cookie

Ми використовуємо файли cookie для покращення вашого досвіду перегляду. Натиснувши «Прийняти все», ви погоджуєтеся на використання файлів cookie.

avatar

Infocom

Նվիրաբերել (Donate)` https://infocom.am/hy/Donate/Infocom Քո տեղեկատվական զարկերակը | Կայք՝ infocom.am Էլ․ հասցե՝ [email protected] youtube.com/c/infocomam facebook.com/infocomm twitter.com/infocom_am instagram.com/infocom.am

Більше
Рекламні дописи
22 988
Підписники
+2924 години
+107 днів
-830 днів
Час активного постингу

Триває завантаження даних...

Find out who reads your channel

This graph will show you who besides your subscribers reads your channel and learn about other sources of traffic.
Views Sources
Аналітика публікацій
ДописиПерегляди
Поширення
Динаміка переглядів
01
📌 Երևան-Սևան ճանապարհին օրեր առաջ տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներից մեկի կյանքը՝ չնայած բժիշկների ջանքերին, փրկել չի հաջողվել։ 🗣 Տուժածներից մեկը շարունակում է գտնվել վերակենդանացման բաժանմունքում, առողջական վիճակը ծանր է։ Մյուս 4 տուժածի առողջական վիճակը բավարար է։ [ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյան] |armenpress.am|
8040Loading...
02
🗣 Արցախից բռնի տեղահանված բազմաթիվ անձինք վերջին շրջանում բարձրաձայնում են, որ տարբեր դեսպանատներ մերժում են մուտքի արտոնագիր տրամադրել կամ ընդհանրապես ընդունել իրենց հայտերը՝ պատճառաբանությամբ, որ Հայաստանի կողմից իրենց տրված անձնագրերը 070 կոդով են: 📍 ՀՀ ԱԳՆ-ից մեզ հայտնել են, որ խնդրին տեղյակ են․ «ԵՄ անդամ որոշ պետությունների դեսպանությունների կողմից մուտքի վիզայի տրամադրման մերժման դեպքերի հարցը ներկայումս քննարկվում է համապատասխան գործընկերների հետ, եւ պայմանավորվածություն է ձեռք բերվել ԵՄ դեսպանություններին տրամադրել լրացուցիչ տեղեկատվություն եւ փաստաթղթերի նմուշներ՝ խնդրի հանգուցալուծման հնարավոր տարբերակներն առավել առարկայական քննարկելու եւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության (փախստականների) հիմնարար իրավունքները, այդ թվում՝ ազատ տեղաշարժի, պաշպանելու համար»,- ասված է հարցման պատասխանում։ 📎 Կարդալ ավելին
1 5080Loading...
03
🇦🇲🇷🇺 Ուշադրություն եմ դարձրել ՀԱՊԿ-ի վերաբերյալ Երևանի հայտարարություններին, որ Հայաստանը անպայման դուրս կգա կազմակերպությունից։ Ես հիշում եմ, որ ոչ վաղ անցյալում այժմյան հայ քաղաքական գործիչները հայտարարում էին, որ ՀԱՊԿ-ը դուրս է եկել Հայաստանից։ Ուզում եմ ճշտել ՝ ՀԱՊԿ-ը վերադարձե՞լ է Հայաստան, որպեսզի հնարավոր լինի այնտեղից դուրս գալ։ 🗣 ՀԱՊԿ-ը մի կառույց է, որտեղ բոլորը գալիս են իրենց կամքով։ Ոչ մեկ մյուսին ուժով չի պահում։ Ինչո՞ւմն է խնդիրը։ Սա ինչ-որ անվերջանալի բառախաղ է, որը մենք լսում ենք Հայաստանի ղեկավարության մի շարք գործիչներից։ [ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովա]
1 6124Loading...
04
Միջազգային հեղինակավոր DevelopmentAid․org հարթակի «Հաջողության պատմություններ» խորագրի ներքո հրապարակվել է հարցազրույց «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայության տնօրեն Տիգրան Ջրբաշյանի հետ։ Հարցազրույցում պրն Ջրբաշյանն անդրադարձել է Հայաստանի և տարածաշրջանի ժողովրդագրական խնդիրների գծով առաջարկվող նորարարական լուծումներին, պետական քաղաքականությանն առնչվող խորհրդատվական ծառայությունների ապագային և այլնի։ Ամբողջական հարցազրույցը՝ այստեղ։ #վճարովի_բովանդակություն
1 6585Loading...
