ch
Feedback

不要被骗子欺骗!Telemetrio 会找到并标记这些频道 👉 如果想查看标记,请订阅

Infocom

Infocom

前往频道在 Telegram

Նվիրաբերել (Donate)` https://infocom.am/hy/Donate/Infocom Քո տեղեկատվական զարկերակը | Կայք՝ infocom.am Էլ․ հասցե՝ info@infocom.am youtube.com/c/infocomam facebook.com/infocomm twitter.com/infocom_am instagram.com/infocom.am

显示更多

📈 Telegram 频道 Infocom 的分析概览

频道 Infocom (@infocomm) 亚美尼亚语 语言赛道中的 是活跃参与者。目前社区聚集了 19 998 名订阅者,在 新闻与媒体 类别中位列第 11 528,并在 亚美尼亚 地区排名第 104 位。

📊 受众指标与增长动态

自 невідомо 创建以来,项目保持高速增长,吸引了 19 998 名订阅者。

根据 06 十一月, 2026 的最新数据,频道保持稳定运转。过去 30 天订阅人数变化为 -117,过去 24 小时变化为 -9,整体触达仍然可观。

  • 认证状态: 未认证
  • 互动率 (ER): 平均受众互动率为 10.20%。内容发布后 24 小时内通常能获得 8.91% 的反应,占订阅者总量。
  • 帖子覆盖: 每篇帖子平均可获得 2 040 次浏览,首日通常累积 1 782 次浏览。
  • 互动与反馈: 受众积极参与,单帖平均反应数为 16。

📝 描述与内容策略

作者将该频道定位为表达主观观点的平台:
“Նվիրաբերել (Donate)` https://infocom.am/hy/Donate/Infocom Քո տեղեկատվական զարկերակը | Կայք՝ infocom.am Էլ․ հասցե՝ info@infocom.am youtube.com/c/infocomam facebook.com/infocomm twitter.com/infocom_am instagram.com/infocom.am”

凭借高频更新(最新数据采集于 07 十一月, 2026),频道始终保持新鲜度与高覆盖。分析显示受众积极互动,使其成为 新闻与媒体 类别中的关键影响点。

19 998
订阅者
-924 小时
-447 天
-11730 天
帖子存档
Infocom
19 998
📌 Վաղվանից Երևանում իրազեկման ակցիաներ կսկսվեն՝ հանրությանը Սահմանադրության փոփոխության հնարավոր վտանգները ներկայացնելու նպատակով։ Այս մասին հայտնեց Նարեկ Կարապետյանը՝ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների և հասարակական-քաղաքական ուժերի ներկայացուցիչների հանդիպումից հետո։ |civilnet.am|

Infocom
19 998
🔶 Տեղի է ունեցել Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների և հասարակական-քաղաքական ուժերի ներկայացուցիչների հանդիպումը: 📌 Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը չի բացառել փողոցային պայքարը Սահմանադրության փոփոխության դեմ։ 🗣 «Սահմանադրության պաշտպանության համար մենք բոլոր գործիքակազմներին պատրաստ ենք։ Երբ դրա կարիքը լինի, նոր կոչ կանենք մեր ժողովրդին»,- ասաց Կարապետյանը։ |civilnet.am|

Infocom
19 998
🚨 Կրակովում հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի, տասնյակ մարդիկ վիրավորվել են։ 📢 Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտնել է, որ ոստիկանությունը պարզում է կատարվածի դրդապատճառներն ու բոլոր հանգամանքները։ |news.am|

Infocom
19 998
🇵🇱Կրակովի Շուկայի գլխավոր հրապարակում հրաձգության հետևանքով երկու մարդ է զոհվել, ևս տասը վիրավորվել է։ 📌 Կասկածյալը ձերբակալվել է, հայտնել են լեհական լրատվամիջոցները՝ վկայակոչելով արտակարգ ծառայությունների և ոստիկանության ներկայացուցիչներին։ 🚨 Polsat News-ի տվյալներով՝ ավտոմեքենայի վարորդը մտել է հրապարակ և կրակ բացել։ Վիրավորների թվում երկու ոստիկան կա։ |news.am|

