uz
Feedback
Infocom

Infocom

Kanalga Telegram’da o‘tish

Նվիրաբերել (Donate)` https://infocom.am/hy/Donate/Infocom Քո տեղեկատվական զարկերակը | Կայք՝ infocom.am Էլ․ հասցե՝ info@infocom.am youtube.com/c/infocomam facebook.com/infocomm twitter.com/infocom_am instagram.com/infocom.am

Ko'proq ko'rsatish

📈 Telegram kanali Infocom analitikasi

Infocom (@infocomm) Arman til segmentidagi kanali faol ishtirokchi. Hozirda hamjamiyat 20 215 obunachidan iborat bo'lib, Yangiliklar & Media toifasida 11 363-o'rinni va Armaniston mintaqasida 101-o'rinni egallagan.

📊 Auditoriya ko‘rsatkichlari va dinamika

невідомо sanasidan buyon loyiha tez o‘sib, 20 215 obunachiga ega bo‘ldi.

23 Sentabr, 2026 dagi oxirgi ma’lumotlarga ko‘ra kanal barqaror faollikka ega. Oxirgi 30 kunda obunachilar soni -173 ga, so‘nggi 24 soatda esa -3 ga o‘zgardi va umumiy qamrov yuqori darajada qolmoqda.

  • Tasdiqlash holati: Tasdiqlanmagan
  • Jalb etish (ER): Auditoriya o‘rtacha 12.01% darajada jalb etiladi. Nashrdan keyingi dastlabki 24 soatda kontent odatda umumiy obunachilar sonining 9.56% ini tashkil etuvchi reaksiyalarni to‘playdi.
  • Post qamrovi: Har bir post o‘rtacha 2 428 marta ko‘riladi; birinchi sutkada odatda 1 933 ta ko‘rish yig‘iladi.
  • Reaksiyalar va o‘zaro ta’sir: Auditoriya faol: har bir postga o‘rtacha 17 ta reaksiya keladi.

📝 Tavsif va kontent siyosati

Muallif resursni shaxsiy fikrni ifoda etish maydoni sifatida ta’riflaydi:
Նվիրաբերել (Donate)` https://infocom.am/hy/Donate/Infocom Քո տեղեկատվական զարկերակը | Կայք՝ infocom.am Էլ․ հասցե՝ info@infocom.am youtube.com/c/infocomam facebook.com/infocomm twitter.com/infocom_am instagram.com/infocom.am

Yuqori yangilanish chastotasi (oxirgi ma’lumot 24 Sentabr, 2026 da olingan) sababli kanal doimo dolzarb va katta qamrovli bo‘lib qoladi. Analitika auditoriya kontent bilan faol hamkorlik qilishini, uni Yangiliklar & Media toifasidagi muhim ta’sir nuqtasiga aylantirishini ko‘rsatadi.

20 215
Obunachilar
-324 soatlar
-337 kun
-17330 kun
Postlar arxiv
Infocom
20 215
🎤 «Մանկական Եվրատեսիլ»-ում Naré-ն կներկայացնի Հայաստանը «BOO!» երգով։ Այս մասին հայտնում են Հանրային հեռուստաընկերությունից։ 📌 Երգն ու տեսահոլովակն արդեն հասանելի են Յութուբում։ https://www.youtube.com/watch?v=mdcdIJj3Ljk

Infocom
20 215
🎤 «Մանկական Եվրատեսիլ»-ում Naré-ն կներկայացնի Հայաստանը «BOO!» երգով։ Այս մասին հայտնում են Հանրային հեռուստաընկերությունից։ 📌 Երգն ու տեսահոլովակն արդեն հասանելի են Յութուբում։ https://www.youtube.com/watch?v=mdcdIJj3Ljk

Infocom
20 215
Նիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը անդրադարձ են կատարել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին և ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը։ 🔸 Կողմերն անհրաժեշտ են համարել առևտրատնտեսական հարաբերությունների խթանմանը, գործարար շրջանակների միջև կապերի ձևավորմանը, ինչպես նաև Անիի պատմական կամրջի համատեղ վերականգնմանը միտված աշխատանքների հետևողական իրականացումը։ 🔸 Փաշինյանը և Էրդողանը շեշտել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման փաստը՝ վստահություն հայտնելով, որ այն էական ազդեցություն կունենա տարածաշրջանային համագործակցության զարգացման գործում։ Այդ համատեքստում, ընդգծվել է TRIPP նախագծի իրականացման ու տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման անհրաժեշտությունը։ [ՀՀ կառավարություն]

Infocom
20 215
🔸 Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է կարգապահական տարատեսակ խախտումներ թույլ տված զինվորների հետ։ 📌 Նախարարը պահանջել և խնդրել է հետայսու լինել կարգապահ, օրինակելի զինծառայողներ։ [ՀՀ պաշտպանության նախարարություն]