05
🇦🇲🇺🇸ԱՄՆ դեսպանությունը հետևում է Երևանում ընթացող ցույցերին։ Մենք ցուցարարներին հորդորում ենք հավաքների ազատության իրենց իրավունքն իրացնել պատասխանատու կերպով՝ զերծ մնալով բռնություն դրսևորելուց։ 📌 Մենք նաև խրախուսում ենք իրավապահներին հասարակական կարգի պահպանումն իրականացնել քաղաքացիների խոսքի և հանրահավաքների ազատության իրավունքի ապահովմամբ և քննություն իրականացնել բոլոր այն միջադեպերով, որոնց ընթացքում տեղ են գտել ընթացակարգերի հնարավոր խախտումներ, այդ թվում՝ ցույցերը լուսաբանող լրագրողների հետ կապված։ [ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն]
1 6576Loading...
06
⚖️ Ազգային ժողովը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության կազմի դատավոր ընտրեց Ռուբիկ Մխիթարյանին։ |armenpress.am|
2 2461Loading...
07
⚖️ Նույնականացվել են Երևան քաղաքի Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում կատարված զանգվածային անկարգությունների մասնակից շուրջ 40 անձինք։ 📌 Հաշվի առնելով դեպքի առանձնահատկությունները՝ օպերատիվ, լիարժեք և արդյունավետ նախաքննություն կատարելու համար ձևավորվել է քննչական խումբ։ [Քննչական կոմիտե]
2 3841Loading...
08
🗣 Նախագահ Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է Բաղրամյան պողոտայում երեկվա բախումներին՝ նշելով, որ ոստիկանները ստիպված էին անել այդ գործողությունը։ 📌 Նա նշել է, որ Հայաստանի իշխանությունը հակված չէ որևէ քաղաքացու համար խնդիրներ ստեղծել կամ որևէ մեկին ուժով կարգի հրավիրել․ «Վստահ եղեք, որ ոչ ոք նման ցանկություն չունի։ Բայց իմ խնդրանքն է, որ նրանք էլ այդպիսի իրավիճակներ չստեղծեն ոստիկանության համար»։
2 4701Loading...
09
🇧🇾 Բելառուսը չի պատրաստվում վատթարացնել հարաբերությունները Երեւանի հետ, որքան էլ Հայաստանի ղեկավարությանը դրդեն արտաքին խաղացողները․ Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար 📌 Նա հավելել է, որ Բելառուսը չի խառնվում Հայաստանի ներքին կյանքին, հարգում է հայ ժողովրդին եւ մաղթում է ղեկավարություն, որն իսկապես կմտածի երկրի ապագայի եւ ժողովրդի բարեկեցության մասին։ 🗣 «Եթե ինչ-որ մեկը որոշել է արտաքին թշնամու կերպարով ուշադրությունը շեղել ներքին խնդիրներից, ապա դա շատ անհեռատես դիրքորոշում է»։
2 9532Loading...
10
🇧🇾 Բելառուսը խորհրդակցությունների համար հետ է կանչում Հայաստանում իր դեսպանին. Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազ 🗣 «Հաշվի առնելով իրավիճակի զարգացումը, մոտ ապագայում Մինսկ կժամանի նաև մեր դեսպանը», - ասել է Անատոլի Գլազը։
2 9628Loading...
11
🚨 Ոստիկանությունը «Զարյա 3» լուսաձայնային նռնակ է կիրառել ցուցարարների դեմ. ըստ արտադրողի՝ այն օգտագործվում է զինված հանցագործների դեմ |hetq.am| 📌 «Ռոսօբորոնէքսպորտ» պետական ընկերությունը, որը ռազմական եւ երկակի նշանակության ապրանքների, տեխնոլոգիաների ու ծառայությունների արտահանման եւ ներկրման միակ պետական միջնորդն է Ռուսաստանում, իր պաշտոնական կայքում հայտնում է, որ «Զարյա 3» լուսաձայնային նռնակն ապահովում է զինված հանցագործի հոգեկամային կայունության ժամանակավոր ճնշումը ձայնային եւ լուսային ազդեցության միջոցով, ինչը նվազեցնում է հանցագործի մարտական ունակությունը եւ հնարավորություն տալիս նռնակը կիրառող անձնակազմի եւ շրջապատի մարդկանց համար նվազագույն ռիսկով իրականացնել հատուկ գործողություն:
6 96018Loading...
