Հ.Մ.<Արարատ> Կազմակերպութիւն
Відкрити в Telegram
Հայ Մշակութային «ԱՐԱՐԱՏ» Կազմակերպութեան Telegrami-ի պաշտօնական ալիք Contact : @AraratPR
Показати більше2 046
Підписники
Немає даних24 години
-47 днів
+1030 днів
Архів дописів
Հ.Մ.Ա.Կ.-ի Մարզական միութեան նախաձեռնութեամբ
թւականիս հոկտեմբերի 5-ին «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում տեղի ունեցաւ մտերմիկ թէյասեղան, շնորհակալութիւն յայտնելու այն բոլոր անձանց, որոնք իրենց աշխատանքով օժանդակեցին Իրանի 57-րդ համահայկական խաղերի իրագործմանն ու սահուն ընթանանալու գործում։ Սկզբում հաւաքը բացւած համարեց Մարզական միութեան նախագահ ընկեր Վազրիկ Նասիրին ու շնորհակալութիւն յայտնեց բոլոր ներկաներին իրենց տարած աշխատանքի համար։ Վարչութեան շնորհակալական խօսքը փոխանցեց միութեան վարչութեան անդամ ընկեր Նինելա Դաւթեանը, ով մի առ մի նշեց բոլոր աշխատած կազմերի անունները այն յոյսով որ համագործակցելու ոգին ու խմբային աշխատանքը կը շարունակւի միութեան կեանքում։ Ապա Կենտրոնական վարչութեան փոխ նախագահ և Մարզական միութեան կապ ընկեր Անահիտ Աբրահամեանը գնահատեց 57-րդ համահայկական խաղերի յանձնախմբին և այն բոլոր անձանց, որոնք սիրայօժար կերպով 9 օրերի ընթացքում կատարել են իրենց կարելին այս ուղղութեամբ։ Երեկոն ջերմ մթնոլորտում աւարտւեց համեստ ընդունելութեամբ։Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութեան Կենտրոնական վարչութեան նախագահ՝ ընկեր Հենրիկ Խալոյեանի արտայայտութիւնները օրւայ կապակցութեամբ:
Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութեան Կենտրոնական վարչութեան նախագահ՝ ընկեր Հենրիկ Խալոյեանի արտայայտութիւնները օրւայ կապակցութեամբ:
