դիվանագետի համոզմամբ՝ նույնիսկ եթե կողմերի մտադրությունները դրական են, դա բավարար չէ խաղաղություն հաստատելու և այն պահպանելու համար։ |armenpress.am|

Infocom
20 217
❗️ ՔՊ պատգամավորներն ու կառավարության ներկայացուցիչները լքեցին արցախցիների խնդիրների վերաբերյալ ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի քննարկումը, երբ դրա ընթացքում հիշատակվեցին Լեռնային Ղարաբաղի պետական մարմինները, օրինակ, խորհրդարանական խմբակցությունները: 📣 ՔՊ պատգամավոր Մարիամ Պողոսյանը որպես հեռանալու պատճառ նշեց քննարկման ընթացքում հնչած ձևակերպումները։ Պողոսյանը հայտարարեց, որ իրենք բազմիցս ասել են, որ Հայաստանում երկրորդ պետություն չեն հանդուրժի, հետևաբար հայտարարությունները, թե «ներկա են Արցախի պաշտոնյաները», իրենց համար անընդունելի է: 📌 Խորհրդարանում մեկնարկած քննարկումը վերաբերում էր արցախցիների սոցիալ-տնտեսական, իրավական խնդիրներին։ Այն կազմակերպել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը, որը ղեկավարում է ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանը։ Քննարկմանը ներկա են խորհրդարանական երեք խմբակցությունների պատգամավորներ, նաև ներկայացուցիչներ կան պետական գերատեսչություններից։ |azatutyun.am|

Infocom
20 217
⚖️ Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքը։ 🗣 «Օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչին գումարի դիմաց ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը և արտաքին անվտանգությանը սպառնացող տվյալներ փոխանցելու համար մեղադրվող անձի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է առաջին ատյանի իրավասու դատարան՝ նոր քննության», - հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: 📌 Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հօգուտ Ադրբեջանի գործած պաշտոնյայի էր բացահայտել՝ ԱԳՆ աշխատակից Աշխեն Ալեքսանյանին, որը, ըստ մեղադրանքի, կապի մեջ է եղել ադրբեջանցու հետ եւ նրան փոխանցել կարեւոր տեղեկություններ։

Infocom
20 217
🔶 Պետական վերահսկողական ծառայությունը Առինջ համայնքում արձանագրել է հողերի օտարման և պետական գրանցման գործընթացների խախտումներ։ 📌 Ընդհանուր 8 մլրդ 38 մլն դրամ կադաստրային արժեքով 76.45 հա հողերի արժեքը նպատակային նշանակության փոփոխությունից հետո նվազել է մինչև 5.16 մլն դրամ, իսկ հետագայում դրանք վաճառվել են «Մուլտի Գրուպ» Կոնցեռն ՍՊԸ-ին։ 🔹 Արձանագրվել է նաև օտարման ոչ ենթակա 16.17 հա հողատարածքի վաճառք Գագիկ Ծառուկյանին պատկանող «Ավիասերվիս» ՓԲԸ-ին։ 🔗 Կարդալ ավելին [Պետական վերահսկողության ծառայություն]

Infocom
20 217
📌 Գլխավոր դատախազությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ «Երևանի թիվ 110 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի նախկին տնօրեն Արմինե Բենիամինի Հայրապետյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 🏠 1 անշարժ գույք. 🚙 1 տրանսպորտային միջոց. 💰51 միլիոն 544 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ. 💰77 միլիոն 551 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել։ [ՀՀ գլխավոր դատախազություն]

Infocom
20 217
🇦🇿🇮🇷Ադրբեջանը երեկվանից դադարեցրել է իրանական ավիաընկերությունների չվերթները, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ 🔹️ Որոշումն Ադրբեջանը բացատրել է Իրանի ավիացիոն ոլորտի դեմ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների սահմանմամբ։ 📌 ԱՄՆ-ի կառավարությունը սեպտեմբերի 8-ին հայտարարեց Իրանի դեմ տնտեսական խստագույն պատժամիջոցների շրջանակում Իրանի քաղաքացիական ավիացիայի դեմ սահմանափակումներ մտցնելու մասին: |azatutyun.am|

Infocom
20 217
🇮🇷 Իրանը Նյու Յորքում Կատարի միջոցով Միացյալ Նահանգներին է փոխանցել պատերազմը դադարեցնելու վերաբերյալ իր պայմանները, իրանական IRNA պետական լրատվական գործակալությանը հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը: 🔹 Էսմայիլ Բաղային ասել է, որ դրանք ներառում են նաև բոլոր ճակատներում ԱՄՆ-Իսրայել պատերազմի դադարեցումը և, Իրանը պահանջել է, որ ԱՄՆ-ն դադարեցնի «ագրեսիայի ակտերը»: 🔸 Իրանը նաև պահանջում է, որ ԱՄՆ դադարեցնի իրանական նավահանգիստների նկատմամբ սահմանված ռազմածովային շրջափակումը, տնտեսական պատերազմը և ազատի իրանական բռնագրավված ակտիվները, ասել է Բաղային։ |azatutyun.am|

Infocom
20 217
🔶 Այս տարի «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի 13-ամյա Naré-ն։ Այս մասին հայտնում են Հանրա
🔶 Այս տարի «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի 13-ամյա Naré-ն։ Այս մասին հայտնում են Հանրային հեռուստաընկերությունից։ 🔹 Ի դեպ, Նարեն Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի դուստրն է։ 📌 «Մանկական Եվրատեսիլը» տեղի կունենա հոկտեմբերի 24-ին, Մալթայում։