12
🇧🇾 Բելառուսը հանգիստ է գնահատում Մինսկի հետ կապված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «իմպուլսիվ հայտարարությունները»․ ՌԴ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդական Ալեքսանդր Շպակովսկի 🗣 «Նախկինի պես հարգում ենք եղբայրական հայ ժողովրդին, որի հետ Բելառուսը բազմադարյա պատմական կապեր ունի։ 🔸 Գործընկերների և դաշնակիցների ընտրությունը պաշտոնական Մինսկի ինքնիշխան գործն է, և այս դեպքում մեզ համար անընդունելի է «կամ-կամ» մոտեցումը։ Մենք համագործակցում ենք և կհամագործակցենք եղբայրական Ադրբեջանի հետ բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ռազմատեխնիկական»,- հայտարարել է Շպակովսկին։ |factor.am|
3 6677Loading...
13
🇷🇺 Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի աշխատել Հայաստանի հետ՝ հստակեցնելու Երևանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ․ Պեսկով 🗣 «Իհարկե, հուսով ենք, որ ամեն դեպքում հավատարիմ կմնանք գործընկերային և դաշնակցային հարաբերություններին։ Հավանաբար Հայաստանը նույնպես հետաքրքրված է դրանով», - ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Փաշինյանի հայտարարությունները։
3 6192Loading...
14
🔸 Մեր կոչն է ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու մերժելի դրսևորումներից։ Մեր կոչն է նաև իրենց բողոքի ձայնն արտահայտող հայրենակիցներին գործել ամենայն զգոնությամբ և օրինահարգությամբ։ 🔸 Դատապարտելի է նաև, որ իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներն ու նրանց աջակից անձերը հետևողականորեն լծվել են հանրահավաքների կազմակերպման պատասխանատվությունը Եկեղեցուն վերագրելու անհիմն և ստահոդ լուրերի տարածմանը՝ փորձելով արդարացնել հակաեկեղեցական իրենց կեցվածքը, որի ամոթալի դրսևորումներից էր մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում Ամենայն Հայոց Կաթողիկոսի և եկեղեցականների դեմ հրահրված սադրանքը: [Մայր Աթոռի հայտարարությունը]
3 9281Loading...
15
❗️ Բելառուսում ՀՀ դեսպանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների: [ՀՀ ԱԳՆ խոսնակ]
4 02412Loading...
16
✅ ՀՀ Ազգային ժողովը 67 կողմ ձայնով ընդունեց «Հայաստանի Հանրապետության 2023թ․ պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագիծը:
4 0481Loading...
17
❌ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 12-ին՝ ժամը 10։05-17:50-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ [ՀՀ ՊՆ]
4 25210Loading...
18
🔸 Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից անդրադարձավ 2023թ․ Արցախի հայաթափմանը՝ մեղադրելով ընդդիմությանը «2 ժամում հանձնվելու» և «ՀՀ ժողովրդի զրկանքների գնով ձեռք բերված մի քանի միլիարդ դոլարի զենքը սարքին, կարգին, յուղած վիճակում Ադրբեջանին հանձնելու» մեջ։ 🗣 «Հիմա եկել են, ուզում են ՀՀ-ում իշխանափոխություն անեն, որ ինչպես Ղարաբաղը հանձնեցին, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունը հանձնեն ՀԱՊԿ-ին։ ❗️ Բայց ես ուզում եմ հստակ ասել կղերաֆեոդալական էլիտային․ դուք Հայաստանում Կառավարության փոփոխություն չեք կարող իրականացնել․, որովհետև ժողովրդից ծնված և սնվող լեգիտիմության առաջ դուք ուղղակի անզոր եք։ Հայաստանում կառավարության փոփխություն կարող է իրականացնել միայն ՀՀ ժողովուրդը, երբ ուզենա։ Կուզենա, կանի, չի ուզենա, չի անի»,- հայտարարեց Փաշինյանը, ինչից հետո դահլիճում ծափահարություններ հնչեցին։ 📌 Նշենք, որ ընդդիմությունը հեռացել է նիստերի դահլիճից։
4 1376Loading...
