es
Feedback

¡No caigas en manos de tramposos! Telemetrio encuentra y marca estos canales 👉 Si quieres ver la etiqueta, suscríbete

Infocom

Infocom

Ir al canal en Telegram

Նվիրաբերել (Donate)` https://infocom.am/hy/Donate/Infocom Քո տեղեկատվական զարկերակը | Կայք՝ infocom.am Էլ․ հասցե՝ info@infocom.am youtube.com/c/infocomam facebook.com/infocomm twitter.com/infocom_am instagram.com/infocom.am

Mostrar más

📈 Análisis del canal de Telegram Infocom

El canal Infocom (@infocomm) en el segmento lingüístico de Armenio es un actor destacado. Actualmente la comunidad reúne a 19 990 suscriptores, ocupando la posición 11 525 en la categoría Noticias y medios y el puesto 104 en la región Armenia.

📊 Métricas de audiencia y dinámica

Desde su creación el невідомо, el proyecto ha mostrado un crecimiento acelerado, reuniendo a 19 990 suscriptores.

Según los últimos datos del 07 noviembre, 2026, el canal mantiene una actividad estable. En los últimos 30 días la variación de miembros fue de -115, y en las últimas 24 horas de -6, conservando un alto alcance.

  • Estado de verificación: No verificado
  • Tasa de interacción (ER): El promedio de interacción de la audiencia es 10.17%. Durante las primeras 24 horas tras publicar, el contenido suele obtener 8.99% de reacciones respecto al total de suscriptores.
  • Alcance de las publicaciones: Cada publicación recibe en promedio 2 033 visualizaciones. En el primer día suele acumular 1 797 visualizaciones.
  • Reacciones e interacción: La audiencia responde de forma activa: el promedio de reacciones por publicación es 16.

📝 Descripción y política de contenido

El autor describe el recurso como un espacio para expresar opiniones subjetivas:
“Նվիրաբերել (Donate)` https://infocom.am/hy/Donate/Infocom Քո տեղեկատվական զարկերակը | Կայք՝ infocom.am Էլ․ հասցե՝ info@infocom.am youtube.com/c/infocomam facebook.com/infocomm twitter.com/infocom_am instagram.com/infocom.am”

Gracias a la alta frecuencia de actualizaciones (últimos datos recibidos el 08 noviembre, 2026), el canal mantiene la vigencia y un amplio alcance. La analítica demuestra que la audiencia interactúa activamente con el contenido, lo que lo convierte en un punto de referencia dentro de la categoría Noticias y medios.

19 990
Suscriptores
-624 horas
-537 días
-11530 días
Archivo de publicaciones
Infocom
19 990
📌 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր
📌 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր

Infocom
19 990
🇵🇱Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը Կրակովի կենտրոնում տեղի ունեցած հրաձգությունն ահաբեկչական գործողություն է որակել։ ◼️ Լեհաստանի ներքին գործերի նախարարության վերջին տվյալներով՝ Կրակովի պատմական կենտրոնի Շուկայի հրապարակում տեղի ունեցած հրաձգության հետևանքով վեց մարդ է զոհվել, ևս 15-ը՝ վիրավորվել։ 📌 Տուսկի խոսքով՝ ենթադրյալ հարձակվողի բնակարանում հայտնաբերվել են երկու կնոջ և մեկ տղամարդու դիեր։ Ենթադրվում է, որ նրանք կասկածյալի մերձավոր ազգականներն են։ |azatutyun.am|

Infocom
19 990
🔥 Նոյեմբերի 7-ին ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի ավտոտնակներից մեկում հրդեհ է բռնկվել․ ներսում կա ավտոմեքենա և բալոն։ 👨‍🚒 Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։ 🚙 Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շահումյան փողոցում գտնվող ավտոտնակներից մեկում և ներսում կայանված «Ford» մակնիշի ավտոմեքենայում։ 📌 Մեկ քաղաքացի տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է։ [ՆԳՆ փրկարար ծառայություն]

Infocom
19 990
❗️ Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է։ ◾️ թեթև մարդատար ավտոմոբիլների և մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների վրա տեղադրված չեն ձմեռային անվադողեր, ◽️ սառցակալած կամ ձյունածածկ ճանապարհային պայմաններում շահագործման համար նախատեսված ձմեռային անվադողերի նախշանկարի մնացորդային բարձրությունը նշված ճանապարհային պայմաններում երթևեկության ժամանակ 4 միլիմետր և դրանից պակաս է։ 📌 Նախատեսված պահանջների խախտման համար գործում են վարչական պատասխանատվության միջոցներ։ [ՆԳՆ ոստիկանություն]