Infocom
20 215
🇦🇲🇹🇷 Նյու Յորքում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, հայտնում է
+1
🇦🇲🇹🇷 Նյու Յորքում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, հայտնում է վարչապետի խոսնակ Մելանյա Հարությունյանը։

Infocom
20 215
⚖️ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը, ազատության մեջ է։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատել են Հակակոռուպցիոն դատարանից։ 📣 «Այսօր Սարգիս Դադոյանի նախագահությամբ կայացած դատական նիստում որոշվել է նրա նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքը փոխարինել վարչական հսկողությամբ՝ համակցված բացակայելու արգելքով»,–հայտնել են դատարանից։

Infocom
20 215
⚖️ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը, ազատության մեջ է։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատել են Հակակոռուպցիոն դատարանից։ 📣 «Այսօր Սարգիս Դադոյանի նախագահությամբ կայացած դատական նիստում որոշվել է նրա նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքը փոխարինել վարչական հսկողությամբ՝ համակցված բացակայելու արգելքով»,–հա դատարանից։

Infocom
20 215
🇺🇸🇷🇺 Մենք հրավիրեցինք նախագահ Պուտինին Մեծ քսանյակի գագաթնաժողովին, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, որն այսօր Նյու Յորքում հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: 🗣 «Կարծում ենք՝ սա նրա համար հնարավորություն է՝ քննարկումներ ունենալու ոչ միայն նախագահի [Դոնալդ Թրամփի], այլև համաշխարհային այլ առաջնորդների հետ: Հուսով ենք՝ սա հրավեր է, որ նա կընդունի», – ասել է Ռուբիոն: 📌 Մեծ քսանյակի գագաթնաժողովն անցկացվելու է դեկտեմբերի 14-15-ը ԱՄՆ-ում՝ Մայամիում: Շուրջ տասն օր առաջ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դրա շրջանակում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամություն էր հայտնել, Կրեմլն անմիջապես մերժել էր առաջարկը: |azatutyun.am|

Infocom
20 215
🤝 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ակադեմիական ղեկավար, պրոֆեսոր Անանթա Չանդրակասանիի հետ: 🔸 Հանդիպման ընթացքում քննարկվել են «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման գործում Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորությունները։ 📌 Անանթա Չանդրակասանին ողջունել է ծրագրի իրականացումը և պատրաստակամություն հայտնել համագործակցել հայաստանյան գործընկերների հետ՝ կիսելով նաև ունեցած փորձն ու կարողությունները: [ՀՀ վարչապետի աշխատակազմ]

Infocom
20 215
♟ Հայաստանի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի է ավարտել հանդիպումը օլիմպիադայում ամենաբարձր վարկանիշ ունեցող ԱՄՆ-ի հավաքականի հետ։ 📌 Այս խաղափուլում Հայաստանի դեմ պայքարին չի մասնակցել Լևոն Արոնյանը։ 🏆 Ռոբերտ Հովհաննիսյանը սև խաղաքարերով առավելության հասավ Ուեսլի Սոյի նկատմամբ։ Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի խաղաց Ֆաբիանո Կարուանայի հետ, իսկ Շանթ Սարգսյանը՝ Հանս Մոկե Նիմանի հետ։ [Հայաստանի շախմատի ֆեդերացիա]

Infocom
20 215
«Փաստ» ցանց. քաղաքական բովանդակության տեսանելիության մեծացման ենթակառուցվածքի քարտեզագրում Ինֆոքոմի այս հետաքննությունը բացահ
«Փաստ» ցանց. քաղաքական բովանդակության տեսանելիության մեծացման ենթակառուցվածքի քարտեզագրում Ինֆոքոմի այս հետաքննությունը բացահայտում է․ 🔸 Հայկական կայքերի մի խումբ, որոնցից յուրաքանչյուրը ներկայանում է որպես առանձին լրատվամիջոց, իրականում կազմում են բովանդակության տարածման և տեսանելիության ուժեղացման փոխկապակցված ցանց։   🔹 Մի քանի կայքեր, այդ թվում՝ past[.]am-ը և 1or[.]am-ը, առանձնանում են որպես ցանցի առավել կենտրոնական հանգույցներ։  🔸 Ցանցի բովանդակային հոսքերը առնչվում են ավելի լայն՝ ռուսալեզու տեղեկատվական էկոհամակարգի հետ: Կայքերը պարբերաբար մեջբերում են այնպիսի լրատվամիջոցների, ինչպիսիք են RIA Novosti-ն, Sputnik-ը, RT-ն և EADaily-ն, իսկ ցանցում հրապարակվող որոշ նյութեր հետագայում տարածվում են ռուսական լրատվամիջոցներում։