Infocom
20 217
🇺🇸🇮🇷 ԱՄՆ-ն ու Իրանը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում, երեք ժամ տևած հանդիպում են անցկացրել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ 🗣 «Այո՛, այսօր՝ մոտ մեկ ժամ առաջ, ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները հանդիպել են։ Այն շատ լավ է անցել։ Հանդիպումը տևել է երեք ժամ», - լրագրողների հարցերին պատասխանելիս նշել է նա։ |shantnews.am|

Infocom
20 217
🇮🇷🇺🇸 Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում, հանդիպել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին, հաղորդում է Իրանի պետական հեռուստաընկերությունը։ 🔹 Ըստ իրանական կողմի՝ հանդիպումը տեղի է ունեցել Ուիթքոֆի խնդրանքով։ Արաղչին ներկայացրել է Հորմուզի նեղուցը վերաբացելու Թեհրանի պայմանները։ 📌 ԱՄՆ-ը հանդիպումը դեռ պաշտոնապես չի հաստատել։ |azatutyun.am|

Infocom
20 217
🇹🇷 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանում ունեցած ելույթում, տարբեր հարցերից զատ, անդրադարձել է նաև Հարավային Կովկասում իրավիճակին։ 🗣 «Հարավային Կովկասի վերաբերյալ մեր դիրքորոշումը չափազանց հստակ է․ մենք ցանկանում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հաստատվի տևական խաղաղություն։ Բարձր ենք գնահատում և աջակցում ենք պարոն Ալիևի և պարոն Փաշինյանի՝ լուծում գտնելու ուղղությամբ ցուցաբերած քաղաքական կամքը»,- հայտարարել է Էրդողանը։ |factor.am|

Infocom
20 217
🇦🇲🇺🇸 Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում անցկացվող «Կոնկորդիա» ամենամյա գագաթնաժ
🇦🇲🇺🇸 Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում անցկացվող «Կոնկորդիա» ամենամյա գագաթնաժողովի պանելային քննարկմանը։ 🗣️Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ներկայումս աշխատանքները կենտրոնացած են TRIPP նախագծի իրականացմանը, ինչի արդյունքում լիարժեք կբացվի տարածաշրջանային կապակցվածությունը։ «Այն նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ այդպիսով կյանքի է կոչվում նաև ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ 🧑‍💻Վարչապետն անդրադարձել է նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում զարգացումներին: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ խաղաղության հաստատմամբ մեր երկրի ներդրումային գրավչությունը հետևողականորեն կաճի։ [ՀՀ վարչապետի աշխատակազմ]

Infocom
20 217
🇺🇸🇩🇰🇬🇱Դոնալդ Թրամփը Դանիայի և Գրենլանդիայի ղեկավարների հետ ստորագրել է Գրենլանդիայի վերաբերյալ համաձայնագիրը։ |tert.am|

Infocom
20 217
🇹🇷🇦🇲 Թուրքիան և Հայաստանը առաջընթաց են գրանցել երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ 📌 Նա հույս է հայտնել , որ «Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարաժամկետ խաղաղություն կհաստատվի»։ |tert.am|

Infocom
20 217
CTRL Z՝ Եղիշե Կիրակոսյանի հետ | Episode 26 Ctrl Z-ի քսանվեցերորդ թողարկման հյուրն է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի նախկին ներկայացուցիչ, իրավագետ Եղիշե Կիրակոսյան

Infocom
20 217
🇺🇸🇮🇷 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթի ժամանակ հայտարարել է, որ Իրանի հարցով առաջիկայում «կարևոր որոշում» պետք է կայացնի, ամենայն հավանականությամբ՝ նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրություններից հետո։ 🇦🇲🇦🇿 Թրամփը խոսել է նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի մասին: 📌 Նա մեջբերել է Փաշինյանին, ըստ որի՝«առանց Թրամփի անձնական ներգրավվածության ու խաղաղության հասնելու վճռականության այս բեկումը հնարավոր չէր լինի»։ «Ադրբեջանի նախագահն էլ ասաց՝ Թրամփը վեց ամսում հրաշք գործեց», - հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը։ |azatutyun.am|

Infocom
20 217
❗️Արեգնազ Մանուկյանի կալանքը 3 ամսով երակարաձգվել է։ Այս մասին Ինֆոքոմին հայտնել է փաստաբան Տաթևիկ Սողոյանը։

Infocom
20 217
📣 Նոր մանրամասներ են հայտնի դարձել Խարբերդի մանկատան դեպքից։ 📰 Factor.am-ը հայտնում է, որ ըստ գործի նյութերի՝ դեպքը տեղի է ունեցել 2026 թ. օգոստոսի 13-ին։ Մանկատան սանին ծեծի ենթարկածը խնամքի հերթապահ դայակ Վարդ Աղախանյանն է։ Դայակը նախ հարվածներ է հասցրել մանկատան սան Ֆ․ Մ․-ին, ապա, երբ նա ընկել է գետնին, վերցրել է հատակը մաքրելու համար նախատեսված փայտը և շարունակել է դրանով բազմաթիվ հարվածներ հասցնել վերջինիս մեջքի ստորին կողային հատվածին, ողնաշարի հատվածին և ձախ թիակային հատվածին, ինչի հետևանքով Ֆ․ Մ․-ին ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք է պատճառվել։ 📌 Գործի նյութերում նշված է, որ Ֆ․ Մ․-ն մանկական ուղեղային կաթված և տեղաշարժման խնդիրներ ունի, չի տիրապետում բանավոր խոսքին և չի կարողանում հաղորդակցվել։ |factor.am|