19
💬 Ոստիկանության հակազդեցությունը եղել է իրավաչափ և պրոֆեսիոնալ․ Նիկոլ Փաշինյան 🔸 Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից մեղադրեց ցուցարարներին ոստիկանության պատը ճեղքելու համար, որպեսզի «հարձակում գործեն խորհրդարանի վրա»: Իսկ ոստիկանությունը, ըստ գործադիրի ղեկավարի, պաշտպանել է օրենսդիր ինստիտուտը: 🔸 Փաշինյանը նաև տվյալներ ներկայացրեց՝ նշելով, որ տուժել է 18 ոստիկան և 83 քաղաքացի, բոլոր վնասվածքները եղել են թեթև և միջին ծանրության, այս պահին հոսպիտալացված է 16 անձ: 🗣 «Երեկ այս դահլիճում ինձ նկար էին ցույց տալիս ու փորձում համոզել, որ քաղաքացու ձեռք է պոկվել, մինչդեռ ակնհայտ է, որ նման բան չկա: Քաղաքացին վիրահատվել է, և նրա ձեռքի մատներից 3 հեռացվել են, ինչի համար ցավում եմ»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ, ըստ կարդրերի, քաղաքացին ինքն է վերցրել հատուկ միջոցը գետնից․ «Այսինքն՝ եթե չվերցներ, դա տեղի չէր ունենա»: |azatutyun.am|
3 8624Loading...
20
🇦🇲🇧🇾 Արձանագրում եմ՝ Բելառուս երբեք չեմ այցելի, քանի նախագահ է Ալեքսանդր Լուկաշենկոն․ այս պահից ՀՀ ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ Բելառուս չի այցելի․ Փաշինյան 🗣 «Բա ՀԱՊԿ ղեկավարներից մեկը հայտարարում է, թե 44-օրյա պատերազմը նախապատրաստելուն մասնակցել է, քաջալերել է, հավատացել է, ցանկացել է Ադրբեջանի հաղթանակը։ Բա դրանից հետո ես պիտի գնամ Բելառուսի նախագահի հետ ՀԱՊԿ ֆորմատում նստեմ, հարց քննարկե՞մ։ Բա դուք չե՞ք, որ խոսում եք արժանապատվությունից, սկզբունքայնությունից։ Իրավիճակ կա, որ ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում ինչ-որ առումով ստիպված եմ լինելու»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը ԱԺ նիստի ժամանակ եզրափակիչ ելույթ ունենալիս։
3 92649Loading...
21
🔸 Այս պահին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ՀՀ կառավարության դիմացից քայլերթով վերադառնում է Դեմիրճյան-Բաղրամյան խաչմերուկ։ Երթն ընթանում է Նալբանդյան փողոցով։
3 8730Loading...
22
🤝 ՄԻՊ Անահիտ Մանասյանը ընդունել է ԱՄՆ Պետքարտուղարության ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրոյի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տնօրեն Քրիստոֆեր Ջ. Անդերսոնին։ 🔸 Հատուկ անդրադարձ է կատարվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը, անձամբ ՄԻ պաշտպանի և աշխատակազմի իրականացրած փաստահավաք աշխատանքներին։ Պաշտպանը ներկայացրել է նաև Լոռու մարզի աղետի գոտում իրականացրած փաստահավաք աշխատանքների մանրամասները։ [ՄԻՊ]
3 8590Loading...
23
📣 ՀՀ կառավարության նիստը տեղի կունենա ուրբաթ օրը։ 💬 «Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում ներկա է գտնվելու 2023թ. պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկմանը, որի ընթացքում հանդես է գալու եզրափակիչ ելույթով: Ուստի՝ ինչպես սովորոբար արվում է, այս անգամ նույնպես Կառավարության այսօրվա ժամը 11:00-ի նիստը կտեղափոխվի ուրբաթ՝ հունիսի 14-ին: Նիստի ժամը լրացուցիչ կտեղեկացվի:»,- հայտնում են ՀՀ կառավարությունից։
4 0862Loading...
24
❗️ Ժամը 09։30-ի դրությամբ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 101 քաղաքացիական անձ և ոստիկան։ 🔸 85 հոգի անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։ 🔸 Դաստակի վնասվածք ստացած պացիենտի առողջական վիճակը վիրահատությունից հետո գնահատվում է բավարար։ 🏥 Մյուս 16 անձինք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։ Ունեն թեթև և միջին ծանրության վնասվածքներ։ [ՀՀ ԱՆ]
3 8930Loading...