Infocom
20 215
🇦🇲♟ Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի 7-րդ խաղափուլում Հայաստանի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին՝ 2.
🇦🇲♟ Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի 7-րդ խաղափուլում Հայաստանի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին՝ 2.5:1.5 հաշվով։ 📌 Հաղթանակ են տարել միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը և գրոսմայստեր Էլինա Դանիելյանը։ Կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանի խաղն ավարտվել է ոչ-ոքի արդյունքով: [Հայաստանի շախմատի ֆեդերացիա]

Infocom
20 215
Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր | hetq.am 🏘 2006 թվականին «Ծաղկաձոր գլխավոր մարզահամալիր» ՓԲԸ–ի գույքը 50 տարով վարձակալության տրվեց ամերիկահայ գործարար Ալբերտ Բոյաջյանին պատկանող «Նյու հորիզոն գրուպ ինկ» ընկերությանը։ Վարձակալված անշարժ գույքի մի մասը 2010 թվականին Կառավարության որոշմամբ, ուղղակի վաճառքով օտարվեց «Նյու հորիզոն գրուպ ինկ» ընկերությանը։ 2022 թվականին «Նյու հորիզոն գրուպ ինկ»-ը հիմնադրեց «Ծաղկաձորի սպորտային համալիր» ՍՊԸ-ն, որը ձեռք բերեց «Ծաղկաձոր գլխավոր մարզահամալիր» ՓԲԸ -ի հողերի ու շենք-շինությունների մնացած մասը։ Իսկ ավելի քան 37 հա հողամասը վարձակալության հանձնվեց այդ նորաստեղծ ընկերությանը մինչև 2056 թվականը։ Այս գործարքների արդյունքում Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը դարձավ ԱԺ նախկին պատգամավոր Իշխան Զաքարյանի ընտանիքի սեփականությունը։ 🔗 Կարդալ ավելին

Infocom
20 215
⚖️ 2025 թվականին արցախցիների գույքային իրավունքի 657 դիմում է ներկայացվել ՄԻԵԴ. փաստաբան Արա Ղազարյան 📌 Այս մասին Ղազարյանն ասաց ԱԺ–ում «Արցախահայերի սոցիալ–տնտեսական, իրավական խնդիրները և լուծումներ» թեմայով ընդլայնված քննարկման ժամանակ։ Ղազարյանը համոզված է, որ արցախցիները վաղ թե ուշ ստանալու են ռեպարացիա` փոխհատուցում իրենց գույքի դիմաց` թեկուզ 10 կամ 20 տարի անց, և այդ մասին են վկայում միջազգային իրավունքում առկա բազմաթիվ օրինակները։ 📣 Քննարկման ժամանակ Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը նշեց, որ արցախցիների առաջնային խնդիրը կարգավիճակն է: Ըստ նրա՝ գործող կարգավորումները, որոնցով արցախցիները զրկվեցին ՀՀ քաղաքացիությունից և ստացան սովորական փախստականի կարգավիճակ (ինչպես օտարերկրացիները), անհամարժեք են ստեղծված իրավիճակին:

Infocom
20 215
🇦🇲🇺🇸 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին՝ Անկախության 35-ամյակի առիթով: 📌 «Մինչ մենք առաջ ենք մղում ԹՐԻՓՓ-ի պատմական նախաձեռնությունը, ակնկալում ենք կառուցել և ներդրումներ կատարել Հայաստանում ՝ ապահովելով Հարավային Կովկասում խաղաղության և բարգավաճման հարցում մեր հանձնառության իրագործումը։ Ինչպես քննարկել էինք օգոստոսին կայացած հեռախոսազրույցի ընթացքում, մենք միասին պատմություն ենք կերտել ընդամենը մեկ տարուց մի փոքր ավելի ժամանակահատվածում։ 📣 Ձեր նվիրումը խաղաղությանը հսկայական հնարավորություններ կստեղծի Հայաստանի, Միացյալ Նահանգների և տարածաշրջանի համար», - նշված է Թրամփի ուղերձում։

Infocom
20 215
📌ՔՊ-ին հաղթած Սուրեն Թումանյանն այս անգամ հենց ՔՊ-ի ցուցակով է փորձում շարունակել պաշտոնավարումը Լոռու մարզի Թումանյան համայնքում։ Գործող համայնքապետը 2021-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցում էր «Հանրապետություն» կուսակցության ցուցակով, իսկ այժմ «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակի առաջին համարն է։ Թումանյանում ՔՊ-ն մրցակից չունի․ այն առաջադրված միակ քաղաքական ուժն է։ 📣Հարցին՝ ինչպե՞ս է նման որոշում կայացրել, համայնքապետն ուղիղ պատասխան չտվեց, ապա նշեց՝ «ցուցակից դուրս գալու հարց չի եղել, բոլորը տեղյակ են՝ ինչ է տեղի ունեցել նախկինում»,- ասաց Թումանյանը։ 🗣Թումանյանի գնահատմամբ՝ ճիշտ կառավարման արդյունքում են իրենք միակ առաջադրված ուժը Թումանյանում․ «Լավ ու հետևողական ենք աշխատել։ Բնականաբար, էնպես չի, որ 100 տոկոսանոց ամեն ինչը կատարում ենք։ Ժողովրդի կողմից մեծամասամբ դժգոհություն չի եղել, դրա համար այլ ուժեր հավակնություններ չեն ունեցել, պատճառներից մեկը դա է եղել»,- ասաց Սուրեն Թումանյանը։ |factor.am|