Infocom
19 998
🇦🇲🇦🇿 Ադրբեջանը Հայաստանից սահմանադրության փոփոխություն պահանջել չի կարող:  Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 🗣 «Մենք չենք պատրաստվում այդ խնդիրը քննարկել որևէ արտաքին ակտորի կամ գործընկերոջ հետ, որովհետև դա մենք պատրաստվում ենք քննարկել միայն ու միայն մեր ժողովրդի հետ»,- նշել է Փաշինյանը: 📌Նա ընդգծել է, որ Ադրբեջանի նախագահն իր հետ խոսակցություններում ասել է, որ իրենք ընդունում են, որ դա ՀՀ ներքին գործն է․ «Իրենք այդ հարցը չեն բարձրացնում մեր առաջ, բայց նաև ասում են որ սահմանադրական այս կարգավորումների գոյության պայմաններում չեն պատրաստվում, չեն ուզում ստորագրել խաղաղության համաձայնագիրը և վավերացնել ՀՀ հետ: Կարող է թվալ, թե տարբերությունը մեծ չի այս երկու ձևակերպումների, բայց իրականում տարբերությունը շատ մեծ է և շատ կարևոր է խնդիրը ճիշտ հասկանալու համար»,- ասել է ՀՀ վարչապետը։

Infocom
19 998
🇦🇲🇮🇷 Հայաստանի կառավարությունը երբեք չի մտնի մի պրոցեսի մեջ, որը դեմ է Իրանին կամ մյուս հարևան երկրներին։ Այս մասին հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը։ 🗣 «Մեր գործընկերները դրա մասին տեղեկացված են, մենք երբեք չենք մտնի որևիցե պրոցեսի մեջ Իրանի դեմ կամ մեր հարևաններից որևիցե մեի դեմ: Դա մեր քաղաքական դիրքորոշումն է։ Բացի այդ, TRIPP–ը տնտեսական ծրագիր է, և դա չի նախատեսում, որ այնտեղ զինված գոնե մեկ զինվոր է լինելու»,–ասել է Սիմոնյանը։ |arm.sputniknews.ru|

Infocom
19 998
⚽️ Դեկտեմբերի 26-ին ՀՖՖ-ում կանցկացվեն Գործադիր կոմիտեի ու ՀՖՖ նախագահի ընտրություններ։ [Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա]

Infocom
19 998
🇮🇷 Իրանը շարունակում է մեծացնել իր հրթիռների հեռահարությունը և չի պատրաստվում դադարեցնել այդ գործընթացը, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակ Հոսեյն Մոհեբին։ 📢 Անդրադառնալով Իրանի միջուկային դոկտրինի հնարավոր վերանայմանը՝ Մոհեբին հայտարարել է, որ եթե երկրի ղեկավարությունն անհրաժեշտ համարի նման փոփոխությունը, Թեհրանը պատրաստ կլինի արձագանքել արևմտյան երկրների սպառնալիքներին։ 📌 Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Մոհեբին նաև հայտնել է, որ հրթիռների և անօդաչուների արտադրական գծերը տեղափոխվել են ստորգետնյա համալիրներ, որոնք նա անվանել է «հրթիռների արտադրության քաղաքներ»։ |azatutyun.am|

Infocom
19 998
Կուսակցությունից՝ ՍԴ․ ինչի՞ համար էին քննադատում Թովմասյանին, և ինչպե՞ս ընտրվեց Վարդանյանը 🧑‍⚖️ ⚖️ «Քաղաքացիական պայմանագիր»
Կուսակցությունից՝ ՍԴ․ ինչի՞ համար էին քննադատում Թովմասյանին, և ինչպե՞ս ընտրվեց Վարդանյանը 🧑‍⚖️ ⚖️ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախկին անդամ, իշխող քաղաքական ուժի նախկին պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը երեկ ընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ։ 🗣 Նախկինում ընդդիմադիր պատգամավոր և այսօր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու թիմակիցները բազմիցս քննադատել են անկախ պաշտոններում կուսակցականացված անձանց նշանակումն ու ընտրությունը։ 🗳 Իսկ Վլադիմիր Վարդանյանի դեպքը միակը չէ․ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը ևս նախկին ՔՊ-ական է։ 🔗 Կարդալ ավելին

Infocom
19 998
🌨 Հանրապետության տարածքում` նոյեմբերի 7-ի ցերեկը, 8-9-ը լեռնային և նախալեռնային գոտիներում կդիտվեն  տեղումներ ձյան և թաց ձյան տեսքով։  📌 Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 7-9-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի՝ 3-5, 8-10-ի գիշերը՝ 9-11 աստիճանով։ 📍 Երևան քաղաքում` նոյեմբերի 7-ի ցերեկը, 8-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 8-ի երեկոյան և 9-ի գիշերը բարձրադիր գոտում սպասվում է թաց ձյուն։ Նոյեմբերի 9-ի ցերեկը, 10-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ [Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն]