25
‼️ Ոստիկանության կողմից անհամաչափ ֆիզիկական ուժի կիրառման յուրաքանչյուր դեպք պետք է անհապաղ ստանա պատշաճ իրավական գնահատական՝ նման դեպքերի շարունակականությունը բացառելու նպատակով։ 🎤 Պաշտպանն իր մտահոգությունն է հայտնում նաև այն փաստի կապակցությամբ, որ վնասվածքներ են ստացել իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող ԶԼՄ ներկայացուցիչներ։ 📣 Պաշտպանը հորդորում է Ոստիկանությանը ցուցաբերել զսպվածություն և բացառել անհամաչափ ուժի կիրառման ցանկացած դրսևորում։ Միևնույն ժամանակ, հավաքի կազմակերպիչները և մասնակիցները, իրենց հերթին, պետք է ցուցաբերեն զսպվածություն, պահպանեն հավաքի խաղաղ բնույթը և զերծ մնան իրավիճակի սրման ցանկացած փորձից։ [ՄԻՊ] ⚖️ Արձանագրված բոլոր դեպքերը ներկայում ամփոփվում են Պաշտպանի աշխատակազմումև քննության առարկա դարձնելու նպատակով կներկայացվեն ՀՀ գլխավոր դատախազություն։ [ՄԻՊ]
4 3931Loading...
26
🔸 Քաղաքացիները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթով հասան ՀՀ կառավարության շենքի դիմաց։ Շենքի բոլոր մուտքերի դիմաց ոստիկանները պատեր են կազմել։ 📌 Նշենք, որ ՀՀ կառավարության հերթական նիստերը մեկնարկում են ամեն հինգշաբթի՝ ժամը 11։00-ին։ Օրվա և ժամի փոփոխության վերաբերյալ հաղորդագրություն չի տարածվել։
4 4491Loading...
27
📌 00։00֊ի դրությամբ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 98 քաղաքացիական անձ և ոստիկան։ 🔸66 հոգի անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։ 32 պացիենտ շարունակում է բուժօգնություն ստանալ։ Ունեն թեթև և միջին ծանրության վնասվածքներ։ [ՀՀ ԱՆ]
5 4956Loading...
28
❗️ Հավաքի մասնակիցները երթով վերադառնում են Բաղրամյան պողոտա։
5 5421Loading...
29
❗️Ժամը 19:08-ի դրությամբ բախումների վայրում և հարակից տարածքներում, ոստիկաններից բացի, գտնվել է 3600 մարդ: [Իրազեկ քաղաքացիների միավորում]
5 6259Loading...
30
❗️22։15֊ի դրությամբ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան։ 🔸6 պացիենտ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։ [ՀՀ ԱՆ]
5 5943Loading...
31
📢 Այս պահին հավաքի մասնակիցները երթով շարժվում են դեպի Կառավարության շենքի մոտ։ 🗣 «Վաղը առավոտյան ժամը 10։00-ին Կառավարության նիստն է։ Ժամը 09։00-ից սկսած՝ մենք բոլորս մեկ մարդու պես պետք է այնտեղ լինենք»,- ավելի վաղ հայտնեց Բագրատ Սրբազանը։
5 5258Loading...
32
📢ՄԻՊ Անահիտ Մանասյանն ու աշխատակազմի ներկայացուցիչներն այս պահին գտնվում են «Հերացի» համալսարանական հիվանդանոցում՝ հավաքի վայրում վնասվածքներ ստացած անձանց տեսակցելու և նրանց առողջական վիճակին տեղում ծանոթանալու նպատակով: [ՄԻՊ գրասենյակ]
5 5040Loading...
33
👮‍♂️Բաղրամյան պողոտայում բախումների հետևանքով վնասվածքներ է ստացել 6 ոստիկան, նրանք հիվանդանոց են տեղափոխվել։ ❗️ Ժամը 21։00-ի դրությամբ բերման է ենթարկվել 98 քաղաքացի։ [ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյան] |armenpress.am|
5 3971Loading...
34
❗️Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 55 քաղաքացիական անձ և ոստիկան։ 📌Ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։ Ձեռքի դաստակի վնասվածքով պացիենտը վիրահատվում է։ Այլ ծանր վնասվածքով դիմած անձ չունենք։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։ [ՀՀ ԱՆ]
5 3240Loading...