Infocom
20 215
🇮🇷 Խաղաղության մասին խոսույթը լավն է և օգտակար, սակայն այն ինքնին բավարար չէ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու և պահպանելու համար․ ՀՀ-ում Իրանի դեսպան 📣 «Եթե մենք իսկապես ձգտում ենք իրական և կայուն խաղաղության, ապա անհրաժեշտ է ուժերի իրական հավասարակշռություն, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Սա չափազանց կարևոր և նշանակալի է։ Եվ հենց դա էլ Իրանը ձգտում է հաստատել այս տարածաշրջանում՝ ուժերի նոր հավասարակշռություն, որը տարածաշրջանում տևական և կայուն խաղաղության իրական երաշխիքն է»,- ասել է դեսպան Խալիլ Շիրղոլամին։ 🗣 Նրա դիտարկմամբ՝ եթե հավասարակշռություն չլինի, իրավիճակը կլինի փխրուն։ Դիվանագետի համոզմամբ՝ նույնիսկ եթե կողմերի մտադրությունները դրական են, դա բավարար չէ խաղաղություն հաստատելու և այն պահպանելու համար։ |armenpress.am|

Infocom
20 215
❗️ ՔՊ պատգամավորներն ու կառավարության ներկայացուցիչները լքեցին արցախցիների խնդիրների վերաբերյալ ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի քննարկումը, երբ դրա ընթացքում հիշատակվեցին Լեռնային Ղարաբաղի պետական մարմինները, օրինակ, խորհրդարանական խմբակցությունները: 📣 ՔՊ պատգամավոր Մարիամ Պողոսյանը որպես հեռանալու պատճառ նշեց քննարկման ընթացքում հնչած ձևակերպումները։ Պողոսյանը հայտարարեց, որ իրենք բազմիցս ասել են, որ Հայաստանում երկրորդ պետություն չեն հանդուրժի, հետևաբար հայտարարությունները, թե «ներկա են Արցախի պաշտոնյաները», իրենց համար անընդունելի է: 📌 Խորհրդարանում մեկնարկած քննարկումը վերաբերում էր արցախցիների սոցիալ-տնտեսական, իրավական խնդիրներին։ Այն կազմակերպել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը, որը ղեկավարում է ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանը։ Քննարկմանը ներկա են խորհրդարանական երեք խմբակցությունների պատգամավորներ, նաև ներկայացուցիչներ կան պետական գերատեսչություններից։ |azatutyun.am|

Infocom
20 215
⚖️ Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքը։ 🗣 «Օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչին գումարի դիմաց ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը և արտաքին անվտանգությանը սպառնացող տվյալներ փոխանցելու համար մեղադրվող անձի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է առաջին ատյանի իրավասու դատարան՝ նոր քննության», - հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: 📌 Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հօգուտ Ադրբեջանի գործած պաշտոնյայի էր բացահայտել՝ ԱԳՆ աշխատակից Աշխեն Ալեքսանյանին, որը, ըստ մեղադրանքի, կապի մեջ է եղել ադրբեջանցու հետ եւ նրան փոխանցել կարեւոր տեղեկություններ։

Infocom
20 215
🔶 Պետական վերահսկողական ծառայությունը Առինջ համայնքում արձանագրել է հողերի օտարման և պետական գրանցման գործընթացների խախտումներ։ 📌 Ընդհանուր 8 մլրդ 38 մլն դրամ կադաստրային արժեքով 76.45 հա հողերի արժեքը նպատակային նշանակության փոփոխությունից հետո նվազել է մինչև 5.16 մլն դրամ, իսկ հետագայում դրանք վաճառվել են «Մուլտի Գրուպ» Կոնցեռն ՍՊԸ-ին։ 🔹 Արձանագրվել է նաև օտարման ոչ ենթակա 16.17 հա հողատարածքի վաճառք Գագիկ Ծառուկյանին պատկանող «Ավիասերվիս» ՓԲԸ-ին։ 🔗 Կարդալ ավելին [Պետական վերահսկողության ծառայություն]