Infocom
19 998
🇦🇿🇹🇷 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ այդ երկրում նշվող հաղթանակի վեցերորդ տարեդարձի կապակցությամբ։ 🗣 «Մեր համակարգված աշխատանքի արդյունքում Հարավային Կովկասն այլևս չի ընկալվում որպես հակամարտությունների և անկայունության տարածաշրջան, այլ դիտարկվում է որպես համագործակցության և զարգացման տարածաշրջան», - ասված է Թուրքիայի նախագահի ուղերձում։ 🔸 Շնորհավորանքը հնչում է Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերություններում վերջին շրջանում ի հայտ եկած տարաձայնությունների ֆոնին։ |azatutyun.am|

Infocom
19 998
🇺🇦🇷🇺 Ռուսաստանի Օրյոլ քաղաքը նոյեմբերի 7-ի գիշերը ենթարկվել է զանգվածային հրթիռային հարձակման։  📌 ASTRA պարբերականի՝ բաց աղբյուրների տվյալների ուսումնասիրության համաձայն՝ հարվածի հետևանքով խոշոր հրդեհ է բռնկվել «Պրոտոն» գործարանում, որը Ռուսաստանում օպտոէլեկտրոնային սարքավորումների կարևորագույն արտադրողներից է։ Այս մասին հայտնում է DW-ն։ 🔹Ուկրաինական Exile+ և Supernova+ OSINT ալիքների տվյալներով՝ գործարանի արտադրանքն օգտագործվում է, մասնավորապես, Ս-71 «Կովյոր» թևավոր ավիացիոն հրթիռներում, 9Մ723 «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներում և «Պանցիր-Ս1» զենիթահրթիռահրանոթային համալիրներում։ |factor.am|

Infocom
19 998
🇮🇷🇦🇿 Իրանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական տարաձայնությունները շարունակվում են։ 🔹Ադրբեջանական 55 հասարակական կազմակերպություններ բաց նամակով դիմել են Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ պահանջելով ապահովել Իրանում բնակվող էթնիկ ադրբեջանցիների մայրենի լեզվով կրթություն ստանալու իրավունքը։ 📌 Ինչպես հաղորդում է OC Media-ն, նոյեմբերի 2-ին կազմակերպությունների ներկայացուցիչները նամակը փոխանցել են Բաքվում Իրանի դեսպանատուն, սակայն հաջորդ օրը դիվանագիտական ներկայացուցչությունը հայտարարել է, թե այն պաշտոնապես չի ստացել։ 🔸 Այս արձագանքը դժգոհություն է առաջացրել նամակը ստորագրած ադրբեջանական կազմակերպությունների շրջանում։ |azatutyun.am|

Infocom
19 998
⚖️ Արարատի դատախազությունը խախտումներ է հայտնաբերել բնապահպանական հողամասերի օտարման գործընթացում 📌 Վ.Հ.-ն (խմբ․ - Վարդգես Հովակիմյան) 2008-2010 թթ․, պաշտոնեական լիազորություններն անցնելով, Հ.Ա.-ի (խմբ․ - Հովիկ Աբրահամյան), պատգամավոր Վ.Մ.-ի և Ա.Ս.-ի համար ցանկալի արդյունքի հասնելու նպատակով ձևական մրցույթով «Կենդանիների աշխարհ» ՍՊԸ-ին 25 տարով վարձակալության է տրամադրել 1054.95 հա բնապահպանական հողատարածք (4 հողամաս)։ Դատախազությունը 2026 թ․ օգոստոսին դիմել է Հակակոռուպցիոն դատարան՝ 2009 թ. նոյեմբերի 23-ի մրցույթն անվավեր ճանաչելու պահանջով․ հայցն ընդունվել է վարույթ։ 📌 Ա.Ս.-ն (խմբ․ - Ալիկ Սարգսյան) մարզպետի պաշտոնում, տարբեր պաշտոնյաների օգտին ցանկալի արդյունքի հասնելու նպատակով, 2005-2008 թթ․ ձևական մրցույթներով վարձակալության է հանձնել 1480 հա բնապահպանական հողեր։ Դատախազը 2026 թ․ նոյեմբերի 5-ին դիմել է դատարան՝ մրցույթներն անվավեր ճանաչելու պահանջով, ինչպես նաև հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե։ [ՀՀ գլխավոր դատախազություն]