35
👮‍♀️ Վերջին տվյալներով ոստիկանություն է տարվել 86 քաղաքացի՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար։ 🗣 Այս մասին «Ինֆոքոմին» հայտնեցին Ոստիկանության լրատվական բաժնից։
5 2514Loading...
36
👩‍⚕️ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 30 անձ։ Նրանք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։ Ունեն հիմնականում թեթև և միջին ծանրության վնասվածքներ։ [Առողջապահության նախարարություն]
5 1882Loading...
37
📹 Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ երեւում է, որ ԱԺ նիստի ավարտից հետո Նիկոլ Փաշինյանը նստում է ավտոմեքենան եւ հեռանում է։
5 1053Loading...
38
❗️Նախքան լուսաձայնային նռնակների կիրառումը իրավիճակը Բաղրամյան պողոտայում լարվել էր։ Ոստիկանները մահակներով հարվածներ էին հասցնում առաջին շարքերում կանգնած ցուցարարներին, որոնք փորձում էին հրել ոստիկանական պատնեշը։
5 15712Loading...
39
⚖️ Այսօր՝ ժամը 19:30-ի սահմաններում Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների հատման խաչմերուկում բողոքի ակցիայի ընթացքում հավաքի մասնակիցները սկսել են հասարակական անվտանգությանն սպառնացող զանգվածային անկարգություններ, որոնք զուգորդվել են ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնության գործադրմամբ՝ ոտքերով և ձեռքերով հարվածներ հասցնելով և նրանց ուղղությամբ տարբեր առարկաներ նետելով։ Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 327-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Զանգվածային անկարգություններին մասնակցելը)։ [Քննչական կոմիտե]
4 9782Loading...
40
📌 Բախումների ժամանակ վնասվել է ՍիվիլՆեթի օպերատորի ոտքը․ նրան ցուցաբերվում է բուժօգնություն, ինքնազգացողությունը նորմալ է։ 🔸Այս մասին հայտնում են լրատվամիջոցից՝ նշելով, որ շարքից դուրս է եկել նաև ուղիղ հեռարձակման տեխնիկան։
5 2204Loading...
📌 Երևան-Սևան ճանապարհին օրեր առաջ տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներից մեկի կյանքը՝ չնայած բժիշկների ջանքերին, փրկել չի հաջողվել։ 🗣 Տուժածներից մեկը շարունակում է գտնվել վերակենդանացման բաժանմունքում, առողջական վիճակը ծանր է։ Մյուս 4 տուժածի առողջական վիճակը բավարար է։ [ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյան] |armenpress.am|
Показати все...
😢 3
🗣 Արցախից բռնի տեղահանված բազմաթիվ անձինք վերջին շրջանում բարձրաձայնում են, որ տարբեր դեսպանատներ մերժում են մուտքի արտոնագիր տրամադրել կամ ընդհանրապես ընդունել իրենց հայտերը՝ պատճառաբանությամբ, որ Հայաստանի կողմից իրենց տրված անձնագրերը 070 կոդով են: 📍 ՀՀ ԱԳՆ-ից մեզ հայտնել են, որ խնդրին տեղյակ են․ «ԵՄ անդամ որոշ պետությունների դեսպանությունների կողմից մուտքի վիզայի տրամադրման մերժման դեպքերի հարցը ներկայումս քննարկվում է համապատասխան գործընկերների հետ, եւ պայմանավորվածություն է ձեռք բերվել ԵՄ դեսպանություններին տրամադրել լրացուցիչ տեղեկատվություն եւ փաստաթղթերի նմուշներ՝ խնդրի հանգուցալուծման հնարավոր տարբերակներն առավել առարկայական քննարկելու եւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության (փախստականների) հիմնարար իրավունքները, այդ թվում՝ ազատ տեղաշարժի, պաշպանելու համար»,- ասված է հարցման պատասխանում։ 📎 Կարդալ ավելին
Показати все...
👍 2
🇦🇲🇷🇺 Ուշադրություն եմ դարձրել ՀԱՊԿ-ի վերաբերյալ Երևանի հայտարարություններին, որ Հայաստանը անպայման դուրս կգա կազմակերպությունից։ Ես հիշում եմ, որ ոչ վաղ անցյալում այժմյան հայ քաղաքական գործիչները հայտարարում էին, որ ՀԱՊԿ-ը դուրս է եկել Հայաստանից։ Ուզում եմ ճշտել ՝ ՀԱՊԿ-ը վերադարձե՞լ է Հայաստան, որպեսզի հնարավոր լինի այնտեղից դուրս գալ։ 🗣 ՀԱՊԿ-ը մի կառույց է, որտեղ բոլորը գալիս են իրենց կամքով։ Ոչ մեկ մյուսին ուժով չի պահում։ Ինչո՞ւմն է խնդիրը։ Սա ինչ-որ անվերջանալի բառախաղ է, որը մենք լսում ենք Հայաստանի ղեկավարության մի շարք գործիչներից։ [ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովա]
Показати все...