Infocom
19 990
🇮🇱 Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը «Յաշար» կուսակցության նախագահ Գադի Այզենկոտին կհանձնարարի ձևավորել նոր կառավարություն, հայտնել է The Times of Israel-ը։ 🔹 Քնեսետի նոր կազմի բոլոր 120 պատգամավորներին ներկայացնող կուսակցությունների պատվիրակությունների հետ խորհրդակցությունների ընթացքում Այզենկոտի թեկնածությունը վարչապետի պաշտոնում առաջադրելու օգտին արտահայտվել է 67 պատգամավոր։ |news.am| 📌 «Գարդիանը» հաղորդում է, որ եթե Այզենկոտին հաջողվի կոալիցիա կազմել, նա վարչապետի պաշտոնում կփոխարինի Նեթանյահուին։ 🔸 Նա խոստացել է պատժել Արևմտյան ափում պաղեստինցիների վրա հարձակվող ծայրահեղական բնակիչներին՝ դա անվանելով «հրեական ահաբեկչություն»։ 🔻 Այդուհանդերձ, նա դեմ է Պաղեստինի պետության ստեղծմանը և մտադիր է ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի ռազմական թևն ու վերջ տալ նրա իշխանությանը Գազայում։

Infocom
19 990
🔶 Հրազդանի կիրճում՝ ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհի վրա։ 👨‍🚒 Փրկարարները քարը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հա
🔶 Հրազդանի կիրճում՝ ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհի վրա։ 👨‍🚒 Փրկարարները քարը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։ [ՆԳՆ փրկարար ծառայություն]

Infocom
19 990
📌 Վաղվանից Երևանում իրազեկման ակցիաներ կսկսվեն՝ հանրությանը Սահմանադրության փոփոխության հնարավոր վտանգները ներկայացնելու նպատակով։ Այս մասին հայտնեց Նարեկ Կարապետյանը՝ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների և հասարակական-քաղաքական ուժերի ներկայացուցիչների հանդիպումից հետո։ |civilnet.am|

Infocom
19 990
🔶 Տեղի է ունեցել Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների և հասարակական-քաղաքական ուժերի ներկայացուցիչների հանդիպումը: 📌 Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը չի բացառել փողոցային պայքարը Սահմանադրության փոփոխության դեմ։ 🗣 «Սահմանադրության պաշտպանության համար մենք բոլոր գործիքակազմներին պատրաստ ենք։ Երբ դրա կարիքը լինի, նոր կոչ կանենք մեր ժողովրդին»,- ասաց Կարապետյանը։ |civilnet.am|

Infocom
19 990
🚨 Կրակովում հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի, տասնյակ մարդիկ վիրավորվել են։ 📢 Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտնել է, որ ոստիկանությունը պարզում է կատարվածի դրդապատճառներն ու բոլոր հանգամանքները։ |news.am|

Infocom
19 990
🇵🇱Կրակովի Շուկայի գլխավոր հրապարակում հրաձգության հետևանքով երկու մարդ է զոհվել, ևս տասը վիրավորվել է։ 📌 Կասկածյալը ձերբակալվել է, հայտնել են լեհական լրատվամիջոցները՝ վկայակոչելով արտակարգ ծառայությունների և ոստիկանության ներկայացուցիչներին։ 🚨 Polsat News-ի տվյալներով՝ ավտոմեքենայի վարորդը մտել է հրապարակ և կրակ բացել։ Վիրավորների թվում երկու ոստիկան կա։ |news.am|