Infocom
19 998
🔶 Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ֆիզիկական ներգործության կասկածանքով 3 անձի են ձերբակալել: Այս մասին  Factor.am-ին հայտնել են ՆԳՆ-ից։ 📌 Ավելի վաղ՝ Oragir.News-ը տեղեկացրել էր, որ այսօր հարձակման է ենթարկվել լրատվական կայքի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը:  🔹 Ըստ լրատվամիջոցի՝ Մաշտոցի պողոտայում «10 EA 055» համարանիշերով «Lexus» մակնիշի ավտոմեքենան կտրել է Գևորգ Էմին-Տերյանի ավտոմեքենայի ճանապարհն ու ավտովթար է տեղի ունեցել, ինչից հետո «Lexus»-ի 3 ուղևորները ծեծկռտուք են հրահրել, հարձակվել են Գևորգ Էմին-Տերյանի վրա, ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել:

Infocom
19 998
🦠 Կաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել աղիքային ցուպիկի խմբի մանրէների վտանգավոր շտամներ։ 📌 Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում հանությունից եկող դիտարկումներն ու անհանգստությունները, արագորեն արձագանքում է և տալիս իր գործառույթներից բխող լուծումներ: [ՍԱՏՄ]

Infocom
19 998
🔶 Ազգային ժողովի աշխատակազմի վարչատնտեսական վարչության պետ Ռազմիկ Առաքելյանի նկատմամբ կանցկացվի ծառայողական քննություն։ Այս մասին նշված է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի նոյեմբերի 6-ի կարգադրության մեջ։ 📃 Ըստ դրա՝ նպատակն է Առաքելյանի պարտականությունների կատարմանն ու գործունեությանն առնչվող հարցերի պարզաբանումը, ինչպես նաև կարգապահական տույժ կիրառելու հիմքերի առկայությունն ուսումնասիրելը։ 🔹 Քննությունն անցկացնելու համար ձևավորվել է հանձնաժողով, որը պետք է աշխատանքն ավարտի 20-օրյա ժամկետում։ 📌 Այլ մանրամասներ չեն նշվում․ հայտնի չէ, թե որն է քննության պատճառը։

Infocom
19 998
👮 Արմավիրի քրեական ոստիկանները կանխել են նախապատրաստվող սպանությունը։ 📌 Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություններ, որ Մեծամոր քաղաքի երկու բնակիչ շուրջ 5000 ԱՄՆ դոլարի դիմաց նախապատրաստվում են սպանել Երևանի մի բնակչի։ 🚨 Նոյեմբերի 6-ին ձերբակալվել են սպանության նախապատրաստության հետ առնչություն ունենալու մեջ կասկածվող երեք տղամարդիկ։ 🔸 Բացի այդ, ձերբակալվածներից մեկին պատկանող «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է մեթադոնի լուծույթ։ Օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ այն նույն օրը Փարաքար բնակավայրում տղամարդուն իրացրել էր մեկ այլ քաղաքացի։ ⚖️ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ [ՆԳՆ ոստիկանություն]

Infocom
19 998
🇺🇦🇷🇺 Նոյեմբերի 7-ի գիշերը ռուսական զորքերը հարվածել են Կիևի Հյուսիսային կամրջին։ Ինչպես հայտնել է քաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն, կամրջով երթևեկությունը երկու ուղղություններով դադարեցվել է։ 🗣«Վնասվել են ճանապարհի ծածկը, տրոլեյբուսների կոնտակտային ցանցը և էլեկտրահաղորդման գիծը։ Պայթյունի ալիքից կամրջի մոտ գտնվող կայանատեղիում վնասվել է հինգ բեռնատար», – նշել է քաղաքապետը։ 📌 Վերջին տվյալներով՝ Կիևի վրա հարձակումների հետևանքով տուժել է հինգ մարդ, այդ թվում՝ 14-ամյա դեռահաս։ Քաղաքում վնասվել են բազմաբնակարան բնակելի շենքեր, մանկապարտեզ և ոչ բնակելի շինություն։ |azatutyun.am|

Infocom
19 998
🇮🇷🇺🇸 Միացյալ Նահանգները մինչև 20 միլիոն դոլարի պարգև է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկություններ տրամադրելու դիմաց։ 🔹 ԱՄՆ Պետդեպարտամենտի «Պարգև արդարադատության համար» ծրագրի նոյեմբերի 6-ի հայտարարության համաձայն՝ Վաշինգտոնին հետաքրքրում են Իրանի միջուկային օբյեկտների, սարքավորումների և ծրագրում ներգրավված անձանց, այդ թվում՝ գիտնականների մասին տեղեկությունները։ 🔸Պետդեպարտամենտը հիշեցրել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ)՝ 2025 թվականի տվյալները, որոնց համաձայն՝ Իրանը ուրանը հարստացնում էր մինչև 60 տոկոս։ Միջուկային զենքի արտադրության համար անհրաժեշտ է 90 տոկոս հարստացում։ |azatutyun.am|