😁 20👎 10👍 1
Фото недоступнеДивитись в Telegram
Միջազգային հեղինակավոր DevelopmentAid․org հարթակի «Հաջողության պատմություններ» խորագրի ներքո հրապարակվել է հարցազրույց «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայության տնօրեն Տիգրան Ջրբաշյանի հետ։ Հարցազրույցում պրն Ջրբաշյանն անդրադարձել է Հայաստանի և տարածաշրջանի ժողովրդագրական խնդիրների գծով առաջարկվող նորարարական լուծումներին, պետական քաղաքականությանն առնչվող խորհրդատվական ծառայությունների ապագային և այլնի։ Ամբողջական հարցազրույցը՝ այստեղ։ #վճարովի_բովանդակություն
Показати все...
😁 4👍 1 1
🇦🇲🇺🇸ԱՄՆ դեսպանությունը հետևում է Երևանում ընթացող ցույցերին։ Մենք ցուցարարներին հորդորում ենք հավաքների ազատության իրենց իրավունքն իրացնել պատասխանատու կերպով՝ զերծ մնալով բռնություն դրսևորելուց։ 📌 Մենք նաև խրախուսում ենք իրավապահներին հասարակական կարգի պահպանումն իրականացնել քաղաքացիների խոսքի և հանրահավաքների ազատության իրավունքի ապահովմամբ և քննություն իրականացնել բոլոր այն միջադեպերով, որոնց ընթացքում տեղ են գտել ընթացակարգերի հնարավոր խախտումներ, այդ թվում՝ ցույցերը լուսաբանող լրագրողների հետ կապված։ [ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն]
Показати все...
👍 24👎 4😁 1
⚖️ Ազգային ժողովը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության կազմի դատավոր ընտրեց Ռուբիկ Մխիթարյանին։ |armenpress.am|
Показати все...
👍 1👎 1😢 1
⚖️ Նույնականացվել են Երևան քաղաքի Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում կատարված զանգվածային անկարգությունների մասնակից շուրջ 40 անձինք։ 📌 Հաշվի առնելով դեպքի առանձնահատկությունները՝ օպերատիվ, լիարժեք և արդյունավետ նախաքննություն կատարելու համար ձևավորվել է քննչական խումբ։ [Քննչական կոմիտե]
Показати все...
👍 32👎 9 5😁 1
🗣 Նախագահ Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է Բաղրամյան պողոտայում երեկվա բախումներին՝ նշելով, որ ոստիկանները ստիպված էին անել այդ գործողությունը։ 📌 Նա նշել է, որ Հայաստանի իշխանությունը հակված չէ որևէ քաղաքացու համար խնդիրներ ստեղծել կամ որևէ մեկին ուժով կարգի հրավիրել․ «Վստահ եղեք, որ ոչ ոք նման ցանկություն չունի։ Բայց իմ խնդրանքն է, որ նրանք էլ այդպիսի իրավիճակներ չստեղծեն ոստիկանության համար»։
Показати все...
👎 14👍 12 5😁 5
🇧🇾 Բելառուսը չի պատրաստվում վատթարացնել հարաբերությունները Երեւանի հետ, որքան էլ Հայաստանի ղեկավարությանը դրդեն արտաքին խաղացողները․ Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար 📌 Նա հավելել է, որ Բելառուսը չի խառնվում Հայաստանի ներքին կյանքին, հարգում է հայ ժողովրդին եւ մաղթում է ղեկավարություն, որն իսկապես կմտածի երկրի ապագայի եւ ժողովրդի բարեկեցության մասին։ 🗣 «Եթե ինչ-որ մեկը որոշել է արտաքին թշնամու կերպարով ուշադրությունը շեղել ներքին խնդիրներից, ապա դա շատ անհեռատես դիրքորոշում է»։
Показати все...
👎 41😁 27👍 3 2

😁 46👍 4👎 2