Infocom
19 990
🇦🇲🇦🇿 Ադրբեջանը Հայաստանից սահմանադրության փոփոխություն պահանջել չի կարող:  Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 🗣 «Մենք չենք պատրաստվում այդ խնդիրը քննարկել որևէ արտաքին ակտորի կամ գործընկերոջ հետ, որովհետև դա մենք պատրաստվում ենք քննարկել միայն ու միայն մեր ժողովրդի հետ»,- նշել է Փաշինյանը: 📌Նա ընդգծել է, որ Ադրբեջանի նախագահն իր հետ խոսակցություններում ասել է, որ իրենք ընդունում են, որ դա ՀՀ ներքին գործն է․ «Իրենք այդ հարցը չեն բարձրացնում մեր առաջ, բայց նաև ասում են որ սահմանադրական այս կարգավորումների գոյության պայմաններում չեն պատրաստվում, չեն ուզում ստորագրել խաղաղության համաձայնագիրը և վավերացնել ՀՀ հետ: Կարող է թվալ, թե տարբերությունը մեծ չի այս երկու ձևակերպումների, բայց իրականում տարբերությունը շատ մեծ է և շատ կարևոր է խնդիրը ճիշտ հասկանալու համար»,- ասել է ՀՀ վարչապետը։

Infocom
19 990
🇦🇲🇮🇷 Հայաստանի կառավարությունը երբեք չի մտնի մի պրոցեսի մեջ, որը դեմ է Իրանին կամ մյուս հարևան երկրներին։ Այս մասին հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը։ 🗣 «Մեր գործընկերները դրա մասին տեղեկացված են, մենք երբեք չենք մտնի որևիցե պրոցեսի մեջ Իրանի դեմ կամ մեր հարևաններից որևիցե մեի դեմ: Դա մեր քաղաքական դիրքորոշումն է։ Բացի այդ, TRIPP–ը տնտեսական ծրագիր է, և դա չի նախատեսում, որ այնտեղ զինված գոնե մեկ զինվոր է լինելու»,–ասել է Սիմոնյանը։ |arm.sputniknews.ru|

Infocom
19 990
⚽️ Դեկտեմբերի 26-ին ՀՖՖ-ում կանցկացվեն Գործադիր կոմիտեի ու ՀՖՖ նախագահի ընտրություններ։ [Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա]

Infocom
19 990
🇮🇷 Իրանը շարունակում է մեծացնել իր հրթիռների հեռահարությունը և չի պատրաստվում դադարեցնել այդ գործընթացը, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակ Հոսեյն Մոհեբին։ 📢 Անդրադառնալով Իրանի միջուկային դոկտրինի հնարավոր վերանայմանը՝ Մոհեբին հայտարարել է, որ եթե երկրի ղեկավարությունն անհրաժեշտ համարի նման փոփոխությունը, Թեհրանը պատրաստ կլինի արձագանքել արևմտյան երկրների սպառնալիքներին։ 📌 Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Մոհեբին նաև հայտնել է, որ հրթիռների և անօդաչուների արտադրական գծերը տեղափոխվել են ստորգետնյա համալիրներ, որոնք նա անվանել է «հրթիռների արտադրության քաղաքներ»։ |azatutyun.am|

Infocom
19 990
Կուսակցությունից՝ ՍԴ․ ինչի՞ համար էին քննադատում Թովմասյանին, և ինչպե՞ս ընտրվեց Վարդանյանը 🧑‍⚖️ ⚖️ «Քաղաքացիական պայմանագիր»
Կուսակցությունից՝ ՍԴ․ ինչի՞ համար էին քննադատում Թովմասյանին, և ինչպե՞ս ընտրվեց Վարդանյանը 🧑‍⚖️ ⚖️ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախկին անդամ, իշխող քաղաքական ուժի նախկին պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը երեկ ընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ։ 🗣 Նախկինում ընդդիմադիր պատգամավոր և այսօր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու թիմակիցները բազմիցս քննադատել են անկախ պաշտոններում կուսակցականացված անձանց նշանակումն ու ընտրությունը։ 🗳 Իսկ Վլադիմիր Վարդանյանի դեպքը միակը չէ․ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը ևս նախկին ՔՊ-ական է։ 🔗 Կարդալ ավելին

Infocom
19 990
🌨 Հանրապետության տարածքում` նոյեմբերի 7-ի ցերեկը, 8-9-ը լեռնային և նախալեռնային գոտիներում կդիտվեն  տեղումներ ձյան և թաց ձյան տեսքով։  📌 Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 7-9-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի՝ 3-5, 8-10-ի գիշերը՝ 9-11 աստիճանով։ 📍 Երևան քաղաքում` նոյեմբերի 7-ի ցերեկը, 8-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 8-ի երեկոյան և 9-ի գիշերը բարձրադիր գոտում սպասվում է թաց ձյուն։ Նոյեմբերի 9-ի ցերեկը, 10-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ [Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն]

Infocom
19 990
🇦🇿🇹🇷 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ այդ երկրում նշվող հաղթանակի վեցերորդ տարեդարձի կապակցությամբ։ 🗣 «Մեր համակարգված աշխատանքի արդյունքում Հարավային Կովկասն այլևս չի ընկալվում որպես հակամարտությունների և անկայունության տարածաշրջան, այլ դիտարկվում է որպես համագործակցության և զարգացման տարածաշրջան», - ասված է Թուրքիայի նախագահի ուղերձում։ 🔸 Շնորհավորանքը հնչում է Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերություններում վերջին շրջանում ի հայտ եկած տարաձայնությունների ֆոնին։ |azatutyun.am|

Infocom
19 990
🇺🇦🇷🇺 Ռուսաստանի Օրյոլ քաղաքը նոյեմբերի 7-ի գիշերը ենթարկվել է զանգվածային հրթիռային հարձակման։  📌 ASTRA պարբերականի՝ բաց աղբյուրների տվյալների ուսումնասիրության համաձայն՝ հարվածի հետևանքով խոշոր հրդեհ է բռնկվել «Պրոտոն» գործարանում, որը Ռուսաստանում օպտոէլեկտրոնային սարքավորումների կարևորագույն արտադրողներից է։ Այս մասին հայտնում է DW-ն։ 🔹Ուկրաինական Exile+ և Supernova+ OSINT ալիքների տվյալներով՝ գործարանի արտադրանքն օգտագործվում է, մասնավորապես, Ս-71 «Կովյոր» թևավոր ավիացիոն հրթիռներում, 9Մ723 «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներում և «Պանցիր-Ս1» զենիթահրթիռահրանոթային համալիրներում։ |factor.am|

Infocom
19 990
🇮🇷🇦🇿 Իրանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական տարաձայնությունները շարունակվում են։ 🔹Ադրբեջանական 55 հասարակական կազմակերպություններ բաց նամակով դիմել են Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ պահանջելով ապահովել Իրանում բնակվող էթնիկ ադրբեջանցիների մայրենի լեզվով կրթություն ստանալու իրավունքը։ 📌 Ինչպես հաղորդում է OC Media-ն, նոյեմբերի 2-ին կազմակերպությունների ներկայացուցիչները նամակը փոխանցել են Բաքվում Իրանի դեսպանատուն, սակայն հաջորդ օրը դիվանագիտական ներկայացուցչությունը հայտարարել է, թե այն պաշտոնապես չի ստացել։ 🔸 Այս արձագանքը դժգոհություն է առաջացրել նամակը ստորագրած ադրբեջանական կազմակերպությունների շրջանում։ |azatutyun.am|

Infocom
19 990
⚖️ Արարատի դատախազությունը խախտումներ է հայտնաբերել բնապահպանական հողամասերի օտարման գործընթացում 📌 Վ.Հ.-ն (խմբ․ - Վարդգես Հովակիմյան) 2008-2010 թթ․, պաշտոնեական լիազորություններն անցնելով, Հ.Ա.-ի (խմբ․ - Հովիկ Աբրահամյան), պատգամավոր Վ.Մ.-ի և Ա.Ս.-ի համար ցանկալի արդյունքի հասնելու նպատակով ձևական մրցույթով «Կենդանիների աշխարհ» ՍՊԸ-ին 25 տարով վարձակալության է տրամադրել 1054.95 հա բնապահպանական հողատարածք (4 հողամաս)։ Դատախազությունը 2026 թ․ օգոստոսին դիմել է Հակակոռուպցիոն դատարան՝ 2009 թ. նոյեմբերի 23-ի մրցույթն անվավեր ճանաչելու պահանջով․ հայցն ընդունվել է վարույթ։ 📌 Ա.Ս.-ն (խմբ․ - Ալիկ Սարգսյան) մարզպետի պաշտոնում, տարբեր պաշտոնյաների օգտին ցանկալի արդյունքի հասնելու նպատակով, 2005-2008 թթ․ ձևական մրցույթներով վարձակալության է հանձնել 1480 հա բնապահպանական հողեր։ Դատախազը 2026 թ․ նոյեմբերի 5-ին դիմել է դատարան՝ մրցույթներն անվավեր ճանաչելու պահանջով, ինչպես նաև հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե։ [ՀՀ գլխավոր դատախազություն]